comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Սոցիալական http://www.artsakhtert.com Thu, 18 Jul 2019 01:17:56 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԿԱ­ՌԱ­ՎԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ ՆԻՍ­ՏԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27143-2019-07-17-16-52-34 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27143-2019-07-17-16-52-34 Սր­բու­հի Վա­նյան

 

Հու­լի­սի 16-ին տե­ղի է ու­նե­ցել ԱՀ կա­ռա­վա­րու­թյան հեր­թա­կան նիս­տը՝ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ: Օ­րա­կար­գում ընդգրկված հար­ցե­րը վե­րա­բե­րում էին հար­կա­յին, ար­դա­րա­դա­տու­թյան, սո­ցիա­լա­կան, բնա­պահ­պա­նու­թյան և փր­կա­րար ծա­ռա­յու­թյան ո­լորտ­նե­րին:

Հար­կա­յին ո­լոր­տի փո­փո­խու­թյուն­նե­րից եր­կու­սը հան­քար­դյու­նա­բե­րու­թյանն էին առ­նչ­վում: Հա­մա­պա­տաս­խան ո­րոշ­ման ըն­դուն­մամբ սահ­ման­վե­ցին ռո­յալ­թի վճա­րող­նե­րի կող­մից խտա­նյու­թի ի­րաց­ման շր­ջա­նա­ռու­թյան ա­ռա­վե­լա­գույն սահ­մա­նա­չա­փե­րը: Մինչ այդ գոր­ծող ո­րոշ­ման ու­ժը կորց­րած ճա­նա­չե­լու հիմ­նա­վո­րու­մը Բնա­պահ­պա­նա­կան և բնօգ­տա­գործ­ման վճար­նե­րի մա­սին ԱՀ օ­րեն­քում կա­տար­ված փո­փո­խու­թյուն­ներն էին: Ա­ռա­ջարկ­վել է սահ­մա­նել նաև չվ­ճար­վող մե­տաղ­նե­րի կազ­մը և վե­րամ­շակ­ման, տրանս­պոր­տա­յին և այլ նմա­նա­տիպ ծախ­սե­րի սահ­մա­նա­չա­փե­րը: Կա­ռա­վա­րու­թյու­նը հաս­տա­տել է նաև մա­կա­բաց­ման աշ­խա­տանք­նե­րի գծով ծախ­սե­րի` ար­դյու­նա­հան­վող օգ­տա­կար հա­նա­ծո­յի ինք­նար­ժե­քին վե­րագր­ման կար­գը: Ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ա. Հա­րու­թյու­նյա­նը ներ­կա­յաց­րել է ա­ռա­ջարկ՝ հա­մայն­քի ա­վա­գա­նու կող­մից գույ­քա­հար­կի ու հո­ղի հար­կի ար­տո­նու­թյուն­ներ սահ­մա­նե­լու վե­րա­բե­րյալ: Այ­սու­հետ կգոր­ծի նոր կարգ, հա­մա­ձայն ո­րի նա­խա­ձեռ­նո­ղը փաս­տաթղ­թե­րին պետք է կցի նաև ար­տո­նու­թյուն ստա­նա­լու անհ­րա­ժեշ­տու­թյան հիմ­նա­վո­րու­մը:
Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րար Ա. Դա­նիե­լյա­նը օ­րի­նագ­ծե­րի մի մեծ փա­թեթ էր ներ­կա­յաց­րել: Այդ թվում՝ լրա­ցում` ՙՀան­րագ­րե­րի մա­սին՚, ՙՀյու­պա­տո­սա­կան ծա­ռա­յու­թյան մա­սին՚ օ­րենք­նե­րում, փո­փո­խու­թյուն­ներ` ՙՏե­ղա­կան Ինք­նա­կա­ռա­վար­ման մա­սին՚, ՙՀան­րա­յին ծա­ռա­յու­թյան մա­սին՚, ՙԴի­վա­նա­գի­տա­կան ծա­ռա­յու­թյան մա­սին՚ և այլ օ­րենք­նե­րում: Նա նշել է, որ հան­րագ­րեր ներ­կա­յաց­նե­լու ի­րա­վուն­քը կարևո­րա­գույն նշա­նա­կու­թյուն ու­նի ան­հա­տա­կան և հան­րա­յին շա­հե­րի պաշտ­պա­նու­թյան տե­սան­կյու­նից և հան­րագ­րե­րի ինս­տի­տու­տի ամ­րագ­րու­մը միան­շա­նակ խթան կհան­դի­սա­նա ժո­ղովր­դա­վա­րու­թյան ամ­րապ­նդ­ման, ժո­ղովր­դաիշ­խա­նու­թյան ա­ռա­վել ամ­բող­ջա­կան ի­րաց­ման հա­մար, կա­պա­հո­վի հա­սա­րա­կու­թյան մաս­նակ­ցու­թյու­նը պե­տա­կան և տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման գոր­ծըն­թա­ցին, կբարձ­րա­նա հան­րա­յին իշ­խա­նու­թյան սու­բյեկտ­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը հա­սա­րա­կու­թյան առջև:
Այն կպար­տադ­րի պե­տա­կան և տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րին, պաշ­տո­նա­տար ան­ձանց հաշ­վի առ­նել հա­սա­րա­կու­թյան կար­ծի­քը, մի­ջոց­ներ ձեռ­նար­կել հա­սա­րա­կու­թյան ան­դամ­նե­րի կող­մից բարձ­րաց­ված հար­ցե­րի լուծ­ման ու­ղու­թյամբ: Վե­րա­բե­րե­լով ոչ միայն ԱՀ քա­ղա­քա­ցի­նե­րին, այլև օ­տա­րերկ­րյա քա­ղա­քա­ցի­նե­րին և քա­ղա­քա­ցիու­թյուն չու­նե­ցող ան­ձանց՝ այն հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ա­պա­հո­վե­լու հա­սա­րա­կու­թյան ա­ռա­վել լայն մաս­նակ­ցու­թյուն և ներգ­րավ­վա­ծու­թյուն հան­րա­յին նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող հիմ­նախն­դիր­նե­րի լուծ­ման գոր­ծըն­թաց­նե­րին:
Նա­խա­րա­րը պար­զա­բա­նել է, որ հան­րա­գի­րը Սահ­մա­նադ­րու­թյան հի­ման վրա հան­րա­յին նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող հար­ցե­րով ներ­կա­յաց­վող գրու­թյուն, հա­ղոր­դում կամ ա­ռա­ջար­կու­թյուն է: Դրանք կա­րող են ներ­կա­յաց­վել գրա­վոր կամ բա­նա­վոր ե­ղա­նա­կով: Գրա­վոր հան­րագ­րե­րը կա­րող են ներ­կա­յաց­վել թղ­թա­յին կամ է­լեկտ­րո­նա­յին ե­ղա­նա­կով, իսկ բա­նա­վոր­նե­րը՝ ան­հա­տա­կան ըն­դու­նե­լու­թյան ըն­թաց­քում: Հան­րագ­րե­րը կա­րող են լի­նել ընդ­հա­նուր կամ կո­լեկ­տիվ: Ան­հա­տա­կան հան­րա­գի­րը ներ­կա­յաց­վում է մեկ ֆի­զի­կա­կան կամ մեկ ի­րա­վա­բա­նա­կան ան­ձի կող­մից, իսկ կո­լեկ­տի­վը՝ եր­կու և ա­վե­լի ան­ձանց կող­մից: Հան­րա­գիր ներ­կա­յաց­նող ան­ձի պա­հան­ջը չի կա­րող վե­րա­բե­րել այն­պի­սի մի­ջո­ցա­ռում­նե­րի, ո­րոնք ուղղ­ված կլի­նեն ԱՀ ինք­նիշ­խա­նու­թյան դեմ, սահ­մա­նադ­րա­կան կար­գի բռ­նի տա­պալ­մա­նը, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան բռ­նի փո­փո­խու­թյա­նը, ազ­գա­յին, ռաս­սա­յա­կան, կրո­նա­կան ա­տե­լու­թյուն բոր­բո­քե­լուն կամ այլ խտ­րա­կան վե­րա­բեր­մունք հա­րու­ցե­լուն, ինչ­պես նաև բռ­նու­թյուն կամ պա­տե­րազմ քա­րո­զե­լուն, այլ ան­ձանց հիմ­նա­կան ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի խախտ­մա­նը կամ մար­դու ար­ժա­նա­պատ­վու­թյան նսե­մաց­մա­նը: Հան­րա­գիր ներ­կա­յաց­րած անձն ի­րա­վունք ու­նի ցան­կա­ցած ժա­մա­նակ հետ վերց­նել հան­րա­գի­րը կամ հրա­ժար­վել կո­լեկ­տիվ հան­րագ­րից:
Հաս­տատ­վե­լու դեպ­քում ո­րո­շումն ու­ժի մեջ կմտ­նի հա­ջորդ տար­վա­նից:
Կա­ռա­վա­րու­թյան նիս­տին, ԱՀ աշ­խա­տան­քի, սո­ցիա­լա­կան հար­ցե­րի և վե­րաբ­նա­կեց­ման նա­խա­րար Ս. Ա­վա­նե­սյա­նը ներ­կա­յաց­րել է ա­ռա­ջարկ ՙՊե­տա­կան կեն­սա­թո­շակ­նե­րի մա­սին՚ օ­րե­քում լրա­ցում կա­տա­րե­լու մա­սին:
Լրա­ցում է կա­տար­վել նաև ո­լոր­տը կար­գա­վո­րող՝ ՙԼՂՀ կա­ռա­վա­րու­թյան 2012թ. հուն­վա­րի 19-ի ո­րոշ­ման՚ մեջ: Նա­խա­րա­րը ներ­կա­յաց­րել է հիմ­նա­կան կեն­սա­թո­շա­կի և թաղ­ման նպաս­տի չա­փե­րը, ստա­ժի մեկ տար­վա ար­ժե­քը, պար­տա­դիր ժամ­կե­տա­յին զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան շար­քա­յին կազ­մի զին­ծա­ռա­յող­նե­րի հաշ­ման­դա­մու­թյան և նրանց ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­նե­րի` կե­րակ­րո­ղին կորց­նե­լու դեպ­քում կեն­սա­թո­շակ­նե­րի չա­փե­րը՝ ո­րոշ­ման նոր նա­խագ­ծով: Ա­ռա­ջարկ­վում է նվա­զա­գույն կեն­սա­թո­շա­կի չա­փը սահ­մա­նել 25 հա­զար 500 դրամ՝ միա­ժա­մա­նակ ամ­րագ­րե­լով նաև, որ ե­թե ՙՊե­տա­կան կեն­սա­թո­շակ­նե­րի մա­սին՚ օ­րեն­քով հաշ­վարկ­ված աշ­խա­տան­քա­յին կեն­սա­թո­շա­կի չա­փը պա­կաս է 25 հա­զար 500 դրա­մից, ա­պա կեն­սա­թո­շա­կը նշա­նակ­վում և վճար­վում է նույն­քան գու­մա­րի չա­փով: Ըստ նա­խա­րա­րի՝ նա­խագ­ծի ըն­դուն­ման դեպ­քում 2019 թվա­կա­նի հուն­վա­րի 1-ից կվե­րա­հաշ­վարկ­վեն աշ­խա­տան­քա­յին, զին­վո­րա­կան, սո­ցիա­լա­կան կեն­սա­թո­շակ­ներ ստա­ցող 3332 կեն­սա­թո­շա­կա­ռու­նե­րի թո­շակ­ներ:
Մեկ տար­վա հա­մար լրա­ցու­ցիչ կպա­հանջ­վի գրե­թե 250 մլն դրամ, ին­չը հնա­րա­վոր կլի­նի վճա­րել ար­դեն իսկ նա­խա­տե­սած տար­բեր կեն­սա­թո­շակ­նե­րի վճար­ման ծրագ­րե­րով:
Նիս­տին՝ ԱՀ նա­խա­գա­հը հանձ­նա­րա­րել է հա­սա­րա­կու­թյան տար­բեր շեր­տե­րի հետ կազ­մա­կեր­պել քն­նար­կում­ներ վե­րոն­շյալ նա­խագ­ծի վե­րա­բե­րյալ:
Բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի փոխ­նա­խա­րար Ա. Գաբ­րիե­լյա­նը ներ­կա­յաց­րել է ա­ռա­ջար­կու­թյուն` հա­սուն և գեր­հա­սուն ան­տա­ռա­յին ծա­ռա­տե­սակ­նե­րի հատ­ման տա­րի­քը հաս­տա­տե­լու, ինչ­պես նաև ջրի ազ­գա­յին խոր­հր­դի կա­նո­նա­կար­գը և կազ­մը հաս­տա­տե­լու մա­սին: Նման ա­ռա­ջար­կու­թյուն­ներ Բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը ներ­կա­յաց­րել է` ել­նե­լով բնա­պահ­պա­նա­կան մի շարք խն­դիր­նե­րի լուծ­ման, այդ թվում` ան­տառ­վե­րա­կան­գն­ման, ջրա­յին ռե­սուրս­նե­րի ու­սում­նա­սիր­ման, հա­մա­կարգ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նից:
Կա­ռա­վա­րու­թյու­նը հաս­տա­տել է նաև վտան­գա­վոր տա­րածք­նե­րից բնակ­չու­թյան, նյու­թա­կան և մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի տար­հան­ման կար­գը:
Օ­րա­կար­գում ընդգրկված է ե­ղել նաև ԱՀ հռ­չակ­ման օր­վա տո­նա­կա­տա­րու­թյան մա­սին հար­ցը: Նա­խա­տես­վում է ստեղ­ծել կա­ռա­վա­րա­կան հանձ­նա­ժո­ղով, որն էլ պի­տի մշա­կի և հա­մա­կար­գի տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի ծրա­գի­րը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 17 Jul 2019 16:36:50 +0000
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՂՋԻԻ ԱՎԱԶԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27141-2019-07-17-16-08-23 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27141-2019-07-17-16-08-23 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՂՋԻԻ ԱՎԱԶԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

 ք. Բեր­ձոր

Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ստե­փան Սարգ­սյա­նը Կով­սա­կա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի դահ­լի­ճում հան­դի­պում ու­նե­ցավ Ող­ջիի ա­վա­զա­նի բնա­կա­վայ­րե­րի հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ։ Նման ձևա­չա­փով հան­դի­պում ար­դեն կա­յա­նում է 3 ան­գամ, ո­րից 2-ը՝ Բեր­ձո­րում։ Ող­ջու­նե­լով ներ­կա­նե­րին` Ստ. Սարգ­սյա­նը կարևո­րեց նման մի­ջո­ցա­ռում­նե­րը՝ նշե­լով, որ պետք է տե­ղի ու­նե­նա ան­մի­ջա­կան զրույց, և ներ­կա­նե­րը կա­րող են բարձ­րաց­նել ա­մե­նա­տար­բեր բնույ­թի հար­ցեր։

Սկզ­բում անդ­րա­դարձ ե­ղավ Կով­սա­կան-Կա­պան ճա­նա­պար­հա­հատ­վա­ծի հիմ­նա­նո­րոգ­ման խնդ­րին: Նշ­վեց, որ տե­սա­նե­լի ա­պա­գա­յում կսկս­վի կարևոր այդ ճա­նա­պար­հի աս­ֆալ­տա­պա­տու­մը։ Այ­նու­հետև շր­ջա­նի ղե­կա­վա­րին ուղղ­վե­ցին տա­րաբ­նույթ հար­ցեր ու ա­ռա­ջար­կու­թյուն­ներ։ Ա­ռաջ­նա­յին հար­ցե­րից էր խմե­լու ջրի կար­գա­վո­րու­մը հատ­կա­պես Կով­սա­կան քա­ղա­քի ո­րոշ թա­ղա­մա­սե­րում։ Ստ. Սարգ­սյա­նը տե­ղե­կաց­րեց, որ ար­դեն սկս­վել է Կով­սա­կան-Վան ջրա­տա­րի շի­նա­րա­րու­թյու­նը, և կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում այն կհան­ձն­վի շա­հա­գործ­ման։ Բնա­կա­րա­նա­յին խն­դի­րը շր­ջա­նում դեռևս ա­ռաջ­նա­յին է։ Ե­րի­տա­սարդ­նե­րին հե­տաք­րք­րում էր հատ­կա­պես նո­րաս­տեղծ ըն­տա­նիք­նե­րին բնա­կա­րա­նով ա­պա­հո­վե­լը։ Հար­ցի լուծ­մա­նը միտ­ված ո­րոշ ծրագ­րեր են գոր­ծում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նուն, ա­սաց Ստ. Սարգ­սյա­նը։ Նա հատ­կա­պես կարևո­րեց հի­փո­թե­քա­յին վար­կե­րի հատ­կա­ցու­մը։ Բա­ցի այդ, շր­ջա­նի բո­լոր կա­րի­քա­վոր ըն­տա­նիք­նե­րին հատ­կաց­վում է շի­նա­նյութ՝ տա­նիք­նե­րը նո­րո­գե­լու հա­մար։ Կով­սա­կա­նում վեր­ջերս բնա­կե­լի տուն էր հր­դեհ­վել։ Ստ. Սարգ­սյա­նը տե­ղե­կաց­րեց. դի­մել է հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րին, մո­տա­կա ժա­մա­նակ­նե­րում կպարզ­վեն ա­ջակ­ցու­թյուն չափն ու ժամ­կետ­նե­րը։ Կով­սա­կա­նի ե­րի­տա­սարդ­նե­րը խնդ­րե­ցին օ­ժան­դա­կու­թյուն, որ քա­ղաքն ու­նե­նա ա­կումբ, կամ այլ տա­րածք, որ­տեղ կկազ­մա­կերպ­վեն հա­մերգ­ներ, այլ մի­ջո­ցա­ռում­ներ։ Ստ. Սարգ­սյա­նը ող­ջու­նեց ա­ռա­ջար­կը և տե­ղե­կաց­րեց, որ հար­ցի լուծ­ման հա­մար կդի­մի կա­ռա­վա­րու­թյա­նը։ Ե­ղավ ա­ռա­ջարկ՝ քա­ղա­քում բա­ցել հանդ­բո­լի խմ­բակ, հատ­կա­պես որ կա մար­զիչ և կան ցան­կա­ցող­ներ։ Ստ. Սարգ­սյա­նը հանձ­նա­րա­րա­կան տվեց շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բաժ­նին` ու­սում­նա­սի­րել հար­ցը և ներ­կա­յաց­նել ա­ռա­ջարկ։ Տա­րած­քում առ­կա վա­րե­լա­հո­ղե­րի մեծ մա­սը վար­ձա­կա­լու­թյամբ տր­ված է տար­բեր վար­ձա­կալ­նե­րի։ Ե­րի­տա­սարդ­նե­րին մտա­հո­գում է այն, որ ի­րենք այժմ հնա­րա­վո­րու­թյուն չու­նեն հող վար­ձա­կա­լել՝ հա­ցա­հա­տիկ մշա­կե­լու նպա­տա­կով։ Տե­ղե­կաց­վեց՝ մո­տա­կա ժա­մա­նակ­նե­րում ո­րոշ վար­ձա­կալ­նե­րի հետ պայ­մա­նագ­րե­րի ժամ­կետն ա­վարտ­վե­լու է, և մր­ցույթ կհայ­տա­րար­վի վար­ձա­կա­լու­թյան հա­մար. ա­ռաջ­նու­թյուն կտր­վի տե­ղի բնա­կիչ­նե­րին։ Ե­րի­տա­սարդ­նե­րի կող­մից բարձ­րաց­վեց նաև աշ­խա­տան­քով ա­պա­հո­վե­լու խն­դի­րը։ Ստ. Սարգ­սյանն ա­ռա­ջար­կեց զբաղ­վել նաև ան­հատ ձեռ­նե­րե­ցու­թյամբ։ Բա­ցի դրա­նից, ե­րի­տա­սարդ­նե­րը ճիշտ կողմ­նո­րոշ­վեն մաս­նա­գի­տու­թյուն ընտ­րե­լիս. պետք է նկա­տի ու­նե­նան տե­ղա­կան պա­հանջ­նե­րը։ Կով­սա­կա­նում գոր­ծում է տա­րած­քա­յին հի­վան­դա­նոց, սա­կայն կա բժիշկ-մաս­նա­գետ­նե­րի խն­դիր: Վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը նշեց, որ իր կող­մից չընդ­հատ­վող ջան­քեր են գոր­ծադր­վում շր­ջա­նը հրա­վի­րյալ մաս­նա­գետ­նե­րով հա­մալ­րե­լու ուղ­ղու­թյամբ։ Ամ­փո­փե­լով հան­դի­պու­մը՝ շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը ներ­կա­նե­րին հա­վաս­տիաց­րեց. բո­լոր հար­ցե­րին հնա­րա­վո­րինս լու­ծում­ներ կտր­վեն ։ Կարևո­րեց Կով­սա­կան քա­ղա­քի դե­րը տա­րած­քի զար­գաց­ման հար­ցում։
Մինչ Կով­սա­կան հաս­նե­լը՝ ճա­նա­պար­հին՝ Վար­դա­բաց-Ե­րից­վանք հատ­վա­ծում, շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վարն ու ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հան­դի­պե­ցին Ե­րից­վանք գյու­ղա­կան հա­մայն­քի ղե­կա­վար Զար­զանդ Մի­քա­յե­լյա­նին և բնա­կիչ­նե­րի, ով­քեր փոր­ձում էին կար­գա­վո­րել Վար­դա­բաց-Ե­րից­վանք ո­ռոգ­ման ջրա­տար խո­ղո­վա­կա­շա­րի ո­րոշ հատ­վա­ծի աշ­խա­տան­քը։ Շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը հանձ­նա­րա­րեց տե­ղա­կալ Հովհ. Սա­հա­կյա­նին՝ ան­մի­ջա­պես ձեռ­նա­մուխ լի­նել խո­ղո­վա­կա­շա­րի կար­գա­վոր­ման խնդ­րին։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 17 Jul 2019 16:06:22 +0000
ԳՅՈՒ­ՂԸ ԱՆ­ՑՅԱ­ԼԻ ՈՒ ՆԵՐ­ԿԱ­ՅԻ ԽԱՉ­ՄԵ­ՐՈՒ­ԿՈՒՄ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27138-2019-07-17-15-42-07 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27138-2019-07-17-15-42-07 ԳՅՈՒ­ՂԸ ԱՆ­ՑՅԱ­ԼԻ ՈՒ ՆԵՐ­ԿԱ­ՅԻ ԽԱՉ­ՄԵ­ՐՈՒ­ԿՈՒՄ
Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 ՙՄեր գյուղն է~ն է, որ հպարտ, լեռ­նե­րի մեջ մի­գա­պատ…՚

Ա­կանջդ կան­չի, Մեծ Լո­ռե­ցի. այս տո­ղե­րը գրե­լուց քա­նի՛ տա­րի է ան­ցել ու քա­նի դար էլ անց­նի, մեկ է, մեր գյու­ղե­րը քո բա­նաս­տեղ­ծա­կան ման­րա­քան­դակ­ներն են հի­շեց­նում... Մեր գյու­ղե­րը` Ար­ցա­խյան մեր հրաշք, ան­վեր­ծա­նե­լի դրախ­տա­վայ­րե­րը... Ա­հա դրան­ցից մե­կը՝ Աս­կե­րա­նի շր­ջա­նի հի­նա­վուրց Դահ­րավ գյու­ղը… քայ­լերս մո­լոր­վում են մի պահ, մտո­րում­ներս, հետս կռիվս տա­լով, ետ են ընկ­նում... Ին­չո՞ւ են այս­քան խար­խուլ այս տնե­րը, դար­պաս­նե­րը վա­ղուց չեն ներկ­վել, փո­ղոց­նե­րում ե­րե­խա­նե­րի աղ­մուկ¬ա­ղա­ղակ չկա: Խոր­հր­դա­վոր լռու­թյու­նից սիրտս կուչ է գա­լիս, գու­ցե դեռ վա՞ղ է, գյու­ղը քնա՞ծ է. ինքս ինձ սփո­փե­լով, հույս տա­լով ու մեծ ճիգ գոր­ծադ­րե­լով փոր­ձում եմ բա­ցել ա­ռա­ջին պա­տա­հած դար­պա­սը, մեկ¬եր­կու վայր­կյան` և մինչ հա­յացքս այ­գու շուրջ­բո­լորն է ՙխու­զար­կում՚, շե­մին հայ­տն­վում է տան­տի­րու­հին՝ գե­ղե­ցիկ սանր­ված­քով, ժա­մա­նա­կա­կից հա­գու­կա­պով ու հար­ցա­կան դարձ­րած ուն­քե­րը կո­րաց­նե­լով՝ ժպ­տում է: Գյու­ղա­պե­տա­րանն ենք փնտ­րում, ա­սում եմ, իսկ նա մեզ իս­կույն հիաս­թա­փեց­նում է, բայց կր­կին ժպ­տա­լով՝ գյու­ղա­պե­տը քար­տու­ղա­րի հետ շրջ­կենտ­րոն խոր­հր­դակ­ցու­թյան է գնա­ցել ու հա­զիվ մինչև օր­վա վերջ վե­րա­դառ­նա։ Մեր նոր ծա­նո­թու­հին կա­մա­վոր ստանձ­նեց լրագ­րող­նե­րիս գյու­ղի հետ ծա­նո­թաց­նե­լու պար­տա­վո­րու­թյու­նը և մեզ նախ ու­ղեկ­ցեց իր նս­տա­վայ­րը, այն է` գյու­ղի մշա­կույ­թի տու­նը... Փլ­ման եզ­րին գտն­վող մի շի­նու­թյուն, ո­րին հա­վա­նա­բար ան­ցյալ դա­րի հի­սուն¬վաթ­սու­նա­կան­նե­րից այս կողմ շի­նա­րա­րի ձեռք չի դի­պել։ Մշա­կույ­թի տան տնօ­րեն Ի­րի­նա Խա­չատ­րյա­նին խնդ­րե­ցինք ծա­նո­թաց­նել գյու­ղաբ­նակ­նե­րի, նրանց նիս­տու­կա­ցի հետ, զրու­ցա­կիցս ա­սաց, որ այս ժա­մին գյու­ղում հա­մա­րյա մարդ չկա, գյու­ղա­մերձ հան­դուայ­գի­նե­րում կամ խոտ­հար­քե­րում են, ծե­գը¬ծե­գին են գնա­ցել, տար­վա ապ­րու՜­ստը հո­գա­լու ե­ռուն ժա­մա­նակ­ներն են, իսկ դահ­րավ­ցի­նե­րը շատ ՙռա­շիդ՚ են, նրանց հաս­նել չի լի­նի։
Գյու­ղում մե­ծա­հա­սակ­նե­րը շատ են, դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րը` քիչ, ե­րի­տա­սարդ­նե­րը չեն ու­զում գյու­ղում հիմ­նա­վոր­վել, մի մասն էլ քա­ղա­քում մշ­տա­կան աշ­խա­տանք ու­նի, գնում, գա­լիս են, ուղ­ղա­կի վատն այն է, որ ի­րենց ա­պա­գան չեն ու­զում կա­պել գյու­ղի հետ։ Ե­րեք որ­դի էլ ես ու­նեմ, ա­սում է Ի­րի­նան, ինչ­քան փոր­ձում եմ ետ պա­հել, մեկ է, ուշք­նե­րը քա­ղա­քի վրա է, գյու­ղում ապ­րուս­տի մի­ջոց­ներ հայ­թայ­թե­լը մեծ դժ­վա­րու­թյուն­նե­րի հետ է կապ­ված։ Դառ­նա­լով իր բնա­գա­վա­ռին` Ի­րի­նան խոս­տո­վա­նում է. պա­սիվ մշա­կու­թա­յին կյան­քով է ապ­րում գյու­ղը։ Փոր­ձում են որևէ կերպ աշ­խու­ժու­թյուն մտց­նել, դժ­վա­րու­թյամբ, բայց եր­բեմն հա­ջո­ղում են՝ դպ­րո­ցի ու­սու­ցիչ­նե­րի ու ա­շա­կերտ­նե­րի հետ հա­մա­տեղ ջան­քե­րով։ Ձգ­տում են գո­նե տոն օ­րե­րին մի հե­տաքր­քիր բան նա­խա­ձեռ­նել, ու քա­նի որ մշա­կույ­թի տու­նը վթա­րա­յին վի­ճա­կում է, հիմ­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րը դպ­րո­ցում են անց­կաց­նում։ Երբ ու­ղեկ­ցու­հուս հետ քայ­լում էինք գյու­ղա­մի­ջով ու խո­սում առ­կա հոգ­սե­րից, նա ցա­վով նկա­տեց, որ ե­թե գյու­ղի վե­րաբ­նա­կեց­ման¬վե­րա­կան­գն­ման հա­մար ռազ­մա­վա­րա­կան լուրջ ծրա­գիր չմ­շակ­վի, ա­պա կա­րող են գյուղն ան­դառ­նա­լիո­րեն կորց­նել, ինչ­պես Ու­լու­բա­բը, ինչ­պես մի շարք այլ բնա­կա­վայ­րեր։ Սր­տի ցա­վով գյու­ղի ան­մար­դաբ­նակ տնե­րը մե­կիկ¬մե­կիկ հաշ­վե­լով, հա­սանք մշա­կույ­թի տուն։ Ա­վե­լի ճիշտ, մշա­կույ­թի տուն հի­շեց­նող մի շի­նու­թյուն, որ­տեղ ան­զեն աչ­քով տե­սա­նե­լի է, որ գործ ար­վում է` հե­րոս­նե­րի ան­կյուն, աշ­խա­տան­քա­յին պլան, հա­րուստ գրա­դա­րան, գրա­դա­րակ­նե­րով ծան­րա­բեռ ըն­թեր­ցաս­րահ, խա­ղա­տուն, սա­կայն փլ­ման եզ­րին գտն­վող շի­նու­թյուն, ո­րին տես­քի բե­րե­լը մի մար­դու գործ չէ և ոչ էլ մեկ օր­վա աշ­խա­տանք, նույ­նիսկ հիմ­նա­նո­րո­գու­մը չի փր­կի։ Իբրև ե­ղած ա­վե­րա­ծու­թյուն­նե­րը քիչ են, մի 2 շա­բաթ ա­ռաջ էլ կար­կու­տը հո­ղին է հա­վա­սա­րեց­րել բերքն ու բա­րի­քը։ Ինչ­պես ժո­ղո­վուրդն է ա­սում` կար­կու­տը ծե­ծած տեղն է ծե­ծում: Հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի հոգ­սերն ի­րե­նը դարձ­րած ու նրանց հոգ­սե­րի հետ կռիվ տա­լով տի­կին Ի­րի­նան պատ­մում է գյու­ղի ան­ցյա­լից ու ներ­կա­յից, ու չնա­յած այդ գյուղ հարս է ե­կել, սա­կայն ար­դեն 26 տա­րի ապ­րում է այդ­տեղ ու մեր­վել է տե­ղաբ­նակ­նե­րին, նրա մի մաս­նիկն է դար­ձել, նրա հայտ­նի ու նշա­նա­վոր մարդ­կանց մա­սին պա­տում­նե­րի ուն­կն­դիրն ու ակն­դի­րը… Ար­ցա­խի հնա­գույն բնա­կա­վայ­րե­րից է Դահ­րա­վը, ո­րը գտն­վում է Ստե­փա­նա­կեր­տից 18 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա։ Գյու­ղը բազ­մած է լեռ­նա­յին Շնա­քա­րի միջ­նա­գո­տում։ Գյու­ղի հարևա­նու­թյամբ խիտ ու գե­ղեց­կա­տես ան­տառ­ներն են, ո­րոնց հա­ջոր­դում են խն­ձո­րե­նու ու տան­ձե­նու տա­րա­ծուն այ­գի­նե­րը։

Դա­րե­րին դի­մա­կա­յած գյու­ղի ա­նունն այն­քան հին է, որ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում բա­ռը կորց­րել է իր ի­մաս­տը և գրե­թե չի վեր­ծան­վում։ Գյու­ղի հնու­թյան մա­սին են վկա­յում տա­րած­քի մի քա­նի գե­րեզ­ման­նե­րը, 4 մա­տուռ-ե­կե­ղե­ցի­նե­րը՝ մե­կը կան­գուն, ե­րե­քը՝ կի­սա­քանդ, խաչ­քար¬հու­շա­կո­թող­նե­րը, հան­դա­մա­սե­րի հնա­վանդ տե­ղա­նուն­նե­րը,ո­րոնք փո­խանց­վել են սերն­դե­սե­րունդ։ Ա­սում են` Վար­դան Մա­մի­կո­նյա­նի դին Բա­կո իշ­խա­նը բե­րել և թա­ղել է Քշմ­րոր ան­տա­ռում։ Կի­լի­կիա­յից ե­կած Խա­չատ­րյան­նե­րը գե­րեզ­մա­նի կող­քին կա­ռու­ցել են մի մա­տուռ, ո­րը գոր­ծում է ա­ռայ­սօր։ Գյու­ղում այ­սօր էլ ապ­րում են Կի­լի­կիանց կոչ­վող տոհ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Կան փաս­տեր, որ գյու­ղը տե­ղից տեղ է փոխ­վել։ Գյու­ղա­տե­ղի է ե­ղել նաև Եղ­ծին­հո­ղը, այն­տեղ էլ կա փլ­ված ե­կե­ղե­ցի։ Փռշ­նուն նա­հա­տակ սր­բա­տե­ղի դի­մաց կա­ռուց­վել է մի մա­տուռ¬խաչ­քար, ո­րի վրա գր­ված է, որ այն կա­ռու­ցել է Հա­սա­նը 1071թ.` ի պա­տիվ Օ­հա­նի և Թի­թեռ­նի­կի հի­շա­տա­կի։ Գյու­ղը 1900¬ա­կան թվա­կան­նե­րին ու­նե­ցել է մոտ 950, 1939 թվա­կա­նին` 1300 բնա­կիչ։ Գյու­ղա­ցի­նե­րը զբաղ­վում են հո­ղա­գոր­ծու­թյամբ, ա­նաս­նա­պա­հու­թյամբ, մեղ­վա­բու­ծու­թյամբ։ Գոր­ծում է գյու­ղա­պե­տա­րա­նը, բուժ­կե­տը, հիմ­նա­կան դպ­րո­ցը։
…Գյու­ղի միակ գոր­ծող թոն­րա­տա­նը գյու­ղա­պե­տի մայ­րը՝ 80-ն անց Գրե­տա մայ­րի­կը, թոն­րա­հաց է թխում, որ գյու­ղից գյու­ղի հոտ գա՝ թարմ հա­ցի բույ­րը գու­ցե մի օր կա­րոտ զա­վակ­նե­րին տուն բե­րի` ճա­շա­կե­լու Կե­նաց հա­ցը։ Ա­կա­մա­յից մեր ու­ղե­կի­ցը դար­ձաձ Ի­րի­նան մատ­նա­ցույց է ա­նում նշա­նա­վոր պատ­մա­վի­պա­սան Հայկ Խա­չատ­րյա­նի հայ­րա­կան տու­նը, որն այդ­պես էլ տուն¬թան­գա­րան չդար­ձավ, Րաֆ­ֆու աղ­բյու­րը, ո­րը նույն­պես հնա­մե­նի գյու­ղի ու մեծ գրո­ղի` գյուղ այ­ցի մա­սին է վկա­յում, բայց, ցա­վոք, այ­սօր աղ­բյուրն ան­ջուր է ու հույ­սով սպա­սում է ի­րեն երկ­րորդ կյանք շնոր­հո­ղին։ Ու­ղեկ­ցու­հիս ցույց է տա­լիս ժա­մա­նա­կին ա­նուն հա­նած մտա­վո­րա­կան­նե­րի ա­ռանձ­նատ­նե­րը, ո­րոնց ներ­սում դա­տարկ պա­տե­րի ար­ձա­գանք­նե­րից մար­դուն սար­սուռ է պա­տում։
Գյու­ղը Մեծ Հայ­րե­նա­կա­նի տա­րի­նե­րին 115 զոհ է ու­նե­ցել, Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում նա­հա­տակ­վել են 24 դահ­րավ­ցի­ներ, ո՞վ է վառ պա­հե­լու նրանց հի­շա­տա­կը, ե­թե օր օ­րի գյու­ղի բնակ­չու­թյու­նը մաղ­վում է։ Գրան­ցա­մա­տյա­նով գյու­ղը 102 բնա­կիչ ու­նի, սա­կայն փաս­տա­ցի տե­ղում ապ­րող բնա­կիչ­նե­րը քիչ են, մի մասն էլ դեպ­քից դեպք գա­լիս¬գնում են։ Բո­լոր բնա­գա­վառ­նե­րում անմ­խի­թար վի­ճակ է, ջրա­տար­նե­րը` շար­քից դուրս ե­կած, այս ա­ռու­մով լավ լուր ու­ներ զրու­ցա­կիցս, պե­տա­կան ծրագ­րով ջրա­տար­նե­րը շու­տով փոխ­վե­լու են։ Դահ­րավ­ցի­ներն ապ­րում են այն հույ­սով, որ մի օր էլ ի­րենց փո­ղո­ցում է տոն լի­նե­լու և հնա­մե­նի բնա­կա­վայ­րը շն­չե­լու է լիա­թոք, շե­նա­նա­լու է:
Գյու­ղի նա­հա­պետ­նե­րը վկա­յում են, որ ներ­կա­յիս մշա­կույ­թի տան տե­ղը ե­կե­ղե­ցի է ե­ղել։ 60-ա­կան թվա­կան­նե­րին, այս­պես ա­սած կո­մու­նիստ­նե­րի օ­րոք ար­գել­ված էին ծի­սա­կար­գե­րը, ան­գամ մո­մա­վա­ռու­թյու­նը։ Ե­կե­ղե­ցու քա­րե­րը քան­դել են, լց­րել խո­րա­նը ու վրան բեմ են կա­ռու­ցել։ Գյու­ղի ի­մաս­տուն ծե­րերն ա­սում են, որ այդ սր­բապղ­ծու­թյու­նից հե­տո էլ սկ­սել է հա­մայն­քի կծի­կը հետ տալ, նրան­ցից շա­տե­րը գտ­նում են, որ մինչև գյու­ղի սր­բա­տե­ղին՝ ե­կե­ղե­ցին չվե­րա­կան­գն­վի, ի­րենք լավ օ­րի հույս չպի­տի փայ­փա­յեն։ Մի ձեռ­քը ծափ չի տա­լիս, բա­րի կամ­քի տեր դահ­րավ­ցի­նե­րը շատ են, նրանք պի­տի միա­վոր­վեն ու լու­ծում գտ­նեն բո­լոր մեծ ու փոքր խն­դիր­նե­րի հա­մար։

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 17 Jul 2019 15:37:17 +0000
ՙԲԱՑ ԴՌ­ՆԵ­ՐԻ ՕՐ՚ Ա­ՎԵ­ՏԱ­ՐԱ­ՆՈ­ՑՈՒՄ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27136-2019-07-17-15-24-29 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27136-2019-07-17-15-24-29 ՙԲԱՑ ԴՌ­ՆԵ­ՐԻ ՕՐ՚ Ա­ՎԵ­ՏԱ­ՐԱ­ՆՈ­ՑՈՒՄ
Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից այս տար­վա ապ­րի­լին մեկ­նար­կած` գյու­ղա­կան բնակ­չու­թյան բժշ­կա­կան օգ­նու­թյան կազ­մա­կերպ­ման ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում օ­րերս Աս­կե­րա­նի շր­ջա­նի Ա­վե­տա­րա­նոց գյու­ղում ի­րա­կա­նաց­վեց ՙԲաց դռ­նե­րի օր՚։ Հեր­թա­կան ան­գամ ո­լոր­տի բժիշկ-մաս­նա­գետ­ներն ի­րա­կա­նաց­րել են ըն­դու­նե­լու­թյուն, խոր­հր­դատ­վու­թյուն ու հե­տա­զո­տու­թյուն ոչ միայն Ա­վե­տա­րա­նոց գյու­ղի, այլև հա­րա­կից հա­մայ­նք­նե­րի բնակ­չու­թյան շր­ջա­նում:

ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի խոր­հր­դա­կան Մա­յա Ա­զա­տյա­նի պար­զա­բան­մամբ՝ ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում նա­խա­րա­րու­թյան խոր­հր­դա­տու-մաս­նա­գետ­նե­րի և բժիշկ­նե­րի կող­մից նման այ­ցեր կազ­մա­կերպ­վել են նաև Հա­թերք, Տող, Մո­շա­թաղ, Բեր­դա­շեն գյու­ղե­րում։ Նշ­ված բո­լոր գյու­ղե­րում էլ հիմ­նա­կա­նում դի­մում էին տե­սո­ղու­թյան խն­դիր­նե­րով քա­ղա­քա­ցի­ներ, ո­րոնց էլ հե­տա­զո­տե­լուց հե­տո բժշ­կի ցու­ցու­մով անվ­ճար տրա­մադր­վե­ցին ակ­նոց­ներ։ Իսկ ա­վե­լի քան 1000 բնա­կիչ ու­նե­ցող Ա­վե­տա­րա­նոց գյուղն Աս­կե­րա­նի շր­ջա­նի ա­մե­նա­խո­շոր հա­մայ­նք­նե­րից է, և գյու­ղաբ­նակ­նե­րից շա­տե­րը հնա­րա­վո­րու­թյուն չու­նեն բժշ­կա­կան անհ­րա­ժեշտ սպա­սար­կում ստա­նա­լու հա­մար դի­մել Աս­կե­րա­նի կամ Ստե­փա­նա­կեր­տի բուժ­հաս­տա­տու­թյուն­ներ։
ՙԲաց դռ­նե­րի՚ շնոր­հիվ Ա­վե­տա­րա­նո­ցում կա­տար­վե­ցին շուրջ 300 խոր­հր­դատ­վու­թյուն, ուլտ­րա­ձայ­նա­յին 46 հե­տա­զո­տու­թյուն, 41 է­լեկտ­րասր­տագ­րու­թյուն և, ըստ ցու­ցում­նե­րի, ակ­նա­բու­ժա­կան խն­դիր­նե­րով 70 ան­ձանց անվ­ճար հի­մունք­նե­րով տրա­մադր­վե­ցին ակ­նոց­ներ: Ա­ռան­ձին դեպ­քե­րում անհ­րա­ժեշ­տու­թյուն է ե­ղել ման­րակր­կիտ հե­տա­զո­տու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նել Ստե­փա­նա­կեր­տի Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նում, մաս­նա­վո­րա­պես` խպիպ­նե­րի, բա­րո­րակ փոքր ու­ռուցք­նե­րի, լե­ղա­պար­կի խն­դիր­նե­րի ա­ռու­մով։ Գյու­ղա­կան բնակ­չու­թյան բժշ­կա­կան օգ­նու­թյան կազ­մա­կերպ­ման ծրագ­րի հա­մա­կար­գողն է ու­ռուց­քա­բան-խոր­հր­դա­տու Ար­մեն Հայ­րի­յա­նը։ Ա­ռա­ջի­կա­յում ծրա­գի­րը կշա­րու­նակ­վի նաև Շու­շիի և Քար­վա­ճա­ռի շր­ջան­նե­րի գյու­ղե­րում։
Նույն օրն Ա­վե­տա­րա­նո­ցում ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­րա­յիկ Բաղ­րյա­նը, բժիշկ-մաս­նա­գետ­նե­րի աշ­խա­տան­քին հետևե­լուց հե­տո, հրա­վի­րեց ար­տագ­նա գոր­ծա­կար­գա­վա­րա­կան խոր­հր­դակ­ցու­թյուն հա­մա­կար­գի գոր­ծա­դիր տնօ­րեն­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ: ՙԱս­կե­րա­նի շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում՚ փակ բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյան գոր­ծա­դիր տնօ­րեն Գո­հար Հա­կոբ­ջա­նյա­նը ներ­կա­յաց­րեց 2018 թվա­կա­նին կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րի հաշ­վետ­վու­թյուն: Քն­նարկ­վե­ցին նաև է­լեկտ­րո­նա­յին ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի ներ­դր­ման մի շարք հար­ցեր: Խոր­հր­դակ­ցու­թյան վեր­ջում ԱՀ ԱՆ ու­ռուց­քա­բան-խոր­հր­դա­տու Ար­մեն Հայ­րի­յանն ամ­փո­փեց նա­խորդ այ­ցե­րի ժա­մա­նակ գյու­ղե­րում ըն­թա­ցած ծրագ­րի ար­դյունք­նե­րը: Հան­դիպ­մա­նը նա­խա­րարն անդ­րա­դար­ձավ օ­գոս­տո­սի 4-ից Ար­ցա­խում կա­յա­նա­լիք Ա­մա­ռա­յին 7-րդ հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի ըն­թաց­քում բուժս­պա­սարկ­ման աշ­խա­տանք­ներն ար­տա­կարգ ռե­ժի­մով կազ­մա­կեր­պե­լու հար­ցե­րին և կոնկ­րետ հանձ­նա­րա­րա­կան­ներ տվեց ո­լոր­տի հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րին: Ներ­կա­յումս Ստե­փա­նա­կեր­տի մար­զա­դաշ­տում ըն­թա­նում են Խա­ղե­րի պաշ­տո­նա­կան բաց­ման ա­րա­րո­ղու­թյան փոր­ձե­րը, ին­չի առն­չու­թյամբ նա­խա­րա­րը բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րի գոր­ծա­դիր տնօ­րեն­նե­րին հոր­դո­րեց լի­նել զգոն և ա­չա­լուրջ:
Ա. Բաղ­րյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ բժիշկ-մաս­նա­գետ­ներն այ­ցե­լե­ցին նաև Ա­վե­տա­րա­նո­ցի 1616թ. կա­ռուց­ված ՙԿու­սա­նաց ա­նա­պատ՚ ե­կե­ղե­ցին։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 17 Jul 2019 15:08:07 +0000
ԱՆ­ՆԱ­ԽԱ­ԴԵՊ ՆԱ­ԽԱ­ՁԵՌ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27135-2019-07-17-15-14-54 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27135-2019-07-17-15-14-54 ԱՆ­ՆԱ­ԽԱ­ԴԵՊ ՆԱ­ԽԱ­ՁԵՌ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ
Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

Նպա­տա­կը` զար­գաց­նել քա­ղա­քա­ցիա­կան մշա­կույ­թը

Հպար­տա­նում ենք մեր մա­քուր քա­ղա­քով: Եվ, կար­ծես, տե­ղին: Բայց ե­րի­տա­սարդ սե­րունդն ա­վե­լին է ցան­կա­նում. նա սի­րում է իր քա­ղա­քը և ու­զում է, որ մար­դիկ չմո­ռա­նան մայ­թա­յին է­տի­կե­տի մա­սին, ին­չը յու­րա­քան­չյու­րիցս մեծ ջան­քեր չի պա­հան­ջում: Պար­զա­պես պետք է հի­շել, որ նույն այդ փո­ղո­ցով քայ­լում են այլ քա­ղա­քա­ցի­ներ ևս: ՙԺպ­տա­ցող Քա­ղա­քի մայ­թա­յին է­տի­կետ՚ ծրագ­րի մշակ­մամբ և հա­սա­րա­կու­թյա­նը ներ­կա­յաց­մամբ հան­դես է ե­կել մայ­րա­քա­ղա­քի թիվ 11 ա­վագ դպ­րո­ցի 11-րդ դա­սա­րան­ցի Ան­նա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: Հու­լի­սի 12-ին նա և իր ըն­կեր­նե­րը Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի այ­գում, Ստ. Շա­հու­մյա­նի ան­վան օ­ղա­կաձև պու­րա­կում և Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի փո­ղո­ցի եր­կայն­քով տե­ղադ­րել են ցու­ցա­նակ­ներ, ո­րոն­ցում մուլ­տիպ­լի­կա­ցիա­յին բնո­րոշ գու­նա­վոր նկար­ներն ու հա­մա­պա­տաս­խան գրու­թյուն­ներն ան­ցորդ­նե­րին հու­շում են մայ­թա­յին է­տի­կե­տի մա­սին: Նույն օ­րը ե­րե­կո­յան Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի այ­գում տե­ղի ու­նե­ցավ ծրագ­րի շնոր­հան­դե­սը, որն ու­ղեկց­վել է կար­ճատև հա­մեր­գով:

Պետք է ա­սել, որ ցու­ցա­նակ­նե­րի նկար­ներն ու գրու­թյուն­նե­րը, դաս­տիա­րակ­չա­կա­նից բա­ցի, ար­տա­հայ­տում են հու­մոր: Նա­խա­տես­ված յու­րա­քան­չյուր վայ­րում տե­ղադր­վել է 15-ա­կան ցու­ցա­նակ: Ցու­ցա­նակ­նե­րի գրու­թյուն­նե­րը գրա­կան հա­յե­րե­նով, Ար­ցա­խի բար­բա­ռով և անգ­լե­րե­նով: Դրանք ստեղ­ծա­րար մո­տեց­ման ար­դյունքն են, քա­նի որ մայ­թա­յին է­տի­կե­տի մա­սին նույ­նիսկ Google ո­րո­նո­ղա­կան հա­մա­կար­գում շատ դժ­վա­րու­թյամբ կա­րե­լի է հա­մա­պար­փակ ու­սում­նա­սի­րու­թյուն գտ­նել:
-Ես այն ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րից եմ, ում հա­մար իր քա­ղա­քը աշ­խար­հի ա­մե­նա­սի­րե­լի բնա­կա­վայրն է: Ո­րո­շե­ցի մարդ­կանց ու­շադ­րու­թյու­նը սևե­ռել մայ­թա­յին է­տի­կե­տի վրա` հա­վա­տա­լով, որ էլ ա­վե­լի կբարձ­րաց­նենք այդ մշա­կույ­թը: Ին­չու ՙԺպ­տա­ցող Քա­ղաք՚: Երբ Շու­շիի բարձ­րուն­քից նա­յում ես Ստե­փա­նա­կեր­տին, այն նման է մի մեծ ժպի­տի: Ան­նա­յի նպա­տակ­նե­րից մեկն էլ դպ­րո­ցա­կան­նե­րի մեջ ակ­տի­վու­թյուն ա­ռա­ջաց­նելն էր, ին­չը նույն­պես հա­ջող­վեց: Նա շր­ջա­պատ­ված էր ա­ջա­կից ըն­կեր­նե­րով և հա­վա­տում է, որ ծրա­գի­րը մարդ­կանց կպարգևի նաև ժպիտ, և այս ա­մե­նը դրա­կա­նո­րեն կազ­դի հա­սա­րա­կու­թյան վրա: Մայ­թա­յին է­տի­կե­տի կա­նոն­նե­րը հան­րայ­նաց­նե­լու հա­մար Ան­նան բա­ցել է ֆեյս­բու­քյան էջ, որ­տեղ տե­ղադ­րում է դրա հետ կապ­ված նո­րու­թյուն­ներ: Ցու­ցա­նակ­նե­րի տե­ղադր­մա­նը ներ­կա էին Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պետ Սու­րեն Գրի­գո­րյա­նը, ով ող­ջու­նել է նման նա­խա­ձեռ­նու­թյու­նը:
-Շատ գե­ղե­ցիկ նա­խա­ձեռ­նու­թյուն է: Վս­տահ եմ` այն մեծ ազ­դե­ցու­թյուն է ու­նե­նա­լու հատ­կա­պես ե­րի­տա­սարդ սերն­դի վրա: Պետք է գա­ղա­փա­րը զար­գաց­նել, գու­ցե մեծ ցու­ցա­նակ­նե­րի վրա գրել տեքս­տը, ձայ­նա­յին է­ֆեկ­տով զու­գոր­դել, որ­պես­զի ա­վե­լի ար­դյու­նա­վետ լի­նի: Նման դաս­տիա­րակ­չա­կան մի­ջոց­նե­րով պայ­քա­րը ցան­կա­լի ար­դյունք­ներ կբե­րի, մեր սի­րե­լի քա­ղա­քը կա­ռանձ­նա­նա նաև բարձր մշա­կույ­թով: Մաք­րու­թյու­նը, մայ­թա­յին է­թի­կե­տը պահ­պա­նե­լով, կհար­գենք նաև այն տա­րեց կա­նանց, ով­քեր ի­րենց ծանր աշ­խա­տան­քով պարգևում են մեզ բա­վա­կա­նին մա­քուր քա­ղաք: Շատ հա­ճե­լի է, ան­գամ զար­մա­նա­լի, որ նման գա­ղա­փա­րի հե­ղի­նակն ե­րի­տա­սարդ աղջ­նակ է և նրան սա­տա­րում է հա­մա­խոհ­նե­րի մի ստ­վար խումբ: Դա ոգևո­րիչ է: Մենք էլ պետք է նման հե­ռան­կա­րա­յին ծրագ­րեր կի­րա­ռենք` սկ­սած ման­կա­պար­տե­զից,- ա­սել է քա­ղա­քա­պե­տը:
Շնոր­հան­դե­սի ժա­մա­նակ Ան­նան խո­րին շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նել բո­լոր նրանց, ով­քեր ա­ջակ­ցել են ծրագ­րի ի­րա­կա­նաց­մա­նը: Մե­ծա­պես շնոր­հա­կալ էր ՙAwesome Artsakhե հիմ­նադ­րա­մին, ո­րի օգ­նու­թյամբ կյան­քի կոչ­վեց իր ա­ռա­ջին ծրա­գի­րը:
Շնոր­հան­դե­սին մաս­նակ­ցում էին ՙAwesome Artsakhե (ՙՕսմ՚) հիմ­նադ­րա­մի ան­դամ­ներ, ո­րի հա­մա­նա­խա­գահ Ար­տակ Բեգ­լա­րյա­նից հե­տաքր­քր­վե­ցինք հիմ­նադ­րա­մի գոր­ծու­նեու­թյամբ: Պարզ­վեց, որ մեկ տա­րի է, ինչ ստեղծ­վել է կա­ռույ­ցը և մի­ջազ­գա­յին ՙAwesomeե)(հրա­շա­լի, հիա­նա­լի) հիմ­նադ­րա­մի ար­ցա­խյան ան­կախ մաս­նա­ճյուղ է: Այն գոր­ծում է աշ­խար­հի մի շարք եր­կր­նե­րում: 2 ա­մի­սը մեկ հիմ­նադ­րա­մը 1000 ԱՄՆ դո­լար դրա­մաշ­նորհ է հատ­կաց­նում ներ­կա­յաց­ված նա­խագ­ծե­րից հաղ­թո­ղին: Պար­տա­դիր պայ­ման է` նա­խա­գի­ծը պետք է ի­րա­կա­նաց­վի Ար­ցա­խում և լի­նի քիչ թե շատ ստեղ­ծա­գոր­ծա­կան և ամ­բող­ջա­կան:
Ան­նա Բաղ­դա­սա­րյա­նի հա­վաստ­մամբ` ՙԺպ­տա­ցող Քա­ղա­քի մայ­թա­յին է­տի­կետ՚ ծրա­գիրն ա­ռա­ջինն է, բայց ոչ վեր­ջի­նը: Նա ու­նի այլ մտահ­ղա­ցում­ներ, ո­րոնք կընդ­գր­կեն հա­սա­րա­կա­կան կյան­քի տար­բեր ուղ­ղու­թյուն­ներ:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Wed, 17 Jul 2019 15:12:25 +0000
ՙԺՈՂՈՎՐԴԻՆ ԿՈՉ ԿԱՆԵԻ՝ ԺԱՄԱՆԱԿԻՑ ԱՌԱՋ ՉԸՆԿՆԵԼ...՚ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27128-2019-07-15-17-26-35 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27128-2019-07-15-17-26-35 ՙԺՈՂՈՎՐԴԻՆ ԿՈՉ ԿԱՆԵԻ՝  ԺԱՄԱՆԱԿԻՑ ԱՌԱՋ ՉԸՆԿՆԵԼ...՚
Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Հարցազրույց ԱՀ վաս­տա­կա­վոր ի­րա­վա­բան
Վլա­դի­միր ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱ­ՆԻ հետ

- Պա­րոն Հով­սե­փյան, հու­լի­սի 8-ին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նը հան­դես է ե­կել հայ­տա­րա­րու­թյամբ, որ­տեղ նշ­վել է, որ սահ­մա­նադ­րա­կան կար­գը խա­թա­րե­լուն ուղղ­ված բո­լոր ոտ­նձ­գու­թյուն­նե­րը կար­ժա­նա­նան հա­մար­ժեք ի­րա­վա­կան գնա­հա­տա­կա­նի։ Նման ներ­քին վտանգ կա՞, և ար­դյո՞ք ի­րա­վա­սու է ԱԱԾ-ն նման հայ­տա­րա­րու­թյուն ա­նե­լու։ Ո՞րն է դրա էու­թյու­նը։
-Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նը ղե­կա­վար­վում է Սահ­մա­նադ­րու­թյամբ, ՙԱզ­գա­յին անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րի մա­սին՚, ՙԱզ­գա­յին անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րում ծա­ռա­յու­թյան մա­սին՚, ՙՕ­պե­րա­տիվ հե­տա­խու­զա­կան գոր­ծու­նեու­թյան մա­սին՚ օ­րենք­նե­րով և մի շարք այլ նոր­մա­տիվ ակ­տե­րով։ ԱԱԾ-ն, ա­յո, ի­րա­վա­սու է նման հայ­տա­րա­րու­թյուն ա­նե­լու։ Պար­զա­բա­նեմ. ՙԱզ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան մա­սին՚ 1-ին հոդ­վա­ծում նշ­վում է, որ Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նը պե­տու­թյան և հա­սա­րա­կու­թյան այն­պի­սի կա­ցու­թյուն է, այ­սինքն՝ դրու­թյուն, վի­ճակ, երբ ա­պա­հով­ված են ան­ձի, պե­տու­թյան, հա­սա­րա­կու­թյան անվ­տան­գու­թյու­նը, երկ­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը, ինք­նիշ­խա­նու­թյու­նը, սահ­մա­նադ­րա­կան կար­գը, քա­ղա­քա­ցի­նե­րի ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը ներ­քին և ար­տա­քին սպառ­նա­լիք­նե­րից։ Այս ա­ռու­մով ԱԱԾ հայ­տա­րա­րու­թյու­նը բխում է ի­րեն վե­րա­պահ­ված լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կից, մաս­նա­վո­րա­պես՝ օ­րեն­քի պա­հանջ­նե­րից։ Ին­քը՝ հայ­տա­րա­րու­թյու­նը, բաղ­կա­ցած է ե­րեք պար­բե­րու­թյու­նից։ Ա­ռա­ջին պար­բե­րու­թյան մեջ նշ­վում է, որ հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ Ար­ցա­խում 2020 թվա­կա­նին սպաս­վում են կարևո­րա­գույն քա­ղա­քա­կան և հա­սա­րա­կա­կան ի­րա­դար­ձու­թյուն­ներ՝ ԱՀ նա­խա­գա­հա­կան և խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ, Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյունն անհ­րա­ժեշտ է հա­մա­րում հոր­դո­րել քա­ղա­քա­կան ու­ժե­րին և քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րում ներգ­րավ­ված ա­ռան­ձին ան­ձանց՝ ի­րենց գոր­ծու­նեու­թյու­նը կազ­մա­կեր­պել բա­ցա­ռա­պես ԱՀ Սահ­մա­նադ­րու­թյան և օ­րենք­նե­րի պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան։ Սա բխում է ԱՀ Սահ­մա­նադ­րու­թյան 6-րդ հոդ­վա­ծի պա­հանջ­նե­րից, ո­րը օ­րի­նա­կա­նու­թյան սկզ­բուն­քի մա­սին է խո­սում. բո­լո­րը՝ պե­տա­կան պաշ­տո­նա­տար ան­ձինք, տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րը պար­տա­վոր են ի­րենց ի­րա­վա­սու­թյան սահ­ման­նե­րում կա­տա­րե­լու այն­պի­սի գոր­ծո­ղու­թյուն­ներ, ո­րոնք սահ­ման­ված են հա­մա­պա­տաս­խան օ­րենք­նե­րով և Սահ­մա­նադ­րու­թյամբ։

Երկ­րորդ պար­բե­րու­թյան մեջ նշ­վում է, որ տե­ղե­կատ­վա­կան ո­րոշ տի­րույթ­նե­րում ար­դեն իսկ տեղ են գտել մի շարք բա­ցա­սա­կան երևույթ­ներ, ինչ­պի­սիք են բռ­նու­թյան, սպառ­նա­լիք­նե­րի կո­չե­րը, վար­կա­բե­կիչ նյու­թե­րի տա­րա­ծու­մը, քա­ղա­քա­կան տար­բեր հա­յացք­ներ ու­նե­ցող բնակ­չու­թյան ո­րոշ խմ­բե­րի միջև ա­տե­լու­թյան, թշ­նա­ման­քի և ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լոր­տի ձևա­վո­րու­մը, ո­րոնք էլ կա­րող են սպա­ռա­նա­լիք դառ­նալ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան անվ­տան­գու­թյա­նը։ Տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում և սոց­ցան­ցե­րում նե­գա­տիվ երևույթ­ներ այ­սօր շատ կան, ինչն ան­թույ­լատ­րե­լի է։ Հետևանք­նե­րը կա­րող են ան­կան­խա­տե­սե­լի լի­նել։ Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նը պար­տա­վոր է կան­խել, խա­փա­նել նման ոտ­նձ­գու­թյուն­նե­րը, պատ­կան մար­մին­նե­րը պար­տա­վոր են քրեա­կան գործ հա­րու­ցել և մե­ղա­վոր­նե­րին պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կել։ Չէ՞ որ սահ­մա­նադ­րա­կան կար­գը տա­պա­լե­լուն ուղղ­ված բո­լոր ոտ­նձ­գու­թյուն­նե­րը և այդ կա­տե­գո­րիա­յի ի­րա­վա­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը գտն­վում են հենց ԱԱԾ տի­րույ­թում, և ծա­ռա­յու­թյու­նը պար­տա­վոր է հետևել, ի­մա­նալ՝ ինչ է կա­տար­վում հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում, ար­դյո՞ք պե­տու­թյան հիմ­քե­րը խարխ­լե­լու փոր­ձեր չեն ար­վում... Չպետք է մո­ռա­նալ, որ մենք դեռ պա­տե­րազ­մող եր­կիր ենք, և այդ ա­մե­նից կա­րող են օգտ­վել մեր թշ­նա­մի­նե­րը։
- Ձեր կար­ծի­քով՝ ո՞ւմ է ուղղ­ված հայ­տա­րա­րու­թյու­նը, կոնկ­րետ քա­ղա­քա­կան ու­ժե­րի ա­նուն­ներ կա­րո՞ղ եք նշել։
- Հայ­տա­րա­րու­թյունն ընդ­հա­նուր կոչ է և կոնկ­րետ որևէ մե­կին միտ­ված չէ։ Բո­լորն էլ տե­ղյակ են ներ­կա­յում տե­ղի ու­նե­ցող քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րին, կար­ծես, վա­ղա­ժամ սկս­ված նա­խընտ­րա­կան քա­րո­զար­շավ է գնում, և, այս­պես կոչ­ված՝ թեկ­նա­ծու­նե­րը մե­կը մյու­սի նկատ­մամբ տար­բեր հայ­տա­րա­րու­թյուն­ներ են ա­նում։ Ստո­րագ­րա­հա­վաք է ի­րա­կա­նաց­վում՝ Սահ­մա­նադ­րու­թյան 48-րդ հոդ­վա­ծի 2-րդ և 3-րդ կե­տե­րը փո­փո­խե­լուն ուղղ­ված հան­րաք­վե անց­կաց­նե­լու նպա­տա­կով, ո­րը քա­ղա­քա­կան լուրջ գոր­ծըն­թաց է, ու թե որ­քա­նով է դա օ­րի­նա­կան և սահ­մա­նադ­րա­կան լի­նե­լու՝ դեռ պարզ չէ, ո­րով­հետև դրա վե­րա­բե­րյալ ո­րո­շում կա­յաց­նե­լը գտն­վում է այլ մար­մին­նե­րի տի­րույ­թում՝ օ­րենս­դիր, գոր­ծա­դիր, դա­տա­կան... Բայց վերջ­նա­կան խոսքն ա­սե­լու է ԱՀ Գե­րա­գույն դա­տա­րա­նը։ Հենց նրա լիա­զո­րու­թյուն­նե­րի մեջ է մտ­նում հան­րաք­վեի՝ նա­խագ­ծի դր­ված ար­դյունք­նե­րը ո­րո­շե­լը։ Ա­սեմ, որ Գե­րա­գույն դա­տա­րան կա­րող է դի­մել Ազ­գա­յին ժո­ղո­վը։
Ես կար­ծում եմ՝ չար­ժե վա­ղա­ժամ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նել։ Բա­ցի այդ, այն­պի­սի մար­դիկ են դա ա­նում, ո­րոնք գա­ղա­փար չու­նեն Սահ­մա­նադ­րու­թյու­նից և չեն տի­րա­պե­տում վեր­ջի­նիս տեր­մի­նա­բա­նու­թյա­նը։
- Պա­րոն Հով­սե­փյան, Ար­ցա­խում ա­ռա­ջին ան­գամ չէ, որ հա­մա­պե­տա­կան նշա­նա­կու­թյան ընտ­րու­թյուն­ներ պետք է անց­կաց­վեն։ Բայց այս ան­գամ, չգի­տես ին­չու, մար­դիկ ժա­մա­նա­կից ա­ռաջ են ընկ­նում. խոսքս հատ­կա­պես 2020 թվա­կա­նին անց­կաց­վե­լիք նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րին է վե­րա­բե­րում... Ի­րա­կա­նում մի տա­րուց էլ ա­վե­լի ժա­մա­նակ կար ընտ­րու­թյուն­նե­րին, որ մեր հան­րա­պե­տու­թյու­նում փաս­տա­ցի սկս­վեց ու շա­րու­նակ­վում է ընտ­րա­պայ­քա­րը, ու ոչ մե­կի հա­մար էլ գաղտ­նիք չէ, որ հան­դի­պում­նե­րի ան­վան տակ տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թացն ա­վե­լի շատ քա­րո­զար­շա­վի է նման։ Ար­դյոք օ­րեն­քը թո՞ւյլ է տա­լիս դա ա­նել։ Այդ դեպ­քում ին­չո՞ւ Ընտ­րա­կան օերնսգրքով հա­տուկ ժամ­կետ է սահ­ման­վում ինչ­պես թեկ­նա­ծու­նե­րի գրանց­ման, այն­պես էլ քա­րո­զար­շա­վի անց­կաց­ման հա­մար...
- Դուք միան­գա­մայն ի­րա­վա­ցի եք։ Որ­պես ի­րա­վա­բան և որ­պես այս երկ­րի քա­ղա­քա­ցի, ես ինքս սխալ եմ հա­մա­րում հա­նի­րա­վի սկս­ված քա­րո­զար­շա­վը։ Չկան գրանց­ված թեկ­նա­ծու­ներ, չկան հս­տակ ներ­կա­յաց­ված ծրագ­րեր, բայց մար­դիկ մի տե­սակ ի­րար են խառն­վել, խմ­բից խումբ են անց­նում, մե­կը մյու­սին վի­րա­վո­րանք­ներ ու սպառ­նա­լիք­ներ հասց­նում...Եվ այս ձևով վտան­գում նաև պե­տու­թյան ներ­քին անվ­տան­գու­թյու­նը։
Ար­ցա­խի ժո­ղովր­դին ես կոչ կա­նեի լի­նել ող­ջա­խոհ, խո­հեմ, ժա­մա­նա­կից ա­ռաջ չընկ­նել ու շա­րու­նա­կել հան­գիստ ու ստեղ­ծա­գործ աշ­խա­տան­քը։ Կգա ժա­մա­նա­կը՝ կընտ­րեն ար­ժա­նի թեկ­նա­ծուին։ Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը շր­ջա­հա­յաց է, ու, հա­վա­տա­ցած եմ՝ ճիշտ կկողմ­նո­րոշ­վի։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 15 Jul 2019 16:58:21 +0000
ՄԵՐ ԳՅՈՒ­ՂԵ­ՐՈՒՄ Է ՄԵՐ Ա­ՊԱ­ԳԱՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27125-2019-07-15-16-47-05 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27125-2019-07-15-16-47-05 ՄԵՐ ԳՅՈՒ­ՂԵ­ՐՈՒՄ Է ՄԵՐ Ա­ՊԱ­ԳԱՆ
ԿԱ­ՐԻ­ՆԵ ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ

Գյու­ղա­կան պայ­ման­նե­րից, կյան­քից ու ա­ռօ­րյա­յից շատ ենք խո­սում, բո­ղո­քում, որ գյու­ղե­րից բնա­կիչ­նե­րի հոս­քը դե­պի քա­ղաք քա­նի գնում, ա­վե­լի է աշ­խու­ժա­նում, ին­չը ներ­կա պայ­ման­նե­րում այն­քան էլ ող­ջու­նե­լի չէ: Երևույթն ինչ-որ կերպ փոր­ձում ես յու­րո­վի մեկ­նա­բա­նել, բա­ցատ­րել պատ­ճառ­նե­րը, հիմ­նա­վո­րում­ներ գտ­նել, ո­րով­հետև, ի վեր­ջո, բո­լորս էլ հաս­կա­նում ենք, որ գյու­ղե­րում են մեր ար­մատ­նե­րը, և որ­քան ա­մուր ու կա­յուն են նրանք՝ նույն­քան ա­պա­հով ու հու­սադ­րող է դառ­նում և՜ մեր ներ­կան, և՜ ա­պա­գան։ Ա­հա ին­չու, ի­րոք, մտա­հո­գիչ և ցա­վոտ է խո­սել մի թե­մա­յի մա­սին, ո­րի շուրջ ինչ­քան բա­ցա­հայտ ենք ար­տա­հայտ­վում, քն­նար­կում­ներ ու­նե­նում, ա­վե­լի շատ է մնում լուծ­ման կա­րոտ:

Մեզ­նից յու­րա­քան­չյու­րը հա­զար թե­լե­րով կապ­ված է գյու­ղին, ու այդ թե­լերն ի­րենց հետ բե­րում են այն ա­մենն, ինչ տե­ղի է ու­նե­նում մեր հին ու պա­պա­կան օ­ջախ­նե­րում։ Յու­րա­քան­չյուր գյուղ այ­ցից հե­տո մեծ ցավ ես ապ­րում, քա­նի որ ա­մեն ան­գամ նկա­տում ես ա­վե­րակ­նե­րի վե­րած­վող նոր օ­ջախ­ներ, հայտ­նա­բե­րում դա­տարկ­վող նոր տներ։ Ծե­րա­ցել են մեր գյու­ղե­րը: Մինչ­դեռ տա­րի­ներ ա­ռաջ ի~նչ աշ­խու­ժու­թյուն կար, ի~նչ ե­ռու­զեռ, ինչ­պե~ս էին մար­դիկ ապ­րում և ա­րա­րում՝ ար­հա­մար­հե­լով հոգ­սե­րը, լի պայ­ծառ հա­վա­տով։ Բա­զում չլուծ­ված խն­դիր­ներ ու­նեինք, բա­զում սո­ցիա­լա­կան ու կեն­ցա­ղա­յին ան­հար­մա­րու­թյուն­ներ, մի տան մեջ ապ­րում էին եր­կու, պա­տա­հում էր և ա­վե­լի ըն­տա­նիք­նե­րով, եր­բեմն կուշտ, եր­բեմն սո­ված, տա­րի­ներ շա­րու­նակ նույն շո­րե­րով ու կո­շիկ­նե­րով, բայց ապ­րում էին, չէին մտա­ծում գյու­ղը թող­նել-հե­ռա­նա­լու մա­սին, պա­պե­նա­կան օ­ջախ­նե­րը դա­տար­կե­լու մա­սին։ Բա­րե­կամ-ըն­կեր­նե­րով հա­վաք­վում, տուն էին կա­ռու­ցում, քա­րից հաց էին քա­մում, օր­նի­բուն աշ­խա­տում, միայն թե ա­պա­հով տես­նեն ի­րենց ըն­տա­նիք­նե­րը։
Այլ է ի­րա­վա­ճակն այ­սօր։ Երբ սկ­սում ենք վեր­լու­ծել վեր­ջին տա­րի­նե­րին հա­մայ­նք­նե­րում կա­տար­ված ներդ­րում­նե­րը՝ գյու­ղատն­տե­սու­թյան, շի­նա­րա­րու­թյան, կր­թու­թյան, մշա­կույ­թի և այլ ո­լորտ­նե­րում՝ տար­բեր ծրագ­րե­րի շր­ջա­նակ­նե­րում, թվե­րի հաշ­վար­կից գլուխդ պտտ­վում է, թվե­րը չեն տե­ղա­վոր­վում։ Կա­ռուց­վող նոր, հար­մա­րա­վետ, ժա­մա­նա­կա­կից չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խան, ժա­մա­նա­կա­կից սար­քա­վո­րում­նե­րով և գույ­քով կա­հա­վոր­ված դպ­րոց­նե­րում և մար­զա­դահ­լիճ­նե­րում, որ թվում է պի­տի օ­րե­ցօր ա­վե­լա­նա սո­վո­րող­նե­րի ու հա­ճա­խող­նե­րի քա­նա­կը, հա­կա­ռակ մի­տումն է նկատ­վում, ա­վե­լի բարձր ուս­ման ո­րակ ա­պա­հո­վե­լու ձգ­տու­մը տե­սա­նե­լի չէ։ Էլ չեմ խո­սում մնա­ցած կա­ռույց­նե­րի մա­սին։ Գյու­ղե­րի ե­րի­տա­սարդ­նե­րի մի զգա­լի մա­սը չի ա­մուս­նա­նում տար­բեր պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րով, մեծ մա­սը խն­դի­րը կա­պում է բնա­կա­րան և աշ­խա­տանք չու­նե­նա­լու հետ։ Մինչ­դեռ պար­զա­բան­ման շր­ջա­նա­կը շատ լայն է, պատ­ճառ­նե­րը` բա­զում ու հա­կա­սա­կան։
Խն­դիրն ա­ռա­վել ցայ­տուն է ար­տա­հայ­ված հատ­կա­պես մի­ջին և փոքր գյու­ղե­րում, իսկ դրանք գե­րակ­շիռ մաս են կազ­մում։
Այ­սօր ե­րի­տա­սար­դին գյու­ղում պա­հե­լու խն­դիր ու­նենք ։ Պատ­մա­կան բո­լոր զար­գա­ցում­նե­րի ըն­թաց­քում գյու­ղե­րից քա­ղաք, բնա­կա­վայ­րից բնա­կա­վայր բնակ­չու­թյան հոս­քը ե­ղել է, բայց այ­սօր այդ հոսքն ա­հա­զան­գի նման է։ Այն պետք է մտա­հո­գի բո­լո­րիս։ Մենք խն­դիր ու­նենք ճիշտ և գի­տակց­ված ապ­րե­լու։ Չնա­յած այն­քան շատ է այս մա­սին խոս­վում... Թվում է՝ վա­ղուց ար­դեն պետք է վերջ­նա­լուծ­մա­նը հաս­նեինք, բայց այդ­պես էլ չենք հաս­նում։
Բո­լորս մի տե­սակ բո­ղո­քա­վոր ենք դար­ձել ու սե­փա­կան դե­րա­կա­տա­րու­թյունն ենք ա­ռա­ջա­ցած խն­դիր­նե­րի լուծ­ման գոր­ծում ան­տե­սում, ին­չը ցա­վա­լի է։
Մե­ծա­գույն ցան­կու­թյունս է, որ չդա­տարկ­վեն մեր հնա­մյա գյու­ղե­րը, որ դրանք շեն մնան: Որ գա ժա­մա­նակ, երբ մեր ապ­րուս­տի ու ա­պա­հո­վու­թյան ի­րա­կան մի­ջո­ցը հենց գյու­ղե­րում գտ­նելն է, որ մեր գյու­ղե­րը մա­նուկ­նե­րի ճի­չե­րով, զուռ­նա-դհո­լի նվա­գով, հար­սա­նիք­նե­րով լց­նեն օ­րը, որ շա­րու­նա­կենք մեր դա­րա­վոր եր­թը: Սա է ժա­մա­նա­կի խոր­հուր­դը…

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 15 Jul 2019 16:41:09 +0000
ԱՐՑԱԽՅԱՆ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՀԱՆԴԻՊՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՆ ՈՒ ԿԱՀ-ԿԱՐԱՍԻՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27124-2019-07-15-16-40-40 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27124-2019-07-15-16-40-40 Ա­զատ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

 Այ­ցե­լե­լով Ար­ցա­խի գյու­ղեր, այ­սօր էլ կա­րե­լի է հան­դի­պել փայ­տից, կա­վից, մե­տա­ղից և այլ նյու­թե­րից պատ­րաստ­ված, շա­տե­րին ան­ծա­նոթ ա­ռար­կա­ներ։ Ի­րա­կա­նում այդ կահ-կա­րա­սին օգ­նում էր և շա­րու­նա­կում է օգ­նել գյու­ղա­ցուն, ա­ռանց այդ գոր­ծիք­նե­րի դժ­վար կլի­ներ ի­րա­կա­նաց­նել ա­մե­նօ­րյա կամ սե­զո­նա­յին աշ­խա­տանք­նե­րը։

Այս­պես, սկ­սենք գյու­ղատն­տե­սա­կան գոր­ծիք հան­դի­սա­ցող գու­թա­նից։ Հայ­կա­կան ա­վան­դա­կան փայ­տե գու­թանն օգ­տա­գործ­վում էր հո­ղի հիմ­նա­կան մշակ­ման՝ հերկ ա­նե­լու հա­մար։ Գու­թա­նը ծանր ու դժ­վա­րա­շարժ գոր­ծիք էր, ուս­տի այն, որ­պես կա­նոն, բա­նեց­նում էին ֆի­զի­կա­պես ու­ժեղ, ա­ռողջ տղա­մար­դիկ։ Գու­թա­նը վա­րում էին հեր­կո­ղը (մաճ­կա­լը) ու 5-6 եզ­նա­պան­ներ (խո­տալ)։ Գու­թա­նը լծում էին 8-12 զույգ եզ­նե­րով ու գո­մեշ­նե­րով։ Ա­ռա­ջին զույ­գում լծ­վում էին եզ­ներ՝ որ­պես ա­վե­լի դյու­րա­շարժ ու կա­ռա­վա­րե­լի կեն­դա­նի­ներ, երկ­րոր­դում՝ քա­շող գո­մեշ­ներ, եր­րոր­դում ու չոր­րոր­դում՝ հա­մա­պա­տաս­խա­նա­բար եզ­ներ ու գո­մեշ­ներ և այլն։ 10 զույ­գից առն­վազն ե­րեք զույ­գը պետք է գո­մեշ­ներ լի­նեին։ Գու­թանն աշ­խա­տում էր օ­րա­կան 10-11 ժամ։ Հայտ­նի է, որ գու­թա­նով հեր­կե­լու դեպ­քում հողն ա­վե­լի ա­ռատ բերք էր տա­լիս, իսկ այն բա­նից հե­տո, երբ գու­թա­նը փո­խա­րին­վեց գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կա­յով, բեր­քատ­վու­թյու­նը նկա­տե­լիո­րեն նվա­զեց։ Այն­պես որ, միշտ չէ, որ լավ ու թանկ տեխ­նի­կա­յի օգ­նու­թյամբ կա­րե­լի է մեծ ար­դյունք­նե­րի հաս­նել։
Գյու­ղատն­տե­սու­թյան մեջ հնում ոչ պա­կաս կարևոր դեր էր կա­տա­րում նաև կամ­նը (կամ­նա­սայ­լը)։ Այն ի­րե­նից ներ­կա­յաց­նում էր եր­կու փայ­տե տախ­տակ­նե­րից կազմ­ված գյու­ղատն­տե­սա­կան գոր­ծիք, որն իր ձևով դա­հուկ­ներ էր հի­շեց­նում։ Դրանց տակ քա­րեր էին ամ­րաց­վում։ Նման ՙդա­հուկ­ներն՚ օգ­տա­գործ­վում էին ցո­րե­նը հաս­կե­րից ա­ռանձ­նաց­նե­լու հա­մար։ Հաս­կե­րը տե­ղա­վո­րում էին բարձ­րա­դիր քա­րա­ժայ­ռի մեծ հարթ տե­ղա­մա­սում` կա­լում։ Ա­պա հաս­կե­րի վրա տե­ղադ­րում էին կամ­նը, վրան որ­պես ծան­րու­թյուն մի ե­րե­խա նս­տեց­նում, և գո­մե­շը (եր­բեմն՝ է­շը) կամ­նը քա­շում էր հաս­կե­րի վրա­յով։ Հաս­կե­րը վե­րած­վում էին ցո­րե­նի ու թե­փի խառ­նուր­դի, հե­տո այդ խառ­նուր­դը քա­մուն էին տա­լիս, քա­մին քշում-տա­նում էր կլեպ­նե­րը, իսկ ցո­րե­նը մնում էր կա­լում։ Օգ­տա­գոր­ծե­լուց ա­ռաջ կա­նայք ևս մեկ ան­գամ խա­խա­լում էին ցո­րե­նը՝ մա­ղի նման հար­մա­րան­քով դե­պի օդ թռց­նե­լով հա­տի­կը, որն այ­նու­հետև կա­րե­լի էր ա­ղալ։
Ի­լիկ։ Օգ­տա­գործ­վում է թե­լը ձեռ­քով մա­նե­լու հա­մար` փայ­տե սր­ված ծայ­րով ձող, ներքևի մա­սում` հո­լաձև։ Ի­լի­կի օգ­նու­թյամբ թե­լը մա­նե­լու գոր­ծըն­թացն ի­րա­կա­նաց­վում է 3 փու­լով՝ ընդ ո­րում, այդ փու­լե­րից յու­րա­քան­չյու­րը մի քա­նի մա­սից է բաղ­կա­ցած։ Ա­ռա­ջին՝ մա­զա­թե­լի զանգ­վա­ծի նա­խա­պատ­րաս­տումն ու դրա­նից ժա­պա­վե­նի ստա­ցու­մը։ Այս փու­լում կա­տար­վում է` ա) փխ­րու­նա­ցում. նախ մա­զա­թե­լի զանգ­վա­ծը ծվեն-ծվեն են ա­նում, այ­նու­հետև միա­խառ­նում, որ­պես­զի հեշ­տու­թյամբ մաքր­վի աղ­բից, բ) միա­խառ­նում. փխ­րու­նաց­ված մա­զա­թե­լի զա­նա­զան տե­սակ­ներն ի­րար հետ ո­լո­րում են, ար­դյուն­քում ստա­նում են ըստ թե­լի խմ­բա­քա­նա­կի ա­վե­լի միա­սեռ հումք՝ հա­մա­պա­տաս­խան հատ­կու­թյուն­նե­րով թել ստա­նա­լու հա­մար, գ) գզում. ա­պա­հով­վում է հե­տա­գա փխ­րու­նա­ցումն ու մա­զա­թե­լի մաք­րումն աղ­բի խառ­նուրդ­նե­րից, դ)սան­դեր­քում. տե­ղի է ու­նե­նում թե­լի ընդ­հա­նուր զանգ­վա­ծից մանր թե­լե­րի ա­ռանձ­նա­ցում։ Հե­ռաց­վում են փխ­րու­նաց­ման և գզե­լու ար­դյուն­քում մնա­ցած մանր մաս­նիկ­նե­րը, և ձևա­վոր­վում է ժա­պա­վեն կամ հաս­տա­թել։ Երկ­րորդ` նա­խա­մա­նում. աս­տի­ճա­նա­բար ժա­պա­վե­նից դուրս է հան­վում հաս­տա­թե­լը, և պատ­րաստ­վում է կծիկ՝ ըստ հա­մա­պա­տաս­խան ձևի ու չա­փի։ Եր­րորդ` մա­նում (հաս­տա­թե­լի վերջ­նա­կան բա­րա­կա­ցում և ո­լո­րում, կծի­կի ձևա­վո­րում)։

Խնո­ցի կամ խնե­ցի։ Դեռևս հին ժա­մա­նակ­նե­րից կա­նայք կա­րագ էին պատ­րաս­տում տնայ­նա­գոր­ծա­կան ե­ղա­նա­կով՝ օգ­տա­գոր­ծե­լով խնո­ցի՝ մա­ծուն կամ թթ­վա­սեր հա­րե­լու հար­մա­րանք։ Խնո­ցին յու­րա­քան­չյուր գյու­ղա­կան ըն­տա­նի­քի ան­բա­ժա­նե­լի մասն էր։ Ար­ցա­խի ո­րոշ գյու­ղե­րում մինչ օրս պահ­պան­վում է այդ ա­վան­դույ­թը։ Խնո­ցին փայ­տե կամ կա­վե եր­կա­րա­վուն տա­կա­ռան­ման ա­նոթ է՝ օ­վա­լաձև, կենտ­րո­նում անց­քով, ո­րի մի­ջով լց­նում են կա­թի սե­րը և հա­րում մինչև կա­րագ ստա­նա­լը։ Խնո­ցին հա­ճախ է գո­վերգ­վում ժո­ղովր­դա­կան բա­նա­հյու­սու­թյան մեջ։ Սո­վո­րա­բար խնո­ցու կա­րա­գը տա­լիս են ե­րե­խա­նե­րին, ե­րի­տա­սարդ­նե­րին, ֆի­զի­կա­կան ծանր աշ­խա­տան­քով զբաղ­վող տղա­մարդ­կանց։ Իսկ հղի կա­նանց կա­րա­գը մա­տու­ցե­լիս ա­սում էին՝ կեր յու­ղե­ղեն, պեր հրե­ղեն, մաղ­թե­լով, որ ա­ռողջ սե­րունդ ծն­վի։ Հա­յաս­տա­նում միշտ օգ­տա­գործ­վում էր խնո­ցու եր­կու տե­սակ՝ ա­ռա­ջի­նը կա­վե կա­րա­սաձև ա­նոթն էր (հա­րում են գետ­նին նս­տած), մյու­սը՝ կա­վե կամ փայ­տե խնո­ցին, ո­րի եզ­րե­րին ե­լուստ­ներ կա­յին ա­ռաս­տա­ղի գե­րան­նե­րից կա­խե­լու հա­մար (հա­րում են ձեռ­քե­րով կամ ոտ­քե­րով՝ ետ ու ա­ռաջ հրե­լով)։ Սո­վո­րա­բար խնո­ցին հա­րում են կա­նայք, ճո­ճե­լով ու հրե­լով այն, մինչև որ ներ­սում գտն­վող կա­թի սե­րը հա­րե­լու ար­դյուն­քում վե­րած­վում է կա­րա­գի՝ այդ­պի­սով թանն ա­ռանձ­նա­նում է կա­րա­գից։ Կա­րա­գից հա­լած յուղ էին ստա­նում, խնո­ցու ներ­սում մնա­ցած հե­ղու­կից թան էին պատ­րաս­տում, ո­րը սա­ռեց­նում ու պա­հում էին կա­րաս­նե­րում։ Խնո­ցու թա­նը խմում են թարմ և սա­ռը վի­ճա­կում։ Այն կա­րե­լի է նաև պա­հա­ծո­յաց­նել ձմ­ռանն օգ­տա­գոր­ծե­լու հա­մար։ Այս նպա­տա­կի հա­մար թա­նը լց­նում էին կտո­րից պատ­րաստ­ված տոպ­րա­կի մեջ ու բարձր տե­ղից կա­խում՝ մինչև հե­ղուկ մա­սը հե­ռա­նա։ Ա­ռանձ­նա­ցած թա­փան­ցիկ հե­ղուկն օգ­տա­գոր­ծում էին ա­ղի­քա­յին տար­բեր հի­վան­դու­թյուն­նե­րի դեպ­քում։ Տոպ­րա­կում մնա­ցած թանձր զանգ­վա­ծը հա­րում էին ոչ մեծ քա­նա­կու­թյամբ ա­լյու­րի հետ` մինչև ձևա­վոր­վի հա­մա­սեռ զանգ­ված, ո­րից փոքր գն­դեր էին պատ­րաս­տում ու չո­րաց­նում արևի տակ։ Այն կոչ­վում էր չո­րա­թան (չոր թան)։ Ա­վե­լաց­նում էին աղ, թող­նե­լով մի ո­րոշ ժա­մա­նակ, որ­պես­զի ջուրն ա­ռանձ­նա­նա։ Ա­պա ա­ռա­ջա­ցած ջու­րը հե­ռաց­նում էին և օգ­տա­գոր­ծում ա­նաս­նա­կե­րի հետ։ Խնո­ցում պատ­րաստ­ված կաթ­նամ­թեր­քը ձմ­ռա­նը պա­հում էին կա­վե ա­ման­նե­րում կամ կեն­դա­նու մոր­թուց պատ­րաստ­ված տի­կե­րում, ո­րոնք կոչ­վում էին ՙմո­թալ՚՝ ա­ղով մշակ­ված կեն­դա­նու կա­շի և ՙքուրձ՚՝ կա­վե պա­յու­սակ մթերք պա­հե­լու հա­մար։ Իսկ խնո­ցին պա­հում էին տան մե­կու­սի ան­կյու­նում կամ հա­ցա­տա­նը, որ­տեղ թո­նիրն էր, քա­նի որ այն կոտ­րե­լը վատ նշան էր հա­մար­վում և նշա­նա­կում էր մեծ վնաս հասց­նել ըն­տա­նեա­կան բյու­ջեին։ Առ­հա­սա­րակ գյու­ղա­կան կահ-կա­րա­սու մա­սին եր­կար կա­րե­լի է խո­սել։ Այս­տեղ ներ­կա­յաց­րինք միայն ա­ռա­վել հա­ճախ հան­դիպ­վող­նե­րը։ Խոր­հուրդս բո­լո­րին` խնամ­քով ու զգու­շո­րեն վե­րա­բեր­վել ի­րեն­ցից հնու­թյուն ներ­կա­յաց­նող այս ա­ռար­կա­նե­րի հետ, քա­նի որ տա­րեց­տա­րի դրանց քա­նակն ա­վե­լի ու ա­վե­լի է քչա­նում։

www.nashasreda.ru

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 15 Jul 2019 16:35:00 +0000
ԱՂԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՆՈՐՈՎԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՄԵԹՈԴ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27123-2019-07-15-16-32-37 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27123-2019-07-15-16-32-37 ԱՂԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՆՈՐՈՎԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՄԵԹՈԴ
Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Թեև գի­տու­թյունն այ­սօր բա­զում բար­ձունք­ներ է նվա­ճել, այ­դու­հան­դերձ, ա­ռող­ջու­թյան վե­րա­կան­գն­ման հա­մար մար­դիկ զու­գա­հե­ռա­բար օգտ­վում են նո­րո­վի դրսևո­րում­ներ ստա­ցած ա­վան­դա­կան բնա­բու­ժա­կան մե­թոդ­նե­րից: 2018թ. դեկ­տեմ­բե­րից Ստե­փա­նա­կեր­տի Կնու­նյանց­նե­րի 28 հաս­ցեում բաց­վել է ՙՎի­տա­սոլ՚ ա­ռող­ջու­թյան կենտ­րոն, որն ա­ղա­բու­ժու­թյան մե­թո­դով վե­րա­կանգ­նում է վե­րին շն­չու­ղի­նե­րի հի­վան­դու­թյուն­նե­րով ախ­տո­րոշ­ված­նե­րի ա­ռող­ջու­թյու­նը: Ա­ղա­բու­ժու­թյան ազ­դե­ցու­թյան շուրջ զրու­ցե­ցինք կենտ­րո­նի հիմ­նա­դիր և տնօ­րեն Վար­դան ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱ­ՆԻ հետ:

Բժիշկ Մա­նու­կյա­նը Ստե­փա­նա­վա­նից է, 2010-ին ա­վար­տել է Երևա­նի Հե­րա­ցու ան­վան բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նի ռազ­մաբ­ժշ­կա­կան ֆա­կուլ­տե­տը, գոր­ծուղ­վել ու աշ­խա­տել է Ար­ցա­խի զո­րա­մա­սե­րից մե­կում որ­պես զին­վո­րա­կան բժիշկ, ո­րից հե­տո մաս­նա­գի­տաց­վել է ճա­ռա­գայ­թա­յին ախ­տո­րոշ­ման (ռա­դիո­լո­գիա) ուղ­ղու­թյամբ: Հոս­պի­տա­լում աշ­խա­տե­լիս հա­մա­տե­ղել է նաև հա­մա­կարգ­չա­յին տո­մոգ­րա­ֆիկ, ռենտ­գեն և սո­նոգ­րա­ֆիկ աշ­խա­տանք­նե­րը: 2018-ին զո­րացր­վել է զին­ված ու­ժե­րի շար­քե­րից, ան­ցել քա­ղա­քա­ցիա­կան ծա­ռա­յու­թյա­նը:
Ա­ղա­բու­ժու­թյամբ ա­ռող­ջու­թյան վե­րա­կան­գն­ման գա­ղա­փա­րը ծն­վեց գոր­ծըն­կե­րոջ, դի­մած­նո­տա­յին բժիշկ Հայկ Պա­պի­կյա­նի հետ քն­նար­կում­նե­րի ժա­մա­նակ: Ո­րոշ­վեց հիմ­նել ա­ղա­բու­ժու­թյան կենտ­րոն: Ին­չու ա­ղա­բու­ժու­թյա՞ն: Վ. Մա­նու­կյա­նի հա­վաստ­մամբ՝ հա­լո­թե­րա­պիան կամ ա­ղա­բու­ժու­թյունն ա­պա­ցու­ցո­ղա­կան բժշ­կու­թյան շարքն է դաս­վում, այ­սինքն՝ փոր­ձար­կում­նե­րով ա­պա­ցուց­ված է, որ ա­ղա­բու­ժու­թյամբ բուժ­վում են շն­չու­ղի­նե­րի հի­վան­դու­թյուն­նե­րը. ա­լեր­գիկ ռի­նիթ­նե­րը, լա­րեն­գիտ­նե­րը, տոն­զե­լիթ­նե­րը, տրա­խեիդ­նե­րը, ֆա­րեն­գիտ­նե­րը, բրոն­խիտ­նե­րը, աստ­մա­նե­րը, բրոն­խյալ աստ­մա­նե­րը: Մեծ ազ­դե­ցու­թյուն է գոր­ծում քրո­նի­կա­կան հի­վան­դու­թյուն­նե­րի վրա:
Ա­ղա­բու­ժու­թյու­նը թեթևաց­նում է այն­պի­սի մաշ­կա­յին հի­վան­դու­թյուն­ներ, ինչ­պի­սին են պսո­րիա­զը, էկ­զե­ման, ա­թո­պիկ դեր­մա­տի­տը… Ըստ բժիշկ Մա­նու­կյա­նի` թո­քա­յին և բրոն­խա­յին պա­թո­լո­գիա­ներն այ­սօր լայն տա­րած­վա­ծու­թյուն ու­նեն ե­րե­խա­նե­րի մոտ: Դրանց հա­ճա­խա­կի ան­ցու­մը քրո­նիկ ձևե­րի լուրջ ան­հան­գս­տու­թյուն է պատ­ճա­ռում թե՜ ծնող­նե­րին, թե՜ ման­կա­բույժ­նե­րին և թե՜ թո­քա­բան­նե­րին: Ար­դի աշ­խար­հում դրանց դե­ղո­րայ­քա­յին բու­ժու­մը զու­գորդ­վում է նո­րո­վի դրսևո­րում­ներ ստա­ցած ա­վան­դա­կան բնա­բու­ժա­կան մե­թոդ­նե­րի հետ, ո­րից է նաև Հա­լո­թե­րա­պիա­յի բժշ­կա­կան մե­թո­դը, ո­րը լայն տա­րա­ծում է ստա­ցել ար­դյու­նա­վե­տու­թյան շնոր­հիվ:
-Ծո­վափ­նյա շր­ջան­նե­րից հե­ռու լի­նե­լով` ա­ղա­բու­ժու­թյու­նը փոք­րիկ­նե­րի վրա ո­րո­շա­կիո­րեն փո­խա­րի­նում է ծո­վի դրա­կան ազ­դե­ցու­թյա­նը` նպաս­տե­լով տա­րա­տե­սակ շն­չա­ռա­կան ու ա­լեր­գիկ հի­վան­դու­թյուն­նե­րի ա­րագ բուժ­մա­նը: Ա­վա­նի ա­ղի հան­քից ձեռք­բեր­ված ա­ղը տե­ղադր­վել է ամ­բողջ սե­նյա­կում, ին­չը նպաս­տում է չոր, հի­պոա­լեր­գիկ է և նվա­զա­գույն ման­րէ­ներ պա­րու­նա­կող օ­դի առ­կա­յու­թյա­նը, բարձ­րաց­նում ե­րե­խա­յի դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը, բա­րե­լա­վում ինք­նազ­գա­ցո­ղու­թյու­նը, կա­յու­նաց­նում նյար­դա­յին հա­մա­կար­գը: Մե­ծե­րին օգ­նում է ձեր­բա­զատ­վել անք­նու­թյու­նից և լար­վա­ծու­թյու­նից: Կա­նո­նա­վոր կեր­պով ՙա­ղե քա­րան­ձավ՚ հա­ճա­խե­լու դեպ­քում հնա­րա­վոր է լու­ծել բազ­մա­թիվ ա­ռող­ջա­կան խն­դիր­ներ՝ ա­ռանց դե­ղո­րայ­քի մի­ջամ­տու­թյան՚, - ընգ­ծեց մեր զրու­ցա­կի­ցը:


Ըստ Վ. Մա­նու­կյա­նի` ա­ղա­բու­ժու­թյան մե­թո­դի ընտ­րու­թյունն ար­դեն, կա­րե­լի է ա­սել, ար­դա­րաց­նում է ի­րեն: Այս տար­վա հու­նի­սի 1-ից, ըն­դա­ռաջ գնա­լով Ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին օր­վա խոր­հր­դին, ո­րոշ­վեց 50 տո­կո­սով գնե­րի զեղչ կա­տա­րել և, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, այդ մո­տե­ցու­մը կկի­րառ­վի ողջ ար­ձա­կուրդ­նե­րի ըն­թաց­քում:
ՙԱ­ղե քա­րան­ձա­վում՚, շնոր­հիվ հա­տուկ հա­լո­գե­նե­րա­տո­րի, ստեղծ­վում է բնա­կան ա­ղի հան­քե­րի բու­ժիչ միկ­րոկ­լի­ման: Քա­նի որ ա­ղա­բու­ժու­թյան մե­թո­դի ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը կա­յա­նում է նրա­նում, որ հա­ճա­խոր­դը պետք է ուղ­ղա­կի շն­չի այդ օգ­տա­կար օ­դը, այդ ժա­մա­նա­կա­հատ­վածն ա­ռա­վել ար­դյու­նա­վե­տո­րեն անց­կաց­նե­լու հա­մար նման կենտ­րոն­նե­րում կազ­մա­կերպ­վում են ժա­ման­ցի մի­ջո­ցա­ռում­ներ: ՙՎի­տա­սոլ՚ կենտ­րո­նը հա­լո­թե­րա­պիան զու­գոր­դում է ե­րե­խա­նե­րի կր­թա­կան, մարմ­նա­վար­ժա­կան, երևա­կա­յու­թյան զար­գաց­ման հետ: Ձեռք են բեր­վել է­կո­լո­գիա­պես մա­քուր խա­ղա­լիք­ներ, հե­ռուս­տա­ցույց, լա­վա­գույն մուլտ­ֆիլ­մեր, անց­կաց­վել է WI-FI հա­մա­ցան­ցա­յին հա­մա­կար­գը, ին­չը թույլ է տա­լիս թե’ մե­ծե­րին, թե’ փոք­րին ժա­ման­ցը կազ­մա­կեր­պել ըստ նա­խա­սի­րու­թյուն­նե­րի: Սեպ­տեմ­բե­րից էլ 6-10 տա­րե­կան ե­րե­խա­նե­րի շր­ջա­նում կի­րա­կա­նաց­վի դա­սա­պատ­րաս­տում: Փոք­րիկ­նե­րը կա­րող են ուղ­ղա­կի քնել այդ սե­նյա­կում: Աշ­խա­տող­նե­րը ման­կա­վարժ­ներ են, ինչն օգ­նում է նա­խա­տես­ված ժա­մանցն ի­րա­կա­նաց­նել ար­դյու­նա­վե­տո­րեն: Կենտ­րոնն աշ­խա­տում է ա­ռանց հան­գս­տյան օ­րե­րի: Հա­ճա­խորդ­նե­րի գրան­ցու­մը կա­տար­վում է նա­խօ­րոք` հե­ռա­խո­սա­զան­գե­րով: Մեկ ան­ձի հա­մար սահ­ման­ված է 500 դրամ: Պրո­ֆի­լակ­տիկ նպա­տա­կով 10 սեանս բա­վա­կան է, որ­պես­զի ի­մու­նի­տետն ամ­րապ­նդ­վի, իսկ բու­ժիչ նպա­տակ­նե­րով անհ­րա­ժեշտ է նվա­զա­գույ­նը 15 սեանս: Մե­ծե­րը և փոք­րե­րը տար­բեր ժա­մա­նակ են սեանս ըն­դու­նում, քա­նի որ ըստ տա­րի­քա­յին խմ­բե­րի ա­ղի քա­նա­կը փո­փոխ­վում է: Ա­ղա­բու­ժու­թյան սե­նյա­կում միան­գա­մից կա­րող են բու­ժում ստա­նալ 10 ե­րե­խա կամ 8 մե­ծա­հա­սակ: Ա­մեն սեան­սից հե­տո կա­տար­վում է օ­դա­փո­խու­թյուն: Սեան­սը տևում է 40 րո­պե: Սեան­սից հե­տո ցան­կա­լի է, որ հա­ճա­խորդ­նե­րը գո­նե 20 րո­պե հաց չու­տեն, ջուր չխ­մեն և մինչև օր­վա վեր­ջը չլո­ղա­նան կամ շատ ուշ լո­ղա­նան:
Ըստ տնօ­րե­նի` ե­թե նախ­կի­նում բժիշկ­նե­րը ե­րե­խա­նե­րին ու­ղեգ­րում էին Երևա­նի Ա­վա­նում գտն­վող բնա­կան ա­ղի քա­րան­ձավ, ա­պա այ­սօր ար­դեն տե­ղե­կա­նա­լով, որ ՙՎի­տա­սոլ՚ կենտ­րո­նում հա­տուկ հա­լո­գե­նե­րա­տոր­նե­րի մի­ջո­ցով ա­պա­հով­ված է նույն միկ­րոկ­լի­ման, ու­ղեգ­րում են նաև տե­ղի ՙա­ղե քա­րան­ձա­վը՚:
ՙՎի­տա­սոլ՚ կենտ­րո­նի նո­րու­թյուն­նե­րից է մերս­ման ծրա­գի­րը: Մաս­նա­գե­տը Մոսկ­վա­յում ան­ցել է 6-ամ­սյա կուր­սեր, ի­րա­գոր­ծում է տար­բեր տե­սա­կի մեր­սում­ներ՝ հա­կա­ցե­լյու­լյի­տա­յին, դեմ­քի ե­րի­տա­սար­դաց­ման ցա­վա­յին սինդ­րոմ­նե­րը հան­գս­տաց­նող … Նա­խա­տես­վում է բա­ցել ա­րո­մա­թե­րա­պիա­յի սե­նյակ, որ­տեղ բնա­կան ե­թե­րա­յին յու­ղե­րի սա­ռը գո­լոր­շիաց­ման մի­ջո­ցով կանց­նաց­վի բու­ժում:
Վար­դան Մա­նու­կյա­նը տե­ղե­կաց­րեց, որ ա­ղա­բու­ժու­թյամբ հե­տաքր­քր­վող­նե­րը կա­րող են ի­րենց ֆեյս­բու­քյան ՙՎի­տա­սոլ, Հա­լո­թե­րա­պիա­յի կենտ­րոն՚ է­ջի մի­ջո­ցով ա­վե­լի ման­րա­մասն տե­ղե­կա­նալ Կենտ­րո­նի աշխ­խա­տան­քի, բուժ­վող հի­վան­դու­թյուն­նե­րի, հա­ջո­ղու­թյուն­նե­րի, վեր­ջին նո­րու­թյուն­նե­րի հետ:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 15 Jul 2019 16:23:34 +0000
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27112-2019-07-12-15-24-11 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/27112-2019-07-12-15-24-11 Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Հուլիսի 11-ին Ստեփանակերտի ավագանու հերթական նիստում քննարկվեցին տարաբնույթ հարցեր:

Համայնքի 2019թ. 1-ին կիսամյակի բյուջեի կատարման մասին, մի քանի որոշումների մեջ փոփոխություններ մտցնելու, ավագանու անդամներին որոշ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին հարցերն ընդունվեցին առանց քննարկումների: Կառուցապատման իրավունքով մրցույթով հողամաս տրամադրելուն համաձայնություն տալու մասին հարցը տեղիք տվեց բուռն քննարկումների: Բանը նրանում է, որ Ստեփանակերտի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող՝ Ն. Ստեփանյանի անվան զբոսայգու տարածքից 558.90 քառ.մ հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամասում (մարզադաշտի հարակից տարածքում) կառուցվում է սրճարան, որին հարակից մյուս՝ ավելի մեծ հողամասը պատկանում է սեփականատիրոջը: Խնդրո առարկայի առնչությամբ ավագանու անդամների մոտ առաջացան տարբեր հարցեր, որոնց քննարկումների արդյունքում որոշվեց հարցը օրակարգից հանել:
Այս տարվանից գործող ՙԱղբահանության և սանիտարական մաքրման մասին՚ օրենքի կիրառումը որոշ դժգոհություններ է առաջացրել խոշոր ձեռնարկատերերի մոտ. նրանք համաձայն չեն աղբահանության համար վճարել բարձրացված դրույքաչափերով: Փոխարենը պատրաստ են սեփական միջոցներով կազմակերպել աղբի տարհանումը: Գրավոր դիմում-բողոքի քննարկման արդյունքում որոշվեց լրացում կատարել վերը նշված օրենքում։ Օրենքում լրացման անհրաժեշտություն է առաջացել նաև այն բնակիչների բողոքների արդյունքում, ովքեր ունեն մի քանի բնակելի տուն, բայց բնակվողներ կան միայն մեկում: Գործող օրենքով բնակվող տան հաշվառված անձանց քանակով է սահմանվում վարձավճարը (յուրաքանչյուր անձի դիմաց՝ 120 դրամ), իսկ չօգտագործվող բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի 1 քառ.մ-ի համար առաջարկվում է սահմանել 10 դրամ: Առաջարկած լրացումները քննարկումներից հետո ավագանու կողմից հաստատվեցին:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 12 Jul 2019 10:23:36 +0000