Logo
Print this page

ՌՈՍՏՈՎԻ ՀՆԱԳՈՒՅՆ ԿԱՌՈՒՅՑԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ 227 ՏԱՐԵԿԱՆ Է

Նո­յեմ­բե­րի 27-ին լրա­ցել է ներ­կա­յիս Դո­նի Ռոս­տո­վի սահ­ման­նե­րում պահ­պան­ված հնա­գույն կա­ռույ­ցի` հայ­կա­կան Սուրբ Խաչ վան­քի օծ­ման 227 տա­րին։ Ե­կե­ղե­ցու ա­ռա­ջին քա­րը դրել են 1783թ., շի­նա­րա­րու­թյու­նը շա­րու­նակ­վել է վեց տա­րի։

Սուրբ Խաչ տղա­մարդ­կանց հա­մար նա­խա­տես­ված վան­քը և հա­մա­նուն ե­կե­ղե­ցին հիմ­նել են Ղրի­մից գաղ­թած հա­յե­րը։ Ե­կե­ղե­ցու հիմ­նա­դիր­ներն ի­րենց հետ բե­րել են գլ­խա­վոր սր­բու­թյու­նը՝ Սուրբ Խաչ խաչ­քա­րը։ Քա­րե կո­թո­ղը ստեղծ­վել է մո­տա­վո­րա­պես 6-րդ դա­րում, Հայ­կա­կան թա­գա­վո­րու­թյան Ա­նի մայ­րա­քա­ղա­քում։

Ե­կե­ղե­ցին կա­ռու­ցել են ճար­տա­րա­պետ Ի­վան Ստա­րո­վի նա­խագ­ծով, ո­րը ստեղ­ծել է Սանկտ Պե­տեր­բուր­գի Տավ­րի­կյան պա­լա­տը և Ա­լեք­սանդ Նևսկի վան­քի Սուրբ Եր­րոր­դու­թյուն տա­ճա­րը։ Բայց` ինչ տեսք ու­ներ Սուրբ Խաչն այդ տա­րի­նե­րին, ստույգ հայտ­նի չէ, քա­նի որ շեն­քը բազ­միցս վե­րա­կա­ռուց­վել է։
Վան­քը գո­յու­թյուն է ու­նե­ցել մինչև 1920-ա­կան թվա­կան­նե­րը։ Այ­նու­հետև խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյու­նը ո­րո­շեց նրա շի­նու­թյուն­նե­րը հանձ­նել խորհ­տն­տե­սու­թյա­նը, դրանք օգ­տա­գոր­ծում էին որ­պես հա­ցա­հա­տի­կի շտե­մա­րան։ Զան­գա­կա­տու­նը և քա­հա­նա­յա­տունն ա­վեր­վել են։
Ե­կե­ղե­ցին սկ­սել են վե­րա­կանգ­նել 1968թ., իսկ աշ­խա­տանք­ներն ա­վար­տե­լուց հե­տո ե­կե­ղե­ցու շեն­քում բաց­վեց ռուս-հայ­կա­կան բա­րե­կա­մու­թյան թան­գա­րան։ Այս­տեղ նո­րից սկ­սել են ժա­մեր­գու­թյուն­ներ անց­կաց­նել 2000թ., իսկ 2007թ. թան­գա­րա­նը տե­ղա­փոխ­վեց Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կի վրա գտն­վող Իս­կի­դա­րո­վի տուն (Հայ­րա­պե­տով­նե­րի ա­ռանձ­նա­տուն)։ Վան­քի գլ­խա­վոր սր­բու­թյու­նը նախ­կի­նի պես շա­րու­նա­կում է մնալ Սուրբ Խաչ ա­նու­նը կրող խաչ­քա­րը։ Խաչ­քա­րի վրա ոչ մի գրու­թյուն չկա, բայց նրա վերևի մա­սում պատ­կեր­ված է հա­վեր­ժու­թյուն խոր­հր­դան­շող արև, իսկ վար­դա­քան­դա­կի տակ` քրիս­տո­նեու­թյան խոր­հր­դա­նիշ հա­մար­վող մեծ խաչ։ Ե­կե­ղե­ցու տա­րած­քում են թաղ­ված հայ բա­նաս­տեղծ­ներ ու գրող­ներ Հա­րու­թյուն Ա­լամ­դա­րյա­նը, Մի­քա­յել Նալ­բան­դյա­նը և Ռա­ֆա­յել Պատ­կա­նյա­նը։

www.rusarminfo.ru

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.