Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԴԱՌԸ ՓՈՐՁԻՑ ԵԼՆԵԼՈՎ

IMG_6098.jpg Նախորդ տարվա ձնառատ օրերը դեռ թարմ են մնացել թե՜ վարորդների եւ թե՜ ճանապարհների մաքրության մասին հոգ տանողների հուշերում:  Մասամբ նաեւ նախորդ տարվա փորձը հաշվի առնելով` ճանապարհների շահագործմամբ եւ սպասարկմամբ զբաղվող կազմակերպություններն այս տարի ավելի մեծ զգուշավորությամբ են պատրաստվել ձմռանը:

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 64,5 կիլոմետրանոց հատվածը ՙՎահե Կարապետյան՚ Ճանշահագործում՚ ընկերությունն է սպասարկում: 9 բանվոր, 4 մեխանիզատոր եւ 4 միավոր տեխնիկա: Այս ուժերով պետք է կազմակերպությունը բանուկ պահի Կյանքի ճանապարհի իրեն վստահված հատվածը: Նաեւ աղ ու ավազի պաշարների մասին են հոգ տարել: ՙԱնցյալ տարի աշխատանքները լրացուցիչ դժվարությունների հետ էին կապված, դրա համար էլ այս տարի ավելի հիմնավոր ենք նախապատրաստվել, աղի ու ավազի պաշարները նախորդ տարվանից ավելի շատ ենք կուտակել, տեխնիկան ենք նախապատրաստել: Այս պահի դրությամբ` կարող ենք ասել, որ սպասվող աշխատանքներին ամբողջությամբ պատրաստ ենք՚,- վստահեցնում է ՙՎահե Կարապետյան՚ Ճանշահագործում՚ ՓԲԸ աշխղեկ Լենդրուշ Գեւորգյանը:
Այս օրերին տեղացած առատ ձյունից անմիջապես հետո ճանապարհի առավել վտանգավոր հատվածներում աղ է ցանվել. սա ընկերությունից ստացված վերջին տեղեկությունն էր։  
Աշխատանքի արդյունավետությունը նոր տեխնիկան կբարձրացներ: Հույս ունեն` այս տարի համալրում կլինի: Իսկ առայժմ պատրաստվում են եղած ուժերով պայքարել ձյան դեմ:
ՙԱրցախուղի՚ ընկերության տնօրեն Էդուարդ Այդինյանի օրը եղանակի տեսությանը հետեւելով է սկսվում: Ոչ պատահաբար: Նրան ներհանրապետական ճանապարհների սպասարկումն է վստահված: ՙԱրցախուղին՚ տեխնիկական հագեցածության առումով ավելի շահեկան դիրքերում է. մասնաճյուղերի հետ միասին 60-ից ավելի տեխնիկա ունի: Միջհամայնքային ճանապարհների մասին կազմակերպության 7 մասնաճյուղերն են հոգ տանելու հանրապետության յոթ շրջաններում: Իսկ ահա Հյուսիս-Հարավ ճանապարհի սպասարկումը կենտրոնական կառույցն է իրականացնելու: Ինչպես միշտ` ուշադրության կենտրոնում են լինելու դժվարություններ ստեղծող հատվածները` Շոշ, Հարավ եւ Նոր Ղազանչի գյուղերի հարեւանությամբ:
Մայրաքաղաքի փողոցների ձմեռային խնամքը ՙՍանմաքրում՚ ընկերությունն է իրականացնելու: Ձմռան նախաշեմին նոր տեխնիկա են ստացել: Աղ ու ավազի պաշարներն ավելի վաղ են կուտակել: Քաղաքի քարտեզի վրա արդեն երթուղիները գծված են, իսկ դժվար հատվածներն անգիր գիտեն: ՙԱշխատանքների մեծ մասն ավտոմատացվել է, բարձրացել է  օպերատիվությունը,- մանրամասնում է ՙՍանմաքրում՚ ՀՈԱԿ տնօրեն Ալյոշա Սեյրանյանը,- եթե նախկինում մեքենաներն աղ ու ավազի խառնուրդով բարձելու համար լրացուցիչ մարդկանց էինք ընդգրկում եւ ավելի շատ ժամանակ ծախսում, ապա այժմ այդ աշխատանքների համար հատուկ տեխնիկա ենք ներգրավել եւ մեկ մեքենայի նախապատրաստումը, անհամեմատ ավելի քիչ աշխատակիցների ներգրավմամբ, կարող ենք ավարտել մոտ 20 րոպեի ընթացքում՚: 
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ