comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Իմ շատ սիրելի ու պաշտելի հայրենակիցներ ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ՝ ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ
Logo
Print this page

Իմ շատ սիրելի ու պաշտելի հայրենակիցներ ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ՝ ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

Այս ուրախ, Փրկական, հաղթական, ամենամեծ Սուրբ Ավետիսն եմ բերում Ձեզ բոլորիդ Ստեփանակերտի Սբ. Աստվածածին նորակառույց Մայր Տաճարի Սուրբ Խորանից։

 Ահա մեզ համար մի մեծագույն խորհուրդ, սքանչելի և պայծառ իրականություն։

Աստված մարդացավ, Աստծո արքայությունը քարոզեց, սերը և իր Աստվածային խաղաղությունը շնորհեց։
Երեսուներեք տարի Աստծո Անմեղ Գառան պես ապրեց և Իրեն խաչ հանեցին։
Դրախտում անմահությունն էր տիրում, բայց նենգ սատանայի դրդմամբ մարդ արարածը ընդամենը մեկ արգելք խաղտեց և դրանով մեղք մտցրեց աշխարհ, որի հետևանքով զրկվեց մարմնական հավիտենականությունից։ Ցավ տառապանք բերեց այս աշխարհ, խաթարվեց կենդանական աշխարհի ներդաշնակությունը։
Ադամի ու Եվայի անզգոնությունն էր պատճառը այս ամենի։
Բայց Արարիչն Աստված, սիրելով մարդ արարածին, ձեռք մեկնեց նրան և Իր Միածին Որդուն աշխարհ ուղարկեց որպես Մատաղացու Գառ, հանուն նրա, որ մարդ էակին փրկի մարմնական մահից։ Դա էր միակ մեր փրկվելու փրկագինը։
Բայց մահը իշխանություն չունի անմեղության ու աստվածության վրա, այդ իսկ պատճառով էլ Քրիստոս երրորդ օրը Փառավոր Հարություն առավ, տալով մեզ հնարավորություն Հարություն առնելու Ահեղ Դատաստանի ժամանակ, որպեսզի հավերժության քաղաքացի դառնանք, դառնանք Աստվածամարդ և Տիրոջ օգնականներ ապագա արարչագործության մեջ։
Ահա, թե ինչին է մեզ պատրաստում Ինքն Աստված։
Ահա, թե ինչ պատիվ է տալիս մեզ և ինչ մեծ զոհաբերության գնաց Աստված, Իր իսկ Միածին Որդուն զոհաբերեց մեր փրկության համար, Աստվածամարդ դառնալու նպատակով։
Ահա այս Հարության տոնի մեծ և սքանչելի խորհուրդը, ահա մեր ճշմարիտ հավատքի բուն Փրկական Էությունն ու իմաստը։
Ուրախացեք, ապրեք, հավատացեք, բարի գործերով Ձեզ զարդարեք և խնդրեք Տիրոջից խաղաղություն ու սեր համայն աշխարհի։
Թող Հարությալ Քրիստոս օրհնի մեր Ազգն ու Հայրենիքը, Բանակն ու Եկեղեցին, մեծ ու փոքրին` շնորհելով մեզ Սուրբ Հարության Փրկական ու հաղթական ոգին։

ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ՝
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ
ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ
ՊԱՐԳԵՎ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.