comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Հինգշաբթի, 14 Մարտի 2019 http://www.artsakhtert.com Tue, 19 Nov 2019 04:48:25 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26268-2019-03-15-16-53-07 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26268-2019-03-15-16-53-07 ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 15-ին լրագրողներին հրավիրել է մամլո ասուլիսի՝ ներկայացնելու իր գլխավորած պատվիրակության՝ Բելգիայի և Նիդեռլանդների թագավորություններ այցերի արդյունքները։ Նախևառաջ, նշվեց Հաագայում հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախաձեռնությունը. հրավիրվել են Նիդեռլանդների խորհրդարանի 5 քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք հանդես են եկել իրենց կուսակցությունների արտաքին քաղաքականության մասին տեղեկատվությամբ։ Նրանց հետ տեղի է ունեցել մտքերի փոխանակում։ Աշոտ Ղուլյանը խոսել է Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող գործընթացների մասին և ապա պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Նիդեռլանդների Թագավորությունը Եվրոպայի առաջատար պետություններից մեկն է և առանձնանում է իր տնտեսական հզորությամբ ու քաղաքական ազդեցությամբ։ ԱԺ նախագահն այդ երկրի հետ աշխատանքի դաշտ է տեսնում։ Մի քանի տարի առաջ ԱՀ նախագահ Բակո Սահակյանն է այցելել Նիդեռլանդներ, այնտեղից էլ մի քանի պատգամավորներ էին այցելել Արցախ, բայց համագործակցությունը շարունակական բնույթ չի կրել։ Ղուլյանը Նիդեռլանդների խորհրդարանի հետ ինստիտուցիոնալ հարաբերություններ ստեղծումը հնարավոր է համարում։ Դա, իհարկե, կախված կլինի հետագա աշխատանքից։ Հոլանդացիներին առավելապես հետաքրքրում էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, մեր երկրի տնտեսական ներուժը։ Երկու կողմերը տեղեկատվություն փոխանակելու պատրաստակամություն են հայտնել։

Հանդիպումների մի շարք էլ կապված էին մարտի 6-ին Եվրախորհրդարանում կայացած համաժողովի հետ, որը նախաձեռնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսը, աջակցել են Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը և Թուֆենկյան հիմնադրամը։ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահը համաժողովին հրավիրված էր՝ որպես պատվավոր հյուր։ Նրա բնորոշմամբ՝ համաժողովի թեման՝ ՙՀայատյացություն. պատմական և արդի դրսևորումներ՚, արդիական էր ոչ միայն ղարաբաղյան կարգավորման խորապատկերին, այլև Եվրոպային և ամբողջ աշխարհին ուղղված մարտահրավերի՝ այլատյացության դեմ պայքարի տեսանկյունից։ Ղուլյանից բացի՝ ելույթ են ունեցել նաև պատվիրակության անդամներ՝ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, նախորդ պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ընդհանուր քննարկման թեմա էր բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված քաղաքական հետապնդումը։ Լապշինը հանդես էր գալիս որպես գլխավոր բանախոս։
Համաժողովին մասնակցել են նաև ադրբեջանցի մի քանի ուսանողներ, որոնք փորձել են քողարկել իրենց մասնակցությունը։ Համաժողովի կողմից արձագանք է եղել առ այն, որ ադրբեջանցի երիտասարդները շատ հանգիստ կարող են մասնակցել միջոցառմանը և հանդես գալ իրենց հուզող թեմաներով։
Որպես հետաքրքիր դրվագ՝ նշվեց Պոնտոսի հույների պատվիրակության մասնակցությունը համաժողովին։ Դա վկայությունն էր այն իրողության, որ աշխարհի տարբեր անկյուններում տարբեր ազգեր իրենց մաշկի վրա զգում են այլատյացության բացասական ազդեցությունը։
Եվրախորհրդարանում տեղի ունեցած համաժողովը նաև առիթ էր, որպեսզի այդ կարևոր հարթակում կազմակերպվեին այլ հանդիպումներ։ Դրանցից մեկը տեղի ունեցավ Եվրախորհրդարանի պատգամավոր, Սոցիալիստների խմբակցության անդամ, Ֆրանսիայից ընտրված պատգամավոր Սիլվի Գիյոմի հետ, ով ներկա դրությամբ զբաղեցնում է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը։ Հանդիպում է կայացել նաև Եվրախորհրդարանում Հայաստանի և Արցախի հետ բարեկամության խմբերի անդամների հետ։
Ասուլիսի ընթացքում իրազեկվեց, որ Եվրախորհրդարանի՝ մայիսին կայանալիք ընտրություններին ընդառաջ բավականին ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Հաջորդ 5 տարիների համար ձևավորվելիք նոր Եվրոպական խորհրդարանն է կանխորոշելու, թե ինչպիսին կլինի Եվրահանձնաժողովը, որը հանդիսանում է Եվրամիության գործադիր մարմինը։ Եվրախորհրդարանի բարեկամության խմբերի պատգամավորների, նրանց օգնականների հետ հանդիպումները թույլ տվեցին նախանշել հետագա համագործակցության ուղիները։ Ինչպիսին էլ լինեն այդ կառույցի ընտրությունների արդյունքները, Արցախի հետ բարեկամությունը շարունակական է լինելու։
ԱԺ նախագահի կողմից կարևորվեցին Եվրոպայում ՀՀ դեսպանատների ներկայացուցիչների և հայկական կազմակերպությունների հետ հանդիպումները։ Ղուլյանը Բելգիայի Թագավորությունում հանդիպել է ՀՀ դեսպան Թութուլ Մարգարյանի հետ, Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հետ հանդիպմանն ուրվագծվել են համագործակցության ակտիվացման ուղղությունները։
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակում, ինչպես նաև Բելգիայում գործող մյուս հայկական կառույցներում տեղի ունեցած շփումներն առաջիկա ծրագրերը հստակեցնելու նպատակ էին հետապնդում։ Առիթն օգտագործելով՝ ԱԺ նախագահն իր երախտագիտությունը հայտնեց՝ բարձր գնահատելով նրանց ամենօրյա հետևողական աշխատանքն ամենատարբեր ուղղություններում։
Բրյուսելում Ղուլյանը նաև մասնակցել է ՙԵվրոպայի ազատ դաշինք՚-ի ամենամյա վեհաժողովին։ Դաշինքը մյուս քաղաքական ուժերի պես ակտիվորեն նախապատրաստվում է Եվրախորհրդարանի ընտրություններին։
Եվրոպայում ներկա դրությամբ տեղի են ունենում շատ լուրջ քաղաքական վերադասավորումներ, սերնդափոխություն, ինչը նշանակում է քաղաքական հնարավորությունների և ռեսուրսների նոր տեղաբաշխում, որի արդյունքները տեսանելի կլինեն հաջորդ տարիներին։ Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ եվրոպական այցը հնարավորություն է ընձեռել ավելի անմիջականորեն զգալ այնտեղ առկա տրամադրությունները, մասնավորապես տեղեկանալ ազգային ինքնության պահպանմանը վերաբերող գաղափարներին։
ԱԺ նախագահն այնուհետև պատասխանել է լրագրողների հարցերին։ ՙԱԱ՚-ի հարցը. ինչպե՞ս է Ղուլյանը գնահատում եվրոպական որոշ երկրների խորհրդարանների հետ Արցախի ԱԺ-ի հաստատած ինստիտուցիոնալ հարաբերությունների մակարդակը՝ գործնական տեսանկյունից և ինչպե՞ս կարող են այդ հարաբերությունների վրա ազդել եվրոպական տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական փոխակերպումները։
Պատասխանելով հարցին՝ ԱԺ նախագահն ասաց, որ բարեկամության տարբեր խմբերի և շրջանակների դեպքում այդ հարաբերությունների մակարդակը տարբեր է։ Երբեմն դադարի ժամանակահատվածներ են արձանագրվում այն երկրների հետ հարաբերություններում, որոնց հետ Արցախի խորհրդարանն ունի ինստիտուցիոնալ հարաբերություններ։ Օրինակ՝ Լիտվայի Սեյմասի ընտրություններից հետո բարեկամության խումբը փոխարինվել է շրջանակով։ Կարևորը փոխգործակցության նախադրյալների և հիմքերի առկայությունն է։ Բայց պակաս կարևոր չէ նաև նշված խմբերի կամ շրջանակների ղեկավարների նախաձեռնողականությունը։ Մեկ ամիս առաջ վերածրագրավորվել է այդ ուղղությամբ կատարվող աշխատանքը. նախատեսվել է որոշակի պարբերականություն մտցնել մեզ մոտ կազմակերպվելիք հանդիպումներում և արտաշխարհում կատարվելիք աշխատանքում։ Ինչ վերաբերում է Եվրոպայում տեղի ունեցող գլոբալ փոփոխություններին, ապա հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ բոլոր երկրներն ունեն ներքին խնդիրներ։ Մի բան միանշանակ է. այն, ինչ եղել է նախկինում, դժվար է պատկերացնել հաջորդ տասնամյակներում։ Յուրաքանչյուր երկիր իր շահի և ապագայի տեսլականի թելադրանքով է ձևավորելու իր հարաբերությունները, և այս առումով անչափ կարևոր է մեր խորհրդարանի կողմից կատարվող աշխատանքը։ Իսկ այդ հարաբերությունների ապագան պայմանավորված կլինի այն փոփոխություններով, որոնք տեղի են ունենալու մեզ մոտ և մեր բարեկամ երկրներում։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 15 Mar 2019 16:50:13 +0000
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ ԵՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26267-2019-03-15-16-11-30 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26267-2019-03-15-16-11-30 ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ ԵՆ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

1994թ. հրադադարի հաստատման պահից մինչ այսօր ՀՀ իշխանություններն ամենատարբեր առիթներով հայտարարել են, որ Հայաստանը և նրա զինված ուժերը հանդիսանում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Դեռևս 2013թ. հոկտեմբերին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում, հայտարարել էր, որ պետք չէ ռազմական գործողություններ սկսել, հետո էլ բողոքել ՙօկուպացիայից՚։ Ապա հավելել էր. ՙՀիմա էլ Ադրբեջանը սպառնում է մեզ ռազմական գործողություններով։ Վստահ եմ, եթե այդպիսի գործողություններ լինեն, ապա մի քանի ամսից հետո ադրբեջանցիները բողոքելու են տարածքի ոչ թե 20, այլ 25, 30% կորստի մասին։ Պետք չէ ռազմական գործողություններ սկսել՚։

Ապրիլյան քառօրյա պատերազմից մեկ տարի անց՝ 2017-ի մարտին, նախագահ Սարգսյանը, պաշտոնական այցով գտնվելով Մոսկվայում, հյուրընկալվել էր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում և ուսանողների առջև ելույթ ունեցել։ Նա մասնավորապես ընդգծել էր, որ անվտանգության հարցերը Հայաստանի համար շարունակում են մնալ խիստ արդիական։ Ադրբեջանի կողմից 2016թ. ապրիլին նախաձեռնած ռազմական արկածախնդրությունը Լեռնային Ղարաբաղի դեմ դարձավ երկարամյա ռազմատենչ հռետորաբանության մարմնավորումը՝ ի հակադրություն իր հողում սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու Արցախի ժողովրդի ցանկության։ Հայաստանը՝ որպես ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավոր, ստիպված է ջանքեր գործադրել տարածաշրջանում հավասարակշռության պահպանման և նոր լարվածություն թույլ չտալու նպատակով։ Դրա հետ մեկտեղ, շարունակել է Սարգսյանը, Հայաստանը պատրաստ է համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի։ Բանակցություններին այլընտրանք չկա։
Հայաստանի այսօրվա իշխանությունը շարունակում է իրականացնել ԱՀ-ի անվտանգության երաշխավորի իր առաքելությունը, միաժամանակ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում հետևողականորեն պնդելով Արցախի մասնակցության վերականգնման անհրաժեշտությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված՝ համազգային օրակարգի ձևավորման խնդիրը պետք է համարել խիստ կարևոր և ժամանակին համահունչ՝ ղարաբաղյան հիմնախնդրի արդար հանգուցալուծման, հայկական պետությունների անվտանգության ապահովման և մյուս մարտահրավերներին դիմագրավելու տեսանկյունից։
Փաստ է, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Արցախը ներգրավելու ուղղությամբ ՀՀ ղեկավարության ջանքերը հարուցեցին Բաքվի հիստերիկ արձագանքը։ Ադրբեջանական քարոզչությունը շրջանառության մեջ դրեց մի վարկած, ըստ որի՝ հայկական կողմը դեմ է Մինսկի խմբի ձևաչափին և խոչընդոտում է խաղաղ կարգավորմանը։ Երևանը փոխարտգործնախարարի մակարդակով հակադարձեց՝ հարևան երկրին հասկանալ տալով, որ Հայաստանը համանախագահող պետությունների առջև ընդամենը դրել է բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման խնդիր, ինչի համար հիմք է հանդիսանում 1994թ. Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը, որի ժամանակ Լեռնային Ղարաբաղը, որպես հակամարտության հիմնական կողմերից մեկը, դարձավ խաղաղ կարգավորման բանակցություններին մասնակցող սուբյեկտ։
Ամենևին զարմանալի չէ, որ Բաքուն չի ընդունում պաշտոնական Երևանի դիրքորոշումը, որը հիմնվում է 1994-95թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերի վրա։ Ստեփանակերտում մարտի 12-ին անցկացված՝ ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Արցախի Հանրապատության նախագահ Բակո Սահակյանն ընդգծեց, որ այդ համաձայնագրերի անվերապահ իրականացումը նպաստելու է խաղաղ գործընթացի առաջմղմանը։ Համատեղ նիստում հայկական երկու պետությունների ռազմաքաղաքական ղեկավարության կողմից գնահատական տրվեց Արցախի անվտանգության մակարդակին. պաշտպանության ապահովման կարողությունները երաշխավորված են և գտնվում են բարձր մակարդակի վրա։
Մյուս հանգամանքը. հայկական երկու կողմերն ընդգծեցին իրենց հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա։
Մեջբերենք արտաքին աշխարհին ուղղված ևս մեկ ազդակ, որը հնչեց վարչապետ Փաշինյանի խոսքում. իր ղեկավարած դաշինքը Հայաստանի ժողովրդից ուժեղ մանդատ է ստացել՝ Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու և բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հիմնական կողմի ներգրավվածությանն ուղղված քայլեր անելու համար։ ՙՈւժեղ մանդատ՚ արտահայտությունը մեզ հիշեցնում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցը և Երևանում նրա կողմից արված հայտարարությունները։ Ստեփանակերտից հասկանալ տվեցին, որ Հայաստանի ժողովրդից ստացված մանդատը ծառայելու է միայն հայ ժողովրդին, որ արտաքին ուժերին չի հաջողվի անջրպետ ստեղծել հայ ժողովրդի երկու հատվածների միջև։
Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվի քաղաքական հռետորաբանությանը, որի նպատակը բանակցային ձևաչափում փոփոխություն մտցնելու մեջ հայկական կողմին մեղադրելն է, ոչ այլ ինչ է, քան սովորական միմոսություն։ Փաստն այն է, որ նման բովանդակության հայտարարություններ Ադրբեջանից հնչել են հարձակողական զորավարժություններ նախաձեռնելուն զուգահեռ։ Դա ևս միջազգային հանրությանն ուղղված ազդակ էր առ այն, որ պաշտոնական Բաքուն չի հրաժարվում իր ագրեսիվ կեցվածքից։ Ռազմական փորձագետների դիտարկմամբ՝ վերջին տարիներին Ադրբեջանի կողմից հաճախակի են լայնածավալ զորավարժություններ անցկացվում, ինչը նրա անփոփոխ մարտավարության վկայությունն է։ Եթե Ադրբեջանը նման ձևով է նախապատրաստվում Փաշինյան-Ալիև հանդիպմանը, ապա այս հարթությունում անելիք ունի ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը, ով օրերս հանդիպումներ էր անցկացնում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, անելիք ունեն արցախյան խաղաղ կարգավորման գործընթացում միջազգային հանրության միջնորդական մանդատը ստացած Մինսկի խմբի համանախագահող պետությունները։

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 15 Mar 2019 16:09:53 +0000
Հանդիպում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արեւմտյան շրջանի նախագահ Մարիա Մեհրանյանի հետ http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26266-2019-03-15-14-46-38 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26266-2019-03-15-14-46-38 Հանդիպում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արեւմտյան շրջանի նախագահ Մարիա Մեհրանյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ…

Հանդիպմանը քննարկվել են Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արեւմտյան շրջանի դերակատարությունն Արցախի զարգացման գործում՝ երախտագիտություն հայտնելով արհեստավարժ աշխատանքի եւ նվիրվածության համար:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 15 Mar 2019 14:45:56 +0000
Թ. ՄԱՆԱՍԵՐՅԱՆ. ՙՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՎԵՍՏ Է՚ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26265-2019-03-15-11-51-51 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26265-2019-03-15-11-51-51 Թ. ՄԱՆԱՍԵՐՅԱՆ. ՙՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՎԵՍՏ Է՚
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում Արցախի պետական համալսարանի հյուրը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն էր: Ողջունելով ճանաչված տնտեսագետին` ռեկտոր Արմեն Սարգսյանը նշեց, որ դա նրա առաջին այցը չէ Արցախի մայր բուհ և այդ հանդիպումով մեկնարկում է 2019-ի ոչ ֆորմալ կրթությունը ԱրՊՀ-ում: 

Թ. Մանասերյանը ուսանողների և դասախոսների առջև հանդես եկավ տնտեսական անվտանգության մասին դասախոսությամբ: Սույն թեման մի քանի օր առաջ Հայաստանի անվտանգության խորհրդում նա ներկայացրել է պետության բարձրագույն պաշտոնատար անձանց:
Ըստ տնտեսագետի` զարգացումը պետք է ունենա երկու հիմնասյուն` անվտանգություն և մրցունակություն: Որպեսզի զարգացումը իրատեսական լինի, պետք է ոչ թե պարզապես թղթին հանձնել մեր ցանկությունները, այլ նաև դիտարկել սպառնալիքների դաշտը և փորձել դրանք վնասազերծել կամ գոնե կրճատել` հավատալու, որ այդ ցանկությունները հնարավորինս զերծ են հակակշռող լուրջ սպառնալիքներից, և հնարավորություն է ընձեռված իրացնել մեր մրցակցային առավելությունները: Տնտեսական անվտանգության սպառնալիքների դաշտը մեծ է: Դրանում և՜ ներքին և՜ արտաքին սպառնալիքներն են: Բանախոսն օրինակ բերեց 2008 թվականը, որը վատ չէր Հայաստանի համար, որովհետև երկնիշ թվով տնտեսական աճ էր գրանցվել, սակայն տնտեսությունը դրանից հետո անկում ապրեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով: Տնտեսագետը այն կարծիքին է, որ ընդհանրապես, զարգացման մասին խոսելիս, ինչպես նաև կառավարության գործունեության ծրագիրը կազմելիս ավելի իրատեսական լինելու համար նպատակահարմար է գտնում չբացառել հնարավոր սցենարները և այդ ամեն ինչի մեջ Արցախը լինի: Հայաստանը կարող է և պետք է հնարավորություն ընձեռի Եվրասիական տնտեսական միությունում Արցախը ներկայանալու: Թ. Մանասերյանն այդ մասին օրերս խոսել է ՀՀ ԱԺ Եվրասիական ինտեգրման հանձնաժողովում: Նա առաջարկել է Արցախը պատշաճ ներկայացնել Եվրասիական շուկայում: Դրա հնարավորությունները քիչ չեն: Համագործակցության հիմքում առաջին հերթին նա տեսնում է Հայաստան-Արցախ տնտեսական ինտեգրման ծրագրի մշակումն ու իրականացումը: Իհարկե Արցախը Հայաստանի մասն է, բայց Արցախ-Հայաստան տնտեսությունների ինտեգրման ծրագիր պետք է լինի
Սպառնալիքների դաշտը դիտարկելով, ըստ նրա, նախ պետք է հասկանալ դրանց պատճառները և գնահատականներ տրվեն սահմանային մեծություններով: Ասում է` տնտեսության մեջ սպառնալիքները վերացական չեն կարող լինել, դրանք կոնկրետ են` պարենային, էներգետիկ անվտանգություն, արտաքին պարտք և այլն: Անվտանգության կազմակերպման միջոցներից է ռազմավարությունը: Տնտեսագետն այն մեր կյանքի կարևորագույն բացերից է համարում ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում: Համեմատության համար բերեց Թուրքիայի Հանրապետության օրինակը, որն արդեն քանի դար է ` Կարմիր գիրք ունի: Նրանում ամփոփված է յուրաքանչյուր հարյուրամյակի համար այդ երկրի զարգացման ծրագիրը, որը կարող է թեթևակի վերանայվել մեկ-երկու տասնամյակը մեկ, եթե աշխարհում գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք, հավանաբար, կարող են ազդել Թուրքիայի վրա: ՙՄենք ունե՞նք պատկերացում, թե որտեղ ենք տեսնում մեզ 50, 100 տարի հետո՚,-հարցնում է նա ու պարզաբանում. հարյուր տարին մեծ ժամանակահատված չէ: 88-ը թվում է` երեկ է եղել, բայց մեկ երրորդ դար արդեն անցել է: Ժամանակն այդպես արագ գնում է, և մեզ մեր հետագա սերունդներին միացնողը պետք է լինի ռազմավարությունը` ազգային գաղափարախոսության հետ միասին: Զարմանալի չէ, որ տնտեսագետը խոսում է ազգային գաղափարախոսությունից, քանի որ` ՙԱռանց դրա ամեն ինչ ոչինչ է, եթե մենք չենք զգում որպես մեկ միասնություն, մեկ ազգ, մեկ ուժ: Վաղը կարող է Նոբելյան մրցանակակիրներ գան և հետաքրքիր դասեր տան այստեղ: Իհարկե, մենք նրանցից սովորելու շատ բան ունենք, բայց դա մենք պետք է շարենք մեր ազգային գաղափոխոսության վրա, տեսնենք ինչքանով են համապատասխանում, ինչքանով են համահունչ մեր խնդիրներին՚,-շարունակեց նա:
Ո՞րն է մեզ սպառնացող վտանգներից ամենավտանգավորը: Ըստ տնտեսագետի` չնայած արտաքին պարտքը հասել է 70 %-ի և թույլատրելի սահմանը վաղուց հատել է, և դա լուրջ սպառնալիք է, բայց մեզ համար թիվ 1 սպառնալիքը ժողովրդագրականն է: Ունենք նաև ինտելեկտուալ անվտանգության սպառնալիք: Նրա դիտարկմամբ` մենք հետ ենք մնում աշխարհի զարգացումներից որակական առումով: Այն կրթությունը, որը պետք է ծառայի մեր առաջընթացին, դեռևս չի տրվում, ինչի արդյունքում դառնում ենք դոնոր աշխարհի համար: Եվ արդեն` 30 տարի:
Պետք է ճիշտ հաշվառել, գնահատել և արդյունավետ օգտագործել ռեսուրսները և հնարավորինս ինքնաբավ դարձնել Արցախը: Տնտեսագետը դա իրատեսական է համարում: Արցախը և՜ մարդկային ռեսուրսների, և՜ ինտելեկտուալ կարողությունների առումով կարիք ունի տնտեսական դիվանագիտության գործիքակազմի օգտագործման։ ՙՍա ոչ միայն գիտություն է, այլև արվեստ, սա նաև գործնական շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև այն, ինչ իրականում անվանում ենք Արցախի մրցակցային առավելություններ, շատ դեպքերում սահմանափակ շրջանակների կարող է հայտնի լինել, մինչդեռ ամբողջ աշխարհին մենք կարող ենք մատուցել Արցախի տնտեսության բոլոր ճյուղերում ձեռքբերված արդյունքներ: Դրա համար մատուցման կարևորագույն ձևերից մեկը տնտեսական դիվանագիտությունն է՚,-այս միտքը վերստին շեշտեց տնտեսագետը:
Թ. Մանասերյանը պատասխանեց նաև ուսանողների և դասախոսների հարցերին, համալսարանին փոխանցեց ամերիկյան գործընկերների աջակցությամբ ձեռքբերված մասնագիտական գրքերը:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 15 Mar 2019 11:49:58 +0000
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26263-2019-03-15-11-44-24 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26263-2019-03-15-11-44-24 ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ Մարտունի

 Վերամշակող ընկերությունները բավականին լուրջ դերակատարություն ունեն մեր երկրի տնտեսության զարգացման գործում, առանձնապես գյուղատնտեսության ոլորտում։ Դրանք հողօգտագործողներին հնարավորություն են տալիս մտածելու նաև ոչ ավանդական մշակաբույսերի մշակման ուղղությամբ, լուծում են իրացման հետ կապված կարևոր խնդիրը, ինչն աջակցում և վստահություն է հաղորդում հողագործներին՝ ցանքատարածքների ավելացման հարցում։ Այս առումով զգալի մեծ է Բերդաշեն համայնքում գործող ՙԷրիզ գրուպ՚ ընկերության նշանակությունը։ 

Ընկերության գործունեությանը ծանոթացանք գործադիր տնօրեն Արթուր Հովհաննիսյանի հետ ունեցած մեր զրույցի միջոցով։
Մի քանի ամիս է, ինչ Ա.Հովհաննիսյանը ղեկավարում է գործարանի աշխատանքները, գործադիր տնօրենի պաշտոնում է 2018թ. հոկտեմբերից։
Զրուցակիցս ներկայացրեց, որ ընկերությունը բաղկացած է երեք՝ ցորենի վերամշակման (ալրաղացի), հնդկաձավարի վերամշակման և հացաթխման արտադրամասերից։ Յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է առանձին գործող միավոր։
Մեր զրույցը շոշափեց գործարանի արտադրամասերի տեխնիկապես հագեցվածության, հզորության, իրացման մասին և այլ հարցեր։
Ալրաղացի համար մթերվում է ցորեն։ Այն մշակվում, վերամշակվում է, որից ստանում են առաջին կարգի ալյուր և թեփ։ Ալրաղացի հնարավորությանն անդրադառնալով՝ նշվեց, որ օրական կարող են ստանալ մինչև 5 տոննա առաջին կարգի ալյուր, բայց պլանավորումը սահմանափակվում է 4 տոննայի սահմանում։
Հնդկաձավարի արտադրամասը նոր է, հիմնադրվել է 2018թ.-ի ապրիլին։ Ներկայացնելով արտադրամասի արտադրական հնարավորությունները՝ գործադիր տնօրենը նշեց, որ այն ներառում է հնդկաձավարի վերամշակման բոլոր գործառույթները՝ հումքի ձեռքբերումից մինչև պատրաստի արտադրանքի ստացում։ Այստեղ օրական թողարկում են մոտ երկու տոննա պատրաստի արտադրանք։ Պահանջարկն արտադրանքի նկատմամբ մեծ է։
Հնդկաձավարի և ցորենի հումքը մատակարարում են տեղի արտադրողները, որոնց հետ նախօրոք պայմանագրեր են կնքվում։ Պայմանագրերի համաձայն, բերքահավաքի ժամանակ իրականացվում է մթերումն և կազմակերպվում հետագա աշխատանքները։
Գործարանը նաև ցորեն աղալու պատվերներ է ընդունում քաղաքացիներից։ Քանի որ այն տեղաբաշխված է Բերդաշեն համայնքի տարածքում, հիմնական շփումը տեղի բնակչության հետ է։ Լինում են դեպքեր, երբ մարդիկ դիմում են ծառայությունից օգտվելու խնդրանքով։ Ալրաղացի պետի մոտ նախապես գրանցում են պատվերները, համապատասխան խմբաքանակի գրանցման դեպքում՝ բնակչության ցորենը աղալու օր է նշանակվում։ Այդ ամբողջ օրն ալրաղացն աշխատում է միայն բնակչության համար։
Հացաթխման արտադրամասի հումքը տեղական արտադրության ալյուրն է։ Օրական թխում են առավելագույնը 1400-1500կգ ՙկաղապարային՚ տեսակի (բուխանկա) հաց։ Բնակչության պահանջարկից ելնելով՝ պատվերով թխվում է նաև ՙմատնաքաշ՚։
Արտադրության հաջողությունը մեծապես կախված է տեխնիկական միջոցներով հագեցվածությունից։ Ա.Հովհաննիսյանը հատկանշեց, որ հնդկաձավարի արտադրամասը կառուցվացքային հագեցվածությամբ միակն է ՀՀ-ում և ԱՀ-ում, այստեղ առկա են ժամանակակից տեխնիկական անհրաժեշտ պայմանները՝ հումքի բարձր որակով վերամշակման համար։ Սակայն ցորենի վերամշակման և հացաթխման ատադրամասերում տեխնիկական միջոցների մաշվածությունը զգացնել է տալիս, որովհետև շահագործվում է հիմնականում հին տեխնիկա։ Չնայած որոշ ագրեգատներ փոխվել են, սակայն առայժմ այս ուղղությամբ թարմացման և նորացման կարիք ունեն։ Այստեղ ամեն ինչ արվում է, որպեսզի ժամանակին և որակով կազմակերպվեն աշխատանքները։ Խնդիրներ, բնական է, լինում են, որոնք օպերատիվ լուծում են ստանում, և ընդհանուր աշխատանքը դրանից չի տուժվում։ Հույս հայտնվեց, որ ժամանակի ընթացքում կկարողանան վերազինել անհրաժեշտ նոր տեխնիկական միջոցներով։ Ունեն պահանջվող գիտելիքներով, հմուտ մասնագետներ, ովքեր սպասարկում են և հետևողական են իրենց աշխատանքում։
Ցանկացած արտադրող առաջնահերթ հաշվի է առնում իրացման շուկան։ Գործարանի արտադրանքի հիմնական սպառողը Պաշտպանության բանակն է։ Պահանջարկի դեպքում պատրաստ են արտադրանքը նաև վաճառքի կետերում իրացնել։ Սահմանափակում այս առումով առայժմ չունեն։
Գործարանը նաև աշխատատեղ է ապահովում, որը ոչ պակաս կարևոր է։ Այստեղ հիմնական աշխատանքով ապահովված է 20 մարդ։ Արտադրության ընդլայնման հետ կապված՝ կաճի նաև աշխատողների թիվը։
Գործադիր տնօրենի հետ մենք չէինք կարող չշոշափել արտադրանքի որակի մասին հարցը։ Քանի որ գործ ունեն սննդի հետ՝ հավաստիացրեց, որ աշխատում են բարձր պատասխանատվությամբ ու գիտակցումով։ Առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ որակյալ արտադրանք ստանալու համար։
Խոսք գնաց առաջիկա ծրագրերի մասին. առաջնահերթ կտարվեն տեխնիկական միջոցների թարմացման աշխատանքներ, որոնք թույլ կտան մտածել արտադրության ծավալների հետագա ընդլայնման շուրջ։
Բերդաշենի տարածքում նման գործարանի գործունեությունը շրջանի հողագործներին հնարավորություն կտա ավելացնել հնդկաձավարի և ցորենի ցանքատարածությունները։ Այս մասին փաստեց նաև շրջվարչակազմի աշխատակզմի ԳՀՀ բաժնի վարիչ Ռոբերտ Վանյանը, վստահեցնելով, որ արտադրողները մթերման հետ կապված խնդիր չեն ունենա։ Նրա խոսքով՝ այսօր հատուկ կարևորություն է տրվում հատկապես հնդակաձավարի մշակությանը։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Fri, 15 Mar 2019 11:43:21 +0000
ՈԼՈՐՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ՝ ՇՐՋԱՆԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26262-2019-03-15-11-41-22 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26262-2019-03-15-11-41-22 Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ ք.…

Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի հրավերով շրջանում էր գործարար կառավարման մասնագետ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար, Շիրակի մարզի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը։

ՙՇրջան կատարած այս ճանաչողական այցի ընթացքում եղել եմ Նոր Մանաշիդ, Ծար, Զուար, Հավսաթաղ, Քարվաճառ համայնքներում, այցելել եմ նաև շրջանի մի շարք պատմաճարտարապետական և բնական հուշարձաններ՚,- մեզ հետ զրույցում նշեց Ա. Խաչատրյանը։ Շահումյանի շրջանում էր՝ բացահայտելու և կազմելու ծրագրեր, որոնք կնպաստեն շրջանի տնտեսական զարգացմանը։
ՙԴեռ անցյալ տարի ինձ դիմեցին իմ ընկերները Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեից՝ խնդրելով գալ Շահումյանի շրջան և փորձել բացահայտել ծրագրեր, որոնք կդառնան շրջանի տնտեսական զարգացման խթաններ, որոնք կպահանջեն թե՜ մասնավոր ներդրողների ներկայություն, թե՜ պետական աջակցություն, ինչպես նաև՝ պետություն-մասնավոր հատված գործընկերության ֆորմատ՚,- տեղեկացրեց Արթուր Խաչատրյանը։ Մասնագետը նշեց, որ այստեղ է՝ փորձելու հասկանալ, թե որոնք կարող են լինել շրջանի տնտեսական զարգացման ուղիները, շրջանի մրցակցային առավելությունները՝ համեմատած այլ շրջանների հետ, հասկանալ, որոնք են շրջանի այն ուժեղ կողմերը, որոնց վրա կարելի է հենվել և մշակել շրջանի զարգացման ծրագիր։
ՙՊետք է հստակ հասկանալ, որ այստեղ խոսքը ոչ միայն պետական, այլև մասնավոր ներդրումների մասին է։ Պետությունը կարող է ենթակառուցվածքներ ստեղծել՝ տնտեսական զարգացման համար, էժան վարկային գծեր բացել, սուբսիդավորել վարկային գծեր, այլ աջակցության ծրագրեր մշակել, բայց գործարար ծրագրեր պետք է լինեն նաև մասնավոր ներդրողների կողմից։ Կազմվելիք ծրագրերը մասնավոր հատվածի մոտ հետաքրքրություն կարող են առաջացնել շրջանի հանդեպ՝ գալ և կատարել սեփական ուսումնասիրությունը՝ բիզնես սկսելու համար՚, ընդգծեց մեր զրուցակիցը։
Ամփոփելով ճանաչողական այցի առաջին արդյունքները՝ Արթուր Խաչատրյանը նշեց, որ շրջանի առաջնային զարգացման ուղղություններից է գյուղատնտեսությունը։
ՙՇրջանը խորհրդային տարիներին, մինչև ազատագրվելը, բավականին խոշոր գյուղատնտեսական ներուժ է ունեցել, այն կա և պետք է օգտագործել։ Խոսքը թե՜ անասնաբուծության (խոշոր և մանր եղջերավոր), թե՜ բուսաբուծության, թե՜ մեղվապահության մասին է՚։ Ըստ մասնագետի՝ գյուղատնտեսության ոլորտները զարգացնելիս կարևոր է հաշվի առնել, թե որոնք են այն գործոնները, որ շրջանը դարձնում են եզակի։ ՙՕրինակ, ամենուր հայտնի է Քարվաճառի մեղրը՝ որպես մաքուր, որակյալ արտադրանք։ Մանաշիդում այցելել և զրուցել եմ գոմշաբուծությամբ զբաղվողների հետ։ Եթե մենք չենք կարող մասսայական արտադրություն տալ, պետք է թեկուզ քիչ քանակությամբ, բայց բարձրակարգ ու յուրահատուկ արտադրանք առաջարկել՚։
Զարգացման հաջորդ ճյուղը զբոսաշրջությունն է։ ՙՇրջանում շատ են թե՜ պատմաճարտարապետական, թե՜ բնական հուշարձանները։ Բոլորին լավ հայտնի է Դադիվանքը, որն, իհարկե, ամեն առումով յուրահատուկ հուշարձան է։ Սակայն այն միակ տեսարժան վայրը չէ շրջանում՚,- ընդգծեց մեր զրուցակիցն ու հավելեց, որ զբոսաշրջությունից իրական շահույթ ստանալու համար պետք է զարգացնել սպասարկման ոլորտը՝ ունենալ մաքուր և մատչելի հյուրանոցներ և զբոսաշրջիկներին անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ, անհրաժեշտ է զբոսաշրջիկին գոնե մեկ գիշեր պահել շրջանում։
Ըստ մեր զրուցակցի, մանրամասն ծրագրեր կազմելու համար այցելությունները շարունակական են լինելու։ ՙՇրջանի վարչակազմի աշխատակազմից ստացել եմ որոշակի տեղեկություններ՝ գյուղատնտեսական ոլորտի, զարգացման ծրագրերի վերաբերյալ։ Հանդիպում եմ ունեցել նաև հանրապետության ղեկավարության հետ՝ ծանոթանալու տնտեսության ու գործարարության խթանման ծրագրերի հետ և փորձելու այդ ծրագրերը լավագույնս օգտագործել շրջանի զարգացման համար։ Հաջորդ քայլով հստակեցվելու է համագործակցության ձևաչափն ու անցնելու ենք գործնական աշխատանքներին՚,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ ծրագրերը կկազմվեն ըստ զարգացման ոլորտների և կտեղայնացվեն շրջանի համայնքներում։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Fri, 15 Mar 2019 11:40:40 +0000
ՙՀՈԳԵՎՈՐ ՄԹՆՈԼՈՐՏԸ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ՚ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26261-2019-03-15-11-25-41 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26261-2019-03-15-11-25-41 ՙՀՈԳԵՎՈՐ ՄԹՆՈԼՈՐՏԸ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ՚
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 Առնոլդ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ։ Ծնվել է 1949թ., Ստեփանակերտում։ 1969-ին ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստատեխնիկական ուսումնարանը, 1977-ին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը։ Դասավանդում է Տողի արվեստի դպրոցում։ Հայաստանի նկարիչների միության անդամ է, Արցախի ՙԳԱՄ-արտ՚ նկարիչների միության համահիմնադիրներից։ Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, ունեցել է անհատական ցուցահանդես Արցախում և Հայաստանում։ 

Ստորև ներկայացնում ենք մեր զրույցը Ա. Մելիքսեթյանի հետ:

-Արվեստը ժամանակ ու տարածություն չի ճանաչում։ Իմ ոգեշնչման աղբյուրը և՜ կյանքն է, և՜ արվեստը իր բոլոր ժանրերով։ Սեղանիս Արպատովի գիրքն է` ՙՀին Հունաստանի գեղարվեստի հարցերը՚։ Ճիշտ է, մենք Հունաստան չենք, բայց Տիգրան Մեծի ժամանակ հզոր պետություն ենք եղել, մշակույթ ենք ունեցել, և Տիգրան Մեծի ժամանակ էլ Հայաստանը կապ է ունեցել հունական քաղաքակրթության, մշակույթի հետ։ Իսկ հին հայկական մշակույթից բեկորներ են մնացել, ասենք՝ Գառնիի տաճարը: Հունաստանն էլ փոքր երկիր էր, գրեթե Հայաստանի չափ, բայց համաշխարհային քաղաքակրթության հիմքը հանդիսացող մշակույթ են ստեղծել։ Վերջին 100-ամյակներում ընդունված տեսակետ է հնչում, չէ՞, որ հզոր պետություններն են հզոր մշակույթ ստեղծում, ասենք՝ Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան... Այսինքն` պետությունը պիտի կայացած լինի, որ մշակույթ էլ ծնվի։ Ես համամիտ եմ այս կարծիքին։ Այսինքն, մշակույթը պետք է հովանավորվի պետության կողմից։ Ամբողջ իտալական մշակույթը պատվերով է ստեղծվել։ Պատվիրատուն կա՜մ եկեղեցին, կա՜մ պետությունն է եղել։ Միքելանջելոյի նույնիսկ առաջին գործերը պատվերով են ստեղծվել։ Դժբախտաբար Ղարաբաղը փոքր երկիր է, պատվերներ էլ գրեթե չեն լինում։
Արպատովի գրքի միջոցով ես ծանոթանում եմ Հին Հունաստանի գեղարվեստի խնդիրներին։ Իմ` Ղարաբաղում ապրողիս, հնարավորությունները սա են, այսինքն` սահմանափակ են, մինչդեռ Եվրոպայում ապրող մարդը մշակույթին ծանոթանում է թանգարաններ այցելելով կամ ռեալ՝ աչքով տեսնելով պատմական հուշարձանները։ Իսկ ես գրքի միջոցով եմ հոգևոր սովս լրացնում։
-Ինչո՞ւ։ Դու, կարծեմ, Իտալիայում եղել ես։
-Եղել եմ։ Մի քանի օրով միայն։ Եղել եմ Վենետիկում, մի քանի ժամ էլ Հռոմում եմ եղել։ Հոգևոր սովը հնարավոր չէ մի քանի օրում հաղթահարել։ Մի ամբողջ ամիս Վենետիկում պիտի մնաս, որ ինչ-որ բան հասկանաս, Վենետիկն ամբողջությամբ թանգարան է։ Նախանձել կարելի է, Եվրոպայում մշակույթը պահպանվել է, հնարավորին չափով։ Եվրոպայում էլ պատերազմներ են եղել, Լեոնարդո Դա Վինչիի որոշ գործեր փչացել են, բայց ընդհանրության մեջ մշակույթը պահպանվել է։
Մեր միջավայրում հոգևոր համապատասխան ջերմաստիճանի պակաս կա։ Սա հոգևոր, մշակութային միջավայրի իմ ընկալումն է, երևակայական ընկալումը։ Գարունը ինչպե՞ս է գալիս, որոշակի ջերմաստիճանի տակ բնությունն արթնանում է, չէ՞։ Այստեղ խոսքը ֆիզիկական երևույթի մասին է, իսկ իմ ասածը վերաբերում է հոգևոր մթնոլորտին, հոգևոր ջերմաստիճանին, որի պայմաններում մեծ մշակույթ է ստեղծվում։ Նաև մշակույթ է պահպանվում։
Հովանավորություն պիտի լինի, այն էլ պետական, որ մեծ մշակույթ, մեծ արժեքներ ստեղծվեն։ Մեր ժամանակներն այս առումով, կասեի, որ շատ տխուր են։ Աղքատ տնտեսությունը պատճառ է, որ պատվերներ չլինեն, և որոշ արվեստագետներ լքում են երկիրը...

-Բայց ճի՞շտ է, որ լքում են։
-Նայած ինչ տեսանկյունից ես երևույթը դիտարկում։ Եթե Արամ Խաչատրյանը Մոսկվա չգնար, դժվար թե ՙՍպարտակ՚ բալետը ծնվեր։ Իտալիայում է եղել, հոգևոր սնունդ է ստացել՝ լինելով Սպարտակի հայրենիքում։ Նման բազմաթիվ օրինակներ կարելի է բերել։ Մենք՝ միջին մակարդակի արվեստագետներս, հոգևոր մեկուսացման մեջ ենք։ Հոգևոր ջերմաստիճանն անբավարար է։ Ես չեմ էլ հավակնում բարձր պահանջների։ Քավ լիցի, սա բողոք չէ։ Եթե դու սա դիտարկում ես որպես բողոք, ուրեմն, պարզունակեցնում ես իմ միտքը...
-Գուցե ավելի հասկանալի արտահայտվես։
-Արտահայտվեմ։ Էս ձևի հարուստ պատմություն, վիթխարի մշակութային արժեքներ ունեցող տարածքը, որ Արցախ է կոչվում, ի՞նչ է ցուցադրում։ Ինչպիսի՞ն է մեր պատմաերկրագիտական թանգարանի վիճակը։ Սիրում ենք խոսել Վաչագան Բարեպաշտի մասին, ի՞նչ ենք ցուցադրում և ինչպես։ Վերջին տարիներին հնագիտական ինչքան պեղումներ ենք իրականացրել, բայց չէ՞ որ այս ամենը ժամանակակից պահանջներին համապատասխան պիտի կարողանաս ներկայացնել։ Աշխարհի տարբեր ծայրերից գալիս են, ասում ենք՝ հին ազգ ենք, առաջին քրիստոնյա ազգն ենք... Ասելը քիչ է։ Զբոսաշրջիկներին ո՞ւր ենք տանում։ Պատմաերկրագիտական այն խեղճ ու կրակ շե՞նքը... անհարիր պետության մայրաքաղաքին։ Իսկ մենք ձգտում ենք միջազգային ճանաչման։ Ճիշտ է, թանգարանի համար ինչ-որ շենք է սարքվում։ Բայց, իմ կարծիքով, դա էլ համապատասխան չէ... մեր հաղթանակին, որից արդեն 3 տասնամյակ հեռացել ենք։

Լավ է, Գրիգորի Գաբրիելյանցը եկավ, Շուշիում գոնե մի քանի թանգարաններ բացեց՝ իր կոչումներով, իր հեղինակությամբ։
-Իսկ դու, որպես արվեստագետ, խնդիրներ բարձրացրե՞լ ես։
-Իհարկե։ Շուշիում, քանդակագործության մի սիմպոզիումի ժամանակ հարց բարձրացրի՝ Շուշի քաղաքի մի փողոց արվեստագետներով ձևավորենք, վերականգնենք` պահպանելով պատմական տեսքը։ Մնաց որպես ձայն բարբառո հանապատի։ Խորհրդային ժամանակներում էլ մշակույթին մատների արանքով էին նայում։ Նույն վերաբերմունքը շարունակվում է։ Շուշիի քարե սալահատակով հին մի փողոց մի քանի տարի առաջ ասֆալտապատեցին։
-Մի տարի առաջ էլ են նույն կերպ վարվել։ Շուշին պատմական քաղաք է, եղածը հին ձևի մեջ պետք է պահպանենք կամ վերականգնենք։
-Դառնանք Ստեփանակերտին։ Մի քանի տարի առաջ ինչ-որ ստուդիայի սաների պարզունակ քանդակներ տեղադրեցին։ Չի կարելի։ Մասնագետի աչք է պետք մշակույթին ինքնագործ չմոտենալու համար: Կամ մեր Ստեփանակերտի պատկերասրահը։ Դրան կարելի է նախամուտք անվանել, ինչպիսին տան նախամուտքն է լինում։ Շատ հեռու չգնանք, հենց թատրոնի շենքը։ Ժամանակի մեջ այն քայքայվում է, բայց չէ՞ որ ճարտարապետական հուշարձան է։ Հուշարձան և հոգևոր տաճար։ Թատրոնն Արցախի արժանապատվությունն էր պահում այն ոչ հեռավոր ժամանակներում։ Մեծ Հայրենականից հետո Վարշավայում կանգուն շենք չէր մնացել, վերականգնումն սկսեցին թատրոնի շենքից։ Նույնը կատարվել է նաև Լոնդոնում։ Իհարկե, մենք Եվրոպա չենք, բայց չէ՞ որ Արցախում պատերազմից տուժած շենքերը վերականգնվել են, նոր շենքեր են կառուցվել։ Կարելի էր, չէ՞, գոնե թատրոնի շենքի տանիքը սարքել, որ ջուրը չքայքայի։ Անցած տարի Երևանից արվեստագետներ եկան, ինչ-որ չափով տարածքը բարեկարգեցին, մշակութային միջոցառումներ կազմակերպեցին, ես էլ եմ մասնակցել, հարց բարձրացրին՝ գոնե տանիքը սարքել շենքը պահպանելու համար։ Չէ՞ որ դա մեծ ծախսերի հետ չի կապված։ Իմ կարծիքով, թատրոնի ղեկավարությունն էլ այս հարցում մեղքի իր բաժինն ունի։ Կոլեկտիվը, պայքարելու փոխարեն, լքել է շենքը, թողել անտիրության։ Ուղտին ասացին՝ վիզդ ծուռ է, ասաց՝ ինչս է ուղիղ։ Մշակույթ հասկացությունը շատերը մակերեսայնորեն են ընկալում։ Բայց մշակույթը բնորոշում է պետության կայացման աստիճանը։ Մշակույթն էլ զենք է, հոգևոր զենք։ Կարո՞ղ ենք Արցախը պատկերացնել առանց Դադիվանքի, Գանձասարի, Տիգրանակերտի, խաչքարերի ու վանքերի...

-Առնոլդ, ինչի՞ վրա ես աշխատում։
-Վերջին տարիներին ավելի շատ քանդակով եմ զբաղված, քան գեղանկարչությամբ։ Մեծ գործեր ունեմ արված, պետական հովանավորություն է պետք, որ տեղադրվի։ Մի գործ ունեմ՝ ՙԶինվորը ցուլի վրա՚, հավակնում է 4-5-մետրանոց հուշարձան դառնալու, տեղադրվելու է Տողասարում կամ Ստեփանակերտում: Փրկությունը մարդու ներսից է սկսվում, մարդու աշխարհայացքը պիտի փոխվի, այլապես... ամենահզոր բանակն էլ երկիրը չի փրկի։ Ճանապարհը քո շնչառությունն է, քո ողնաշարը, բայց վատ ես սարքում, և շա՛տ-շատ նման բաներ։ Ճանապարհը, կամուրջը, տնտեսությունը գրագետ պիտի սարքվեն, սա էլ մշակույթի մաս է։
-Ասում ես՝ չարիքի արմատը մեր մեջ փնտրե՞նք...
-Այո՜, այո։ Մեր մեջ փնտրենք, ոչ թե օտարների մեջ, դրսում։
-Ի՞նչ է տալիս քեզ մանկավարժությունը։
-Մանկավարժությունը հղկում է երեխային։ Բայց ես գտնում եմ, որ կրթական համակարգում ՙհղկումը՚ անբավարար է։ Երեխաների մեջ էլ շրջապատից կամ ընտանիքից արմատ է ձգում նյութապաշտությունը։ Հոգևոր-մշակութային դաստիարակությունը կարևոր դերակատարություն ունի երեխային կրթելու գործընթացի մեջ։ Երեխային փորձում ենք գրագետ դարձնել, որ արվեստի գործը կարողանա գնահատել, ոչ թե ոչնչացրել։
Ճշմարտությունն այն է, որ մեր հասարակությունը դեռևս լրիվ ՙառողջ՚ չէ։ Ոչ միայն մշակույթում, այլև բոլոր բնագավառներում գրագետ, պրոֆեսիոնալ մարդիկ են պետք։ Ճիշտն ասած, գերմանացու նման քաղաքակիրթ ազգն էլ Մեծ Հայրենականի ժամանակ մշակույթ է ոչնչացրել։ Երևի սա պատերազմի դեմքն է։
-Տարին քեզ համար հոբելյանական է։ Քո վերջին անհատական ցուցահանդեսը եղել է 2005-ին...
-Ցուցադրելու գործեր ունեմ։ Մարդիկ կլինեն, կգան, կնայեն, մի երկու ջերմ խոսք ասողներ էլ կգտնվեն, ու վերջ...
-Իսկ քո ուզածն ի՞նչ է։
-Ուզում եմ հոգևոր-մշակութային կյանքի մակարդակը բարձրանա, դեպի մշակութային արժեքները մարդու վերաբերմունքը փոխվի։ Իհարկե, չեմ ժխտում, որ ցուցահանդեսն էլ միջոց է մթնոլորտը փոխելու։ Կիսատ գործեր ունեմ, ուզում եմ ամբողջացնել, ներկայանալ նոր գործերով։ Կավից ահագին քանդակներ ունեմ, որ կուզենայի նյութի վերածել, բրոնզ, քար կամ փայտ։ Իսկ դրա համար և՜ ժամանակ է պետք, և՜ ֆինանս։ Ես եղել եմ աշխարհի 4-5 երկրներում, շփվել եմ մարդկանց հետ, այնտեղ մշակութային արժեքների հանդեպ այլ վերաբերմունք կա։ Այնտեղ հոգևոր-մշակութային ջերմաստիճանը բարձր է։ Բայց մենք պիտի պայքարենք, գնանք դեպի... Լույսը։ Ուրիշը չի գալու մեր թատրոնի, թանգարանի շենքերը սարքի, Շուշիի հնությունները պահպանի։ Նյութը, դղյակները, սրճարանները չպիտի լինեն սուպերնպատակ։ Դրա համար... մարդը պիտի փոխվի։
-Ո՞րն է ժամանակի քո ընկալումը։
-Ինձ համար ժամանակը մեծ հասկացություն է, որի մեջ կա և՜ անցյալը, և՜ ներկան, և՜ ապագան։ Մշակույթ հասկացությունը ժամանակից դուրս է։ Աշխատում եմ Մովսես Կաղանկատվացու դիմաքանդակի վրա։ Ամեն շաբաթ Կաղանկատվացու նշած վայրերով, գյուղերով ես Տող աշխատանքի եմ գնում։ Ինձ համար Կաղանկատվացու և իմ ապրած ժամանակը նույնն է։ Այս հողում, որ ապրում եմ քանի՛-քանի դար, սա էլ մշակույթ է։ Կաղանկատվացու պատմությունն էլ մշակույթ է։ Կուզենայի` թանգարանի կարգին շենք ունենանք, Կաղանկատվացու քանդակն էլ տեղադրվի մուտքի մոտ։ Ես 10-15 դար և շատ ավելի առաջ մշակույթ ու պատմություն եմ ունեցել, որը պիտի ցուցադրվի աշխարհին։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 15 Mar 2019 11:21:37 +0000
ՑԱՎՈՎ ՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ՇԱՂԱԽՎԱԾ... http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26260-2019-03-15-11-17-21 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26260-2019-03-15-11-17-21 Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ ք.…

 Զառամյալ այդ կնոջն առաջին անգամ տեսա միայն մի քանի րոպեով։ Հոգնած, կորացած վերադառնում էր բանջարանոցից։ Երբ նրան ասացի, որ իր թոռնուհին՝ Ալեսիան, աշխատում է մեզ հետ՝ Ասկերանի ՙԲերդ՚ թերթի խմբագրությունում, նա մի խորաթափանց հայացքով նայեց ինձ և ասաց. ՙՀոգատար եղե՜ք, առանց հայր է մեծացել՚…

Եվ նրա խորշոմներով պատված դեմքը տխրության շղարշով պատվեց, աչքերում լճացան արցունքները։ Արցախյան պատերազմում զոհված որդուն՝ Արամին էր հիշել։

Երկար ճանապարհ է անցել Ժենյա տատիկը Ջրաղացներ գյուղից: Ինչե՛ր է տեսել, ինչե՛ր են անցել նրա գլխով… Դեռ 17-ը չէր լրացել, երբ ծնողներն ամուսնացրին համագյուղացի Ժորայի հետ։ Ծնվեցին երեք որդիները՝ Անդրանիկը, Ավետիսը, Արամը։ Մեծ դժվարությամբ էին ապրում, մի կերպ ապրուստի միջոցներ հայթայթում։ Ինչպես ինքն է ասում` տղաներին ոտքի կանգնեցնելուց հետո միայն կարողացավ հանգիստ շունչ քաշել։ Այդ ընթացքում ամուսնու հետ նոր տուն էին կառուցել և տեղափոխվել այնտեղ։ Զավակները մեծացան, ծառայեցին խորհրդային բանակի շարքերում, տուն ու տեղ կազմեցին։
Սկսվեց Արցախյան գոյապայքարը, արցախցին ոստնեց՝ բռունցքվելով։ Լցվել էր համբերության բաժակը, եկել էր զենքի միջոցով Ղարաբաղյան հարցը լուծելու պահը։
Ժենյա տատիկի կրտսեր որդին՝ Արամը (ավագներն ապրում էին Մոլդովայում), անմիջապես զինվորագրվեց ինքնապաշտպանության ջոկատներին։ Ծառայում էր Ակնաղբյուրի գումարտակում, որն այդ ժամանակ պաշտպանում էր Ամարասի հովիտը։
Ժենյա տատիկը հիշում է, թե ինչպես էր որդին ոգևորված, չէ՞ որ շուտով ազատվելու էին օտարի լծից, և արցախցին կարողանալու է ապրել ազատ ու խաղաղ երկնքի տակ։
ՙՕրերով տուն չէր գալիս, կարոտից խեղդվում էինք ու ապրում սպասումներով։ Կինը, որ այնքա՛ն ջահել էր, ամաչկոտ հայացքը թաքցնելով մեզանից, անընդհատ դեպի դուռն էր նայում, իսկ երեխաները…Ա՛խր շատ էին փոքր, ոչինչ չէին հասկանում՚,-կինը երկար լռում է…
1992 թվականի օգոստոսի 31-ն էր։ Քարամյանները պատրաստվում էին ավագ դստերը՝ Արմենուհուն, ուղարկել առաջին դասարան։ Երեքօրյա հերթափոխից հայրը պետք է տուն դառնար, սակայն բոթը նրանից առաջ հասավ՝ թշնամու ականից զոհվել էր Արամը:
Ուժասպառ կինն անզոր էր պահել արցունքները, որոնք նրա կյանքի ուղեկիցներն էին դարձել։
…Ժենյա տատիկի հայացքը հանկարծ լուսավառվում է, ողողվում ժպիտով։ Նա նայում է իր զոհված որդու երեխաներին ու թոռներին և նրանց մեջ իր Արամին տեսնում։ Առանձնապես գորովանքով գրկում է պապիկի անունը կրող Արամիկին և սեղմում կրծքին, որը բաբախում է միայն այս փոքրիկների համար։
Ժենյա Քարամյանի 90-ամյա հոբելյանն էր։ Համեստ ու նվիրված հարսի՝ Սվետլանայի գլխավորությամբ, հավաքվել էին նրա թոռներն ու ծոռները։ Այդ օրն Արամ Քարամյանի օջախում թևածում էր երգն ու պարը, խինդն ու ծիծաղը։ Եվ այդ ամենը` ցավով ու հպարտությամբ շաղախված:
ՙԿարող ես ննջել խաղաղությամբ, զավա՜կս։ Քո երեխաներն ապրում են քո երազած երկրում։ Քո և քո ընկերների թափած արյան շնորհիվ մենք ապրում ենք հիանալի երկրում, ապրում ենք՝ մշտապես վառ պահելով ձեր հիշատակը։ Դուք ունեք արժանի հետնորդներ, որոնք կշարունակեն ձեր կիսատ թողած բոլոր գործերը՚,-հպարտությամբ է ասում Ժենյա տատիկը և երկար նայում որդու մեծադիր նկարին, իսկ որդին հանգիստ և բարի աչքերով հսկում է ընտանիքի անդորրը։

;

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Fri, 15 Mar 2019 11:15:08 +0000
ՀԱՎԵՐԺ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26258-2019-03-15-10-54-54 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26258-2019-03-15-10-54-54 ՀԱՎԵՐԺ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

 Ուղիղ մեկ տասնամյակ առաջ տոնեցինք Արցախ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ ծննդյան 70-ամյակը։ Ողջ էր մեծ մարդը՝ փառավոր բազմած բեմում իրեն հատկացված բազկաթոռին և վարձատրվում էր իր շնորհների համար։ Այսօր բժիշկ, հասարակական գործիչ, զինվոր ու բարություն կրող կերպար, գրող ու հրապարակախոս, իր ժողովրդի հաջողություններով ուրախացող և ցավերով տառապող հայը ֆիզիկապես մեզ հետ չէ։ 2012-ին նրա մարմինն ամփոփվեց Եռաբլուրում, որտեղ նվիրյալներն են, որոնցից շատերը եղել են Արցախի մարտական ընկերները։ Այժմ բեմում նրա մեծադիր լուսանկարն է՝ մշտաժպիտ ու բարի դեմքով, էկրանին նրա մասին ֆիլմ է ցուցադրվում, լուսանկարներն են՝ ռազմական տարիներից սկսած, մինչև կյանքի վերջը։

Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճում են ԱՀ Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Իշխանյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Էրիկ Հարությունյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը, տարբեր կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, շրջանի բնակիչներ մի շարք բնակավայրերից, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր։ Բժիշկ Արցախ Բունիաթյանի 80-ամյա տարեդարձին նվիրված ցերեկույթի բացումը հայտարարեց շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը՝ ասելով. ՙԿյանքը մարդուն լքում է, բայց նրա առաքինի և բարի գործերի փառքը հիշվում է հավերժ։ Այդպիսին էր Արցախ Բունիաթյան հայը… Նա լուսակիր էր էությամբ, ՙխենթ՚՝ տեսակով, անհատ՝ աշխարհ եկած հատուկ առաքելությամբ՚։ Շնորհալու ՙԱռավոտ լուսոյ՚ տաղի հնչյունների ներքո բեմ բարձրացան ցերեկույթի հերոսները՝ բերձորցի դպրոցականները՝ ներկայացրին Արցախ Բունիաթյանի կենսագրականը։ Ծնվել է Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում, 1939թ. մարտի 2-ին։ 1950թ. ընտանիքը տեղափոխվել է ՀՀ Արմավիր (նախկին Հոկտեմբերյան) քաղաք։ 1956թ. դպրոցն ավարտելուց հետո 1959-65թթ. ուսանել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական բաժնում։ 1965-68թթ. աշխատել է Ցելինոգրադի մարզի Ադբասարի քաղաքային հիվանդանոցում` որպես վիրաբույժ։ Հայրենիք վերադառնալուց հետո աշխատել է Լենինականի երկաթգծի հիվանդանոցում։ 1968թ. աշխատանքի է անցել Աբովյանի շրջանային հիվանդանոցում։ Այդ տարիներին մի խումբ համախոհերի հետ Վլադիմիրից հայրենիք են բերել Նժդեհի աճյունը։ 1988թ. Արցախյան շարժման Աբովյան քաղաքի ակտիվ անդամներից էր։ 1990-ից ՀՅԴ շարքերում է։ 1992թ. սկզբներից մինչև 1995թ. նոյեմբերը Մարտակերտի շրջանի դաշտային հոսպիտալի կազմում որպես վիրաբույժ մասնակցել է մարտական գրեթե բոլոր գործողություններին։ 1996-2008թթ. Քաշաթաղի շրջանի (նախկին Լաչին) բուժմիավորման գլխավոր բժիշկն էր։ Մահացել է 2012թ. հուլիսի 18-ին։ Բազմաթիվ պարգևների է արժանացել հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ 2000թ. ԱՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանով։ 2008թ. ապրիլի 22-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով արժանացել է վաստակավոր բժշկի, 2016-ին՝ Բերձորի պատվավոր քաղաքացու կոչման։ 2007թ. դեկտեմբերից Հայաստանի գրողների միության անդամ է։ Վիրաբուժությանը, ինչպես նաև հիվանդների հոգեկանի կարգավորմանը նվիրված մի քանի տասնյակ գիտական, մասնագիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Դպրոցականներն ընթերցեցին Բունիաթյանի նամակը՝ ուղղված կնոջը՝ Սոնային։ Շատ են նամակները, որոնք համեմված են կարոտի ցավով, պատերազմի մասին լուրերով, պատմում են Արցախ աշխարհի, վիրավոր ու մահացող զինվորների մասին։ Ներկաները ծանոթացան նաև գրող և հրապարակախոս Արցախ Բունիաթյանին։ 1981թ. լույս է տեսնում ՙՅոթ անուն՚, 1986-ին ՙՏարեգիրք՚ բանաստեղծությունների ժողովածուները։ ՙՆժդեհի վերադարձը՚ գրքույկը լույս տեսավ 2 անգամ` 1999-ին և 2011-ին։ Շատ կարևոր տեղեկություններ են պարունակում Արցախյան գոյամարտի և նրա մասնակիցների մասին ՙԱրյունոտ օրեր՚-ի 7 հատորները, որոնք լույս տեսան 2000-2011 թվականներին և դրանց շարունակությունը՝ ՙՀուշագրություն՚-ը՝ 2014 թվականին։ Աշակերտներն ընթերցեցին հատվածներ այս գործերից։ ՙՀրանոթների համազարկից հողը դղրդյունով տնքաց ոտքերիս տակ։ Ցավ զգացի։ Թվաց, թե արկը սրտիս դիպավ։ Ի՞նչ տարբերություն՝ հողին կպավ արկը, թե՞ ինձ։ Չէ՞ որ մարմինս էլ հողի շարունակությունն է…՚։ Եղան ելույթներ Արցախի կուսակցական ու մարտական, աշխատանքային ընկերների կողմից։ Բոլորի ելույթներում Արցախն էր՝ իր մարդկային դրական հատկանիշներով, որպես բժիշկ, զինվոր, ընկեր, գրող, քաղաքական գործիչ… Ցերեկույթի ընթացքում Արցախ Բունիաթյանի ՙԱրյունոտ օրեր՚ գրքի հատորները նվիրվեցին ներկաներին։ Բժշկի այրին՝ Սոնա Հովեյանը նշեց. կյանքի վերջին օրերին Արցախը հորդորել է, որ մարդիկ միմյանց նկատմամբ լինեն սիրով։ Հավելել է նաև, որ իր կյանքի կարևոր գործերից են Նժդեհի մասունքները տեղափոխելուն աջակցելը, Արցախյան գոյամարտին մասնակցելը և Քաշաթաղի բուժմիավորման ստեղծելը։ Հանդիսավոր մասից հետո կայացավ տոնական համերգ։ Ներկաների առջև ռազմահայրենասիրական երգ ու պարով հանդես եկավ Ստեփանակերտի ՙՄենք ենք, մեր սարերը՚ համույթը։ Հեղինակային 2 երգով ելույթ ունեցավ բերձորցի Վարդան Գալստյանը, ով Երևանից եկել էր բժշկի հոբելյանին մասնակցելու նպատակով։ Դպրոցի միջանցքում ներկայացված է Արցախի մասին պատմող լուսանկարների ցուցահանդես։


 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Fri, 15 Mar 2019 10:51:22 +0000