comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՅԿԸ ՏԱՊԱԼԵՑ ԲԵԼԻՆ, ԱՐՑԱԽՑԻՆ` ՉԱՐ ՈՒԺԵՐԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅԿԸ ՏԱՊԱԼԵՑ ԲԵԼԻՆ, ԱՐՑԱԽՑԻՆ` ՉԱՐ ՈՒԺԵՐԻՆ

Հունվարի 12-ին Դաշուշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տէր Մեսրոպ քահանա Խունոյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ Պատարագ։

Հայրական օրհնությամբ և ուղերձով Ստեփանակերտից ուխտավոր հավատացյալներին խոսք հղեց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Նա մաղթեց, որ նոր վերակառուցված այս եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագի օրհնությունը տարածվի գյուղում և ողջ տարածաշրջանում: Հայը, մասնավորապես արցախցին, իր ավանդապաշտությամբ, բարոյականությամբ, ծնողապատվությամբ ու հավատքով հաղթել և միշտ հաղթելու է չար ուժերին: Դա հատկապես հրատապ է մեր ժամանակներում, երբ պարտավոր ենք դիմակայել արդի մարտահրավերներին: 

Պատարագի ավարտին կատարվեց ջրօրհնեք։

Սոֆի Բաբայան

 

 

 

Media