[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԹ­ՆՈՒ­ԹՅՈՒՆՆ ՍԿ­ՍՈՒՄ Է ՄԵ­ԶԱ­ՆԻՑ

Սո­ֆի ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի Աստ­վա­ծա­մոր Սուրբ Հո­վա­նի Մայր տա­ճա­րի օծ­ման ա­րա­րո­ղու­թյու­նից կես տա­րի անց ցան­կու­թյուն ա­ռա­ջա­ցավ զրու­ցել ե­կե­ղե­ցու հով­վի հետ. այս կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Մայր տա­ճա­րը կա­րո­ղա­ցա՞վ, ար­դյոք, իր շուր­ջը հա­մախմ­բել Քրիս­տո­սի մո­լոր­ված զա­վակ­նե­րին: Ինչ­պես ե­կե­ղե­ցու հոգևոր հո­վիվն է իր պատ­գամ­նե­րից մե­կում ա­սել` կես տա­րին, այս­պես կոչ­ված` հե­տա­խու­զա­կան շր­ջան էր, ո­րի ըն­թաց­քում հասց­րել են միայն ՙսեր­մեր՚ ցա­նել: Կես տար­վա մեջ դե­պի ե­կե­ղե­ցի մարդ­կանց զգա­լի հոսք է նկատ­վում: Ու­րա­խա­լի է, որ շա­տե­րը, զուտ հե­տաք­րք­րու­թյու­նից դրդ­ված, ե­կե­ղե­ցի մտ­նե­լով և տես­նե­լով ի­րենց հա­մար ան­ծա­նոթ ա­րա­րո­ղու­թյուն­ներ, ինչ­պես նաև լսե­լով քա­հա­նա­յի հե­տաքր­քիր ու բա­նի­մաց պատ­գամ­նե­րը՝ ցան­կա­նում են ա­ռա­վել մո­տի­կից ծա­նո­թա­նալ հոգևոր կյան­քին: Բայց, ցա­վոք, ո­մանց հա­մար ե­կե­ղե­ցին դեռևս միայն զուտ զբո­սաշր­ջու­թյան, մոմ վա­ռե­լու կամ սել­ֆի ա­նե­լու վայր է, ուս­տի այս մար­դիկ, չու­նե­նա­լով հա­մա­պա­տաս­խան գի­տե­լիք­ներ, բարձր զրույց­նե­րով, աղ­մու­կով, հե­ռա­խո­սա­զան­գե­րով խան­գա­րում են ծե­սե­րին: Գու­ցե այն ծրագ­րե­րը, ո­րոն­ցից շա­տե­րը կյան­քի են կոչ­վել ար­դեն նո­յեմ­բեր ամ­սից, վեր­ջին­նե­րիս էլ կօգ­նեն ձեռք բե­րել անհ­րա­ժեշտ գի­տե­լիք­ներ ու մաս­նակ­ցել ա­րա­րո­ղու­թյուն­նե­րին: 

Ստե­փա­նա­կեր­տի Աստ­վա­ծա­մոր Սուրբ Հո­վա­նի Մայր տա­ճա­րի հոգևոր հո­վիվ Տեր Ներ­սես քա­հա­նա ԱՍ­ՐՅԱ­ՆԻ հետ զրույ­ցից տե­ղե­կա­ցանք ե­կե­ղե­ցում նո­յեմ­բեր ամ­սից մեկ­նար­կած, Ար­ցա­խի հա­մար ան­նա­խա­դեպ նոր ծրագ­րե­րի մա­սին:

-Տեր Հայր, ի՞նչն է խթան հան­դի­սա­ցել նոր ծրագ­րեր սկ­սե­լու հա­մար, չէ՞ որ ա­ռանց այն էլ Մայր տա­ճա­րում ձեր ծա­ռա­յու­թյունն այն­քան էլ դյու­րին չէ:


-Մենք նո­յեմ­բե­րից սկ­սել ենք ծա­ռա­յու­թյուն­նե­րի նոր փուլ: Ըստ էու­թյան, ե­կե­ղե­ցու բաց­ման ա­ռա­ջին իսկ օ­րե­րից մենք ու­նենք հով­վա­կան գոր­ծու­նեու­թյան աս­տի­ճա­նա­կան ընդ­լայն­ման ծրա­գիր: Քա­նի որ ե­կե­ղե­ցու բաց­մա­նը հա­ջոր­դեց Հի­նանց շր­ջա­նը (Զատ­կից մինչև Հո­գե­գա­լուստ հի­սուն օր­վա շր­ջա­նը կոչ­վում է ՙՀի­նունք՚), մենք ձեռ­նա­մուխ ե­ղանք պե­տա­կան կա­ռույց­նե­րում տնօրհ­նե­քի կար­գի կա­տար­մա­նը: Այս ծրագ­րի շնոր­հիվ, բա­ցի նրա­նից, որ մենք նրանց փո­խան­ցում ենք ե­կե­ղե­ցու օրհ­նու­թյունն ու Քրիս­տո­սի Հա­րու­թյան ա­վե­տի­սը, նաև ա­ռիթն օգ­տա­գոր­ծե­լով, փոր­ձում ենք ե­կե­ղե­ցա­կան կյան­քին ակ­տիվ ներգ­րավ­վա­ծու­թյուն չու­նե­ցող ՀԱԵ հետևորդ­նե­րին ևս մեկ ան­գամ հոգևոր սնունդ փո­խան­ցել: Երկ­րորդ ծրա­գի­րը հոգևոր քա­րոզ­չու­թյունն է, որն ի­րա­կա­նաց­վում է ուր­բաթ օ­րե­րին ժա­մը 16:00-17:00 ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում: Ինչ­պես գի­տեք, ե­կե­ղե­ցու ներք­նա­հար­կը նա­խա­տես­ված է հենց քա­րոզ­չու­թյան հա­մար, բայց քա­նի որ դեռևս կա­հա­վոր­ված չէ, ջե­ռու­ցում էլ չկա, ո­րո­շե­ցինք քա­րոզ­չու­թյան ծրա­գի­րը չհե­տաձ­գել, այլ սկ­սել հի­մա. ե­թե սպա­սենք կա­տա­րյալ պայ­ման­նե­րի, հնա­րա­վոր է եր­բեք էլ չգոր­ծենք:


-Տեր Հայր, քա­նի որ ուր­բա­թը աշ­խա­տան­քա­յին օր է, ժամն էլ հար­մար չէ, հնա­րա­վոր չէ, ար­դյո՞ք, փո­խել օրն ու ժա­մը:


-Ա­յո, ես էլ եմ լսել նման մտա­հո­գու­թյուն­ներ: Մենք կըն­դա­ռա­ջենք հա­վա­տա­ցյալ­նե­րին, և դեկ­տեմ­բեր ամս­վա երկ­րորդ շա­բաթ­վա մեջ քա­րոզ­չու­թյան օ­րը կտե­ղա­փո­խենք հինգ­շաբ­թի՝ ժա­մը 18:00-19:00-ը: Բայց պետք է ցա­վով նշեմ, որ այն մար­դիկ, ով­քեր ակ­տիվ բո­ղո­քում են Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցում քա­րոզ­չու­թյան պա­կա­սից, ոչ միայն ուր­բաթ օ­րը, այլև, առ­հա­սա­րակ, չեն գա­լիս ան­գամ պա­տա­րագ­նե­րին: Լա­վա­գույն դեպ­քում մտ­նում են մի կարճ ժա­մա­նա­կով, մոմ վա­ռում, լու­սան­կար­վում և հե­ռա­նում: Ես վս­տահ չեմ, որ օ­րը և ժա­մը փո­խե­լը մարդ­կանց մեծ հոսք կա­պա­հո­վի…


-Կար­ծում եմ` մարդ­կանց քա­նա­կը չպետք է ձեզ հու­զի, ի վեր­ջո, Հի­սուսն էլ 12 ա­ռա­քյալ­նե­րի օգ­նու­թյամբ քրիս­տո­նեու­թյու­նը տա­րա­ծեց ամ­բողջ աշ­խար­հում:


-Ի­հար­կե, ե­թե ան­գամ մեկ հո­գի լի­նի, ես ան­պայ­ման կքա­րո­զեմ: Չէ՞ որ քա­հա­նա­յի հիմ­նա­կան գոր­ծը դա է: Ինչ­պես ա­սում է Հով­հան Ոս­կե­բե­րա­նը` հոգևո­րա­կա­նը պետք է միշտ քա­րո­զի, ան­կախ նրա­նից լսող կա նրան, թե չէ: Ինչ­պես աղ­բյու­րից է մշ­տա­պես ջուր բխում, ան­կախ նրա­նից խմող կա, թե ոչ: Բնա­կա­նա­բար, մարդ­կանց պա­սի­վու­թյան մեջ մեր մեղ­քի բա­ժինն էլ կա, պետք է ա­մեն մեկս տես­նենք մեր թե­րու­թյուն­ներն ու շտ­կենք:
Մենք պլա­նա­վո­րում ենք նաև շու­տով կազ­մա­կեր­պել հոգևոր զրույց­ներ, որ էու­թյամբ տար­բեր­վում է քա­րոզ­չու­թյու­նից: Զրույց­նե­րի ըն­թաց­քում հա­վա­տա­ցյալ­նե­րը քա­հա­նա­յի, մյուս սպա­սա­վոր­նե­րի և ի­րար հետ հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան շփ­վե­լու, կիս­վե­լու հու­զող հար­ցե­րով, մտա­հո­գու­թյուն­նե­րով, հոգևոր վկա­յու­թյուն­նե­րով: Սա հնա­րա­վո­րու­թյուն կտա նրանց ի­րար հետ մտեր­մա­նա­լու: Ի վեր­ջո, այս ծրագ­րե­րի վերջ­նա­կան նպա­տա­կը կա­յուն և հա­սուն ե­կե­ղե­ցա­կան հա­մայնք ստեղ­ծելն է:


-Շա­տե­րը ցան­կա­նում էին Հա­ղոր­դու­թյուն ստա­նալ նաև շա­բաթ օ­րե­րին: Գի­տենք, որ այս ուղ­ղու­թյամբ ևս ըն­դա­ռա­ջել եք հա­վա­տա­ցյալ­նե­րին:


-Հաշ­վի առ­նե­լով, որ մեր հա­վա­տա­ցյալ­նե­րի մեջ կան վա­տա­ռողջ մար­դիկ, փոքր ե­րե­խա ու­նե­ցող­ներ, հղի կա­նայք, ով­քեր միշտ չեն կա­րո­ղա­նում կի­րա­կի օ­րե­րին եր­կու­սու­կես ժամ մաս­նակ­ցել Սուրբ Պա­տա­րա­գին, ո­րո­շե­ցինք շա­բաթ օ­րե­րին կա­տա­րել թիվ պա­տա­րագ և տալ Հա­ղոր­դու­թյուն: Այս ծրա­գի­րը նույն­պես սկ­սե­ցինք ի­րա­կա­նաց­նել նո­յեմ­բեր ամ­սից, բայց ակ­տի­վու­թյուն ա­պա­հո­վե­լու հա­մար հա­վա­տա­ցյալ­նե­րը նույն­պես պետք է օգ­նեն` նոր ծրագ­րե­րի մա­սին տե­ղե­կաց­նե­լով մյուս­նե­րին:

-Տեր Հայր, շա­տե­րը բո­ղո­քում են, որ չեն կա­րո­ղա­նում գալ ժա­մեր­գու­թյուն­նե­րի` ցր­տի պատ­ճա­ռով: Ինչ­պե՞ս է լուծ­վե­լու ե­կե­ղե­ցու ջե­ռուց­ման հար­ցը:


-Նախ նշեմ, որ քրիս­տո­նեու­թյու­նը հար­մա­րա­վե­տու­թյան կրոն չէ. չէ՞ որ քրիս­տո­նյա­նե­րը մեծ զո­հո­ղու­թյուն­նե­րի գնով են պաշտ­պա­նել ի­րենց հա­վատ­քը, իսկ այ­սօր մենք չենք ու­զում ան­գամ մի քիչ դի­մա­նալ ցր­տին: Ի­հար­կե, ջե­ռուց­ման մա­սին մտա­ծում ենք: Բայց քա­նի որ ե­կե­ղե­ցին չու­նի հո­վա­նա­վոր, ոչ էլ ան­գամ խաչ­քա­վոր, ստիպ­ված ենք օգտ­վել թե­մի մի­ջոց­նե­րից, ին­չը սխալ եմ հա­մա­րում, քա­նի որ թե­մի խն­դիր­ներն էլ շատ են:


-Իսկ տա­սա­նոր­դի հարցն ինչ­պե՞ս է դր­ված: Գու­ցե հա­վա­տա­ցյալ­նե­րը կա­րո­ղա­նա՞ն տա­սա­նորդ­նե­րի մի­ջո­ցով ինչ-որ կերպ հո­գալ ե­կե­ղե­ցու կա­րիք­նե­րը:


-Չնա­յած որ նախ­կի­նում հոգևո­րա­կան­նե­րին հենց հա­մայնքն էր պա­հում, այ­նուա­մե­նայ­նիվ, մենք չենք շո­շա­փում տա­սա­նոր­դի թե­ման, ո­րով­հետև դա կա­րող է սխալ մեկ­նա­բան­վել: Ա­մեն հա­վա­տա­ցյալ իր խղ­ճով է շարժ­վում: Մենք երբևէ աչք չենք դնում նրանց գու­մար­նե­րի վրա: Իսկ 21-րդ դա­րում մարդ­կանց մոտ ա­վե­լի շատ սպա­ռո­ղա­կան հո­գե­բա­նու­թյունն է գոր­ծում, ա­մեն ին­չից փոր­ձում են օ­գուտ քա­ղել սե­փա­կան ան­ձի հա­մար: Ցա­վոք, այս մտա­ծո­ղու­թյամբ մար­դիկ մտ­նում են ե­կե­ղե­ցի և ա­մեն ին­չից դժ­գո­հում, չմ­տա­ծե­լով, որ այդ հար­ցե­րի լու­ծու­մը բո­լո­րիս խն­դիրն է:


-Վեր­ջերս մա­մու­լում և սոց­ցան­ցե­րում ակ­տիվ շր­ջա­նառ­վում է ՀԵՊ ա­ռար­կա­յի դա­սա­վանդ­ման թե­ման: Ի՞նչ եք կար­ծում, ա­վե­լի լավ չէր լի­նի, որ դրա փո­խա­րեն դպ­րոց­նե­րում դա­սա­վանդ­վեր կամ քա­րոզ­վեր Ա­վե­տա­րա­նը՝ ա­ռա­քե­լա­կան ու ճիշտ վար­դա­պե­տա­կան մո­տեց­մամբ:


-Որ­քա­նով տե­ղե­կաց­ված եմ, ՀԵՊ ա­ռար­կա­յի դա­սա­վան­դումն սկս­վել է Ար­ցա­խից` Պարգև ար­քե­պիս­կո­պո­սի ան­մի­ջա­կան ա­ջակ­ցու­թյամբ, այ­նու­հետև տա­րած­վել է ամ­բողջ Հա­յաս­տա­նով: Սկզ­բում ա­ռար­կան կրոն էր կոչ­վում, բայց քա­նի որ բո­ղոք­ներ ե­ղան այ­լա­դա­վան ծնող­նե­րից, այն փո­խա­րին­վեց ա­վե­լի ըն­դու­նե­լի՝ ՙՀայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն՚ տար­բե­րա­կով: Ի­հար­կե, թե­րու­թյուն­ներ այս­տեղ կան, քա­նի որ ա­ռար­կան դա­սա­վան­դում են ոչ մաս­նա­գետ­նե­րը, ան­գամ ա­ղան­դա­վոր­նե­րը, ո­րոնք էլ, օգտ­վե­լով ա­ռի­թից, ի­րենց քա­րոզ­չու­թյուն­ներն են ա­նում: Ինչ մնում է այն ա­ռա­ջար­կու­թյա­նը, թե իբր ա­ռար­կան կա­րե­լի է ներգ­րա­վել հա­յոց պատ­մու­թյան մեջ, ըն­դու­նե­լի չէ, քա­նի որ այս­տեղ կան կրո­նա­կան տար­րեր: Ո­մանք ա­սում են, որ կան փոք­րա­մաս­նու­թյուն­ներ, ո­րոնց կար­ծի­քը նույն­պես պետք է հաշ­վի առն­վի: Ժո­ղովր­դա­վա­րու­թյան գա­ղա­փար­նե­րով տո­գոր­ված այս մար­դիկ հաշ­վի չեն առ­նում, որ ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը ժո­ղովր­դի մե­ծա­մաս­նու­թյան իշ­խա­նու­թյունն է, այլ ոչ թե ա­ռան­ձին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի: Երբ երկ­րի ղե­կա­վար է ըն­տր­վում, ոչ բո­լորն են գոհ մնում, բայց ըն­տր­վում է նա, ում մե­ծա­մաս­նու­թյունն է հա­վա­նու­թյուն տա­լիս: Չպետք է մո­ռա­նանք, որ հայ ժո­ղովր­դի մեծ մա­սը Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հետևորդ է, ուս­տի պետք է հարգ­վեն մե­ծա­մաս­նու­թյան ցան­կու­թյունն ու կար­ծի­քը: Բայց ՀՀ-ում ապ­րում են այլ ազ­գի մար­դիկ ևս, ո­րոնք փոք­րա­մաս­նու­թյուն են կազ­մում, և ե­թե դպ­րոց­նե­րում պար­տա­դիր դա­սա­վանդ­վում է հա­յոց պատ­մու­թյուն, հա­յոց լե­զու, հի­մա ինչ է ստաց­վում, դրանք էլ պետք է հան­վի, որ­պես­զի վի­րա­վոր­վող չլի­նի՞: Սա կար­ծես թե հաս­կա­նում են, բայց ա­հա ինչ վե­րա­բեր­վում է հոգևո­րին, նա­խընտ­րու­թյուն­նե­րը փոխ­վում են: Կոնկ­րետ իմ կար­ծի­քով, ցան­կա­լի է, որ ՀԵՊ ա­ռար­կա­յի փո­խա­րեն դպ­րոց­նե­րում տար­վի Ա­վե­տա­րա­նի քա­րոզ­չու­թյուն:


-Տեր Հայր վեր­ջում կցան­կա­նա­յինք անդ­րա­դառ­նալ ե­կե­ղե­ցու երգ­չախմ­բի և դպ­րաց դա­սի հա­մալր­ման հա­մար ե­րե­խա­նե­րի ներգ­րավ­ման վե­րա­բե­րյալ Ձեր վեր­ջին հայ­տա­րա­րու­թյա­նը: Շատ հա­վա­տա­ցյալ ծնող­ներ որգևոր­ված են այդ հայ­տա­րա­րու­թյամբ: Կա ար­դյո՞ք տա­րի­քա­յին սահ­մա­նա­փա­կում:


-Կարևո­րը ե­րե­խա­յի ցան­կու­թյունն է: Կըն­դուն­վեն դպ­րո­ցա­հա­սակ ե­րե­խա­ներ, միայն աղ­ջիկ­նե­րը պետք է ու­նե­նան եր­գե­լու ու­նա­կու­թյուն: Ի վեր­ջո, ե­րե­խա­նե­րը կկտր­վեն հա­մա­կարգ­չից ու փո­ղո­ցից, հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան նաև ստա­նա­լու հոգևոր դաս­տիա­րա­կու­թյուն:

 

 

 

 

 

 

 

Media