[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԾ ՊԱՀՔ։ ՍԱՏԱՆԱՆ ՄԻՇՏ ՊԱՀՔԻ ՄԵՋ Է, ԲԱՅՑ ՄԵՂՔ ԳՈՐԾԵԼՈՒՑ ՉԻ ԴԱԴԱՐՈՒՄ

Պատ­րաս­տեց  Սո­ֆի ԲԱԲԱՅԱՆԸ

Քա­ռաս­նոր­դա­կան պահքն այս տա­րի սկս­վում է փետր­վա­րի 24-ից և շա­րու­նակ­վում է մինչև Ապ­րի­լի 12-ը՝ Ս. Զա­տիկ։ 40 օ­րը խոր­հր­դան­շում է ա­նա­պա­տում Քրիս­տո­սի քա­ռաս­նօ­րյա ա­ղոթ­քի և ծո­մա­պա­հու­թյան շր­ջա­նը։ Մկր­տու­թյու­նից հե­տո Հի­սուս ՙհո­գով ա­նա­պատ տար­վեց ու քա­ռա­սուն օր փորձ­վեց սա­տա­նա­յից։ Չկե­րավ ու չխ­մեց այն օ­րե­րին՚ (Ղուկ. 4։1-3։)

Ինչ­պես հաս­կա­ցանք, քա­ռա­սու­նը սա­տա­նա­յի փոր­ձու­թյուն­նե­րի ժա­մա­նակն է, ինչ­պես Քրիս­տոս քա­ռաս­նօ­րյա պահ­քով հաղ­թեց սա­տա­նա­յին, այն­պես էլ մենք. քա­ռաս­նօ­րյա պահ­քով հաղ­թում ենք չա­րի փոր­ձու­թյուն­նե­րը, և նա հե­ռա­նում է մեզ­նից: Մեծ Պահքն ու­նի յոթ կի­րա­կի. Բուն բա­րե­կեն­դան, Ար­տաք­սում, Ա­նա­ռա­կի, Տն­տե­սի, Դա­տա­վո­րի, Գալս­տյան և Ծաղ­կա­զարդ։ Քա­ռաս­նօ­րյա պահ­քին հա­ջոր­դում է պա­հոց ևս մեկ­շա­բա­թյա շր­ջան՝ Ա­վագ շա­բա­թը։ Այդ է պատ­ճա­ռը, որ քա­ռաս­նօ­րյա կոչ­վող պահ­քը 48 օր է տևում։ Սա ընդ­գր­կում է Փրկ­չի երկ­րա­յին կյան­քի վեր­ջին կարևո­րա­գույն ի­րո­ղու­թյուն­նե­րը՝ հաղ­թա­կան մուտ­քը Ե­րու­սա­ղեմ (Ծաղ­կա­զարդ), վեր­ջին ընթ­րի­քը, մատ­նու­թյու­նը, չար­չա­րանք­նե­րը, խա­չե­լու­թյու­նը,
Մեծ Պահ­քի շր­ջա­նում վաղն­ջա­կան կա­նոն­նե­րով ար­գել­ված են ե­ղել պսա­կադ­րու­թյուն­նե­րը և մա­տա­ղը։ Սա­կայն հե­տա­գա­յում, խիստ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում, թույ­լատր­վեց պսա­կադ­րու­թյուն կա­տա­րել Մեծ Պահ­քի շա­բաթ և կի­րա­կի օ­րե­րին, բա­ցա­ռությամբ Ա­վագ շա­բաթ­վա բո­լոր օ­րե­րի։
Ե­կե­ղե­ցա­կան ա­վան­դու­թյան հա­մա­ձայն՝ ե­րեք տե­սա­կի պահք գո­յու­թյուն ու­նի։ Ա­ռա­ջի­նը սո­վո­րա­կան պահքն է՝ կեն­դա­նա­կան ծա­գում ու­նե­ցող սնն­դից (բա­ցա­ռու­թյամբ` մեղ­րի) և ո­գե­լից խմիչք­նե­րից հրա­ժա­րու­մը։ Երկ­րոր­դը սր­բա­պահքն է՝ հրա­ժա­րու­մը նաև բու­սա­կան ծագ­ման, ընդ­հուպ մինչև սոսկ ա­ղու­հա­ցով սն­վե­լը։ Եր­րոր­դը՝ միառ­ժա­մա­նակ ընդ­հան­րա­պես հրա­ժա­րու­մը սնն­դից և ան­գամ ջրից։
Այս օ­րե­րին Ե­կե­ղե­ցին վա­րա­գույ­րով ծած­կում է խո­րա­նը և ար­գե­լում Ա­վե­տա­րա­նի համ­բու­րու­մը։ Սա խոր­հր­դան­շում է մար­դու՝ դրախ­տից ար­տաքս­վե­լը և Աստ­ծո տե­սու­թյու­նից զրկ­վե­լը:
Պահ­քի շր­ջա­նում օգ­տա­գոր­ծում են բա­ցա­ռա­պես բու­սա­կան ծա­գում ու­նե­ցող սնն­դամ­թերք։ Սա­կայն պահ­քը սոսկ դիե­տա չէ՝ նի­հա­րե­լու կամ ո­րո­շա­կի հի­վան­դու­թյուն­նե­րից ձեր­բա­զատ­վե­լու հա­մար։
Պահ­քի ըն­թաց­քում հրա­ժար­վում են ոչ միայն ո­րո­շա­կի կե­րա­կուր­նե­րից, այլև չար սո­վո­րու­թյուն­նե­րից. շա­տա­խո­սու­թյու­նից, ստա­խո­սու­թյու­նից, հայ­հո­յան­քից, բար­կու­թյու­նից, ա­նի­րա­վու­թյուն­նե­րից և այլն։
Կե­րակ­րից հրա­ժար­վելն ա­ռանց մեղ­քից հետ կանգ­նե­լու՝ ա­նօ­գուտ է։ ՙՍա­տա­նան միշտ պահ­քի մեջ է, ո­չինչ չի ու­տում, բայց մեղք գոր­ծե­լուց չի դա­դա­րում և չի հոգ­նում՚, - ա­սում է Ս. Գրի­գոր Տաթևա­ցին։ ՙԼե­ռան քա­րո­զում՚ Քրիս­տոս պահ­քի մա­սին ա­սում է. ՙԵրբ ծոմ պա­հեք, տրտ­մե­րես մի լի­նեք կեղ­ծա­վոր­նե­րի նման, ո­րոնք ի­րենց ե­րես­ներն այ­լան­դա­կում են, որ­պես­զի մարդ­կանց այն­պես երևան, թե ծոմ են պա­հում, ճշ­մա­րիտ եմ ա­սում ձեզ, այդ իսկ է նրանց վար­ձը, այ­սինքն՝ մարդ­կանց երևա­լը և նրան­ցից գով­վե­լը։ Այլ երբ դու ծոմ պա­հես, օ­ծի քո գլու­խը և լվա քո ե­րե­սը, որ­պես­զի չերևաս մարդ­կանց ծոմ պա­հող, այլ քո Հո­րը, գաղտ­նա­բար, և քո հայ­րը, որ տես­նում է, ինչ որ ծա­ծուկ է, կհա­տու­ցի քեզ՚ (Մատթ. 6։ 16-18)։ Ինչ­պես հի­վան­դու­թյունն է ազ­դում մարմ­նի վրա, այն­պես էլ մեղքն է ազ­դում հո­գու վրա։ Պա­հե­ցո­ղու­թյու­նը չէ մեղ­քը քա­վում, այլ Աստ­ված։ Զղ­ջու­մը, ա­ղոթ­քը, ա­պաշ­խա­րան­քը, պահ­քը հիմ­նա­կան պայ­ման­ներն են Աստ­ծո բու­ժիչ և քա­վիչ զո­րու­թյու­նը ստա­նա­լու։
Եզ­նիկ Կող­բա­ցին ա­սում է.ՙՄե­կը կա­րող է կեն­դա­նու միս չու­տել, բայց ա­նընդ­հատ իր եղ­բոր մի­սը ծա­մել՚։ Այս պա­րա­գա­յին կարևոր է նաև մեկ այլ ծայ­րա­հե­ղու­թյու­նից զգու­շա­նա­լը. պահք պա­հե­լը չպետք է պատ­ճառ դառ­նա պա­հե­ցո­ղու­թյան մեջ տկա­րա­ցող մեր եղ­բայ­րակ­ցին դա­տե­լու. ՙՈվ ու­տում է, թող չար­հա­մար­հի նրան, ով չի ու­տում, իսկ ով չի ու­տում, թող չդա­տի նրան, ով ու­տում է՚ (Հռոմ.14։ 3)։
Հա­վե­լում։ Ա­զատ Ար­ցախ թեր­թի հա­մար­նե­րից մե­կում, Ստե­փա­նա­կեր­տի Աստ­վա­ծած­նի Սուրբ Հո­վա­նի մայր տա­ճա­րի հոգևոր հո­վիվ Տեր Ներ­սես քա­հա­նա Աս­րյա­նի հետ հար­ցազ­րույ­ցում, նշ­վել էր, որ հա­վա­տա­ցյալ­նե­րի խնդ­րան­քով ա­մեն շա­բաթ օր թիվ պա­տա­րագ է մա­տուց­վե­լու, մարմ­նով տկար, հղի և խն­դիր­ներ ու­նե­ցող հա­վա­տա­ցյալ­նե­րի հա­մար, ով­քեր ի վի­ճա­կի չեն մաս­նակ­ցե­լու լրիվ պա­տա­րագ­նե­րին։ Բայց, քա­նի որ պահ­քի շր­ջա­նում չի տր­վում Սուրբ Հա­ղոր­դու­թյուն, ուս­տի թիվ (կարճ) պա­տա­րագ ա­նե­լու ի­մաստ չկա։ Նշենք, որ այդ ժա­մը կօգ­տա­գործ­վի ա­վե­տա­րա­նի սեր­տո­ղու­թյան հա­մար։ Նրանք, ով­քեր սեր ու ցան­կու­թյուն ու­նեն սեր­տե­լու ա­ռա­քե­լա­կան թղ­թե­րը, կա­րող են մեծ պահ­քի շր­ջա­նում շա­բաթ օ­րե­րը, ա­ռա­վո­տյան 11։ 30, մաս­նակ­ցեն սեր­տո­ղու­թյա­նը։ Տեր Ներ­սե­սի հոր­դո­րով, ցան­կա­լի է, որ հա­վա­տա­ցյալ­նե­րը պատ­րաստ­ված ներ­կա­յա­նան։ Ա­ռա­ջին շա­բաթ օր­վա թե­ման է Պո­ղոս Ա­ռա­քյա­լի թուղ­թը Հռո­մեա­ցի­նե­րին։

 

 

 

 

Media