Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

«Ընտանիքի կարիքների խորքային գնահատում». դասընթաց

 

Դեռևս այս տարվա ապրիլի 22-ին Երեւանում «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցություն և ինտեգրում» ծրագրի շնորհիվ սկսվեցին  սոցիալական աշխատանքի մասնագետների պատրաստման եռամսյա դասընթացները՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի /ՀՍԱԱ/ նախաձեռնությամբ և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության հետ համագործակցությամբ: Ըստ ՀՍԱԱ նախագահ Միրա Անտոնյանի՝ դասընթացների առաջին փուլը կայացել էր Արցախում՝ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) ու Երեւանի պետական համալսարանի մասնագետների համագործակցությամբ։ Արցախյան երրորդ պատերազմից հետո հազարավոր տեղահանվածներ բնակություն հաստատեցին ՀՀ մարզերում, Երևանում, ուստի կար անհրաժեշտություն՝ աջակցել աշխատանք փնտրողներին։ Եվ առաջին անգամ նաև Երևանում 20-ից ավելի դիմորդների հետ կազմակերպվեցին դասընթացները, որոնք տևեցին մոտ 3 ամիս անց: Մասնակցում էին օկուպացված Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի ու Քարվաճառի շրջաններից տեղահանվածներ, հիմնականում՝ կանայք։ Մեծ մասը Քաշաթաղի շրջանից տեղահանվածներ էին, ովքեր նախկին բնակավայրերում հիմնականում աշխատում էին կրթության ու առողջապահության բնագավառներում: Դասընթացները վարում էին ասոցիացիայի հիմնադիր անդամներից, ինչպես նաև՝ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսները։ Մասնակիցներն ունկնդրեցին «Օգնող փոխհարաբերություններ», «Էթիկա», «Տարբեր խոցելի խմբերի հետ աշխատանքի առանձնահատկություններ» թեմաներով դասախոսությունները։ Նախատեսած է՝ դասընթացներից հետո մասնակիցներին հատկացնել համապատասխան հավաստագիր և աջակցել աշխատանք գտնելու համար։ Սեպտեմբերի 5-ին դասընթացների մասնակիցները Երևանում՝ ՀՕՖ-ի տարածքում, ներկա եղան դասընթացների երկրորդ փուլին, որի նպատակն է՝ կազմակերպել պրակտիկա «Ընտանիքի կարիքների խորքային գնահատում» թեմայով։ ՀՍԱԱ ներկայացուցիչ Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանը մասնակիցներին ծանոթացրեց հատուկ ձևաթղթի հետ, որը մշակվել է  «Արցախում սոցիալական աշխատուժի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում։ Ըստ մշակված ձևաթղթի՝ պրակտիկանտները, այցելելով որևէ ընտանիք, պետք է կարևորեն հետևյալ հանգամանքները՝ տեղեկություն ընտանիքի կազմի վերաբերյալ, բնակարանային պայմանները, ընտանիքի ներքին /ֆինանսական-տնտեսական/ ռեսուրսները, ընտանեկան համգամանքները, որն իր մեջ ներառում է մի շարք պայմաններ՝ ընտանիքի սոցիալական պատմություն, առողջական խնդիրներ,  երեխաների խնամք, կրթություն և այլն, ապագայի պլաններ /ինտեգրումը նոր համայնքում/ և ընտանիքի կարիքների ու ակտիվացման-խթանման հնարավորությունների ամփոփում։ Ընտանիք այցելելուց, նշված խնդիրների հետ ծանոթանալուց հետո սոցաշխատողը պետք է կատարի վերջնական դիտարկում և անի առաջարկություններ միջամտության համար։ Ընթացքում մասնակիցներն հարցեր էին ուղղում բանախոսին, ներկայացնում առաջարկներ ու փաստեր՝ հաշվի առնելով նաև իրենց ընտանիքի օրինակը։ Վերջում բոլոր մասնակիցներին տրամադրվեցին նշված ձևաթղթից՝ գործնական աշխատանք իրականացնելու նպատակով։ Համակարգող, ՀՍԱԱ ներկայացուցիչ Դոնարա Պետրոսյանը տեղեկացրեց՝ աշխատանքները լինելու են շարունակական, իսկ մասնակիցները կստանան համապատասխան հավաստագրերը պրակտիկ աշխատանք ներկայացնելուց հետո։

 Զոհրաբ Ըռքոյան