comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երեքշաբթի, 12 Մարտի 2019 http://www.artsakhtert.com Tue, 16 Jul 2019 21:02:51 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՀԱՅ- ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԼԻՆԻ՞ ՏԵՂԱՇԱՐԺ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26250-2019-03-14-09-36-20 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26250-2019-03-14-09-36-20 ՀԱՅ- ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ  ԿԼԻՆԻ՞ ՏԵՂԱՇԱՐԺ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

Փետրվարի վերջերին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով գտնվում էր Բաքվում։ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը նա վրաց-ադրբեջանական համագործակցությունը որակել է ռազմավարական՝ շեշտելով եվրոպական ուղղությամբ տրանսպորտային-էներգետիկ քաղաքականության կարևորությունը, ինչպես նաև պայքարը կորսված տարածքների համար։ Այս երկու առաջնահերթություններն, ըստ Վրաստանի նախագահի, նախանշում են երկու երկրների զարգացման ռազմավարությունը։

Ադրբեջանի նախագահը նույնպես կարևորություն է տվել էներգետիկ նախագծերին, սակայն ի տարբերություն վրացի իր գործընկերոջ, ուշադրությունը սևեռել է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա դաշինքին՝ ակնարկելով, որ առանց Անկարայի տարածաշրջանային նախագծերը կյանքի չեն կոչվի։
Ինչո՞ւ Զուրաբիշվիլին հարկ չի համարել հիշատակել երեք պետությունների դաշինքը և դիվանագիտորեն շրջանցել է այն։ Պատասխանը, ամենայն հավանականությամբ, պետք է տեսնել Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների ներկայիս ճգնաժամի մեջ։ Փաստ է, որ, նախքան Ադրբեջան այցելելը, Զուրաբիշվիլին եվրոպական շրջագայության մեջ էր. պաշտոնական մի շարք հանդիպումներ էր անցկացրել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Քաղաքական զարգացումների այս խորապատկերին հասկանալի է դառնում Վրաստանի նախագահի կողմից Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա դաշինքը լուսանցք մղելը։ Անշուշտ, պատահական չէր նաև Իլհամ Ալիևի հիշեցումը։
Ինչ վերաբերում է վրաց-ադրբեջանական հարաբերությունների զարգացման տեսլականին, ապա այստեղ իրավիճակն այնպես չէ, ինչպես ցանկանում է ներկայացնել տիկին նախագահը։ Լինելով ազգությամբ վրացի, բայց անցյալում՝ ֆրանսիացի դիվանագետ, Զուրաբիշվիլին փորձելու է իր գործունեությամբ նպաստել Եվրոպա-Հարավային Կովկաս համագործակցության խորացմանը։ Անցյալ տարվա դեկտեմբերին, ստանձնելով պաշտոնը, նա հետևյալ հայտարարությունն էր արել. ՙՈրպես Վրաստանի նախագահ՝ ես, մեր ռազմավարական դաշնակից Միացյալ Նահանգների և եվրոպացի ընկերների աջակցությամբ կանեմ առավելագույնը՝ այդ գործընթացին աջակցելու համար՚։
Ամբողջ հարցն այն է, թե Զուրաբիշվիլին ինչպես պետք է դա անի։ Նա քաջատեղյակ է եվրոպական հանրության կողմից ադրբեջանական բռնապետությանը հասցեագրվող քննադատություններին, անկասկած, իրազեկված է նաև Ալիևների ընտանիքին առնչվող աղմկահարույց կոռուպցիոն գործարքների ու նաև դրանց բացահայտման պատմություններին։ Ավելին, կարծում ենք, Եվրոպայի առաջատար պետության նախկին դիվանագետը, հնարավոր է, տիրապետում է այնպիսի փաստերի, որոնք դեռևս չեն դարձել միջազգային հանրության սեփականությունը։
Այժմ Զուրաբիշվիլին ղեկավարն է մի երկրի, որը Հարավային Կովկասի պետությունների մեջ առանձնանում է իր եվրոպական կողմնորոշմամբ, ձգտում է մտնել Եվրամիություն, նաև դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։
Գոյություն ունի՞ արժեքային ինչ-որ համակարգ, որը կանխորոշում է վրաց-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների հեռանկարը։ Արդյո՞ք այլատյացությունը տեղ ունի եվրոպական արժեհամակարգում, որին այնքան նվիրված է Վրաստանի նախագահը։ Այն, որ ադրբեջանական իշխանությունների հռչակած գաղափարախոսության հիմքում հայատյացությունն է, որով առաջնորդվում են ադրբեջանցի դպրոցականը, երիտասարդը և նույնիսկ մանկապարտեզի երեխան, նորություն չէ նաև Վրաստանի նախագահի համար։ Այս մասին հայկական կողմը քանիցս բարձրաձայնել է միջազգային հեղինակավոր կառույցներում։ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը միջազգային հանրությանը ներկայացնելու ևս մեկ առիթ էր մարտի 6-ին Եվրախորհրդարանում անցկացված ՙՀայատյացություն. պատմական և արդի դրսևորումները՚ խորագրով համաժողովը, որի ընթացքում ելույթ ունեցավ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նրա շեշտադրումներից մեկը ժամանակակից աշխարհում մարդկությանը սպառնացող ամենամեծ մարտահրավերներից մեկի՝ այլատյացության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունն է։
Մարտի 13-ին նախատեսված էր Վրաստանի նախագահի երկօրյա պաշտոնական այցը Երևան։ Հրավերը եղել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երկու երկրների նախագահները հանդես կգան հայտարարությամբ։ Հետաքրքրություն կարող է ներկայացնել այն հարցը, թե արդյո՞ք հնարավոր կլինի հայ-վրացական հարաբերություններին ինչ-որ նոր բաղադրիչ ավելացնել։ Երևանն ու Թբիլիսին ունեն գործընկերային և բարիդրացիական հարաբերություններ, երկու երկրներն իրար մոտ են իրենց արժեհամակարգերով, ընդգրկված են Եվրամիության ՙԱրևելյան գործընկերություն՚ ծրագրում և, ի տարբերություն Ադրբեջանի, բարձր շահագրգռվածությամբ զարգացնում են իրենց ժողովրդավարական ինստիտուտները՝ եվրոպական ինտեգրացիան համարելով արտաքին քաղաքականության կարևոր վեկտորներից մեկը։ Բրյուսելի հետ հարաբերություններում Ադրբեջանը չունի այն մակարդակը, որն ունեն Վրաստանն ու Հայաստանը։
Հայ-վրացական գործընկերային հարաբերություններում խնդիրը, թերևս, տնտեսական և ռազմաքաղաքական ինտեգրման տարբեր ուղղություններն են։ Կա մեկ այլ խնդիր՝ տարածքային կորուստները, որը մեկ ընդհանուր հարթություն է բերում Ադրբեջանի և Վրաստանի շահերը։
Այդուհանդերձ, գործընկերությունը հնարավոր է զարգացնել խաղաղության և ժողովրդավարական բարեփոխումների պայմաններում։ Ադրբեջանի հետ փոխգործակցության հեռանկարի տեսլականը կառուցելիս Վրաստանն, ի վերջո, ելակետ է ընդունելու Հարավային Կովկասի անվտանգության առաջնահերթությունը, ինչը տրանսպորտային-էներգետիկ քաղաքականության իրականացման կարևորագույն պայմանն է։ Հնարավո՞ր է այլատյացություն քարոզելով, պատերազմի կոչերով և ուժի սպառնալիքով նպաստել տարածաշրջանի խաղաղության պահպանմանը։ Նաև հարց է՝ Եվրոպայի թելադրանքով գործող Զուրաբիշվիլին ինչպե՞ս է խորացնելու իր երկրի հարաբերություններն Ադրբեջանի հետ, եթե նկատի ունենանք Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա դաշինքի թուլացման հանգամանքը ու նաև ադրբեջանական գազի մատակարարման հետ կապված խնդիրը։ Ներկա իրողությունները հաշվի առնելով՝ հնարավոր է, որ Թբիլիսին որոշակիորեն վերանայի իր տարածաշրջանային քաղաքականությունը, մասնավորապես վրաց-հայկական հարաբերությունները։ Կողմերի դիրքորոշումները, թերևս, ավելի պարզ կդառնան Հայաստանի և Վրաստանի նախագահների՝ երկօրյա այցն ամփոփող հայտարարությունից հետո։
;

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 13 Mar 2019 09:35:12 +0000
ՄԱՐԿԵԴՈՆՈՎԸ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՖՈՆԻՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26251-2019-03-14-09-39-30 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26251-2019-03-14-09-39-30 ՄԱՐԿԵԴՈՆՈՎԸ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՖՈՆԻՆ
Ռուսաստանի պետական հումանիտար…

ՙՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում տեղի չունեցավ: Չնայած նրան, որ նրանք երկուսն էլ նույն ժամանակ գտնվում էին Բավարիայի մայրաքաղաքում: Զոհրաբ Մնացականյանի խոսքով` ՙսա չի նշանակում, որ մենք խոսելու բան չունենք, աշխատանքը շարունակվում է՚: Ի՞նչ է նշանակում արդյունքի նման բացակայությունը, որը նույնպես յուրօրինակ արդյունք է՚,- գրում է փորձագետը:
Նրա խոսքով` այդ հարցին պատասխանելու համար պետք է վերադառնալ հայ նախարարի` երկու շաբաթվա վաղեմության մեկնաբանություններին:
ՙՀիշեցնեմ, որ ՙԼուսավոր Հայաստան՚ պատգամավորական խմբակցության հետ հանդիպումից հետո Մնացականյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև պաշտոնական հանդիպման հարցում չարժե շտապել: Այդ ժամանակ շատերն այդ մեկնաբանությունն առավելապես ներքին լսարանին ուղղված հայտարարություն համարեցին: Իսկապես, կառավարությանը քննադատողները հիմնովին ուռճաչված տագնապալից տրամադրություններ էին տարածում: Ավելի վաղ Երևանի և Բաքվի դիվանագետների ցուցադրած լավատեսությունն ընկալում էին որպես չհիմնավորված զիջումների նախադուռ՚,- նշում է նա:
Սակայն, ինչպես համարում է փորձագետը, Մնացականյանի այդ ժամանակվա հայտարարությունը ոչ միայն յուրօրինակ հեռակա բանավեճ էր ընդդիմախոսների հետ, այլև դարձավ բանակցային գործընթացում տիրող իրական դրության արտացոլումը:
ՙԽոսքը, նախևառաջ, շուտափույթ կարգավորման հետ կապված լավատեսական կանխատեսումների անհիմն լինելու մասին է: Նախարարները կարող են հանդիպել, նրանք իսկապես խոսելու բան ունեն: Բայց առայժմ պայմանավորվելու բան չկա՚,- գրում է նա:
Այդ առնչությամբ Մարկեդոնովը նշում է, որ Մյունխենն ինչ-որ յուրահատուկ բացահայտում չդարձավ, այլ միայն հաստատեց քաջ հայտնի միտումը:
ՙՓաշինյանի և Ալիևի համար դեռ դժվար է ինչ-որ բովանդակային բան քննարկելը, իսկ խորհրդանշական ձեռքսեղմումների նրանք, ըստ երևույթին, չեն շտապում անցնել: Նախարարական մակարդակն այդկերպ, այսօրվա դրությամբ, շարունակում է բանակցային ամենաբարձր ձևաչափը մնալ: Ոչ պաշտոնական հանդիպումներն ավելի լավ են համապատասխանում մարտավարական քննարկումներ անցկացնելուն, իսկ ռազմավարական լուծումներն, ըստ երևույթին, համաձայնեցված չեն: Աշխատանքը շարունակվու՜մ է՚,- եզրափակել է փորձագետը:

www.newsarmenia.am

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Wed, 13 Mar 2019 09:34:58 +0000
Արցախի ԱԳՆ ղեկավարն հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26248-2019-03-14-09-27-07 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26248-2019-03-14-09-27-07 Արցախի ԱԳՆ ղեկավարն հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին
Մարտի 13-ին Երևանում…

Միրոսլավ Լայչակի խնդրանքով՝ Մասիս Մայիլյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ արցախյան կողմի դիրքորոշումը:

Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միակ համաձայնեցված միջնորդական հարթակն է: Արցախի արտգործնախարարը նշել է, որ խաղաղ գործընթացի բարեհաջող առաջմղման լավագույն միջոցը 1994 թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշմամբ ամրագրված եռակողմ ձևաչափով բանակցությունների վերականգնումն է: Մասիս Մայիլյանն ափսոսանք է հայտնել, որ հետագա տարիներին տեղի է ունեցել նահանջ այդ որոշումից՝ ընդունված կոնսենսուսի հիման վրա: Ըստ նախարարի՝ պաշտոնական Ստեփանակերտի ուղղակի և լիարժեք մասնակցությամբ բանակցությունների եռակողմ ձևաչափը ոչ միայն ապացուցել է իր էֆեկտիվությունը, այլև ամենաարդյունավետն է, որն ապահովել է կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին 1994 թ. մայիսի 12-ի համաձայնագրի կնքումը: Եռակողմ բանակցությունների վերականգնման անհրաժեշտությունից բացի Մասիս Մայիլյանը կարևորել է նաև նոր գաղափարների մշակումը՝ խաղաղ գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար:

Արցախի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության առանցքային ցուցանիշներից մեկը ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրակագործումն է՝ նշելով, որ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններից Ադրբեջանի փաստացի հրաժարումը խոչընդոտում է խաղաղ գործընթացի առաջմղումը։

Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել նաև մարդասիրական բնույթի հարցերին: Նշելով, որ ԵԱՀԿ անկյունաքարային սկզբունքն է համապարփակ անվտանգության ապահովումը, որը ներառում է ռազմաքաղաքական, տնտեսական, ինչպես նաև մարդկային հարթությունները՝ Մասիս Մայիլյանը, միևնույն ժամանակ, ափսոսանքով փաստել է, որ այս կազմակերպությունը կենտրոնացել է գլխավորապես հակամարտության կարգավորման վրա։ Նախարարը ԵԱՀԿ գործող նախագահին կոչ է արել մարդկային հարթությունը չթողնել առանց պատշաճ ուշադրության։ Մասիս Մայիլյանը Միրոսլավ Լայչակի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Ադրբեջանը չի դադարեցնում Արցախին մեկուսացնելու փորձերը, և այդ կապակցությամբ ԵԱՀԿ-ն որոշակի պատասխանատվություն է կրում, որպեսզի հակամարտության չկարգավորվածությամբ պայմանավորված՝ հանրապետության քաղաքացիները սահմանափակված չլինեն՝ իրենց հիմնարար իրավունքներն ու ազատություններն իրացնելու հարցում։ Այս կապակցությամբ Մասիս Մայիլյանը նշել է միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Արցախ այցելությունների հարցի արդիականությունը: Ըստ նախարարի՝ նման այցերը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության խնդիրը ԵԱՀԿ և այլ միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում գտնվելու կարևոր ազդանշան կդառնան:

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը հավաստիացրել է, որ ԵԱՀԿ-ն կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար:

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Wed, 13 Mar 2019 09:24:17 +0000
Արցախի ԱԳՆ ղեկավարն հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26249-2019-03-14-09-32-15 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26249-2019-03-14-09-32-15 Արցախի ԱԳՆ ղեկավարն հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին