comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՉՔԱՐԻ ՕԾՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՉՔԱՐԻ ՕԾՈՒՄ

Սոֆի Բաբայան

 Սեպտեմբերի 3-ին Ստեփանակերտի նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ օծվեց Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձին նվիրված խաչքարը:

Բարերարներ Վաչագան Ղազարյանն ու իր տիկին Ռուզաննա Բեգլարյանը խաչքարը տեղադրեցին տոնական օրվա առթիվ, որի վրա փորագրված է ՛՛Հույս ի Լույս, Հավատ ի Աստված,  Սեր ի Արցախ՛՛: Օծման արարողությունից հետո, հյուրերը, զինվորների ու հավատավոր ժողովրդի հետ, Մայր եկեղեցում մասնակցեցին Հանրապետական մաղթանքին ու աղոթքին: Աղոթք բարձրացվեց Արցախի հանրապետության, իշխանության, նախագահի, ժողովարանի, զինվորների, մանուկների և ժողովրդի  համար:

Մաղթանքից հետո Պարգև Սրբազանը հանդես եկավ պատգամով, որն ավարտեց հուսադրող խոսքերով. ՛՛Աստված ասում է, զավակներս ես միշտ ձեզ հետ եմ: Եղեք միաբան, սիրով, հավատքով: Եվ, եթե Աստված մեզ հետ է, ով կարող է մեզ դեմ կանգնել: Շնորհավորում եմ նոր խաչքարի զետեղումը, շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի առթիվ, մաղթում եմ մեր իշխանավորներին երկնային իմաստություն, ժեղովրդին՝ խաղաղություն,  զինվորներին՝ ողջություն և քաջություն, մանուկներին՝ կատարյալ ուրախություն, տարեցներին էլ՝ Սուրբ Հոգուց մխիթարություն՛՛:

Մեզ հետ ճեպազրույցում բարերարները նշեցին, որ երբ առաջին անգամ այցելեցին այս եկեղեցին, անմիջապես որոշեցին Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ խաչքար նվիրաբերել եկեղեցուն: Ըստ նրանց խաչքարը մեր աղոթքն է առ Աստված, մեր ինքնության և միասնության խորհրդանիշը:

Ի դեպ Ռուզաննա Բեգլարյանը գրող Հրաչյա Բեգլարյանի դուստրն է:

Օծման արարողությանը ներկա էր ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

 

 

Media