ՎԵՐ ՀԱՌ­ՆԵՑ ԵՐ­ԿԱՐ ՍՊԱՍ­ՎԱԾ ՊԱ­ՀԱ­ՊԱՆ ԲԵՐ­ԴԱ­ԽԱ­ՉԸ

Ա­նա­հիտ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆ

ք. Աս­կե­րան

Աս­կե­րա­նի դի­մա­ցի բար­ձուն­քում օ­րերս տե­ղադր­վեց քրիս­տո­նեա­կան հա­վատ­քի խոր­հր­դա­նիշ խա­չը, ո­րին տր­վել է Բեր­դա­խաչ ան­վա­նու­մը։ Այն մե­տա­ղա­կան է, 18 մետր բար­ձու­թյամբ։ Տե­ղան­քը, որ­տեղ կանգ­նեց­վել է խա­չը, բա­վա­կա­նին բարդ և դժ­վա­րին էր շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի և տեխ­նի­կա­յի տե­ղա­շար­ժի հա­մար։ Եվ միայն Աստ­ծո կա­մոք և օրհ­նու­թյամբ, ինչ­պես նաև այդ Աստ­վա­ծա­հա­ճո գոր­ծի մաս­նա­կից ան­ձանց նվի­րա­կան ու տք­նա­ջան աշ­խա­տան­քի շնոր­հիվ Բեր­դա­խա­չը հպար­տո­րեն վեր խո­յա­ցավ Աս­կե­րա­նի դի­մաց։

Շր­ջա­նի Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցու սպա­սա­վոր Տեր Մես­րոպ քա­հա­նա Խու­նո­յա­նը կա­տա­րեց Բեր­դա­խա­չի օծ­ման, ինչ­պես նաև գե­ղե­ցիկ ու բա­րի նա­խա­ձեռ­նու­թյու­նը կյան­քի կո­չած ան­ձանց և նրանց ըն­տա­նիք­նե­րի օրհ­նու­թյան ա­րա­րո­ղա­կարգ։ Նա ա­ղոթք բարձ­րաց­րեց առ Աստ­ված` Ար­ցախ աշ­խար­հի հա­րատև խա­ղա­ղու­թյան հա­մար, որ­պես­զի Սուրբ խա­չը զո­րա­վիգ լի­նի մեր սահ­ման­ներն ա­նա­ռիկ պա­հող զին­վոր­նե­րին, աս­կե­րան­ցի­նե­րին։
Գաղտ­նիք չէ, որ խա­չը քրիս­տո­նյա­նե­րիս հա­մար Աստ­ծո հան­դեպ հա­վա­տի և մեծ սի­րո խոր­հր­դա­նիշ է, հա­վատ, որ փո­խանց­վել է սերն­դե­սե­րունդ, ապ­րեց­րել հա­յե­րիս։
Աս­կե­րա­նում խաչ տե­ղադ­րե­լու գա­ղա­փարն ու նա­խա­ձեռ­նու­թյու­նը պատ­կա­նում է մի խումբ ան­ձանց` Ի­վան Հա­րու­թյու­նյա­նին, Մա­րատ Հայ­րա­պե­տյա­նին, Ի­գոր Գրի­գո­րյա­նին, Ա­րամ Աս­րյա­նին, Է­րիկ Վեր­դյա­նին, Սա­սուն և Մհեր Ա­ղա­ջա­նյան­նե­րին, Ար­տուր Բա­ղուն­ցին, Ա­րա­յիկ Գաս­պա­րյա­նին, Ար­սեն Գրի­գո­րյա­նին։ Մտահ­ղա­ցումն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նե­լուն ա­ջակ­ցել է Աս­կե­րա­նի պատ­վա­վոր քա­ղա­քա­ցի Կա­րեն Շահ­րա­մա­նյա­նը։
Խա­չը մեր մշա­կույ­թի ու էու­թյան մի մասն է, քան­զի աշ­խար­հի ա­ռա­ջին քրիս­տո­նյա ժո­ղո­վուրդն ենք: Նաև այդ մեծ հա­վատ­քի հա­մար պետք է խա­չեր բարձ­րաց­վեն հայ­կա­կան բո­լոր բնա­կա­վա­յե­րում, հա­մոզ­ված են նա­խա­ձեռ­նու­թյան հե­ղի­նակ­նե­րը։ Նրանք նաև նշե­ցին, որ այս օր­վան եր­կար են սպա­սել, և այս մտահ­ղա­ցու­մը կյան­քի կո­չե­լը նաև հո­գու պա­հանջ էր, ո­րով էլ ա­վե­լի ամ­րապ­նդ­վեց ի­րենց հա­վատն առ Աստ­ված։
Շու­տով նա­խա­տես­վում է բա­րե­կար­գել Բեր­դա­խա­չի շր­ջա­կայ­քը և լու­ծել լու­սա­վո­րու­թյան հար­ցը։
Բեր­դա­խա­չի տե­ղադ­րու­մով սր­բա­տե­ղի­նե­րի թիվն Ար­ցա­խում ա­վե­լա­ցավ ևս մե­կով։ Իս­կա­պես, զո­րեղ են այն մար­դիկ, ով­քեր Աստ­ծո պատ­գամ են կա­տա­րում, ով­քեր բարձ­րա­ձայ­նում են ի­րենց հա­վատ­քի մա­սին։ Մաղ­թում ենք, որ Աստ­ծո օրհ­նու­թյունն ու բա­րեգ­թու­թյունն ան­պա­կաս լի­նի բո­լո­րից։
Հու­սանք` խա­չի տե­ղադ­րու­մը հա­վի­տե­նա­կան կյան­քի, Աստ­ծո հան­դեպ ան­դա­վա­ճան սի­րո և մեծ հա­վատ­քի առ­հա­վատ­չյան լի­նե­լու բա­ցի, նաև Աստ­ծո խոս­քի մեջ ապ­րե­լու պատ­գամ է...