comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Հինգշաբթի, 07 Նոյեմբերի 2019 http://www.artsakhtert.com Wed, 13 Nov 2019 05:39:11 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՀԱՂԹԱՆԱԿ Է, ՍԱԿԱՅՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՏԵՍՎԵՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27758-2019-11-08-16-11-01 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27758-2019-11-08-16-11-01 ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ  ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՀԱՂԹԱՆԱԿ Է, ՍԱԿԱՅՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՏԵՍՎԵՆ
Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚…

 

2019թ. հոկ­տեմ­բե­րի 29-ին ա­մե­րի­կա­հա­յե­րը նշա­նա­կա­լից հաղ­թա­նակ տա­րան ԱՄՆ Կոնգ­րե­սի սրահ­նե­րում։ 35 տար­վա ըն­թաց­քում ա­ռա­ջին ան­գամ ԱՄՆ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լատն ըն­դու­նեց Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան փաս­տե­րը հաս­տա­տող թիվ 296 բա­նաձևը։

Ես օգ­տա­գոր­ծե­ցի հաս­տա­տող եզ­րույ­թը, քա­նի որ, ի տար­բե­րու­թյուն բազ­մա­թիվ հայ և ոչ հայ մեկ­նա­բան­նե­րի, ա­ռա­ջին ան­գա­մը չէր, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը ճա­նա­չում էր Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը։ Ի­րա­կա­նում, սա ա­մե­րի­կյան կա­ռա­վա­րու­թյան կող­մից հին­գե­րորդ ճա­նա­չումն էր։ Ինչ­պես նա­խորդ տա­րի­նե­րին ես ար­դեն բազ­միցս ա­սել եմ, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի կա­ռա­վա­րու­թյունն ա­ռա­ջին ան­գամ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չել է 1951-ին, երբ պաշ­տո­նա­կան փաս­տա­թուղթ էր ու­ղար­կել Ար­դա­րա­դա­տու­թյան մի­ջազ­գա­յին դա­տա­րան (Հա­մաշ­խար­հա­յին դա­տա­րան)՝ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ներ­կա­յաց­նե­լով որ­պես ցե­ղաս­պա­նու­թյան դա­սա­կան օ­րի­նակ։ ԱՄՆ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տը Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չել է 1975 և 1984 թվա­կան­նե­րին ըն­դուն­ված եր­կու բա­նաձևե­րով, իսկ նա­խա­գահ Ռո­նալդ Ռեյ­գա­նը նա­խա­գա­հա­կան հռ­չա­կա­գիր է հրա­պա­րա­կել 1981թ. ապ­րի­լի 22-ին՝ վկա­յա­կո­չե­լով Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը։
Տար­բեր մեկ­նա­բան­նե­րի կող­մից ար­ված սխալ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի թվում էին այն­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն­ներ, ինչ­պի­սիք էին.
1. ՙ2019թ. հոկ­տեմ­բե­րի 29-ին Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չումն ա­ռա­ջին ան­գամն էր հա­րյուր տա­րում, երբ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը ճա­նա­չեց Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը՚։ Այդ­պես չէ... Ի­րա­կա­նում, թիվ 296 բա­նաձևի տեքստն ինք­նին թվար­կում է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին ԱՄՆ-ի կող­մից բո­լոր նա­խորդ ճա­նա­չում­նե­րը և այն նկա­րագ­րում է որ­պես հաս­տա­տում, այլ ոչ թե ճա­նա­չում։
2. ՙԹիվ 296 բա­նաձևը սահ­մա­նում է ԱՄՆ կա­ռա­վա­րու­թյան կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՚։ Նման բան չի ար­վել։ Այս բա­նաձևը, դրան նա­խոր­դած մյուս­նե­րի նման ոչ պար­տա­դիր բա­նաձև է, որն ար­տա­հայ­տում է պար­զա­պես Կոնգ­րե­սի կամ­քը։ Դա օ­րենք չէ և ի­րա­վա­կան հետևանք­ներ չու­նի։
3. ՙԹիվ 296 բա­նաձևը Թրամ­փին պար­տա­վո­րեց­նում է օգ­տա­գոր­ծել ցե­ղաս­պա­նու­թյուն եզ­րույթն իր հա­ջորդ ապ­րիլք­սան­չոր­սյան ու­ղեր­ձում՚։ Նա­խա­գա­հը, ցան­կու­թյան դեպ­քում, կա­րող է օգ­տա­գոր­ծել այլ մեղ­մա­սա­ցու­թյուն­ներ՝ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը նկա­րագ­րե­լու հա­մար, ինչ­պես ինքն ու ԱՄՆ այլ նա­խա­գահ­ներ ա­րել են նա­խա­գահ Ռեյ­գա­նից հե­տո։
4. ՙԹիվ 296 բա­նաձևը հա­յե­րին թույլ կտա դա­տա­կան հայ­ցեր ներ­կա­յաց­նել ԱՄՆ-ի դա­տա­րան­նե­րում Թուր­քիա­յի դեմ՝ պա­հան­ջե­լով վե­րա­կանգ­նել Ցե­ղաս­պա­նու­թյան ըն­թաց­քում կրած վնաս­նե­րը՚։ Սա ճիշտ չէ։ Ինչ­պես վե­րը նշ­վեց, Կոնգ­րե­սի եր­կու նմա­նա­տիպ բա­նաձևեր ըն­դուն­վել են 1975 և 1984 թվա­կան­նե­րին, ո­րոնք չեն օգ­նել հա­յե­րին ԱՄՆ դա­տա­րան­նե­րում որևէ դա­տա­կան գործ շա­հել Թուր­քիա­յի դեմ։
5. ՙԹիվ 296 բա­նաձևի ըն­դու­նու­մից հե­տո, ե­թե ԱՄՆ Սե­նատն ըն­դու­նի իր հա­մա­պա­տաս­խան բա­նաձևը (Սե­նա­տի թիվ 150 բա­նաձև), և նա­խա­գահ Թրամ­փը ստո­րագ­րի այն, այն ժա­մա­նակ այդ բա­նաձևը կս­տա­նա օ­րեն­քի ուժ՚։ Սա ճիշտ չէ, քա­նի որ ինչ­պես Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի և այն­պես էլ Սե­նա­տի տար­բե­րակ­նե­րը ՙա­ռան­ձին՚ բա­նաձևեր են։ Ե­թե Սե­նա­տի տար­բե­րա­կը նույն­պես ըն­դուն­վի, ա­պա բա­նաձևը չի փո­խանց­վի նա­խա­գա­հին ստո­րագր­ման հա­մար, քա­նի որ Պա­լա­տի և Սե­նա­տի տար­բե­րակ­նե­րը չեն ներ­կա­յաց­վել որ­պես ՙՀա­մա­տեղ բա­նաձև՚։
Այ­նուա­մե­նայ­նիվ, վե­րոն­շյալ պար­զա­բա­նում­նե­րից և ոչ մե­կը չի ար­վում 2019թ. հոկ­տեմ­բե­րի 29-ին ըն­դուն­ված թիվ 296 բա­նաձևն ար­ժեզր­կե­լու հա­մար։ Ստորև ներ­կա­յաց­ված են այն պատ­ճառ­նե­րը, թե ին­չու է այս բա­նաձևը նշա­նա­կա­լից հաղ­թա­նակ Հայ Դա­տի հա­մար.

1. 35 տա­րի շա­րու­նակ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տում Ցե­ղաս­պա­նու­թյան բա­նաձևի ըն­դուն­ման փորձ կա­տա­րե­լուց հե­տո, ա­մե­րի­կա­հայ հա­մայն­քի հա­մար սա նշա­նա­կա­լից ձեռք­բե­րում է՝ վեր­ջա­պես կա­րո­ղա­նալ նման հաղ­թա­նակ նշել։ Հնա­րա­վոր չէ շա­րու­նակ պա­հան­ջել, որ հայ հան­րու­թյու­նը տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ ա­ջակ­ցի մի գոր­ծի՝ ա­ռանց ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ո­րո­շա­կի ար­դյուն­քի հաս­նե­լու։ Այս հաղ­թա­նա­կը կաշ­խու­ժաց­նի ա­մե­րի­կա­հա­յե­րին՝ շա­րու­նա­կե­լու ի­րենց նվիր­վա­ծու­թյու­նը Հայ Դա­տին և ա­վե­լի շատ աշ­խա­տել ա­վե­լի մեծ նվա­ճում­նե­րի հաս­նե­լու հա­մար։
2. Թեև 296 բա­նաձևի ըն­դու­նու­մը չի պար­տադ­րում Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի նա­խա­գա­հին, սա­կայն մե­ծաց­նում է ճն­շու­մը նրա վրա, որ­պես­զի պատ­շաճ ձևով ճա­նա­չի Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ապ­րիլք­սան­չոր­սյան իր հայ­տա­րա­րու­թյան մեջ։
3. Թիվ 296 բա­նաձևը նաև դժ­վա­րաց­նում է Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյան վի­ճա­կը՝ շա­րու­նա­կե­լու Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ժխ­տու­մը։
4. Տա­րօ­րի­նա­կո­րեն, թիվ 296 բա­նաձևի ըն­դուն­մա­նը Թուր­քիա­յի ղե­կա­վար­նե­րի կոշտ ար­ձա­գանք­նե­րը նպաս­տե­ցին թուրք ժո­ղովր­դին և ամ­բողջ աշ­խար­հին Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին հի­շեց­մա­նը։
5. Թիվ 296 բա­նաձևի ըն­դուն­ման վե­րա­բե­րյալ հա­զա­րա­վոր հոդ­ված­ներ, հե­ռուս­տա­տե­սա­յին հա­ղոր­դում­ներ և սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի գրա­ռում­ներ օգ­նե­ցին ա­վե­լի հան­րայ­նաց­նել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյունն ամ­բողջ աշ­խար­հում։ Ցե­ղաս­պա­նու­թյու­նից հե­տո ա­վե­լի քան 100 տա­րի անց, ար­դա­րու­թյան հա­մար ճի­չը դեռևս հն­չում է հա­յե­րի և նրանց ա­ջա­կից­նե­րի ակ­տի­վու­թյան շնոր­հիվ։
6. Թիվ 296 բա­նաձևի ըն­դու­նու­մը ևս մեկ քայլ է Թուր­քիա­յի և հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյան վրա հա­յե­րի կող­մից ճն­շում գոր­ծադ­րե­լու պայ­քա­րում՝ հե­տա­գա քայ­լեր ձեռ­նար­կե­լու Ցե­ղաս­պա­նու­թյան հետևան­քով պատ­ճառ­ված վնա­սը հա­տու­ցե­լու հա­մար՝ չնա­յած ա­վե­լի քան մեկ­դա­րյա ու­շաց­մա­նը...
7. Բա­ցի պատ­մա­կան ի­րա­դար­ձու­թյան տա­րեգ­րու­թյան ուղ­ղու­մից, Ցե­ղաս­պա­նու­թյան բա­նաձևի ըն­դուն­մանն ուղղ­ված ջան­քե­րը քա­ղա­քա­կան պայ­քար են ա­մե­րի­կա­հայ հա­մայն­քի և Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյան ու նրա վճա­րո­վի լոբ­բիստ­նե­րի միջև, թե որ կողմն ա­վե­լի մեծ քա­ղա­քա­կան ազ­դե­ցու­թյուն ու­նի Վա­շինգ­տո­նում։ Ճն­շող մե­ծա­մաս­նու­թյան հաղ­թա­նա­կը (405 ձայն ընդ­դեմ 11-ի) Թուր­քիա­յի ջախ­ջա­խիչ պար­տու­թյան և հա­յե­րի լիար­ժեք հաղ­թա­նա­կի ակն­հայտ մատ­նա­նիշ է։
8. Տա­րի­ներ շա­րու­նակ Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը տաս­նյակ մի­լիո­նա­վոր դո­լար­ներ է վատ­նել՝ վար­ձե­լով ա­մե­րի­կյան բարձ­րա­կարգ լոբ­բիս­տա­կան ըն­կե­րու­թյուն­ներ՝ ԱՄՆ Կոնգ­րե­սի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան բա­նաձևե­րի հաս­տա­տու­մը խա­փա­նե­լու ձա­խող­ված փոր­ձե­րի հա­մար։ Անհ­նա­րին է խե­ղա­թյու­րել ցե­ղաս­պա­նու­թյու­նը որ­պես մարդ­կա­յին ա­րարք, ան­կախ նրա­նից, թե քա­նի մի­լիարդ դո­լար է ծախ­սում Թուր­քիան լոբ­բիստ­նե­րի վրա։
9. Թուր­քիա­յի պար­տու­թյու­նը նաև ու­ղերձ է թուր­քա­կան հա­սա­րա­կու­թյա­նը, որ ի­րենց վճա­րած հար­կե­րը մսխ­վում են ի­րենց կա­ռա­վա­րու­թյան կող­մից`ան­հեր­քե­լին ժխ­տե­լու հա­մար։
10. Ո­մանք թիվ 296 բա­նաձևի ըն­դու­նու­մը պատ­ճա­ռա­բա­նում էին նրա­նով, որ Կոնգ­րեսն օգտ­վել է Թուր­քիա­յի և Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի միջև լար­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րից։ Չնա­յած դա ճիշտ է, բայց կան մի քա­նի հա­կա­փաս­տարկ­ներ.
ա) Կոնգ­րե­սը քա­ղա­քա­կան մար­մին է. հետևա­բար, նրա բո­լոր քն­նար­կում­ներն ու ո­րո­շում­նե­րը քա­ղա­քա­կան բնույթ են կրում.
բ) Ե­թե չլի­նեին ա­մե­րի­կա­հայ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի և ա­մե­րի­կա­հայ հա­մայն­քի ե­ռան­դուն ջան­քե­րը, ե­րաշ­խիք չկար, որ այդ բա­նաձևը հայ­տն­վեր Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի օ­րա­կար­գում։ Քա­նի որ ԱՄՆ-ի Կոնգ­րե­սը դժ­գոհ էր Թուր­քիա­յի կող­մից Հյու­սի­սա­յին Սի­րիա ներ­խու­ժու­մից, Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տը կգո­հա­նար 2019թ. հոկ­տեմ­բե­րի 29-ին Թուր­քիա­յի դեմ պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռող բա­նաձև ըն­դու­նե­լով՝ քր­դե­րի դեմ իր բար­բա­րո­սա­կան հար­ձա­կում­նե­րի հա­մար։ Սա­կայն հայ­կա­կան ակ­տի­վու­թյան պատ­ճա­ռով Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տը նույն օրն ըն­դու­նեց նաև Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մա­սին բա­նաձևը։
գ) Մենք չենք կա­րող այն­քան միա­միտ լի­նել ակն­կա­լե­լու, որ որևէ կա­ռա­վա­րու­թյուն կպաշտ­պա­նի Հայ Դա­տը, ե­թե դա ա­նե­լով կհա­կա­սի իր շա­հե­րին։ Միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան է, որ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան դա­տա­պար­տու­մը հա­մընկ­նում էր Թուր­քիա­յի նկատ­մամբ այլ պատ­ճառ­նե­րով Կոնգ­րե­սի զայ­րու­թի հետ։ Փաս­տո­րեն, որ­քան շատ հա­յե­րը կա­րո­ղա­նան գտ­նել ի­րենց շա­հերն այլ եր­կր­նե­րի շա­հե­րի հետ հա­մա­պա­տաս­խա­նե­լու պատ­ճառ­ներ, այն­քան ա­վե­լի հա­ջո­ղակ կլի­նեն Հայ Դա­տի հե­տապ­նդ­ման հար­ցում։
Որ­պես հա­ջորդ քայլ, ես հույս ու­նեմ, որ ԱՄՆ Սե­նա­տը կըն­դու­նի Սե­նա­տի թիվ 150 բա­նաձևը։ Սա կարևոր է, քա­նի որ ԱՄՆ Սե­նա­տը եր­բեք չի ըն­դու­նել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նաձև։ Եվ մի­գու­ցե հա­ջորդ տա­րի Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան բա­նաձևը կա­րող է վե­րա­նայ­վել, բայց այս ան­գամ որ­պես ՙՀա­մա­տեղ բա­նաձև՚, ին­չը կն­շա­նա­կի, որ ե­թե Կոնգ­րե­սի պա­լատ­նե­րը բա­նաձևն ըն­դու­նեն, իսկ Նա­խա­գա­հը ստո­րագ­րի այն, ա­պա Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան բա­նաձևը կդառ­նա ԱՄՆ օ­րենք, և ոչ թե պար­զա­պես ՙոչ պար­տա­դիր՚ բա­նաձև։ Սա Ա­մե­րի­կա­յի ա­պա­գա բո­լոր նա­խա­գահ­նե­րին պար­տա­վո­րեց­նե­լու է օգ­տա­գոր­ծել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյուն եզ­րույթն ի­րենց ապ­րիլք­սան­չոր­սյան ու­ղերձ­նե­րում կամ որևէ այլ ա­ռի­թով։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 08 Nov 2019 16:08:09 +0000
ՆՈՒ­ՌԸ ԿԱ­ՐՈՂ Է ԴԱՌ­ՆԱԼ ԱՐ­ՑԱ­ԽԻ ՆՈՐ ԱՊ­ՐԱՆ­ՔԱ­ՆԻ­ՇԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27757-2019-11-08-16-03-04 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27757-2019-11-08-16-03-04 ՆՈՒ­ՌԸ ԿԱ­ՐՈՂ Է ԴԱՌ­ՆԱԼ ԱՐ­ՑԱ­ԽԻ  ՆՈՐ ԱՊ­ՐԱՆ­ՔԱ­ՆԻ­ՇԸ
Նո­րայր ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

 Որ Ար­ցա­խում պտ­ղա­բու­ծու­թյու­նը կա­րող է գյու­ղատն­տե­սու­թյան ա­մե­նա­խոս­տում­նա­լի ուղ­ղու­թյուն­նե­րից մե­կը դառ­նալ եւ պետք է ա­վե­լի մեծ ու­շադ­րու­թյուն դարձ­նել այս ո­լոր­տին` ար­դեն ամ­րագր­ված է նաեւ գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­ման հա­յե­ցա­կար­գում: Դրան ուղղ­ված պե­տա­կան մի շարք ծրագ­րեր ար­դեն իսկ սկ­սել են գոր­ծել: Նրանք, ով­քեր տա­րի­ներ ա­ռաջ են նա­խա­պատ­վու­թյունն այս ուղ­ղու­թյա­նը տվել, այ­սօր ար­դեն ար­դյունք­ներն են հաշ­վում եւ ի­րենց ձեռք­բե­րում­նե­րով կիս­վում սկս­նակ այ­գե­գործ­նե­րի հետ:

Անդ­րա­նիկ Բա­դա­լյա­նը երկ­րա­գոր­ծու­թյամբ զբաղ­վում է ա­վե­լի քան եր­կու տաս­նա­մյակ. ՙԱյս հո­ղը, այս բնու­թյու­նը, որ ու­նենք, ի­րենք են ստի­պում զբաղ­վել հո­ղա­գոր­ծու­թյամբ: Ապ­րել Ար­ցա­խում ու հող չմ­շա­կել՝ ա­մոթ է՚,- հա­մոզ­ված է նա: Ակ­նա թա­ղա­մա­սում հիմ­նադ­րած ե­րեք հեկ­տար տա­րած­քում հասց­նում է մշա­կել միան­գա­մից մոտ մեկ տաս­նյակ միրգ ու բան­ջա­րե­ղեն: Աչք են շո­յում նռան ու ար­քա­յա­նարն­ջի ծա­ռե­րը: Այ­գում նաեւ զկեռ ու­նի, ան­գամ` բա­նան է ա­ճեց­նում, չնա­յած վս­տահ չէ` բերք կտա թե ոչ: Հա­մե­նայն դեպս, ո­րո­շել է փոր­ձել: Հա­րե­ւա­նու­թյամբ` բան­ջա­րե­ղե­նի դաշտն է: Բան­ջա­րե­ղե­նին հատ­կաց­ված տա­րած­քի մի մա­սում բեր­քա­հա­վա­քը դեռ շա­րու­նակ­վում է: Մի մա­սում էլ բեր­քա­հա­վաքն ա­վար­տել, բայց հո­ղը պա­րապ չի թո­ղել. պո­մի­դո­րի փո­խա­րեն ցան­ված ե­գիպ­տա­ցո­րե­նի վրա ար­դեն կող­րերն են հա­սու­նա­նում: Սա էլ ա­վագ­նե­րին ծա­նոթ, ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար ան­սո­վոր բամ­բակն է: Կա­տա­կում է` ե­թե պա­հան­ջարկ չլի­նի` սե­փա­կան կա­րիք­նե­րի հա­մար լիու­լի բա­վա­րար է: Ոչ փոքր տն­տե­սու­թյու­նում ա­նե­լիք միշտ էլ կա: Բայց լրա­ցու­ցիչ աշ­խա­տող­ներ հազ­վա­դեպ են ներգ­րա­վում: Ըն­տա­նե­կան բիզ­նե­սի ե՜ւ տերն են, ե՜ւ բան­վո­րը: ՙԱմ­բողջ օ­րը զբաղ­մունք կա: Հատ­կա­պես նռան ծա­ռե­րը խնամք եւ ու­շադ­րու­թյուն են սի­րում: Ծառն ես մաք­րում, շր­ջա­կայ­քը, վնա­սա­տու­նե­րի դեմ պայ­քա­րում, հե­տե­ւում, որ հան­կարծ մի ան­կյու­նում չսկ­սեն բազ­մա­նալ ու ծա­ռե­րին վնա­սել,- թվար­կում է Անդ­րա­նի­կը:- Բան­վոր հազ­վա­դեպ եմ հրա­վի­րում: Այ­սինքն, ինչ բան­վոր: Մեր տղա­ներն են, հրա­վի­րում եմ հիմ­նա­կա­նում նռան բեր­քա­հա­վա­քի շր­ջա­նում, երբ մեծ ծա­վա­լի աշ­խա­տանք է լի­նում, ո­րը պետք է կարճ ժա­մա­նա­կում ա­վար­տել՚: Վեր­ջին մի քա­նի տար­վա ըն­թաց­քում ա­վե­լի լուրջ ու­շադ­րու­թյուն է դարձ­նում հենց պտ­ղա­բու­ծու­թյա­նը: 8-9 տա­րի ա­ռաջ տնկ­ված նռան ծա­ռերն ար­դեն լիար­ժեք բեր­քի տակ են: Այս պա­հին ա­վե­լի շատ մտա­հոգ­ված է նրա­նով, որ բեր­քի ա­ռա­տու­թյան տակ կք­ված ծա­ռե­րը չվ­նաս­վեն: Մեկ ծա­ռից նվա­զա­գույ­նը 40-45 կի­լոգ­րամ բերք է ակն­կա­լում: Բեր­քա­հա­վաքն ա­վար­տին է մո­տե­նում: Սպառ­ման հետ կապ­ված դժ­վա­րու­թյուն­ներ չի ու­նե­ցել եւ վս­տահ է, որ այս տա­րի ևս չի ու­նե­նա: ՙԱր­դեն քա­նի տա­րի է՝ նույն մարդ­կանց հետ եմ աշ­խա­տում: Ի­րենք իմ ար­տադ­րան­քի ո­րակն էլ գի­տեն, գինն էլ՚,- ա­սում է մե­նատն­տե­սը:

Վեր­ջին 2-3 տար­վա ըն­թաց­քում այ­գում մի հատ­ված էլ ա­ռանձ­նաց­րել է նոր զբաղ­մուն­քի հա­մար: Նռան տն­կի­ներ է ա­ճեց­նում` վա­ճառ­քի հա­մար: Վս­տահ է, դրա պա­հան­ջարկն էլ կա: Դա նաեւ Ակ­նա թա­ղա­մա­սի լիա­զոր-ներ­կա­յա­ցու­ցիչ Ար­մեն Հա­րու­թյու­նյանն է հաս­տա­տում: Այ­գի­ներն ա­վե­լա­նում են: Պա­հանջ­ված են հատ­կա­պես նռան տն­կի­նե­րը: ՙԱն­ցած տա­րի շուրջ 100 հեկ­տար նոր այ­գի է հիմն­վել,- հաս­տա­տում է նա:- Այս պա­հին էլ հայ­տեր ենք ըն­դու­նում նոր այ­գի­նե­րի հա­մար: Տն­կի­նե­րը կա­ռա­վա­րու­թյունն է տրա­մադ­րում: Ար­դեն 30 հեկ­տա­րի հա­մար հայ­տեր ենք ստա­ցել ու շա­րու­նա­կում ենք նո­րե­րը ստա­նալ՚:
Այս պա­հին միայն Ակ­նա թա­ղա­մա­սում 233 հեկ­տար այ­գի կա: 220 հեկ­տա­րից ա­վե­լին հենց նռան այ­գի­ներն են կազ­մում:
Հան­րա­պե­տու­թյան ողջ տա­րած­քի հաշ­վար­կով պտ­ղա­բու­ծու­թյան ո­լոր­տում նա­խորդ տար­վա հա­մե­մատ ակ­նե­րեւ ա­ռա­ջըն­թա­ցը կա­ռա­վա­րու­թյու­նում կա­յա­ցած խոր­հր­դակ­ցու­թյա­նը ներ­կա­յաց­րել է գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար Ժի­րայր Միր­զո­յա­նը: Այս պա­հին հան­րա­պե­տու­թյու­նում նռան այ­գի­նե­րը հա­սել են 1850 հեկ­տա­րի: Վս­տա­հեց­նում է՝ հե­ռան­կար­ներն ա­վե­լի խոս­տում­նա­լի են: Ակ­նա­ռու են նռան բեր­քատ­վու­թյան ա­ճի տեմ­պե­րը: Հոկ­տեմ­բե­րի 29-ի դրու­թյամբ 3100 տոն­նա նուռ է հա­վաք­վել` բեր­քա­հա­վա­քի են­թա­կա 847 հեկ­տար այ­գի­նե­րից: Բեր­քատ­վու­թյու­նը` 47,7 ցենտ­ներ հեկ­տա­րից` նա­խորդ տար­վա 28 ցենտ­նե­րի դի­մաց: Նույն տա­րածք­նե­րում բեր­քա­հա­վա­քը դեռ շա­րու­նակ­վում է, եւ բեր­քատ­վու­թյան ցու­ցա­նի­շը 60-70 ցենտ­նե­րի է հաս­նե­լու, լա­վա­տես է գյու­ղատն­տե­սու­թյան պա­տաս­խա­նա­տուն: Իսկ ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին աճն ա­վե­լի շո­շա­փե­լի է լի­նե­լու: Նռան այ­գի­նե­րի ընդ­լայն­ման հետ բեր­քատ­վու­թյունն էլ կա­վե­լա­նա: ՙԲեր­քատ­վու­թյան ա­ճին մի քա­նի պայ­ման է նպաս­տում,- ման­րա­մաս­նել է Ժ. Միր­զո­յա­նը:- Մի կող­մից ջրախ­նա­յող հա­մա­կար­գե­րի ներդ­րումն է բա­րեն­պաստ պայ­ման­ներ ա­պա­հո­վում, ո­րի շնոր­հիվ ո­րոշ այ­գի­նե­րում բեր­քատ­վու­թյու­նը եր­կու­սու­կես ան­գամ ա­ճել է: Մյուս կող­մից՝ այ­գի­նե­րի ին­տեն­սի­վաց­ման գոր­ծըն­թացն է տա­րած­վում, ին­չի ար­դյու­քում նույն միա­վոր հո­ղա­տա­րած­քում ար­դեն ա­վե­լի շատ ծա­ռեր են տե­ղադր­վում: Ար­դյուն­քում մեկ հեկ­տա­րի բեր­քատ­վու­թյու­նը կա­րող է հաս­նել ան­գամ 200 ցենտ­նե­րի՚:
Նռան սպառ­ման հետ կապ­ված խն­դիր­ներ չեն լի­նի: Այս տա­րի դեռ ի­րաց­ման ա­վան­դա­կան ուղ­ղու­թյուն­ներն են օգ­տա­գործ­վել: Ա­ճի տեմ­պե­րը հաշ­վի առ­նե­լով` պատ­կան մար­մի­նը նոր շու­կա­ներ մտ­նե­լու հնա­րա­վո­րու­թյուններ է:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Fri, 08 Nov 2019 16:00:05 +0000
ՙՖԵՐՄԱՅԻՑ ՈՒ ՑԱՆՔՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՃԱՇԱՍԵՂԱՆ՚ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27756-2019-11-08-15-58-51 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27756-2019-11-08-15-58-51 Վան ՆՈ­ՎԻ­ԿՈՎ

 Անվ­տանգ սնն­դամ­թեր­քի ՙճա­նա­պար­հա­յին քար­տե­զը՚ կամ ինչ­պես ըն­դուն­ված է բնո­րո­շել՝ ար­տադ­րա­կան շղ­թան, թերևս, հազ­վա­դեպ է սպա­ռո­ղա­կան լայն շր­ջա­նակ­նե­րում հա­մա­կար­գա­յին մտա­հո­գու­թյան կամ քն­նարկ­ման ա­ռիթ ծա­ռա­յում։ Բա­ցա­ռու­թյամբ ա­ռան­ձին ու ակ­նա­ռու դեպ­քե­րի, երբ խն­դիրն ար­դեն լուրջ հետևան­քի է հան­գեց­րել։

Մինչ­դեռ, սնն­դամ­թեր­քի ար­տադ­րու­թյան և շր­ջա­նա­ռու­թյան շղ­թա­յի` ա­ռանց բա­ցա­ռու­թյան, բո­լոր օ­ղակ­նե­րում անվ­տան­գու­թյան ա­պա­հո­վու­մը, ա­ռանց­քա­յին կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի ա­ռող­ջու­թյան անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման ու պահ­պան­ման հա­մար։ Մաս­նա­վո­րա­պես, ինչ­պի­սի սկզ­բունք­նե­րով կամ մե­խա­նիզմ­նե­րով է վե­րահ­սկ­վում սնն­դի վե­րամ­շակ­ման և ար­տադ­րու­թյան օ­ղա­կի սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ վի­ճա­կը։ Չնա­յած մտա­հո­գու­թյու­նը վե­րա­բե­րում էր հիմ­նա­կա­նում հա­ցի ար­տադ­րա­մա­սե­րին, այ­դու­հան­դերձ, մեզ հետ զրույ­ցում, ԳՆ Սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան պե­տա­կան ծա­ռա­յու­թյան /ՍԱՊԾ/ պետ Ար­թուր Ներ­սի­սյա­նը նշեց, որ այս ա­ռու­մով առ­կա խն­դիր­ներն ու լուծ­ման ձևա­չա­փե­րը ընդ­հան­րա­կան են։ Անդ­րա­դառ­նա­լով մաս­նա­վո­րա­պես իր ղե­կա­վա­րած կա­ռույ­ցի գոր­ծա­ռույթ­նե­րին, Ա. Ներ­սի­սյա­նը չբա­ցա­ռեց սնն­դամ­թեր­քի ար­տադ­րա­կան փու­լում խնդ­րա­հա­րույց դեպ­քե­րի հնա­րա­վո­րու­թյու­նը։
Զրու­ցակ­ցիս հա­ղորդ­մամբ, վեր­ջին ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում սնն­դամ­թեր­քի ար­տադ­րա­մա­սե­րում ար­ձա­նագր­ված տաս­նյակ խնդ­րա­հա­րույց դեպ­քերն, այ­նուա­մե­նայ­նիվ, ար­տադ­րու­թյան հատ­վա­ծա­կան կամ ընդ­հա­նուր գոր­ծու­նեու­թյան կա­սեց­ման ո­րո­շում ըն­դու­նե­լուն չեն հան­գեց­րել։
ՙՀիմ­նա­կա­նում ար­ձա­նագր­վել են ար­տադ­րան­քի մակ­նշ­ման խախ­տում­ներ, ո­րից հե­տո սնն­դամ­թեր­քի տվյալ խմ­բա­քա­նա­կը դուրս է բեր­վել շու­կա­յից և խո­տան­վել։ Ինչ­պես նաև հե­տա­մուտ ենք ե­ղել խնդ­րի պատ­ճառ­նե­րի բա­ցա­հայտ­մանն ու լուծ­մա­նը՚,- ման­րա­մաս­նեց ՍԱՊԾ պե­տը։
Ընդ­հան­րա­պես սնն­դամ­թեր­քի վե­րամ­շակ­ման ու ար­տադ­րա­կան շղ­թա­յում անվ­տան­գու­թյան վե­րահ­սկ­ման մե­խա­նիզմն ու մի­ջո­ցա­ռում­նե­րը նախևա­ռաջ բխում են մի շարք լա­բո­րա­տոր փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի ար­դյուն­քից, որն էլ հիմք է ծա­ռա­յում ՍԱՊ ծա­ռա­յու­թյան հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում­նե­րի ըն­դուն­ման հա­մար։
Անդ­րա­դառ­նա­լով սնն­դամ­թեր­քի ար­տադ­րու­թյան շղ­թա­յում աշ­խա­տա­կից­նե­րի ընդգրկման սկզ­բունք­նե­րին և սա­նի­տա­րա­կան կա­նոն­նե­րի պահ­պան­ման ու վե­րահ­սկ­ման գոր­ծըն­թա­ցին, ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տուն նշեց, որ այս հա­մա­կար­գը ևս աս­տի­ճա­նա­կան ձևա­չա­փով է գոր­ծում։ Մաս­նա­վո­րա­պես, ա­ռաջ­նա­յին օ­ղա­կում` ար­տադ­րա­մա­սում, գոր­ծում է ներ­քին վե­րահս­կո­ղա­կան, այ­նու­հետև՝ լա­բո­րա­տոր ստու­գում­նե­րի և պար­բե­րա­կան ու պար­տա­դիր բուժզ­նն­ման գոր­ծա­ռույ­թը։ Ընդ ո­րում, յու­րա­քան­չյուրն իր հեր­թին մի քա­նի փու­լով է անց­նում։
Ըստ Ար­թուր Ներ­սի­սյա­նի` մինչ սնն­դամ­թեր­քի ար­տադ­րա­կան շղ­թա­յում ներգ­րավ­վե­լը, աշ­խա­տա­կից­նե­րին սա­նի­տա­րա­կան անձ­նագ­րե­րի տրա­մադ­րե­լու գոր­ծըն­թա­ցը մի քա­նի բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րի կող­մից բուժզ­նն­ման մի քա­նի փու­լե­րով է անց­նում։
Այ­նու­հետև, ըստ ար­դյունք­նե­րի, ար­տադ­րու­թյան շղ­թա­յում տվյալ աշ­խա­տակ­ցին ընդ­գր­կե­լու կամ չթույ­լատ­րե­լու վե­րա­բե­րյալ սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան պե­տա­կան ծա­ռա­յու­թյու­նը հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում է կա­յաց­նում։
ՙԵ­ղել են դեպ­քեր, երբ ժամ­կե­տանց սա­նի­տա­րա­կան անձ­նագ­րով աշ­խա­տա­կի­ցը հե­ռաց­վել է ար­տադ­րա­կան շղ­թա­յից և վե­րա­կան­գն­վել՝ հա­մա­պա­տաս­խան բուժ­զն­նում անց­նե­լուց հե­տո միայն՚,- ա­սաց Ա. Ներ­սի­սյա­նը՝ հա­վե­լե­լով, որ մաս­նա­վո­րա­պես գոր­ծա­տու­նե­րի հետ ձևա­վոր­ված փո­խըմ­բռ­նու­մը բա­վա­կա­նին ար­դյու­նա­վետ է դարձ­րել սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան այս բա­ղադ­րի­չի ա­պա­հո­վու­մը։
Այ­դու­հան­դերձ, զրու­ցա­կիցս ըն­դգ­ծում է, որ սնն­դամ­թեր­քի ար­տադ­րա­կան շղ­թա­յի անվ­տան­գու­թյան ա­պա­հո­վումն ու վե­րահս­կո­ղու­թյու­նը փոխ­կա­պակց­ված և շա­րու­նա­կա­կան գոր­ծըն­թաց է, ո­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է նաև տն­տես­վա­րող-սպա­ռող կող­մե­րի ի­րա­վա­գի­տակ­ցու­թյան աս­տի­ճա­նից, ին­չը դրա­կան մի­տում ու­նի։ Ի հա­վե­լումն, Ա. Ներ­սի­սյանն ըն­դգ­ծեց, որ Սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան պե­տա­կան ծա­ռա­յու­թյունն իր լիա­զո­րու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման և գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում ա­ռաջ­նորդ­վում է շա­հագր­գիռ կող­մե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցա­յին, ինչ­պես նաև, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում՝ հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գի­տա­կան ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րե­լու սկզ­բունք­նե­րով։
;

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Fri, 08 Nov 2019 15:56:20 +0000
ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ . ՀՈՒՍՈՎ ԵՄ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՎԵԼ ՀՍՏԱԿ ԿՁԵՎԱԿԵՐՊԻ ԻՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27755-2019-11-08-15-48-58 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27755-2019-11-08-15-48-58 ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ . ՀՈՒՍՈՎ ԵՄ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ  ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՎԵԼ ՀՍՏԱԿ ԿՁԵՎԱԿԵՐՊԻ ԻՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ
Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Ինչ­պի­սի՞ ա­ռա­վե­լու­թյուն­ներ ու թե­րու­թյուն­ներ ու­նեն հա­մա­ցան­ցա­յին և գրա­կան մա­մու­լը՝ որ­պես դրսևոր­ման հար­թակ­ներ ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի հա­մար։ Ինչ­պի­սի՞ ստեղ­ծա­գոր­ծա­կան նե­րուժ, խն­դիր­ներ ու նոր ա­նուն­ներ են տե­սա­նե­լի Ար­ցա­խում. այս և ե­րի­տա­սար­դա­կան գրա­կան դաշ­տի մի շարք ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի ու խն­դիր­նե­րի ենք անդ­րա­դար­ձել ան­վա­նի գրա­կա­նա­գետ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, Արք­մե­նիկ Նի­կո­ղո­սյա­նի հետ զրույ­ցում։

-Ինչ­պի­սի՞ դի­մագ­ծեր են բնո­րոշ ար­դի հայ ե­րի­տա­սար­դա­կան գրա­կա­նու­թյա­նը։
-Նախևա­ռաջ՝ մեծ բազ­մա­զա­նու­թյու­նը։ Շատ-շա­տերն են այ­սօր աս­պա­րե­զում, հրա­պա­րակ­վե­լու, երևա­լու խն­դիր չու­նեն, ե­թե ան­գամ թեր­թերն ու գրա­կան կայ­քե­րը մեր­ժում են նրանց հրա­պա­րա­կել, ա­պա Ֆեյս­բուքն ու սե­փա­կան բլոգ­նե­րը կան ու կան։ Եվ այդ հան­գա­ման­քը դժ­վա­րաց­նում է նրանց ստեղ­ծա­ծը հա­մա­կար­գե­լու, ի մի բե­րե­լու, ար­ժե­քա­բա­նա­կան հար­ցե­րում հս­տակ կողմ­նո­րոշ­վե­լու ա­ռու­մով։ Ա­մեն դեպ­քում՝ նրան­ցից լա­վա­գույն­նե­րի մոտ, ո­րոն­ցում ջանք կա, թար­մու­թյուն կա։ Երևի թե մի փոքր ա­վե­լի շատ են փոր­ձա­րա­րու­թյան տր­վում, քան պետք է, բայց ինչ-որ տեղ դա էլ օ­րի­նա­չափ կա­րե­լի է հա­մա­րել։
-Ընդ­հա­նուր առ­մամբ, ե­րի­տա­սար­դա­կան գրա­կա­նու­թյու­նը, այս­պես ա­սած, աշ­խար­հագ­րա­կան կամ տե­ղա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներ ու­նի՞։
-Ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում դժ­վար է ար­դեն սահ­ման­ներ գծել, մա­նա­վանդ՝ գրա­կա­նու­թյան հա­մար։ Ա­մեն ինչ աչ­քի ա­ռաջ է, և կապ չու­նի՝ Կա­պա­նո՞ւմ են ապ­րում, Երևա­նո՞ւմ, թե՞ Ստե­փա­նա­կեր­տում։ Մնում է կար­դալ, մար­սել, ընդ­հան­րաց­նել, սո­վո­րել, ի­րա­գոր­ծել։
- Ինչ­պի­սի՞ ա­ռա­վե­լու­թյուն­ներ ու թե­րու­թյուն­ներ ու­նի հա­մա­ցան­ցա­յին և գրա­կան մա­մու­լը՝ որ­պես դրսևոր­ման հար­թակ­ներ ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի հա­մար։
-Ա­ռա­վե­լու­թյու­նը՝ երևա­լու, ի­րենց դրսևո­րե­լու բա­ցար­ձակ ա­զատ հնա­րա­վո­րու­թյունն է։ Թե­րու­թյուն է թերևս այն, որ այդ հան­գա­ման­քը մղում է ա­վե­լի շատ սևա­գիր ու հում տեքստ հրամց­նել ըն­թեր­ցո­ղին։ Այդ պատ­ճա­ռով շա­տե­րը նոր­մալ աշ­խա­տա­նո­ցա­յին գոր­ծըն­թաց չեն ապ­րում, չեն տք­նում ի­րենց ստեղ­ծա­ծի վրա, չեն ձգ­տում կա­տա­րե­լա­գոր­ծել։ Հատ­կա­պես բա­նաս­տեղծ­ներն ու բա­նաս­տեղ­ծու­թյուն գրող­նե­րը։
-Վեր­ջերս Ձեր ար­ցա­խյան այ­ցե­լու­թյան, հան­դի­պում­նե­րի ու քն­նար­կում­նե­րի ա­ռանց­քում ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­ներն ու նրանց խն­դիր­ներն էին։ Ինչ­պի­սի՞ ստեղ­ծա­գոր­ծա­կան նե­րուժ, խն­դիր­ներ ու նո­րու­թյուն­ներ բա­ցա­հայ­տե­ցիք այդ շր­ջա­նակ­նե­րում։
-Ան­կեղծ լի­նեմ՝ տա­րի­ներ ա­ռաջ այդ նե­րուժն ա­վե­լի մեծ էր ու տե­սա­նե­լի. Ա­լի­սա Բաղ­դա­սա­րյա­նի, Տաթև Սո­ղո­մո­նյա­նի, Վի­տա­լի Պետ­րո­սյա­նի, հե­տա­գա­յում նաև՝ Սո­նա Համ­բար­ձու­մյա­նի գրա­կան մուտ­քե­րը, նրանց ա­ռա­ջին ժո­ղո­վա­ծու­նե­րը շատ խոս­տում­նա­լից էին և պոե­տա­կան լավ ներ­կա­յու­թյուն­ներ էին խոս­տա­նում ա­պա­գա­յի հա­մար։ Ցա­վոք, նրան­ցից հե­տո շատ խոս­տում­նա­լից ա­նուն­ներ չեմ հան­դի­պել։ Ի­հար­կե, շատ են ստեղ­ծա­գոր­ծում, գր­քեր են հրա­տա­րա­կում, բայց այն տպա­վո­րու­թյու­նը ստա­ցա, որ գրում են՝ ա­ռանց ու­րիշ­նե­րին կար­դա­լու, կար­ծես նոր-նոր հայտ­նա­բեր­վել պոե­զիան է, և ի­րենք ա­ռա­ջին բա­նաս­տեղծ­ներն են։ Ա­մեն դեպ­քում ո­րոշ դրա­կան մի­տում­ներ, ճիշտ աշ­խա­տան­քի դեպ­քում՝ ա­ճե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն մի քա­նի­սը՝ Նա­րի­նե Բա­լա­յա­նը, Բո­րիկ Բաղ­դա­սա­րյա­նը, Նեմ­րու­թը…
-Ար­ցա­խաբ­նակ ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րը հա­ճա՞խ են տպագր­վում երևա­նյան գրա­կան մա­մու­լում։ Նոր, խոս­տում­նա­լից ա­նուն­ներ բա­ցա­հայ­տե՞լ եք հա­մա­ցան­ցում, մա­մու­լում, թե ան­մի­ջա­կան հան­դի­պում­նե­րի ձևա­չա­փով։
- Ճիշտն ա­սած՝ քիչ եմ հան­դի­պել, թե­պետ չա­փա­զանց ու­շա­դիր եմ գրա­կան մա­մու­լում ու կայ­քե­րում նոր ա­նուն­նե­րի երևում­նե­րին։ Հու­սով եմ՝ շատ մոտ ա­պա­գա­յում կլի­նեն ու կզար­մաց­նեն։
-Ի՞նչ ազ­դակ­ներ ու­նի և ինչ­պի­սի՞ ար­ժե­հա­մա­կարգ է ձևա­վո­րում ժա­մա­նա­կա­կից հայ գրա­կա­նու­թյու­նը։ Այս ա­ռու­մով, ինչ­պի­սի՞ն է Ձեր տես­լա­կա­նը։
-Գրա­կա­նու­թյան ազ­դակ­նե­րը միշտ ու բո­լոր ժա­մա­նակ­նե­րում կյան­քից են գա­լիս։ Ժա­մա­նա­կա­կից հա­սա­րա­կու­թյուն­նե­րում` ընդ­հան­րա­պես, մեր հա­սա­րա­կու­թյան մեջ` մաս­նա­վո­րա­պես, ար­ժե­հա­մա­կար­գա­յին հար­ցե­րը ձևա­կեր­պե­լը շատ բարդ է, շատ տար­բեր են ըն­կա­լում­նե­րը։ Ու չես ի­մա­նում՝ ով է ճիշտ, ով սխալ, ումն է՝ հե­ռագ­նա, ումն է ան­ցո­ղիկ։ Գրա­կա­նու­թյունն էլ, բնա­կա­նա­բար, այս տա­րու­բե­րում­նե­րի մեջ է։ Հու­սով եմ` ա­պա­գա­յում շատ բա­ներ կհս­տա­կեց­վեն, և գրա­կա­նու­թյունն էլ ա­ռա­վել հս­տակ կձևա­կեր­պի իր ար­ժե­հա­մա­կար­գե­րը։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 08 Nov 2019 15:42:36 +0000
ԿՅԱՆ­ՔԸ ԴԱ­ՍԱ­ԿԱՆ ՊՈԵ­ԶԻԱ­ՅԻ ԹԵ­ՎԵ­ՐԻՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27754-2019-11-08-15-39-25 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27754-2019-11-08-15-39-25 ԿՅԱՆ­ՔԸ ԴԱ­ՍԱ­ԿԱՆ ՊՈԵ­ԶԻԱ­ՅԻ ԹԵ­ՎԵ­ՐԻՆ
Սի­րուն ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՅԱՆ Բա­նա­սի­րա­կան…

 Հրա­պա­րա­կի վրա է Սոկ­րատ Խա­նյա­նի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի հեր­թա­կան` 22-րդ ժո­ղո­վա­ծուն` ՙԿրակ չէ` ի՞նչ է՚ խո­րագ­րով։ Ա­սել է թե` 90-ա­մյա­կի շե­մին թարմ ու պայ­ծառ է բա­նաս­տեղ­ծի ստեղ­ծա­գոր­ծա­կան միտ­քը, գրի­չը` բե­ղուն, տա­ղանդն` ա­րա­րող։

Նշենք, որ Ս. Խա­նյա­նի պոե­զիան ամ­բող­ջու­թյամբ զար­գա­ցել ու հարս­տա­ցել է հայ դա­սա­կան քնա­րեր­գու­թյան օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րի պահ­պան­մամբ, ո­րը եր­բեք չի կաշ­կան­դել նրան իր ար­ծար­ծած թե­մա­նե­րը ներ­կա­յաց­նե­լու պատ­կեր­նե­րի թար­մու­թյամբ, աշ­խար­հըն­կալ­ման մե­րօ­րյա դրսևոր­մամբ, կեն­սա­փի­լի­սո­փա­յա­կան յու­րո­վի ընդ­հան­րա­ցում­նե­րով։ Կարևոր այս ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը փայ­լում են ժո­ղո­վա­ծուի բո­լոր վեց շար­քե­րում, ո­րոնք ա­րար­ված են մեր ա­ռօ­րյա դժ­վա­րին ու հե­րո­սա­կան կյան­քի հրա­մա­յա­կա­նով, ո­րոն­ցով էլ պայ­մա­նա­վոր­ված են դրանց հա­սա­րա­կա­կան ար­ժեքն ու հա­ջո­ղու­թյու­նը։

Բա­նաս­տեղ­ծը ժո­ղո­վա­ծուի ա­ռա­ջին շարքն ըն­ծա­յել է Հա­յոց աշ­խար­հին` նրա­նում ընդ­գր­կե­լով Ար­ցա­խին ու Սփյուռ­քին նվի­րած եր­գե­րը, ո­րոնք հե­ռու են բարձ­րա­գոչ քա­րո­զից, իս­կա­կան պատ­կե­րա­յին հյուս­վածք­ներ են` խոս­քի թար­մու­թյամբ ու բա­նաս­տեղ­ծա­կան ինք­նա­տիպ ար­վես­տով։
Շար­քը բաց­վում է ՙՀա­յաս­տան՚ պատ­կե­րով, որ­տեղ Հա­յոց եր­կի­րը գնա­հատ­վում է որ­պես ՙՏիգ­րան Մե­ծից մեզ ա­վանդ­ված սուրբ նշ­խար՚, որ­պես ՙԶա­վակ­նե­րի ան­նինջ ցա­վը տա­նող մայր՚, որ ու­նի ՙԱր­ցախ, Բեյ­րութ, Հա­լեպ, Ջա­վախք, Լոս Ան­ջե­լես՚, ո­րոնց հա­մար հան­դի­սա­նում է ՙՎա­հան ու հե­րո­սա­մայր՚։ Ու­շագ­րավ ու նո­րա­հայտ պատ­կեր է ՙՄեր ճամ­փին ե­ղել ես միշտ մոր պես՚ տո­ղով սկս­վող պա­տու­մը։ Մայր, սիրտ, ա­ղավ­նի հաս­կա­ցու­թյուն­նե­րը բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ ներ­կա­յաց­ված են իբրև հայ­րե­նա­սի­րու­թյան խոր­հր­դա­նիշ։ Հայ­րե­նի­քի պատ­մա­կան ան­ցյալն ու ներ­կան ներ­հյուս­ված են մի­մյանց` որ­պես գա­լի­քի ան­սա­սան հիմք ու ապ­րե­լու բա­նաձև։ Նրա խո­հե­րում ծիա­ծան­ված են Հա­յաս­տա­նի և՜ փրկ­ված, և՜ կո­րու­սյալ մա­սունք­նե­րը։ Այս ա­ռու­մով սր­տա­ռուչ մի պատ­կեր է ՙԵ­րազ ի­րա­կան՚ խո­րի­մաստ եր­գը.
Ա­ռա­ջին ան­գամ իմ ե­րա­զի մեջ
Սի­սի սր­բա­տան դուռն էի բա­ցում,
Մո­մե­րը ձեռ­քիս մտել էի ներս,
Ոչ ա­ղո­թող կար ու ոչ հիա­ցում…
Սիրտս վեր թռավ, խփեց պա­տե­պատ,
Գաղ­թի ճամ­փա էր և ի­րա­րան­ցում…
Բարձս թրջ­ված էր… Ես չէ, իմ սիրտն էր,
Ա­վե­րակ­նե­րի վրա էր լա­ցում։

Այս շար­քի են­թա­բա­ժինն ընդ­գր­կում է Ար­ցա­խին նվի­րած բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը։ Սկս­վում է ՙՆվի­րում՚ հյուս­ված­քով։ Խոր­քա­յին բո­վան­դա­կու­թյամբ, պատ­կե­րա­յին թար­մու­թյամբ, ան­մի­ջա­կա­նու­թյամբ այդ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը կա­րե­լի է հա­մա­րել մե­րօ­րյա հայ պոե­զիա­յի գան­ձե­րից մե­կը։ Քնա­րա­կան հե­րո­սը հպարտ է, որ երկ­րի զին­վորն ու հո­ղի մշակն է, իր պա­պե­րի կեր­տած պատ­մու­թյան ու ա­վան­դա­կան օ­ջա­խի տերն ու նվի­րյա­լը, ուս­տի պար­զե­րես բա­ցա­կան­չում է.

Ես` Ա­ռան­ված որ­դիդ, ե­րեսս պարզ
քո դեմ,
Սիրտս եմ սի­րով դրել քո դրախտ­ված
ա­փին,
Մեղք չեմ գոր­ծել եր­բեք,
միակ մեղքս այն է,
Որ իմ ամ­բողջ կյան­քը
ըն­ծա­յել եմ փառ­քիդ։

Գր­քի ՙԱր­ցախ՚ են­թա­շար­քի շա­ղա­խը կազ­մող ե­րանգ­նե­րից մե­կը բա­նաս­տեղ­ծի վառ հա­վատն է երկ­րի ու ժո­ղովր­դի ա­պա­գա­յի հան­դեպ։ Ար­ցա­խի ա­նու­նը նրա հո­գու ծիա­ծանն է, եր­դումն ու նպա­տա­կը.
Քնա­րա­կան հե­րո­սը հա­վա­տում է, որ մայր Ար­ցա­խը դա­րեր շա­րու­նակ աշ­խար­հի հետ խո­սե­լու է Մռով սա­րի ա­նու­նից, Գան­ձա­սար վան­քի ա­ղոթ­քով, Աստ­ծո հետ զրու­ցե­լու է մաշ­տո­ցա­տառ մա­տյան­նե­րի լեզ­վով, որ ա­զա­տու­թյան ա­րե­գա­կը սե­փա­կան սր­տից հյու­սե­լով, օ­տա­րի փուշ-պսա­կը նե­տե­լու է հա­վի­տյանս հա­վի­տե­նից։

Ս. Խա­նյա­նի լու­սա­վոր խո­հե­րի աղ­բյու­րը հայ­րե­նի օ­ջա­խը վառ պա­հող պապն ու տատն են, հայրն ու մայ­րը, որ­դին ու թո­ռը, նրանք, ով­քեր չեն լքում պա­պե­րի գե­րեզ­ման­ներն ու հե­րոս­նե­րի հու­շար­ձան­նե­րը, թև ու թի­կունք են դառ­նում դրանք պատ­վար­ժան պա­հող նոր սե­րունդ­նե­րին։ Իսկ նոր սե­րունդ­նե­րը հո­գե­պես ա­րիա­նում ու թևա­վոր­վում են այն դեպ­քում, երբ չեն մո­ռա­նում դյու­ցա­զուն պա­պե­րին, պաշ­տում են հորն ու մո­րը, խնա­մում զա­վակ­նե­րին։ Այս ապ­րեց­նող գա­ղա­փար­նե­րի պոե­տա­կան հյուս­վածք­ներ են շար­քի ՙՕ­րերս՚, ՙՀարց՚, ՙՀուշ՚, ՙՄար­դը՚, ՙՀայրս՚, ՙԱնք­նու­թյուն՚, ՙՋա­հե­լու­թյու­նը՚, ՙՄեր բառն ու թու­րը՚ և այլ եր­գեր։
Ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան գո­յա­մար­տը, փա­ռա­բան­վում է և աշ­խար­հին հա­մո­զում, որ հայ ժո­ղովր­դին չի կա­րող ընկ­ճել ոչ մի չար ուժ։ Այս կեն­սա­փի­լի­սո­փա­յու­թյու­նը հաս­տատ­վեց նաև 2016թ. ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ։ Այդ հե­րո­սա­կան ճա­կա­տա­մար­տը ա­զե­րի-թուրք հրո­սակ­նե­րի դեմ պոե­զիա մտավ նոր ծա­ծա­նում­նե­րով։ Դրա խո­սուն ար­տա­հայ­տու­թյուն­նե­րից է Ս. Խա­նյա­նի ՙԱն­մահ­նե­րի խոր­հուր­դը՚ շար­քը, ո­րի ա­ռանց­քում Ար­ցա­խի հե­րոս Ռո­բերտ Ա­բա­ջյա­նի սխ­րանքն է, մեր քա­ջա­զուն նա­հա­տակ որ­դի­նե­րի հե­րո­սու­թյունն ու ապ­րե­լու պատ­գա­մը, որ խոհ ու խոր­հուրդ դար­ձած` հն­չում են շար­քի ՙՆրանք՚, ՙՁեզ գնալ չկա՚, ՙՁոն զո­հյալ­նե­րին՚, ՙԱ­նունդ՚ և այլ գոր­ծեր։
ՙԿրակ չէ` ինչ է՚ ժո­ղո­վա­ծուի ա­նու­նը փո­խանց­ված է սի­րա­յին բա­նաս­տեղ­ծա­կան շար­քի եր­գե­րից մե­կի վեր­նագ­րից։ Շար­քը գր­քի ա­մե­նա­ծա­վա­լուն բա­ժինն է, ո­րի վե­րա­բե­րյալ կա­րե­լի է նույ­նիսկ գրել ա­ռան­ձին հոդ­ված։
Բա­նաս­տեղ­ծի բնու­թագր­մամբ` սե­րը մարդ­կա­յին եր­ջան­կու­թյան կե­նա­րար աղ­բյուրն է։ Սե­րը նվի­րու­մի ա­վի­շով է հա­րատևում, եր­ջա­նիկ է նա, ով և՜ սի­րում է, և՜ սիր­վում։ Նվի­րյալ սերն է, որ բերկ­րանք է պարգևում սի­րող­նե­րին, դառ­նում օ­ջախ, ծխա­նի ծուխ, ման­կան ճիչ, սե­րունդ­նե­րի ըն­թացք։ Կյան­քը հրաշք է, ե­թե այն թևեր է առ­նում աստ­վա­ծա­յին սի­րով։ Այդ ի­մաս­տով է բա­նաս­տեղ­ծի քնա­րա­կան հե­րոսն ար­տա­հայ­տում իր գո­հու­նա­կու­թյու­նը:
Սի­րո փի­լի­սո­փա­յու­թյան բա­նաս­տեղ­ծա­կան կա­տա­րյալ ար­տա­հայ­տու­թյուն է ՙԿրակ չէ` ինչ է՚ հյուս­ված­քը։ Այս­տեղ սե­րը հա­մար­վում է կրակ, ո­րը կա­րող է ՙսար շուռ տալ՚, սփո­փել ցա­վը։ Սե­րը ՙբար­դու սո­սափ է, դռան ճռինչ, կա­րո­տի կրակ՚։ Վեր­ջա­պես սե­րը ծիա­ծան­վում է, երբ մարդ դառ­նում է զա­վակ­նե­րի, թոռ­նե­րի ու ծոռ­նե­րի տեր։ Սե­րը կրակ է, երբ ՙան­գամ ծեր ես՚։
Վեր­ջին տա­րի­նե­րին հայ պոե­զիա­յում նկա­տե­լի տեղ է գրա­վում հոգևոր թե­ման։ ԽՍՀՄ-ի փլու­զու­մից հե­տո ե­կե­ղե­ցու ի­րա­վունք­նե­րը, տեղն ու դե­րը հա­սա­րա­կու­թյան կյան­քում վե­րա­կան­գն­վե­լուց հե­տո մի շարք բա­նաս­տեղծ­ներ ստեղ­ծել են ա­ռան­ձին շար­քեր։ Այս տե­սա­կե­տից ու­շագ­րավ են Գ. Գաբ­րիե­լյա­նի, Ա. Հով­հան­նի­սյա­նի հոգևոր պոեմ­ներն ու բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը, ո­րոնք լուրջ ար­ձա­գանք են գտել ըն­թեր­ցող­նե­րի ու գրաքն­նա­դատ­նե­րի կող­մից։
Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին Ս. Խա­նյա­նը նույն­պես ստեղ­ծել է ա­ռան­ձին գոր­ծեր` նվիր­ված մեր ե­կե­ղե­ցի­նե­րին ու վան­քե­րին։ Ու­շագ­րավ են նրա ՙԴա­դի­վանք՚, ՙԱյս խաչ­քա­րը՚, ՙԳան­ձա­սար՚, ՙԱ­մա­րաս՚, ՙԿա­վաք վան­քը՚ և այլ բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ։
Ա­վան­դույ­թը շա­րու­նակ­վում է։ Սույն գր­քում զե­տեղ­ված ՙՀոգևոր եր­գեր՚ շար­քը հա­ճե­լի տպա­վո­րու­թյուն է թող­նում մի կող­մից թե­մա­յի բա­ցա­հայտ­ման, մյուս կող­մից` հոգևոր աշ­խար­հի ե­րանգ­նե­րը ներ­կա­յաց­նե­լու ա­ռու­մով։
Ս. Խա­նյա­նի ՙԿրակ չէ` ինչ է՚ գիր­քը եզ­րա­փակ­վում է ՙՄեզ նման են մեր սա­րե­րը՚ շար­քով։ Այն պատ­կե­րա­վոր բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի խո­սուն շարք է, ո­րի հե­րոս­նե­րը Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի դյու­ցա­զուն­ներն են, նրանց հայ­րե­նա­սեր որ­դի­նե­րը, ո­րոնք ի­րենց հայ­րե­րի հե­րո­սա­կան ու­ղիով թևա­ծում են դե­պի գա­լիք, դե­պի Մայր Հա­յաս­տան` հո­գի­նե­րում վա­ռած աշ­խար­հաս­փյուռ հա­յու­թյան միա­ցյալ հայ­րե­նի­քի ե­րա­զան­քը։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 08 Nov 2019 15:31:56 +0000
ՙՄԻԱ­ՍԻՆ ՎԵ­ՐԱ­ՆՈ­ՐՈ­ԳԵՆՔ ՄԵՐ ԹԱՏ­ՐՈ­ՆԸ՚ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27753-2019-11-08-15-19-03 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27753-2019-11-08-15-19-03 ՙՄԻԱ­ՍԻՆ ՎԵ­ՐԱ­ՆՈ­ՐՈ­ԳԵՆՔ ՄԵՐ ԹԱՏ­ՐՈ­ՆԸ՚
Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Նո­յեմ­բե­րի 2-ին Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տում տե­ղի ու­նե­ցավ Վար­դան Բա­դա­լյա­նի և ՙՆա­րե­կա­ցի՚ ար­վես­տի միու­թյան ազ­գա­յին նվա­գախմ­բի հա­մեր­գը, որն ազ­գա­յին եր­գե­րի սի­րա­հար­նե­րի հա­մար վե­րած­վեց իս­կա­կան տո­նի: Ե­րե­կո­յի ու­րա­խա­լի լու­րե­րից էր նաև այն, որ տոմ­սե­րի վա­ճառ­քից ստաց­ված գու­մա­րը, ինչ­պես տե­ղե­կաց­րեց հա­ղոր­դա­վա­րը, լրի­վու­թյամբ կփո­խանց­վի Ստե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փա­զյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի շեն­քի վե­րա­նո­րոգ­մա­նը:

Ազ­գա­յին ե­րաժշ­տու­թյան եր­կր­պա­գու­նե­րը մեծ հա­ճույք ստա­ցան ՙՆա­րե­կա­ցի՚ ար­վես­տի միու­թյան նվա­գախմ­բի, սիր­ված եր­գիչ Վար­դան Բա­դա­լյա­նի և երգ­չու­հի Լու­սի­նե Միր­զա­խա­նյա­նի ե­լույթ­նե­րից: Նվա­գախմ­բի կա­տար­մամբ հն­չե­ցին Խա­չա­տուր Ա­վե­տի­սյա­նի, Ա­րամ Խա­չա­տու­րյա­նի, հայ այլ կոմ­պո­զի­տոր­նե­րի հան­րա­հայտ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից, իսկ եր­գիչ­նե­րի կա­տար­մամբ` ժո­ղովր­դա­կան և գու­սա­նա­կան սիր­ված եր­գեր: Յու­րա­քան­չյուր ե­լույթ դահ­լիճն ըն­դու­նում էր ջեր­մու­թյամբ ու ոգևո­րու­թյամբ, ինչն էլ իր հեր­թին ե­րա­ժիշտ­նե­րին ա­վե­լի մեծ ե­ռանդ էր հա­ղոր­դում: ՙՄիա­սին վե­րա­կա­ռու­ցենք մեր թատ­րո­նը՚ խո­րագ­րով հա­մեր­գը նա­խա­ձեռ­նող խմ­բի ա­ռա­ջին խո­շոր մի­ջո­ցա­ռումն էր, հայ­տա­րա­րեց հա­մեր­գա­վար, նա­խա­ձեռ­նող խմ­բի ան­դամ, դե­րա­սան Ա­շոտ Սարգ­սյա­նը: Հայ­կա­կան թատ­րո­նը, նշեց նա, դաս­վում է աշ­խար­հի ա­մե­նա­հին թատ­րոն­նե­րի շար­քին: ՙԱր­վեստ­նե­րից ա­մե­նա­հի­նը լի­նե­լով հան­դերձ? թատ­րո­նը նաև ա­մե­նա­ժա­մա­նա­կա­կիցն է,- հաս­տա­տեց նա:- Պա­տա­հա­կան չէ, որ բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի ու հա­մա­ցան­ցի զար­գաց­ման դա­րում այն չի կորց­րել իր ար­դիա­կա­նու­թյու­նը: Անց­նե­լով բա­զում փոր­ձու­թյուն­նե­րի մի­ջով, հայ­կա­կան թատ­րոնն ան­դա­վա­ճան է մնա­ցել իր ա­կունք­նե­րին, սկզ­բունք­նե­րին ու կարևոր ա­ռա­քե­լու­թյա­նը՚: Սա­կայն, ցա­վով նշեց դե­րա­սա­նը, ութ­սու­նյոթ տար­վա պատ­մու­թյուն ու­նե­ցող Ստե­փա­նա­կեր­տի դրա­մա­տի­կա­կա­նը նոր շունչ ստա­նա­լու կա­րիք ու­նի: Թատ­րո­նի շեն­քը բարձր ճար­տա­րա­պե­տա­կան լու­ծում­նե­րով կա­ռույց է, որ­տեղ կերտ­վել է թա­տե­րա­կան մի փա­ռա­վոր ու­ղու պատ­մու­թյուն: ՙԵր­կար տա­րի­ներ պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րոնն Ար­ցա­խում ազ­գա­պահ­պա­նու­թյան և հա­յա­պահ­պա­նու­թյան խն­դիր է լու­ծել: Այ­սօր, երբ ազ­գա­յին ինք­նու­թյան լուրջ խն­դիր կա, թատ­րոնն այս ա­ռու­մով կարևոր ա­նե­լիք ու­նի: Ստե­փա­նա­կեր­տում ա­մե­նա­բարձր նշա­ձո­ղի վրա են թա­տե­րա­կան կյան­քը, թա­տե­րար­վես­տի հան­դեպ մարդ­կանց սերն ու հե­տաք­րք­րու­թյու­նը: Թատ­րո­նի համ­բավն ու փառ­քը տա­րած­ված էին նաև Ար­ցա­խի սահ­ման­նե­րից դուրս՚,-ա­սաց նա:
Ներ­կա դրու­թյամբ շեն­քի անմ­խի­թար վի­ճա­կի պատ­ճա­ռով ոչ միայն Ստե­փա­նա­կեր­տի թա­տե­րա­կան, այլ նաև ողջ մշա­կու­թա­յին կյանքն է տու­ժում, ար­դա­րա­ցիո­րեն նկա­տում է բա­նա­խո­սը: Եվ բնա­կան է, որ ժա­մա­նա­կա­վոր հան­գր­վան տե­ղա­փոխ­վե­լուց հե­տո, 7 տա­րի շա­րու­նակ փա­փա­զյա­նա­կան­ներն աշ­խա­տում են` հա­րա­զատ օ­ջա­խը վե­րա­դառ­նա­լու ե­րա­զան­քով՚:

Նա տե­ղե­կաց­րեց, որ վեր­ջերս ստեղծ­վել և ակ­տիվ գոր­ծու­նեու­թյուն է ծա­վա­լում Ստե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փա­զյա­նի ան­վան պետդ­րամ­թատ­րո­նի շեն­քի վե­րա­կա­ռուց­ման նա­խա­ձեռ­նող խում­բը, ո­րի ծրագ­րերն ի­րա­կա­նաց­վում են ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ: Վեր­ջերս նա­խա­ձեռ­նող խում­բը հայ­տա­րա­րու­թյուն է տա­րա­ծել` թատ­րո­նի նվի­րյալ­նե­րին կոչ ա­նե­լով միա­նալ այս չա­փա­զանց կարևոր նա­խա­ձեռ­նու­թյա­նը և ձեռ­նա­մուխ լի­նել թատ­րո­նի վե­րա­կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րին: Նա­խա­ձեռ­նու­թյան ա­ռա­ջին ար­ձա­գան­քո­ղը ե­ղան եր­գիչ Վար­դան Բա­դա­լյա­նը և ՙՆա­րե­կա­ցի՚ ար­վես­տի միու­թյան նվա­գա­խում­բը` Ար­տեմ Խա­չա­տու­րի ղե­կա­վա­րու­թյամբ:
Նվա­գախմ­բի ստեղծ­ման և կա­յաց­ման գոր­ծում ի­րենց ան­շա­հախն­դիր մաս­նակ­ցու­թյունն են ու­նե­ցել ե­րա­ժիշտ Ա­րա Գևոր­գյա­նը, բա­րե­րար­ներ Ալֆ­րեդ Թեր­զի­բա­շյա­նը, Պիեռ և Տի­րան Բաղ­դա­դյան­նե­րը, Գա­րո Եղ­նու­կյա­նը, ա­ռա­ջին գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Հո­վիկ Սա­հա­կյա­նը և ներ­կա­յիս գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, հայտ­նի թա­ռա­հար Ար­տեմ Խա­չա­տու­րը: Ստեղծ­ման ա­ռա­ջին իսկ տար­վա­նից (2008թ.), բա­վա­կա­նու­թյամբ նշում է խմ­բի ղե­կա­վար Ար­տեմ Խա­չա­տու­րը, խումբն իր վրա ա­ռա­քե­լու­թյուն է վերց­րել, այն է` ե­րաժշ­տու­թյան մի­ջո­ցով կապ հաս­տա­տել հայ­կա­կան դա­րա­վոր մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան հետ? կամր­ջե­լով ան­ցյա­լը, ներ­կան և ա­պա­գան: ՙԵս սի­րով հա­մա­ձայ­նե­ցի ողջ նվա­գա­խում­բը բե­րել Ար­ցախ,- խոս­տո­վա­նում է Ար­տեմ Խա­չա­տու­րը,- որ­պես­զի ա­ջակ­ցենք այս գե­ղե­ցիկ նա­խա­ձեռ­նու­թյան ի­րա­կա­նաց­մա­նը: Խմ­բում միայն ե­րի­տա­սարդ ե­րա­ժիշտ­ներ են նվա­գում, բո­լորն էլ մեծ հա­ճույ­քով նվա­գե­ցին ժո­ղովր­դի հա­մար: Ար­ցա­խը մեր հայ­րե­նի­քի մի մասն է, և մենք պատ­րաստ ենք մեր կա­րո­ղու­թյուն­նե­րի չափ ա­ջակ­ցե­լու այս­տեղ կազ­մա­կերպ­վող մշա­կու­թա­յին որևէ նա­խա­ձեռ­նու­թյան: Հա­մեր­գից ստա­ցած ողջ գու­մա­րը կփո­խանց­վի Ստե­փա­նա­կեր­տի մայր թատ­րո­նի վե­րա­կա­ռուց­մա­նը՚:
Ամ­փոփ­ման խոս­քով ե­լույթ ու­նե­ցավ ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան փոխ­նա­խա­րար Մե­լա­նյա Բա­լա­յա­նը, ով կարևո­րեց նա­խա­ձեռ­նող խմ­բի ա­ռա­ջին քայ­լե­րը: ՙՄեր պարտքն է վե­րա­կա­ռու­ցել մեր թատ­րո­նի շեն­քը, բե­րել իր նախ­կին տես­քին: Նա­խա­ձեռ­նու­թյունն սկս­ված է, մնում է, որ բո­լորս միա­նանք այդ ազ­գան­վեր գոր­ծին՚,-ա­սաց նա: ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան մշա­կու­թա­յին, կր­թու­թյան և ժա­մա­նա­կա­կից ար­վեստ­նե­րի բաժ­նի պետ Ապ­րես Մար­գա­րյա­նը, ով նաև նա­խա­ձեռ­նող խմ­բի ան­դամ է, կարևո­րեց այն պատ­մա­կան փաս­տը, որ ժա­մա­նա­կին, երբ 1932-ին կա­ռուց­վում էր մայր թատ­րո­նը, օգ­նու­թյան կոչ ար­վեց ժո­ղովր­դին: Եվ մեծ ար­ձա­գանք գտավ այդ կո­չը: Յու­րա­քան­չյուրն իր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի չափ ներդ­րում ու­նե­ցավ և միաս­նա­կան ու­ժե­րով 2-3 տա­րում շեն­քի կա­ռու­ցու­մը հասց­վեց ա­վար­տին:
ՙՄիա­սին վե­րա­կա­ռու­ցենք մեր թատ­րո­նը՚ նա­խա­ձեռ­նող խմ­բի բո­լոր ան­դամ­նե­րը հա­մոզ­ված են և հա­վա­տում են, որ հայ­կա­կա­նու­թյու­նը պահ­պա­նած Ստե­փա­նա­կեր­տի մայր թատ­րո­նի վե­րա­կա­ռուց­ման հար­ցը կա­րե­լի է լու­ծել ազ­գո­վին… ՙՍա մի կարևո­րա­գույն ծրա­գիր է, որ կա­րող ենք և պար­տա­վոր ենք ի­րա­կա­նաց­նել հա­մա­տեղ ու­ժե­րով,- վս­տա­հեց­նում է Ա­շոտ Սարգ­սյա­նը:- Հա­մախ­մբ­վենք այդ վեհ գա­ղա­փա­րի շուրջ? հա­վա­տա­լով, որ մոտ ա­պա­գա­յում հա­մընդ­հա­նուր ջան­քե­րով կվե­րա­կեն­դա­նաց­նենք մշա­կույ­թի այս տա­ճա­րը՚:
Նա­խա­ձեռ­նող խում­բը, տե­ղե­կաց­րեց Ա. Սարգ­սյա­նը, շու­տով մա­մու­լի ա­սու­լիս կհ­րա­վի­րի, ո­րին կներ­կա­յաց­վեն խմ­բի ողջ գոր­ծու­նեու­թյունն ու ա­նե­լիք­նե­րը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 08 Nov 2019 15:14:57 +0000
ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՇԵՆՔԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27752-2019-11-08-15-06-56 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27752-2019-11-08-15-06-56 ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ  ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՇԵՆՔԸ
Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ ք.…

 Շա­հու­մյա­նի շր­ջա­նի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան կենտ­րո­նի շեն­քի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներն ըն­թաց­քի մեջ են։ Վե­րա­կա­ռու­ցու­մը նա­խա­ձեռ­նել է Լոս Ան­ջե­լե­սում գոր­ծող ՙԱ­րա­րատ՚ հիմ­նադ­րա­մը, տե­ղում այն ի­րա­կա­նաց­նում է ՙՄիջ­նա­բերդ­շին՚ փակ բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյու­նը՝ Շա­հու­մյա­նի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նի անձ­նա­կան վե­րահս­կո­ղու­թյամբ։ Նա­խորդ տա­րի ՙԱ­րա­րատ՚ հիմ­նադ­րա­մի ֆի­նան­սա­վոր­մամբ ամ­բող­ջու­թյամբ վե­րա­նո­րոգ­վել է շեն­քի տա­նի­քը։ Այժմ ըն­թաց­քի մեջ է ա­ռաս­տա­ղի և պա­տե­րի վե­րա­նո­րո­գու­մը։

ՙԱյս պա­հին ի­րա­կա­նաց­վում է տա­նի­քի ջեր­մա­մե­կու­սա­ցու­մը, ա­ռաս­տա­ղի և պա­տե­րի ներ­կու­մը։ Զու­գա­հե­ռա­բար լուծ­վում է նաև դահ­լի­ճի լու­սա­վո­րու­թյան և բե­մի վա­րա­գույ­րի հար­ցը։
Ա­ռաս­տա­ղի, պա­տե­րի վե­րա­նո­րո­գու­մը կա­վարտ­վի մի քա­նի օ­րից, ո­րից հե­տո կսկս­վի բե­մի շի­նա­րա­րու­թյու­նը՚,-մեզ հետ զրույ­ցում տե­ղե­կաց­րեց շր­ջա­նի վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը։
Նշենք, որ վե­րա­նո­րո­գու­մից ա­ռաջ դահ­լի­ճի բե­մը վթա­րա­յին վի­ճա­կում էր։ Բեմն ամ­բող­ջու­թյամբ վե­րա­կա­ռուց­վե­լու է, ու­նե­նա­լու է կու­լիս­ներ և հան­դեր­ձա­րան­ներ. վեր­ջին­ներս նախ­կի­նում բա­ցա­կա­յում էին։
ՙՎար­պետ­նե­րը գոր­ծը ո­րա­կով են կա­տա­րում. քա­նի որ մեկ խումբ է գոր­ծում, աշ­խա­տանք­նե­րը հեր­թով են ար­վում։ Այս պա­հին նա­խա­տես­ված աշ­խա­տան­քի հա­մար շի­նա­նյութն ամ­բող­ջու­թյամբ տրա­մադր­վում է կա­ռու­ցա­պա­տող­նե­րին՚,-մեզ հետ զրույ­ցում տե­ղե­կաց­րեց Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նը։ Նշ­ված աշ­խա­տանք­նե­րից բա­ցի, ո­րոնք ֆի­նան­սա­վոր­վել են ՙԱ­րա­րատ՚ հիմ­նադ­րա­մի կող­մից, Շա­հու­մյա­նի շրջ­վար­չա­կազ­մի մի­ջոց­նե­րով վե­րա­նո­րոգ­վե­լու է շեն­քում առ­կա սան­հան­գույ­ցը, և կա­ռուց­վե­լու է կո­յու­ղա­գի­ծը։
Ըստ շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի՝ հե­տա­գա­յում կփոխ­վեն նաև շեն­քի դռ­ներն ու լու­սա­մուտ­նե­րը։ ՙՔա­նի որ ֆի­նան­սա­կան խն­դիր­ներ կան, ամ­բող­ջը միան­գա­մից չենք կա­րող ա­նել. ո­րոշ աշ­խա­տանք­ներ կշա­րու­նակ­վեն նաև հա­ջորդ տա­րի՚,-ըն­դգ­ծեց մեր զրու­ցա­կի­ցը։
Շեն­քի վե­րա­կա­ռու­ցու­մը կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նի ոչ միայն Քար­վա­ճա­ռի, այլև՝ ամ­բողջ շր­ջա­նի հա­մար. այս­տեղ են անց­կաց­վում շր­ջա­նա­յին նշա­նա­կու­թյան խո­շոր մի­ջո­ցա­ռում­ներն ու հան­դի­պում­նե­րը։
Նշենք, որ շր­ջա­նի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան կենտ­րո­նում գոր­ծում են ժող­գոր­ծիք­նե­րի հա­մույթ և պա­րի խմ­բակ։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 08 Nov 2019 15:01:43 +0000
Հանդիպում ֆլամանդական խորհրդարանում http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27750-2019-11-08-09-40-20 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27750-2019-11-08-09-40-20 Հանդիպում ֆլամանդական խորհրդարանում
Արցախի Հանրապետության Նախագահ…

Քննարկվել են քաղաքական, մարդասիրական, գիտակրթական, մշակութային եւ մի շարք այլ ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Բելգիայի ֆլամանդական համայնքի եւ կառույցների հետ Արցախի կապերը դինամիկորեն զարգանում են՝ հույս հայտնելով, որ ապագայում դրանք էլ ավելի կամրապնդվեն եւ կընդլայնվեն:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 08 Nov 2019 09:39:16 +0000