[ARM]     [RUS]     [ENG]

Ե­ՐԱՇ­ԽԻ­ՔԸ ՀՈ­ԳԵ­ՎՈՐ ԱՐ­ԺԵ­ՀԱ­ՄԱ­ԿԱՐ­ԳԻ ԱՄ­ՐԱՊՆ­ԴՈՒՄՆ Է

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Մեր զրույ­ցը ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի և կրո­նի հար­ցե­րի բաժ­նի պետ Ա­շոտ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ հետ:

-Պա­րոն Սարգ­սյան, գի­տենք, որ մտա­հոգ­ված եք ազ­գա­յին, մաս­նա­վո­րա­պես՝ հոգևոր անվ­տան­գու­թյան խն­դիր­նե­րով, հա­ճախ կազ­մա­կեր­պում եք հան­դի­պում­ներ գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րում, մայ­րա­քա­ղա­քի դպ­րոց­նե­րում՝ ներ­կա­նե­րի ու­շադ­րու­թյու­նը սևե­ռե­լով թաքն­ված, բայցև տագ­նա­պա­լի երևույթ­նե­րի վրա: Ըստ Ձեզ, ո­րո՞նք են այդ երևույթ­նե­րը, և ինչ­պե՞ս է դրանց վրա ար­ձա­գան­քում լսա­րա­նը:


-Ե­թե ա­ռաջ հո­գե­ւոր անվ­տան­գու­թյան թե­մա­յով զրույց­ներ և դա­սա­խո­սու­թյուն­ներ էինք կազ­մա­կեր­պում միայն Ար­ցա­խում, այս տա­րի այ­ցե­լել ենք նաև Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան բնա­կա­վայ­րեր: Ընդ­հա­նուր առ­մամբ՝ հան­դի­պում­ներ ենք ու­նե­ցել ա­վե­լի քան 130 բնա­կա­վայ­րի քա­ղա­քա­ցի­նե­րի հետ: Պատ­կե­րը գո­հա­ցու­ցիչ չէ: Մեր ազ­գի հա­րատևու­թյան գրա­վա­կանն են ե­ղել քրիս­տո­նեա­կան ար­ժե­հա­մակր­գի վրա հեն­ված ա­մուր ըն­տա­նի­քը, հա­մայն­քի հոգ­սե­րով ապ­րող մար­դիկ: Ան­գամ պե­տա­կա­նու­թյուն չու­նե­նա­լու ժա­մա­նակ­նե­րում մեր ազ­գա­յին ինք­նա­տի­պու­թյու­նը, ան­հա­տա­կա­նու­թյու­նը Հայ ե­կե­ղե­ցին իր ծխա­կան հա­մայ­նք­նե­րի մի­ջո­ցով կա­րո­ղա­ցել է պահ­պա­նել: Ազ­գի հո­գե­կերտ­ված­քը մա­սամբ փո­փո­խու­թյան է են­թարկ­վել Խոր­հր­դա­յին Միու­թյան ժա­մա­նա­կաշր­ջա­նում, բայց ար­ժե­հա­մա­կար­գը շա­րու­նա­կում էր իշ­խել: Ան­կա­խու­թյուն հռ­չա­կե­լուց հե­տո, երբ երկ­րի զար­գա­ցու­մը գնա­ցել է վայ­րի շու­կա­յա­կան տն­տես­վար­ման ու­ղիով, հա­սա­րա­կա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը տա­րի­նե­րի ըն­թաց­քում լուրջ փո­փո­խու­թյուն­նե­րի են են­թարկ­վել: Իշ­խող դար­ձած մե­նատն­տե­սու­թյու­նը և վայ­րի շու­կա­յա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներն ստեղ­ծել են կոշտ մր­ցակ­ցու­թյուն, ին­չի հետևան­քով հա­մայն­քա­յին կյան­քը բա­վա­կա­նին լուրջ հետ­խա­ղա­ցում է ապ­րել, ին­չը հա­մախ­մբ­ման հար­ցում մեծ խո­չըն­դոտ­ներ է ա­ռա­ջաց­նում: Ե­թե դրան գու­մա­րենք տար­բեր կրո­նա­կան, սե­ռա­կան փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի առ­կա­յու­թյու­նը, դրանց ներ­խուժ­ման և ա­վե­լաց­ման մի­տում­նե­րը, հնա­րա­վոր է դառ­նում ազ­գի պա­ռակ­տու­մը: Ըստ ՀՀ-ի վի­ճա­կագ­րու­թյան՝ խղ­ճի ա­զա­տու­թյան եւ ցան­կա­ցած կրոն ա­զատ դա­վա­նե­լու պատր­վա­կով Հա­յաս­տան են թա­փան­ցել եւ պե­տա­կան գրան­ցում ստա­ցել մոտ 70 կրո­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, ո­րոնց 70%-ը ա­ղան­դա­վո­րա­կան­ներ են: Նրանք ընդգրկված են հա­սա­րա­կա­կան կյան­քի բո­լոր ո­լորտ­նե­րում: Դրանց ան­դամ­ներն ու­նակ են ի­րա­գոր­ծե­լու ա­մե­նա­դա­ժան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը, ո­րոնց մա­սին ժա­մա­նակ առ ժա­մա­նակ տե­ղե­կա­նում ենք: Ներ­կա դրու­թյամբ Հա­յաս­տա­նում ոչ Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հա­վա­տա­ցյալ­նե­րի թի­վը կազ­մում է ազ­գաբ­նակ­չու­թյան 10%-ը, ե­թե այն հա­տի 30%-ի սահ­մա­նը, աշ­խար­հի ու­ժա­յին կենտ­րոն­նե­րը, հարկ ե­ղած դեպ­քում, կա­րող են ի­րա­գոր­ծել ցան­կա­ցած կոր­ծա­նա­րար ծրա­գիր: Իսկ մեր ազ­գին ուղ­ղա­կի անհ­րա­ժեշտ է հա­մախ­մբ­ման տես­լա­կան, քա­նի որ աշ­խար­հագ­րա­կան ո­րոշ հարևան­նե­րից պա­տե­րազ­մի վտան­գը դա­մոկ­լյան սրի պես կախ­ված է մեզ վրա:
Ինչ վե­րա­բե­րում է բնակ­չու­թյան հետ հան­դի­պում­նե­րին, պետք է ա­սեմ, որ նրանց մե­ծա­մաս­նու­թյու­նը հաս­կա­նում և հա­մա­կար­ծիք է մեզ հետ, բայց չի տես­նում նման զար­գա­ցում­նե­րը կանգ­նեց­նե­լու ու­ղի­նե­րը: Իսկ դա հնա­րա­վոր է միայն միաս­նա­բար՝ ժո­ղովր­դի, հո­գե­ւոր եւ աշ­խար­հիկ իշ­խա­նու­թյան միա­հա­մուռ ու­ժե­րով:

-Ապ­րում ենք հա­մաշ­խար­հայ­նաց­ման ժա­մա­նակ­նե­րում, ո­րը զու­գորդ­վում է ան­հա­տա­պաշ­տու­թյան թեո­րիա­յի քա­րոզ­չու­թյամբ, ին­չը լի է լուրջ մար­տահ­րա­վեր­նե­րով, հատ­կա­պես փոք­րա­թիվ ազ­գե­րի հա­մար: Ձեր հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ ի հա՞յտ են գա­լիս այդ մար­տահ­րա­վեր­նե­րի հետևանք­նե­րը:


- Հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ թե­մա­նե­րից մե­կը միշտ լի­նում է ան­հա­տա­պաշ­տու­թյան վտան­գա­վո­րու­թյան երևույթ­նե­րի բա­ցա­հայ­տու­մը: Ի հա­կադ­րու­թյուն մի­ջազ­գա­յին ու­ժե­րի կող­մից մեզ քա­րոզ­վող ան­հա­տա­պաշ­տու­թյան ՙա­ռա­վե­լու­թյուն­նե­րին՚, մենք բա­ցա­հայ­տում ենք, այս­պես ա­սած, ա­զա­տու­թյուն և հա­վա­սա­րու­թյուն հաս­կա­ցու­թյուն­նե­րի վտանգ­նե­րը, ներ­կա­յաց­նում ազ­գա­յին-պահ­պա­նո­ղա­կան մեր ա­վան­դույթ­նե­րի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը: Աստ­ծո կող­մից մեզ շնոր­հած ա­զա­տու­թյու­նը վե­րա­բե­րում է մար­դու ներ­քին, հոգևոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի կա­տա­րե­լա­գործ­մա­նը: Այդ ճա­նա­պարհն ընտ­րե­լու կամ չընտ­րե­լու հա­մար մար­դուն տր­ված է կամ­քի ա­զա­տու­թյուն: Իսկ մար­դու ար­տա­քին գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­զա­տու­թյու­նը սահ­մա­նա­փակ­ված է օ­րենք­նե­րով: Ե­թե հոգևոր կա­տա­րե­լա­գործ­ման ճա­նա­պար­հին ոչ ոք չի կա­րող բռ­նա­նալ, ա­պա ար­տա­քին գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­զա­տու­թյան, մաս­նա­վո­րա­պես՝ բռ­նու­թյան հետևան­քով, անհ­րա­ժեշ­տա­բար սահ­մա­նա­փակ­վում է ու­րի­շի ա­զա­տու­թյան ի­րա­վուն­քը: Ուս­տի մար­դու ա­զա­տու­թյան ի­րա­վուն­քը միայն քա­րոզ­չու­թյուն է, ո­րի մի­ջո­ցով ևս պար­տադր­վում է հա­սա­րա­կու­թյու­նը պա­ռակ­տող մշա­կույթ: Կեղծ ի­րա­վունք­նե­րից է նաև հա­վա­սա­րու­թյան գա­ղա­փա­րը, քան­զի Աստ­ված մարդ­կանց ստեղ­ծել է տար­բեր կա­րո­ղու­թյուն­նե­րով: Մարդ­կանց հա­վա­սա­րու­թյու­նը հա­սա­րա­կա­կան ա­րա­րած լի­նելն է, ինչն ա­պա­հո­վում է Աստ­վա­ծա­յին օ­րեն­քը: Աստ­ծո օ­րենք­նե­րի ար­հա­մար­հումն ա­ռաջ է բե­րում բար­բա­րո­սու­թյան օ­րենք­ներ, ո­րի հետևանք­նե­րը կոր­ծա­նա­րար են, վտան­գա­վոր քա­ղա­քակր­թու­թյան զար­գաց­ման հա­մար:


-Յու­րա­քան­չյուր երկ­րի կա­յու­նու­թյու­նը կախ­ված է ըն­տա­նի­քի ամ­րու­թյու­նից, մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ո­րակ­նե­րից: Մեր բա­զում դժ­վա­րին խն­դիր­նե­րով երկ­րում նշ­վածս շատ ա­վե­լի մեծ նշա­նա­կու­թյուն է ստա­նում: Ին­չո՞վ է հղի այդ ո­րակ­նե­րի ան­կու­մը:


-Հու­րա­խու­թյուն բո­լո­րիս` պետք է ա­սեմ, որ տևա­կան տա­րի­ներ հնա­րա­վոր և անհ­նա­րին ձևե­րով այլ մշա­կույ­թի քա­րոզ­չու­թյու­նը, ո­րը նպա­տակ է հե­տապն­դում ժո­ղո­վուրդ­նե­րին կտ­րել ի­րենց ար­մատ­նե­րից և պատ­վաս­տել օ­տար աշ­խար­հա­յացք, չի տվել այդ ու­ժա­յին կենտ­րոն­նե­րին ի­րենց ու­զած ար­դյունք­նե­րը: Բե­րեմ 2017թ՝ ա­մե­րի­կյան Pew Research Center հե­տա­զո­տա­կան ըն­կե­րու­թյան հրա­պա­րա­կած ծա­վա­լուն հե­տա­զո­տու­թյու­նը, ըստ ո­րի` ԽՍՀՄ փլու­զու­մից հե­տո Կենտ­րո­նա­կան և Արևե­լյան Եվ­րո­պա­յի եր­կր­նե­րի հա­մար կրո­նը դար­ձել է այդ ժո­ղո­վուրդ­նե­րի ինք­նա­գի­տակ­ցու­թյան կարևոր բա­ղադ­րիչ­նե­րից մե­կը և մեծ ազ­դե­ցու­թյուն է թող­նում այդ եր­կր­նե­րի ժո­ղո­վուրդ­նե­րի ու հա­սա­րա­կու­թյուն­նե­րի աշ­խար­հա­ճա­նա­չո­ղու­թյան և աշ­խար­հըն­կալ­ման վրա: Հե­տա­զո­տու­թյան մեջ նե­րառ­ված է նաև Հա­յաս­տա­նը:Մի քա­նի կարևոր տվյալ­ներ.


.Միա­սե­ռա­կա­նու­թյան նկատ­մամբ բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մուն­քով Կենտ­րո­նա­կան և Արևե­լյան Եվ­րո­պա­յի եր­կր­նե­րի մեջ Հա­յաս­տանն ա­ռա­ջա­տարն է: Այդ երևույ­թը բա­րո­յա­պես ա­նըն­դու­նե­լի է հա­մա­րում ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի 98%-ը:
Ա­մուս­նա­կան կյան­քում ա­մու­սին­նե­րի ա­վան­դա­կան դե­րե­րի նա­խա­պատ­վու­թյան հար­ցում Հա­յաս­տա­նը 82%-ով կր­կին ա­ռա­ջա­տարն է:


.Հա­յաս­տա­նը 82%-ով ա­ռա­ջա­տար դիր­քում է նաև այն հար­ցում, որ կինն ու­նի ե­րե­խա­ներ լույս աշ­խարհ բե­րե­լու սո­ցիա­լա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն:
Հա­յաս­տա­նում հարց­ված­նե­րի 96%-ը՝ թմ­րա­նյու­թե­րի օգ­տա­գոր­ծու­մը և պոռն­կու­թյու­նը, 69%-ը՝ հղիու­թյան ար­հես­տա­կան ընդ­հա­տու­մը, 79%-ը՝ նա­խաա­մուս­նա­կան սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, 56%-ը՝ ա­մուս­նա­լու­ծու­թյունն ան­բա­րո­յա­կա­նու­թյուն են հա­մա­րում:
ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի 59%-ը հա­մա­րում է, որ պե­տու­թյու­նը պետք է նպաս­տի կրո­նա­կան ար­ժեք­նե­րի տա­րած­մա­նը: Այս­տեղ Հա­յաս­տա­նը ևս ա­ռա­ջա­տար է:
ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի 82%-ը ա­մուր կապ է տես­նում կրո­նի և ազ­գա­յին ինք­նու­թյան միջև: Այս ցու­ցա­նի­շով Հա­յաս­տա­նը ևս ա­ռա­ջա­տար է:


.Հա­յաս­տա­նում հարց­ված­նե­րի 95%-ը պա­տաս­խա­նել է, որ հա­վա­տում են Աստ­ծուն: Սա երկ­րորդ ցու­ցա­նիշն է Վրաս­տա­նից հե­տո:
Նման հե­տա­զո­տու­թյուն­նե­րը ցույց են տա­լիս, որ հա­յե­րիս ազ­գա­յին, հոգևոր և ըն­տա­նե­կան ար­ժե­հա­մա­կար­գին վե­րա­բե­րող հար­ցե­րը գտն­վում են արևմտյան ու­ղե­ղա­յին կենտ­րոն­նե­րի ու­շադ­րու­թյան տի­րույ­թում:
Նշ­ված հե­տա­զո­տու­թյու­նը ևս մի ազ­դակ է աշ­խար­հայ­նաց­ման հե­ղի­նակ­նե­րի հա­մար, որ հայ ժո­ղովր­դի եր­կու ազ­գա­յին ինս­տի­տուտ­նե­րը՝ Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին եւ ըն­տա­նի­քը, ո­րոնք հիմ­նա­կա­նում պահ­պա­նել են ի­րենց ամ­րու­թյու­նը, պետք է ու­ժե­ղաց­նեն դրանց քայ­քայ­մանն ուղղ­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րը: Ուս­տի մեր խն­դիրն է հա­կազ­դել եւ չըն­դու­նել դր­սից պար­տադր­վող այն քա­րոզ­չու­թյու­նը, ո­րը կվ­նա­սի մեր հա­սա­րա­կու­թյան բա­րո­յա­կա­նու­թյա­նը, ըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, ազ­գա­յին ա­վան­դույթ­նե­րի, սո­վո­րույթ­նե­րին, Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու գոր­ծա­ռույթ­նե­րի նվա­զեց­մա­նը: