comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երկուշաբթի, 18 Մարտի 2019 http://www.artsakhtert.com Mon, 21 Oct 2019 04:41:22 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՀԱՄԱՏԵՂ ՊԱՅՔԱՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ԴԵՄ http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26280-2019-03-19-10-18-30 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26280-2019-03-19-10-18-30 ՀԱՄԱՏԵՂ ՊԱՅՔԱՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Մարտի 15-ին Ստեփանակերտի ՙԱրմենիա՚ հյուրանոցային համալիրի կոնֆերենց-դահլիճում ՙՀանուն ժողովրդի՚ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված քննարկումը նվիրված էր էլեկտրոնային խաղամոլության դեմ պայքարին։ Մասնակցել են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը, նույն նախարարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանը, հոգևոր դասի և տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի պետ, հոգեբան Լուսինե Ղարախանյանը, ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։ 

Նորաստեղծ ՙՀանուն ժողովրդի՚ ՀԿ-ի նախագահ Վազգեն Ասրյանի պարզաբանմամբ՝ մեր հասարակության տարբեր շրջանակներում բավականին տարածված է խաղամոլությունը, հատկապես անվերահսկելի են համացանցային տարաբնույթ խաղադրույքներով խաղերը։ Դրանք, բնականաբար, բացասաբար են ազդում մարդու մտածելակերպի, հոգևոր ներաշխարհի, ֆինանսական հնարավորությունների վրա: Արդյունքում առաջանում են մտավոր, հոգևոր, հոգեբանական, սոցիալական այլևայլ խնդիրներ։ Կազմակերպությունը մտադիր է մշակել համատեղ ծրագիր, որի շրջանակներում քաղաքացիները կիրազեկվեն էլեկտրոնային խաղամոլության վնասակար ազդեցության վերաբերյալ։ Տեղեկատվական քարոզչական աշխատանքներին զուգահեռ կբաժանվեն թեմատիկային առնչվող էջանշաններ, օրացույցներ, կցուցադրվեն տեսահոլովակներ։
Խնդիրը հանգամանալից ներկայացրեց հոգեբան Լ. Ղարախանյանը։ Մասնագետները համացանցային ընդգծված կախվածությունը դասակարգում են ըստ մակարդակների։ Կախվածությունն ինքնին շատ վտանգավոր երևույթ է, որովհետև ուղեղում ձևավորում է նեյրոկենսաբանական այնպիսի հիմք, որը հետագայում դժվարացնում է պայքարը վարքատեսակի դեմ, ու մարդուն կախվածությունից ազատելու համար անհրաժեշտ են ոչ միայն հոգեթերապևտիկ, այլև դեղորայքային միջամտություններ։ Հոգեբանը նշեց, որ մատաղ սերնդի էլեկտրոնային կախվածությունը կապված է նաև ընտանեկան ջերմության և բարոյական մթնոլորտի բացակայության հետ։ Ընտանիքում տիրող չափազանց խիստ ավտորիտար ռեժիմը, կամ էլ հակառակը՝ բարձիթողի վիճակը՝ ամենաթողությունը նույնպես խթանում են, որ երեխան ուշադրության կամ զգացմունքային ֆոնի բավարարության համար տարվի էլեկտրոնային խաղերով։ Համակարգչային կախվածություն ունեն ոչ միայն երեխաները, այլև նրանց ծնողները։ Ուստի մարդու սոցիալական շփումների դաշտը նեղանում է, ինչի հետևանքով վնասվում են ընտանեկան հարաբերությունները, ծագում են դեպրեսիաներ։ Լ. Ղարախանյանը շեշտեց, որ բոլոր խաղամոլները հաղթության և պարտության պարագայում ունենում են հուզազգացմունքային տարբեր պոռթկումներ։ Աստիճանաբար էլեկտրոնային խաղերի հաճույքի դաշտը խաղադրույքներն են դառնում, իսկ պրոֆեսիոնալ խաղացողների հիմնական մասի սրտանոթային համակարգն ի վերջո խաթարվում է։ Համակարգչային կախվածությունն անչափահասների շրջանում կարող է առաջացնել այնպիսի որակներ, ինչպիսիք են ստախոսությունը, կասկածամտությունը, անվերահսկելի վարքը, իսկ մեծահասակների շրջանում` ագահությունը, տնային գործերի ու արտաքին խնամքի պահպանման կանոնների անտեսումը և այլն։ ՙՀամակարգչից կախված և իրականությունից կտրված երիտասարդը չի կարող լինել լավ սահմանապահ, չի կարող դժվարություններ հաղթահարել։ Այդ իսկ պատճառով կախվածությունը պետք է կանխարգելել փոքր տարիքից, երբ դեռ անձի անհրաժեշտ կամային որակները չեն ձևավորվել։ Եթե մեր սերունդը չունենա ապագայի մոտավոր տեսլական, ապագան շատ անորոշ կլինի մեր երկրի համար։ Իսկ խաղացող երեխան ապագան չի տեսնում՚,-նշեց հոգեբանը։ Ընդհանուր խաղացողների շրջանում ճիշտ ճանապարհով ուղղորդելն ավելի հեշտ է ինտելեկտով բարձր մարդկանց և պատահական չէ, որ կախվածության նման խնդիր ունեն ցածր զարգացած տնտեսություն ունեցող երկրները։ Զբաղվածության խնդրի և ոչ բավականին տեղեկացված լինելու պատճառով շատերն ընկնում են խաղամոլության ծուղակը և կորցնում համամարդկային արժեքները։
Փոխնախարար Գ. Գրիգորյանը ողջունեց քննարկման կազմակերպիչներին և նշեց, որ դրա լուծման համար պետք է համալիր մոտեցում ցուցաբերել, հաշվի առնելով հոգեբանական, սոցիալական, հոգևոր, կրթական գործոնները։ Իրենց հերթին պատրաստ են աջակցել հարցի լուծման` կազմակերպության ներկայացրած գործնական առաջարկներին։ Թեմայի շուրջ հանդես եկավ նաև Ա. Սարգսյանը և համակարգչային կախվածության խնդրի լուծման համար կարևորեց պետության դերը։ Նրա կարծիքով` անհրաժեշտ են դաստիարակության վերաբերյալ պետական հայեցակարգեր, որոնք կներառեն մատաղ սերնդի շրջանակներում պարբերաբար կազմակերպվող դաստիարակչական բնույթի միջոցառումներ, այդ թվում թատերական ներկայացումներ, թանգարանային այցեր և այլն։ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն Մեսրոպ քահանա Խունոյանը նշեց, որ էլեկտրոնային խաղերի ազդեցության հետևանքով մարդու մոտ առաջանում են հետամնացություն, ագրեսիա։ Նա առաջարկեց ուսումնական հաստատություններում կազմակերպել քարոզչական բնույթի քննարկումներ, բարձրացնել ազգային այնպիսի խաղերի դերը, որոնք կզարգացնեն մարդու ուղեղն ու մարմինը, այլ ոչ թե կախվածություն կառաջացնեն։ Այդ առումով Գ. Գրիգորյանը նշեց, որ այս տարի Հադրութի շրջանի Տյաք գյուղում նախատեսվում է կազմակերպել ազգային խաղերի փառատոն։ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի ՙԵկեղեցասիրաց եղբայրակցություն՚ կրոնական կազմակերպության նախագահ Արմեն Մաղաքելյանը կարևորեց հոգևոր դաստիարակության խնդիրը հենց վաղ տարիքում։ Այդ առումով կազմակերպությունը նախադպրոցական հաստատություններում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համատեղ կկազմակերպի քրիստոնեական դաստիարակչական ծրագրեր։ Խնդրի լուծման առումով Ա. Կարապետյանը կարևորեց պետության և եկեղեցու դերը ու կոչ արեց ձևավորել գաղափարական հարթակ, համակարգել քննարկմանն արծարծված առաջարկները, և ներկայացնել ԱԺ ` խնդիրն օրենսդրորեն կարգավորելու համար։
Քննարկման վերջում համակարգչային կախվածության թեմայի վերաբերյալ ցուցադրվեց տեսահոլովակ։ Իսկ արծարծված առաջարկությունների մասով առաջիկայում նախատեսվում է կազմակերպել համակարգված հանդիպում։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Tue, 19 Mar 2019 10:13:57 +0000
ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկել են օրինագծեր http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26291-2019-03-21-09-57-54 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26291-2019-03-21-09-57-54 ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկել են օրինագծեր
Այս օրերին Արցախի…

 ԱԺ պաշտպանությանանվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին Ժաննա Գալստյանինախագահությամբ կայացած նիստի ընթացքում քննարկել է «Ազգային անվտանգության մարմինների մասին» Լեռնային ՂարաբաղիՀանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, «Ազգային անվտանգությանմարմիններում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀօրենքի նախագիծը և «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Լեռնային ՂարաբաղիՀանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը:

Նախագծերը հանձնաժողովին է ներկայացրել ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը:

Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:

ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Պետական տուրքի մասին» Լեռնային ՂարաբաղիՀանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Նախագծի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Այնուհետև քննարկվել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի ներկայացրած՝ «Բնապահպանական և բնօգտագործման վճարներիմասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Այս նախագծի վերաբերյալ դիրքորոշումը հանձնաժողովը թողել է ԱԺ լիագումար նիստին:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 19 Mar 2019 09:56:43 +0000
ԲԱՌԸ ԿԱՐՈՂ Է ԵՐԿԻՆՔ ՀԱՍՑՆԵԼ... http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26288-2019-03-21-09-45-44 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26288-2019-03-21-09-45-44 ԲԱՌԸ ԿԱՐՈՂ Է ԵՐԿԻՆՔ ՀԱՍՑՆԵԼ...
Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 Ուղիղ 20 տարի առաջ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, մարտի 21-ը հռչակվեց Պոեզիայի միջազգային օր, որի նպատակը՝ ազգային, տարածաշրջանային և միջազգային բանաստեղծական շարժումներին նոր լիցք հաղորդելն է։

Օրվա խորհրդի, տրամադրության և, ընդհանրապես, առօրյա կյանքում պոեզիայի ներկայության ու նշանակության վերաբերյալ զրուցել ենք Հերմինե ԱՎԱԳՅԱՆԻ հետ, ով իրեն համարում է պարզապես ստեղծագործող մարդ։
- Պոեզիայի միջազգային օրը որևէ փոփոխություն, տրամադրություն բերու՞մ է Ձեր բանաստեղծական աշխարհ։ Ո՞րն է, այսպես ասած, պոետների տոն օրվա խորհուրդն ըստ Ձեզ։
-Ամեն մի լավ բանաստեղծության ծնունդ արդեն իսկ տոն է, ու երևի ինձ պես մտածողների համար, ովքեր սիրում, կարդում, ապրում են պոեզիայով։ Տարվա բոլոր օրերն էլ պոեզիայի տոն են, բայց, ամեն դեպքում, հաճելի է, երբ այդ օրը քեզ շնորհավորում են, բարևի փոխարեն՝ հեռախոսի լսափողից հնչում են քո գրած տողերը … Պոեզիան պետք է ապրի մեր ներսում, վեհացնի ու գեղեցկացնի մեզ, ու դրա համար չպետք է սպասել մարտի 21-ին։ Այդ օրը պարզապես հիշեցում է, հայացք է դեպի մեր կողքին ապրող բանաստեղծը, դեպի գիրքը, դեպի տողը, դեպի գեղեցիկը գնահատելն ու արժեւորելը։ Ոչ միայն ստեղծագործող մարդիկ, այլեւ ամեն ոք պետք է զգա, որ այդ օրն իրենն է։
-Որտե՞ղ է պոեզիայի բնակավայրը։
-Պոեզիայի բնակավայրն աշխարհի օրորոցն է. բանաստեղծներն օրորում են այն ու երգեր շշնջում մարդկանց ականջին։
-Իսկ պոեզիան ի՞նչ երանգ կարող է հաղորդել մարդկային հոգսաշատ առօրյային։ Ո՞րն է պոեզիայի համամարդկային առաքելությունը։
-Պոեզիան մարդու լավագույն ընկերն է, նրա հոգու ընկերը, նա մարդուն հաղորդակից է դարձնում իր ներսում ու շրջապատում ապրող գեղեցիկին։ Իրական, մաքրամաքուր պոեզիան հայելու պես է, այնտեղ ամեն մեկը գտնում է իր արտացոլումը, բացահայտում է, ճանաչում։ Պոեզիան նաեւ համամարդկային խնդիրներ է վեր հանում, տանում ինքնամաքրման։
-Պոեզիան, ըստ Ձեզ, ունի՞ որևէ բանաձևում։
- Ընդհանրապես, շատ դժվար է ինչ-որ բան բանաձևել ու ճիշտ էլ չէ, որովհետեւ կյանքը հետաքրքիր ու գունեղ է առանց բանաձևերի։ Բայց եթե հարցրել եք, կփորձեմ պատասխանել` պոեզիան տարածություն է, որով բազում ճամփորդներ են քայլել, բայց նրանցից քչերին է հաջողվել տեղ հասնել կամ նոր աշխարհներ հայտնագործել։
- Ի՞նչ պահանջմունք ու սպասումներ ունի ժամանակակից ընթերցողը բանաստեղծությունից։
- Կարծում եմ՝ ժամանակակից ընթերցողն աշխարհագնացի նման է։ Նա անընդհատ ուզում է նոր եզերքներ հայտնագործել։
-Ի՞նչն է մտահոգում երիտասարդ ստեղծագործողին։
- Ինձ, որպես երիտասարդ ստեղծագործողի, առավել շատ մտահոգում է մարդկային անտարբերությունն իր նմանի հանդեպ, իր շրջապատի երեւույթների հանդեպ, մարդու հարաբերությունն իր ներսում ապրող մարդու հանդեպ։ Մենք պետք է հաճախակի հաղորդակցվենք մեր ներսում ապրող մարդու հետ եւ համոզենք նրան, որ թույլ տա մեզ նրանից այն կողմ մի քանի քայլ անելու։
-Արվեստն ավելի ճշմարիտ է, քան իրականությունը, կհամաձայնե՞ք։
-Ես կասեի՝ արվեստն ավելի վեհ է, քան իրականությունը, թեեւ այն ստեղծողն իրական մարդն է։ Նա մարդուն ամեն օր ճշմարիտ ճանապարհ է ցույց տալիս՝ իրականության մեջ սեփական իրականությունը մաքրագործելու, ինքն իրեն հաղթահարելու եւ ինքն իրենից բարձրանալու։
-Կշարունակե՞ ք միտքը...
-Երբ գրեցի առաջին բանաստեղծությունս..., դասընկերս թաքուն վերցրեց այն եւ բարձր կարդաց դասարանցիների համար։ Ես լաց եղա։
Առաջին գիրքս նվիրեցի... մանկությանս, որովհետեւ շատ նամակներ եմ գրել նրան ու երբեք չեմ իմացել` ինչ հասցեով ուղարկել։
Ստեղծագործում եմ, երբ ... զգում եմ նկարելու մեծ ցանկություն եւ հասկանում եմ, որ նկարիչ չեմ։ Բանաստեղծություններս իմ չծնված կտավներն են։
Գրում եմ, որովհետեւ ... դա իմ ներսի բնակավայրն է, ու այնտեղ հաճախ տարբեր են լինում եղանակները։ Այնտեղ անձրեւի մեջ արև կա, արևի մեջ՝ անձրեւ։
Բառը կարող է ... երկինք հասցնել, եւ դրա համար պետք չեն թեւեր…
Բանաստեղծ լինելու համար պետք է... կարողանալ զրուցել ստվերների հետ եւ միաժամանակ որսալ լույսերի խաղը։
Իմ սեղանի գիրքը ... անընդհատ փոփոխվում է, իմ գրքերը շատ խանդոտ են իրար նկատմամբ։
Պոեզիան ինձ համար ... դուռ է դեպի իմ ներսը։ Ամեն անգամ, երբ բացում եմ այն, հաճելիորեն ճռռում է կարոտից, սիրուց, սպասումից։ Այդ ճռռոցն իմ հոգում երգ է դառնում, եւ ես չեմ կարող չերգել։
-Տողեր, որոնք միշտ շուրթերիդ են:
-ՙՄենակությունն ամենամեծ անհամությունն է՚։ Գուգլում չփնտրեք, տատս է ասել,-ժպտում է Հերմինե Ավագյանը և մեզ նվիրում իր գրած վերջին բանաստեղծությունը.

***
Դու ինձ կարող ես
Գտնել,
Հավաքել,
Փնջել
Բառերիս,
Տողերիս,
Լռությանս պարտեզում.
Այնտեղ ծաղիկներ
Շատ կան,
Եւ բոլորն էլ
Թաքուն գույն,
Թաքուն բույր,
Թաքուն հայացք ունեն
Քեզ համար պահած։
Դու ժրաջան մեղվի հայացքով
Քաղիր լռությունս,
Կապիր
Հազար ու մեկ
Վարդագույն թելերով,
Քաղիր բառերս ասված
Եւ նաեւ չասված,
Որ պիտի նեկտար դառնան
Մի օր…
Դու ձեռքերիդ մեջ
Լուսաբաց բեր մի քիչ,
Այն լուսաբացներից,
Որտեղ չեն մրսում,
Չեն դողում,
Չեն լացում կարոտից.
Եւ շաղ տուր այն
Բառերիս,
Տողերիս,
Լռությանս
Պարտեզում…
Փնջիր ինձ այնպես,
Որ չթոշնեմ արևներիցդ,
Եւ ես կծաղկեմ
Ժամերիդ,
Օրերիդ,
Տարիներիդ
Գունավոր ու անգույն
Ծաղկամաններում…

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Tue, 19 Mar 2019 09:42:47 +0000