comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Կիրակի, 03 Նոյեմբերի 2019 http://www.artsakhtert.com Wed, 13 Nov 2019 06:34:22 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27737-2019-11-04-17-21-54 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27737-2019-11-04-17-21-54 Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ
Նոյեմբերի 4-ին Արցախի…

 

Հանդիպմանը ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունները, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը։

Նախարարն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընդունված բանաձևին և դրա նշանակությանը, ինչպես նաև վերջերս Ստեփանակերտում կայացած Արցախի բարեկամների համաժողովին։

Մասիս Մայիլյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Mon, 04 Nov 2019 17:21:22 +0000
Մասիս Մայիլյանը Մոսկվայում ներկա է գտնվել Արցախի մշակույթին նվիրված միջոցառումներին http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27736-2019-11-04-17-20-15 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27736-2019-11-04-17-20-15 Մասիս Մայիլյանը Մոսկվայում ներկա է գտնվել Արցախի մշակույթին նվիրված միջոցառումներին
Նոյեմբերի 3-ին կարճատև…

 Ցուցահանդեսին ներկայացված են եղել նաև Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Հնդկաստանից և այլ երկրներից նկարիչների կտավները՝ ստեղծված Արցախում։

Արցախի մշակույթին նվիրված օրը անց է կացվել Մոսկվայի «Թվային գործնական հարթակ» (ЦДП) ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիրում՝ «Հայկական մշակույթի աշնանային շրջան» փառատոնի շրջանակներում։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Mon, 04 Nov 2019 17:19:10 +0000
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱրՊՀ 50-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27735-50 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27735-50 ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱրՊՀ 50-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Արցախի մայր բուհը 50 տարեկան է: Հոբելյանական միջոցառումների մեկնարկը նոյեմբերի 4-ին տրվեց ԱՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում` ուսանողական միջազգային գիտաժողովով, որին մասնակցեցին պետական այրեր, ԱրՊՀ, ՀՀ և արտերկրի բուհերի ուսանողներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, մայր բուհի կայացման ու զարգացման ակունքներում կանգնած մտավորականներ: 

Ողջույնի խոսք ասաց Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը: Բաքվի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղ, Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ, Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղ, դրան զուգընթաց` Հայաստանի ճարտարագիտության և շինարարության պետական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղ և վերջապես դրանց միավորումով` Լեռնային Ղարաբաղի պետական համալսարան, 1993 թվականից` Արցախի պետական համալսարան. ահա Արցախի մայր բուհի անցած ուղին, որը, ռեկտորի բնութագրմամբ, փառապանծ ճանապարհ է` լի դժվարություններով, խոչընդոտներով, հաջողություններով և նաև` թերացումներով:
Հոբելյանի առթիվ արպհականներին և նրա բոլոր տարիների շրջանավարտներին շնորհավորեց ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքով` 50-ամյակը ոչ միայն պատկառելի և գեղեցիկ հոբելյան է, այլև անցած ճանապարհը վերարժևորելու և ապագայի տեսլականն ուրվագծելու իսկական ժամանակ: ՙԴժվար թե 50 տարի առաջ, հիմնադրվելով որպես Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ, կարելի էր պատկերացնել, որ մի օր այն կդառնա անկախ Արցախի մայր բուհը, գիտակրթական օջախ, ավելին, ծանրակշիռ դերակատարություն կունենա ազգային-ազատագրական պայքարի հենց առաջին օրերից: Համալսարանը դարձավ 88-ի փետրվարյան օրերին ու նաև դրանից առաջ մեր ազատագրական պայքարի թե՜ ընդհատակյա և թե՜ արդեն հրապարակային պայքարի գիտական օջախը՚,-մասնավորապես ասաց նա: Անդրադառնալով նրա ներկայիս գործունեությանը` Աժ խոսնակն ասաց, որ այսօր ԱրՊՀ-ն այլ առաքելություն ունի` օրեցօր կատարելագործել բարձրագույն կրթության մակարդակն Արցախում, պատրաստել մրցունակ և բարձր որակավորման մասնագետներ, որոնք պետք է երաշխավորեն մեր հայրենիքի կայուն զարգացումը:
ՙԱվելի քան կես դար Արցախի մայր բուհը նախկին ԼՂԻՄ, ապա նորանկախ Արցախի բարձրագույն կրթության և գիտության, հասարակական, տնտեսական ու քաղաքական բնագավառներում իր առանձնահատուկ տեղն ու դերն ունի: Խորհրդային բավականին բարդ ժամանակահատվածում ուսանողական հասարակությունը եղել է ազգային արժեքների պահպանման կարևորագույն կենտրոնը: Այնտեղ միաբանված հայ մտավորականությունը և ուսանողությունը պատվով են դիմակայել Բաքվի իշխանությունների գիտակրթական դավադիր քաղաքականությանը: Արցախյան շարժման տարիներին բարձրագույն հաստատությունը գաղափարական կենտրոններից էր, որտեղ կենտրոնացված էր երիտասադության շարժիչ ուժը՚,- իր ողջույնի խոսքում ասաց ԱՀ պետական նախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը` շարունակելով, որ մայր բուհն այսօր դիտարկվում է որպես ոչ միայն հանրապետության մասնագիտական ներուժի հիմնական մատակարար, այլ նաև գիտակրթական կարևորագույն կենտրոն, բայց և 50 տարին մեծ թիվ չէ որպես բարձրագույն կրթության, գիտության ճանապարհը լուսավորող ուսումնական հաստատություն և կայանալու տեղ ունի: Այդ առաջընթացի ապահովումը միջազգային փորձի ու ժամանակակից պահանջները հմտորեն օգտագործելու մեջ է, որին էլ ուղղված են բուհի ջանքերը:
Այս օրերին ԱրՊՀ-ում տարիներ առաջ ստորագրված Հուշագրի շրջանակում դասախոսություններով իրենց աջակցության առաքելությունն են իրականացնում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի տարբեր ամբիոնների դասախոսները, որի նպատակը Արցախում իրավագիտություն մասնագիտությունը կայացնելն ու զարգացնելն է: Այդ համագործակցության նախանձախնդիր` ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԱրՊՀ մեծ բարեկամ Գագիկ Ղազինյանն իր շնորհավորանքներն էր բերել գիտաժողովին: Տարին հոբելյանական է նաև Հայաստանի մայր բուհի համար. ԵՊՀ-ն նշում է իր հիմնադրման 100-ամյակը: Ակադեմիկոսը 100-ամյակի միջոցառումներին նվիրված գրքեր նվիրեց ԱրՊՀ-ին:
2007-ից գործում է նորանկախ հանրապետությունների համալսարանների ասոցիացիան, որի մեջ մտնում են Արցախի, Հարավային Օսիայի, Աբխազիայի և Մերձդնեստրի Շևչենկոյի անվան պետական համալսարանները: Միության ղեկավար` Մերձդնեստրի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ստեփան Բերիլի շնորհավորանքի ուղերձը ներկայացրեց նույն բուհի ուսանող Յուրի Կասումյանը:
Ներկայացվեց ԱրՊՀ ուսանողների և լրատվության բաժնի պատրաստած տեսաֆիլմը համալսարանի մասին:
Գիտաժողովում ՙԱրցախի մայր բուհի 50-ամյա գործունեությունը՚ թեմայով զեկուցումով հանդես եկավ ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը: Նշվեց, որ տասնյակ մասնագիտությունների գծով բուհը թողարկել է շուրջ 23 հազար մասնագետ` դրանով խոշորագույն դերակատարություն ունենալով Արցախի գիտակրթական, մարզամշակութային, սոցիալ-քաղաքական և հանրային կյանքում:
Թեմատիկ զեկուցումներ ունեցան Շուշան Ներսիսյանը (Վանաձոր), Անժելիկա Առուշանյանը (ՀՌՀ), Թամար Գրիգորյանը (ԱրՊՀ):
Գիտաժողովն այնուհետև իր աշխատանքները շարունակեց յոթ մասնախմբերում, իսկ հաջորդ օրը` Մատենադարան-Գանձասարում, որտեղ էլ տեղի ունեցավ ուսանողական ֆորում` ՙԲարձրագույն կրթության հիմնախնդիրները՚ թեմայով:
ԱրՊՀ գիտական խորհուրդը 2019-2020 ուսումնական տարին հռչակել է մայր բուհի 50-ամյակին նվիրված միջոցառումների տարի: Գլխավոր միջոցառումն սպասվում է 2020թ.` համալսարանի գլխավոր մասնաշենքի հիմնանորոգումն ավարտվելուց հետո:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 04 Nov 2019 17:00:10 +0000
Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ՝ ԺՈ­ՂՈ­ՎՈՒ՞ՐԴ, ԹԵ՞ ԲՆԱԿ­ՉՈՒ­ԹՅՈՒՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27733-2019-11-04-16-40-54 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27733-2019-11-04-16-40-54 Վլա­դի­միր ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

 

Հան­րա­պե­տու­թյան վաս­տա­կա­վոր ի­րա­վա­բան

ՙԺո­ղո­վուրդն է տա­րած­քի բախ­տը ո­րո­շո­ղը,
եւ ոչ թե տա­րած­քը՝ ժո­ղովր­դի՚։

Հար­դի ԴԻ­ԼԱՐԴ
ՄԱԿ-ի Մի­ջազ­գա­յին ար­դա­րա­դա­տու­թյան
դա­տա­րա­նի դա­տա­վոր

Հոկ­տեմ­բե­րի 3-ին Սո­չիի ՙՎալ­դայ՚ մի­ջազ­գա­յին բա­նա­վե­ճի ա­կում­բում տե­ղի ու­նե­ցած հա­մա­ժո­ղո­վում անդ­րա­դառ­նա­լով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի այն հայ­տա­րա­րու­թյա­նը, որ հա­կա­մար­տու­թյան կար­գա­վո­րու­մը պետք է ըն­դու­նե­լի լի­նի Հա­յաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի եւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար, Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Ի. Ա­լիևը հեգ­նան­քով շեշ­տել է, թե ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղո­վուրդ՚ հաս­կա­ցու­թյուն գո­յու­թյուն չու­նի։ Կա Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի բնակ­չու­թյուն, որ մինչև հա­կա­մար­տու­թյու­նը բաղ­կա­ցած էր ադր­բե­ջան­ցի­նե­րից եւ հա­յե­րից, ո­րոնք հա­վա­սար ի­րա­վունք­ներ ու­նեին՚։
Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը, քաջ գի­տակ­ցե­լով, որ տե­ղե­կատ­վա­կան-հո­գե­բա­նա­կան պա­տե­րազ­մում հա­կա­ռա­կոր­դին բա­րո­յալ­քե­լու հնարք­նե­րից մեկն էլ ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան քա­րոզ­չու­թյունն է, ուս­տի եւ բա­ռա­խա­ղե­րի մի­ջո­ցով փոր­ձել է Ար­ցա­խի ժո­ղովր­դին վե­րա­ծել ՙտե­ղա­կան բնակ­չու­թյան՚ կամ ՙազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյան՚, դրա­նով իսկ, ա­ղա­վա­ղե­լով Ար­ցա­խի ժո­ղովր­դի ար­դեն իսկ ի­րա­կա­նաց­րած ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը, ա­ռանց ո­րե­ւէ ի­րա­վա­կան հիմ­քի մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նել, թե իբր հա­կա­մար­տու­թյու­նը Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ է, այլ ոչ թե Ադր­բե­ջա­նի եւ Ար­ցա­խի։
Ի­րա­կա­նում ինչ­պի­սի՞ հան­րու­թյուն են ար­ցախ­ցի­նե­րը՝ ժո­ղո­վու՞րդ, թե՞ բնակ­չու­թյուն։ Սրանք ա­ռօ­րյա խոսք ու զրույ­ցում հա­ճա­խա­կի կի­րառ­վող հաս­կա­ցու­թյուն­ներ են, ո­րոնց մի­ջեւ առ­կա տար­բե­րու­թյա­նը շատ հա­ճախ ու­շադ­րու­թյուն չենք դարձ­նում։
Հա­յոց լեզ­վի բա­ռա­րան­նե­րում ՙԺո­ղո­վուրդ՚ բա­ռի հո­մա­նիշ­ներ են հան­դի­սա­նում ազգ, ազ­գու­թյուն, ա­ծու, էթ­նոս, ազ­գաբ­նակ­չու­թյուն, բնակ­չու­թյուն, ցեղ և այլ հաս­կա­ցու­թյուն­նե­րը։ Մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի բազ­մա­թիվ փաս­տաթղ­թե­րում հան­դի­պում ենք ժո­ղո­վուրդ եզ­րույ­թի, բայց դրան­ցից ոչ մե­կում էլ տր­ված չէ այդ հաս­կա­ցու­թյան ծա­վա­լուն բնո­րո­շու­մը։ Հար­ցին ա­ռա­վել մոտ բնո­րո­շու­մը տր­վել է ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի զե­կույց­նե­րից մե­կում, ըստ ո­րի՝ ժո­ղովր­դի (ազ­գի) բնու­թագ­րիչ­ներն են մշա­կու­թա­յին միա­տար­րու­թյու­նը, լեզ­վա­կան միաս­նու­թյու­նը, ընդ­հա­նուր պատ­մա­կան ա­վան­դույ­թը, ազ­գա­յին ինք­նու­թյու­նը, կրո­նա­կան միաս­նու­թյու­նը եւ ընդ­հա­նուր տն­տե­սա­կան կյան­քը։
Մի­ջազ­գա­յին-ի­րա­վա­կան բա­ռա­պա­շա­րում, 1957 թվա­կա­նից սկ­սած հայ­տն­վեց ՙբնիկ, տե­ղաբ­նիկ ժո­ղո­վուրդ՚ եզ­րույ­թը, ո­րի տակ նկա­տի է առն­վում այն ժո­ղո­վուրդ­նե­րին, ո­րոնք վաղն­ջա­կան ժա­մա­նակ­նե­րից կազ­մում են տվյալ տա­րած­քի բնակ­չու­թյու­նը եւ ո­րոնց ա­վան­դույթ­ներն ու մշա­կույ­թը հա­մա­հունչ են այն տա­րած­քին, որ­տեղ նրանք ապ­րում են։ Հա­մա­ձայն մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի նոր­մե­րի՝ հա­ճախ տե­ղաբ­նա­կու­թյու­նը հա­մար­վում է պե­տա­կան ան­կա­խու­թյան կամ պե­տու­թյան մեջ հա­տուկ ի­րա­վունք­նե­րի ձեռք­բեր­ման պայ­մա­նագ­րե­րի գլ­խա­վոր նա­խա­պայ­ման։ Այդ հա­մա­տեքս­տում 2007թ. սեպ­տեմ­բե­րի 13-ին ՄԱԿ-ի ըն­դու­նած ՙԲնիկ ժո­ղո­վուրդ­նե­րի ի­րա­վունք­նե­րի մա­սին՚ Հռ­չա­կա­գի­րը (ո­րի ըն­դուն­մա­նը ձեռն­պահ է մնա­ցել Ադր­բե­ջա­նը), կա­րե­ւոր ի­րա­վա­կան փաս­տա­թուղթ է ադր­բե­ջա­նա-ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման հա­մար։ Մաս­նա­վո­րա­պես, Հռ­չա­կագ­րի 3-րդ եւ 4-րդ հոդ­ված­նե­րում ար­ձա­նագր­ված են, որ բնիկ ժո­ղո­վուրդ­ներն ու­նեն ինք­նո­րոշ­ման ի­րա­վունք, ո­րի ու­ժով նրանք ա­զա­տո­րեն հաս­տա­տում են ի­րենց քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը եւ ա­զա­տո­րեն ի­րա­գոր­ծում ի­րենց տն­տե­սա­կան, սո­ցիա­լա­կան եւ մշա­կու­թա­յին զար­գա­ցու­մը։

Այս­տե­ղից պարզ է, թե ին­չու Ադր­բե­ջա­նը ձեռն­պահ է մնա­ցել Հռ­չա­կագ­րի ըն­դուն­մա­նը։ Ա­վե­լին, Ադր­բե­ջանն ա­նընդ­հատ թմբ­կա­հա­րում է՝ հա­յե­րի՝ Կով­կա­սում իբր թե բնիկ չլի­նե­լու եւ Ի­րա­նի ու Թուր­քիա­յի խոր­քե­րից ադր­բե­ջա­նա­կան հո­ղե­րում վե­րաբ­նակ­վե­լու մա­սին թե­զը։ Բայց կեղ­ծա­րա­րու­թյունն էլ ե­րե­ւի թե սահ­ման­ներ ու­նի։ Մի կողմ թող­նենք Ա­քե­մե­նյան Պարս­կաս­տա­նի ար­քա Դա­րեհ Ա Մե­ծի (հայ­կա­կան աղ­բյուր­նե­րում՝ Դա­րեհ Վշ­տաս­պյան) տի­րա­պե­տու­թյան օ­րոք գր­ված Բի­սի­թու­նի ար­ձա­նագ­րու­թյու­նը(մ.թ.ա. 520-518 թվա­կան­ներ), հայ եւ օ­տար պատ­միչ­նե­րի աշ­խա­տու­թյուն­նե­րը, պատ­մա­կան Հա­յաս­տա­նում սփռ­ված վի­մագ­րե­րը եւ գանք 18-րդ դար, երբ մի շարք թյուր­քա­կան խաշ­նա­րած, վաչ­կա­տուն ցե­ղեր՝ թյուր­քա­լե­զու ջա­վան­շիր ցե­ղի քոչ­վո­րա­կան ծագ­մամբ ա­ռաջ­նորդ Փա­նահ Ա­լիի գլ­խա­վո­րու­թյամբ, օգտ­վե­լով Ար­ցա­խի ո­րոշ մե­լիք­նե­րի, հատ­կա­պես Վա­րան­դա­յի Մե­լիք-Շահ­նա­զար 2-րդի պա­ռակ­տիչ, դա­վա­ճա­նա­կան պահ­ված­քից եւ Պարս­կաս­տա­նում տի­րող խառ­նաշ­փո­թից, որ սկիզբ էր ա­ռել Նա­դիր շա­հի սպա­նու­թյու­նից (1747թ.) հե­տո, կա­րո­ղա­ցան ներ­թա­փան­ցել Ղա­րա­բա­ղի (Ար­ցա­խի) կու­սա­կա­լու­թյան տա­րածք եւ Շու­շի բեր­դա­քա­ղա­քը դարձ­նել, այս­պես կոչ­ված, ՙխա­նա­կան՚ նս­տա­վայր։ Ինչ­պես հայտ­նի է, հայ­կա­կան հո­ղե­րի վրա ՙխա­նա­կան՚ կա­ռա­վա­րու­մը վե­րաց­վեց 1822թ.՝ փո­խա­րին­վե­լով ռու­սա­կան վար­չա­կազ­մով։
Ար­ցա­խա­հա­յու­թյան տե­ղաբ­նիկ լի­նե­լը վկա­յում են թե­կուզ եւ հենց վեր­ջին տա­րի­նե­րին մի­ջազ­գա­յին հնա­գի­տա­կան ար­շա­վախմ­բե­րի կող­մից կա­տար­ված պե­ղում­նե­րը, ո­րոնց հա­մա­ձայն՝ հա­յու­թյու­նը մար­դա­բա­նա­կան տե­սա­կե­տից տե­ղաբ­նիկ ժո­ղո­վուրդ է, եւ հա­յե­րը հետ­նորդ­ներն են այն բնակ­չու­թյան, որ այս­տեղ ապ­րում է 6-7 հա­զար տա­րի շա­րու­նակ։
Ազ­գու­թյու­նը նույն­պես մարդ­կանց պատ­մա­կան ընդ­հան­րու­թյուն է, որն ու­նի միաս­նա­կան լե­զու, տա­րածք, սո­վո­րույթ­ներ եւ մշա­կույթ։ Բայց ժո­ղո­վուր­դը գտն­վում է հա­սա­րա­կու­թյան զար­գաց­ման ա­վե­լի բարձր մա­կար­դա­կի վրա, քան ազ­գու­թյու­նը։
Քն­նարկ­վող հար­ցի կա­պակ­ցու­թյամբ պետք է տար­բե­րա­կել նաև ՙազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն՚ եւ ՙսփյուռք՚ եզ­րույթ­նե­րը։ Ա­ռա­ջինն ազ­գա­յին խմ­բեր են, ո­րոնց պատ­մա­կան հայ­րե­նի­քը գտն­վում է տվյալ պե­տու­թյան սահ­ման­նե­րից դուրս եւ, ի տար­բե­րու­թյուն բնիկ ժո­ղո­վուրդ­նե­րի, չու­նեն մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված ի­րա­վունք­ներ։ Իսկ երկ­րոր­դը բա­վա­րար չա­փով տա­րած­ված է ամ­բողջ աշ­խար­հում եւ նշա­նա­կում է ժո­ղովր­դի (ազ­գի) մի մաս, որն ապ­րում է պատ­մա­կան հայ­րե­նի­քի սահ­ման­նե­րից դուրս։ Հենց այդ­պի­սի ճա­կա­տա­գիր է վի­ճակ­ված հայ ժո­ղովր­դի մեծ հատ­վա­ծին։

Այս­պի­սով, մի­ջազ­գա­յին փաս­տաթղ­թե­րով ժո­ղովր­դին տր­ված բնու­թագ­րա­կան­նե­րը լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նում են Ար­ցա­խի ժո­ղովր­դի չա­փո­րո­շիչ­նե­րին։ Ար­ցա­խի ժո­ղովր­դի մե­ծա­մաս­նու­թյու­նը հա­յեր են, ում մայ­րե­նի լե­զուն հա­յե­րենն է, իսկ կեն­ցա­ղում կի­րա­ռում են հա­յոց լեզ­վի ղա­րա­բա­ղյան (ար­ցա­խյան) բար­բա­ռը, դա­վա­նում են քրիս­տո­նեու­թյուն, կրում են հայ ժո­ղովր­դի հնա­գույն մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րը, ու­նեն ազ­գա­յին ինք­նու­թյուն եւ պատ­մա­կան տա­րածք, ո­րը կա­մա­յա­կա­նո­րեն հայ­տն­վել է Ադր­բե­ջա­նի կազ­մում։ ՙԱր­ցա­խի ժո­ղո­վուրդ՚ եզ­րույ­թը նշա­նա­կում է նաեւ, որ հան­րա­պե­տու­թյան սահ­ման­նե­րում բնիկ մե­ծա­մաս­նու­թյուն կազ­մող հայ ժո­ղովր­դի հետ մեկ­տեղ, խա­ղաղ եւ փոխ­շա­հա­վետ գո­յա­տե­ւում են տար­բեր ազ­գա­յին խմ­բեր՝ ռուս­ներ, հույ­ներ, ադր­բե­ջան­ցի­ներ եւ այլն։ Այդ են վկա­յում մար­դա­հա­մա­րի վե­րա­բե­րյալ վեր­ջին հա­րյուր քսան տար­վա վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րը։ Ռու­սա­կան կայս­րու­թյան բնակ­չու­թյան ա­ռա­ջին մար­դա­հա­մա­րի 1897թ. տվյալ­նե­րով, Շու­շիի գա­վա­ռում բնակ­վում էր 138771 մարդ, ո­րից 58,2%-ը՝ հա­յեր, մնա­ցա­ծը՝ այ­լազ­գի­ներ։ Նույ­նիսկ այն ժա­մա­նակ, երբ Ադր­բե­ջա­նի, քե­մա­լա­կան Թուր­քիա­յի եւ բոլ­շե­ւի­կյան Ռու­սաս­տա­նի սի­րա­խա­ղե­րի ար­դյուն­քում եր­րորդ երկ­րի նոր­մա­տիվ ի­րա­վա­կան ակ­տի ուժ չու­նե­ցող կու­սակ­ցա­կան ո­րոշ­մամբ Ար­ցա­խը հայ­տն­վեց Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի կազ­մում եւ նրա մի մա­սին տր­վեց մար­զա­յին ինք­նա­վա­րու­թյուն (1923թ.), հա­յե­րը կազ­մում էին ինք­նա­վար մար­զի բնակ­չու­թյան 94%-ը։ Փաս­տո­րեն այ­լազ­գի­ներն այն­քան քիչ էին, որ հա­մա­ձայն ԱդրԽՍՀ Կենտ­գործ­կո­մի՝ հիմ­նար­կու­թյուն­ներն ազ­գայ­նաց­նե­լու վե­րա­բե­րյալ 1923թ. հու­լի­սի 31-ի ո­րոշ­ման, ե­թե Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րում եւ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում գոր­ծա­վա­րու­թյու­նը պետք է տար­վեր թուր­քե­րեն, ա­պա Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում՝ հա­յե­րեն լեզ­վով։ Տե­ղին է հի­շեց­նել, որ ցա­րա­կան Ռու­սաս­տա­նում կով­կա­սաբ­նակ մահ­մե­դա­կան­նե­րին ան­վա­նում էին մու­սուլ­ման­ներ կամ կով­կա­սյան թա­թար­ներ, Խոր­հր­դա­յին Միու­թյան կազ­մա­վո­րու­մից հե­տո՝ թուր­քեր, իսկ հե­տա­գա­յում՝ ՙժո­ղո­վուրդ­նե­րի մեծ հայր՚ Ստա­լի­նի ցու­ցու­մով, նրանք կոչ­վե­ցին ադր­բե­ջան­ցի­ներ։ Ադր­բե­ջա­նի կող­մից Ար­ցա­խին շնորհ­ված ՙՍահ­մա­նադ­րու­թյուն՚-ից (1924թ.) նկա­տե­լի է, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը ոչ թե գտն­վել է Ադր­բե­ջա­նի կազ­մում, այլ նրա ՙմի բաղ­կա­ցու­ցիչ մասն է՚ կազ­մել եւ ներ­կա­յաց­ված էր Ադր­բե­ջա­նի բո­լոր մար­մին­նե­րում՝ հա­մե­մա­տա­կան չա­փի սկզ­բուն­քով։ Իսկ դա նշա­նա­կում է, որ Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի տա­րած­քում պե­տա­կան իշ­խա­նու­թյան կրող­նե­րից մեկն էլ Ար­ցա­խի հայ ժո­ղո­վուրդն էր իր պատ­մա­կան տա­րած­քով։ Վեր­ջին փաս­տաթղ­թում նեն­գամ­տո­րեն նշ­վել է, որ ՙԻնք­նա­վար Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ամ­բողջ գոր­ծա­վա­րու­թյու­նը, դա­տա­վա­րու­թյու­նը եւ դպ­րոց­նե­րում ու­սու­ցու­մը կա­տար­վում է մայ­րե­նի լեզ­վով՚։ Դժ­վար չէ կռա­հել, որ հե­ռագ­նա նպա­տա­կա­յին են­թա­տեքստ ու­նի ՙմայ­րե­նի լե­զու՚ ա­ռեղծ­վա­ծա­յին հաս­կա­ցու­թյու­նը։ Մինչ­դեռ ինք­նա­վար մարզ կազ­մա­վո­րե­լու մա­սին Ադր­բե­ջա­նի Կենտ­գործ­կո­մի դեկ­րե­տում նշ­ված էին ՙհայ-մու­սուլ­մա­նա­կան՚, ՙհա­յե­րի եւ մու­սուլ­ման­նե­րի՚, ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հայ­կա­կան մաս՚ բա­ռա­կա­պակ­ցու­թյուն­նե­րը, ո­րոն­ցից հաս­կա­նա­լի է, որ բա­ռա­կա­պակ­ցու­թյան ա­ռա­ջին մա­սը վե­րա­բե­րում է հա­զա­րա­մյակ­նե­րի խոր­քից ե­կող բնիկ տե­րե­րին՝ հայ ազ­գու­թյա­նը, իսկ ՙմու­սուլ­ման՚ հաս­կա­ցու­թյու­նը կոնկ­րետ ազգ կամ ազ­գու­թյուն չի են­թադ­րում, այլ միայն նշա­նա­կում է իս­լա­մի հե­տե­ւորդ­ներ։

Երբ Խոր­հր­դա­յին Միու­թյան մայ­րա­մու­տին Ադր­բե­ջա­նը դուրս ե­կավ ԽՍՀՄ կազ­մից, Ար­ցա­խին այլ բան չէր մնում, քան հրա­ժեշտ տալ Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նին։ Երկ­րա­մա­սի ա­զա­տա­սեր ժո­ղո­վուր­դը կա­րո­ղա­ցավ բռուն­ցք­վել եւ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի մի­ջո­ցով թո­թա­փել գա­ղու­թա­յին լու­ծը, ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի հի­ման վրա հռ­չա­կել իր պե­տա­կան ան­կա­խու­թյունն ու Ար­ցա­խի ժո­ղովր­դի ա­նու­նից ըն­դու­նել եւ հռ­չա­կել իր Մայր օ­րեն­քը՝ Սահ­մա­նադ­րու­թյու­նը։ Եվ պա­տա­հա­կան չէ, որ հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյու­նը սկս­վում է ՙԱր­ցա­խի ժո­ղո­վուր­դը՚ եզ­րույ­թով։ Իսկ դա ար­տա­ցո­լում է օ­բյեկ­տիվ ի­րա­կա­նու­թյու­նը եւ ցու­ցա­բե­րում երկ­րի ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը։
Սահ­մա­նադ­րու­թյան մեջ 7 ան­գամ օգ­տա­գործ­ված է ՙժո­ղո­վուրդ՚ եզ­րույ­թը (նա­խա­բան, հոդվ. 2 մաս 1 և 2, հոդվ. 91, 110, 131, 132) ՝ որ­պես երկ­րի տա­րած­քի բնա­կիչ­նե­րի մի ամ­բող­ջու­թյուն։ Այս հա­մա­տեքս­տում ար­ցախ­ցի (ղա­րա­բաղ­ցի) ա­սե­լով, սկզ­բուն­քո­րեն պետք է նկա­տի ու­նե­նալ հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում բնակ­վող ցան­կա­ցած ազ­գու­թյան բնակ­չի։
Ինչ վե­րա­բե­րում է ՙբնակ­չու­թյուն՚ եզ­րույ­թին, ա­պա մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քում դրա տակ նկա­տի է առն­վում պե­տու­թյան տա­րած­քում բնակ­վող բո­լոր ան­ձանց հա­մա­կե­ցու­թյու­նը, ո­րոնք գտն­վում են տվյալ պե­տու­թյան ի­րա­վա­զո­րու­թյան ներ­քո։ Այդ հաս­կա­ցու­թյան տակ մտ­նում են պե­տու­թյան քա­ղա­քա­ցի­նե­րը, երկ­քա­ղա­քա­ցի­նե­րը եւ քա­ղա­քա­ցիու­թյուն չու­նե­ցող ան­ձինք։ Դրանց տակ չեն ընկ­նում դի­վա­նա­գի­տա­կան գոր­ծա­կալ­նե­րը, հյու­պա­տո­սա­կան աշ­խա­տող­նե­րը, հա­տուկ ա­ռա­քե­լու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը եւ նրանց ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­նե­րը։
Բնակ­չու­թյունն ա­վե­լի շուտ վի­ճա­կագ­րա­կան եւ նրա հետ կապ­ված ժո­ղովր­դագ­րա­կան տեր­մին է։ Այդ ա­ռու­մով կա­րե­լի է տա­րան­ջա­տել գյու­ղի, քա­ղա­քի, մար­զի, տա­րա­ծաշր­ջա­նի, աշ­խար­հա­մա­սի եւ նույ­նիսկ Եր­կիր մո­լո­րա­կի բնակ­չու­թյու­նը։
Ժա­մա­նա­կը ցույց է տվել, որ Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը, որ­պես կուռ միաս­նու­թյուն, իր ի­րա­վունք­նե­րի եւ ա­զա­տու­թյուն­նե­րի ու հա­մազ­գա­յին գա­ղա­փար­նե­րի հա­մար պայ­քա­րել գի­տի։ Չի կա­րե­լի Ար­ցա­խը վե­րա­ծել տա­րած­քի, իսկ ժո­ղովր­դին՝ բնակ­չու­թյան, հա­կա­մար­տու­թյան սու­բյեկ­տից՝ օ­բյեկ­տի։ Ի­րա­կա­նու­թյունն այն է, որ.
- Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը պե­տու­թյան սահ­մա­նադ­րա­կա­նու­թյան տարրն է, նրա սու­բյեկ­տը,
- Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն իշ­խա­նու­թյան աղ­բյուրն է,
- Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը կոնկ­րետ ազ­գու­թյուն ու­նի, բնակ­չու­թյու­նը՝ ոչ,
- Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն ազ­գա­յին եզ­րույթ է, բնակ­չու­թյու­նը՝ ոչ,
-Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը պատ­մա­կա­նո­րեն ձե­ւա­վոր­ված մարդ­կանց ընդ­հան­րու­թյուն է՝ ար­մա­տա­պես ու գի­տակ­ցա­կա­նո­րեն կապ­ված իր երկ­րի հո­ղի հետ, իսկ բնակ­չու­թյու­նը վի­ճա­կագ­րա­կան ամ­փո­փա­գիր է,
- ժո­ղո­վուր­դը հա­մընդ­հա­նուր հաս­կա­ցու­թյուն է, իսկ բնակ­չու­թյու­նը կոնկ­րետ կե­տի (գյուղ, շր­ջան, քա­ղաք եւ այլն) բնա­կիչ­ներն են։
ՄԱԿ-ի հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թե­րով եւ Ար­դա­րա­դա­տու­թյան մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նի վճիռ­նե­րով ա­ներկ­բա ճա­նաչ­ված է ժո­ղո­վուրդ­նե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը։ Այդ փաս­տաթղ­թե­րի ի­րա­վա­կան բո­վան­դա­կու­թյու­նից բխում է, որ Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն ինք­նո­րոշ­ման իր ի­րա­վունքն ի­րա­կա­նաց­րել է հան­րաք­վեի մի­ջո­ցով՝ ժո­ղովր­դի ա­զատ կա­մար­տա­հայ­տու­թյան հի­ման վրա՝ ա­ռանց ո­րե­ւէ ճնշ­ման, հար­կադր­ման կամ դր­սի մի­ջամ­տու­թյան։ Այդ ի­րա­վուն­քը հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռել ընտ­րե­լու իր կա­ռա­վար­ման ձե­ւը, պե­տա­կան եւ սո­ցիալ-տն­տե­սա­կան կա­ռուց­ված­քը եւ քա­ղա­քա­կան ռե­ժիմն ու կա­ռու­ցե­լու իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը մի­ջազ­գա­յին հան­րու­թյան հետ։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 04 Nov 2019 16:35:00 +0000
ՙԻՄ ՀԻԱՑ­ՄՈՒՆ­ՔԻ Ա­ՌԱՐ­ԿԱՆ Ե­ՂԵԼ ԵՎ ՄՆՈՒՄ Է ԳՐԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ՚ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27732-2019-11-04-15-33-06 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27732-2019-11-04-15-33-06 ՙԻՄ ՀԻԱՑ­ՄՈՒՆ­ՔԻ Ա­ՌԱՐ­ԿԱՆ Ե­ՂԵԼ  ԵՎ ՄՆՈՒՄ Է ԳՐԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ՚
Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Նո­յեմ­բե­րի 4-ին լրա­ցել է գրող, հրա­պա­րա­կա­խոս Վարդ­գես Օ­ՎՅԱ­ՆԻ ծնն­դյան 60-ա­մյա­կը, ին­չի ա­ռի­թով ներ­կա­յաց­նում ենք մեր հար­ցազ­րույ­ցը:

- Վարդ­գես, վեց տաս­նա­մյա­կը ար­ձա­կագ­րի հա­մար բա­վա­կա­նին խո­սուն տա­րիք է...
- Սո­վո­րա­բար մինչև մի ո­րո­շա­կի տա­րիք, ըստ իս, մո­տա­վո­րա­պես եր­րորդ տաս­նա­մյա­կը, մարդ ինքն է վա­զում տա­րի­նե­րի հետևից, իսկ եր­րորդ տաս­նա­մյա­կից հե­տո տա­րի­ներն այն­պես են հե­տապն­դում մար­դուն, որ կար­ծես տա­րի­ներն այդ թռ­չե­լիս լի­նեն։ Որ­պես ՙի­րե­ղեն ա­պա­ցույց՚ ե­թե անձ­նա­գիրս չլի­ներ՝ ծնն­դյան թվա­կա­նով, կմ­տա­ծեի, որ խոս­քը մի եր­րորդ անձ­նա­վո­րու­թյան մա­սին է։ Չեմ նկա­տել, թե տա­րի­ներն ինչ­պես են ի­րար ետևից ե­կել ու ան­ցել։ Կես­կա­տակ-կես­լուրջ ա­սա­ցի, բայց լր­ջու­թյան բա­ժի­նը երևի թե ա­վե­լի մեծ է։ Ապ­րած տա­րի­նե­րով փաս­տո­րեն ես ար­դեն մեծ եմ Ար­ցա­խյան շար­ժու­մից մեկ տա­րի ա­ռաջ վախ­ճան­ված իմ հայ­րի­կից՝ Վազ­գեն Օ­վյա­նից, բայց որ­պես ար­ձա­կա­գիր ես նրա մոտ ըն­դա­մե­նը մի ե­րե­խա եմ։
Ա­սում են՝ տա­րի­նե­րի փոր­ձը, տա­րի­նե­րով կու­տա­կա­ծը մար­դուն ա­վե­լի խե­լա­ցի է դարձ­նում, պա­տա­հա­կան չէ ՙծե­րու­նա­կան ի­մաս­տու­թյուն՚ ար­տա­հայ­տու­թյու­նը, բայց, կար­ծում եմ, ար­վես­տում, գրա­կա­նու­թյան մեջ մի քիչ այլ է։ Միշտ չէ, որ շատ ապ­րած, ՙտա­րի­նե­րի բե­ռան տակ ճկած՚ գրող­ներն ա­վե­լի բարձր են կյան­քից վա­ղա­ժամ հե­ռա­ցած ի­րենց գոր­ծըն­կեր­նե­րից։ Տա­ղան­դա­վոր ար­վես­տա­գետ­ներ կան, ո­րոնք 30-40 տա­րե­կա­նում մնա­յուն ար­ժեք­ներ են ստեղ­ծել, հա­մաշ­խար­հա­յին մշա­կույ­թի գան­ձա­րա­նում ի­րենց ար­ժա­նի տեղն ու­նեն, բայց ի­րենց հո­բե­լյան­նե­րին պար­բե­րա­բար մե­դալ-շքան­շան­ներ ստա­ցած ար­վես­տա­գետ­ներ կան, ո­րոնք ան­գամ հե­տա­գիծ չեն թո­ղել ի­րենց աս­պա­րե­զում։ Այս­քա­նը հի­շե­ցի ՙխո­սուն տա­րի­քի՚ կա­պակ­ցու­թյամբ։ Ես իմ լա­վա­գույն նո­վել­ներն ու պատմ­վածք­նե­րը գրել եմ 25-35 տա­րե­կա­նում։ Ար­վես­տում ե­րի­տա­սար­դա­կան խան­դա­վա­ռու­թյու­նը, պոռթ­կու­մը եր­բեմն ա­վե­լին է, քան ծե­րու­նա­կան ի­մաս­տու­թյու­նը։
- Սոց­ցան­ցե­րում Վարդ­գես Օ­վյա­նը բա­վա­կա­նին ակ­տիվ է...
- Ու­զում ենք կամ չենք ու­զում, մեզ հա­ճե­լի է դա, թե ոչ, միշտ ստիպ­ված ենք լի­նում հաշ­վի առ­նել գի­տա­տեխ­նի­կա­կան նվա­ճում­նե­րը։ Ինձ հա­մար գիր­քը սր­բու­թյուն է (նկա­տի ու­նեմ լուրջ գիր­քը), մնա­յուն ար­ժե­քը Գիրքն է, բայց այ­նուա­մե­նայ­նիվ ստիպ­ված ենք ըն­դու­նել, որ մեր օ­րե­րում գրա­վոր խոս­քը հա­մա­ցան­ցի մի­ջո­ցով ա­վե­լի շուտ է հաս­նում ըն­թեր­ցո­ղին և ա­վե­լի մեծ լսա­րան է ա­պա­հո­վում, քան գիր­քը։ Չնա­յած չեմ հրա­ժար­վել հա­մա­ցան­ցով մեկ սփ­ռած ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներս, գրա­ռում­ներս հա­վա­քել և լա­վա­գույն­ներն ա­ռան­ձին ժո­ղո­վա­ծուով տպագ­րե­լու մտ­քից։
Իմ կայք-բլո­գի և սոց­ցան­ցում կա­տա­րած գրա­ռում­նե­րիս շնոր­հիվ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներս ա­վե­լի շատ են ըն­թեր­ցում, և դրանք կար­դում են նաև այն եր­կր­նե­րում, ո­րոնք հա­զա­րա­վոր մղոն­նե­րով հե­ռու են Ար­ցա­խից, Հա­յաս­տա­նից։ Նկա­տի ու­նեմ թե՜ իմ գե­ղար­վես­տա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, թե՜ քա­ղա­քա­կան ռեպ­լիկ­նե­րի տես­քով իմ գրա­ռում­նե­րը։ Սոց­ցան­ցը մեր նույն ի­րա­կան կյանքն է, նույն մար­դիկ են այս­տեղ՝ ազ­նիվ ու տա­ղան­դա­վոր, խե­լա­ցի ու բա­րի, հա­մեստ ու ան­շա­հախն­դիր մար­դիկ կան այս­տեղ, միա­ժա­մա­նակ խա­բե­բա­նե­րի, զր­պար­տիչ­նե­րի ու ինք­նա­սի­րա­հար­ված ա­րա­րած­նե­րի պա­կաս չկա այս­տեղ։ Ի դեպ, երևի տա­րօ­րի­նակ թվա, բայց սոց­ցան­ցում ա­վե­լի շուտ ես ճա­նա­չում մար­դուն, քան ի­րա­կան կյան­քում։

- Ինչ­պի­սի՞ն է այ­սօր Ձեր ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քը։
- Խոս­տո­վա­նեմ, որ գրա­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քիս վրա բա­վա­կա­նին բա­ցա­սա­բար է ազ­դել լրագ­րու­թյու­նը, ժուռ­նա­լիս­տի­կան, թե­կուզ ա­ռա­վե­լա­պես հրա­պա­րա­կա­խո­սա­կան հոդ­ված­ներ եմ գրել։ Ստիպ­ված եմ գնա­ցել այդ քայ­լին, ո­րով­հետև մե­զա­նում, հատ­կա­պես ան­կա­խա­կան տա­րի­նե­րից սկ­սած, գրո­ղը միայն գրող լի­նե­լով չի կա­րող ըն­տա­նիք պա­հել։ Եվ այն­պես է ստաց­վել, որ իմ հիմ­նա­կան նա­խա­սի­րու­թյու­նը դար­ձել է հոբ­բի, իսկ լրագ­րու­թյու­նը, որ իմ նա­խա­սի­րու­թյուն­նե­րի մեջ գու­ցե թե 4-5-րդ տե­ղում է, դար­ձել է մաս­նա­գի­տու­թյուն։
- Ին­չո՞վ եք լց­նում Ձեր ա­զատ ժա­մա­նա­կը։
- Ինչ-որ ձևով քիչ վերևում ար­դեն պա­տաս­խա­նել եմ այդ հար­ցին։ Տա­րի­ներ շա­րու­նակ, այ­սօր էլ ես ստիպ­ված եմ պատմ­վածք կամ նո­վել գրել իմ ա­զատ ժա­մե­րին։ Բայց դե, ինք­ներդ գի­տեք, որ ՙա­զատ ժա­մա­նակ՚ հաս­կա­ցու­թյու­նը շատ ընդ­գր­կուն ու տա­րո­ղու­նակ է։ Հատ­կա­պես մեր ժա­մա­նակ­նե­րում, երբ զա­նա­զան մեծ ու փոքր պրոբ­լեմ­նե­րի և խն­դիր­նե­րի վեր­ջը չի երևում՝ սկ­սած ա­ռօ­րեա­կան տան հոգ­սե­րից, վեր­ջաց­րած ըն­կեր-ծա­նոթ-բա­րե­կամ­նե­րին առ­նչ­վող խն­դիր­նե­րով։
- Ձեր հիաց­մուն­քը։
- Իմ հիաց­մուն­քի ա­ռար­կան ե­ղել և մնում է Գրա­կա­նու­թյու­նը, Ար­վես­տը՝ ի­րենց բո­լոր ժան­րե­րով ու ճյու­ղե­րով։ Եվ ա­մեն ան­գամ գրա­կան մի գլուխ­գոր­ծոց կամ ե­րաժշ­տա­կան մի հրաշք ստեղ­ծա­գոր­ծու­թյուն և կա­տա­րում լսե­լիս, ման­կան պես հիա­նում եմ ու զար­մա­նում մարդ­կա­յին անս­պառ երևա­կա­յու­թյան և տա­ղան­դի վրա։ Ա­սել է թե՝ իմ հիաց­մուն­քի ա­ռար­կան հենց այդ գե­ղե­ցիկ ու վեհ ար­ժե­քը ստեղ­ծող մարդն է ա­ռա­ջին հեր­թին։ Ար­վես­տում ինք­նա­գոր­ծու­նեու­թյուն, ան­կա­տա­րու­թյուն չեմ սի­րում։ Մենք հա­ճախ ենք շփո­թում Ար­վեստն ու ար­հես­տը, գե­ղան­կար­չին ու ներ­կա­րա­րին։ Բայց դրանք միան­գա­մայն տար­բեր բա­ներ են։ Զա­վեշտ է, պրո­ֆե­սիո­նալ ար­վես­տա­գե­տին ան­վա­նում ենք ար­հես­տա­վարժ։ Չէ՞ որ ար­վես­տը ար­հեստ չէ։ Ի դեպ, ա­տում եմ ռա­բի­սը, ո­րով­հետև այն որևէ առն­չու­թյուն չու­նի ար­վես­տի հետ։ Նույն կերպ ա­տում եմ ռա­բիս մտա­ծո­ղու­թյու­նը, ռա­բիս բար­քե­րը։
- Ձեր հա­վա­տար­մու­թյու­նը։
- Հա­վա­տար­մու­թյան հար­ցում ես պահ­պա­նո­ղա­կան եմ, այն ըն­դու­նում եմ միայն հին, ազ­գա­յին, ա­վան­դա­կան ըն­կալ­մամբ՝ հա­վա­տար­մու­թյուն առ ըն­տա­նիք, հա­վա­տար­մու­թյուն առ ըն­կեր­ներ և, վեր­ջա­պես, առ Հայ­րե­նիք։ Չեմ հար­գում ըն­տա­նի­քի, ըն­կեր­նե­րի հան­դեպ ե­սա­սի­րա­կան որևէ դրսևո­րում, ա­ռա­վել ևս՝ չեմ հար­գում ՙոր­տեղ հաց՝ այն­տեղ կաց՚ կար­գա­խո­սով ա­ռաջ­նորդ­վող­նե­րին։ Ար­ցա­խը, Հա­յաս­տա­նը որևէ այլ երկ­րի հետ չեմ փո­խի, թե­կուզ աշ­խար­հում գե­ղե­ցիկ, հրա­շա­լի և հա­րուստ բազ­մա­թիվ ան­կյուն­ներ կան։
- Ձեր հա­վա­տամ­քը։
- Ինձ հա­մար չա­փո­րո­շի­չը խիղճն է։ Դա իմ հա­վատն ու հա­վա­տամքն է, իմ դա­տա­վորն ու աստ­վածն է։ Ցան­կա­ցած հար­ցում ես ձգ­տում եմ խղ­ճիս հետ կոնֆ­լիկտ չու­նե­նալ։ Վա­ղուց այս­պի­սի տո­ղեր եմ գրել. ՙԵ­թե խիղճդ մա­քուր է, բայց հա­սա­րա­կա­կան կար­ծի­քը քո օգ­տին չէ, դա սար­սա­փե­լի չէ։ Սար­սա­փե­լին այն է, երբ հա­սա­րա­կա­կան կար­ծի­քը քո օգ­տին է, բայց խիղճդ տան­ջում է՚։
- Ձեր հիաս­թա­փու­թյու­նը։
- Ան­մի­ջա­պես Պա­րույր Սևա­կի այս տո­ղե­րը հի­շե­ցի. ՙԹո՛ւհ, ինչ­քա՛ն բան կա կյան­քում ա­տե­լի, ես չգի­տեի…՚։ Ցա­վոք, մեր օ­րե­րում այն­քա?ն շատ են հիաս­թա­փու­թյուն­նե­րը, որ այդ հար­ցին պա­տաս­խա­նե­լուց ա­ռաջ նա­խա­պես մի ցու­ցակ պի­տի կազ­մեի։ Գր­չակ­ներն ար­դեն մեր մե­ծե­րի, դա­սա­կան­նե­րի վրա են մատ թա­փա­հա­րում։ Ինչ-որ ո­ղոր­մե­լի Թու­մա­նյա­նին պարտ­ված հան­ճար է ան­վա­նում, բա­յա­թի կլկ­լաց­նող­նե­րին վաս­տա­կա­վոր ար­տիս­տի կո­չում են տա­լիս… Ա­մե­նա­մեծ հիաս­թա­փու­թյունս ար­ժեք­նե­րի հա­մա­տա­րած ար­ժեզր­կու­մից է, գրա­կա­նու­թյան ու ար­վես­տի հան­դեպ քա­մահ­րա­կան վե­րա­բեր­մուն­քից, մե­րօ­րյա կր­թա­կան հա­մա­կար­գից ու նախ­կին մարդ­կա­յին նոր­մալ հա­րա­բե­րու­թյուն­նե­րին փո­խա­րի­նե­լու ե­կած նոր բար­քե­րից, որ­տեղ գե­րիշ­խո­ղը անձ­նա­կան շահն է…

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 04 Nov 2019 15:25:59 +0000
Ա­ՄԵ­ՆԱ­ԹԱՆ­ԿԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27731-2019-11-04-15-25-15 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27731-2019-11-04-15-25-15 Վարդ­գես ՕՎՅԱՆ

 (Նո­վել)

Ես ե­րի­տա­սարդ էի և ու­նեի շատ ե­րա­զանք­ներ։ Ես ու­զում էի ա­մեն ինչ ի­մա­նալ և ա­մեն ինչ ու­նե­նալ։ Ես կար­ծում էի, թե կա­րող եմ ձեռք բե­րել աշ­խար­հում ա­մե­նա­թան­կը, բայց չգի­տեի, թե ինչն է ա­մե­նա­թան­կը։ Ես ե­րի­տա­սարդ էի և ան­հոգ ու մտա­ծում էի, թե մահն ինձ հա­մար բա­ցա­ռու­թյուն կա­նի։ Եվ մի օր ո­րո­շե­ցի պար­զել, թե որն է ա­մե­նա­թանկ բանն աշ­խար­հում։ Ես ո­րո­շե­ցի ձեռք բե­րել այդ ա­մե­նա­թան­կը։
Փո­ղո­ցում մի օր ես հան­դի­պե­ցի հնա­մաշ շո­րե­րով մի­ջին տա­րի­քի մի տղա­մար­դու։ Նրա աչ­քե­րը շատ հոգ­նած էին, իսկ դեմ­քին ան­սահ­ման տխ­րու­թյուն կար։ Ես մտա­ծե­ցի, որ հաս­տատ կի­մա­նա, թե ո՞րն է ա­մե­նա­թանկ բանն աշ­խար­հում։
- Ա­մե­նա­թանկ բա՞­նը,- նրա հոգ­նած աչ­քե­րը մի վայր­կյան պայ­ծա­ռա­ցան։- Աշ­խար­հում ա­մե­նա­թանկ բա­նը փողն է։ Ե­թե դու փող ու­նե­նաս, մնա­ցյալ ա­մեն ինչ կա­րող ես փո­ղով ձեռք բե­րել։
Հե­տո ես գնա­ցի մի բան­կի տնօ­րե­նի մոտ և հարց­րի.
- Ճի՞շտ է, որ աշ­խար­հում ա­մե­նա­թանկ բա­նը փողն է։
- Փո­ղը միայն թուղթ է, ե­րի­տա­սարդ։ Այն եր­բեմն այն­քան է ար­ժեզ­րկ­վում, որ նրա­նով մի լուց­կի ան­գամ չես կա­րող գնել։ Ա­մե­նա­թանկն աշ­խար­հում ոս­կին է։ Այն եր­բեք չի փոխ­վում...
- Ճի՞շտ է, որ աշ­խար­հում ա­մե­նա­թանկ բա­նը ոս­կին է,- հարց­րի մի հա­րուս­տի։
- Ոս­կին մե­տա­ղի կտոր է,- ա­սաց նա։- Ոս­կով դու շատ բան կա­րող ես գնել, բայց ո՜չ ա­մեն ինչ։ Ես փող ու ոս­կի շատ ու­նեմ, բայց ե­րեկ կորց­րի աշ­խար­հում ա­մե­նա­թանկն ինձ հա­մար՝ իմ մո­րը։ Մայ­րա­կան սերն է ա­մե­նա­թանկ բանն աշ­խար­հում։
Ես գնա­ցի տուն և մորս սեղ­մե­ցի կրծ­քիս։
- Մայ­րիկ, ես ար­դեն գի­տեմ, թե ինչն է աշ­խար­հում ա­մե­նա­թան­կը։ Դա Մայ­րա­կան սերն է։ Դու ես ա­մե­նա­թան­կը։
Մայրս շո­յեց գլուխս և տխուր ա­սաց.
- Զա­վակս, կանց­նեն տա­րի­ներ, և ես չեմ լի­նի։ Բայց դու ոչ մի տեղ չես գնա այն երկ­րից, ուր ծն­վել ու մե­ծա­ցել ես։ Այն երկ­րից, որ­տեղ քո բո­լոր նախ­նի­ներն են ամ­փոփ­ված։ Այդ ա­մե­նը Հայ­րե­նիքն է։ Ա­մե­նա­թանկն աշ­խար­հում Հայ­րե­նիքն է։
Ես դուրս ե­կա քա­ղա­քից, բարձ­րա­ցա ա­մե­նա­բարձր լե­ռան կա­տարն ու, նա­յե­լով ան­ծայ­րա­ծիր դաշ­տե­րին և նրանց թի­կուն­քում հպարտ ու վես կանգ­նած սա­րե­րին, գո­չե­ցի.
- Հայ­րե­նիք, ես քեզ սի­րում եմ։ Դու ա­մե­նա­թանկն ես աշ­խար­հում։
- Ա­մե­նա­թա՛նկն աշ­խար­հում,- ար­ձա­գան­քե­ցին լեռ­նե­րը։- Ա­մե­նա­թանկն աշ­խար­հում Սերն է, հա­նուն ո­րի մար­դիկ չեն խնա­յում ոչ մի հարս­տու­թյուն՝ ո՜չ փող, ո՜չ ոս­կի... Սե­րը սահ­ման­ներ ու Հայ­րե­նիք չի ճա­նա­չում։ Սերն ա­մեն ին­չից վեր է...
Ես ի­ջա լեռ­նե­րից և գնա­ցի սի­րած աղջ­կա մոտ։
- Ես քեզ սի­րում եմ,- ա­սա­ցի,- դու ա­մե­նա­թանկն ես աշ­խար­հում։
Նա շատ եր­կար նա­յեց ինձ ու շշն­ջաց.
- Ար­դեն ուշ է, սի­րե­լիս, ես շատ եր­կար եմ սպա­սել քեզ։ Մինչ զբաղ­ված էիր ա­մե­նա­թան­կի ո­րո­նում­նե­րով, դու կորց­րիր ինձ և...
- Եվ ի՞նչ...
- Աշ­խար­հում ա­մե­նա­թան­կա­գի­նը...
Հան­կարծ ես զգա­ցի, որ աշ­խար­հում ա­մե­նաաղ­քատն եմ ես, և նույ­նիսկ չհարց­րի, թե այդ ինչ ՙա­մե­նա­թան­կա­գին՚ է։ Ես չու­նեի փող ու ոս­կի, մայրս այլևս չկար, իսկ սի­րածս ար­դեն ինձ չէր պատ­կա­նում։ Լեռ ու դաշ­տերն էին մնա­ցել, և ես հոգ­նած ու տխուր դուրս ե­կա քա­ղա­քից։
Ես հա­զիվ բարձ­րա­ցա ման­կու­թյու­նից ու ե­րի­տա­սար­դա­կան տա­րի­նե­րից ինձ ծա­նոթ լե­ռան կա­տարն ու մտա­ծե­ցի, որ այլևս չար­ժե ապ­րել։
- Ի՞նչ է պա­տա­հել, տղաս...
Ես գլուխս բարձ­րաց­րի և իմ առջև տե­սա ձյու­նա­ճեր­մակ մո­րու­քով մի ծե­րու­նու։
- Ես կորց­րել եմ աշ­խար­հում ա­մե­նա­թան­կը՝ սի­րա­ծիս,- ա­սա­ցի։
- Ո՜չ, տղաս, դու շատ ա­վե­լի թանկ բան ես կորց­րել, քան կար­ծում ես։ Դու կորց­րել ես ժա­մա­նա­կը։
- Ժա­մա­նա­կը՞,- զար­մա­ցա ես,- գրո­ղը տա­նի, բայց ես դրա մա­սին ո­չինչ չգի­տեի։
- Ժա­մա­նակն ա­մե­նա­մեծ հարս­տու­թյունն է։ Դա քո ան­հոգ ման­կու­թյունն է և ե­րա­զուն ե­րի­տա­սար­դու­թյու­նը։ Դա քո մայրն է, սի­րա՛­ծը...
- Ես եր­բեք չեմ մտա­ծել ժա­մա­նա­կի մա­սին։
- Մար­դիկ տա­րի­ներ շա­րու­նակ փող ու հարս­տու­թյուն են կու­տա­կում, որն ի­րենց այն­քան էլ պետք չէ և, միա­ժա­մա­նակ, քա­մուն են տա­լիս ա­մե­նա­մեծ ու ա­մե­նա­թանկ հարս­տու­թյու­նը՝ ժա­մա­նա­կը... Սկզ­բում դու ա­մեն ինչ ու­նեիր, բայց երբ ցան­կա­ցար ձեռք բե­րել ա­վե­լին, կորց­րիր նաև այն ա­մե­նը, ինչ ու­նեիր։
- Ես այլևս չեմ ու­զում ապ­րել,- ա­սա­ցի։
- Դու դեռ ժա­մա­նակ ու­նես, որ­դիս,- ծե­րու­նին ձեռ­քը դրեց ու­սիս,- գնա, գնա ապ­րիր և ա­րա­րիր։
- Իսկ հե­տո՞...
- Հե­տո,- ծե­րու­նին տխուր նա­յեց ինձ,- հե­տո ար­դեն՝ վերջ։
Երբ ար­դեն բա­վա­կա­նին հե­ռա­ցել էի ծե­րու­նուց, շատ հեռ­վից լսե­ցի նրա ձայ­նը.
- Հե­տո դու չես լի­նի, բայց կշա­րու­նա­կես ապ­րել քո Ստեղ­ծա­ծի մեջ...
Ես շրջ­վե­ցի, որ հարց­նեմ՝ ՙԻսկ ե­թե չհասց­նեմ...՚։
Ծե­րու­նին այլևս չէր երևում...

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 04 Nov 2019 15:22:58 +0000
ԱՆ­ԲԱ­ՍԻՐ Ա­ՆՈՒՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27730-2019-11-04-15-19-14 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27730-2019-11-04-15-19-14 ԱՆ­ԲԱ­ՍԻՐ Ա­ՆՈՒՆ
Սիլ­վա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

(դի­ման­կա­րի փո­խա­րեն)

2019-ի հոկ­տեմ­բե­րին լրա­ցավ Ար­ցա­խի մայր բու­հի պրո­ֆե­սոր, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Հե­ղի­նե (Լե­նա) Գրի­գո­րյա­նի ծնն­դյան 70-ա­մյա­կը (նա մե­զա­նից հե­ռա­ցել է 67-ի մեջ)… 3 տա­րի է, ինչ ԱրՊՀ գրա­կա­նու­թյան և լրագ­րու­թյան ամ­բիո­նում բա­ցա­կա­յում է նրա ազն­վաց­նող, դա­սա­խոս-գիտ­նա­կա­նի կո­չումն իր բարձ­րու­թյան վրա պա­հել պա­հան­ջող և զգաս­տաց­նող ներ­կա­յու­թյու­նը…
Նա անձ­նա­կան օ­րի­նա­կով է (ան­ցյալ ժա­մա­նա­կով չեմ կա­րող ար­տա­հայտ­վել) դաս­տիա­րա­կում իր սա­նու­հի­նե­րին և շր­ջա­պա­տին։ Ճշ­մա­րիտ մտա­վո­րա­կան է, բազ­մա­զա­վակ մայր, ան­ձն­վեր հա­յու­հի, օ­րի­նա­կե­լի դա­սա­խոս։ Ա­ռողջ հու­մո­րի բնա­ծին օժտ­վա­ծու­թյուն ու­նի և ստեղ­ծա­գոր­ծե­լու ձիրք։ Ինչ­պես յու­րա­քան­չյուր ճշ­մա­րիտ գրիչ, Հե­ղի­նե Գրի­գո­րյանն ու­նի իր մո­լո­րա­կը, որն ինք­նա­տիպ է և անկ­րկ­նե­լի։
Եր­բեք չխա­թա­րեց մար­դու և ման­կա­վար­ժի իր ան­բիծ նկա­րա­գի­րը։ Ար­հա­մար­հեց նյութն ու նյու­թա­մո­լու­թյու­նը։ Ա­նընդ­հատ ինք­նա­կա­տա­րե­լու­թյան էր ձգ­տում: Կեղ­ծի­քի ներ­կա­յու­թյու­նը նրան հա­նում է հու­նից և ա­ռանց կեղծ քա­ղա­քա­վա­րու­թյան, ի­րե­րին ի­րենց ա­նուն­ներն է տա­լիս… Ամ­բո­խին հա­ճո­յա­նա­լը խորթ է նրա կերտ­ված­քին։ Չի վա­խե­նում հո­սան­քին հա­կա­ռակ գնա­լուց։- Ձայն բազ­մա­ցը միշտ չէ ձայն ճշ­մար­տու­թյան,- ա­սում է։ Ա­ռանց չա­փա­զանց­նե­լու, փաս­տում եմ, որ բո­լոր ա­ռում­նե­րով, աստ­վա­ծա­յին լի­նե­լու չափ, ա­նա­ղարտ է Լե­նա (Հե­ղի­նե) Գրի­գո­րյա­նը։
Չեր­կն­չեց և ե­ղավ Ար­ցա­խի ա­զա­տագ­րա­կան շար­ժու­մը կազ­մա­կեր­պող­նե­րից մե­կը, ա­մուս­նու՝ Կո­մի­տաս Դա­նիե­լյա­նի հետ։ Հարկ չկա ա­սե­լու, կար­ծում եմ, որ ազ­գա­յինն ար­մա­տա­խիլ ա­նող ԽՍՀՄ բռ­նա­տի­րու­թյան ժա­մա­նակ­նե­րում, հի­րա­վի, խի­զա­խու­թյուն է լի­նել ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րը կազ­մա­կեր­պող­նե­րի շար­քում… Երբ պատ­մա­կան ճշ­մար­տու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու և մայր Հա­յաս­տա­նին վե­րա­միա­վոր­վե­լու՝ ար­ցա­խա­հա­յու­թյան ար­դար պա­հան­ջին, մեր եր­բեմ­նի ՙեղ­բայ­րա­կան՚ Ադր­բե­ջա­նը Սում­գա­յի­թի ու Բաք­վի նախ­ճի­րով պա­տաս­խա­նեց և պա­տե­րազմ պար­տադ­րեց Ար­ցա­խին, Հե­ղի­նե Գրի­գո­րյա­նի ու­սա­նող ա­ռաջ­նե­կը՝ Նա­րե­կը, ա­ռա­ջին կա­մա­վո­րա­կան­նե­րից ե­ղավ… և չու­նե­ցավ հայ­րե­նի հո­ղում ամ­փոփ­վե­լու բախ­տը… հա­մար­վեց ան­հայտ կո­րած։ Իր ռո­ման­տիկ սի­րո անդ­րա­նիկ պտուղ Նա­րե­կի նման կո­րուս­տը կս­կի­ծով լց­րեց մոր փխ­րուն սիր­տը. Սա­կայն Տե­րը, ում խո­նարհ ծա­ռան է Հե­ղի­նե Գրի­գո­րյա­նը, ՙտա­ռա­պան­քից լույս քա­մե­լու ա­ռեղծ­վածն էր՚ շնոր­հել նրան և ցա­վից ծն­վե­ցին հեր­թա­կան գր­քե­րը, ո­րոնք հետ­մա­հու ամ­բող­ջաց­րեց և մի­հա­տո­րյակ կազ­մեց, ցա­վոք, ար­դեն, նույն­պես լու­սա­հո­գի Կո­մի­տաս Դա­նիե­լյա­նը։ Սույն հոդ­վա­ծի նպա­տա­կը, նոր լույս ըն­ծայ­ված մի­հա­տո­րյա­կը գրա­խո­սե­լը չէ. դա, ան­կաս­կած, կա­նեն մեր գոր­ծըն­կեր­նե­րը։
Բա­րո­յա­կան պարտքս եմ հա­մա­րել, որ­պես Հե­ղի­նե Գրի­գո­րյա­նի նախ­կին սա­նու­հի, իսկ այ­նու­հետև ՝ գոր­ծըն­կե­րու­հի և հո­գե­կից, ուր­վագ­ծել նրա դի­ման­կա­րը…
Մար­դու և մտա­վո­րա­կա­նի՝ նրա հազ­վա­գյուտ տե­սա­կի նկատ­մամբ ու­նե­ցած խո­րին հար­գան­քը մղեց ՝ գրիչ վերց­նե­լու և ո­գե­կո­չե­լու մեզ­նից ան­ժա­մա­նակ հե­ռա­ցած սի­րե­լի դա­սա­խո­սի պայ­ծառ հի­շա­տա­կը, ով ոչ միայն իր հե­ղի­նա­կա­յին գր­քե­րով, այլև իր ա­ռինք­նող կեր­պա­րով կեր­տել է ան­մա­հու­թյան իր հու­շար­ձա­նը…

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 04 Nov 2019 15:17:58 +0000
ՆՎԻ­ՐՅԱ­ԼԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27729-2019-11-04-15-13-48 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27729-2019-11-04-15-13-48 ՆՎԻ­ՐՅԱ­ԼԸ
Կա­րի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 Այ­սօր ու­զում եմ ձեզ պատ­մել գրա­դա­րա­նա­յին գոր­ծի հիա­նա­լի մաս­նա­գետ, Մես­րոպ Մաշ­տո­ցի ան­վան հան­րա­պե­տա­կան գրա­դա­րա­նի հա­մալր­ման և մշակ­ման բաժ­նի վա­րիչ Սու­սան­նա Դա­դա­սյա­նի մա­սին։

Սու­սան­նան եր­կար տա­րի­ներ ի վեր աշ­խա­տում է գրա­դա­րա­նում։ Նա միակն է այս­տեղ, որ ան­ցել է բո­լոր բա­ժին­նե­րով, աշ­խա­տել սպա­սարկ­ման բաժ­նում՝ ա­բո­նի­մեն­տի թե՜ հա­յե­րեն և թե՜ ռու­սե­րեն մաս­նա­բա­ժին­նե­րում, գրա­պա­հո­ցում, մա­տե­նա­գի­տա­կան, հա­մալր­ման և մշակ­ման բա­ժին­նե­րում։ Միակն է, ով սկ­սել է գրա­դա­րա­նա­վա­րի հաս­տի­քից, հե­տո դար­ձել սեկ­տո­րի վա­րիչ, բաժ­նի վա­րիչ, գրա­դա­րա­նի տնօ­րե­նի տե­ղա­կալ (1991-95թթ.), իսկ 1995 թվա­կա­նին տնօ­րե­նի տե­ղա­կա­լի հաս­տի­քը կր­ճատ­վե­լուց հե­տո, աշ­խա­տել է որ­պես ա­ռա­ջա­տար մա­տե­նա­գետ, այ­նու­հետև` հա­մալր­ման և մշակ­ման բաժ­նի վա­րիչ, որ­տեղ աշ­խա­տում է մինչև օրս։
Ա­վար­տել է Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի լեզ­վագ­րա­կան ֆա­կուլ­տե­տը։ Մեկ տա­րի աշ­խա­տել է ՙԿար­միր դրոշ՚ շր­ջա­նա­յին թեր­թում` որ­պես սր­բագ­րիչ։ Այ­նու­հետև 1981թ.-ից աշ­խա­տան­քի է ան­ցել գրա­դա­րա­նում (այն ժա­մա­նակ գրա­դա­րա­նը կոչ­վում էր Մաք­սիմ Գոր­կու ան­վան մար­զա­յին գրա­դա­րան)։
Խոր­հր­դա­յին այդ տա­րի­նե­րին, երբ ա­ռա­ջին ան­գամ ոտք է դրել գրա­դա­րան, աշ­խույժ ե­ռու­զեռ էր՝ գրա­կան ե­րե­կո­ներ, ցու­ցա­հան­դես­ներ, հան­դի­պում­ներ ան­վա­նի գիտ­նա­կան­նե­րի, գրող­նե­րի, Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի վե­տե­րան­նե­րի հետ, սպա­սարկ­ման բա­ժին­նե­րում՝ ըն­թեր­ցող­նե­րի մեծ բազ­մու­թյուն, լե­ցուն ըն­թեր­ցաս­րահ։ Գրա­դա­րանն աշ­խա­տում էր եր­կու հեր­թով։ Աշ­խա­տում էին շատ փոր­ձա­ռու մաս­նա­գետ­ներ։ Այդ­պի­սիք էին գրա­դա­րա­նի տնօ­րեն Ռի­մա Ջա­բյա­նը, Ռո­զա Ա­վե­տի­սյա­նը, Սի­րան Ղու­կա­սյա­նը, Զա­բե­լա Ստե­փա­նյա­նը, Նո­րա Հա­րու­թյու­նյա­նը, Ա­մա­լյա Պո­ղո­սյա­նը, Ռա­յա Հա­րու­թյու­նյա­նը և ու­րիշ­ներ, ո­րոն­ցից նա սո­վո­րում, փորձ էր ձեռք բե­րում։
Հա­մալր­ման և մշակ­ման բա­ժի­նը գրա­դա­րա­նի ա­մե­նա­կարևոր օ­ղակն է։ Ա­ռանց այդ բաժ­նի գրա­դա­րան գո­յու­թյուն չու­նի։ Այդ­տեղ են կա­տար­վում գիր ու գրա­կա­նու­թյան հետ ա­ռա­ջին գոր­ծո­ղու­թյուն­նե­րը՝ հաշ­վա­ռում՝ հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թե­րով, մշա­կում, դա­սա­կար­գում, գրա­ցու­ցակ­նե­րի ստեղ­ծում, հա­մալ­րում, տե­ղադ­րում… Դա մի ահ­ռե­լի աշ­խա­տանք է, ինչն ըն­թեր­ցո­ղին տե­սա­նե­լի չէ։
Ըն­թեր­ցող­նե­րից շա­տերն այս­պես են պատ­կե­րաց­նում գրա­դա­րա­նա­յին աշ­խա­տան­քը. ՙԴե, գիրք են տա­լիս, գիրք վերց­նում, ու­րիշ ի՞նչ են ա­նում՚։ Սա­կայն թե այդ գիրքն ինչ­պես է հաս­նում գրա­դա­րակ, տաս­նյակ-հա­զա­րա­վոր գր­քե­րի մեջ ինչ­պես են գտ­նում ի­րենց պա­հան­ջած գիր­քը՝ չգի­տեն։ Այս ա­մե­նը կա­տար­վում է հենց այդ կարևոր՝ հա­մալր­ման և մշակ­ման բաժ­նում։
Սու­սան­նան ե­թե աշ­խա­տան­քա­յին ա­ռա­ջին տա­րի­նե­րին սո­վո­րում էր փոր­ձա­շատ գոր­ծըն­կեր­նե­րից, ա­պա այժմ ինքն է սո­վո­րեց­նում, նրա­նից են ա­մեն ինչ հարց­նում։ Ես ինքս ևս շատ բան եմ սո­վո­րել նրա­նից։ Մաս­նա­գի­տա­կան ա­մեն մի հար­ցով խոր­հր­դակ­ցում եմ նրա հետ։ Նա բնա­վո­րու­թյամբ հան­գիստ ու շատ բա­րի մարդ է։ Եվ այն ըն­թեր­ցող­նե­րին, ո­րոնց երբևէ բախտ է վի­ճակ­վել գիրք ստա­նալ Սու­սան­նա­յի ձեռ­քից, ան­կաս­կած կա­սեն, որ հիա­ցած են նրա վե­րա­բեր­մուն­քից։ Նա մեծ համ­բե­րա­տա­րու­թյամբ է լսում ըն­թեր­ցո­ղին, նույն­կերպ էլ պա­տաս­խա­նում։ Նա գրա­դա­րա­նի մի­ջո­ցա­ռում­նե­րի գլ­խա­վոր դե­րա­կա­տար­նե­րից է։ Նրա օգ­նու­թյամբ են ըն­տր­վում բո­լոր նյու­թե­րը, գր­վում ե­լույթ­նե­րը, հա­ճախ նաև բե­մագ­րե­րը։
Սու­սան­նան սր­տանց ու­րա­խա­նում է ըն­կեր­նե­րի հա­ջո­ղու­թյուն­նե­րով, տխ­րում նրանց ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րով։ Կյան­քում միշտ հա­մեստ, ըն­տա­նի­քում՝ լավ մայր, լավ տան­տի­կին ու միշտ բա­րե­դեմ։ Ա­հա այս­պի­սին է մեր գոր­ծըն­կե­րու­հին։ Սու­սան­նա Դա­դա­սյա­նը գրա­դա­րա­նա­յին այն գոր­ծիչն է, ով ար­ժա­նի է մեծ գո­վեստ­նե­րի, գնա­հատ­ման, նա իս­կա­կան գրա­դա­րա­նա­գետ է։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 04 Nov 2019 15:07:34 +0000
ԳԻՐՔԸ՝ ԽՐԱՄԱՏԻ ՃԱՆԱՊԱՐՀ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27728-2019-11-04-15-04-30 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27728-2019-11-04-15-04-30 Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Մու­րա­ցա­նյան օ­րե­րի շր­ջա­նա­կում օ­րերս ՙԳրի­գոր Նա­րե­կա­ցի՚ հա­մալ­սա­րա­նում տե­ղի ու­նե­ցավ բա­նաս­տեղծ Վի­տա­լի Պետ­րո­սյա­նի նոր լույս տե­սած գր­քի շնոր­հան­դե­սը:

Այն ող­ջույ­նի խոս­քով բա­ցեց ԱՀ ԳՄ նա­խա­գահ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Վար­դան Հա­կո­բյա­նը, նշե­լով, որ սա բա­նաս­տեղ­ծի չոր­րորդ գիրքն է, որ բա­նաս­տեղ­ծու­թյան ծնուն­դը նման է բնու­թյան վայ­րի տա­րեր­քի, որ Վի­տա­լիի բառն ըն­դու­նե­լի է, քա­նի որ տես­նում ենք բա­ռի անս­խալ գե­ղա­գի­տու­թյու­նը։ Բա­նաս­տեղ­ծի մոտ բա­ռը աս­պե­տա­կան մե­նա­մարտ է ու ինք­նա­մարտ, իսկ խոս­քի տիե­զե­րա­կան կշ­ռույ­թում նժար­նե­րից մե­կում ժա­մա­նակն է, մյու­սում՝ գրո­ղի ժա­մա­նա­կը։ Վի­տա­լիի մոտ բա­նաս­տեղ­ծու­թյան պատ­կեր­նե­րը հա­ճախ հա­խուռն են ու ան­զուսպ, ին­չը դառ­նում է յու­րո­վի ոճ և մտա­ծե­լա­կերպ։ Նրա ըն­կա­լու­մի հա­մա­ձայն ժան­րա­յին բո­լոր սահ­ման­նե­րը խախտ­ված են։
Բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Արք­մե­նիկ Նի­կո­ղո­սյանն իր խոս­քում նշեց, որ Վ.Պետ­րո­սյանն ինք­նա­տիպ բա­նաս­տեղծ է` ընդ­գծ­ված պատ­կե­րա­յին մտա­ծո­ղու­թյամբ։ Նրա բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը նման են իր խառն­ված­քին՝ խա­ղաղ, բայց ներք­նա­պես հա­խուռն, ա­նակն­կալ։ Նրա պոե­զիան ազ­նիվ է, նաև տե­ղե­կատ­վա­կան աղ­բյուր՝ սպա­սու­մի և հաղ­թա­նա­կի տե­սան­կյու­նից։
Բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Ար­մեն Ա­վա­նե­սյա­նը նշեց, որ գիր­քը խրա­մա­տի ճա­նա­պարհ է, որ ար­ցա­խյան խն­դի­րը չէր կա­րող դուրս մնալ բա­նաս­տեղ­ծի տե­սա­դաշ­տից։ Վի­տա­լիի ո­րոշ բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րում խո­հը զի­ջում է պա­տու­մին, բնու­թյան հետ մեր­ձե­նա­լու, աշ­խար­հի հետ ներ­դաշ­նակ լի­նե­լու պատ­կեր­նե­րը շատ են, հար­ցադ­րում­նե­րը` ար­դիա­կան։
Բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու­ներ Կիմ Գաբ­րիե­լյա­նը, Ժան­նա Բեգ­լա­րյա­նը, Ա­մա­լյա Գրի­գո­րյա­նը նշե­ցին, որ այս գր­քում ա­ռանց­քա­յին տեղ են գրա­վում պա­տե­րազ­մա­կան թե­մա­յով գր­ված բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը, որ տի­րա­պե­տող է զին­վոր¬սահ­մա­նա­պա­հի նե­րաշ­խար­հի պատ­կե­րու­մը, հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան գա­ղա­փա­րը։ Բա­նաս­տեղ­ծի ա­սե­լի­քը հա­վաս­տի, հա­մո­զիչ է, զգա­ցու­մը՝ ան­կեղծ ու ապր­ված։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 04 Nov 2019 14:55:38 +0000