comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Հինգշաբթի, 21 Մարտի 2019 http://www.artsakhtert.com Sun, 21 Jul 2019 15:32:07 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՏԱՐՎԱԾ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԵՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26319-2019-03-22-17-34-06 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26319-2019-03-22-17-34-06 ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՏԱՐՎԱԾ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԵՆ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Գյուղնախարարության ներկայացրած տվյալների համաձայն, ընթացիկ  տարին ռեկորդային է գարնանացան մշակաբույսերի հայտերի առումով։ Այս պահի դրությամբ, ավելի քան  18 հազար հեկտարի վրա գարնանացան աշխատանքներ արդեն իսկ  իրականացվել են։

Նման  ակտիվությունն անսպասելի էր նաև  գյուղոլորտի պատասխանատուների համար, ՙՀայտերի նման թիվը ռեկորդային է անկախության բոլոր տարիների համեմատությամբ։ Միայն պետական աջակցությամբ տրամադրվող սերմերի մասով հայտերն անցել են 18,5 հազար հեկտարը: Սա  նախորդ տարվա համեմատ ավելին է 8500 հեկտարով: Եթե սրան գումարենք նաև գարնանացան այն մշակաբույսերը, որոնց սերմերը պետական աջակցությամբ չեն տրամադրվում, դրանց մեջ նաև բանջարեղենը, ապա նախատեսում ենք, որ գարնանցանը հասնելու է 22 հազար հեկտարի՚,- հայտարարել է գյուղնախարար Ժ. Միրզոյանը կառավարության վերջին նիտում: Խոսքը  12 տեսակի գարնանացան մշակաբույսերի սերմերի մասին է, ընդ որում` դրա մեջ  ներառված են  նաև կերային կուլտուրաները՝ կորնգանը և առվույտը։ 

Փաստն, իհարկե, ողջունելի է, բայց կարող է նաև լրացուցիչ դժվարություններ առաջացնել, այդ թվում և ֆինանսավորման առումով, քանի որ պետական բյուջեի նախագիծը կազմելիս գերատեսչությունը առաջարկություն է ներկայցրել նախորդ տարվա չափաքանակին մոտ գումարի շրջանակում։ Այնպես որ, նախատեսվածից ավելացված միջոցները կլրացվեն Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցների հաշվին, որպեսզի կարողանան բավարարել բոլոր հայտերը։ Լրացուցիչ դժվարություններ ասելով` նկատի են առնվում նաև այն առանձնահատկությունները, որոնք վերաբերում են մշակության տեխնոլոգիային, ագրոտեխնիկական պահանջներին և հանրապետության բնակլիմայական ու գոտիական պայմաններին: Նախարարը պարզաբանեց, որ կան մի շարք մշակաբույսեր, որոնք թույլատրելու են ցանել բացառապես կայուն ոռոգման ջրով ապահովված տեղերում։ Կան մշակաբույսեր էլ, որոնք թույլատրվելու են ցանել բնականից բավարար քանակությամբ օդի և հողի խոնավություն ունեցող, այսինքն` տարեկան 500-600 միլիմետր տեղումների քանակն ապահովող տարածքներում: Սա նշանակում է, որ նախալեռնային գոտում որոշ գարնանացան մշակաբույսեր թույլատրվելու է ցանել առանց ոռոգման ջրի առկայության, իսկ հարթավայրային գոտում` բացառապես ոռոգման ջրի առկայության դեպքում։ Նախապես կատարված ուսումնասիրություններն ու ստուգումները ցույց են տվել, որ տարածքները, որոնք զերծ են մնացել պետական աջակցությամբ սերմացու տրամադրելուց, շատ չեն: Դրանք այն տարածքներն են, որտեղ, կապված բնակլիմայական առանձնահատկությունների հետ, կայուն ոռոգման ջուր չեն կարողանալու մատակարարել։ ՙՆշված տարածքները տեսականորեն ընդգրկված են Խաչենի ջրամբարի ոոռգման ցանցի մեջ, բայց և՜ հեռավորությունը, և՜ հողային ենթակառուցվածքներն ու ջրանցքները թույլ չեն տալու, որ հուլիս-օգոստոս ամիսներին ունենանք կայուն ջրամատակարարում, այդ իսկ պատճառով այդ տարածքներում հրաժարվել ենք սերմացու տրամադրելուց՚-ասաց Ժ. Միրզոյանը։
Նա տեղեկացրեց, որ խնդիրներ կան` կապված նաև հայտերի ներկայացման հետ։ Առայսօր շարունակվում են ինչպես նոր հայտերի ներկայացումը, այնպես էլ դրանցում պահանջվող մշակաբույսերի տեսակների փոփոխությունները։ Գյուղնախարարությունը, բոլոր հնարավորություններն օգտագործելով, փորձում է վերահսկողական գործառույթներ իրականացնելու միջոցով բավարարել բոլոր հայտերը, եթե դրանք համապատասխանում են ներկայացված պահանջներին։ Հայտերի աննախադեպ աճ կա այգեգործության ոլորտում ։ Այս տարի առաջին անգամ անվճար տրամադրվելու են նռան տնկիներ։ Սա մտնում է 2019 թվականի ծրագրի մեջ ։ Ստացվել է ավելի քան 750 հեկտարի նռան տնկիների հայտ, ինչն ավելի քան 450 հազար տնկի է ենթադրում, և որը հինգ անգամ ավելի է նախորդ տարվա ընդհանուր ցուցանիշից։ Տնկիները բավարարում են, քանի որ Արցախի Հանրապետության տնկարաններն ունեն պահանջվող քանակը: Տնկիների տրամադրման, գործընթացը վերահսկելու, տարածքներն ուսումնասիրելու համար ստեղծված է հանձնաժողով՝: Զուգահեռ որոշակի տարածքներում ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ծրագրով նախատեսված է խորքային հորերի կառուցում, որն այս տարի ավարտելու դեպքում կարողանալու են ապահովել տնկիները նաև այդ տարածքներում:
Ընթացիկ տարում գյուղնախարարությունը գյուղատնտեսական հայեցակարգի կիրարկման երկրորդ փուլին է անցնելու: Առաջին փուլով, անցած գրեթե մեկ տարվա ընթացքում, ընդունվել են երեք կարևոր որոշումներ, որոնցից մեկը Բուսաբուծության համալիր զարգացման ծրագիրն է՝ իր չորս ուղղություններով, մյուսը` Անասնապահության կանոնակարգման և անասնապահությանը ներկայացվող պարտադիր պահանջների սահմանումը։ Վերջինս օբյեկտիվ անհրաժեշտություն է եղել, քանի որ իր մեջ ներառում է և՜ անասնաբուծության, և՜ անասնաբուժության ոլորտի պահանջներ։ Խոսքը բուժմանը և կանխարգելմանը չի վերաբերում, այլ այնպիսի կանոնների սահմանմանը, որոնք նպաստելու են հանրապետությունում կայուն հակաանասնահամաճարակային վիճակի ապահովմանը, քանի որ ժամանակի մարտահրավերներն արդեն սկսել են սպառնալիք համարվել, և կանխարգելիչ միջոցառումները բավարար չեն մի շարք` մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ համարվող հիվանդություններից զերծ մնալու համար։
Հայեցակարգի երկրորդ փուլն իր մեջ ներառում է նոր աջակցության ծրագրեր, որոնք պահանջում են նոր հատկացումներ և հստակեցումներ` կապված գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ձևակերպման և նպատակների հետ։ Դասակարգվել է երեք տեսակի աջակցություն՝ դրամաշնորհային, սուբսիդավորման և տեխնոլոգիական։ Հստակեցվել են յուրաքանչյուրի ուղղությունը և յուրաքանչյուրին վերաբերվող ծրագրերը։ Բոլոր այն ոլորտներում, որտեղ հնարավոր է ամբողջությամբ վերահսկել և սկզբից մինչև վերջ դիտարկումներով կառավարել գործընթացը, իրականացվելու են դրամաշնորհային քաղաքականությամբ: Բոլոր այն տարածքներում, որտեղ վերահսկելն ու չափելն անհնար է` կլինի սուբսիդավորում, իսկ բոլոր այն ուղղություններում, որտեղ հնարավոր չէ առանց պետական աջակցության որակյալ տեխնոլոգիաներ ներդնել, կկիրառվի երրորդ տարբերակը՝ լիցենզավորված կազմակերպությունների միջոցով։ ՙԽոսքը չի վերաբերում պետական հակահամաճարակային միջոցառումների իրականացմանն անասնաբուժության ոլորտում, որն ընդհանուր ծրագիր է և շարունակվելու է այնպես, ինչպես եղել է։ Դա 14 հիվանդությունների դեմ համակարգված պայքարն է՚,-ասել է Ժ. Միրզոյանը։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Fri, 22 Mar 2019 17:32:05 +0000
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՅՈՒՂՄԹԵՐՔ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26318-2019-03-22-17-31-40 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26318-2019-03-22-17-31-40 ԱՀ գյուղատնտեսության նախարար…

 

Որոշման նախագծով առաջարկվում է փոխհատուցման կարգի դրույթները տարածել նաև հացահատիկայինների վերամշակած այլ տեսակների (ինչպիսիք են թեփահանված, տափակեցված, ծեծած, մանրացրած, մանրաձավարի տեսքով և այլն ) վրա` դրանք ընդգրկելով այն գյուղատնտեսական հումքի ցանկում, որի մշակումից ստացվող արտադրանքի իրացման համար վճարվող ավելացված արժեքի հարկը ենթակա է փոխհատուցման, քանի որ 2016 թվականից հետո նշված արտադրությունը դուրս է մնացել արտոնյալ հարկային կարգավորումից՝ չմտնելով ոչ ազատման, ոչ փոխհատուցման բնագավառ։
Գործող կարգում բացակայում է գյուղատնտեսական հումքի հստակ սահմանումը, ինչը սուբյեկտիվ մեկնաբանությունների և թյուրըմբռնման տեղիք է տալիս: Այդ պատճառով օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել ամրագրել գյուղատնտեսական հումք հասկացությունը և հստակեցնել փոխհատուցման ենթակա գյուղատնտեսական հումքի ցանկը։ Այստեղ տարանջատվել են բուսական և կենդանական ծագման գյուղատնտեսական հումքերը. ըստ նոր կարգի` բուսականի շարքին են դասվում յուղատու, հացահատիկային, կորեկանման, հատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերը, դեղաբույսերը, բանջարեղենը և կարտոֆիլը, պտուղը և հատապտուղը, իսկ կենդանական ծագման՝ կաթը, կենդանի ձուկը, գյուղատնտեսական կենդանիները և թռչունները, խեցգետնակերպերը և ջրային այլ անողնաշարավոր կենդանիներ։
Քանի որ, գործող կարգի համաձայն, փոխհատուցման ենթակա են արդեն իսկ պետական բյուջե վճարված ավելացված արժեքի հարկի գումարները, և այն դիմումների մասով, որոնք նախարարություն են մուտքագրվել մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ը, առաջարկվում է հանել ժամկետային սահմանափակումը և կարգի շրջանակներում փոխհատուցել ավելացված հարկի բոլոր գումարները, եթե դրանք վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից չի անցել երեք տարի։ Այս առաջարկությունները նախօրոք քննարկվել են կառավարության շահագրգիռ մարմինների հետ, եղել է նաև խորհրդակցություն ԱՀ պետնախարարի մոտ, որի արդյունքում էլ մշակվել է կառավարությանը ներկայցված այս նախագիծը։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Fri, 22 Mar 2019 17:29:16 +0000
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՅՈՒՂՄԹԵՐՔ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26320-2019-03-22-17-35-30 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26320-2019-03-22-17-35-30 ԱՀ գյուղատնտեսության նախարար…

 

Որոշման նախագծով առաջարկվում է փոխհատուցման կարգի դրույթները տարածել նաև հացահատիկայինների վերամշակած այլ տեսակների (ինչպիսիք են թեփահանված, տափակեցված, ծեծած, մանրացրած, մանրաձավարի տեսքով և այլն ) վրա` դրանք ընդգրկելով այն գյուղատնտեսական հումքի ցանկում, որի մշակումից ստացվող արտադրանքի իրացման համար վճարվող ավելացված արժեքի հարկը ենթակա է փոխհատուցման, քանի որ 2016 թվականից հետո նշված արտադրությունը դուրս է մնացել արտոնյալ հարկային կարգավորումից՝ չմտնելով ոչ ազատման, ոչ փոխհատուցման բնագավառ։
Գործող կարգում բացակայում է գյուղատնտեսական հումքի հստակ սահմանումը, ինչը սուբյեկտիվ մեկնաբանությունների և թյուրըմբռնման տեղիք է տալիս: Այդ պատճառով օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել ամրագրել գյուղատնտեսական հումք հասկացությունը և հստակեցնել փոխհատուցման ենթակա գյուղատնտեսական հումքի ցանկը։ Այստեղ տարանջատվել են բուսական և կենդանական ծագման գյուղատնտեսական հումքերը. ըստ նոր կարգի` բուսականի շարքին են դասվում յուղատու, հացահատիկային, կորեկանման, հատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերը, դեղաբույսերը, բանջարեղենը և կարտոֆիլը, պտուղը և հատապտուղը, իսկ կենդանական ծագման՝ կաթը, կենդանի ձուկը, գյուղատնտեսական կենդանիները և թռչունները, խեցգետնակերպերը և ջրային այլ անողնաշարավոր կենդանիներ։
Քանի որ, գործող կարգի համաձայն, փոխհատուցման ենթակա են արդեն իսկ պետական բյուջե վճարված ավելացված արժեքի հարկի գումարները, և այն դիմումների մասով, որոնք նախարարություն են մուտքագրվել մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ը, առաջարկվում է հանել ժամկետային սահմանափակումը և կարգի շրջանակներում փոխհատուցել ավելացված հարկի բոլոր գումարները, եթե դրանք վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից չի անցել երեք տարի։ Այս առաջարկությունները նախօրոք քննարկվել են կառավարության շահագրգիռ մարմինների հետ, եղել է նաև խորհրդակցություն ԱՀ պետնախարարի մոտ, որի արդյունքում էլ մշակվել է կառավարությանը ներկայցված այս նախագիծը։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Fri, 22 Mar 2019 17:29:16 +0000
ԴԻՏԱՆՑՈՒՄՆԵՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԽՈՇՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26317-2019-03-22-17-22-01 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/26317-2019-03-22-17-22-01 ԴԻՏԱՆՑՈՒՄՆԵՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԽՈՇՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի պատասխանատուների, արհմիությունների ֆեդերացիայի և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ս.թ. մարտի 1-ից մինչև մարտի 15-ը Ստեփանակերտի, Ասկերանի, Բերձորի, Մարտակերտի մի շարք առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով իրականացվել են դիտանցումներ։

Դիտանցումների արդյունքների վերաբերյալ մեր թղթակիցը զրուցել է նշված հանձնաժողովի աշխատակազմի վարչության մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանի հետ։

Հարցին՝ թե որոնք են դիտանցումների իմաստն ու նպատակը, մեր զրուցակիցը առանձնացրել է հետևյալը.
-Բաժնի կողմից երեք խմբով շաբաթական երկու անգամ իրականացվում են մոնիտորինգներ, որոնց ընթացքում ուսումնասիրվում է շուրջ 30 առևտրային օբյեկտ (իսկ շրջանների հետ միասին` 43)։ Դիտարկվում են այդ օբյեկտներում առկա 80 ապրանքատեսակներ։ Արձանագրվում են այդ ապրանքատեսակների գները, արդյունքներն ի մի բերելով` մտցնում ենք տեղեկատվական բազայի մեջ: Այնուհետև մեր կողմից կատարվում են վերլուծություններ՝ ըստ օրերի և ամիսների։ Յուրաքանչյուր փոփոխություն մտցնելով բազայի մեջ, մենք ստանում ենք վերջնական արդյունքը, այսինքն` միջին գինը դիտարկված խանութներում։ Այդ տվյալներից է կազմվում մեր վերջին համեմատագիրն` ըստ ամիսների և ապրանքատեսակների։ Մեր ձեռքի տակ են նաև հայաստանյան գործընկերների տվյալները: Նրանք նույնպես շաբաթական երկու անգամ մեզ են փոխանցում իրենց կողմից դիտարկված ապրանքատեսակների գները։ Այն մեզ հնարավորություն է տալիս համադրելու գները, հետևաբար և գնաճը։ Եթե ՀՀ-ում այս կամ այն ապրանքատեսակի թանկացում է արձանագրվել, ապա ակնարկվում է, որ գնային փոփոխություններ (թանկացում կամ էժանացում) լինելու է նաև Ղարաբաղում։ Հիմա ո՞րն է այս դիտանցումների հիմնական իմաստը... Սրանք մեզ համար ոչ թե վիճակագրական տվյալներ են հանդիսանում, այլ` լծակ, որպեսզի տեղի շուկայում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների վարքագիծը վերահսկենք։ Եթե մենք արձանագրում ենք ցանկացած ապրանքատեսակի թանկացում, ապա ուսումնասիրում ենք շուկան, ծավալները, ով ինչ չափաբաժին ունի շուկայում, արդյոք, հնարավո՞ր է գնի կամայական բարձրացում, արդյոք կա՞ նշյալ ապրանքատեսակի գնի բարձրացում Հայաստանի Հանրապետությունում։ Եվ եթե պարզվում է, որ ապրանքատեսակի թանկացում է արձանագրվել և դա իրացվում է խոշոր գերիշխող դիրք ունեցող սուբյեկտի կողմից, մենք անմիջապես դիմում ենք տնտեսվարող սուբյեկտին և պահանջում հիմնավորումներ: Փորձում ենք պարզել, թե ինչով է պայմանավորված տվյալ ապրանքի թանկացումը և արդյո՞ք փոփոխված տնտեսական պայմանները համապատասխանաբար են ազդել ապրանքի վերջնական գնի վրա։ Մեր շուկայի վրա վերահսկողությունը կատարվում է հիմնականում խոշոր սուբյեկտների միջոցով։ Եթե վերջիններս դրսևորում են ճիշտ վարքագիծ, ապա փոքր սուբյեկտներն անհնարին է, որ կամայական դրսևորումներ ունենան, վերջիններս արդեն ստիպված են լինում մրցակցային գին առաջարկել։ Դիտարկվող ապրանքների ցանկում ընդգրկված են առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները, որոնք ունեն ռազմավարական նշանակություն: 2019թ. մարտի 1-ից մինչև մարտի 15-ը ուսումնասիրվող 80 ապրանքատեսակներից 18-ի գները նվազել են, 21-ի գները՝ աճել, իսկ 41 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ։ Մեր կողմից դիտարկված առտրային օբյեկտներում ընդգրկված են Ստեփանակերտի խոշոր, առավել շատ իրացում ունեցող խանութները, ասեմ, որ նույն հաճախականությամբ տեղեկատվություն ենք ստանում նաև շրջաններից, որով էլ գնահատում ենք մանրածախ առևտրի ոլորտը շրջաններում։ Ապրանքատեսակների գների փոփոխություններ լինում են տարբեր պատճառներով։ Եթե ապրանքատեսակը ներկրվում է դրսից, ապա գինը թելադրվում է ներմուծողի կողմից։ Այս պահի դրությամբ մենք ունենք խոզի մսի էժանացում։ Սա ավելի շատ կապված է ներքին շուկայի հետ, և դա պայմանավորված է առաջարկի ավելացմամբ։ Շուկայում խոզի մսի ավելացում կա, որի շնորհիվ էլ վերջինիս գինը նվազել է։ Ընթացիկ տարվա արդյունքներով` խոզի մսի գինը 500 դրամով նվազել է։ Վերջին դիտարկումների արդյունքով՝ թանկացել է ադամաթուզը (բանանը)։ ՀՀ-ում նույնպես այդ ապրանքատեսակի թանկացում է արձանագրվել։
Մեր` վերջերս կատարված դիտանցումներին ցանկացել են մասնակցել նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչին մենք արձագանքել ենք դրականորեն։ Ողջունում ենք նման նախաձեռնությունը: Մենք շահագրգռված ենք, որ հասարակությունն իրազեկված լինի։ Ոչ թե ցանկացած ապրանքատեսակի փոփոխությունն ենք մենք կարգավորում և ունենք կարգավորման լծակներ, այլև մեր առաքելությունը հիմնականում կայանում է նրանում, որպեսզի թույլ չտանք տնտեսական մրցակցության խախտման հիմքեր և դեպքեր: Մեր խնդիրն այստեղ հենց խոշոր սուբյեկտների վրա վերահսկողություն իրականացնելն է։ Եթե մենք կարողացանք այդ վերահսկողությունը կատարել պատշաճ կարգով, ապա շուկայում ցանկացած գործընթացի փոփոխություն տեղի է ունենալու տնտեսական պայմաններից ելնելով։ Եվ հասարակական կազմակերպությունների դերը կայանում է նրանում, որպեսզի մեր գործընթացները լինեն թափանցիկ, իսկ ժողովուրդը՝ տեղեկացված։ Խոշոր տնտեսվարողների չարաշահումների դեպքում մենք ունենք ազդեցության լծակներ` կամայականություն թույլ չտալու համար։ Մրցակցության պաշտպանության օրենսդրությունն ասում է, որ չհիմնավորված գին կարող է թույլ տալ միայն գերիշխող դիրք ունեցող սուբյեկտը։ Փոքր սուբյեկտը չի կարող ներկայացնել չհիմնավորված գին։ Եթե մենք ուսումնասիրում ենք տնտեսվարող սուբյեկտի փաստաթղթերը, պահանջված տեղեկատվությունը և պարզում ենք, որ նրա կատարած փոփոխությունը կապված չէ տնտեսական պայմանների, այսինքն` թանկացման, աշխատավարձի փոփոխության, կամ այլ ծախսերի հետ, ուրեմն նրա թանկացումն անհիմն է։ Նման դեպքում տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ վարույթ է հարուցվում, արդյունքում օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվում են պատասխանատվության միջոցներ՝ նախազգուշացման կամ տուգանքի միջոցով։ Վերջին մոնիտորինգների արդյունքում նման խնդիր չունենք, իսկ ընդհանրապես ունեցել ենք դեպքեր, երբ տնտեսվարող սուբյեկտը շատ ավելի մեծ գնի բարձրացում է կատարել, քան տնտեսական պայմաններն են թույլատրում և վարույթի արդյունքում նույն սուբյեկտը իջեցրել է գինը, և հանձնաժողովի որոշմամբ կիրառվել է նախազգուշացում։ Պատժի մեղմությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ տնտեսվարող սուբյեկտը գործել է չկանխամտածված և նման խախտում նա թույլ էր տվել առաջին անգամ։
Չհիմնավորված գնի հետ կապված շատ քիչ դեպքեր ենք ունեցել, որովհետև մեր ապրանքատեսակները հիմնականում ներմուծվող են, և փոփոխությունները հիմնականում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից են գալիս, մանրածախ առևտրի ոլորտն էլ այնքան զարգացած է, իսկ մրցակցությունը` այնքան ուժեղ, որ առևտրի ոլորտն ինքը չի կարողանում թելադրել կամայական գին, և ստիպված ինքն էլ այդ փոփոխություններին համահունչ իր գնային քաղաքականությունն է վարում։
Առկա է նաև սպառողի մոլորեցման խնդիր, այդ ուղղությամբ մեր կողմից աշխատանքներ տարվելու են, ունենք համապատասխան գործառույթներ և միանշանակ իրականացնելու ենք։
Մանրածախ առևտրի ոլորտում մենք ունենք առևտրային ցանցեր, այսօրվա դրությամբ 48 ապրանքային շուկաներում ունենք 21 գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ։ Իսկ դեղերի շրջանառության ոլորտում 29 ապրանքային շուկայում ունենք 5 գերիշխող դիրք ունեցող սուբյեկտ։ Նրանց կողմից էլ կամայական գնի փոփոխություն չի արձանագրվել։
Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՙՏնտեսական մրցակցության պաշտպանության մասին՚ ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել։

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Fri, 22 Mar 2019 17:15:40 +0000
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԿՈՒՊԱՑՄԱՆ ԽՆԴՐԻՆ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՎԻ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26314-2019-03-22-17-13-32 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26314-2019-03-22-17-13-32 ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԿՈՒՊԱՑՄԱՆ ԽՆԴՐԻՆ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՎԻ
Արցախի նախագահի աշխատակազմի…

 - Վերջերս թիվ մեկ թեման բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն է։ Որո՞նք են պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումներն այս հարցում։

- Այս հարցում պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները մնում են անփոփոխ։ Բանակցային գործընթացի բոլոր փուլերում առանց Արցախի Հանրապետության մասնակցության պարզապես անհնար է հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական եւ համապարփակ կարգավորման։
Եթե չվերականգնվի լիարժեք բանակցային ձեւաչափը, ապա խաղաղ գործընթացի միակ արդյունքը կարող է լինել միայն ռազմավարական կարեւորություն ունեցող Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանումը։
- Վերջերս ավելի հաճախ է հնչում կարգավորման սկզբունքների եւ հայտնի տարրերի վերանայման կամ վերագնահատման գաղափարը։ Ինչի՞ մասին է խոսքը։
- Չեմ կարծում, որ կարգավորման հիմնական սկզբունքները կարող են վերանայվել։ Այնպիսի հիմնարար տարրերը, ինչպիսիք են խաղաղ կարգավորումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ նման ինքնորոշման փաստի ճանաչումը, պետության տարածքային ամբողջականությունը մշտապես կլինեն կարգավորման գործընթացի հիմնարար բաղադրիչներ։
Այլ հարց է, որ հակամարտության կողմերն այս սկզբունքների վերաբերյալ տրամագծորեն հակառակ տեսլական ունեն։ Օրինակ՝ նույն տարածքային ամբողջականության սկզբունքը Ադրբեջանը նվազագույնը տեսնում է որպես նախկին Ադրբեջանի ԽՍՀ սահմանների վերականգնում, առավելագույնը՝ Երեւանի, Սեւանի շրջանի, Զանգեզուրի եւ ներկայիս Հայաստանի Հանրապետության այլ տարածքների միացում։
Մեզ համար այս մոտեցումը բնականաբար անընդունելի է, եւ մենք միշտ հայտարարում ենք, որ անցյալին վերադարձ չի կարող լինել։
- Կարելի՞ է արդյոք համարել, որ հայկական կողմերի դիրքորոշումներն սկսել են տարբերվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ երեք սկզբունքների նկատմամբ ամբողջական մոտեցման եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնահերթության դիրքորոշումներից։
- Մինսկի խմբի համանախագահները, ինչպես որ իրենք բազմիցս հայտարարել են, դատավոր չեն։ Նրանք բարդագույն հակամարտության կարգարվորման միջնորդներ են։
Հետեւաբար, նրանց գործունեության հիմնական ուղղությունը կողմերի դիրքորոշումների մոտեցմանը նպաստելն է, ինչպես նաեւ ներդրումը՝ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պահպանմանը։ Ինչպես արդեն ասացի, տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ ունի մի կողմից Ադրբեջանը, մյուս կողմից՝ Արցախը եւ Հայաստանը։
- Ինչպե՞ս եք վերաբերվում ազատագրված տարածքների փոխանցման մասին հայտարարություններին։ Արդյո՞ք նման սցենարը նոր ագրեսիայի սպառնալիք չունի
- Անցյալին վերադարձ չի կարող լինել՝ ոչ սահմանների հարցում, ոչ էլ կարգավիճակի հարցում։ Ավելին, իմ խորին համոզմամբ, Արցախի համար կարեւոր բաղադրիչ է անվտանգությունը, որի պահպանումը բացառապես կարգավիճակով, նույնիսկ ամենաբարձր, ինչպիսին է միջազգայնորեն ճանաչված անկախ պետության կարգավիճակը, չի կարող ապահովել մեր անվտանգությունը նրա առանցքային հարթություններում։ Վերջին տասնամյակները ի հայտ են բերել մի շարք նման նախադեպեր։
Հետեւաբար, առանց անվտանգության ապահովման պատշաճ մակարդակի, որը կապահովվի սեփական ուժերով, մեր ժողովրդի ապագան եւ նրա պետականությունը, ընդ որում` ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, շատ խաբուսիկ կլինի։
Այս համատեքստում հիմնական ասպեկտներից մեկը Արցախի սահմաններն են։ Արցախը նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններում որպես անկախ պետություն անկենսունակ կազմավորում է՝ Ադրբեջանի համար գայթակղություն ստեղծելով վերջնականապես ուժով լուծելու ղարաբաղյան հիմնախնդիրը՝ պարզապես այն ոչնչացնելով։
- Ձեր ՙԱդրբեջանանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոքաղաքականությունը՚ գրքում Դուք պարզորոշ ցույց եք տալիս Ղարաբաղի դեմ Բաքվի իրականացվող ճնշման քաղաքականությունը։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կարող են լինել հետեւանքներն այն դեպքում, եթե Հայաստանը եւ Ղարաբաղը սնուցող գետերի ակունքները հայտնվեն հակառակորդի ձեռքում
- Սա ամենավառ օրինակներից մեկն է, թե ինչ կարող է տեղի ունենալ Արցախի եւ Հայաստանի հետ, եթե մեր երկրի անվտանգության համակարգը թուլանա։ Ադրբեջանը, անշուշտ, անմիջապես կսկսի ճնշում գործադրել՝ չխորշելով ամենաանմարդկային մեթոդներից, ինչպիսին հիդրոահաբեկչությունն է։ Ադրբեջանը բազմաթիվ անգամներ դիմել է նման մեթոդների, ինչը մենք չենք մոռացել եւ չպետք է մոռանանք։
- Ձեր կարծիքով՝ հայկական կողմերը բավականաչափ ուշադրություն դարձնու՞մ են Ադրբեջանի կողմից ղարաբաղյան տարածքների օկուպացմանը
- Մենք մշտապես բարձրացնում ենք այդ հարցերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներին եւ տարբեր միջազգային հարթակներում։ Չնայած, կարծում եմ, որ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել այս հարցին ներքին լրատվադաշտում, հանրային, գիտավերլուծական շրջանակներում։
- Մի փոքր Արցախում ներքին քաղաքականության մասին։ Վերջերս Դուք ստեղծել եք Արցախի պահպանողական կուսակցությունը 2020-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ինչպե՞ս եք տեսնում աշխատանքը մինչեւ ընտրությունները եւ հետագայում օրենսդիր մարմնում։
- Բնականաբար, բավականին մեծ եւ քրտնաջան աշխատանք է սպասվում, որը նույնպես շատ պատասխանատու է եւ հետաքրքիր։ Մենք ունենք կամք, էներգիա, այս ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն։
- Որո՞նք են ձեր կարծիքով Արցախի հիմնական սոցիալական խնդիրները եւ դրանց լուծման ուղիները
- Խնդիրները շատ դինամիկ երեւույթ են։ Ցանկացած պետությունում եւ հասարակությունում դրանք միշտ եղել են, կան եւ կլինեն։ Ավելին՝ մեկ հարցի լուծումը նոր խնդիրներ է ստեղծում եւ դրանց լուծման ուղիներ գտնելու անհրաժեշտություն։
Ցանկացած, նույնիսկ ամենադժվար խնդիրների արդյունավետ լուծման բանաձեւը կազմված է մի շարք բաղադրիչներից, որտեղ առանցքային դեր ունեն պրոֆեսիոնալիզմը, ազնվությունը, պարկեշտությունը, երկրի եւ ժողովրդի հանդեպ սրտացավ վերաբերմունքը, ինչպես նաեւ լավատեսությունը եւ անսասան կամքը։

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 22 Mar 2019 17:12:46 +0000
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԻՐԱՆԻՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26313-2019-03-22-17-11-29 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26313-2019-03-22-17-11-29 ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԻՐԱՆԻՆ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Շաբաթվա ընթացքում իրանա-ադրբեջանական սահմանին, ըստ Բաքվի լրատվամիջոցների, արձանագրվել է զինված դիմակայության երկրորդ փորձը։ Առաջինը տեղի էր ունեցել Հորադիզի մերձակայքում, այն է՝ զորքերի շփման գծի հարեւանությամբ։ Փոխհրաձգության ժամանակ սպանվել է ադրբեջանցի սահմանապահ, երկրորդը՝ ծանր վիրավորվել։ Երկրորդ միջադեպի վայրը Յարդիմլիի շրջանն է։ Դա Ադրբեջանի հարավում է եւ բնակեցված է մեծամասամբ էթնիկ թալիշներով։ Այս անգամ ադրբեջանցի սահմանապահներն են խոցել Իրանի քաղաքացու, որի մոտ առկա են եղել թմրանյութ եւ հոգեմետ դեղեր։

Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում ադրբեջանական կողմի տեղեկատվությունը՝ մնում է կասկածելի։ Ակնհայտ է, որ դրանք ունեն քաղաքական ենթատեքստ եւ պետք է գնահատվեն իրանա-ադրբեջանական բավական բարդ հարաբերությունների համատեքստում։ Բանն այն է, որ Ադրբեջանում սվիններով են ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրանական այցի ընթացքում պաշտոնական Թեհրանի կողմից ցուցաբերված անթաքույց եւ բարձր մակարդակի հարգանքը։ Բաքվում համարում են, որ Հայաստանի հետ Իրանի քաղաքական եւ առեւտրատնտեսական համագործակցությունը թշնամական քայլ է Ադրբեջանի դեմ։
Ըստ երեւույթին, Ադրբեջանը փորձում է գործի դնել հարեւան երկրում լարվածություն սադրելու լծակները։ Նախորդ շաբաթ հուզումներ են արձանագրվել այսպես կոչված իրանական Ադրբեջանի Թավրիզ, Ուրմիա եւ Արդեբիլ քաղաքներում։ Թավրիզում մի խումբ ծայրահեղականներ վառել են Հայաստանի դրոշը։ Իրանի անվտանգության ծառայությունների արձագանքը չի ուշացել, շուրջ երեք տասնյակ անձ ձերբակալվել է։
Ադրբեջանական մամուլն այդ դեպքերին անդրադառնում է չափազանց հուզական եւ հարեւան երկրի նկատմամբ վատ թաքցված թշնամանքով։ Որոշ փորձագետներ ավելի հեռու են գնում իրենց առաջադրած վարկածներում։ Հրապարակումներից մեկում այն տեսլականն է մատուցվում, որ ժամանակն է, որպեսզի պաշտոնական Բաքուն աշխարհաքաղաքական ճիշտ կողմնորոշում ընդունի եւ մաս կազմի ԱՄՆ գլխավորած հակաիրանական կոալիցիային։ Այդ դեպքում, ինչպես հեղինակն է պատկերացնում, Ադրբեջանի համար կբացվի ՆԱՏՕ-ին Վրաստանից շուտ անդամակցելու գործնական հեռանկար, եւ օրակարգ կգա ՙԶանգեզուրի հարցը՚։ Խոսքը Սյունիքի մարզի մասին է, որը Նախիջեւանը բաժանում է բուն Ադրբեջանից, ինչպես նաեւ հայ-իրանական սահմանային գոտի է։
Ինչպես վարկածում է ադրբեջանցի մեկնաբանը, Միացյալ Նահանգները խնդիր ունեն փակելու Իրանի հետ Հայաստանի սահմանը, բայց քանի որ հայկական կողմը մերժել է Վաշինգտոնի այդ առաջարկությունը, այլ տարբերակ չի մնում, քան Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը՝ նպատակ ունենալով վերահսկողության տակ առնել Իրան-Արցախ ներկայիս փաստացի սահմանը, ապա եւ ՙՄեղրիով միջանցք բացել եւ ապահովել ցամաքային հաղորդակցությունը Նախիջեւանի, ինչպես նաեւ՝ Թուրքիայի հետ՚։ Ադրբեջանական մամուլը գտնվում է իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո, ուստի բացառվում է, որ խնդրո առարկա հրապարակման հեղինակը պարզապես ինքնագործունեությամբ է զբաղվում։ Այս իրողության համատեքստում էլ պետք է գնահատել Ադրբեջանի դիրքորոշումը։
Բաքվում, ինչպես պարզ հասկացվում է, շարունակում են հույսեր փայփայել, որ կարող են հասնել Թուրքիայի հետ ուղղակի ցամաքային շփման։ Դա ադրբեջանական կողմի, ինչպես ասում են, կապույտ երազանքն է, որին Բաքուն փորձել է հասնել Հայաստանի շրջափակմանն Իրանի մասնակցությամբ։ Այդ ծրագիրը չի աշխատել, ուստի Ադրբեջանում Իրանին սկսել են նայել որպես թշնամի երկրի։ Մամուլի վերոհիշյալ հրապարակումը դրա վառ ապացույցն է։ Խնդիրն այն է, թե որքանո՞վ է այդ տեսլականը ներգրվում Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական շահերին։ Այո, ԱՄՆ-ը հստակ հակաիրանական քաղաքականություն է վարում, բայց հետեւու՞մ է, արդյոք, դրանից, որ Վաշինգտոնը շահագրգռված է տարածաշրջանում թուրքական համադաշնության հեռանկարով։ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների մակարդակը թույլ է տալիս հակառակը պնդել։ Այդուհանդերձ, չի կարելի տեսադաշտից դուրս թողնել Բաքվից Իրանի եւ Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները։ Այդ մարտահրավերը չեզոքացնելու համար հայ-իրանական, այդ թվում՝ Իրան-Արցախ, հարաբերությունները պետք է բարձրացվեն նոր որակական մակարդակի։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 22 Mar 2019 17:10:27 +0000
ՙԶԻՆՎՈՐԻ ՄՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ՚ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26312-2019-03-22-17-09-03 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26312-2019-03-22-17-09-03 ՙԶԻՆՎՈՐԻ ՄՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ  ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ՚
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Անահիտ Գաբրիելյան։ Ծնվել է 1958թ. Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում:

Միջնակարգից հետո գերազանցության դիպլոմով ավարտել է Բաքվի Ախունդովի անվան ռուսաց լեզվի ինստիտուտը։ Աշխատել է Արցախի դպրոցներում, Շուշիի ժողհամալսարանում, ՙԿարմիր դրոշ՚ թերթի խմբագրությունում։
ՙԿարոտախտ՚ և ՙՇուշի՝ մոխիրներից հառնող փյունիկ՚ երկու գրքերի հեղինակ է։ Տպագրության է պատրաստ երրորդ ՙՆամակներ այն աշխարհից, կամ` ես պետք է ապրեմ՚ ժողովածուն։ 1992թ.-ից Շուշիի շրջվարչակազմի, իսկ 1998-ից՝ Շուշիի քաղաքապետարանի քարտուղարն է։
Ստորև ներկայացնում ենք մեր զրույցը Ա. Գաբրիելյանի հետ և նրա պատմվածքը, որ կենսագրական հենք ունի։
-Քո ոգեշնչման աղբյուրը։
- Տարօրինակ է, բայց ես կարող եմ ոգևորվել մի դատարկ բանից կամ հիասթափվել, ասենք, եթե մարդ իրեն թույլ է տվել խոսել աղավաղված հայերենով։ Ամեն մի լավ արարք, անգամ բարի խոսքը, թևավորում է ինձ և` ընդհակառակը. փողոցում լսած մի կոպիտ բառ երկար ժամանակ նստվածք է տալիս հոգուս խորքում։ Այս գարունը, արևը, պայթող բողբոջներն ինձ կրկին տանում են մանկության կածանները, և ակամա հուշերիս խորքից դուրս են լողում մոռացված դեմքեր և դեպքեր։ Ինձ կարող են ոգեշնչել ասֆալտը ծակած-ելած ծիլը, քարի ճաքից ելած ծաղիկը, տեղին մեջբերված խելացի միտքը։ Իմ ոգեշնչման աղբյուրը բազմակունք է։ Ինձ ոգեշնչում է վերակառուցվող Շուշին։ Ես սիրում եմ իմ քաղաքը և զորանում եմ ամեն կառուցվող շենքի հետ։ Ոգեշնչվում եմ, երբ մի հաջողված տող եմ գրում։ Ոգեշնչվում եմ, երբ զավակներիս հաջողությունները գերազանցում են իմը, նշանակում է՝ իզուր չեն անցել ջանքերս։ Իմ ոգեշնչման աղբյուրն աֆորիզմների շտեմարան մայրս է և ինձ մայրաբար սիրող քույրս, Արցախի ցավով տառապող եղբայրս է, որին արդեն շուրջ 3 տասնամյակ զինվորական համազգեստով եմ տեսնում, և որի համար այս մի բուռ քարքարոտ հողը թանկ է բոլոր ռուսաստաններից...
-Ասում են` պատերազմի դեմքը կանացի չէ:
-Պատերազմն ավերիչ ուժ է, այն կյանքի հականիշն է... Իսկ կինը կյանք ծնողն է, կյանքի հոմանիշը: Ուստի պատերազմը և կինը հակառակ հասկացություններ են։ Արցախում պատերազմը կնոջը զինվոր է դարձրել... Առյուծ որդիներ ծնող, այդ առյուծներին թևութիկունք կանգնած կնոջ տեսքով է պատերազմի դեմքը... Այստեղ ամեն կին գիտակցում է, որ տղամարդուց էլ ուժեղ պետք է լինի, որպեսզի խրամատում գտնվող ամուսինը, որդին, եղբայրը հաղթանակած տուն վերադառնան... Հիշում եմ 1992-ին մեր լվացքի պարանը, ուր միայն զինվորական շորեր էին փռված, որ մի քանի ժամում լվացվում-չորացվում, արդուկվում էին, որպեսզի վաղ առավոտյան տղաները կոկիկ տեսքով ներկայանային... խրամատ. գործի էին դրվում ջեռուցիչը, վառարանը, թոնիրը, որպեսզի հասցնեինք չորացնել համազգեստները... Մեկը չորացնում էր, մյուսը՝ արդուկում, երրորդը հացն էր դասավորում պայուսակում... Իսկ 1996-ին Արցախը դարձավ մի մեծ Մայր, իր ունեցած-չունեցածը բաժին հանեց խրամատում մրսող զինվորին ու իր անսասան կամքով պահեց զինվորի խրոխտ ոգին։ Ես ափով ամուր սեղմել եմ հայրական տան ավերակված տեսքից թուլացած սիրտս. յոթ հոգի եմ ճամփել առաջին գիծ, տառապել եմ ամեն վիրավորի վերքի ցավից ու նորից հրամայել ինքս ինձ` մենք պետք է ապրենք։ Զույգ զինվորի մոր իրավունքով խաղաղություն եմ պահանջում աշխարհից իմ Արցախ աշխարհի, իմ տարեց ծնողների, իմ սերունդների համար...
-Շուշին քո կյանքում...
-Երիտասարդ տարիներին միշտ մտածում էի, թե ինչու շուշեցիները կրկին վերադարձել և բնակություն են հաստատել հայաթափված Շուշիում... Երևի Տերն այնպես կամեցավ, որ ինքս բնակվեմ բերդաքաղաքում, ինքս տամ այդ հարցի պատասխանը։ Շուշին տեսնողը հավերժ սիրահարվում է նրան և չի կարող այլևս դավաճանել այդ սիրուն։ Ես շատ եմ անդրադարձել Շուշիի հանդեպ իմ սիրուն.

Շուշին ինձ համար
Կարոտից ճաքած դռան ճռինչ է,
Անտառի խորքում միրհավի ճիչ է,
Ու առանց նրա ես նախամարդ եմ.
Անջուր ալիք եմ,
Մանկան պես անզոր, անհայրենիք եմ։

Շուշին իմ տունն է, իմ գետի հունն է,
Այստեղ ես հզոր, ամենազոր եմ։
Շուշին իմ խաչն է, իմ ազգի վրա
Դամոկլյան կախված սրի փոխարեն
Իմ Տիրոջ ա՜ջն է։

Իմ արծվի բունն է, իմ որդու տունն է
Իմ նախապապի մամռոտ շիրիմն է,
Եվ թող աշխարհը սա լավ իմանա՝
Այս Շուշին... ի՜մն է...

 

ՀԱՂԹԱՆԱԿԻ
ՄԵՂԵԴԻՆ

 


Անահիտ Գաբրիելյան

Նվիրում եմ Արևիկ մորս,
Արծվիկ և Արամ եղբայրներիս
Կինը նստել էր քոլիկի դռան կլորավուն մեծ քարին ու աչքերը սևեռել հեռուն: Իսկ հեռվում մթություն էր. աչքդ մատ խոթեիր, չէիր տեսնի: Խավարի մեջ երբեմն լուսածիր գնդակների երկխոսություն էր, և ամեն անգամ կնոջ սիրտը կուչ էր գալիս. ՙՏեսնես ո՞ւմ բալին դիպավ՚: Երբեմն մոտիկից լսվում էր չախկալների ատամների չխկչխկոցը, կինը մտնում էր քոլիկ, կրակից մի խանձող էր հանում ու դուրս գալով շպրտում ներքև՝ դեպի թփերը, դեպի չխկչխկոցը: Կնոջ աչքերն արդեն ցավում էին մթան մեջ սևեռուն նայելուց: Նա փորձում էր ներքևի խավարի մեջ, թփերի արանքում շարժվող կետեր նշմարել, բայց` ապարդյուն…
Հեռվում արձագանք էին տալիս պայթյունները. ինչ-որ տեղ մարտեր էին մղվում: Երրորդ օրն էր՝ տղաները գնացել էին ազատագրելու հայրենի գյուղը, և նրանց հետ էին կնոջ Արծվիկ և Արամ եղբայրները: Երրորդ օրն էր՝ կինը բերանը բան չէր դրել: Որդիները դեռ կարգված չէին, Արծիվն արդեն վաղուց քսանյոթն անց էր, իսկ Արամը դեռ բոլորովին պատանի էր: Տասնվեցամյա հրամանատարը գորովանքով շոյում էր հրազենի փայտե կոթն ու մորն աչքով անելով, ասում. ՙԵս սրա հետ եմ ամուսնացած՚…
Կինը հառաչեց՝ հիշելով իր ծանր մանկությունը, ոսկեծամ պատանեկությունը, գիրզե փայլուն սապոգներով ու ձիգ կեցվածքով իր Անդրանիկ ամուսնուն, որն իրեն, ինչպես ինքն է միշտ կատակով ասում, ՙտանը մնացած՚ տասնվեց տարեկան գեղեցկուհուն հարս բերեց հարևան գյուղից: Եվ այստեղ, լեռան լանջին ծվարած այս անջուր գյուղում, ծնվեց առաջնեկը, երկրորդը… վեցերորդը: Եվ ամուսնու հետ մի լծի լծված, միշտ բեռի մի մասն իր ուսին դնելով, սատար եղավ նրան: Տուն շինեցին` երկհարկանի բարեկարգ ու շեն տուն, որ լցվեց զավակների ճռվողյունով: Ասես երեկ էր, առավոտները տնից վեց աշակերտ էր քայլում դեպի գյուղի դպրոցը, ու ծնողների սիրտը ցնծությամբ էր լցվում: Ապա տարբեր բուհեր իրենց հարկի տակ առան զավակներին, ու խնդության հանդեսը շարունակվում էր, որդիների ստացած ՙհինգերից՚ ժպիտով ծաղկում էր մոր դեմքը: Հայրը թաքուն հպարտություն էր ապրում՝ տղամարդ էր…
-Արա՛մս,- բնազդաբար հառաչեց,- մի օր չնստեց ուսանողական նստարանին, ընդունված օրից զենքը ձեռքին է…
Ներսից կանչեցին… Քոլիկում գտնվողներն ընթրում էին: Գյուղի ջահելներից մեկը գիշերով մտել, բոստաններից ամառվանից հողի մեջ մնացած մի քանի կարտոֆիլ էր հանել: Ու այժմ սպասում էին տղաներին՝ բնազդաբար ծամելով և մերթընդմերթ ականջ դնելով ուրուրների արձագանքներին, յուրաքանչյուրը մտքում աղոթելով, որ որդիներն առանց զոհի վերադառնան: Կնոջ բաժինն առանձին էր դրված ու արդեն սառել էր… Երրորդ օրն էր՝ բերանը բան չէր դրել ու սպասում էր զավակներին…
Նա սթափվեց մտքերից, երանության ժպիտն անհետացավ դեմքից, երջանիկ այն օրերից վերադարձավ պատերազմոտ իրականությանը: Որոտների թնդյունը տակավին արձագանք էր տալիս մոտակա ձորերում: ՙԳոնե ցերե՛կ լիներ…՚,- խփեց ծնկին: Գյուղում կին ու երեխա չէր մնացել, ծեր ու ջահել զենք էին վերցրել: Միակ ականանետը տղաներն Արամին էին վստահել: Երկու ինքնաձիգը շատ քիչ էին դիպուկ թիրախի նման թշնամու աչքի բիբի մեջ խրված գյուղը պաշտպանելու համար, և Արամը բոլորից թաքուն ՙնագաններ՚ էր սարքում ընկերների համար: Առաջին անգամ մայրն անկողնու ծալքի տակ գտավ դրանցից մի երկուսը: Գտավ ու սարսափեց… Սարսափեց և ուրախացավ… Ու նաև անասելի տխրեց, որ տասնվեցամյա որդին արդեն հասուն տղամարդ է:
Թուրքը չոքել էր գյուղի շեմին և սոված գայլի նման աչքերը պլստացնելով՝ ոռնում էր զենքի բոլոր տեսակներով:
Մայրը չկարողացավ մնալ թիկունքում, աղջկա մոտ, և գիշերը թաքուն վերադարձավ գյուղ, որպեսզի որդիների և ամուսնու մոտ լինի: Վաթսունամյա ամուսինը, չգիտես որտեղից, մի ինքնաշեն հրազեն էր ճարել ու որդիներից ետ չէր մնում: Կինը տղամարդկանց համար հաց էր թխում կիսավեր թոնրում, տաք ճաշ եփում, կթում իր միակ կովը, իսկ տղաներն իրիկունները, խաղաղ պահերին, մի գլուխ գովում էին ՙֆիդայի մայրիկի՚ թաժա հացն ու պանիրը: Մայրն անքուն սպասում էր հետախուզության գնացած տղաների վերադարձին և ապա միայն հանգիստ առնում, միշտ աչքի մեկը բաց, միշտ զգոն…
… Այն հրթի՞ռ էր, թե՞ լուսածիր գնդակ, որ կախվեց երկնքում ու, կարծես, չէր ուզում ընկնել: Կնոջ սիրտը ճմլվեց: Հեռվի աղմուկն ուժեղացավ, արձագանք տվեց: Սիրտն սկսեց ավելի արագ բաբախել: Ունկերի մեջ լսում էր սրտի տրոփյունը…
Կինն անուն ուներ, և այդ անունն էլ նրա դեմքի և հոգու նման պայծառ էր` Արևիկ: Հյուրասեր էր և շռայլ, աշխատասեր և բարի, ու դրա համար էլ բոլորի սիրելին էր: Իր երգ ու կատակով միշտ ուրախության սեղանների զարդն էր, իր զրույցը համեմում էր թևավոր խոսքով: Սակայն վերջերս լռակյաց էր դարձել, միայն թաքուն թե աշկար զրուցում էր Աստծո հետ: Մոր դեմքը թխպել էր, և ոչ մի զեփյուռ ի զորու չէր ցրել այդ ամպերը:
Ներսից նորից կանչեցին: Կինը սթափվեց, մի անգամ էլ ականջ դրեց ու վեր կացավ… ՙԴուք կերե՜ք, ես սոված չեմ՚,- մրմնջաց քթի տակ... Օջախի վրա թշշացող թեյնիկից լցրեց բաժակները, դրեց նստածների առջև և դուրս գնաց:
…Քարն արդեն հարազատի պես էր նրա համար: Այն իր բոլոր խոհերի ու ապրումների անխոս վկան էր: Օրնիբուն հոլի նման պտտվելուց հոգնած, իրիկունները մի պահ նստում էր քարին հանգստանալու: Նստելուց քարը տաքանում էր, և կինն այլևս չէր զգում նրա կոշտությունը: Պայթյունները վաղուց դադարել էին, և միայն ծղրիդների անհոգ երգն էր խախտում շրջապատի լռությունը՝ ժխտելով պատերազմը: Տղաներն արդեն վերադարձել էին մարտից, որը կիսատ-պռատ մի բան կերել, որն՝ անոթի, հոգնածությունից փշրված, քնով էին անցել հատակին փռված ներքնակների վրա: Միայն Արամ որդին և նրա հավատարիմ Արմեն ընկերը չէին վերադարձել: Թշնամուն հետ էին շպրտել գյուղի սահմաններից, քշել լեռան լանջն ի վար: Կատաղի մարտ էին մղել: Տղաներին տեսել էին, բայց վերջին պահին կորցրել աչքից: Արծվիկ որդին հանգստացնում էր մորը. ՙՈւր որ է՝ կերևան…՚: Մայրը կորցրել էր իրականության և ժամանակի զգացողությունը: Թվում էր՝ մի բան են թաքցնում իրենից, տղաների խոսքերում և հայացքներում բազմանշանակ երանգներ էր փնտրում իր յոթերորդ զգայարանով: Նա կարծես անզգայացել էր…
Մեկը դիպավ ուսին… Վեր թռավ… Արծիվ որդին էր. ՙԳնանք հաց ուտենք՚: ՙՍոված չեմ՚,- մրմնջաց: Ապա վեր կացավ, մի բրդուճ սարքեց, զոռով խոթեց որդու բուռը. ՙԴո՜ւ կեր՚: Որդու դեմքը մազակալած էր ու հոգնած, խելացի, պեծին տվող աչքերից անափ տխրություն էր կաթում: Լուսածիր գնդակներն արդեն հեռվից էին երկնքի մեջ խրվում ու մարում, որոտներն արդեն դադարել էին: ՙՏեսնո՞ւմ ես, մինչև որտեղ ենք նրանց քշել՚,-գրկելով մոր ուսը՝ որդին ձեռքը մեկնեց մինչև հազիվ նշմարվող լուսածրի հետքը: Մայրը մի բուռ դառավ. ՙԱրա՛մս…՚: ՙԿգա՜,- հաստատ ասաց Արծվիկը,- ներս գնանք՚…
…Կինը ցրտից սրսփաց և բացեց աչքերը. լուսանում էր: Տեսած երազի՞ց, թե՞ մի քիչ աչքերը փակելուց, անասելի թեթևություն էր զգում: Երազում Արամ որդին ճերմակ նժույգի վրա եկել-իջել էր կողքին, ամո՛ւր-ամուր գրկել ուսերը և ուրախ-ուրախ ինչ-որ բան էր պատմում: Մոր ականջին ծանոթ մեղեդի հասավ, երանության ժպիտը ծաղկեց դեմքին: Նա դուրս վազեց: Թվաց՝ երազի շարունակությունն էր… Դռան քարին նստել էր Արամ որդին և, ինչպես միշտ, մարտից հետո, ժպիտը շուրթերին ու կիսախուփ աչքերի մեջ, նվագում էր իր սիրելի ակորդեոնը: Ազդրը ամուր վիրակապված էր: Ոտքերի մոտ ծալապատիկ նստել էր նրա անբաժան Արմեն ընկերն ու վաստակած՝ ըմբոշխնում էր Հաղթանակի մեղեդին…

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 22 Mar 2019 17:06:31 +0000
Ս. ԳՈՐՈԴԵՑԿԻՆ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՌԱՋ http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26311-2019-03-22-17-01-19 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26311-2019-03-22-17-01-19 Միքայել ՀԱՋՅԱՆ

 Ուղիղ մեկ դար առաջ այսօր՝ 1919թ. մարտի 23-ին, Թիֆլիսի ՙԿավկազսկոյե սլովո՚ (ՙԿովկասյան խոսք՚) լրագիրը հրապարակել է ռուս նշանավոր բանաստեղծ, թարգմանիչ, քննադատ, գրականագետ Սերգեյ Գորոդեցկու ՙՂարաբաղ՚ հանրահայտ հոդվածը։

Սերգեյ Գորոդեցկին (1884 -1967թթ.), որպես Համառուսաստանյան քաղաքների միության լիազոր-ներկայացուցիչ եւ ՙՌուսսկոյե սլովո՚ (ՙՌուսական խոսք՚) թերթի զինվորական թղթակից, գործուղված լինելով Կովկասյան ռազմաճակատ, 1916թ. ապրիլի սկզբներին ժամանել էր Թիֆլիս։ Մինչ այդ նա արդեն անվանի բանաստեղծ էր՝ յոթ գրքի հեղինակ։ Նրա առաջին` ՙՄոլուցք՚ ժողովածուի (1906թ.) մասին բարձր կարծիք էին հայտնել Վ. Բրյուսովը, Ա. Բլոկը, Ս. Եսենինը, ուրիշներ։
Ս. Գորոդեցկին հայ ժողովրդի հավատարիմ բարեկամն էր։ Մտերիմ էր հայ գրական եւ հասարակական գործիչների, առանձնապես Հովհաննես Թումանյանի հետ, ում նա համարում էր իր մեծ ընկերն ու թանկագին ուսուցիչը։ Հենց Հովհ. Թումանյանի հետ ծանոթանալուց հետո է, որ նա դարձավ հայ ժողովրդի նվիրյալ ու հավիտենական բարեկամը։ Հովհ. Թումանյանի հարկի տակ Ս. Գորոդեցկին առաջին անգամ հյուրընկալվել է ապրիլի 13-ի երեկոյան, մտերիմ զրույցի բռնվել հայ մեծ բանաստեղծի հետ։ Զրույցի նյութը հայ ժողովրդի ճակատագիրն էր, նրա ցավերն ու տառապանքները, հավատը Ռուսաստանի հանդեպ, որ ՙխորաթափանց ու ցոլուն՚ աչքերի տխրությամբ պատմել-ներկայացրել է Թումանյանը, ավելացնելով` ՙՑարերին պետք է Հայաստանն առանց հայերի։ Նրանց, բայց ոչ ռուս ժողովրդին...՚։ Տարիներ անց Գորոդեցկին խոստովանել է, որ այդ ճշմարիտ խոսքը եղել է առաջին հարվածն իր բանականությանը։ Երբ Գորոդեցկին մտահոգություն է հայտնել, թե բանաստեղծի համար ի՞նչ ներշնչանք կարելի է գտնել ավերված Վանում, Թումանյանը պատասխանել է գեղագիտական խորաթափանց դատողությամբ. ՙԴուք բանաստեղծ եք։ Պոեզիան հենց կյանքի ճանաչողությունն է, այլապես բանի պետք չէ։ Դուք կտեսնեք մի զարհուրելի կյանք, կործանման եզրին հասած մի ժողովրդի փշրանքներ։ Գրեցեք ուրեմն այն ամենի մասին, ինչ կտեսնեք՚։
Բազմաչարչար հայությանն ավելի օգտակար լինելու նպատակով Ս. Գորոդեցկին սովորում էր խոսել ու գրել հայերեն։ Հայոց լեզվի նրա ուսուցիչներն էին Թումանյանի Արտավազդ եւ Համլիկ որդիները, ՙՎանի նահանգապետ՚ Կոնստանդին Համբարձումյանը, իր շրջապատի այլ հայեր։
Նույն ամսին Ս. Գորոդեցկին մեկնել է Արեւմտյան Հայաստան, տեսել ավերված երկիր եւ կոտորված հայություն, եռանդուն զբաղվել անտերունչ մնացած հայ որբերի փրկության գործով։ ՙԱյդ օրերին, – գրել է նա, – արդեն պատերազմի տպավորություններից կոպտացել էր հոգիս, բայց եւ այնպես, երբ լեռնային արեւը լուսավորեց փախստականներին, ես չդիմացա, եւ արցունքները թափվեցին աչքերիցս։ Եվ հանկարծ հասկացա, թե ինչ ասել է ժողովրդական աղետ։ Այդ վայրկյանից Հայաստանն ընդմիշտ հարազատ դարձավ ինձ, իսկ իմ ծառայությունը փոխարկվեց նվիրաբերության՚։
Ս. Գորոդեցկին գրել է բազմաթիվ հոդվածներ եւ բանաստեղծություններ՝ նվիրված Հայաստանին եւ Արցախին, իսկ 1918թ. լույս է ընծայել ՙՀայաստանի հրեշտակը՚ բանաստեղծությունների ժողովածուն, որը բացվում է Հովհ. Թումանյանին նվիրված ՙՀայաստան՚ բանաստեղծությամբ եւ որտեղ արծարծվում է Հայոց ցեղասպանության թեման։

 

ՂԱՐԱԲԱՂ
Սերգեյ ԳՈՐՈԴԵՑԿԻ

Ամեն երկիր եւ ամեն ազգ ունի իր նվիրական ամրությունները։ Եթե ժողովրդի պատմությունը երջանիկ ընթացք է ունենում, դրանք դառնում են մշակութային ու քաղաքական կյանքի առանցքը, իսկ եթե ճակատագիրը հետապնդում է ազգին, դրանք դառնում են ազգային կյանքի հենարան-պատվարը (ցանկապատը), հույսերի կղզին, վերածննդի գրավականը։
Հենց այս վերջին դերն է հայ ժողովրդի համար ունեցել եւ ունի Ղարաբաղի լեռնային հատվածը։

Ինքը՝ բնությունը, սրան չափազանց մեծ նշանակություն է տվել։ Այնտեղ՝ Ղարաբաղի անմատչելի բարձունքներում, որ Կարսի ու Սեւանի լեռնաբազուկների շարունակությունն են, երկու հազար տարուց ավելի հայ ժողովուրդը տարել է թափառական ցեղերի ճնշումը՝ պահպանելով իր մշակույթն ու ազգային դեմքը։
Ազգագրորեն, տնտեսապես եւ լեզվով միասնական լինելով՝ Ղարաբաղը դարձել է Հայաստանի միջնաբերդը, նրա արեւելյան թևը։ Այդպիսին այն եղել է անցյալում, այդպիսին է այսօր, այդպիսին կլինի միշտ, քանի որ Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտը, հնարավոր չէ պաշտպանել՝ չտիրապետելով Ղարաբաղին։ Մի անգամ չէ, որ դարերի ընթացքում հարձակումների ալիքները փշրվել են Ղարաբաղի ժայռերին, թափանցել այնտեղ միայն գետերի հովիտներով, բայց այստեղ էլ երկար չեն մնացել։ Մի անգամ չէ, որ Սյունիքի մելիքությունները (ինչպես կոչվել է Ղարաբաղը հնում) սեփական ուժերով ետ են շպրտել ու հալածել թշնամուն։ Պատմությունը կրկնվում է, եւ վերջին անգամ դա տեղի ունեցավ մեր աչքի առաջ։
Բնությունն ու պատմությունը Ղարաբաղում ստեղծել են մարդու վառ արտահայտված տեսակ։ Աշխարհում ցրված ղարաբաղցիներն ամենուր հեշտությամբ կարող են ճանաչվել։ Գործունեության մեծ թափը, անկոտրում խիզախությունը, համարձակության հակումը, ինքնավստահությունը, ինքնատիպ համառությունը, ուղղագիծ կայունությունը, հայրիշխանությունը ընտանեկան կենցաղում. ահա ղարաբաղցու այն համակրելի գծերը, որոնք կարծես հայկական հնագույն առաքինությունների խտացումն են։ Առաքինություններ, որ գուցե եւ ինչ-որ չափով խամրել են պատմության դաժանություններից, սակայն անաղարտ պահպանվել Ղարաբաղում։ Կյանքի փրկության համար լեռներում ապաստանած բարձրահասակ ու պնդակազմ այս ժողովուրդն ամրացել է լեռնային օդի մեջ եւ պահպանել իրեն հարթավայրի բնակիչներին սպառնացող վարակներից։
Հայաստանի ազգային հիշողությունը պետք է որ ղարաբաղցիների շատ զնգուն բարձր անուններ հիշի։ Չկա մի բնագավառ, ուր նրանք դրսեւորած չլինեն իրենց նախաձեռնությունն ու տաղանդը. քաղաքականություն, գրականություն, հասարակական գործունեություն, առեւտուր… այս ամենը ասպարեզ է եղել նրանց աշխատանքի համար։ Շատ անուններ կարելի է տալ, եւ, սակայն, չհավակնելով ամբողջին, հիշեցնենք միայն բոլորին հայտնի մի քանի ղարաբաղցիների մասին. քաղաքական գործիչներից իրենց ծնունդով Ղարաբաղին պարտական են Արամ փաշան (Մանուկյանը), Սաքո Սահակյանը (հավանաբար, նկատի է առնվում ՙՀորիզոն՚ թերթի խմբագիր-հրատարակիչը եւ ՙՆաբաթ՚ ռուսալեզու թերթի թղթակիցը.- խմբ.)։ Զինվորական արվեստի գծով Ղարաբաղը տվել է գեներալ Լազարեւին։ Արդյունաբերությունը նույնպես քիչ անուններ չունի, օրինակ՝ ղարաբաղցի էր Կոստյա Համբարձումյանը։ Գրականության բնագավառից հիշենք Լեոյին, ընդունենք, որ հայկական թերթերի մեծ մասը խմբագրում են ղարաբաղցիները։
Նման հայտնի տղամարդ գործիչներ տվող Ղարաբաղը ստեղծել, իսկ, ավելի ճիշտ, պահպանել է նաեւ հին հայուհու կերպարը, ում հոգեբանության ու կենցաղի մեջ շատ բան է անխաթար մնացել հայրիշխանության դարաշրջանից։
Իր մշակույթով ու ապրելակերպով կոփված-կռված Ղարաբաղը մեր օրերում էլ չի անարգել իր հին փառքը։ Ինչպես Թամերլանի ժամանակներում, հավաքելով իրենց ջոկատները, մելիքները պահպանել են Ղարաբաղի անկախությունը։ Շուշիի դրվագը նույնպես չփոխեց Նուրի փաշայի պարտության ընդհանուր պատկերը, եւ պաշտպանության գիծը, ըստ էության, մնաց անձեռնմխելի, ինչպես նախորդ հարձակումների ժամանակ։
Այսպիսին է Ղարաբաղի դերը Հայաստանի համար։ Եթե այն կորսվեր, ազգերի ինքնորոշման գաղափարը, անշուշտ, մեծ կորուստներ կկրեր։ Եվ ընդհակառակը, պահելով Ղարաբաղը՝ Հայաստանը մշակութային էներգետիկ մեծ ուժի հոսանք կստանա, որը, խուժելով Հայաստանի քայքայված տարածքներ, կպտղավորի դրանց մշակույթը եւ այդպիսով իսկ կամբողջացնի Ղարաբաղի բազմադարյա փառահեղ պատմությունը։
Հիմա ամեն մի ժողովուրդ փնտրում է իրենը։ Վերածնված ազգերի ողջ ապագան կախված է նրանից, թե արդյոք իրենք իրենց ներսում կգտնե՞ն, այսպես ասած, սեփական մշակույթի թթխմորի բավական քանակություն։ Նման պայմաններում բոլոր այն կենտրոնները, որտեղ այս կամ այն պատճառով թանձրացել է մշակութային կյանքը, ձեռք են բերում բացառիկ նշանակություն։ Այդպիսին է եւ Ղարաբաղի դերը Հայաստանի համար։
Ճիշտ է, պատմությունը Հայաստանին ձգել է դեպի հարավ՝ դեպի տաք ծով, և կարող է պատահել՝ այնտեղից այնպիսի ուժեր թափանցեն, որ Ղարաբաղը վեր ածեն Հայաստանի հյուսիսային ծայրամասի։ Բայց եւ այդ դեպքում եւս այն չի կորցնում իր դերը՝ իբրեւ չեղծված եւ դարերով փորձված մշակույթի շտեմարան։

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Fri, 22 Mar 2019 17:00:54 +0000
ՉԱՂԱՎԱՂԵՆՔ ՄԵՐ ՈՍԿԵՂԵՆԻԿ ՄԱՅՐԵՆԻՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26310-2019-03-22-16-59-05 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26310-2019-03-22-16-59-05 ՉԱՂԱՎԱՂԵՆՔ  ՄԵՐ ՈՍԿԵՂԵՆԻԿ ՄԱՅՐԵՆԻՆ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Լեզվի անաղարտության, գրական խոսքի խեղաթյուրման մասին բազմիցս խոսվել է։

Մեր օրերում հայերեն մաքուր խոսքի, գրական լեզվի հետ կապված մտահոգող բազմաթիվ խնդիրներ կան` սկսած ուղղախոսությունից, մինչև շարահյուսական կառույցներ, որոնց կարգավորման համար, կարծում ենք, ուղիներ պետք է փնտրվեն։

Գաղտնիք չէ, որ լեզվի անաղարտության պահպանման գործում մեծ է կրթօջախների դերը։ Հանրակրթական դպրոցներում դեռևս ցածր դասարաններից են սկսում ուղղագրություն և ուղղախոսություն սովորել։ Լեզվի ճիշտ գործածությունը, գրագետ, գեղեցիկ խոսքը լսելը միշտ էլ հաճելի է։ Բայց, ցավոք, շատ հաճախ ենք հանդիպում լեզվի այնպիսի խեղաթյուրումների, որոնք անթույլատրելի են, միաժամանակ զարմանալի, որ խեղաթյուրողները մտավորականներ են, պետական այրեր, լրագրողներ։ Գրեթե ամեն օր լսելով տարբեր հեռուստառադիոհաղորդումներ, պատգամավորների ելույթներ, պետական մակարդակի նիստերի, խորհրդակցությունների առանձին զեկուցումներ, առնչվում ենք հայերեն խոսքի մեծ աղավաղումների։ Շատերն, օրինակ, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խոսքում որոշ բառակապակցություններ, հատկապես` ինձ համար, մեզ համար, քեզ համար և այլն, մշտապես սխալ են հնչեցնում` ասելով` իմ համար, մեր համար, քո համար… Հեռուստաեթերում հաճախ են հնչում երեխու, պապուդ, տղես, խոսալ և նմանատիպ այլ ոչ գրական արտահայտություններ։ Երբեմն էլ կազմում են հայերենի քերականական կանոնների սահմաններում ոչ մի կերպ չտեղավորվող այնպիսի բառեր, ինչպիսիք են, ասենք` չփորձվես, վիճվել, կրկնվում եմ և այլն։ Ըստ իս, հայերենի անաղարտության պահպանումը մշտապես պետք է լինի պետության, նրա համապատասխան մարմինների, մամուլի, հեռուստառադիոընկերությունների ղեկավար օղակների ուշադրության կենտրոնում։ Աշխատանքներ պետք է տարվեն հեռուստալեզուն և համացանցի լեզուն մաքրելու ուղղությամբ։
Հայկական հեռուստատեսության մատուցած խոսքը շատ կարևոր է։ Այնինչ` այսօր հեռուստաեթերը լի է ոչ ճիշտ հայերենով մատուցվող հաղորդումներով, ինչն էլ ազդում է հատկապես անչափահասների խոսքի վրա։ Խոստովանենք, որ հեռուստատեսությունը ոչ միայն գեղագիտական արժեք է, այլև ուսուցողական։ Աշակերտը, երեխան նաև հեռուստատեսությամբ են հայերեն սովորում։
Մամուլի լեզուն բազմաշերտ է։ Կան թերթեր, հատկապես պաշտոնական, որոնք ապահովում են լեզվական բավարար որակ, բայց շատ թերթեր էլ` ո՜չ, լեզուն խճողում են ժարգոնային բառերով ու արտահայտություններով։ Ճիշտ է, հեռուստատեսային որոշ հաղորդումներում հնչում է մաքուր գրական հայերենը, բայց նույնը չենք կարող ասել հեռուստասերիալների կամ որոշ երգիծական հաղորդումների մասին, որոնցում խիստ աղավաղված է գրական հայերենը։ Փողոցի լեզուն մուտք է գործել հեռուստատեսություն, երևույթ, որը շատ վտանգավոր է։ Ինչպես գիտենք, մասնագիտական հիմնավորումներով ապացուցված է, որ դաժանությունը, անբարո երևույթները ենթակա են կրկնօրինակման։ Մեր հեռուստահաղորդումների գրեթե բոլոր ալիքներով տարբեր ժամերի ցուցադրվում են սերիալներ, որոնք ներկայացնում են դաժանություն, ծեծկռտուք, սպանություններ, անմարդկային տեսարաններ։ Դրանցում խոսք լինել չի կարող գեղագիտական արվեստի, բարձր ու վսեմ գաղափարների մասին։ Դրանք մատուցվում են ժարգոնով, ՙգողական լեզվով՚, ինչը, բնականանաբար, բացասաբար է ազդում հատկապես հասունացող սերնդի վրա։ Մեզ քաջածանոթ մի առակ եմ ուզում հիշեցնել։ Հին Հունաստանի իմաստասերներից Քսանթոսը մի օր ճաշկերույթի պատրաստություն էր տեսնում։ Նա իր ստրուկ Եզովպոսին հանձնարարում է շուկայից բերել աշխարհի ամենալավ բանը, որպեսզի պատվի հյուրերին։ Ճաշի ժամանակ յուրաքանչյուրի առջև դրվում է մի աման լեզու։ Քսանթոսը զարմացած հարցնում է Եզովպոսին. ՙԱ՞յս է աշխարհի ամենալավ բանը՚։ Ստրուկը պատասխանում է. ՙԱնշուշտ, դրանից ավելի լավ բան չկա։ Դրանից են դուրս գալիս ամեն իմաստություն ու զվարթ երգ։ Լեզվով են կառուցվում քաղաքներ, և մարդիկ իրենց միտքն ու զգացմունքները լեզվով են արտահայտում՚։
Մի ուրիշ անգամ Քսանթոսը Եզովպոսից պահանջում է, որ շուկա գնա և բերի աշխարհի ամենավատ բանը։ Ստրուկը դարձյալ լեզու է բերում։ Տերը բարկանում է նրա վրա, բայց վերջինս հանգիստ բացատրում է. ՙՄի զայրանա, տե՜ր իմ, լեզվից վատ ի՞նչ կա աշխարհի վրա։ Դրանով են կործանվում քաղաքներ, ասվում ստերն ու հայհոյանքները։ Լեզուն աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, կախված նրանից, թե ինչպիսի բերանում է գտնվում և ով է նրա տերը՚։
Առակս զինչ ցուցանե. մաքու՜ր պահենք մեր ոսկեղենիկ մայրենին, որովհետև այն բարձրագույն արժեք է։ Հետևե՜նք լեզվի ճիշտ գործածությանը, գրագետ, գեղեցիկ խոսքին։ Հայ դասականներից Ղազարոս Աղայանն ասել է. ՙԲավական չէ ազգասեր ու հայրենասեր լինել, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, գգվել, պաշտել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանան մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունն ու քաղցրությունը՚։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 22 Mar 2019 16:56:52 +0000
ՄԻ ՔԻՉ՝ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26309-2019-03-22-16-56-12 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26309-2019-03-22-16-56-12 ՄԻ ՔԻՉ՝ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

 Գարունն իր հետ բերում է նոր շունչ, թարմություն... Բնության մեջ ընթացող փոփոխություններն ու դրանից բխող տրամադրությունը մարդուն նախապատրաստում են ընկալելու նորի սկիզբը, վերածնունդը։ Գարունը միշտ էլ ոգեշնչել է պոետներին ու նկարիչներին։ Իսկ ահա հագուստներ մոդելավորողների համար այն ոչ միայն ստեղծագործելու, այլ նաև զգեստի միջոցով մարդուն և բնությանը ներդաշնակելու միջոց է: Պարզելու համար, թե արդյո՞ք գարնանային վառ գույներով կարված հագուստները դուր են գալիս 21-րդ դարում ապրող երիտասարդներին, և որքանո՞վ է դա նորաձև համարվում՝ զրուցեցինք մոդելավորող-դիզայներների և պարմանուհիների հետ։

Արդեն երկար տարիներ է, ինչ հագուստի մոդելավորող-դիզայներ Անահիտ Հարությունյանն զբաղվում է զգեստներ կարելու ու ձևավորելու գործով։ Նա նկատել է, որ երիտասարդները հիմնականում նախընտրում են պարզ ու հասարակ հագուստները, ինչն էլ, իր կարծիքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ կարող են նույն այդ հասարակ զգեստը համադրել այլ զգեստների հետ ու նաև որևէ զարդ ավելացնելով` դարձնել տոնական։
ՙՔանի որ այս ձմռանը ջերմաստիճանը բարձր էր, մարդիկ իրենց գարնանային հագուստները պահարաններից չէին հավաքել՝ հիմա ավելի թեթև են հագնվում, այսինքն` ձմեռ-գարուն անցումն զգեստների հարցում այդքան էլ նկատելի չէ։ Իսկ գարնանային հագուստներ սկսում են պատվիրել մարտի սկզբից` մանավանդ կանանց միամսյակի ժամանակահատվածում։ Սակայն ասեմ, որ երիտասարդներից շատ քչերն են կարելու, ձևավորելու համար գարնանային ամենօրյա հագուստ պատվիրում, հիմնականում պատվիրում են տոնական օրերի համար՚,-մանրամասնում է Ա. Հարությունյանը և երիտասարդներին խորհուրդ տալիս՝ լինել բնությանը համահունչ՝ ծաղիկների երանգներով գունավոր հագուստներ կրելով, քանի որ գարունը պայծառ գույների, բնության զարթոնքի ու ծաղկունքի եղանակ է։ Իսկ այն հարցին, թե ինչպես են որոշում՝ գարնանն ինչպիսի հագուստն է նորաձև, ասաց. քանի որ մենք նորաձևություն թելադրող երկիր չենք, կրկնօրինակում ենք այլ երկրների նորաձևությունը։
Հագուստի մոդելավորողներից շատերն են ասում, որ ձմռան՝ համեմատաբար ՙփափուկ՚ լինելու պատճառով, մանավանդ երիտասարդները, փետրվարից արդեն անցել են գարնանային զգեստների։ Մոդելավորող-դիզայներ Իրինա Մեսրոպյանն էլ կարծում է, որ մարդիկ իրենց հագուստները պատվիրում են՝ հետևելով տվյալ տարվա նորաձևությանը, իսկ հիմա 70-ական թվականների ՙմոդան՚ է կրկնվում, միաժամանակ դասական ոճը նորաձևության աշխարհում միշտ իր հաստատուն տեղն ունի։ ՙԻմ հաճախորդներն ունեն իրենց անհատական, հետաքրքիր ոճն ու ճաշակը։ Ավելի շատ պատվերներ լինում են, իհարկե, գարնանը, քանի որ հաստ վերարկուներից ազատվելուց հետո ուզում են նորովի ընկալվել։ Լինում են դեպքեր, երբ խնդրում են՝ իրենց հագուստն ուրիշներին չցուցադրել ու նաև չկրկնօրինակել՚,-ասում է տիկին Իրինան և ավելացնում, որ եթե երիտասարդն ուզում է գարնանը համահունչ հագուստ կրել, առաջին հերթին պետք է գույնն ընտրի, հետո միայն կտորը։ Իսկ գարնանը նախընտրելի է, որ հագուստները լինեն տարբեր երանգների. նաև նորաձև են համարվում ծաղիկներով կիսաշրջազգեստները։
Ստեփանակերտի խանութների աշխատողներից տեղեկանում ենք, որ գարնանային հագուստները վաճառում են մարտ ամսվա մեկնարկից սկսած, իսկ գնորդների թիվն ավելի է մեծանում նույն ամսվա վերջին։
20-ամյա Ինգա Գրիգորյանը հագուստներ ընտրելիս հետևում է տարվա նորաձևությանը, բայց ամեն ինչ չէ, որ հավանում է։ ՙԳարնանային հագուստներս թարմացնելիս ընտրում եմ տարբեր գույների զգեստներ, քանի որ այդ գույներից էլ հաճախ կախված է իմ տրամադրությունը։ Իսկ շրջապատի կարծիքը հիմնականում հաշվի չեմ առնում այն պատճառով, որ շատերը մտածում են, թե գարուն է արդեն, պետք է թեթև հագնվել՝ չնայելով անգամ ցուրտ եղանակին։ Ես հագնում եմ այնպես, ինչպես ինձ է հարմար՚,-ասում է Ինգան։
Սարգսյան Դիանան էլ խոստովանում է, որ սիրում է գարնանը թեթև հագուստներ հագնել, քանի որ այն նորաձև է, իսկ ինքը հետևում է նորաձևությանը։ ՙՀիմնականում գարնանային իմ հագուստները պատվիրում եմ օնլայն տարբերակով, քանի որ մեր խանութներում, այսպես ասած, թանկ են, և կարելի է այդ ձևով խնայել գումարը՝ մեկ անորակ զգեստի փոխարեն գնելով մի քանի որակյալն ու մատչելին։ Նաև հավելեմ, որ գարնանային հագուստներ գնելու համար պետք չէ մեծ գումարներ ծախսել, որովհետև, կարծում եմ, հասարակն ավելի գեղեցիկ է՚,-ասում է Դիանան։
Փորձենք մենք ինքներս էլ ստեղծել մեր նոր ձևն ու լինենք ծաղկող բնության, գարնան գույների հետ ներդաշնակ...
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Fri, 22 Mar 2019 16:53:23 +0000