comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երեքշաբթի, 03 Սեպտեմբերի 2019 http://www.artsakhtert.com Wed, 18 Sep 2019 16:16:21 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Նոր նախակրթարան՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27382-2019-09-04-16-44-55 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/27382-2019-09-04-16-44-55 Նոր նախակրթարան՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով
 Արցախի Հանրապետության պետական…

50 երեխայի համար նախատեսված նախակրթարանն իր հարկի տակ ընդունելու է 30 երեխայի Շոշ համայնքից: Ըստ նախնական պայմանավորվածության՝ այս մանկապարտեզը կհաճախեն նաև մոտակա Մխիթարաշեն և Սզնեք գյուղերի երեխաները: 
Իր խոսքում Գրիգորի Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել համահայկական կառույցին՝ ի դեմս բարի գործը հանձն առած արգենտինահայ Դևեճիէան, Էքզերճիէան, Շիմշիրօղլու ընտանիքներին՝ կարևորելով նախակրթարանի դերը երեխաների դաստիարակության ու համայնքի զարգացման տեսանկյունից:
Պետական նախարարը հիմնադրամի գործադիր մարմնի ներկայացուցիչների և քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ ծանոթացել է ստեղծված պայմաններին: Մանկապարտեզը «Հայաստան» համահայկական հիմնադրամի երրորդ ծրագիրն է համայնքում, որը հաջորդել է դպրոցի ու բնակարանային շինարարությանը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 04 Sep 2019 16:43:06 +0000
ԱՐ­ՑԱ­ԽԻ ԱՆՎ­ՏԱՆ­ԳՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՈՂՋ ՏԱ­ՐԱ­ԾԱՇՐ­ՋԱ­ՆԻ ԱՆՎ­ՏԱՆ­ԳՈՒ­ԹՅՈՒՆՆ Է http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27380-2019-09-04-12-04-44 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/27380-2019-09-04-12-04-44 ԱՐ­ՑԱ­ԽԻ ԱՆՎ­ՏԱՆ­ԳՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՈՂՋ ՏԱ­ՐԱ­ԾԱՇՐ­ՋԱ­ՆԻ ԱՆՎ­ՏԱՆ­ԳՈՒ­ԹՅՈՒՆՆ Է
Ա­շոտ ԲԵԳ­ԼԱ­ՐՅԱՆ

 ՙՀա­յաս­տա­նը, ինչ­պես լեռ­նա­յին­ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման հար­ցում, այն­պես էլ ար­տա­քին գլո­բալ ու­ժե­րի հետ իր փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րում գոր­ծում է` ել­նե­լով տա­րա­ծաշր­ջա­նա­յին խա­ղա­ղու­թյան ու անվ­տան­գու­թյան պահ­պան­ման նկա­տա­ռում­նե­րից։ Հա­րա­վա­յին Կով­կա­սում խա­ղա­ղու­թյան և անվ­տան­գու­թյան պահ­պա­նումն ու ամ­րապն­դու­մը բխում են տա­րա­ծաշր­ջա­նի բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րի շա­հե­րից՚,- օ­գոս­տո­սի 27-ին ՀՀ ԱԳՆ կենտ­րո­նա­կան ա­պա­րա­տի և օ­տա­րերկ­րյա պե­տու­թյուն­նե­րում ՀՀ դի­վա­նա­գի­տա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի ա­մե­նա­մյա հա­մա­ժո­ղո­վին հայ­տա­րա­րել է ՀՀ արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը։

Ըն­դս­մին, հայ­կա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վարն ըն­դգ­ծել է, որ այս հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը խախ­տե­լու Ադր­բե­ջա­նի փոր­ձե­րը սպառ­նա­լիք են տա­րա­ծաշր­ջա­նա­յին խա­ղա­ղու­թյանն ու անվ­տան­գու­թյա­նը։
Հա­յաս­տա­նի ԱԳՆ ղե­կա­վա­րի այս և օ­բյեկ­տիվ ի­րո­ղու­թյուն­ներն ար­տա­ցո­լող մյուս հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը հա­րու­ցե­ցին Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի միան­գա­մայն սպա­սե­լի հիս­տե­րիկ ար­ձա­գան­քը, և հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի հաս­ցեին որ­պես ա­վան­դույթ մա­հա­ցու սպառ­նա­լիք­ներ տե­ղա­ցին։
Անվ­տան­գու­թյան ու կար­գա­վի­ճա­կի հար­ցե­րը, միան­շա­նակ, ինք­նիշ­խան Ար­ցա­խի հա­մար ա­ռաջ­նա­հերթ նշա­նա­կու­թյուն ու­նեն, և հայ­կա­կան եր­կու հան­րա­պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը բազ­միցս նշել են հա­կա­մար­տու­թյան այն տար­բե­րա­կի անհ­նա­րի­նու­թյու­նը, ո­րը սպառ­նա­լի­քի տակ կդ­ներ Ար­ցա­խի ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյունն ու կսահ­մա­նա­փա­կեր նրա ինք­նո­րոշ­ման ի­րա­վունքն ի­րաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։
Մինչ­դեռ ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան ՙկար­գա­վո­րու­մը՚ Բաք­վի ըն­կալ­մամբ են­թադ­րում է նախևա­ռաջ ՙտա­րածք­նե­րի վե­րա­դարձ՚, ինչն ուղ­ղա­կիո­րեն նշա­նա­կում է անվ­տան­գու­թյան` գո­յու­թյուն ու­նե­ցող հա­վա­սա­րակշ­ռու­թյան խախ­տում՝ ինչ­պես հենց ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գո­տում, այն­պես էլ կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նում` ընդ­հան­րա­պես։ Բնա­կա­նա­բար, ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան ու­ժե­րը հա­ջոր­դիվ կփոր­ձեն օ­կու­պաց­նել Ար­ցախն ու այն­տե­ղից վտա­րել նրա բնիկ ժո­ղովր­դին։ Բաք­վի քա­ղա­քա­կան ռե­ժի­մի այս պար­զու­նակ ու նույն­քան լկ­տի մար­տա­վա­րու­թյու­նը դժ­վար չէ կռա­հել։
1992-94թթ. Ադր­բե­ջա­նի լայ­նա­մասշ­տաբ ռազ­մա­կան ագ­րե­սիան հա­կա­դար­ձե­լու ըն­թաց­քում հա­կա­հար­ձա­կո­ղա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի շր­ջա­նակ­նե­րում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի կող­մից ա­զա­տագր­ված տա­րածք­ներն այն ժա­մա­նակ ԼՂՀ-ի հա­մար ծա­ռա­յում էին որ­պես յու­րա­տե­սակ անվ­տան­գու­թյան գո­տի և կարևո­րա­գույն նշա­նա­կու­թյուն ու­նեին բնակ­չու­թյան ֆի­զի­կա­կան գո­յու­թյան հա­մար։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի շուրջ թշ­նա­մու օ­ղակն ա­վե­լի էր սեղմ­վում, խա­ղաղ բնակ­չու­թյու­նը են­թարկ­վում էր ա­վիառմ­բա­հա­րում­նե­րի և կենտ­րո­նաց­ված հրե­տա­կո­ծու­թյուն­նե­րի ադր­բե­ջա­նա­կան մեր­ձա­կա բնա­կա­վայ­րե­րից, ո­րոնք Բաք­վի իշ­խա­նու­թյուն­նե­րը գործ­նա­կա­նում վե­րա­ծել էին ռազ­մա­կան հե­նա­կե­տե­րի: Ա­մեն օր զոհ­վում էին տաս­նյակ մար­դիկ, և միայն հա­մա­ժո­ղովր­դա­կան ջան­քե­րի ու Ար­ցա­խի ա­նօ­րի­նակ տո­կու­նու­թյան ու հե­րո­սու­թյան շնոր­հիվ հա­ջող­վեց բե­կել պա­տե­րազ­մի ըն­թաց­քը։
Իր իսկ մեղ­քով ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը պաշ­տո­նա­կան Բա­քուն ա­ռայ­սօր փոր­ձում է մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը մա­տու­ցել որ­պես ոչ այլ ինչ, քան հայ­կա­կան ագ­րե­սիա­յի ար­դյունք, այն դեպ­քում, երբ ի­րա­կա­նու­թյու­նը ճիշտ հա­կա­ռակն է։ Ոչ թե Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը, այլ Ադր­բե­ջանն է սան­ձա­զեր­ծել պա­տե­րազմ՝ նպա­տակ ու­նե­նա­լով ոչն­չաց­նել ար­ցախ­ցի­նե­րին՝ Սում­գա­յի­թի, Բաք­վի, Կի­րո­վա­բա­դի և այլ բնա­կա­վայ­րե­րի հա­յու­թյան զանգ­վա­ծա­յին սպա­նու­թյուն­նե­րի օ­րի­նա­կով։ Այս­տեղ, սա­կայն, Բաք­վի ռազ­մա­քա­ղա­քա­կան ռե­ժի­մը լիա­կա­տար ձա­խող­վեց։ Ար­դյուն­քում ստեղծ­վե­ցին աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նոր ի­րա­վի­ճակ, պե­տա­կան նոր սահ­ման­ներ, ո­րոնք Ադր­բե­ջա­նի բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­մա­ռո­րեն չեն ու­զում ճա­նա­չել։
Միան­գա­մայն ակն­հայտ է, որ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը ոչ միայն մտա­դիր չեն ղա­րա­բա­ղյան հիմ­նախն­դի­րը լու­ծել կա­ռու­ցո­ղա­կան ճա­նա­պար­հով, այլև, հա­կա­ռա­կը՝ փոր­ձում են 1994թ. մա­յի­սին կնք­ված հրա­դա­դա­րի ան­ժամ­կետ հա­մա­ձայ­նա­գիրն օգ­տա­գոր­ծել ի­րենց ռևան­շիս­տա­կան նպա­տակ­նե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար։ Ադր­բե­ջա­նի 2016թ. ապ­րի­լյան խար­դախ ու ան­մարդ­կա­յին լայ­նա­ծա­վալ ագ­րե­սիան ըն­դա­մե­նը հրա­տա­պու­թյուն հա­ղոր­դեց Ար­ցա­խի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան հար­ցին։
Փոր­ձա­գետ­նե­րը բազ­միցս նշել են, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյունն ու Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը գտն­վում են պատ­մա­կան ու ի­րա­վա­կան տար­բեր հար­թու­թյուն­նե­րում։ ԼՂՀ ան­կա­խու­թյու­նը ոչ մի կերպ չի խախ­տում Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը, նախևա­ռաջ այն պատ­ճա­ռով, որ հայ­կա­կան հի­նա­վուրց երկ­րա­մաս հան­դի­սա­ցող Ար­ցա­խը երբևէ չի ե­ղել և, ըստ էու­թյան, չէր կա­րող Ադր­բե­ջա­նա­կան պե­տու­թյան մաս լի­նել, ո­րը (հաշ­վի առ­նե­լով խոր­հր­դա­յին շր­ջա­նը) ըն­դա­մե­նը 100 տա­րե­կան է։
Ինչ վե­րա­բե­րում է ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում այս կամ այն կող­մի վե­րահս­կո­ղու­թյան տակ ան­ցած տա­րածք­նե­րի հար­ցին, Ար­ցախն ու­նի իր` բա­վա­կա­նին ծան­րակ­շիռ և կոնկ­րետ տա­րած­քա­յին հա­վակ­նու­թյուն­ներն Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ։ Մաս­նա­վո­րա­պես` Ադր­բե­ջա­նի օ­կու­պաց­ման տակ գտն­վող ողջ Շա­հու­մյա­նի շր­ջա­նը, որ­տե­ղից վտար­վեց բազ­մա­հա­զա­րա­նոց հայ­կա­կան խա­ղաղ բնակ­չու­թյու­նը, Մար­տա­կեր­տի և Մար­տու­նու շր­ջան­նե­րի ո­րոշ մա­սը և այլն։ Տվյալ խն­դի­րը հնա­րա­վոր կլի­ներ քն­նար­կել ա­դեկ­վատ հա­կա­ռա­կոր­դի և ոչ թե, ըստ էու­թյան, ֆա­շիս­տա­կան ռե­ժի­մի հետ, ո­րը ողջ աշ­խար­հի հա­յե­րին ո­խե­րիմ թշ­նա­մի է հայ­տա­րա­րել։
Ե­թե պաշ­տո­նա­կան Բաք­վի հա­մար Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճակն ըն­դա­մե­նը քա­ղա­քա­կան պատ­վախ­նդ­րու­թյան հարց է, ա­պա Ար­ցա­խի հա­յե­րի հա­մար՝ կյան­քի, պատ­վի ու ար­ժա­նա­պատ­վու­թյան հարց։ Ինչ­պես վե­րը նշ­վեց, գործ­նա­կա­նում նմա­նա­կե­լով կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում իր մաս­նակ­ցու­թյու­նը, պաշ­տո­նա­կան Բա­քուն ի­րա­կա­նում իր ցե­ղաս­պա­նա­կան ծրագ­րերն է հա­սու­նաց­նում։ Եվ Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիվ պահ­ված­քը գնա­լով ա­վե­լի մեծ վտանգ է ներ­կա­յաց­նում, մի եր­կիր, ո­րը, օգտ­վե­լով Թուր­քիա­յի տե­սա­նե­լի ու ան­տե­սա­նե­լի ա­ջակ­ցու­թյու­նից, այ­սօր լուրջ սպառ­նա­լիք է ոչ միայն տա­րա­ծաշր­ջա­նա­յին, այլև մի­ջազ­գա­յին անվ­տան­գու­թյան հա­մար։
Այն­պես որ հզոր, ինքն ի­րեն պաշտ­պա­նե­լու ու­նակ Ար­ցա­խը նույն­պես ծան­րակ­շիռ գոր­ծոն է ընդ­հա­նուր տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­յու­նու­թյան հա­մա­տեքս­տում։ Ե­թե հա­կիրճ, ա­պա Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան հար­ցը ողջ տա­րա­ծաշր­ջա­նի անվ­տան­գու­թյան հարցն է։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 04 Sep 2019 11:54:44 +0000
ՔԱՐՎԱՃԱՌԻ ԴՊՐՈՑԸ ՆՇՈՒՄ Է ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27379-20 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27379-20 ՔԱՐՎԱՃԱՌԻ ԴՊՐՈՑԸ ՆՇՈՒՄ Է ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԸ
Այս տա­րի սեպ­տեմ­բե­րի…

 Ա­ռա­ջին զան­գի ա­րա­րո­ղու­թյունն այս տա­րի գլ­խա­վո­րա­պես նվիր­ված էր դպ­րո­ցի կազ­մա­վոր­մա­նը: 

Կր­թօ­ջա­խի ու­սու­ցիչ­նե­րին, նախ­կին ու ներ­կա ա­շա­կերտ­նե­րին, հյու­րե­րին նախ ող­ջու­նեց Քար­վա­ճա­ռի հիմ­նա­դիր քա­ղա­քա­պետ Ժո­րա Գրի­գո­րյա­նը, ով դպ­րո­ցի ստեղծ­ման ա­ռա­ջին տա­րում նաև դա­սա­վան­դել է դպ­րո­ցում։ Պատ­մա­կան ակ­նարկ կա­տա­րե­լով 1998-99 թվա­կան­նե­րին Քար­վա­ճա­ռի վե­րաբ­նա­կեց­ման գոր­ծըն­թաց­նե­րին՝ Ժ. Գրի­գո­րյա­նը նշեց, որ Քար­վա­ճա­ռում այդ տա­րի­նե­րին դպ­րոց ու­նե­նա­լը վե­րաբ­նա­կեց­ման հա­ջող ըն­թաց­քի գրա­վա­կանն էր։
ՙՄար­դիկ ըն­տա­նիք­նե­րով էին տե­ղա­փոխ­վում Քար­վա­ճառ, և մենք չէինք կա­րող թույլ տալ, որ այդ ըն­տա­նիք­նե­րի ե­րե­խա­նե­րը ու­սում­նա­կան տա­րի կորց­նեն։ Ա­մառ­վա ըն­թաց­քում դա­սըն­թաց­ներ կազ­մա­կեր­պե­ցինք և ե­րե­խա­նե­րին փո­խադ­րե­ցինք հա­ջորդ դա­սա­րան՚,- հի­շեց Քար­վա­ճա­ռի ա­ռա­ջին քա­ղա­քա­պե­տը։ Այդ տա­րի­նե­րին Քար­վա­ճա­ռի միջ­նա­կարգ դպ­րոց հա­ճա­խած ու ա­վար­տած ա­շա­կերտ­նե­րի մի մասն այ­սօր ար­դեն նույն դպ­րո­ցի ու­սու­ցիչ­ներ են։
Ներ­կա­նե­րին ող­ջու­նե­ցին, շնոր­հա­վո­րե­ցին ու Քար­վա­ճա­ռում ապ­րե­լու ա­ռա­ջին տա­րի­նե­րի դժ­վա­րու­թյուն­նե­րի ու հու­զիչ հի­շո­ղու­թյուն­նե­րի մա­սին պատ­մե­ցին դպ­րո­ցի ա­ռա­ջին տնօ­րեն Դա­վիթ Ա­ռուս­տա­մյա­նը, ա­ռա­ջին ու­սու­ցիչ­նե­րից Սո­նա Հո­վա­կի­մյա­նը, Սվե­տա Խա­չատ­րյա­նը, Սու­սան­նա Ա­լա­վեր­դյա­նը։
Քար­վա­ճա­ռի միջ­նա­կարգ դպ­րո­ցի ներ­կա­յիս տնօ­րեն Ա­րեգ­նա­զան Ղու­կա­սյա­նը, ով դպ­րո­ցի կազ­մա­վոր­ման ա­ռա­ջին իսկ տա­րի­նե­րից աշ­խա­տել է որ­պես կր­թօ­ջա­խի ու­սում­նա­կան գծով փոխտ­նօ­րեն, ևս հի­շեց նա­խորդ տա­րի­ներն ու խո­սե­լով դպ­րո­ցի այ­սօր­վա ձեռք­բե­րում­նե­րից՝ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց դպ­րո­ցի բո­լոր նախ­կին ու ներ­կա աշ­խա­տա­կից­նե­րին։
Ներ­կա­նե­րին նոր ու­սում­նա­կան տար­վա ու դպ­րո­ցի կազ­մա­վոր­ման 20-ա­մյա­կի առ­թիվ շնոր­հա­վո­րեց շր­ջա­նի վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի կր­թու­թյան և սպոր­տի բաժ­նի վա­րիչ Խո­րեն Վար­դա­նյա­նը՝ արժևո­րե­լով դպ­րո­ցի ան­ցած ու­ղին և նո­րա­նոր ձեռք­բե­րում­ներ մաղ­թե­լով ա­շա­կերտ­նե­րին և ու­սու­ցիչ­նե­րին։

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 04 Sep 2019 11:46:25 +0000
ՆՈՐ ՇԵՆՔ` ՀԱՅԿԱԶՅԱՆԻ ԴՊՐՈՑԻՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27378-2019-09-04-11-41-02 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27378-2019-09-04-11-41-02 ՆՈՐ ՇԵՆՔ` ՀԱՅԿԱԶՅԱՆԻ ԴՊՐՈՑԻՆ
Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ ք.…

 Նոր ու­սում­նա­կան տա­րում մեծ նվեր ստա­ցան Քա­շա­թա­ղի շր­ջա­նի հա­րա­վա­յին թևի Հայ­կա­զյան հա­մայն­քի Հայ­կազ Խա­չատ­րյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցի ու­սու­ցիչ­ներն ու ա­շա­կերտ­նե­րը։

Ո­րո­տան գե­տի ա­փին գտն­վող գյու­ղա­կան այս հա­մայն­քը կազմ­ված է 3 բնա­կա­վայ­րից։ Հա­մայն­քա­յին կր­թօ­ջա­խը գոր­ծում է 1999 թվա­կա­նի փետր­վա­րից և տե­ղա­կայ­ված էր ոչ հար­մար շեն­քում։ Այս­տեղ են սո­վո­րում նաև հարևան Ո­րո­տա­նի քա­ղա­քա­յին հա­մայն­քի դպ­րո­ցա­կան­նե­րը, ով­քեր հիմ­նա­կա­նում զին­վո­րա­կան­նե­րի ե­րե­խա­ներ են։ ԱՀ կա­ռա­վա­րու­թյան ֆի­նան­սա­վոր­մամբ մի քա­նի տա­րի է, ինչ դպ­րո­ցա­կան նոր շենք էր կա­ռուց­վում, ս.թ. օ­գոս­տո­սի 31-ին էլ տե­ղի ու­նե­ցավ բա­ցու­մը։
Նույն օ­րը տոն­վեց նաև Ո­րո­տան քա­ղա­քի և տա­րած­քի բնա­կա­վայ­րե­րի ա­զա­տագր­ման 26-ա­մյա­կը։ Ո­րո­տան քա­ղա­քում տո­նա­կան մի­ջո­ցա­ռու­մից հե­տո մաս­նա­կից­ներն այ­ցե­լե­ցին Հայ­կա­զյան և ներ­կա ե­ղան դպ­րո­ցա­կան շեն­քի բաց­ման ա­րա­րո­ղու­թյա­նը։ Դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րը երգ ու աս­մուն­քով ող­ջու­նե­ցին ներ­կա­նե­րին։ Հիմ­նա­դիր տնօ­րեն Գևորգ Մար­տի­րո­սյանն իր ե­լույ­թում անդ­րա­դար­ձավ կր­թօ­ջա­խի պատ­մու­թյա­նը, շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րին նման նվեր ի­րենց մա­տու­ցե­լու հա­մար։ Ա­ռանձ­նա­կի շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց շի­նա­րար­նե­րին, ով­քեր Ա. Քյա­րուն­ցի ղե­կա­վա­րու­թյամբ գե­ղե­ցիկ ու լու­սա­վոր դպ­րոց կա­ռու­ցե­ցին։
Այ­նու­հետև Ո­րո­տա­նի քա­ղա­քա­յին և Հայ­կա­զյան գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­ներ Վրույր Աս­րյանն ու Ար­մեն Չո­մո­յա­նը կտ­րե­ցին մուտ­քի կար­միր ժա­պա­վե­նը։ Ե­ռա­հարկ և ճար­տա­րա­պե­տա­կան յու­րա­հա­տուկ ո­ճով կա­ռուց­ված դպ­րոցն իր դռ­նե­րը բա­ցեց ա­շա­կերտ­նե­րի, ու­սու­ցիչ­նե­րի առջև։ Բաց­ման ա­րա­րո­ղու­թյա­նը ներ­կա էին Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Հով­հան­նես Սա­հա­կյա­նը, հարևան հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­ներ, հյու­րեր։ Ներ­կա­նե­րը շր­ջե­ցին դպ­րո­ցում, ծա­նո­թա­ցան պայ­ման­նե­րին։ Գե­ղե­ցիկ ու լու­սա­վոր սե­նյակ­ներ, դահ­լիճ, նոր գույք. այս ա­մե­նը հնա­րա­վո­րու­թյուն կտա ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցը կա­տա­րել ա­ռա­վել ար­դյու­նա­վետ: Տնօ­րեն Գ. Մար­տի­րո­սյա­նը տե­ղե­կաց­րեց, որ այս ուս­տա­րում դպ­րոց կհա­ճա­խի 135 ա­շա­կերտ, ո­րից 21-ը՝ ա­ռա­ջին դա­սա­րան­ցի­ներ։ 18 ու­սու­ցիչ­ներն ու­նեն մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյուն։ Ա­շա­կերտ­նե­րից մոտ 80-ը, այդ թվում նաև 20 ա­ռա­ջին­դա­սա­րան­ցի­նե­րը, գա­լիս են Ո­րո­տան քա­ղա­քից՝ հա­մայն­քին հատ­կաց­ված ավ­տո­բու­սով։

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 04 Sep 2019 11:36:07 +0000
ՆՈՐՈՒՅԹ՝ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27377-2019-09-04-11-32-59 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27377-2019-09-04-11-32-59 Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Շա­հու­մյա­նի շր­ջա­նի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նը 2019-2020 ու­սում­նա­կան տա­րին կսկ­սի ո­րո­շա­կի փո­փո­խու­թյուն­նե­րով ու նոր խմ­բակ­նե­րով։ Ինչ­պես մեզ հետ զրույ­ցում տե­ղե­կաց­րեց Կենտ­րո­նի տնօ­րեն Նել­լի Դա­նիե­լյա­նը, այս տա­րի կենտ­րո­նի շր­ջա­նակ­նե­րում Քար­վա­ճա­ռում կգոր­ծեն եր­կու նոր՝ նկար­չու­թյան ու ազ­գա­յին պա­րի խմ­բակ­ներ։

ՙԱյս ու­սում­նա­կան տա­րում նկար­չու­թյան խմ­բա­կը շր­ջա­նի Նոր Էր­քեջ հա­մայն­քից կտե­ղա­փոխ­վի Քար­վա­ճառ՝ ա­վե­լի լավ ար­դյունք ու­նե­նա­լու ակն­կա­լի­քով։ Շրջ­կենտ­րո­նում այս տար­վա­նից կգոր­ծի նաև ազ­գա­յին պա­րի խմ­բակ, ո­րը կվա­րի Ստե­փա­նա­կեր­տի Շառլ Ազ­նա­վու­րի ան­վան պա­րար­վես­տի քո­լե­ջի շր­ջա­նա­վարտ Գա­յա­նե Մար­գա­րյա­նը։ Քար­վա­ճա­ռում նա­խորդ տար­վա­նից կշա­րու­նա­կեն գոր­ծել նաև ա­սեղ­նա­գոր­ծու­թյան ու անգ­լե­րե­նի խմ­բակ­նե­րը՚,- տե­ղե­կաց­րեց մեր զրու­ցա­կի­ցը։ Կշա­րու­նա­կեն գոր­ծել հմուտ ձեռ­քե­րի խմ­բա­կը՝ Ե­ղեգ­նուտ, իսկ ձե­ռա­գոր­ծու­թյան խմ­բա­կը՝ Նոր Բրա­ջուր հա­մայ­նք­նե­րում։
Ըստ մեր զրու­ցակ­ցի` Կենտ­րո­նի շր­ջա­նակ­նե­րում Քար­վա­ճա­ռում կազ­մա­կերպ­վող անգ­լե­րե­նի խմ­բա­կը հատ­կա­պես մեծ պա­հան­ջարկ ու­նի, և յու­րա­քան­չյուր ու­սում­նա­կան տար­վա սկզ­բում ա­վե­լի մեծ թվով ա­շա­կերտ­ներ են ցան­կու­թյուն հայտ­նում դրան մաս­նակ­ցել, քան հնա­րա­վոր է ընդ­գր­կել խմ­բա­կում։
Խո­սե­լով Ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նի ա­ռա­ջի­կա ծրագ­րե­րից՝ Նել­լի Դա­նիե­լյա­նը տե­ղե­կաց­րեց, որ նա­խա­տես­վում է ցու­ցա­հան­դե­սով մաս­նակ­ցել սեպ­տեմ­բե­րի 14-ին Քար­վա­ճա­ռում կա­յա­նա­լիք Մեղ­րի փա­ռա­տո­նին։ ՙՓա­ռա­տո­նի ձևա­վոր­ման հար­ցե­րը ևս մեր պա­տաս­խա­նատ­վու­թյան տակ են՚,- տե­ղե­կաց­րեց նա ու հա­վե­լեց, որ ըն­թա­ցիկ մի­ջո­ցա­ռում­նե­րը կախ­ված են նաև խմ­բա­կա­վար­նե­րի ակ­տի­վու­թյու­նից։
Հի­շեց­նենք, որ շր­ջա­նի Ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նը գոր­ծում է 2012 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րից։ Կենտ­րո­նի նպա­տակն է դպ­րո­ցա­կան­նե­րի հա­մար հե­տաքր­քիր ու օգ­տա­կար ժա­մանց ա­պա­հո­վել, տար­բեր խմ­բակ­նե­րի մի­ջո­ցով նրանց կի­րա­ռե­լի հմ­տու­թյուն­ներ փո­խան­ցել, ա­ջակ­ցել հե­տա­գա մաս­նա­գի­տա­կան կողմ­նո­րոշ­ման հար­ցե­րում։



]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 04 Sep 2019 11:18:59 +0000
ՉԻՆԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27376-2019-09-04-11-12-47 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/27376-2019-09-04-11-12-47 ՉԻՆԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆԸ
 ՙԱԱ՚

 ՙՈ­գի¬Նաի­րի՚ գե­ղար­վես­տի կենտ­րո­նը (տնօ­րեն` բա­նաս­տեղծ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Հրանտ Ա­լեք­սա­նյան) թարգ­մա­նա­կան հրա­տա­րակ­չա­կան ծրագ­րով շա­րու­նա­կում է իր ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հել չի­նա­կան մշա­կույ­թը ներ­կա­յաց­նող գր­քե­րը։

ՙՉի­նա­կան մշա­կույթ. փի­լի­սո­փա­յու­թյուն՚ գիր­քը, ո­րի հե­ղի­նակն է Ու Չուն, անգ­լե­րե­նից թարգ­մա­նել է Աստ­ղիկ Ա­թա­բե­կյա­նը։ Գր­քում չի­նա­կան փի­լի­սո­փա­յու­թյու­նը ներ­կա­յաց­ված է հինգ թե­մա­նե­րով. ՙՈրն է աշ­խար­հի էու­թյու­նը՚, ՙՈ­րոնք են ի­րե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը՚, ՙՈ­րոնք են հա­սա­րա­կա­կան նոր­մե­րը՚, ՙՈրն է կյան­քի պատ­շաճ կողմ­նո­րո­շու­մը՚, ՙՈրն է գի­տե­լի­քի կա­ռուց­ված­քը՚։ Այս թե­մա­նե­րի շուրջ պտտ­վում են չի­նա­կան փի­լի­սո­փա­յու­թյան բազ­մա­թիվ նշա­նա­կա­լի մտ­քեր։ Գր­քի ա­ռա­ջա­բա­նում հե­ղի­նա­կը նշում է, որ պատ­մու­թյան ողջ ըն­թաց­քում չի­նա­ցինե­րը բազ­միցս վե­րա­դար­ձել են հնա­գույն ի­մաս­տուն­նե­րին՝ դա­սա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը վե­րըն­թեր­ցե­լու, նրանց ուս­մուն­քը լսե­լու և ինք­նա­վեր­լու­ծու­թյուն կա­տա­րե­լու, ո­րի կա­րի­քը մեր ժա­մա­նակ­նե­րում կա։ Ի­րա­կա­նում չի­նա­կան փի­լի­սո­փա­յու­թյու­նը, ո­րը հիմն­ված է կոն­ֆու­ցիա­կա­նու­թյան և դաո­սիզ­մի վրա, ողջ մարդ­կու­թյան կարևո­րա­գույն ու ա­մե­նա­թանկ մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյունն է։ Դրա­նում ամ­փոփ­ված ա­ռա­քի­նու­թյունն ու ի­մաս­տու­թյու­նը կա­րե­լի է հա­մե­մա­տել մարդ­կու­թյան ցան­կա­ցած այլ մեծ ա­վան­դույ­թի հետ։ Գր­քում ներ­կա­յաց­վում են 3000 տար­վա պատ­մու­թյուն ու­նե­ցող չի­նա­կան փի­լի­սո­փա­յու­թյան հի­մունք­նե­րը` նախ­նա­կան տես­քով։

Հե­տաքր­քիր է, որ դա­րեր ա­ռաջ չի­նա­կան փի­լի­սո­փա­յու­թյան մեջ սկ­սե­ցին զար­գա­նալ ա­թեիս­տա­կան գա­ղա­փար­ներ։ Աստ­ծո գո­յու­թյու­նը բա­ցար­ձա­կա­պես մեր­ժե­լու փո­խա­րեն ա­թեիզ­մի ուս­մուն­քը թու­լաց­նում է Աստ­ծո դե­րը, բա­ցատ­րում է տիե­զեր­քը բնու­թյան կամ օ­րենք­նե­րի տե­սան­կյու­նից, բարձ­րաց­նում է մար­դու դե­րը և նրա պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը։ Կոն­ֆու­ցիո­սը, խու­սա­փե­լով խո­սել աստ­ված­նե­րի ու ո­գի­նե­րի մա­սին, հա­վա­տա­ցած էր, որ կարևո­րը ոչ թե աստ­ված­նե­րի ու ո­գի­նե­րի նշա­նա­կու­թյունն է մար­դու հա­մար, այլ մար­դու վար­քա­գի­ծը։
Մտա­ծո­ղու­թյան չի­նա­կան ձևը զար­գա­ցել է զնն­ման ար­դյուն­քում։ Երևույ­թը պետք է դի­տար­կել բազ­մա­զա­նու­թյուն­նե­րի կամ տար­բե­րու­թյուն­նե­րի ու­սում­նա­սիր­ման ար­դյուն­քում։ Այս­տե­ղից էլ ծա­գել է ՙներ­դաշ­նա­կու­թյան՚ գա­ղա­փա­րը, ո­րը հան­գեց­նում է ա­ճի և զար­գաց­ման։ Մեկ ա­ռան­ձին հն­չյու­նը չի կա­րող ա­կանջ շո­յել, մեկ գույ­նով գե­ղե­ցիկ պատ­կեր ստեղ­ծել, մեկ հա­մով չես կա­րող հա­մեղ ու­տե­լիք պատ­րաս­տել։ Նույ­նը կա­րե­լի է կի­րա­ռել կա­ռա­վար­չի ու նրա նա­խա­րար­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Ե­թե կա­ռա­վա­րի­չը մտ­քեր է ա­ռա­ջար­կում, նա­խա­րար­նե­րը պի­տի շտ­կում­ներ մտց­նեն, որ­պես­զի ա­ռա­ջի­նը փո­խի միտ­քը։ Բայց նո­րա­գույն ժա­մա­նակ­նե­րում ի­րա­վի­ճակն այլ է, նա­խա­րար­նե­րը հա­վա­նու­թյուն են տա­լիս նրան, ինչ դուր է գա­լիս կա­ռա­վար­չին։
Ըստ հին չի­նա­կան փի­լի­սո­փա­յու­թյան` երևույթ­նե­րը ոչ միայն բազ­մա­զան են, այլև՝ փո­փո­խա­կան։ Այս­պես՝ կա­ռա­վա­րիչ­նե­րը և են­թա­կա­նե­րը չու­նեն ամ­րագր­ված դիր­քեր, թա­գա­վոր­նե­րի ժա­ռանգ­նե­րը դար­ձել են ցածր խա­վի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Փո­փո­խու­թյու­նը հրա­շա­լի ու ա­նի­մա­նա­լի է, այն են­թադ­րում է քա­նա­կա­կա­նի ու ո­րա­կա­կա­նի հա­րա­բե­րու­թյուն։ Ի­րե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը քն­նե­լը հին չի­նա­ցի փի­լի­սո­փա­նե­րին տար­բե­րում է եվ­րո­պա­ցի գոր­ծըն­կեր­նե­րից, ո­րոնք մտա­հոգ­ված են քն­նել ի­րե­րի էու­թյու­նը։ Եր­կինք-մարդ կա­պը չի­նա­կան հնա­գույն հա­րա­բե­րու­թյուն­նե­րից է։ Մար­դը պետք է ոչ թե եր­կր­պա­գի եր­կին­քը, այլ տի­րա­պե­տի բնա­կան օ­րեն­քին, օգ­տա­գոր­ծի այն, վե­րահս­կի, ոչ թե հույ­սը դնի եր­կն­քի վրա։ Ե­թե մար­դը քրտ­նա­ջան աշ­խա­տի, եր­կին­քը նրան չի աղ­քա­տաց­նի, ե­թե մար­դը հետևի օ­րեն­քին և խու­սա­փի շե­ղու­մից, եր­կին­քը նրան ա­ղետ չի բե­րի, ե­թե մար­դը խոր­շի գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տան­քից, եր­կին­քը նրան ա­ռող­ջու­թյուն չի պարգևի, ե­թե մար­դը խախ­տի օ­րեն­քը, եր­կին­քը նրան հարս­տու­թյուն չի բե­րի։ Միևնույն ժա­մա­նակ մար­դը պետք է նա­խա­ձեռ­նո­ղա­կան ո­գի դրսևո­րի, բայց հար­գե­լով բնա­կան օ­րեն­քը։ Մար­դու նա­խա­ձեռ­նո­ղա­կան ո­գու ար­ժե­քը կապ­ված է ին­տե­լեկ­տուալ գոր­ծու­նեու­թյան հետ, որն ար­տա­հայտ­վում է ու­ժի գա­ղա­փա­րով, ո­րով հերք­վում է ճա­կա­տագ­րա­պաշ­տու­թյու­նը։ Նա­խա­ձեռ­նո­ղա­կան ո­գի և ուժ գա­ղա­փար­նե­րը մեծ ա­ռա­ջըն­թաց ա­պա­հո­վե­ցին։
Հին Չի­նաս­տա­նում կարևոր հիմ­նախն­դիր­նե­րից է ի­դեա­լա­կան հա­սա­րա­կու­թյան էու­թյու­նը։ Բա­րո­յա­կա­նու­թյան գա­ղա­փա­րը հա­մար­վում էր ՙկյան­քը նվի­րե­լու և մարդ­կանց պաշտ­պա­նե­լու՚ նա­խա­պայ­ման։ Կոն­ֆու­ցիա­կան տե­սան­կյու­նից հա­սա­րա­կա­կան նոր­մե­րը կա­րե­լի է ամ­փո­փել հետևյալ գա­ղա­փար­նե­րում՝ ծես, բա­րե­գոր­ծու­թյուն, ար­դա­րամ­տու­թյուն և բա­նա­կա­նու­թյուն։ ՙԱր­դա­րամ­տու­թյուն ընդ­դեմ շա­հի՚ և ՙերկ­նա­յին սկզ­բունքն ընդ­դեմ մարդ­կա­յին ցան­կու­թյան՚ տե­սա­կետ­նե­րը ճիշ­տը և սխա­լը ո­րո­շե­լու չա­փա­նիշ դար­ձան վաղ և ուշ կոն­ֆու­ցիա­կա­նու­թյան շր­ջա­նում։ Չին ժո­ղովր­դի մոտ բա­րո­յա­կա­նու­թյան զգա­ցու­մը սկս­վում է որ­դիա­կան բա­րե­պաշ­տու­թյան գա­ղա­փար­նե­րից. մար­դը պի­տի ան­հան­գս­տա­նա, երբ ծնողն ան­հան­գիստ է։ Միշտ ծնո­ղա­պաշտ ե­ղիր ու ընդ­միշտ օր­հն­ված կլի­նես. այս տե­սա­կե­տը իշ­խում էր ա­վե­լի քան 3000 տա­րի։ Հին չի­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան և փի­լի­սո­փա­յու­թյան հիմ­նա­կան գա­ղա­փար­նե­րից էր ժո­ղովր­դին հար­գե­լը, բա­րյա­ցա­կամ կա­ռա­վա­րու­մը։ Նա, ով շեղ­վում է բա­րե­գործ կա­ռա­վա­րու­մից, թե­րագ­նա­հա­տում է մարդ­կանց։ Երբ գահ ես բարձ­րա­նում, չպետք է տր­վես հա­ճույ­քին, հար­մա­րա­վե­տու­թյա­նը, խա­ղին ու որ­սին: Բա­րո­յա­կա­նու­թյան գա­ղա­փա­րը ու­ղե­ցույց դար­ձավ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի հա­մար։ Այս­տե­ղից պարզ է, որ բա­րո­յա­կա­նու­թյան գա­ղա­փարն ա­ռանց­քա­յին դեր էր խա­ղում երկ­րի կա­ռա­վար­ման հար­ցում, այն հիմք էր քա­ղա­քա­կան ան­կա­շա­ռու­թյան ու հա­սա­րա­կա­կան կա­յու­նու­թյան հա­մար։
Հա­սա­րա­կա­կան նոր­մե­րի ա­ռու­մով հին չի­նա­ցի փի­լի­սո­փա­ներն ու­նեին մի ա­վան­դույթ՝ կր­թու­թյան կամ խրա­տի ար­ժե­քը, ըստ նրանց` մարդն ի­րեն պատ­շաճ չի դրսևո­րում, ե­թե կր­թու­թյուն չս­տա­նա։ Կա­ռա­վա­րի­չը պի­տի ջա­նա հիմ­նել դպ­րոց­ներ ու կր­թել բա­րե­պաշ­տու­թյան ու հար­գան­քի գա­ղա­փար­նե­րով։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Wed, 04 Sep 2019 11:01:43 +0000