comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԻ ՀՐԴԵՀԸ՝ ՀԵՏՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԹԱՂՄԱՆ ԽԱՐՈՒՅԿ
[ARM]     [RUS]     [ENG]

ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԻ ՀՐԴԵՀԸ՝ ՀԵՏՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԹԱՂՄԱՆ ԽԱՐՈՒՅԿ

Ավագ քահանա Անդրեյ ՏԿԱՉՈՎ

 Հրդեհներն ամենօրյա երևույթներ են: Նրանցից որոշները զոհերի քանակով և տարածման մասշտաբներով արժանանում են առանց բացառության համաշխարհային բոլոր ԶԼՄ-ների ուշադրությանը: Ճիշտ է, ընդամենը մեկ օրով: Բայց հրդեհներ կան, որոնց վիճակված է երկար ժամանակով իրենց վրա ուշադրություն սևեռել: Արդեն մոխիրը կհովանա, կսկսվի վերականգնման նախագծի շուրջ աշխատանքը, իսկ աշխարհը շարունակ կքննարկի. այնուամենայնիվ, այդ ի՞նչ էր, ինչու՞, ինչի՞ համար:

На данном изображении может находиться: небо, облако и на улицеԵս, ինչպես հավանաբար և դուք, ինչպես նաև ՙմենք՚, ՙնրանք՚ ու մնացյալ անձնական դերանունները, երբեք չեմ մտածել, որ կտեսնեմ Փարիզի Աստվածամոր բոցավառվող տաճարը: Առանձնապես բան էլ չկա համեմատալու այս մեկը հեռուստացույցով տեսած հրդեհներից որևէ ուրիշի հետ, եթե ոչ միայն 2001-ի սեպտեմբերի 11-ին կրակների մեջ գտնվող զույգ աշտարակների հետ: Այդ ժամանակ, ըստ երևույթին, ավարտվում էր սովորական աշխարհակարգը: Համաշխարհային թատրոնի կուլիսների հետևից բեմ սողոսկեց նոր իրականություն: Եվ ոչ ոք չուրախացավ այդ նորույթից: Մոտավորապես նույն զգացողությունը կա նաև այսօր: Նույնը կզգացվեր նաև Հռոմում Ներոնի սարքած հրդեհի ժամանակ, եթե այդ օրերին հեռուստատեսություն գոյություն ունենար:
На данном изображении может находиться: на улицеԲայց ամենասարսափելին հաճախ այն չէ, ինչ երևում է: Սարսափելին դեռ լսվում էլ է: Լսվում է անգամ կործանվող տաճարի համար ափսոսանքի ճիչերում: ՙՓարիզի այցեքա՜րտը՚, ՙՊաշտամունքի՜ ամենաճանաչված կառույցը՚, ՙՏարեկան տասնյակ միլիոնավոր զբոսաշրջիկնե՜ր՚, և այդպես շարունակ: Իսկ այդ ընթացքում այրվում է 12-րդ դարում հիմնադրված աղոթքի ամենահինավուրց տաճարը, և աղոթատան համար ոչ ոք չի սգում:
Ինչ-որ փորձագետ ռուսական կենտրոնական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում հեռախոսով ողբերգության առաջին ժամերին ասում էր. ՙՍա աղետ է: Գմբեթն արդեն փլվել է: Մենք կարող ենք ամբողջ տաճարը կորցնել: Պետք է աղաչել (ուշադրությու՜ն) ճակատագրին, բնությանը, որպեսզի տաճարն ամբողջությա՜մբ չկործանվի՚: Ուրեմն, աղաչեք ճակատագրին և բնությանը, ով կարողանում է դա անել: Միայն իմացեք նաև այն, որ հենց հրաժարման համար` աղոթելու Այն Աստծուն, Ում անվան համար կառուցվել է այդ տաճարը, ցանկության համար` աղոթելու ում ասես (ներառյալ բնությանը և ճակատագրին), միայն ոչ Նրան, տաճարները խլվում են մարդկանցից: Իսկ Աստվածամոր տաճարը, պարոնայք, խլվել է փարիզցիներից, ֆրանսիացիներից: Եվրոպացիներից` ընդհանրապես, ինչպես նաև մեզանից ու ձեզանից է խլվել: Խլվել է Աստծո, մոռացված ու անտեսված Աստծո կողմից, Ում սրբավայրերը ՙմշակութային ժառանգության օբյեկտների՚ են վերածվել:
Սրբավայրերը խլվում են նրանցից, ովքեր սրբավայրեր ունենալուն արժանի չեն: Ռուսները պետք է սա լավ իմանան սեփական պատմության փաստերից: Աստվածամոր տաճարի բախտը դեռ բերել է: Նրան դիպչել են Աստծո ձեռքը և կրակի տարերքը: Իսկ մի՞թե ամբողջ Եվրոպայով մեկ քիչ տաճարներ կան, որոնք քաղաքակիրթ ձևով ու կամա՛ց-կամաց սպանվել են եվրոպացիների կողմից վերջին տասնամյակներին: Հավատի թուլացման պատճառով այդ տաճարներում նախ դադարել են աղոթքներ հնչել, ու նրանք դատարկվել են: Եվ այդ ժամանակ քաղաքակիրթ մարդիկ դրանք պանդոկների, հյուրանոցների, ավտովերանորոգման արհեստանոցների, սպորտդահլիճների և այլնի վերածեցին: Ինչ-որ մեկը լացե՞լ է: Եթե այո, ապա այդ լացող ձայնին մինչև հեռուստաստուդիաներ հասնել չթույլատրվեց: Իսկ ինչպես հայտնի է, եթե մարդիկ լռում են, ապա քարերն են աղաղակում:
18-րդ դարում Փարիզի Աստվածամոր տաճարը պետք է քանդվեր: Հարկա՜վ: Ռոբեսպիերը Փարիզի գլխավոր տաճարը ՙխավարամտության պատվար՚ կոչեց և այն քանդելուց հրաժարման դիմաց փարիզցիներից փրկագին պահանջեց աշխարհով մեկ տեղի ունենալիք հեղափոխությունների կարիքների համար: Ոչ մի բան չի՞ հիշեցնում: Այո՜, այո, դրանք համաշխարհային հեղափոխության տեսության և պրակտիկայի նախակարապետներն են: Կոմինտերնի նախակարապետները: Տաճարն այդ ժամանակ կանգուն մնաց, բայց հրապարակայնորեն պղծվեց: Հանրապետությունը քրիստոնեության փոխարեն Գերագույն էության և Բանականության պաշտամունքն էր ներմուծում: 1793թ. Աստվածամոր տաճարում տեղի ունեցավ նոր պաշտամունքի թատերականացված ներկայացում: Փարիզի դերասանուհիներից մեկը, որով գրեթե կիսամերկ էր, տաճարի խորանում Բանականության աստվածուհուն էր մարմնավորում: Տաճարը հանդուրժեց դա, բայց ամեն բան սահման ունի: Եթե նա մարդ լիներ, նա տարեցտարի կմռայլվեր` լսելով հրապարակում հնչող ձայներն ու տեսնելով` ինչպես են փոխվում իր կամարների ներքո անցնող մարդիկ: Վերջիվերջո, այն միլիոնավոր զբոսաշրջիկներից, ովքեր ամեն տարի այցելել են տաճարը, քանիսն է եկել աղոթելու համար: Ամոթ է ասել: Լավ կլինի պատասխան չտալ:
Իսկ եթե եկեղեցում չեն աղոթում, նա մահանում է: Նախքան այրվելը, նա (Եվրոպայի մնացյալ քրիստոնեական սրբավայրերին հավասար) տանջվել է պարապ անբանների խառնիխուռն ամբոխի պատճառով ու կուրացել ֆոտոխցիկների անվերջանալի լուսարձակումներից: Հիմա լուսանկարվելու սիրահարները ՙֆոնին՚ մի օրով կսգան: Բայց հետո կմխիթարվեն ու անգամ կուրախանան, քանի որ ՙմարմրացող կրակի ֆոնին արված լուսանկարներն ավելի ՙշլացուցիչ՚ են, քան սև քարերի ֆոնին արվածները…՚
Սոսկալի օրինաչափություն ու անգամ անողոքություն կա` կապված այդ հրդեհի վայրի հետ` իր հանկարծակիությամբ հանդերձ: Միայն թե այն Եվրոպայի թաղման խարույկի դեր չունենա, որից հանկարծակիորեն և ընդմիշտ վերցվում է այն, ինչը նա ինքն է դադարել գնահատել ու ներքուստ վաղուց կորցրել: