Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԵՎ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ԵՆ ԿՐՈՒՄ

 

«Ազատ Արցախ»-ի հարցերին պատասխանում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը

-Ըստ Ար­ցա­խի ՄԻՊ-ի դի­տար­կում­նե­րի՝ Ադր­բե­ջա­նի ԶՈՒ-ի կրա­կոց­նե­րը գյու­ղատն­տե­սու­թյամբ զբաղ­վող ան­ձանց ուղ­ղու­թյամբ ի՞նչ նպա­տակ են հե­տապն­դում։

-Ար­ցա­խի Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի դի­տար­կում­նե­րը ցույց են տա­լիս, որ Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն՝ ուղղ­ված Ար­ցա­խի խա­ղաղ բնակ­չու­թյան, գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նող քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց դեմ, հա­մա­կարգ­ված ու հետևո­ղա­կան բնույթ են կրում։ Պա­տա­հա­կա­նու­թյուն չէ, որ հենց գյու­ղատն­տե­սա­կան տար­բեր աշ­խա­տանք­նե­րի, բեր­քա­հա­վա­քի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ա­ռա­վել ին­տեն­սիվ բնույթ են կրում Ադր­բե­ջա­նի կող­մից Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան խա­ղաղ բնակ­չու­թյան նկատ­մամբ ոտ­նձ­գու­թյուն­նե­րը, ո­րոնք ա­հա­բե­կե­լու և բնա­կա­նոն կյան­քը խա­թա­րե­լու նպա­տակ ու­նեն։ Ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը և նաև այդ երկ­րի նա­խա­գա­հը տար­բեր ա­ռիթ­նե­րով այ­սօր էլ փոր­ձում են այդ մի­ջա­դե­պե­րը ներ­կա­յաց­նել ոչ թե որ­պես հրա­դա­դա­րի ռե­ժի­մի հա­մա­տա­րած խախ­տում­ներ, այլ տար­բեր տե­ղանք­նե­րում հա­տու­կենտ ար­ձա­նագր­վող դեպ­քեր։ Բայց միայն այն հան­գա­ման­քը, որ 2022 թվա­կա­նի նո­յեմ­բե­րին ար­դեն 11 դեպք կա ար­ձա­նագր­ված, երբ ադր­բե­ջա­նա­կան կողմն ու­ղիղ կրա­կոց­նե­րով դա­դա­րեց­րել, խան­գա­րել է գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րը, խո­սում է այն մա­սին, որ դրանք հա­տու­կենտ չեն և հետևո­ղա­կա­նո­րեն ու հա­մա­կար­գա­յին կեր­պով ի­րա­կա­նաց­վող քա­ղա­քա­կա­նու­թյան բա­ղադ­րիչ­ներ են։ Կրա­կում են, որ­պես­զի այդ հո­ղա­տա­րածք­նե­րը չօգ­տա­գործ­վեն, մար­դիկ չմ­շա­կեն ի­րենց հո­ղա­մա­սե­րը, ո­րոնք գյու­ղե­րի բնակ­չու­թյան հա­մար ե­կամ­տի հիմ­նա­կան աղ­բյուրն են։ Ե­թե մար­դը չի կա­րո­ղա­նում ե­կա­մուտ ու­նե­նալ, նա վաղ թե ուշ ո­րո­շե­լու և լքե­լու է իր բնա­կա­վայ­րը. սա է Ադր­բե­ջա­նի հիմ­նա­կան նպա­տա­կը։ Ե­թե դրան գու­մա­րենք նաև ոտ­նձ­գու­թյուն­ներն Ար­ցա­խի են­թա­կա­ռուց­ված­քա­յին խո­ցե­լիու­թյան ուղ­ղու­թյամբ՝ նկա­տի ու­նեմ կա­պի խա­փա­նում­նե­րը կամ գա­զա­մա­տա­կա­րար­ման հետ կապ­ված խն­դի­րը 2022 թվա­կա­նի մար­տին, ա­պա ամ­բող­ջու­թյան մեջ այս ա­մե­նը հենց խո­սում է Ար­ցա­խը հա­յա­թա­փե­լու ադր­բե­ջա­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին։

-Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պանն այդ դեպ­քերն ար­ձա­նագ­րե­լու ուղ­ղու­թյամբ ի՞նչ աշ­խա­տանք է տա­նում ներ­կա­յում և այն ինչ-որ տեղ հասց­նե­լու ի՞նչ քայ­լեր է ձեռ­նար­կում։

-Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի հաս­տա­տու­թյունն իր հիմ­նա­կան գոր­ծա­ռույթ­նե­րի շր­ջա­նա­կում այս փու­լում փաս­տե­րի հա­վա­քագ­րում է ի­րա­կա­նաց­նում՝ հա­մա­պա­տաս­խան տե­ղե­կանք­ներ և զե­կույց­ներ պատ­րաս­տե­լու նպա­տա­կով։ Կփաս­տեմ, որ այդ զե­կույց­նե­րը ներ­կա­յում, ի­րոք, տե­ղե­կատ­վու­թյան ա­ռաջ­նա­յին աղ­բյուր և նյութ են դառ­նում մի­ջազ­գա­յին տար­բեր դե­րա­կա­տար­նե­րի հա­մար։ Մշ­տա­պես տպա­վո­րու­թյուն կար, որ Ար­ցա­խում այդ փաս­տե­րը հա­վա­քագ­րում, զե­կույց­ներ ենք պատ­րաս­տում, բայց Եվ­րո­պա­յում, Ռու­սաս­տա­նում կամ Ա­մե­րի­կա­յում որևէ մե­կը չի ծա­նո­թա­նում դրանց և մեծ հաշ­վով ազ­դե­ցու­թյուն չեն ու­նե­նում, բայց կա­րող եմ ա­սել, որ այդ­պես չէ։ Եվ­րո­պա­կան խոր­հր­դա­րա­նում կազ­մա­կերպ­ված քն­նարկ­ման նա­խօ­րեին՝ մինչև Բրյու­սել այ­ցե­լե­լը, հրա­պա­րա­կել էինք օ­գոս­տոս ամս­վա ըն­թա­ցում Ադր­բե­ջա­նի կող­մից Ար­ցա­խի ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րի խախտ­ման դեպ­քե­րի վե­րա­բե­րյալ մեր զե­կույ­ցը էս­կա­լա­ցիա­յի և Լա­չի­նի մի­ջանց­քի հետ կապ­ված դեպ­քե­րի մա­սին։ Հան­դի­պում­նե­րի և քն­նար­կում­նե­րի ժա­մա­նակ հա­մոզ­վել եմ, որ հա­մա­պա­տաս­խան ան­ձինք, ի­րոք, կար­դում են այդ զե­կույց­նե­րը և ամ­բող­ջու­թյամբ տե­ղե­կաց­ված են ի­րա­վի­ճա­կի մա­սին։ Բա­ցի այդ զե­կույց­նե­րից ցան­կա­ցած դեպ­քի կամ մի քա­նի դեպ­քե­րի վե­րա­բե­րյալ հան­դես են գա­լիս հայ­տա­րա­րու­թյամբ, ո­րոնք թարգ­ման­վում են տար­բեր լե­զու­նե­րով և ու­ղարկ­վում են ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյա­նը, մի­ջազ­գա­յին ոչ կա­ռա­վա­րա­կան ի­րա­վա­պաշտ­պան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին։
Ար­ցա­խի ՄԻՊ-ի հիմ­նա­կան գոր­ծա­ռույթն այս ի­րա­վի­ճա­կում մի­ջազ­գա­յին տար­բեր դե­րա­կա­տար­նե­րին ի­րա­զե­կելն է և հետևո­ղա­կան պա­հան­ջը՝ մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներգ­րավ­ված լի­նե­լու և ի­րենց ազ­դե­ցու­թյամբ զս­պե­լու Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիվ վար­քա­գի­ծը։ Ա­սել, թե բա­վա­րար­ված ենք մի­ջազ­գա­յին ար­ձա­գան­քով, այդ­քան էլ ճիշտ չի լի­նի, ո­րով­հետև ի­րա­պես ի­րա­վի­ճակն ա­վե­լի գոր­ծուն քայ­լեր և ա­վե­լի գոր­ծուն նե­րազ­դե­ցու­թյուն է պա­հան­ջում, բայց մյուս կող­մից էլ հաս­կա­նում ենք, որ այս ճա­կա­տը բաց թող­նե­լու ի­րա­վունք չու­նենք. պետք է որ­քան հնա­րա­վոր է ա­վե­լի ակ­տիվ և ար­դյու­նա­վետ շա­րու­նա­կենք այն աշ­խա­տան­քը, ո­րը պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ենք ի­րա­կա­նաց­րել և հրա­դա­դա­րի հաս­տա­տու­մից հե­տո այս եր­կու տա­րի­նե­րի ըն­թաց­քում։ Ներ­կա­յում ՄԻՊ աշ­խա­տա­կազ­մի կող­մից պատ­րաստ­վում է ըն­թա­ցիկ տար­վա նո­յեմ­բեր ամս­վա դեպ­քե­րի վե­րա­բե­րյալ հա­կիրճ տե­ղե­կանք, ո­րով կներ­կա­յաց­վեն նաև, թե ար­դյուն­քում ինչ­պի­սի վնաս է հասց­վել քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյա­նը, մար­դու ի­րա­վունք­նե­րի ինչ­պի­սի խախ­տում­նե­րի են հան­գեց­րել Ադր­բե­ջա­նի նման գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Պաշտ­պա­նը տե­ղե­կան­քը կհ­րա­պա­րա­կի նաև անգ­լե­րեն, ռու­սե­րեն ու ֆրան­սե­րեն և կու­ղար­կի տար­բեր մար­մին­նե­րի և մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի։

-Այս տա­րի, ընդ­հա­նուր առ­մամբ, նման քա­նի՞ դեպք է տե­ղի ու­նե­ցել։

-Ադր­բե­ջա­նա­կան ԶՈՒ-ի կող­մից հրա­դա­դա­րի հա­րյու­րա­վոր խախ­տում­նե­րից Ար­ցա­խի ՄԻՊ-ը և ի­րա­վա­պահ մար­մին­նե­րը հիմ­նա­կա­նում հաշ­վառ­ման են են­թար­կում այն դեպ­քե­րը, ո­րոնք նյու­թա­կան կամ մարդ­կա­յին վնա­սի են հան­գեց­րել։ Դեռևս ամ­բող­ջա­կան չենք ամ­փո­փել 2022 թվա­կա­նի տվյալ­նե­րը, բայց եր­կու տա­րի­նե­րի ըն­թաց­քում մինչև այս տար­վա նո­յեմ­բե­րի 13-ն ար­ձա­նագր­վել է 121 դեպք, երբ ադր­բե­ջա­նա­կան ԶՈՒ-ի ստո­րա­բա­ժա­նում­նե­րի կրա­կոց­նե­րը Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան խա­ղաղ բնա­կիչ­նե­րի ուղ­ղու­թյամբ հան­գեց­րել են մարդ­կա­յին կո­րուստ­նե­րի, մարմ­նա­կան և նյու­թա­կան վնաս­նե­րի։ Դրանց հետևան­քով սպան­վել է 18 անձ, այդ թվում՝ 3-ը քա­ղա­քա­ցիա­կան։ Նրան­ցից եր­կու­սը սպան­վել են գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նե­լու, մե­կը՝ կեն­սա­կան նշա­նա­կու­թյան՝ ջրա­մա­տա­կա­րար­ման խո­ղո­վակ­նե­րի վե­րա­նո­րոգ­ման ժա­մա­նակ։ Սպա­նու­թյան փոր­ձի է են­թարկ­վել 132 անձ (54-ը՝ քա­ղա­քա­ցիա­կան, 78-ը՝ զին­վո­րա­կան), հրա­զե­նա­յին վի­րա­վո­րում է ստա­ցել և ֆի­զի­կա­կան բռ­նու­թյան են­թարկ­վել 67 անձ (16-ը՝ քա­ղա­քա­ցիա­կան անձ)։Կան դեպ­քեր, երբ քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյու­նը ստա­ցել է տար­բեր աս­տի­ճա­նի վնաս­վածք­ներ, են­թարկ­վել է ֆի­զի­կա­կան բռ­նու­թյան։ Մաս­նա­վո­րա­պես գրանց­վել է ութ դեպք, երբ քա­ղա­քա­ցիա­կան ան­ձինք մո­լոր­վե­լու հետևան­քով հայ­տն­վել են ադր­բե­ջա­նա­կան հս­կո­ղու­թյան տակ գտն­վող տա­րածք­նե­րում, և ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի միջ­նոր­դու­թյամբ վե­րա­դարձ­վե­լուց հե­տո, նրան­ցից հին­գի պա­րա­գա­յում բժշ­կա­կան փոր­ձաքն­նու­թյու­նը ցույց է տվել, որ մար­դիկ են­թարկ­վել են ծե­ծի և խոշ­տանգ­ման։ Ինչ­պես նաև ադր­բե­ջա­նա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րի կող­մից 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 10-ից մինչև 2022 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 13-ն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում թի­րա­խա­վոր­վել է 13 բնա­կե­լի տուն, վնաս­վել կամ ոչն­չաց­վել է 8 գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կա, 22 տրանս­պոր­տա­յին մի­ջոց, 16 այլ գույք, հր­կիզ­վել է 5 այ­գի, խա­ղաղ բնակ­չու­թյու­նից հափշ­տակ­վել են մանր և խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­ներ:

-Նա­խորդ տար­վա հա­մե­մատ, կար­ծես, ա­վե­լի են ին­տեն­սի­վա­ցել այդ դեպ­քե­րը։

-Ադր­բե­ջա­նա­կան կողմն, օգտ­վե­լով աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կից, ռուս-ուկ­րաի­նա­կան ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­ռի­թից, փոր­ձում է ա­պա­կա­յու­նաց­նել ի­րա­վի­ճա­կը նաև Ար­ցա­խի շուրջ։ Նրանց ան­պատ­ժե­լիու­թյա­նը նպաս­տում է նաև այն հան­գա­ման­քը, որ բա­ցա­կա­յում է խա­ղա­ղա­պահ­նե­րի հս­տակ սահ­ման­ված ման­դատն այն տե­սան­կյու­նից, թե ինչ­պի­սի ար­ձա­գանք պետք է լի­նի, ե­թե ադր­բե­ջա­նա­կան կող­մը դի­մում է ու­ժի կի­րառ­ման։ Այս հար­ցի մա­սին բարձ­րա­ձայ­նել ենք նաև օ­գոս­տո­սի դեպ­քե­րի վե­րա­բե­րյալ հրա­պա­րակ­ված զե­կույ­ցում՝ քն­նարկ­ման ա­ռար­կա դարձ­նե­լու խա­ղա­ղա­պահ­նե­րի ման­դա­տի հար­ցը, ո­րով­հետև ա­ռանց մի­ջա­դե­պե­րի ու­սում­նա­սի­րու­թյան և հան­ցա­գործ­նե­րին պատ­ժի են­թար­կե­լու հս­տակ մե­խա­նիզ­մի, հնա­րա­վոր չէ հե­տա­գա­յում բա­ցա­ռել նման դեպ­քե­րի կրկ­նու­թյու­նը։

-Պա­րոն Ստե­փա­նյան, հնա­րա­վո՞ր է, որ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի մի­ջամ­տու­թյամբ ադր­բե­ջա­նա­կան կող­մի կրա­կոց­նե­րի պատ­ճա­ռով ընդ­հատ­ված գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վեն։

-Այ­սօր մենք ու­նենք մոտ 30 հա­մայնք, ո­րոնք պա­տե­րազ­մի հետևան­քով շփ­ման գծին շատ մոտ են հայ­տն­վել՝ 150 մետ­րից մինչև 2 կի­լո­մետր հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող բնա­կա­վայ­րե­րը նկա­տի ու­նեմ։ Խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյունն այդ տա­րածք­նե­րում թույլ է տա­լիս, որ­պես­զի մար­դիկ զբաղ­վեն գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րով։ Բայց ցա­վա­լիո­րեն նաև կան դեպ­քեր, երբ հենց խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյամբ են տե­ղի ու­նե­ցել հրա­դա­դա­րի խախ­տում­ներ, ինչ­պի­սին, օ­րի­նակ, Մար­տա­կեր­տում քա­ղա­քա­ցիա­կան ան­ձի՝ տրակ­տո­րիս­տի սպա­նու­թյունն էր։ Ի­հար­կե, խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյու­նը զս­պող ազ­դե­ցու­թյուն ու­նե­նում է, բայց կր­կին պետք է նշեմ, որ դեպ­քե­րի, մի­ջա­դե­պե­րի, ի­րա­գործ­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար ադր­բե­ջա­նա­կան կող­մը պետք է պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թարկ­վի, ա­ռանց ո­րի, ան­պատ­ժե­լիու­թյան մթ­նո­լոր­տում, նման մի­ջա­դե­պե­րը շա­րու­նակվե­լու են կրկն­վել։ Մաս­նա­վո­րա­պես՝ Խրա­մոր­թի պա­րա­գա­յում նո­յեմ­բե­րի 5-ին ա­ռա­ջին կրա­կոց­նե­րի հետևան­քով գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րը դա­դա­րեց­վե­ցին, ո­րոնք խա­ղա­ղա­պահ­նե­րի ժա­մա­նե­լուց հե­տո վե­րա­կան­գն­վել էին։ Նո­յեմ­բե­րի 12-ին, երբ հա­կա­ռա­կոր­դի կող­մից կրա­կոց­նե­րը կրկն­վե­ցին, գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րը դա­դա­րեց­վե­ցին։ Ու­նենք ձևա­վոր­ված փորձ, երբ նման դեպ­քե­րից հե­տո այ­ցե­լում են խա­ղա­ղա­պահ­նե­րը և հնա­րա­վոր է լի­նում շա­րու­նա­կել աշ­խա­տանք­նե­րը։

Զրույցը՝
Լուսինե ՇԱԴՅԱՆԻ