comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Կիրակի, 17 Մարտի 2019 http://www.artsakhtert.com Tue, 16 Jul 2019 20:55:33 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26279-2019-03-18-17-27-47 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26279-2019-03-18-17-27-47 Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 ԱՀ էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի ներկայացմամբ կառավարության նիստում քննարկվել, ապա հավանության է արժանացել պետբյուջեի միջոցների հաշվին ԱՀ տնտեսական զարգացման 2019թ. միջոցառումների ծրագիրը։ Այն նպատակաուղղված է լինելու տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, պետական աջակցության գործիքների կիրառման միջոցով արտադրության ծավալների ավելացմանն ու խթանմանը, արտահանման ընդլայնմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանը։

Ծրագրով նախատեսվում է գործարար միջավայրի և արտադրական համալիրների զարգացում, տեղական արտադրողներին` աջակցություն, հատկապես` մշակող արդյունաբերության սուբյեկտներին, արտադրվող ապրանքների սերտիֆիկատների, հայտարարագրերի և այլ համարժեք փաստաթղթերի ծախսերի մասնակի փոխհատուցում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի` մրցութային կարգով անցկացվող ստարտափների համար դրամաշնորհների տրամադրում: Միջոցներ են նախատեսվում նաև գովազդային ծառայությունների ձեռքբերման և տնտեսական համաժողովների ու ցուցահանդեսների կազմակերպման, տնտեսվարող սուբյեկների` այդ ցուցահանդեսներին մասնակցության ապահովման, տնտեսական վերլուծությունների իրականացման և ծրագրային ապահովման, ինչպես նաև հրատարակչական ծառայությունների ձեռքբերման նպատակով։ Տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման համար 2019թ. բյուջեն հաստատված է 436մլն դրամի շրջանակներում և կիրականացվի հաստատված ժամանակացույցով։
Լ. Գրիգորյանը ներկայացրել է նաև ՙԳեոդեզիայի, քարտեզագրման և անշարժ գույքի գնահատման կենտրոն՚ ՊՈԱԿ-ի ծառայությունների գնման գծով 2019թ. պետական բյուջեով նախատեսված պետական պատվերը։ Առաջարկվել է հաստատել ՊՈԱԿ-ի՝ 2019թ. պետբյուջեի ծրագիրը` 68մլն դրամ գումարի չափով։ Ծրագրի շրջանակներում կիրականացվեն քարտեզագրում, հողային հաշվետվությունների կազմման աշխատանքներ, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի չափագրում, ոռոգվող հողերի գույքագրում, անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների ժողովածուների հրատարակում, ինչպես նաև բնակավայրերի հասցեների ռեեստրի կազմում։ Նախատեսված է նաև չբաշխված ֆոնդ, որը տարվա կտրվածքով կուղղվի այն աշխատանքներին, որոնք ընթացքում կլինեն ավելի պահանջված։ Ծրագրի ընդունման արդյունքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն կընձեռվի ապահովել անհրաժեշտ նյութերով, որոնք կօգտագործվեն իրենց կողմից կատարվող միջոցառումների ժամանակ։ Ոլորտում աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով Էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարարությունը մշակել է համագործակցության ցանց. վերջերս որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գերմանական խոշոր ընկերության հետ` արբանյակային լուսանկարահանման ծառայություններ ձեռք բերելու նպատակով: Նախագահ Բակո Սահակյանի առաջարկով Լ. Գրիգորյանն այդ մասին որոշ մանրամասներ հաղորդեց:
Արտասահմանյան կազմակերպությունների հետ բանակցությունները ` արբանյակային լուսանկարահանման ծառայություններ ձեռքբերելու նպատակով, վարվում են 2017-2018 թվականներից: Արդյունքում կապ հաստատվեց եվրոպական կազմակերպության հետ, որը համարվում է տարածաշրջանում լավագույնն այդ ծառայությունների մատուցման գծով: Անցած ամսվա ընթացքում գերատեսչության ներկայցուցիչները հանդիպում են ունեցել, պայմանավորվածություն ձեռք բերել, որ տարվա ընթացքում կկազմակերպեն արբանյակային լուսանկարում, որը հնարավորություն կստեղծի Արցախի համար ունենալ զրոյից լուսանկարահանված 30սմ ճշտությամբ պատկերներ, որոնք համապատասխան կարգով կմշակվեն և հիմք կհանդիսանան հետագա քարտեզագրման համար: Ընթացիկ տարում նախատեսվում է ձեռք բերել այդ լուսանկարները։ Աշխատանքները կտևեն 3-9 ամիս` կախված եղանակային պայմաններից, ամպամածության աստիճանից, պահանջվող ջերմաստիճանից: Նման լուսանկարները հնարավորպություն կտան գույքագրել և ունենալ ակտուալ տեղեկատվություն մեր անտառային ֆոնդի, մշակվող հողատարածքների, ջրային ռեսուրսների, սահմանների մասին, ինչն իր հերթին հիմք կհանդիսանա հետագա տարիներին ստեղծելու արդիական քարտեզներ։
Ներկայում նախապատրաստվում է կնքել պայմանագիր, լուծման փուլում են կազմակերպական, սարքավորումների, մասնագետների վերապատրաստման խնդիրները: Լուսանկարման աշխատանքները հավանաբար կսկսվեն մայիս ամսից, քանի որ ուշ գարնան և վաղ աշնան շրջանը լավագույնն է այդ պատկերների ստացման համար։
Հաստատվել են նաև պետբյուջեի հաշվին իրականացվող այս տարվա ` Թվային ձևաչափով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով ծառայությունների գնման պետական պատվերի ծրագիրը և ցանկը։ Արցախի Հանրապետության տարածքում ներկայումս հեռուստառադիոհաղորդումների սփռումն իրականացվում է թվային ձևաչափով ՙԱրցախկապ՚ ընկերության կողմից: Հանրապետության տարածքում հեռուստահեռարձակումն իրականացնում է թվային հեռարձակիչ կայանների միջոցով։ Կառավարության նիստին ներկայցված ծրագրի նպատակն է Արցախի և Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստաալիքների և ռադիոյի, ինչպես նաև ՀՀ և ՌԴ առաջատար թվային հեռուստաալիքների հասանելիության ապահովումն Արցախի Հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաև նրանց որակի բարձրացումը և մատչելիության ապահովումը։ Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում հեռարձակման զարգացման թվային համակարգի ներդրման նման ծրագրի շրջանակներում 2019թ. հանրապետությունում կավարտվի հեռուստառադիոհեռարձակման թվային համակարգի ներդրման գործընթացը, ինչը թույլ կտա ԱՀ ողջ բնակչության համար ապահովել թվային հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակում։
Ոլորտում իրականացվող բարեփոխումները 2019թ. ուղղված կլինեն հեռարձակվող ալիքների ավելացմանը, բնակչության համար ալիքների առավելագույն հասանելիության ապահովմանը, ինչպես նաև գործող ցանցի արդիականացմանը։ Այս պահի դրությամբ, Լ. Գրիգորյանի խոսքով, մեր հիմնական խնդիրները տեխնիկական են. դրանք կախված են սարքավորումների ձեռքբերման ու հուսալիության ապահովման հետ ծախսերից: Հաշվի առնելով տարածքի ռելիեֆը` ստիպված են եղել անցած տարիների ընթացքում մեծ քանակի հեռարձակիչ կայաններ տեղադրել, որոնց սպասարկումն ինքնին դժվարություն է առաջացնում թե՜ էլեկտրականության ապահովման, թե՜ ընթացիկ սպասարկման աշխատանքների շրջանակներում։ Խնդիր կա նաև կապված բնակչության սպասարկման ոլորտի հետ, հեռուստաալիքների հասանելիության հետ , որի ուղղությամբ այս տարվա ընթացքում կիրականացնեն բոլոր աշխատանքները, և տարվա վերջում փոփոխություններն ակնհայտ կլինեն։ Ներկայումս սփռվածության ծածկույթն Արցախում աշխարհագրության առումով առումով 70-75%-ի շրջանակներում է, իսկ բնակչության ապահովման առումով` 95%-ից ավելին։ Ընթացքում ծագում են և տեխնիկական խնդիրներ, լինում են նոր կառուցվող տներ, որոնց համար հաշվարկված չէ տվյալ հեռարձակիչ կայանի աշխատանքը: Նման խնդիրները լուծվում են վարչակազմերի հետ համագործակցությամբ: Նախարարությունը ներկայումս աշխատում է արբանյակային հեռարձակման միջոցով նաև ապահովել սփռումը հանրապետության տարածքում։ Դա հնարավորություն կտա արդեն առանց ավելորդ աշտարակների կառուցման ստանալ ազդանշանը ցանկացած վայրում։ Սփռման խնդիրներ կան Քաշաթաղի հարավում, Շահումյանի շրջանի որոշ համայնքներում, մնացած համայնքներում նորմալ հասանելիությունն ապահովվում է։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Mon, 18 Mar 2019 17:26:01 +0000
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ http://www.artsakhtert.com/arm/index.php/sport/item/26278-2019-03-18-17-24-54 http://www.artsakhtert.com/arm/index.php/sport/item/26278-2019-03-18-17-24-54 ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Սպորտի բնագավառում իրականացվող պետական քաղաքականությանը և ոլորտային անելիքները հստակեցնելուն, ինչպես նաև մարզիկներին ու մարզիչներին հուզող հարցերին էր նվիրված մարտի15-ին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հանդիպումը հանրապետությունում գործող մարզական դպրոցների, ֆեդերացիաների ղեկավարների, մարզիկների, մարզիչների հետ: Քննարկման էին դրված ԼՂՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 28-ի ՙԼՂՀ պետական բյուջեից մարզական հասարակական կազմակերպություններին ֆինանսական աջակցության ապահովման կարգը հաստատելու մասին՚ որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՙՕլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում, միջազգային մրցաշարերում, ՀՀ առաջնություններում և Համահայկական խաղերում 1-3-րդ մրցանակային տեղեր գրաված մարզիկների ու նրանց մարզիչների դրամական պարգևատրման կարգը և դրամական պարգևատրման չափերը հաստատելու մասին՚ ԼՂՀ կառավարության 2011թ. հուլիսի 4-ի որոշումը ուժը կորցրած ճանաչելու և նոր կարգ ընդունելու մասին օրենքների նախագծերը:

Նախքան քննարկումը լսվեց ԿԳՍ նախարարության կողմից 2018թ. տարբեր մարզաձևերին հատկացված ֆինանսական միջոցների, գրանցված մարզական արդյունքների ու 2019թ. իրականացվող մարզական ծրագրերի մասին փոխնախարար Աշոտ Դանիելյանի զեկուցումը:
Նրա խոսքով` ՀՀ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, գավաթի խաղարկություններին, միջազգային մրցաշարերին արցախցի մարզիկների մասնակցությունն ապահովելու նպատակով ԱՀ ԿԳՍՆ կողմից 2017թ. հատկացվել է 71 մլն 290 հազար դրամ (փաստացի ծախսը կազմել է 86 մլն դրամ), 2018-ին հատկացվել է 79 մլն 723 հազ. դրամ (փաստացի ծախսվել է 110 մլն 344 հազ. դրամ), 2019թ. նախատեսված է 99 մլն 796 հազ. դրամ: Օլիմպիական մարզաձևերի զարգացման նպատակով նախարարությունը նախապատվությունը տալիս է այդ մարզաձևերով անցկացվող միջոցառումներին: Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցելու համար ֆինանսավորվելու են միայն այն մարզիկները, որոնք ՀՀ առաջնությունում կգրավեն մրցանակային տեղեր:
2019թ. նախարարությունը սպորտի բնագավառում իրականացնելու է հետևյալ ծրագրերը. ՀՀ, Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, գավաթի խաղարկություններին, միջազգային մրցաշարերին մեր մարզիկների ապահովում և խրախուսում, ԱՀ տարբեր մարզաձևերից առաջնությունների կազմակերպում, զանգվածային մարզական միջոցառումների անցկացում` սկսած նախադպրոցական տարիքից մինչև տարեցներ և հաշմանդամներ, մարզաձևի զարգացման նպատակով ՀՀ-ից մարզիչների հրավիրում ըստ ֆեդերացիաների պահանջարկի և առաջարկի, մրցումներում վնասվածք ստացած մարզիկների բուժման փոխհատուցում:
Արցախում գործող մարզական ֆեդերացիաներին ԱՀ պետական բյուջեից ֆինանսավորման կարգում նախատեսված փոփոխությունների, ֆինանսական աջակցության գումարի չափի ձևավորման պայմանների բարելավման, բարձր արդյունքներ արձանագրած մարզիկների և մարզիչների խրախուսման կարգում կատարված փոփոխությունների մասին ներկայացրին մարզական կազմակերպությունների և մարզական ֆեդերացիաների հետ համագործակցության բաժնի վարիչ Վալերի Հայրիյանը և սպորտվարչության բաժնի պետ Լևոն Գասպարյանը:
Սպորտի ոլորտում իրականացվող պետական քաղաքականության գերակա ուղղությունները, հետագա անելիքները ներկայացրեց ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը: Նա նշեց, որ միայն վերջին տարում ոլորտին ուղղված պետական հատկացումներն աճել են 70 տոկոսով: Թե՜ պետական բյուջեից, թե՜ պահուստային ֆոնդից ամեն տարի հսկայական գումարներ են ուղղվում սպորտի զարգացմանը: Պետական աջակցության շնորհիվ ֆինանսական հոսքեր են ներգրավվել նաև տարբեր հովանավորներից: Ոլորտում իրականացված պետական քաղաքականության արդյունքում բազմաթիվ մարզաձևերում հաջողություններ են արձանագրվել, աճել է սպորտով զբաղվող երեխաների և երիտասարդների թիվը: Տարեցտարի նոր քայլեր են ուղղվում մարզական նոր կառույցների ստեղծման, մարզադաշտերի, մարզադահլիճների, մարզահրապարակների հիմնանորոգման, մարզագույքով ապահովման, մարզական ներուժի բացահայտման, մարզիկների խրախուսման ուղղությամբ: Ոլորտի աշխատանքները պահանջում են հստակ կանոնակարգում: Նախարարը նշեց, որ ոլորտում գործող երկու օրենքները` ՙՖիզկուլտուրայի և սպորտի մասին՚ և ՙՄանակապատանեկան սպորտի մասին՚, պետք է վերանայվեն, ընդունվեն իրավական ակտեր, քանի որ սպորտի մասսայականացման արդյունքում հազարավոր երեխաներ ներգրավված են տարբեր մարզաձևերով մարզադպրոցներում, և նրանց առողջությունն ու մարզչական գործունեությունը հավուր պատշաճի վերահսկելու, մարզիչներին լիցենզավորելու անհրաժեշտություն կա: Նախագծերը հենց նպատակ ունեն կանոնակարգելու այդ և շատ այլ հարցեր: Նախարարության կողմից անցկացվող մոնիթորինգի արդյունքում կուսումնասիրվեն բոլորի պայմանները, կգնահատվեն կարիքները, կդասակարգվեն առաջնահերթությունները և ըստ դրանց կուղղվեն պետական ու հովանավորչական միջոցները, տեղեկացրեց նախարարը: Մարզադպրոցների համար կհաստատվի օրինակելի կանոնադրություն` համապատասխան պահանջների ներդրմամբ:
Նախատեսված է ավելացնել մարզֆեդերացիաներին հատկացվող բազային գումարները, նաև հնարավորություն է ստեղծվում նրանց արդյունքների հիման վրա ավելացնել այդ հատկացումները:
Նախարարը շեշտեց, որ պետական քաղաքականությունն ուղղված է լինելու օլիմպիական մարզաձևերի խրախուսմանը, քարոզմանը, տարածմանը, միաժամանակ ոչ մեկին չի արգելվի ցանկացած այլ մարզաձևով զբաղվելու, եթե այն չի վնասում երեխաների առողջությանը:
Շուրջ երեք ժամ տևած հանդիպման ժամանակ մարզաշխարհի ներկայացուցիչները գրավոր և բանավոր ներկայացրին իրենց առաջարկությունները, ինչպես նաև հուզող հարցերը: Դրանք կներառվեն նախագծերում, նորից կքննարկվեն և հավանության արժանանալուց հետո կուղարկվեն կառավարության հաստատմանը: Նախարարը բոլորին հորդորեց աշխատել մեկ միասնական մարզական համայնքի գիտակցությամբ, քանի որ շատ կարևոր է ոչ միայն օլիմպիական մարզաձևերի զարգացումը, այլև օլիմպիզմի գաղափարախոսության ու օլիմպիզմի փիլիսոփայության ներդրումը յուրաքանչյուր անհատի մեջ:
Ն. Աղաբալյանը նաև տեղեկացրեց, որ նման ձևաչափով քննարկումները կդառնան ավանդական:
Հանդիպումն ավարտվեց հաճելի արարողությամբ: Մարզական բնագավառում երկարամյա ու բեղմնավոր գործունեուան համար և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ, նախարության պատվոգրով ու դրամական պարգևով պարգևատրվեց ՀՀ վաստակավոր մարզիչ, ՙՂարաբաղ՚ ֆուտբոլային թիմի անդամ Կառլեն Սիմոնյանը:

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սպորտ Mon, 18 Mar 2019 17:22:09 +0000
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26277-2019-03-18-17-14-12 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26277-2019-03-18-17-14-12 ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Նանե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 Արցախյան շարժման իրավաքաղաքական թղթապանակի կարևորագույն փաստաթղթերից է ԼՂԻՄ մարզկոմի 1988թ. մարտի 17-ի պլենումի որոշումը, որն արտահայտում էր Հայկական ԽՍՀ-ի հետ ԼՂԻՄ վերամիավորման համաժողովրդական իղձը և վերահաստատում մարզխորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանի 1988թ. փետրվարի 20-ի որոշումը։ Այդ պատմական իրադարձությունների մասին շատ է գրվել, սակայն ստվերում են մնացել դրանց նախապատրաստական աշխատանքները և որոշ նախաձեռնություններ։ Այդ ամենի մասին հետաքրքիր հուշեր ունի Շարժման ակտիվիստներից Ռազմիկ Պետրոսյանը։ Մեր խնդրանքով նա որոշ մանրամասներ է ներկայացրել մարտի 17-ի պլենումի անցկացման մտահղացման և նախապատրաստական աշխատանքների մասին։

Ռ. Պետրոսյանի վկայությամբ՝ 1988թ. մարտի 2-ին ՙԿռունկի՚ անդամները հավաքվել էին Ստեփանակերտի շիննորոգման վարչության գրասենյակում (տնօրեն` Ռոբերտ Բաղդասարյան)։ Ասկերանի շրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանն առաջարկեց մարզկոմի պլենում կազմակերպել և նրա որոշումով ավելի ամրապնդել մարզխորհրդի 20-րդ արտահերթ նստաշրջանի 1988թ. փետրվարի 20-ի որոշումը։ Վ. Գրիգորյանը 1-ին քարտուղարի երկարամյա փորձառությամբ ներկաների ուշադրությունը հրավիրեց համապատասխան օրակարգով պլենում կազմակերպելու անհրաժեշտության վրա։ Այդ գաղափարը պաշտպանեց նաև Արկադի Մանուչարովը, որը հետագա քննարկումների ժամանակ ելույթ էր ունենում մարզկոմի պլենումի նախապատրաստական աշխատանքներն սկսելու վերաբերյալ։ Վ. Գրիգորյանը պարզաբանեց, որ կոմկուսի կանոնադրությունը նախատեսում է կուսակցական կազմակերպության անդամների 1/3-ի ստորագրությունների և գրավոր դիմումի առկայության դեպքում արտահերթ պլենում հրավիրելու հնարավորությունը։ Ռ. Պետրոսյանն առաջարկեց մարտի 4-ին և 5-ին գնալ շրջաններ և տեղերում անմիջապես աջակցել ստորագրահավաքին։ Վաչագան Գրիգորյանն ասաց, որ Ասկերանի շրջանում ստորագրությունները կազմակերպված կհավաքվեն և կուղարկվեն։ Մարտակերտ էին մեկնելու Մաքսիմ Միրզոյանը և Ռոբերտ Բաղդասարյանը, Մարտունու շրջան՝ Ռազմիկ Պետրոսյանը և Ռոլես Աղաջանյանը, Հադրութի շրջան՝ Վլադիմիր Գևորգյանը։
Շրջաններում ՙԿռունկի՚ ներկայացուցիչների մասնակցությունը կազմակերպական աշխատանքներին պայմանավորված էր նրանով, որ կուսակցական ոչ բոլոր ղեկավարներն էին համաձայնվել ստանձնելու ստորագրահավաքի պատասխանատվությունը։ Մինչ այդ, պլենում հրավիրելու առաջարկությամբ Ա. Մանուչարովը, Ռ. Պետրոսյանը և Ռ. Աղաջանյանը բազմիցս դիմել էին Հենրիխ Անդրեյի Պողոսյանին, սակայն նա չէր համաձայնվում՝ ասելով, թե դրա ժամանակը չէ, պահը հարմար չէ կամ բերելով այլ պատճառաբանություններ։ Նրանք բանակցել են նաև մարզխորհրդի և մարզկոմի պատասխանատու այլ աշխատողների հետ։ Նրանցից Շմավոն Միսակի Պետրոսյանն ասել է, որ պլենում կազմակերպելն իր իրավասություններից դուրս է։ Դիմել են նաև կուսակցական վերահսկողության հանձնաժողովի նախագահ Վահան Բախշիի Հարությունյանին, որը բավարարվել է կուսակցական կանոնադրությամբ սահմանված կարգի մասին որոշ պարզաբանումներ տալով։
Պլենումի աշխատանքը ցանկալի հունով ուղղորդելու նպատակով նախաձեռնող խումբը նախօրոք պայմանավորվեց մի խումբ ակտիվիստների հետ, որոնք համաձայնվեցին ելույթ ունենալ։ Առաջ անցնելով ասենք, որ Ռ. Պետրոսյանը գոհացուցիչ է համարում Խորհրդային Միության հերոս Աշոտ Կասպարովի ու բանաստեղծ Վարդան Հակոբյանի ելույթները։
Մարտի 4-ին ՙԿռունկի՚ հիշատակված անդամները գնացին շրջաններ։ Ռ. Պետրոսյանն ու Ռ. Աղաջանյանը Մարտունիում հանդիպեցին տեղի ակտիվիստներին՝ Վոլոդյա Խաչատրյանին, Մանֆրեդ Բախշյանին, Անգելինա Հովսեփյանին և Սիլվա Բալայանին։ Պայմանավորվածության համաձայն՝ սկսեցին հավաքել կոմունիստների ստորագրությունները։ Հեռախոսազանգերով հրավիրում էին կոմունիստներին, որոնք ներկայանում էին կուսակցական տոմսերով։ Մարզկոմի պլենում հրավիրելու և մարզխորհրդի նիստի որոշմանը հավանություն տալու բովանդակությամբ դիմումը կոմունիստները ստորագրում էին սիրահոժար։ Բավական շատ ստորագրություններ հավաքեցին։ Մեկ օր աշխատելով շրջանում՝ մարտի 5-ի երեկոյան բոլորը վերադարձան շրջաններից, հավաքվեցին Արկադի Մանուչարովի ղեկավարած հիմնարկում, ապա կոմունիստների ստորագրություններով թղթերի կապոցները տեղավորեցին Ռ. Պետրոսյանի մեքենայում։ Այնքան ծանր էին, որ Ռ. Պետրոսյանը, Ա. Մանուչարովը և Ռ. Բաղդասարյանը այդ ծանր բեռը փոխադրասայլակով բերեցին մարզկոմի շենքը և հանձնեցին ընդհանուր բաժին, որտեղ դրանք ընդունեց Աննա Արխիպովան։ Մարզկոմի պլենում հրավիրելու մասին դիմումը և կոմունիստների ստորագրություններն ընդունելու մասին ընդհանուր բաժնից տվեցին համապատասխան ստացական։ Ռ. Պետրոսյանը ստորագրությունների կոնկրետ թիվը չի հիշում, բայց համոզված է, որ հաստատ հատել էր 1/3-ի սահմանագիծը։

 

Բոլոր շրջաններում թե՜ կոմունիստները և թե՜ Շարժման ակտիվիստներն արդեն իրազեկված էին պլենում հրավիրելու մտահղացման մասին և գրեթե բոլորն իրենց համաձայնությունն էին հայտնել դրան։ Շրջկոմների 1-ին քարտուղարները ևս իրենց համաձայնությունն էին տվել. Հադրութում՝ Գրիշա Բաղյանը, Ասկերանում՝ Վաչագան Գրիգորյանը, Մարտակերտում՝ Վահան Գաբրիելյանը։ Մարտունու շրջկոմի 1-ին քարտուղար Ստախոն Պետրոսյանը չեզոքություն է պահպանել։ Մարտունիում կոմունիստների մեծամասնությունը սիրահոժար ստորագրել է դիմումը։ Մյուս շրջաններ գործուղված ընկերներն էլ ասացին, որ հրաժարվող կամ հակառակվող չի եղել։
Մայրաքաղաքում նույնպես կազմակերպված անցել է ստորագրահավաքը։ ՙԿռունկի՚ անդամ տնօրեններից յուրաքանչյուրն իր հիմնարկում հավաքել է ստորագրությունները, բայց վճռորոշը շրջանների կոմունիստների ստորագրություններն էին, որպեսզի ընդհանուր թվի 1/3-ն ապահովվի։ Ա. Մանուչարովն իր հիմնարկում է կազմակերպել, Էռնեստ Հայրապետյանը՝ կահույքի ֆաբրիկայում, Բորիս Առուշանյանը՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում, Սլավիկ Աղաջանյանը՝ իր ղեկավարած ձեռնարկությունում, Ռադիկ Աթայանը և Ռոբերտ Քոչարյանը՝ Ղարմետաքսկոմբինատում և այսպես շարունակ։
Հենց միահամուռ կամքն էր արցախցիների ուժը, որովհետև համաժողովրդական պայքարին կոմունիստների մեծամասնության միանալու շնորհիվ ամբողջացած միասնականությունն ու միակամությունը ուժ են տվել կոմունիստներին դուրս գալու այն ժամանակ դեռ հզոր կոմկուսի Քաղբյուրոյի կամայականության դեմ։ Ինչպես հետևում է Ռ. Պետրոսյանի այն պնդումից, թե այնպես են արել, որ քաղբյուրոն Արցախի հարցը լուծի, Շարժման ակտիվիստները դեռևս հույս ունեին, թե ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները դրականորեն կլուծեն ինքնավար մարզի հայ ազգաբնակչության բարձրացրած հարցը։
Կենտկոմի արդարամիտ որոշման հետ հույսեր կապելը գալիս էր դեռևս 60-70-ական թվականներից։ Լ. Բրեժնևի օրոք, 1977թ. Շարժման ռահվիրաներ Բ. Ուլուբաբյանը և Ս. Աբրահամյանը հավատում էին, որ շուտով կլուծվի Հայկական ԽՍՀ-ի հետ Արցախի վերամիավորման հարցը։ Նույնիսկ մի օր Ս. Աբրահամյանի վարորդը՝ Էդիկ Սարգսյանը, Ռ. Պետրոսյանին ասաց, որ երեկոյան ՙՎրեմյա՚ լրատվական ծրագրով հայտնելու են հարցի դրական լուծման մասին։ Սակայն ժողովրդին հերթական հիասթափությունն էր սպասում, որովհետև քաղբյուրոյում և ԽՄԿԿ կենտկոմում Ադրբեջանից կաշառված բարձրաստիճան պաշտոնյաներ կային, որոնք, ըստ ամենայնի, խոչընդոտում էին հարցի դրական լուծմանը։ 1988-ին ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամության թեկնածու, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի առաջին տեղակալ Պ. Լիգաչովը ժամանել էր Բաքու, խորհրդակցության հրավիրել ԼՂԻՄ և շրջակա շրջանների բոլոր քարտուղարներին և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել, որովհետև այն հակասում է վերակառուցման ու խորհրդային ինտերնացիոնալիզմի սկզբունքներին և այլն։ Ռ. Պետրոսյանը պնդում է, որ այդ հայտարարությունից հետո այդ բարձրաստիճան չինովնիկը մի դիպլոմատ փող է վերցրել և մեկնել Մոսկվա։ Այդ տեղեկությունն անձամբ Ռ. Պետրոսյանին հայտնել էր ԽՍՀՄ-ում աղմուկ հանած կոռուպցիոն գործարքները հետաքննող իրավաբան Թ. Գդլյանը։ Իրականում արցախցիների համար գաղտնիք չէր, որ Ադրբեջանը միայն կաշառքներով էր իր ուզածին հասնում։ Ուզբեկստանի և Ադրբեջանի ամենակոռումպացված վերնախավերն իրենց կոռուպցիոն խարդախությունները հաջողությամբ քողարկում էին Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառելով։ Կաշառքով ադրբեջանցիները փակում էին նաև Արցախի հարցի դրական զարգացումների ճանապարհը։ Ըստ Ռ. Պետրոսյանի՝ Մ. Գորբաչովը Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադում հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի հարցը չի հակասում վերակառուցման քաղաքականությանը։ ՙԼենին-պարտիա-Գորբաչով՚ և ՙՍտալին-Բերիա-Լիգաչով՚ կարգախոսն արտահայտությունն էր այն իրողության, որ Քաղբյուրոյի հետադիմական մեծամասնությունը Պ. Լիգաչովի գլխավորությամբ շարունակում էր Ստալինի և Բերիայի ռեակցիոն քաղաքականությունը։
Պլենումի որոշումն աներևակայելի բան էր, որը նշանակում էր չընդունել վերադաս մարմնի՝ Քաղբյուրոյի որոշումը և դիրքորոշումը, ավելին, տրամագծորեն հակառակ դիրքորոշում արտահայտել ու ներքևից հանդես գալ համարձակ նախաձեռնությամբ։ Քաղբյուրոյի վերդիկտից հետո նման բովանդակությամբ որոշում ընդունելն իսկապես խիզախ քայլ էր։ Այն վերահաստատում էր նաև հարազատ ժողովրդի կողքին արցախցի կոմունիստների կանգնելու վճռականությունը։
Բավական է վերընթերցել պլենումի որոշումը, որպեսզի պարզ լինի նրա նշանակությունը։ ՙՀաշվի առնելով ինքնավար մարզի հայ բնակչության իղձերը, Լեռնային Ղարաբաղի կոմունիստների ճնշող մեծամասնության կամքը, խնդրել ՍՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյին քննարկել և դրականորեն լուծել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայկական ՍՍՀ-ին միացնելու հարցը, դրանով իսկ ուղղելով 20-ական թվականների սկզբին Լեռնային Ղարաբաղի տերիտորիալ պատկանելությունը որոշելու ժամանակ թույլ տրված պատմական սխալը՚։ Այս որոշումը կարելի է աննախադեպ համարել, որովհետև ոչ միայն նախաձեռնությունն էր ներքևից, այլև բովանդակությունն էր բավական համարձակ այն ժամանակների համար։ Ուշագրավ է նաև մի այլ հանգամանք. որոշման առաջին կետում, որը մենք բաց ենք թողել, հավանություն է տրվում երկու հանրապետությունների աշխատավորներին, ժողովուրդներին ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Մ. Ս. Գորբաչովի դիմումին։
ԽՍՀՄ պատմության մեջ թերևս առաջինը կարելի է համարել Արցախի կոմունիստների համարձակ ընդվզումը քաղբյուրոյի կամայական ու կողմնակալ դիրքորոշման դեմ։ Ռ. Պետրոսյանը նաև դրանով է պայմանավորել 1989թ. հունվարի 12-ի հակասահմանադրական հրամանագրով մարզխորհրդի ու մարզկոմի գործունեությունը դադարեցնելը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 18 Mar 2019 17:13:00 +0000
ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՃՅՈՒՂ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26276-2019-03-18-17-08-46 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26276-2019-03-18-17-08-46 ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՃՅՈՒՂ
Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ

 Շինշիլաբուծությամբ Արցախում սկսել են զբաղվել 2018 թվականին։ Ոլորտի համարձակը համարվում է ստեփանակերտաբնակ Վարուժան Գևորգյանը, ով գրեթե մեկ տարի անց տեսնում է կատարած աշխատանքի արդյունքները։

Նրա համոզմամբ՝ անասնաբուծության ոչ ավանդական այս ճյուղը մեծ հեռանկարներ ունի մեր երկրում։ Պարզվում է, որ Պերուի և Ֆիլիպինների լեռներում տարածված շինշիլաները շատ հանգիստ զարգանում են հայկական լեռնաշխարհում։ Հաշվի առնելով շինշիլաբուծության հայաստանյան փորձը՝ Վարուժան Գևորգյանը փորձեց ու չի զղջում:ՙՄենք Արցախում առաջինն են սկսել զբաղվել շինշիլաբուծությամբ։ Ճիշտ է, դժվարություններ կային, բայց արդեն տեսնում ենք այն պտուղները, որոնց ակնկալիքով էլ սկսել ենք գործը։ Ի դեպ, ասեմ, որ մեր տնտեսությունում ստացել ենք ձագեր, որոնց մի մասն անգամ հասցրել ենք իրացնել։ Ամբողջ գաղափարը հենց սա է՝ պահել շինշիլա, իրացնել կամ ձագերը կամ սեռահասուն կենդանիները։ Տեղեկացնեմ, որ շինշիլայի մոթրին աշխարհում մեծ պահանջարկ է վայելում և մտնում է լավագույն եռյակի մեջ՚,- տեղեկացրեց նա։
Շինշիլաբուծական տնտեսությունների թիվն այսօր Արցախում հասնում է 10-ի։ Հակառակ փոքր քանակին՝ անասնաբուծության ոչ ավանդական այս ճյուղով հետաքրքրվում են շատերը։ Առկա պահանջարկից ելնելով՝ Գյուղատնտեսության նախարարությունը քայլեր է ձեռնարկում ոլորտի զարգացման ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող ՙՓափուկ շինշիլաբուծություն՚ ընկերության մասնագետներին հրավիրելով Ստեփանակերտ՝ նախարարությունը սեմինար է կազմակերպել ցանկացողների համար և անհրաժեշտ գիտելիքներ հաղորդել նրանց։ Գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Առստամյանի խոսքով՝ նախնական ուսումնասիրությունները պարզել են, որ ոլորտը մեծ ներդրումներ չի պահանջում, չի պարունակում մեծ ռիսկեր, փոխարենն ապահովում է զգալի չափով եկամուտ: ՙՊիտի ասեմ, որ այս կենդանիները շատ բարձր իմունիտետ ունեն, չունեն քրտնագեղձեր, ինչով պայմանավորված` տնտեսություններում անդուր հոտ, որպես այդպիսին, չես զգում։ Ամեն դեպքում մեր մասնագետները պետք է կարողանան օգնության ձեռք մեկնել շինշիլաբույծներին,- ասաց փոխնախարարը։ Այս կենդանիները հաճախ ունենում են աղիստամոքսային խնդիրներ, և քանի որ ճյուղն Արցախում նոր է, բնականաբար, նաև հիվանդություններն են նոր։ Այս ամենի հաշվառումով՝ մենք Հայաստանից հաճախ կհրավիրենք մասնագետներ ու կվերապատրաստենք մեր անասնաբույժներին՚։
Գյուղատնտեսության նախարարությունն արդեն հայտարարել է, որ շինիշիլաբուծությունը կվարկավորի, որի տոկոսների կեսը կսուբսիդավորի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։ Տ. Առստամյանը հուսով է, որ առաջիկայում այն կհատի ավանդական անասնաբուծության զարգացմանն ուղված աջակցության սահմանները. ՙԿարծում եմ, որ ճյուղի զարգացմանը զուգահեռ Արցախում կավելանան վերջինիս աջակցության ձևերը։ Բայց քանի որ դեռ նոր են սկսում, առայժմ գործում է ճյուղի զարգացման աջակցության մեկ տարբերակ՚։
Նախնական հաշվարկով գյուղի և գյուատնտեսության աջակցության հիմնադրամը կաջակցի ձեռք բերել շինշիլայի 10 ընտանիք։ Նաև նշենք, որ մեկ ընտանիքը ներառում է 1 արու և 4 էգ։ Իսկ փորձը ցույց է տալիս, որ ոլորտին մեկ աշխատանքային օր տրամադրող մարդը կարող է պահել 500 շինշիլա։ Մենատնտես Վարուժան Գևորգյանը համոզված է, որ անասնապահության այս ճյուղն Արցախում կլուծի զբաղվածության խնդիր.ՙՄեկ շինշիլայի վրա տարեկան ծախսում ենք մոտ 12 հազար դրամ՝ հիմնական ծախսը կազմում է օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց վճարը, քանի որ կլոր տարին տնտեսությունում աշխատում է օդորակիչը։ Ինչու, որովհետև այս կենդանիները օդի բարձր կամ ցածր ջերմաստիճանի դեպքում գոյատևել չեն կարող։ Նաև ասեմ, որ սրանք սթրես են ապրում աղմուկից, բարձր ձայներից։ Շատ ուտող չեն. օրական տալիս ենք մոտ 30 գրամ կեր՝ չորացած մասուր, խոտ, հատուկ կեր կամ խնձորի չիր։ 1 էգ շինշիլան տարեկան կարող է մինչև 6 ձագ ունենալ, որի արժեքը 15 հազար դրամ է։ Ստացվում է այնպես, որ 1 ձագ ունենալով, այս կենդանին արդեն իսկ փակում է իր մեկ տարվա ծախսերը՚,- ասում է մենատնտեսը։
Վարուժան Գևորգյանը նպատակ ունի հետագայում Արցախում կազմակերպել շինշիլայի մորթու վերամշակում։ Վերջնական արտադրանքը կլինի բարձրարժեք մորթուց պատրաստած վերարկուներն ու բաճկոնները։ Ասում է, որ այսպես տեղական ու արտասահմանյան շուկա կարող են հանել արցախյան նոր բրենդը, որի համար, սակայն, առնվազն պետք է ունենան 4 հազար շինշիլա։ Հակառակ պարագայում արտադրության մասին մտածելն անիմաստ է։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Mon, 18 Mar 2019 17:07:46 +0000
ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՎՈՒՄ ԵՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑՈՎ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26275-2019-03-18-17-07-11 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26275-2019-03-18-17-07-11 ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՎՈՒՄ ԵՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑՈՎ
Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ

ք. Քարվաճառ

Հանրապետության 2019թ. պետական բյուջեի միջոցների հաշվին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի զարգացման ծրագրի համաձայն ջրամատակարարման ցանցի կառուցում է նախատեսված իրականանցնել Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն, Նոր Բրաջուր, Նոր Վերինշեն, Դադիվանք, Զուար և Չարեքտար համայնքներում։

Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց շրջվարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը, բացի Դադիվանք համայնքից, նշված մյուս բոլոր համայնքներում ջրամատակարարման ցանցի կառուցումը ֆինանսավորվում է պետբյուջեից. Դադիվանք համայնքում շինարարությունը ֆինանսավորվում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի միջոցներով։
Հստակ է, որ մինչև տարեվերջ կավարտվի Չարեքտարի ջրամատակարարման ցանցի կառուցումը, Նոր Գետաշեն և Նոր Բրաջուր համայքներում աշխատանքի 20 տոկոսն այս պահին արդեն արվել է։ Նոր Վերինշենի համար այժմ կազմվում է աշխատանքների նախահաշիվը։ ՙՈրոշ համայնքներում ցանցերի կառուցումն այս տարի չի ավարտվի, կփոխանցվեն հաջորդ տարի՚,- ընդգծեց մեր զրուցակիցն ու հավելեց, որ առաջիկայում Քաղաքաշինության նախարարության մասնագետների կողմից կազմվելու է նաև Ծարում ջրամատակարարման ցանցի նախահաշիվը, քանի որ կան բարերարներ, որ հետաքրրված են դրա ֆինանսավորմամբ։
Ըստ շրջվարչակազմի ղեկավարի` այս պահին ջրամատարարման ցանցով լիարժեք ապահովված են միայն Քարվաճառ և Հավսաթաղ համայքները։ Մյուս բոլոր համայնքներում ևս, որոնք այս պահին ընդգրկված չեն ծրագրի մեջ, ջրամատակարարման ցանցի կառուցումն առաջնահերթություններից է։
Համայնքներում ջրագծեր կառուցելուց և բնակիչներին ջրով ապահովելուց հետո ջրագծերի շահագործումը կհանձնվի ՙՄիջնաբերդշին՚ ՓԲԸ-ին, ջրագծերի սպասարկման համար օգտագործված ջրի դիմաց էլ բնակիչներից գումար կգանձվի։ Շրջվարչակազմի ղեկավարի խոսքով՝ այս պահին դեռ որոշում չկա գումար գանձելու սակագների վերաբերյալ, սակայն, հաշվի առնելով Արցախում առկա փորձն ու տարածքի առանձնահատկությունները, կսահմանվի ընդունելի սակագին։
Խմելու ջրի առաջնահերթ խնդիրը լուծելուց հետո հետագայում հնարավորության դեպքում կանցկացվեն նաև ոռոգման ջրագծեր։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Mon, 18 Mar 2019 17:06:29 +0000
ԿԻՎԻԻ ՆՈՐ ՀԱՍՑԵՆ` ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ ՍԵՅՍՈՒԼԱՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26274-2019-03-18-17-06-00 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26274-2019-03-18-17-06-00 ԿԻՎԻԻ ՆՈՐ ՀԱՍՑԵՆ` ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ  ՆՈՐ ՍԵՅՍՈՒԼԱՆ
Հենրիխ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 ք. Մարտակերտ

Իր յուրահատուկ համի, բուժիչ հատկությունների և զանազան վիտամինների առատության տեսանկյունից կիվին հարգի է շատերի կողմից, այն նաև դիզայներներն օգտագործում են որպես տոնական սեղանների գեղեցիկ զարդարանք։

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին Ստեփանակերտում կայացած հանրապետական բերքի տոնի ժամանակ երկրի նախագահ Բակո Սահակյանը Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլանի տաղավարում հետաքրքրվեց այդտեղ ներկայացված կիվիով։ Հատկանշական է, որ այդ միրգն աճեցնում են հենց Նոր Սեյսուլանում, ինչի հեղինակը դպրոցի ուսուցիչ Արթուր Ոսկանյանն է։ Այն հարցին, թե ինչու նա որոշեց հենց կիվի աճեցնել, Արթուրը պատասխանեց, որ այդ մտահղացումը երկար տարիների պատմություն ունի։ 2007 թվականին, լինելով Աբխազիայում և տեսնելով արտաքուստ այդ համեստ պտուղը, միտք առաջացավ այն աճեցնել նաև իրենց մոտ՝ Նոր Սեյսուլանում։ Լիմոնի, արմավենու, ճապոնական զկեռի հետ միասին այնտեղից համայնք բերեց նաև կիվիի տնկիներ։ Այժմ իր էկզոտիկ այգում ուրույն տեղ ունի կիվին, որն արդեն պտուղներ է տալիս։
Արցախում էկզոտիկ մշակաբույսերն ինքնին նորություն են, քանի որ չոր լեռնային հողում արևադարձային միրգ աճեցնելը դժվարին և աշխատատար գործընթաց է; Նախ և առաջ այն պետք է հարմարեցնել տեղի բնակլիմայական պայմաններին։
‹‹Ամեն տեղ այն չի աճում, նրա հողը պետք է լինի սև ու փխրուն: Հաշվի առնելով հետագայում ծառերի հիբրիդների փոշոտումը, իրար մոտ տնկվում են 5-6 տնկի։ Ջրի նկատմամբ այնքան էլ պահանջկոտ չէ, ամիսը մեկ-երկու անգամ ենք ջրում։ Քանի որ մեզ մոտ ամառը չափազանց տաք է, ստիպված կիվիի ծառերը հաճախակի ցնցուղով ջրում ենք, ինչը հովություն է բերում և դիմանում տապին››,-նշեց Ա.Ոսկանյանը։ Ապա հավելեց, որ արդեն հիսուն քառակուսի մետրի վրա անդալիսի և սովորական ձևով աճեցրել են 23 ծառ, որոնք ներկայումս բերք են տալիս։ Այս տարի վաճառել են 300 կգ, մոտ 100 կգ էլ կվաճառեն։
Արթուրի հավաստմամբ հաջորդ տարիներին ավելի շատ բերք են ստանալու։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Mon, 18 Mar 2019 17:04:46 +0000
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՍԿԱՆԱԼ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26273-2019-03-18-16-58-05 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26273-2019-03-18-16-58-05 Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների՝ Ստեփանակերտում գումարված համատեղ նիստի կապակցությամբ Ադրբեջանի միակ պաշտոնական արձագանքը հակառակորդի արտաքին քաղաքական գերատեսչությունից էր, ընդ որում՝ նենգափոխված։

ԱԳՆ մամուլի խոսնակը կարծիք էր հայտնել, որ եթե Հայաստանի վարչապետը խոսում է Արցախի հայության մասին, ուրեմն ՙչի համարում, որ նա ժողովուրդ է, ուստի բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներգրավվելու անհրաժեշտություն չկա։ Վարչապետ Փաշինյանը, մինչդեռ, Արցախի հայ բնակչություն ասելիս վերապահում էր արել, որ այդպես երբեմն արտահայտվում են Ադրբեջանը եւ միջնորդները։ Հայաստանի համար, այսպիսով, Արցախը պետություն է, որի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է հարգվի։ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Արազ Ալիզադեն, մինչդեռ, տպավորություն է ստացել, որ Ստեփանակերտում երկու հայկական պետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստի գումարումը պայմանավորված է ներքաղաքական անհրաժեշտությամբ։ Նա անդրադարձ է արել Հայաստանում անցած խորհրդարանական ընտրություններին եւ արձանագրել, որ դրանց արդյունքում Դաշնակցությունը, որը նախկին իշխանությունների հետ մեկ թիմում էր, Ազգային ժողովից դուրս է մնացել եւ իր Ընդհանուր ժողովը գումարել Ստեփանակերտում։ Ալիզադեն համարում է, որ Դաշնակցությունն է ժամանակին պաշտոնանկ արել Լեւոն Տեր-Պետրոսյանին։
Ըստ ադրբեջանցի պատգամավորի՝ Դաշնակցությունը ՙնաեւ Փաշինյանին թույլ չի տա գնալ խաղաղ բանակցությունների՚։ Նա կարծում է, որ երկու հայկական պետությունների անվտանգության խորհուրդների նիստ գումարելով Ստեփանակերտում՝ վարչապետ Փաշինյանը նպատակ ունի ՙիրեն ապահովագրել ընդդիմության հարձակումներից՚։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի արձագանքին, ապա, ըստ Ալիզադեի, այդ առթիվ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը ՙկարելի է համարել սպառիչ՚։ Փորձագիտական հանրությունը, սակայն, հիմնականում չի կիսում պաշտոնական արձագանքը։
Ադրբեջանում փորձում են հասկանալ, թե ի՞նչ խնդիր է լուծել հայկական երկու պետությունների անվտանգության խորհուրդների ստեփանակերտյան համատեղ նիստը։ Նրանք համակարծիք են, որ քննարկումները ծավալվել են Փաշինյան-Ալիեւ հավանական հանդիպման համատեքստում։ Քաղաքագետ Էլխան Ասկերովը եւ Իլգար Վելիզադեն կարծում են, որ Հայաստանում ՙարտաքին բարենպաստության տակ թաքնվում են ներքին հակասություններ, քանի որ ՙղարաբաղյան կլանը՚ չի հանձնվել, չնայած որ նրանց առաջնորդ Քոչարյանը նստած է բանտում՚։ Ասկերովը կարծում է, որ նախկին իշխանությունները փորձում են իրավիճակն ՙինչ-որ ձեւով օգտագործել Փաշինյանի դեմ՚։ Երեւում է, այս տեսակետը ոչ թե վերլուծության արդյունք է, այլ՝ հայաստանյան որոշակի լրագրողական շրջանակներից ստացած տպավորություն։ Իսկ դա նշանակում է, որ հակառակորդ կողմը մանրազնին վերլուծության է ենթարկում հայկական մեդիա-դաշտը եւ ըստ այդմ էլ կառուցում իր քաղաքագիտական մոտեցումները։
Ադրբեջանցի փորձագետները հատկապես ուշադրության են առնում վարչապետ Փաշինյանի բրյուսելյան այցը, որի ընթացքում Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչներն արտահայտվել են ԼՂ կարգավորման բանակցությունների ձեւաչափը պահպանելու օգտին։ Ադրբեջանում, որքան կարելի է հասկանալ փորձագիտական մակարդակով արվող հայտարարություններից, շատ խիստ անհանգստացած են, որ Հայաստանը փոխում է բանակցային գործընթացի դիսկուրսը։
Բաքվում հատկապես տագնապով են վերաբերվում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ ըստ անհրաժեշտության նաեւ հարձակման անցնելու պատրաստակամության մասին հայտարարությանը, ինչպես նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից հնչեցված մտքին, որ ազատագրված տարածքները վերաբնակեցվելու են։ Ադրբեջանական կողմը դրանք համարում է ազդակներ, որ Հայաստանը պատրաստ չէ Արցախի հարցում գնալ միակողմանի զիջումների։ Ադրբեջանական կողմը հասկանալի դրդապատճառներով խստացրել է ԼՂ կարգավորման թեմայով հրապարակումների եւ վերլուծությունների տոնայնությունը։ Բաքվում հասկանում են, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների ստեփանակերտյան համատեղ նիստը նոր մոտեցումների մեկնարկ է տալիս, եւ վարչապետ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման է նախապատրաստվում, կարելի է ասել, համահայկական աջակցության եւ իշխանության աննախադեպ բարձր լեգիտիմության ռեսուրսով։ Չնայած ձեռնարկվող տենդագին քայլերին՝ պաշտոնական Բաքուն համարժեք դիվանագիտական պաշար չի կարողանում ստեղծել։
Այս իրավիճակում ադրբեջանական կողմը որդեգրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը ՙողջունելու՚ կեցվածք, բայց դա լուծում է միայն ներքին մարտավարական խնդիր։ Իշխանական քարոզչությունն ամեն մի հնարավորություն օգտագործում է, որպեսզի սեփական հանրությանը համոզի, որ ԼՂ հարցում ՙՀայաստանը մնացել է միայնակ՚։ Դա իրականության հետ ոչ մի աղերս չունի, քանի որ միջնորդների հայտարարության մեջ արված հիմնական շեշտադրումները, մասնավորապես, որ կարգավորման սկզբունքները մեկ ամբողջություն են եւ դրանցից մեկը մյուսի նկատմամբ գերակա չեն, որ խնդիրը չունի ռազմական լուծում, որ ԼՂ վերջանական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ, տրամագծորեն հակադրվում են խնդրի ադրբեջանական պատկերացումներին եւ պաշտոնական Բաքվին դնում են ծանրագույն երկընտրանքի առաջ։
Ադրբեջանում կարծես հասկանում են, որ ներկա իրավիճակում բացառված է, որ հայկական կողմը կգնա միակողմանի զիջումների։ Ավելին, հայկական դիվանագիտությունը ցուցաբերում է կանխածրագրված նախաձեռնողականություն։ Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, առաջադրում է ԼՂ կարգավորման սկզբունքների հստակեցման, վերաձեւակերպման անհրաժեշտություն, երբ որեւէ գաղափար հնարավոր չի լինի ենթարկել կամայական մեկնաբանության։ Դա մարտահրավեր է ադրբեջանական կողմին, որը վերջին տասնամյակում առանձնացնում է միայն ՙտարածքային ամբողջականության վերականգնման՚ իր տեսլականը եւ փորձում կարգավորումը տանել այդ հունով։
Ներկայում ադրբեջանական փորձագիտական հանրությունը համոզվել է, որ հայկական կողմը մտադիր չէ նման մանիպուլյատիվ քննարկումների եւ առաջադրում է հստակ հարցեր, որոնք ենթադրում են տարընթերցման ոչ ենթակա պատասխաններ։ Պատրա?ստ է Ադրբեջանը նման ծանր, բայց արդյունավետության հեռանկար ունեցող դիվանագիտական աշխատանքի։ Դատելով ադրբեջանական փորձագիտական հանրության արձագանքներից՝ ոչ։ Այդ դեպքում Փաշինյան-Ալիեւ հանդիպման հետ չարժե մեծ հույսեր կապել։

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 18 Mar 2019 16:56:31 +0000
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՈՒՄՈՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐՈՎ http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26272-2019-03-18-16-53-37 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26272-2019-03-18-16-53-37 Սիրուն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. թեկնածու

Մկրտիչ Սարգսյանի անունը քաջածանոթ է հայ ընթերցողին: Նա 20-րդ դարի երկրորդ կիսամյակի այն հեղինակներից է, ով իր ստեղծագործություններով ծանրակշիռ վաստակ ունի հայ գրականության մեջ։ Ծանոթանալով նրա կյանքին և ստեղծագործությանը, հասկանում ենք, որ գործ ունենք հայրենիքին և հայրենի գրականության նվիրյալի հետ, ով ոչ միայն շիտակ և ազնիվ կյանքի ճանապարհ է անցել, այլև ապացուցել է, որ անհունորեն սիրում է Հայաստանը, և իր տաղանդի ողջ ուժով բոլորանվեր տրվել է գրական գործընթացների զարգացմանն ու հարստացմանը:

Մ. Սարգսյանը բազմաժամր գրող է՝ բանաստեղծություններ, պատմվածքներ, վեպեր, վիպակներ, հեքիաթ-վեպ, հրապարակագրություն…. Ստեղծագործելուն զուգահեռ՝ նա միշտ զբաղեցրել է բարձր պաշտոններ` ԳՄ նախագահ, քարտուղար, խորհրդատու, ՙՀայաստան՚ հրատարակչության տնօրեն… Պատահական չէ, որ 1975թ. նրան շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում, պարգևատրվել է նաև ՙԺողովուրդների բարեկամության՚ շքանշանով, ստացել է ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակ։ Նրա պաշտոնն ու դիրքը գրականության ընդհանուր շահի, նաև գրողներից յուրաքանչյուրի համար էին, և ով էլ հայտնվել է ՙփորձանքների՚ մեջ կամ ՙանբարեհույս՚ վերաբերմունքի հորձանուտներում, սատարել է, օգնել՝ անսալով միմիայն սրտի ձայնին, մարդկային խղճին և ճշմարտությանը, հանուն գրական գործընթացների զարգացմանն ու հարստացմանը։ Նրա հարուստ ստեղծագործության մի էջն էլ կազմում են նրա հուշերը, որոնք ամփոփվել են ՙԱկամա երգիծաբաններ՚ գրքում (1993)։ Այն մեզ ծանոթացնում է որևէ գրողի, արվեստագետի հետ պատահած դեպքերին, որոնց մեջ նրանք մեզ ներկայանում են որևէ հետաքրքիր դրվագով։ Գիրքը կարելի է անվանել հուշամատյան և ունի թե՜ ճանաչողական, թե՜ դաստիարակչական նշանակություն։ Ճանաչողական այն իմաստով, որ մշակույթի գործիչների կերպարներին ավելանում է մի նրբերանգ` հարստացնելով նրանց գրական դիմանկարները։ Դաստիարակչական` քանի որ նրանց կյանքի հետաքրքիր դասերով կարող է առաջնորդվել ներկա սերունդը։
Ժամանակի հոլովույթում կյանքը հաստատել է մի իմաստություն՝ ճշմարտությունն ասել նաև հումորով: Գրքում հանդիպում ենք Ավ. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Հովհ. Շիրազի, Մ. Շահինյանի, Ա. Գրաշու, Կ. Կուլիևի, Հր. Քոչարի, Մ. Սարյանի և այլ գործիչների անունների, որոնք դարձել են ՙակամա երգիծաբաններ՚։
Պատահում է, որ մեր գրողները, արտահայտելով սեփական տեսակետն իրենց գրչակից ընկերների մասին, բարձրացնելով նրանց՝ բարձրացնում են նաև իրենց՝ ընդգծելով իրենց շիտակությունն ու համեստությունը։ Այսպես՝ մեզ համար մի անհաս Արարատ է Թումանյանի ստեղծագործությունը։ Ճշմարտությունն այս է, բայց երբ այդ մասին մեծ ներշնչանքով է արտահայտվում հայ գրականության մի այլ հսկա՝ Ավետիք Իսահակյանը, հասկանում ենք, որ երիցս ճիշտ էր մեծն Չարենցն իր բարձր գնահատականով։ Սարգսյանը վկայում է, որ շրջապատել էին Իսահակյանին և միաբերան գոչում էին, որ նա է մեր մեծագույն բանաստեղծը։ Բայց Վարպետը ժպտալով կանխում է նրանց. ՙԼավ բան եք ասում,եթե ես հավատամ։ Իհարկե, քաղաքավարությունը և ծերուկիս չվշտացնելու ցանկությունն է խոսում ձեր գնահատականի մեջ, այլապես կասեիք, որ մեր մեծագույնը Օհաննեսն է, Թումանյանը։ Նրա անմահությունն անգամ գնալով պետք է զորանա, մինչ շատերի աստղերը կխավարեն ժամանակի անողոքությունից, նրա աստղը գնալով պիտի մեծանա, հզորանա արեգակի նման…՚: 1957 թվականին ՀԳՄ 3-րդ համագումարին մասնակցում էին շատ հյուրեր։ Ելույթ է ունենում Մոսկվայից ժամանած Կոնստանտին Սմիռնովը, քննադատում է հայ գրողներին՝ մեղադրելով նրանց ռեալիզմի մեթոդից հեռանալու, պատմական թեմատիկային տուրք տալու մեջ (ՙՎարդանանք՚, ՙՊապ թագավոր՚, ՙԱրա Գեղեցիկ՚, ՙՏիգրան Մեծ՚)։ Ընդմիջման ժամանակ հայ գրողները խնդրում են Դեմիրճյանին ելույթ ունենալ, բայց վերջինս չէր ցանկանում լսել նրանց։ Խոսակցությանը միջամտում է Իսահակյանը. ՙԻմացե՜ք, տղանե՜ր, այսօր Դեմիրճյանը ելույթ չի ունենալու, հանգիստ թողեք նրան։ Նաև իմացե՜ք, Դեմիրճյանի մեջ ապրում են երկու քաջեր՝ Քաջ Վարդանը և Քաջ Նազարը։ Այսօր Քաջ Նազարի օրն է, վաղը՝ Քաջ Վարդանի։ Վաղը Դեմիրճյանը ելույթ կունենա։ Եվ իրոք, հաջորդ օրը Դեմիրճյանը ելույթ է ունենում, այն էլ՝ ի՜նչ ելույթ…՚։ Նորից մարգարեանում է Իսահակյանը։
Մեկ այլ պատումի մեջ Սարգսյանը ներկայացնում է նորից իր հայրենակցին ՝ մեկ այլ դեպքով, որի մեջ երևում է Դեմիրճյանի բնավորության մարդկային դրական որակը։ Իմանալով, որ նրանք երկուսն էլ Ախալքալաքից են, երկու գրողներ խնդրում են Սարգսյանին միջնորդել, որպեսզի Դեմիրճյանն իրենց 1000-ական ռուբլի պարտք տա՝ հավուր պատշաճի Նոր տարին անցկացնելու համար։ Երբ դուռը ծեծում են և իրենց խնդիրքը ներկայացնում, խստակյաց Դեմիրճյանը միայն կարճ պատասխանում է. -Փող, փող…Լա՜վ, եղավ, գնացե՜ք։
Տարակուսած հյուրերը հեռանում են՝ չիմանալով, իրենց խնդիրքը հարգվե՞ց, թե՞ ոչ։ Հաջորդ օրը Դեմիրճյանը երկուսին էլ 1000-ական ռուբլի է տալիս։ Պարզվում է, որ նա առձեռն փող չուներ, գնացել էր խնայդրամարկղ, հանել գումարը, ծրարել և հանձնել նրանց։ Որոշ ժամանակ անց պարտք վերցնողներից մեկը ցանկանում է գումարը վերադարձնել։ Երբ Դեմիրճյանն իմանում է նրա գալստյան նպատակի մասին, հարցնում է, թե արդյո՞ք նա երեխաներ ունի և, լսելով դրական պատասխան, նրան է դիմում հետևյալ խոսքերով. ՙԱյդ փողը տար և երեխաներիդ համար շոր, կոշիկ առ։ Այ տղա, ինձ ո՞վ է պարտք վերադարձրել, որ բերել ես, գնացեք, գնացեք...՚։
1967թ. տոնվում էր Ե. Չարենցի ծննդյան 70-ամյակը։ Ժամանել էին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններից։ Հյուրերի մեջ էր նաև հայ ժողովրդի մեծ բարեկամ, բալկար անվանի գրող Կայսին Կուլիևը։ Հոբելյանական օրվա վերջում Սևանի ՙԱխթամար՚ հյուրանոցում տրվեց մեծ ճաշկերույթ։ Ելույթի համար խոսք խնդրեց Կայսին Կուլիևը, ով առանց ձևականության հայտարարեց. ՙՀայ բարեկամնե՜ր, ես մուսուլմաններից առաջինն եմ, որ հայոց այս սրբազան հողը մտել եմ որպես ոչ թե ագրեսոր, այլ՝ որպես ազնիվ բարեկամ՚։ Ադրբեջանի պատվիրակները նեղացան. ՙՉհասկացանք, քո ելույթն ու՞մ էր ուղղված, Կայսի՜ն՚։ ՙՇատ էլ լավ հասկացաք, որովհետև ես նկատի ունեի հենց ձեզ՚։ Ճշմարտությունը դառն է լինում. պատվիրակությունը ցուցադրաբար թողեց բանկետի դահլիճը։
Ամեն դար ունի իր ստույգ դեմքը։ Սակայն 20-րդ դարը նախորդներից տարբերվում էր որպես մեծ հեղաբեկումների և ոճրագործությունների դար։ Առայսօր դեռևս քիչ է այն երկրների թիվը, ովքեր չեն գիտակցել, որ պարտավոր են պատասխանատվություն կրել կատարած ոճրագործությունների համար։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է Թուրքիային։ Թեպետ անցել է մեկ դարից ավելի ժամանակ, սակայն համաշխարհային հասարակական կարծիքի ճնշումն ուժեղանում է զուտ բարոյական ազդակների շնորհիվ։ Այսօր առաջադեմ մարդկությունը ոչ միայն գիտակցում, այլև իր բողոքի ձայնն է միացնում հայերի պահանջատիրությանը։ Գաղտնիք չէ, որ պատմական Հայաստանը փռված է այսօրվա Վրաստանի, Սիրիայի, Իրաքի հյուսիսային սահմանների միջև։ Այդ տարածքի 9/10-ը անցավ Թուրքիային, իսկ 1/10-ը` Պարսկաստանի տիրապետության տակ։
1828թ. Պարսկահայաստանն անցավ Ռուսաստանի տիրապետության տակ, այսինքն՝ պատմական տարածքի ճնշող մեծամասնությունը մնում է Օսմանյան կայսրության սահմաններում։ Ամենքին են հայտնի, որ այսօր ամեն մի հայ ցավով է հիշում այս ամենը, իսկ պատմական Արարատը, որպես չփակված մի վերք, ամեն օր մեզ հիշեցնում է, որ ինքը գերված է։ Դրա հետ մեկտեղ ամեն մի հայ, աշխարհի որ ծագում էլ որ նա լինի, երազում է այն երանելի պահի մասին, երբ գերությունից կազատվի Հայաստանի խորհրդանիշ սուրբ լեռը։
Մ. Սարգսյանը պատմում է, որ 1960-ական թվականների կեսերին, Թուրքիա էր ուղևորվում ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Ալեքսեյ Կոսիգինը։ Նա կանգ է առնում Երևանում: Կարճ հանգիստը բարձրաստիճան պաշտոնյան ցանկացավ հատկացնել Մարտիրոս Սարյանի պատկերասրահը դիտելուն։ Այստեղ նրան ընդունեց մեծ նկարիչը, ով հյուրին պատվիրանի ձևով երկու առաջարկություն արեց.
-Մեծարգո ընկեր Կոսիգի՜ն, ես հարգում եմ Լենինին, նրա անունով կոչեցեք Ռուսաստանի որ քաղաքն ուզում եք, թեկուզ Մոսկվան, սակայն պատմական, մանավանդ, բարոյական ճշմարտությունը պահանջում է, որ Լենինգրադը անվանվի Սանկտ Պետերբուրգ…. Վերականգնվի արդարությունը….
Հետո նկարիչը հյուրին նվիրեց իր ՙԱրարատ՚ յուղանկարը.
-Նայեցե՜ք, Ալեքսեյ Նիկոլաևիչ, մեր Արարատին նայեցե՜ք, և եթե հավանեք, ձեռք բերեք օրիգինալը, ահա իմ խնդիրքը….
Իսկ մինչ այսօր օրիգինալը գերության մեջ է…

;

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Mon, 18 Mar 2019 16:52:05 +0000
ՙԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԴՌՆԵՐ՚ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26271-2019-03-18-16-50-46 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26271-2019-03-18-16-50-46 Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ք. Շուշի

Օրերս Շուշիի Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ Ռոբերտ Եսայանի 5-րդ հատորի (Ինքնության դռներ) շնորհանդեսը:

Ռ.Եսայանն ավելի քան երեք տասնյակ ժողովածուների, բանաստեղծությունների, պոեմների, ակնարկների, դիմանկարների, էսսեների, գրականագիտական հոդվածների հեղինակ է:
Գիրքը համեմված է Սամվել Գաբրիելյանի նկարազարդումներով, հեղինակային լուսանկարներով:
Մեծ մտածող Սերո Խանզադյանը հստակ շեշտել է. ՙԻնքնապաշտպանության ոգին է արթնացնում Եսայանը՝ հորիզոնը վահան, որ նախնիս է թողել իբրև ժառանգություն… Եսայանը մեր տառապանքներին տեղյակ է լիովին: Աշխարհը նորից անտարբեր է հայի, հայի Ղարաբաղի ցավին՝ Ու խավարի սալին իբրև մատաղացու,// Անտեր այս աշխարհում նիրհող խիղճն է մորթվում… Այո, մորթվում: 1915-ին թուրք մարդակերները հավաքեցին մեր Հայ գրողներին և մորթեցին: Իսկ հիմա, այդ եղեռնը չմոռացած Արցախի մեր ջահել գրողները, զենքը ձեռքներին, քաջաբար կռվում են թուրք-ադրբեջանցի նույն ցեղասպանների դեմ: Կռվում են հավատով՝ կհաղթենք՚:
Շնորհանդեսի ընթացում գրադարանի տնօրենը և որոշ աշխատակիցներ ընթերցեցին գրքից բանաստեղծություններ, գեղագիտորեն նկարագրեցին դրանց էությունն ու իմաստը, բնութագրելով Ռ. Եսայանի ոգեղեն ներաշխարհը:
ՙԻր բոլոր գրքերի խորագրերն, այսպես ասենք, հիմնաքարերն ընտրելիս ու դրանք բանաստեղծական դաշտում տեղադրելիս Ռ. Եսայանն անչափ հետևողական է, ծայրահեղ բծախնդիր և ամենաչնչին շեղումն անգամ կարող է տևական ժամանակով դատապարտել նրան անխոնջ փնտրտուքի, զրույց-մենախոսության, որի վերջնական արդյունքը լինում է բառի միակ, հաստատուն ու խոսուն ընտրությունը, ինչը մեծն Եղիշե Չարենցի բնորոշմամբ հաստատում է ոչ թե ՙ…Նետի մեծությամբ…՚, այլ ՙ…Նշանի ահագնությամբ… ՚ գաղափարը,- նշեց ռեժիսոր Լեոնիդ Հարությունյանը:
Ուսուցչուհի Լիդա Մկրտչյանը ներկաների հետ կիսվեց Եսայանի հետ առաջին հանդիպումի տպավորություններով, խոսեց նրա մարդկային առաքինությունների և արժեքների մասին. ՙԵրևի թե կարելի է ժամերով խոսել Ռոբերտ Եսայանի մասին, նրա ամենամեծ զարդն իր լռակյացությունն է: Ինչքան նա իր խոսքի մեջ լռակյաց է, այնքան բանաստեղծական խոսքում` ճարտասան: Եսայանի ստեղծագործությունները գրված են խորը հավատքով, ոգեշնչությամբ, և այդ հավատքը հենց իր հոգու ծնունդն է:
Աննա Մինասյանը Ռ. Եսայանի ստեղծագործություններն անվանեց փիլիսոփայություն, որոնք երբեմն բառերի տեղատարափով կարծես անջրպետ են ստեղծում պոետի և ընթերցողի միջև. ՙԵսայանի պոեզիան ընթերցելը բավականին բարդ է, ընդամենը պետք է գտնել նրա հոգու թելը և մխրճվել ներաշխարհի խորքերը՚,- ասել է նա:
Վերջում Ռ. Եսայանը շնորհակալություն հայտնեց գրադարանի տնօրենին և ողջ կոլեկտիվին միջոցառումը կազմակերպելու, իսկ հյուրերին՝ ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար. ՙԵրբ մարդը կանգնում է կյանքի խաչմերուկում, ուզում է մի ճանապարհ գտնել, և որոնում է այն մեծ շնորհը, որն իր մեջ թաքնված է: Դպրոցական տարիներից բանաստեղծությունը թաքնված էր իմ մեջ, և ես ուզում էի հասկանալ՝ արդյոք, ինձ միայն բանաստեղծական շնո՞րհն է տրված: Ամեն տեսակի աշխատանք անելուց հետո, ես հասկացա, որ, այո՜, ինձ տրված է միայն դա, տարիների հետ այդ լույսն ավելի ուժգնացավ: Իմ կյանքի ճանապարհին ես դիտավորյալ հրաժարվել եմ դասախոսի, ուսուցչի աշխատանքից և միայն մի պատճառով՝ խոսել ինձ համար` նշանակում է սպառվել, լռությունը հենց այն միջոցն է, որով ես կարողանում եմ ստեղծագործել՚:
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 18 Mar 2019 16:49:39 +0000
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿԱՏԱՐՈ http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26270-2019-03-18-16-46-27 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26270-2019-03-18-16-46-27 ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿԱՏԱՐՈ
Լուսինե ՇԱԴՅԱՆ

 Հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող Արցախ աշխարհի Հադրութի շրջանում է Դիզափայտ լեռը։ Հայաստան ներխուժած արաբները լեռն անվանել են Զիարաթ, որն արաբերեն նշանակում է ՙսրբավայր՚: Հարակից Տումի գյուղից լեռը սփռված է քնած գեղեցկուհու կերպարանքով, ուստի Դիզափայտը կրում է նաև ՙՔնած գեղեցկուհի՚ անունը։ Դիզափայտ լեռան գագաթին Արցախի պատմական սրբավայրերից մեկն է` Կատարո վանքը։

Ըստ ավանդության` սարի գագաթին, հինավուրց Կատարո վանքի տեղում, 330¬ականներին բազմաթիվ քրիստոնյաների դիզել են փայտի պես ու այրել (այստեղից էլ լեռան անունը)։ 4-5¬րդ դարերում լեռան կատարին կառուցվեց Կատարո վանքը։ Մեծ պատմաբան Լեոն գրում է, որ այն եղել է Դիզակ գավառի առաջնորդանիստը։
Դիզակցիները Կատարո վանքի անունը տալիս են աղոթքի պես։ Նրանց համար Դիզափայտն այլ խորհուրդ ունի, քանզի իրենց մաշկի վրա զգացել են սրբացած լեռան զորությունը։ Պատերազմի տարիներին վանքը հոգատար մոր պես հսկում էր Դիզակի սահմանները։
Դիզափայտ ուխտի են գալիս ոչ միայն լեռան ստորոտի գյուղերից, այլև հեռավոր վայրերից։ Առաջին հայացքից թվում է` բարձունքն անանցանելի է: Բայց արդեն լեռան ստորոտում զգում ես ոտքերիդ տակ տարածվող սուրբ հողի մագնիսական ուժը, որը ձգում է դեպի վեր, որտեղ ծովի մակարդակից 2478մ բարձրության վրա ամպերին թիկն է տվել Կատարո վանքը։
Ի՞նչ զգացողություններ կարող է ունենալ մարդ, երբ, տեսահորիզոնում ամպերն են օվկիանոսված: Որտեղ Աստծո շունչն է զգացվում։ Այստեղ զրույցները կարծես միանգամից դառնում են իրականություն՝ լեցուն աղոթքով։ Նա, ով գեթ մեկ անգամ հասել է գողտրիկ բարձունքին, սկսում է նորովի բացահայտել աշխարհը։
Կատարոն երազանքների իրականացման ուխտատեղի է, սրբավայր, ուր հնչած աղոթքներն ասես երկխոսության են վերածվում առ Աստված։
Կարոտով հիշում եմ` ինչպես էր տատս աղանձ անում, լցնում իր ձեռքով կարած քսակները, բաժանում թոռներին և բարձունքի հետ կապված ավանդություններ պատմում` հայացքը մեծ հավատով սևեռած դեպի սրբավայր: Մինչև այսօր տատս ամեն առավոտ նայում է Դիզափայտի հեռուներին և աղոթքի տեղ մրմնջում բարեմաղթանքի խոսքեր։ Հետո միայն հասկացա տատիս աղոթքի զորությունը։ Տատս պատմել է հետաքրքիր ավանդազրույց ևս, ըստ որի` Կատարո վանքի հարավային պատին ճեղք կա։ Այնտեղ հնում լցնում էին հող, ցորեն ու գարի։ Նորապսակ հարսներն այնտեղից մի բուռ հող էին վերցնում. եթե հողի մեջ ցորեն էին գտնում, նշան էր, որ արու զավակ են ունենալու, իսկ եթե գարի, ուրեմն` աղջիկ։ Տարիներ առաջ, երբ պատրաստվում էի մայրանալ, տատիս հարցրի, թե կարո՞ղ եմ հավատալ հին ավանդույթին։ Տատս պատասխանեց. ՙԵթե հավատաս, կստանաս Աստծո օրհնությունը, եթե չհավատաս... էլի կօրհնվես՚: Ես էլ հավատալով` ստացա Աստծո օրհնությունը։ Գյուղի տարեցները միշտ պատմում էին. երեխա ունենալու բերկրանքից զրկված զույգերը ոտաբոբիկ հաղթահարել են ժայռակերտ բարձունքը, ծնկաչոք աղոթել առ Աստված, օրերով գիշերել եկեղեցում՝ ապավինելով Աստծո՝ զավակ պարգևելու զորությանը։
Մեծ է վանքի խորհուրդը։ (Ի դեպ, վերջին տարիներին Կատարոն վերանորոգվել է բարերարներ Նարվիկ, Արմիկ, Տիգրան Առաքելյանների միջոցներով):
Ուխտագնացության լավագույն ժամանակաշրջանը մայիս-հունիս ամիսներն են։ Լեռն ասես զարմանահրաշ զգեստ է կրում և իր ողջ հմայքով ներկայանում աշխարհին։ Վեր խոյացող կանաչապատ լեռնատարածքում աճում են աշխարհում և ոչ մի տեղ չհանդիպող ծաղիկներ: Ծաղիկներն այդ ասես վեհության, մաքրության խորհրդանիշ են։
Սա աշխարհի այն վայրն է, որ առավելագույնս մոտ է դրախտին։ Տարածքի բնական գեղեցկությունն ու բազմազանությունը կախարդում են, և սկսում ես ավելի լավ հասկանալ նրա հրաշավայր կոչվելու իմաստը։ Վանքի խորհուրդը հենց նրա ՙերկնային սահմանում՚ գտնվելն է։
Բնության գեղեցկությունը, սուրբ խորհուրդը այցելուներին ստիպում են խորհել նրա անձեռակերտ լինելու մասին։ Այստեղ ամեն ոք իր համար կարող է գտնել աստվածային կերտվածքի մի մասնիկ։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Mon, 18 Mar 2019 16:37:09 +0000