[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՏԱ­ԿԱՐԳ Ի­ՐԱ­ՎԻ­ՃԱ­ԿԻ Ե­ՐԱՆԳ­ՆԵ­ՐԸ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Հու­նի­սի 1-ը նշա­նա­վոր­վում է ոչ միայն ամ­ռան ա­ռա­ջին, այլ նաև Ե­րե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին օ­րով։ Այն սահ­ման­վել է Ժնևում, ե­րե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյան հա­մար հրա­վիր­ված հա­մաշ­խար­հա­յին կոն­ֆե­րան­սի ըն­թաց­քում։ Մեր երկ­րում ա­մեն տա­րի ի­րա­կա­նաց­վում են տար­բեր մի­ջո­ցա­ռում­ներ՝ նվիր­ված ե­րե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյան օր­վան։ Ա­մեն տա­րի այդ օ­րը քա­ղա­քը լց­վում է նրանց ու­րախ ճռ­վո­ղյու­նով։

Թա­գա­վա­րա­կի բռնկ­ման պա­հից, սա­կայն, աշ­խարհն առ­ճա­կատ­վեց ա­ռող­ջու­թյան և անվ­տան­գու­թյան հետ կապ­ված բարդ խն­դիր­նե­րի հետ, ին­չի ար­դյուն­քում սահ­մա­նա­փա­կե­ցին նաև մարդ­կանց սո­ցիա­լա­կան կյանքն ու տե­ղա­շար­ժը։ Ա­մե­նա­խո­ցե­լի խմ­բում են նաև ե­րե­խա­նե­րը։ Ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված կտ­րուկ սահ­մա­նա­փա­կում­ներ, տնա­յին նս­տա­կյաց կեն­սա­կերպ, հե­ռա­վար ու­սու­ցում, ի­րա­վի­ճա­կով մտա­հոգ դյու­րագր­գիռ ծնող­ներ... Միան­շա­նակ, այս ա­մե­նի հա­մար ե­րե­խա­նե­րը վճա­րում են հո­գե­բա­նա­կան ՙբա­րե­կե­ցու­թյան՚ կորս­տով։ Ա­նա­ռողջ պայ­ման­նե­րում ա­ռողջ սե­րունդ դաս­տիա­րա­կելն իս­կա­պես խն­դիր է։ Թե­մա­յի շուրջ զրու­ցե­ցինք Ստե­փա­նա­կեր­տի ՙԱրևիկ՚ ման­կա­կան բուժ­միա­վոր­ման հո­գե­բան Կա­րի­նե ՂՈՒ­ԼՅԱ­ՆԻ հետ.
- Ստեղծ­ված ի­րա­վի­ճակն ինչ­պե՞ս է անդ­րա­դառ­նում ե­րե­խա­ների վրա։
- Ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճակ­նե­րին բնո­րոշ են այն­պի­սի ին­տեն­սիվ հույ­զեր ու ապ­րում­ներ, ինչ­պի­սիք են տագ­նա­պը, վա­խը, դեպ­րե­սիան, ագ­րե­սիան, հու­սալ­քու­թյու­նը, շփոթ­վա­ծու­թյունն ու ա­նո­րո­շու­թյու­նը։ Նման ի­րա­վի­ճակ­նե­րը մար­դուն հասց­նում են հո­գե­բա­նա­կան անկ­ման։ Հո­գե­բա­նա­կան տե­սան­կյու­նից ե­րե­խա­յի հենց միայն մաս­նակ­ցու­թյու­նը ար­տա­կարգ ի­րա­դար­ձու­թյա­նը դիտ­վում է որ­պես հո­գե­բա­նա­կան տրավ­մա­տի­զա­ցիա­յի փաստ։ Ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի թո­հու­բո­հում հայ­տն­ված ե­րե­խա­ներն ա­ռա­վել կա­րիք ու­նեն հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյան։ Այս պա­րա­գա­յում ե­րե­խա­յի հո­գե­վի­ճակն ա­ռանձ­նա­նում է տար­բեր զգա­ցո­ղու­թյուն­նե­րով ու ար­տա­հայտ­վում վար­քագ­ծա­յին տար­բեր դրսևո­րում­նե­րով։
-Ինչ­պե՞ս օգ­նել նրանց` հաղ­թա­հա­րել ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված բար­դու­թյուն­նե­րը։
-Մի­միայն սի­րով, ջեր­մու­թյամբ ու հո­գա­տա­րու­թյամբ։ Միշտ հի­շեք, որ ե­րե­խա­նե­րի մա­սին կա­րող եք հոգ տա­նել միայն այն դեպ­քում, ե­թե ան­ձամբ լավ վի­ճա­կում եք։ Ե­րե­խա­նե­րը հետևում են, թե դուք ինչ­պես եք ար­ձա­գան­քում լու­րե­րին։ Նրանք պետք է տես­նեն, որ դուք հան­գիստ եք և ա­մեն ինչ վե­րահս­կում եք։ Ա­մե­նա­կարևո­րը` նրանց ան­հան­գս­տու­թյուն­նե­րին լուրջ վե­րա­բեր­վելն է։ Նրանց հա­մար դժ­վար է հաս­կա­նալ այն ա­մե­նը, ինչ տես­նում են հե­ռուս­տա­ցույ­ցով կամ լսում այս­տե­ղից-այն­տե­ղից։ Անվ­տանգ ու հան­գիստ մի­ջա­վայր ա­պա­հո­վեք ձեր ե­րե­խա­նե­րի հա­մար ու փոր­ձեք ա­ռա­վել շատ ժա­մա­նակ տրա­մադ­րել նրանց։
-Մի փոքր շեղ­վենք թե­մա­յից՝ հա­մա­ցան­ցա­յին կախ­վա­ծու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված ՝ ժա­մա­նա­կա­կից ե­րե­խա­նե­րը զրկ­վա՞ծ են ա­ռողջ ման­կու­թյու­նից։
-Ճիշտ է, հին ու բա­րի բա­կա­յին խա­ղերն այ­սօր փո­խա­րին­վել են թան­կար­ժեք գա­ջեթ­նե­րով ու օն­լայն խմ­բա­կա­յին խա­ղե­րով, բայց այդ­պես կտ­րուկ ա­սել, որ նրանք զուրկ են ա­ռողջ ման­կու­թյու­նից, կար­ծում եմ՝ ճիշտ չէր լի­նի։ Ու­նենք ժա­մա­նա­կի հետ հա­մըն­թաց քայ­լող ու զար­գա­ցող սե­րունդ։
-Ա­ռողջ ու կեն­սա­խինդ սե­րունդ ու­նե­նա­լու հա­մար անհ­րա­ժեշտ է....
-...Նախ` ու­նե­նալ ա­ռողջ ըն­տա­նիք­ներ` շա­ղախ­ված սի­րով ու հո­գա­տա­րու­թյամբ։ Չէ՞ որ սե­րը հրաշք­ներ է գոր­ծում ու այն եր­բեք շատ չի լի­նում։
-Ձեր բա­րե­մաղ­թան­քը նրանց տոն օր­վա կա­պակ­ցու­թյամբ։
-Ան­հոգ, եր­ջա­նիկ ու բազ­մա­գույն ման­կու­թյուն աշ­խար­հի փոք­րիկ­նե­րին, և թող նրանց ա­մեն օ­րը տոն լի­նի։