Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԴԺՎԱՐ ԲԱՌԵՐԻՑ ՄԵԿԸ` ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

44-օրյա պատերազմի արդյունքում բնակավայրերը կորցրած ու տնազուրկի կարգավիճակում հայտնված հազարավոր քաղաքացիներ նաև եկամտի բոլոր աղբյուրներից են զրկվել: Պատերազմից հետո, փոքր-ինչ մեղմելու համար կրած ցավն ու զրկանքները, որոշվել էր, որ այն բոլոր տեղահանվածները, ովքեր աշխատում էին պետական հիմնարկներում, շարունակելու էին վարձատրվել գրեթե առաջվա պես: 

Հե­տա­գա­յում` 2022թ. հու­լի­սի մե­կից պի­տի դա­դա­րեց­վեր պա­րա­պուր­դի վճար­ման գոր­ծըն­թա­ցը, սա­կայն մի շարք քն­նար­կում­նե­րից, տե­ղա­հան­ված­նե­րի բո­ղոք­նե­րից, ինչ­պես նա ԱԺ նա­խա­գահ Ար­թուր Թով­մա­սյա­նի ա­ռա­ջար­կու­թյու­նից հե­տո, Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի հանձ­նա­րա­րու­թյամբ, բռ­նա­զավթ­ված տա­րածք­նե­րի պե­տա­կան ֆի­նան­սա­վոր­մամբ գոր­ծող հիմ­նարկ­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րի պա­րա­պուր­դի վճար­նե­րի տրա­մադր­ման ժամ­կե­տը եր­կա­րաձգ­վեց մինչև 2022թ. տա­րե­վերջ: Ան­կաս­կած, դա ող­ջու­նե­լի նա­խա­ձեռ­նու­թյուն է, մա­նա­վանդ, որ շատ դեպ­քե­րում այդ աշ­խա­տա­վարձն էր կազ­մում նրան­ցից շա­տե­րի հիմ­նա­կան ե­կա­մու­տը:
Սա­կայն այս­տեղ ևս կա մե­դա­լի հա­կա­ռակ կող­մը. ե­թե հաշ­վի առ­նենք, որ տե­ղա­հան­ված­նե­րի մեկ եր­րորդ մասն էր միայն աշ­խա­տում պե­տա­կան հիմ­նարկ­նե­րում, ա­պա պարզ կդառ­նա, թե ա­միս­նե­րով ու­շա­ցող ա­ջակ­ցու­թյան նվա­զա­գույն գու­մար­նե­րի, ան­հա­վա­տա­լի բարձր բնակ­վար­ձե­րի ու ա­հագ­նա­ցող գնա­ճի պայ­ման­նե­րում որ­քան մարդ է այ­սօր զրկ­ված սե­փա­կան ապ­րուս­տը հո­գա­լու նվա­զա­գույն մի­ջոց­նե­րից:
Քա­նիցս տար­բեր պե­տա­կան պա­տաս­խա­նա­տու­նե­րի կող­մից բարձ­րա­ձայն­վել է, որ հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում պե­տու­թյան կող­մից քն­նարկ­վում են ծրագ­րեր, ո­րոնք պետք է ո­րո­շա­կի սո­ցիա­լա­կան կա­յու­նու­թյուն ա­պա­հո­վեն տե­ղա­հան­ված քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար, լու­ծեն գոր­ծա­զուր­կի կար­գա­վի­ճա­կում հայ­տն­ված­նե­րի սո­ցիա­լա­կան հիմ­նախն­դիր­նե­րը՝ օգ­նե­լով նրանց զբաղ­վա­ծու­թյան ու վե­րա­մաս­նա­գի­տաց­ման հար­ցե­րում: Հայ­տա­րար­ված ծրագ­րե­րը թե ինչ հա­ջո­ղու­թյամբ են գոր­ծարկ­վել, դժ­վար է ա­սել. կան, ի­հար­կե, կորց­րած գոր­ծը վե­րա­կանգ­նել փոր­ձող նախ­կին գոր­ծա­րար­ներ, սա­կայն դրանք էլ ե­զա­կի՝ տե­ղա­հան­ված­նե­րին խոս­տաց­ված ՓՄՁ ար­տո­նյալ վար­կա­վոր­ման ու նյու­թա­կան ա­ջակ­ցու­թյան ակն­կա­լի­քով սկ­սած դեպ­քեր են:
Քիչ է ա­սել, որ թշ­նա­մու հս­կո­ղու­թյան ներ­քո մնա­ցած Հադ­րու­թի, Քա­շա­թա­ղի, Աս­կե­րա­նի գյու­ղե­րի բնակ­չու­թյան գե­րակ­շիռ մասն ապ­րում էր ա­վե­լի քան բար­վոք կյան­քով, գրե­թե յու­րա­քան­չյուր ըն­տա­նիք ու­ներ նվա­զա­գույ­նը մեկ բնա­կե­լի տուն, տնա­մերձ հո­ղա­մաս, վա­րե­լա­հող, տա­րա­տե­սակ ըն­տա­նի կեն­դա­նի ու թռ­չուն, սե­փա­կան փո­խադ­րա­մի­ջոց, գյուղ­տեխ­նի­կա: Նրանց ամ­բողջ կյանքն ա­րա­րում է ե­ղել, պե­տու­թյու­նից, ե­թե դրա­մա­կան մի­ջոց­ներ ստա­ցել են, ա­պա` միայն գույ­քի գրա­վադր­մամբ ստա­ցած գյու­ղատն­տե­սա­կան վար­կե­րի տես­քով: Վայ­րի հո­ղեր են բեր­րիաց­րել՝ տա­րի­նե­րով մաք­րե­լով քար ու մա­ցա­ռուտ­նե­րից, ցորեն են ա­ճեց­րել, այ­գի ու բան­ջա­րա­նոց են հիմ­նել, ջեր­մոց­ներ կա­ռու­ցել: Կա­յին մե­նատն­տես­ներ, ո­րոնց ու­նե­ցած սե­փա­կա­նու­թյու­նը, գյուղ­տեխ­նի­կան, վա­րե­լա­հո­ղերն ու ա­նաս­նա­ֆեր­մա­նե­րը ե­թե այժմ փոր­ձես գու­մա­րի վե­րա­ծել, ա­պա դրա­նով մի ողջ գյու­ղի բնակ­չու­թյան հա­մար բնա­կա­րան­ներ կա­րե­լի է ձեռք բե­րել:
Հադ­րու­թի շր­ջա­նի Մեծ Թա­ղե­րում ապ­րող նման ձեռ­նե­րեց­նե­րից մե­կը, ով խնդ­րել է ա­նու­նը չհ­րա­պա­րա­կել, հա­րա­զատ շր­ջա­նում է թո­ղել ա­վե­լի քան 800 խո­շոր և կրկ­նա­կի ա­վել մանր եղ­ջե­րա­վոր­նե­րով ա­նաս­նա­ֆեր­մա­ներ, ցո­րե­նի ու գա­րու վա­րե­լա­հո­ղերն ու պա­հես­տում ամ­բար­ված այդ տար­վա ողջ բեր­քը, սե­փա­կան գյուղ­տեխ­նի­կան: Նրա ըն­տա­նիքն այ­սօր ապ­րում է Երևա­նում, կորց­րա­ծի դի­մաց փոխ­հա­տու­ցու­մը մե­կու­կես տա­րի անց պե­տու­թյան հատ­կաց­րած հա­րյուր ոչ­խարն է, այն էլ` միայն հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում պա­հե­լու պար­տա­դիր պայ­մա­նով:
Աս­կե­րա­նի շր­ջա­նի Վազ­գե­նա­շեն գյու­ղում ապ­րող Կառ­լենն ու Գա­յա­նեն գյու­ղում նո­րա­կա­ռույց տուն, խա­նութ, մր­գա­տու ու պտ­ղա­տու այ­գի­ներ են թո­ղել, ե­րե­խա­յի պես խնա­մած ու ա­ճեց­րած նռան այ­գի: Այ­սօր Նո­րա­գյու­ղի հատ­վա­ծում կա­ռուց­վող բնա­կա­վայ­րին են սպա­սում, ա­ռայ­սօր որևէ փոխ­հա­տու­ցում չեն ստա­ցել, Կառ­լե­նը Ստե­փա­նա­կեր­տում է ծն­վել, հայ­րա­կան տուն ու­նի այս­տեղ ու ան­գամ կաս­կած­ներ ու­նի՝ իր հա­մար տան կառուցումը նա­խա­տես­վա՞ծ է, թե՞ ոչ: Ար­մի­նե Չի­լին­գա­րյա­նը Հադ­րու­թի կենտ­րո­նում գե­ղեց­կու­թյան սրահ ու­ներ, վար­ձա­կա­լու­թյամբ տր­ված սր­ճա­րան: Բա­ցի ա­մուս­նու հո­րա­կան տնից, նաև նո­րա­կա­ռույց տուն ու­նեին Հադ­րու­թին կից Վանք գյու­ղում, վա­րե­լա­հող, որն ըն­կու­զե­նու այ­գու էին վե­րա­ծել: Ա­մեն ինչ կորց­նե­լուց հե­տո հաս­տատ­վել են Ստե­փա­նա­կեր­տում, զին­ծա­ռա­յող որ­դուն են ա­մուս­նաց­րել, մեծ դժ­վա­րու­թյամբ նո­րապ­սակ­նե­րի հա­մար 120 հա­զար դրամ ամ­սա­կան վար­ձավ­ճա­րով բնա­կա­րան են գտել, ա­մուս­նու և կրտ­սեր որ­դու հետ հյու­րա­տանն են ապ­րում: Պա­տե­րազ­մից ան­մի­ջա­պես հե­տո Ար­մի­նեն Ստե­փա­նա­կեր­տում փոր­ձել է վեր­սկ­սել վար­սա­վի­րի իր գոր­ծը՝ վար­ձա­կա­լած գե­ղեց­կու­թյան սրա­հում, հիմ­նա­կա­նում տե­ղա­հան­ված մաս­նա­գետ­նե­րից կազմ­ված խումբ է հա­վա­քել: Դժ­վա­րու­թյամբ է գործն ա­ռաջ տա­նում. վար­ձա­կա­լու­թյան գու­մա­րից բա­ցի վճա­րում է նաև է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի ու ջրի հա­մար: Դի­մել էր ՙՖի­դես՚ վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյա­նը՝ վե­րա­նո­րոգ­ման ու պատ­շաճ գույք և սար­քա­վո­րում­ներ ձեռք­բե­րե­լու հա­մար վար­կա­վոր­ման հայ­տով, դի­մել է ապ­րի­լին, ա­ռայ­սօր վար­կը չի փո­խանց­վել: Սպա­սումն ու ա­նո­րո­շու­թյու­նը ե­րի­տա­սարդ կնոջ մոտ կաս­կած­ներ են ա­ռա­ջաց­րել. այ­սօր ան­գամ վարկն են հատ­կաց­նում նրանց, ով­քեր թի­կունք ու ծա­նոթ ու­նեն՝ հա­մոզ­ված է նա: Ար­մի­նեն ո­րո­շել է ըն­տա­նի­քով հե­ռա­նալ ՌԴ ուղ­ղու­թյամբ: ՙՖի­դե­սից՚ մեր հարց­մա­նը պա­տաս­խա­նե­ցին, որ վար­կա­վոր­ման հա­մար այս ըն­թաց­քում շատ քա­ղա­քա­ցի­ներ են դի­մել՝ հիմ­նա­կա­նում տե­ղա­հան­ված­ներ, սա­կայն հատ­կա­ցում­ներն ու­շա­նում են: Կազ­մա­կեր­պու­թյան մաս­նա­գե­տը հա­վաս­տիաց­րեց, որ որևէ մե­կի հա­մար հա­տուկ պայ­ման­ներ չկան ու բո­լոր կաս­կած­ներն ան­հիմն են:

Հադ­րու­թի գե­ղա­տե­սիլ ան­կյուն­նե­րից մե­կում՝ Պլե­թանց գյու­ղում ողջ կյանքն ապ­րած ու գյու­ղը երկ­րորդ ան­գամ կորց­րած տա­րեց ա­մու­սին­ներ Բո­րիս և Գյուլ­չո­րա Ա­վա­գյան­նե­րի ընդ­հա­նուր կեն­սա­թո­շա­կը հե­րի­քում է տան վար­ձը վճա­րե­լու հա­մար միայն: ՙԱ­սենք` մի ա­մա­յի տեղ մի փոքր տուն կա­ռու­ցե­ցին ու տվե­ցին մեզ, բա մեր էն այ­գու, բան­ջա­րա­նո­ցի բեր­քը, որ մե­նակ մեզ չէ՝ Հադ­րու­թում ապ­րող աղջ­կաս ըն­տա­նի­քին էլ էր հե­րի­քում, ո՞վ է մեզ վե­րա­դարձ­նե­լու՚,- դառ­նա­ցած ա­սում է Գյուլ­չո­րա մայ­րի­կը:
Ցա­վա­լի ու ան­հաս­կա­նա­լի է. պա­տե­րազ­մից ան­ցել է գրե­թե եր­կու տա­րի, բայց պատ­կան մար­մին­նե­րը դեռ բռ­նի տե­ղա­հան­ված­նե­րի գույ­քա­յին ու նյու­թա­կան վնաս­նե­րի մա­սին հս­տակ տվյալ­ներ չեն հան­րայ­նաց­նում` ա­մեն ան­գամ փաս­տե­լով, որ հա­վա­քագր­ման ըն­թաց­քը դան­դա­ղում է։ Տե­ղա­հան­ված­ներն ան­տե­ղյակ են` ի­րեն­ցից ով­քեր, երբ և որ­քան փոխ­հա­տու­ցում են ստա­ցել:
Թվում է՝ պե­տա­կան հա­մա­կար­գում ո­րո­շա­կի վե­րա­կա­ռու­ցում­ներ, վե­րա­կազ­մա­վո­րում­ներ են ար­վել` առ­կա ու­ժերն ու ռե­սուրս­նե­րը կենտ­րո­նաց­նե­լով և ուղ­ղե­լով ըստ ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի: Այդ նպա­տա­կով դեռևս 2021թ. ստեղծ­վել էր պե­տա­կան հանձ­նա­ժո­ղով, ո­րը պի­տի զբաղ­վեր պա­տե­րազ­մի հետևան­քով տե­ղա­հան­ված­նե­րին պատ­կա­նող գույ­քին հասց­ված վնա­սի հաշ­վառ­մամբ ու տվյալ­նե­րի հա­վա­քագր­մամբ: Հանձ­նա­ժո­ղո­վը նույն տար­վա ապ­րի­լի սկզ­բին անդ­րա­նիկ նիստն էր գու­մա­րել վար­չա­կազ­մե­րի, տար­բեր գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի ու ԶԼՄ-նե­րի ներ­կա­յու­թյամբ, հե­տա­գա­յում սա­կայն աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վել են ոչ այդ­քան հրա­պա­րա­կա­յին: Մեկ տա­րի ա­ռաջ ստեղծ­վել է նաև Նյու­թա­կան վնաս­նե­րի հար­ցե­րի կո­մի­տե: Տե­ղա­հան­ված­նե­րի հիմ­նախն­դիր­նե­րի լուծ­ման նպա­տա­կով ստեղծ­ված այս բո­լոր կա­ռույց­ներն ա­ռայ­սօր ա­վե­լի շատ քն­նարկ­ման սպա­սող ծրագ­րե­րի ու ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի, ի­րենց գեր­ծան­րա­բեռն­վա­ծու­թյան, ար­դա­րու­թյան ու թա­փան­ցի­կու­թյան աշ­խա­տաո­ճի մա­սին են պատ­մում:
Հա­տուկ վեր­լու­ծա­կան կա­րո­ղու­թյուն­ներ պետք չեն հետևու­թյուն ա­նե­լու հա­մար, որ ա­ռանց նո­րա­նոր ու հն­չեղ ան­վա­նում­նե­րով կա­ռույց­ներ ստեղ­ծե­լու, բա­վա­կան տպա­վո­րիչ թվով նոր աշ­խա­տա­կազ­մե­րին աշ­խա­տա­վարձ վճա­րե­լու էլ կա­րե­լի է լու­ծել տե­ղա­հան­ված­նե­րի ա­մե­նաա­ռաջ­նա­յին խն­դիր­նե­րը:
Այս ա­մե­նը լուրջ և շատ դեպ­քե­րում ար­դա­րաց­ված բո­ղոք­նե­րի տե­ղիք է տա­լիս:

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ