Logo
Print this page

ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԲԵԿՈՐԻ ԱՆՎԱՆ ՊՈՒՐԱԿՈՒՄ

122.jpgՀոկտեմբերի 21-ին ՙԶեփյուռ՚ բնապահպանական ՀԿ¬ի  նախաձեռնությամբ հերթական անգամ բարեկարգման  աշխատանքների ակցիա  կազմակերպվեց Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան պուրակում։  Ակցիային միացել էին նաև նորաստեղծ ՙԱռաջ, Արցախ՚ հասարակական կազմակերպության երիտասարդները։ 
ՙԻմ պատանեկությունն այստեղ է անցել և ցավում եմ, որ այսօր մեր հերոսների անունը կրող պուրակները չենք կարողանում մաքուր պահել, էլ չենք խոսում այն մասին, որ Ստեփանակերտում զբոսանքի նման վայրեր շատ քիչ կան՚,- ասաց ՙԶեփյուռ՚ ՀԿ փոխնախագահ Արմեն  Մաղաքելյանը։-Հաշվի առնելով այս ամենը՝ որոշեցինք այստեղ բարեկարգման աշխատանքներ իրականացնել՚։ ՙԲեկորի՚ անունը կրող այս պուրակում մնացել է  ընդամենը ջարդված մեկ նստարան։ Իսկ շրջապատն էլ անմխիթար վիճակում է։ Այդ օրը պատահաբար հուշարձան այցելեցին նաև Ա. Ղուլյանի այրին՝ Նելլի Ղուլյանը և ընտանիքի վաղեմի բարեկամ Պերճ Շահբազյանը։ Հերոսի այրին  խորին շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և հաջողություն մաղթեց նրանց հետագա ծրագրերում։ ՙՄենք մեծ ուրախություն ապրեցինք, երբ տեսանք  երիտասարդների այս նախաձեռնությունը։ Ուրեմն՝ Աշոտ Բեկորի  անունը մոռացված չէ, հայրենյաց նահատակների սխրագործությունները հիշվում են՚,-հավելեց Պ. Շահբազյանը։ 
Զեփյուռականները որոշեցին տարածքը մշտական վերահսկողության տակ առնել և ժամանակ առ ժամանակ այցելել, մաքրել։  ՙԶեփյուռ՚ ՀԿ-ի անդամներն իրենց ղեկավարի հետ հանդիպումներ են ունեցել նաև Ստեփանակերտի դպրոցներում, աշակերտության ուշադրությունը հրավիրել շրջապատի մաքրության պահպանմանը։ ՙՍտեփանակերտը միշտ էլ աչքի է ընկել մաքուր ու կանաչապատ փողոցներով,  ուրեմն անհրաժեշտ է շարունակել բարի ավանդույթը, առավել ևս՝ Ացախյան ազատամարտի մեր հերոսների անունը կրող պուրակներում՚,- ասաց Բեկորի վաշտի նախկին զինվոր և ՙԶեփյուռ՚ ՀԿ¬ի նախագահ Արամ Մայիլյանը։  
 Ստեփանակերտի մաքրության, մեր երկրամասի բնության, տեսարժան վայրերի, պատմամշակութային կոթողների պահպանման նպատակով բնապահպանները հրատարակել են բուկլետներ, պաստառներ  մայրաքաղաքը մաքուր պահելու կարգախոսով։ ՙԶեփյուռ՚-ը ծրագրում է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ՝ հասարակության շրջանում մաքուր հայրենիք ունենալու գաղափարի ամրապնդման համար։
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.