[ARM]     [RUS]     [ENG]

COVID-19 ՆՈՐ ՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՂ ՆՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Աշ­խար­հում նոր տի­պի՝ COVID-19 կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կով հի­վանդ­նե­րի թի­վը մար­տի 25-ի դրու­թյամբ ան­ցել է 422 հա­զա­րը` կրկ­նա­պատկ­վե­լով վեր­ջին վեց օր­վա ըն­թաց­քում: Գրանց­վել է վի­րու­սի հետևան­քով ա­ռա­ջա­ցած թո­քա­բոր­բից 18,2 հա­զար մահ­վան դեպք (4,51%)։ Ա­պա­քին­վել է 109 142 մարդ:

Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան տվյալ­նե­րով` COVID-19-ը ար­ձա­նագր­վել է աշ­խար­հի 195-ից ա­վե­լի եր­կր­նե­րում: Վա­րա­կի ա­մե­նա­մեծ օ­ջախ­նե­րը շա­րու­նա­կում են մնալ Չի­նաս­տա­նը՝ 81 218 դեպք, այ­նու­հետև Ի­տա­լիան՝ 69 176 մարդ. այս­տեղ գրանց­վել է ա­մե­նա­բարձր մա­հա­ցու­թյան ցու­ցա­նիշ՝ 6 820. մար­տի 24-ին COVID-19-ից ա­ռա­ջա­ցած թո­քա­բոր­բից մա­հա­ցու­թյան դեպ­քե­րի թիվն ա­վե­լա­ցել է օ­րա­կան 743-ով, ինչն ա­մե­նա­բարձր ցու­ցա­նիշն է փետր­վա­րի վեր­ջից ի վեր: Վա­րակ­ված­նե­րի թիվն ա­րագ ա­ճում է նաև ԱՄՆ-ում, որ­տեղ ար­ձա­նագր­վել է նոր վի­րու­սով հաս­տատ­ված 54 881 դեպք, Իս­պա­նիա­յում՝ 42 058, Գեր­մա­նիա­յում՝ 32 հա­զար 991, Ի­րա­նում՝ 24 811, Ֆրան­սիա­յում՝ 22 304, Շվեյ­ցա­րիա­յում՝ 9 877, Հա­րա­վա­յին Կո­րեա­յում՝ 9 137, Մեծ Բրի­տա­նիա­յում՝ 8 077 դեպք:
ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան (ԱՆ) կայ­քէ­ջի տվյալ­նե­րով մար­տի 25-ի ժա­մը 10:00-ի դրու­թյամբ հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դա­ցու­թյան 265 դեպք։ Նշյալ հի­վանդ­նե­րից 16-ն ար­դեն ա­պա­քին­վել են։ Ընդ­հա­նուր առ­մամբ՝ բա­ցա­սա­կան պա­տաս­խան է ար­ձա­նագր­վել 1315 թես­տա­վոր­ման ար­դյուն­քում: Մար­տի 24-ին ՀՀ պա­րետ Տիգ­րան Ա­վի­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ տե­ղի ու­նե­ցած պա­րե­տա­տան հեր­թա­կան նիս­տում քն­նարկ­վել է ո­րոշ տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան տե­սակ­նե­րի սահ­մա­նա­փա­կում­նե­րի հար­ցը և ո­րոշ­վել, որ ա­ռա­ջի­կա յոթ օր­վա ըն­թաց­քում պետք է աշ­խա­տեն միայն ա­ռաջ­նա­յին անհ­րա­ժեշ­տու­թյան տե­սա­կի ծա­ռա­յու­թյուն­նե­րը` խա­նութ­ներն ու դե­ղատ­նե­րը: Կի­րառ­վող մի­ջո­ցա­ռում­նե­րը միտ­ված են ա­վե­լի խս­տաց­ված ռե­ժի­մով վե­րահս­կել ու վա­րա­կի շղ­թա­նե­րը հայտ­նա­բե­րել ու կան­խար­գե­լել: ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րը յոթ օր­վա ըն­թաց­քում պետք է հնա­րա­վո­րինս փոր­ձեն պահ­պա­նել ինք­նա­մե­կու­սաց­ման ռե­ժի­մը: Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյունն էլ շա­րու­նա­կե­լու է մշա­կել և կի­րա­ռել նոր կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի ար­դյու­նա­վետ մի­ջոց­ներ:
ԱՀ-ում ձևա­վոր­ված նոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գող միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վը, պայ­մա­նա­վոր­ված ՀՀ ողջ տա­րած­քում մարդ­կանց ա­զատ տե­ղա­շարժ­վե­լու ի­րա­վուն­քի սահ­մա­նա­փա­կում­նե­րով ու ի­րենց բնա­կու­թյան վայ­րե­րում ան­ձանց պար­տա­դիր ինք­նա­մե­կու­սաց­մամբ, հոր­դո­րում է Ար­ցա­խի քա­ղա­քա­ցի­նե­րին՝ ա­ռա­ջի­կա օ­րե­րին (նվա­զա­գույ­նը 7 օր) զերծ մնալ ՀՀ մեկ­նե­լուց: Հա­յաս­տան մեկ­նել բա­ցա­ռա­պես խիստ անհ­րա­ժե­շու­թյան դեպ­քում:

ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյունն իր հեր­թին վա­րա­կի դեմ շա­րու­նա­կում է ի­րա­կա­նաց­նել հնա­րա­վոր բո­լոր կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­նե­րը։ Ներ­կա­յումս Ար­ցա­խում նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սի վա­րակ­ման դեպք չի ար­ձա­նագր­վել: Ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը տե­ղե­կաց­նում են, որ նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կով կաս­կա­ծյալ քա­ղա­քա­ցի­նե­րը մե­կու­սաց­վում են, իսկ նրանց քիթ-ըմ­պա­նից ու բե­րա­նի խո­ռո­չից վերց­ված փոր­ձան­մուշ­ներն ու­ղարկ­վում են ՀՀ ԱՆ ՙՀի­վան­դու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­ման և կան­խար­գել­ման ազ­գա­յին կետ­րոն՚՝ հե­տա­զո­տու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: Նշյալ նպա­տա­կով կաս­կա­ծե­լի ան­ձան­ցից նմու­շա­ռումն ի­րա­կա­նաց­վում է հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան ա­նամ­նե­զի (վեր­հուշ, ո­րը վերց­վում է այն քա­ղա­քա­ցուց, ով վեր­ջին 14 օր­վա ըն­թաց­քում գտն­վել է նոր կոր­նա­վի­րու­սով վա­րակ­ման դեպ­քե­րով եր­կր­նե­րում կամ սերտ շփում է ու­նե­ցել նշյալ վա­րա­կով հի­վան­դի հետ, ու­նի 38՜C աս­տի­ճա­նից բարձր ջեր­մու­թյուն, հազ, դժ­վա­րա­ցած շն­չա­ռու­թյուն) և կլի­նի­կա­կան ախ­տան­շան­նե­րի հի­ման վրա: Մաս­նա­գետ­նե­րի պար­զա­բան­մամբ՝ Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան ա­ռա­ջար­կով հե­տա­զո­տու­թյան հա­մար նմուշ­ներ են վերց­վում խոր­խից, էն­դոտ­րա­խեալ աս­պի­րա­տից կամ բրոն­խոալ­վեո­լյար հե­ղու­կից: Ե­թե հի­վան­դի մոտ առ­կա չեն շն­չու­ղի­նե­րի ստո­րին հատ­վա­ծի ախ­տա­հա­րում­ներ կամ նրա վի­ճա­կը թույլ չի տա­լիս դա ի­րա­կա­նաց­նել, ա­պա նմու­շա­ռումն ի­րա­կա­նաց­վում է շն­չու­ղի­նե­րի վե­րին հատ­վա­ծից (քիթ-ըմ­պա­նա­յին և բե­րան-ըմ­պա­նա­յին): Նոր COVID-19 կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կով կաս­կած­վո­ղի լա­բո­րա­տոր հե­տա­զո­տու­թյան ա­ռա­ջին ար­դյուն­քի բա­ցա­սա­կան պա­տաս­խա­նի դեպ­քում կա­տար­վում է կրկ­նա­կի նմու­շա­ռում՝ շն­չա­ռա­կան հա­մա­կար­գի տար­բեր հատ­ված­նե­րից, մաս­նա­վո­րա­պես՝ քթից, խոր­խից, էն­դոտ­րա­խեալ աս­պի­րա­տից: Վերջ­նա­կան բա­ցա­սա­կան պա­տաս­խա­նի դեպ­քում կաս­կա­ծյալ ան­ձանց մե­կու­սա­ցու­մը դա­դա­րեց­վում է: Սա­կայն ա­ռան­ձին դեպ­քե­րում, բժիշկ­նե­րի խոր­հր­դով, քա­ղա­քա­ցի­ներն ի­րենց տնե­րում էլ են ինք­նա­մե­կու­սա­նում՝ շա­րու­նա­կե­լով մնալ բժիշկ­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո:
Հա­մա­պա­տաս­խան բուժ­հաս­տա­տու­թյու­նում ներ­կա­յումս մե­կու­սաց­ված քա­ղա­քա­ցի­նե­րը գտն­վում են բժշ­կա­կան պատ­շաճ հս­կո­ղու­թյան տակ:
Նոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­նե­րի շր­ջա­նա­կում ԱՀ կա­ռա­վա­րու­թյու­նը մի­ջոց­ներ է ձեռ­նար­կել անհ­րա­ժեշտ բժշ­կա­կան նշա­նա­կու­թյան ապ­րանք­նե­րի պա­շար­նե­րը հա­մալ­րե­լու հա­մար: Պետ­բյու­ջեի ֆի­նան­սա­կան ներդ­րում­նե­րով ու բա­րե­գոր­ծա­կան մի­ջոց­նե­րով Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը ձեռք է բե­րել COVID-19 նոր կո­րո­նա­վի­րու­սի մա­սին ի­րա­զե­կող պաս­տառ­ներ, հե­ռա­հար լա­զե­րա­յին ջեր­մա­չա­փեր, տար­բեր տե­սա­կի դի­մակ­ներ, պաշտ­պա­նիչ մի­ջոց­ներ, ախ­տա­հա­նիչ լու­ծույթ­ներ, մե­կան­գա­մյա օգ­տա­գործ­ման խա­լաթ­ներ, ձեռ­նոց­ներ, գլ­խարկ­ներ, բա­խիլ­ներ ու այլ պա­րա­գա­ներ, ո­րոնք բաշխ­վել են ըստ նշա­նա­կու­թյան:
Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րում դա­դա­րեց­վել են երկ­րոր­դա­յին գնում­նե­րը և դրանց գու­մար­ներն ուղղ­վել են տար­բեր տե­սա­կի ախ­տա­հա­նիչ նյու­թե­րի ու բժշ­կա­կան նշա­նա­կու­թյան ապ­րանք­նե­րի պա­հուստ­նե­րի ձեռք­բեր­մա­նը: Ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը հա­վաս­տում են, որ շր­ջա­նա­յին բո­լոր բուժ­միա­վո­րում­նե­րում նա­խա­տես­ված են ա­ռան­ձին սե­նյակ­ներ՝ հարկ ե­ղած դեպ­քում կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյամբ կաս­կած­վող քա­ղա­քա­ցի­նե­րին մե­կու­սաց­նե­լու հա­մար, իսկ Շու­շիի բուժ­միա­վո­րու­մում ստեղծ­ված են պայ­ման­ներ COVID-19 նոր կո­րո­նա­վի­րու­սի վա­րա­կով հաս­տատ­ված ան­ձանց բու­ժու­մը կազ­մա­կեր­պե­լու հա­մար։
ՀՀ և ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րը կր­կին կոչ են ա­նում մնալ տա­նը, սահ­մա­նա­փա­կել շփում­նե­րը, հետևել անձ­նա­կան հի­գիե­նա­յին, պահ­պա­նել վա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լող Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից ա­ռա­ջարկ­ված մի­ջոց­նե­րը։