Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

2023-ԻՆ ՊԵՏՔ Է ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽԸ

Հարցազրույց ԱՀ Նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ

- Տի­կին Սի­մո­նյան, ինչ­պի­սի՞ն էր 2022-ը  Ձեր գոր­ծու­նեու­թյան հա­մար։ Ի­րա­կա­նաց­ված  աշ­խա­տանք­նե­րից  ո՞­րը կա­ռանձ­նաց­նեիք։

-Դժ­վար է ամ­փոփ ներ­կա­յաց­նել ողջ տար­վա աշ­խա­տան­քը, ո­րով­հետև դրանք բազ­մա­զան են, բազմո­լորտ և նե­րա­ռում են մեկ տաս­նյա­կը գե­րա­զան­ցող տար­բեր եր­կր­նե­րի հայ­կա­կան հա­մայ­նք­նե­րի, կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ու ան­հատ­նե­րի հետ կա­տար­ված ու դեռևս ըն­թաց­քի մեջ գտն­վող ծրագ­րեր ու ա­նե­լիք­ներ` սկ­սած Հա­րա­վա­յին Ա­մե­րի­կա­յից, ԱՄՆ-ից, Ֆրան­սիա­յից, Գեր­մա­նիա­յից, Մեծ Բրի­տա­նիա­յից, Լի­բա­նա­նից մինչև Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյուն: Սո­վո­րա­բար ար­տա­սահ­մա­նյան հայ­կա­կան հա­մայ­նք­ներ գոր­ծու­ղում­ներս ոչ միայն տե­ղե­կատ­վա­կան բնույթ են կրում և նոր կա­պե­րի ու հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տա­տում են­թադ­րում, այլ նաև ու­ղեկց­վում են շատ հս­տակ ծրագ­րեր ներ­կա­յաց­նե­լով. այդ ծրագ­րե­րի մա­սին քն­նար­կում­ներ են ըն­թա­նում, բա­նակ­ցու­թյու­ներ ենք ու­նե­նում, ո­րից հե­տո դրանք մեկ­նար­կում են: Սո­վո­րա­բար ներ­կա­յաց­նե­լով ծրագ­րե­րը և Ար­ցա­խում առ­կա ի­րա­վի­ճա­կը հիմ­նա­կա­նում շեշ­տը դնում եմ Ստե­փա­նա­կեր­տի Քե­րո­լայն Քոք­սի ան­վան վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րո­նի վրա. ինքս հան­դի­սա­նա­լով այդ կենտ­րո­նի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի նա­խա­գա­հը, ա­մե­նա­տար­բեր լսա­րան­նե­րում փոր­ձում եմ ներ­կա­յաց­նել նրա բա­ցա­ռիկ գոր­ծու­նեու­թյու­նը Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում: Ու­րուգ­վայ կա­տա­րած այ­ցի ըն­թաց­քում, երբ հան­դի­պե­ցի տե­ղի Հա­յոց Թե­մի ա­ռաջ­նորդ Հա­կոբ Ար­քե­պիս­կո­պոս Գլե­ճյա­նի հետ, ով նաև հան­դի­սա­նում է «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի Ու­րուգ­վա­յի մաս­նա­ճյու­ղի խոր­հր­դի նա­խա­գա­հը, նա ցան­կու­թյուն հայտ­նեց ա­ռող­ջա­պա­հա­կան որևէ ծրա­գիր ի­րա­կա­նաց­նել Ար­ցա­խում: Ես ներ­կա­յաց­րի Ստե­փա­նա­կեր­տի Քե­րո­լայն Քոք­սի ան­վան վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րո­նի առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րը, և նրանք հանձն ա­ռան մեկ սե­նյա­կի վե­րա­նո­րոգ­ման և կա­հա­վոր­ման հար­ցը: Այժմ վե­րա­նո­րոգ­ման և կա­հա­վոր­ման ըն­թաց­քում է տնա­յին այ­ցե­լու­թյուն­նե­րի սե­նյա­կը, և մենք լիա­հույս ենք, որ 2023թ. ա­ռա­ջին ա­միս­նե­րին կկա­րո­ղա­նա­նաք պաշ­տո­նա­պես բա­ցել այն: Սփյուռ­քի մեր հայ­րե­նա­կից­նե­րի հետ հան­դի­պում­նե­րի և պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ար­դյուն­քում` հու­րա­խու­թյուն մեզ, ար­դեն վե­րա­նո­րոգ­վել և անհ­րա­ժեշտ տեխ­նի­կա­յով է հա­մալր­վել կենտ­րո­նի Էր­գո­թե­րա­պիա­յի սե­նյա­կը (20.000 դո­լար), ո­րը ի­րա­կա­նաց­րել է «Ա­րա­րատ» բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մը և Ֆի­զիո­թե­րա­պիա­յի սե­նյա­կը (15.000 դո­լար), ո­րի հո­վա­նա­վորն է Հայ օգ­նու­թյան միու­թյու­նը (ՀՕՄ)։ Ներ­կա­յում վե­րա­նո­րոգ­ման փու­լում են կենտ­րո­նի սան­հան­գույց­նե­րը, ո­րը հո­վա­նա­վո­րում է ա­մե­րի­կա­հայ բա­րե­րար Ջա­սիկ Բու­նիա­թյա­նը: Հա­րա­վա­յին Ա­մե­րի­կա կա­տա­րած իմ հան­դի­պում­նե­րի մեջ նույն­պես ներ­կա­յաց­րել եմ ո­րոշ ծրագ­րեր, ո­րոնք հան­դի­սա­նում են նաև տվյալ գոր­ծուղ­ման և աշ­խա­տան­քա­յին այ­ցի ար­դյունք­նե­րը: Բրա­զի­լիա­յի հայ հա­մայն­քի հետ իմ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը մեկ­նար­կել է դեռևս պատե­րազ­մից ա­ռաջ: Ետ­պա­տե­րազ­մյա Ար­ցա­խում, կարևո­րե­լով կր­թա­կան և գյու­ղատն­տե­սա­կան ո­լորտ­նե­րի բա­րե­փո­խում­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, ար­գեն­տի­նա­հայ բա­րե­րար Դա­նիել Կե­չի­բա­չյա­նը ԱՀ Աս­կե­րա­նի շր­ջա­նի Ներ­քին Սզ­նեք հա­մայք­նի 19 ըն­տա­նի­քի տրա­մադ­րել է 38 հատ խո­զի գո­ճի՝ յու­րա­քան­չյու­րին 2-ա­կան: Այս­պի­սի ծրագ­րե­րը հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս ար­ցախ­ցի­նե­րին զբաղ­վա­ծու­թյան ու ե­կամ­տի աղ­բյուր ու­նե­նալ: Հայ Բա­րե­գոր­ծա­կան Ընդ­հա­նուր Միու­թյան (ՀԲԸՄ) Բրա­զի­լիա­յի մաս­նա­ճյու­ղի կող­մից Մար­տու­նի քա­ղա­քի Վ. Խա­չատ­րյա­նի ան­վան ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նին տրա­մադր­վել է խա­ռա­տի հաս­տոց, մո­տոբ­լոկ և խոտ­հն­ձիչ (3500 դո­լար)՝ ու­սում­նա­կան գոր­ծըն­թացն ա­վե­լի ար­դյու­նա­վետ կազ­մա­կեր­պե­լու հա­մար։ Կու­զենայի ա­ռանձ­նաց­նել «Բառ­նա­բաս» մի­ջազ­գա­յին հիմ­նադ­րա­մի բա­ցա­ռիկ բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րե­րի ի­րա­կա­նա­ցումն Ար­ցա­խում: Այս հիմ­նադ­րա­մը բաղ­կա­ցած է միայն օ­տա­րազ­գի ան­դամ­նե­րից, այն հայ­կա­կան հիմ­նադ­րամ չէ, բայց լա­վա­գույնս հա­մա­գոր­ծակ­ցում է Մայր Ա­թոռ Սբ Էջ­միած­նի և Միա­ցյալ Թա­գա­վո­րու­թյան և Իռ­լան­դիա­յի Հա­յոց ա­ռաջ­նորդ Սր­բա­զան Հոր՝ Հո­վա­կիմ եպս. Մա­նու­կյա­նի հետ: Հո­վա­կիմ եպս. Մա­նու­կյա­նի միջ­նոր­դու­թյամբ ա­ռիթ ու­նե­ցա հիմ­նադ­րա­մի խոր­հր­դի նա­խա­գա­հի հետ հան­դի­պե­լու և զրու­ցե­լու Ար­ցա­խում առ­կա ի­րա­վի­ճա­կի մա­սին, նրանց ներ­կա­յաց­րի մի շարք ծրագ­րեր` եր­կա­րօ­րյա դպ­րոց­նե­րի բաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյան և սահ­մա­նա­յին մի շարք հա­մայ­նք­նե­րի բնա­կիչ­նե­րին ա­նաս­նագլ­խա­քա­նա­կի տրա­մադր­ման վե­րա­բե­րյալ: Թվով 350 շա­հա­ռու ըն­տա­նի­քի տրա­մադր­վե­ցին մեղ­վաըն­տա­նիք­ներ, մայր ոչ­խար­ներ և խո­զի գո­ճի­ներ: Ծրագ­րի ընդ­հա­նուր բյու­ջեն կազ­մել է 62.000.000 ՀՀ դրամ: Այս ծրագ­րի բա­րե­հա­ջող ա­վար­տից հե­տո «Բառ­նա­բա­սը» մեկ­նար­կեց Կի­չա­նում և Խնա­պա­տում 2 եր­կա­րօ­րյա դպ­րոց­նե­րի վե­րա­նորգ­ման գոր­ծըն­թա­ցը: Կի­չա­նի եր­կա­րօ­րյա դպ­րո­ցի վե­րա­նո­րոգ­ման և կա­հա­վոր­ման հա­մար տրա­մադր­վել է 23.256.100 դրամ, իսկ Խնա­պա­տի հա­մար` 16.562.400 դրամ: Ե­թե թվե­րով ամ­փո­փենք «Բառ­նա­բաս» մի­ջազ­գա­յին հիմ­նադ­րա­մը 2022թ. Ար­ցա­խում ի­րա­կա­նաց­րել է 101.818.500 ՀՀ դրա­մի բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րեր, ո­րոնք նե­րա­ռում են հան­րա­պե­տու­թյան 9 հա­մայ­նք­ներ:

Ար­դեն մի քա­նի տա­րի է հա­մա­գոր­ծակ­ցում ենք «Գևոր­գյանց» և «Նո­յան Զա­վակ­ներ» բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րամ­նե­րի հետ: 2022թ. ըն­թաց­քում այս բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րամ­նե­րի կող­մից անհ­րա­ժեշտ գույք և տեխ­նի­կա ստա­ցան Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Ն. Հո­ռա­թա­ղի, Չլդ­րա­նի, Զագ­լի­կի և Մար­տու­նու շր­ջա­նի Թա­ղա­վար­դի միջ­նա­կարգ դպ­րոց­նե­րը: Ծրագ­րի ընդ­հա­նուր բյու­ջեն կազ­մել է 11.145.000 ՀՀ դրամ: Հի­շեց­նեմ, որ նա­խորդ՝ 2021թ., այս 2 հիմ­նադ­րամ­ներն ամ­բող­ջո­վին կա­հա­վո­րել և վե­րա­զի­նել են ևս 2 դպ­րոց՝ Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Մա­ղա­վու­զի և Քո­լա­տա­կի միջ­նա­կարգ դպ­րոց­նե­րը, ինչ­պես նաև՝ Հա­թեր­քի ման­կա­պար­տե­զը: Բյու­ջեն կազ­մել է 8.910.000 ՀՀ դրամ:

-Ինք­ներդ գո՞հ եք Ձեր կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րից։
-Պա­տե­րազ­մից ան­ցել է եր­կու տա­րի, և այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, իմ դի­տարկ­մամբ, պետք է ա­վե­լի շատ աշ­խա­տանք ա­նեինք։ Բայց քա­նի որ մեր կյան­քը բնա­կա­նոն հու­նով չի ըն­թա­նում, ըստ այդմ կա­տար­վա­ծը կա­րե­լի է նոր­մալ հա­մա­րել։ Չեմ հա­մա­րում, որ մեծ մասշ­տա­բով ծրագ­րեր ենք ի­րա­կա­նաց­րել, բայց դրանք աշ­խար­հագ­րո­րեն նե­րա­ռել են տար­բեր հա­մայ­նք­ներ, գրե­թե մեկ տաս­նյա­կից ա­վե­լի եր­կր­ներ՝ ի­րենց հա­մայն­քա­յին կա­ռույց­նե­րով, թե­մա­կան մար­մին­նե­րով, բա­րե­րար­նե­րի, հին և նո­րաս­տեղծ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ջան­քե­րով։ Մեր գոր­ծու­նեու­թյու­նը կկ­րի շա­րու­նա­կա­կան բնույթ, մենք մեր ըն­թաց­քը չենք դան­դա­ղեց­նի, ընդ­հա­կա­ռա­կը՝ ա­վե­լի պի­տի ա­րա­գաց­նենք ու ա­վե­լի ար­դյու­նա­վետ և հաս­ցեա­կան ծրագ­րեր ընդ­գր­կենք։ Ոչ ոք չի կա­րող մեզ հու­սա­հա­տեց­նել ու մեր գոր­ծու­նեու­թյու­նը կա­սեց­նել։
- Ի՞նչ ակն­կա­լիք­ներ ու­նեք գա­լիք 2023-ից։
-Կար­ծում եմ` մենք կհա­մախ­մբ­վենք, կմիա­բան­վենք, կու­նե­նանք մեր առջև դր­ված հս­տակ նպա­տակ­ներ, ու նաև հս­տակ ճա­նա­պար­հա­յին քար­տեզ՝ իր պա­տաս­խա­նա­տու­նե­րով, որ­պես­զի կա­րո­ղա­նանք այդ նպա­տակ­նե­րը կյան­քի կո­չել ու հաշ­վե­տու լի­նել դրանց հա­մար։ 2023-ին պետք է հզո­րաց­նենք Ար­ցա­խը` զար­գաց­նե­լով սահ­մա­նա­յին մեր բնա­կա­վայ­րե­րը. դրանք պետք է վե­րաբ­նա­կեց­վեն, ժո­ղովր­դագ­րա­կան աճ ա­պա­հո­վեն` ծնե­լիու­թյու­նը խթա­նե­լով։ Հույս ու­նեմ, որ անվ­տան­գու­թյան ա­ռու­մով ևս հա­ջո­ղու­թյուն­ներ կու­նե­նանք և սե­փա­կան ու­ժե­րով կկա­րո­ղա­նանք ա­պա­հո­վել մեր պաշտ­պա­նու­նա­կու­թյու­նը։
- Որ­տե՞ղ եք դի­մա­վո­րում Նոր տա­րին։
- Ա­մա­նո­րը դի­մա­վո­րում եմ ըն­տա­նի­քիս հետ։ Ցա­վոք, մեծ ըն­տա­նիքս Հա­յաս­տա­նից դուրս է, սփռ­ված՝ աշ­խար­հով մեկ... Հա­յաս­տա­նում գտն­վող փոքր ըն­տա­նի­քիս` ծնող­նե­րիս, եղ­բորս, ա­մուս­նուս ծնող­նե­րի հետ միա­սին հա­վաք­վում և դի­մա­վո­րում ենք Նոր տա­րին։ Սուրբծննդյան տո­ներն անց ենք կաց­նում ըն­կեր­նե­րի ու հա­րա­զատ­նե­րի շր­ջա­պա­տում։ Տո­նա­կան սե­ղա­նի շուրջ դար­ձյալ քն­նար­կում, խո­սում ենք մեր հա­մընդ­հա­նուր խն­դիր­նե­րի մա­սին։ Չեմ կար­ծում, որ մենք այ­սօր ի­րա­վունք ու­նենք նշել ճոխ Ա­մա­նոր. մենք պետք է Սուրբծննդյան տո­ներն անց­կաց­նենք բա­վա­կա­նին հա­մեստ ու ժուժ­կալ` հրա­ժար­վե­լով ա­վե­լորդ ճո­խու­թյուն­նե­րից՝ տո­նը դարձ­նե­լով ևս մեկ ա­ռիթ, խոր­հե­լու հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի զար­գաց­ման մա­սին։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ