comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երկուշաբթի, 04 Մարտի 2019 http://www.artsakhtert.com Tue, 19 Nov 2019 11:44:58 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Հուշ երեկո՝ նվիրված Վազգեն Սարգսյանի կյանքին եւ գործունեությանը http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26197-2019-03-05-18-53-14 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26197-2019-03-05-18-53-14 Հուշ երեկո՝ նվիրված Վազգեն Սարգսյանի կյանքին եւ գործունեությանը
Արցախի Հանրապետության Նախագահ…

Միջոցառմանը ներկա էին ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, Վազգեն Սարգսյանի հարազատներն ու զինակից ընկերները, պաշտոնատար այլ անձինք:

2019-03-05

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 05 Mar 2019 18:52:04 +0000
Նշվել է Վ. Սարգսյանի ծննդյան 60-ամյա տարելիցը http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26196-60 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26196-60 Նշվել է Վ. Սարգսյանի ծննդյան 60-ամյա տարելիցը
Մարտի 5-ին, ԱՀ…

 Միջոցառմանը մասնակցել են պետական այրեր, բարձրաստիճան զինվորականներ, Վ. Սարգսյանի հարազատներն ու մարտական ընկերները, դպրոցականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մեծանուն հայի վաստակն ու ներդրումը մեր երկրի և հանրապետության զինված ուժերի կայացման գործում բարձր է գնահատել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Իսկ զինվորականները վստահեցրել են, որ հանդիսանալով հերոսի գաղափարների կրողներն ու նրա նպատակների անմիջական իրագործողները, պատրաստ են այսուհետ ևս ծառայողական ամենօրյա պարտականությունների և մարտական առաջադրանքների կատարմամբ անխախտ պահել մեր պետականության հիմքերը:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 05 Mar 2019 16:41:20 +0000
Հանդիսավոր միջոցառում նվիրված Վազգեն Սարգսյանի 60-ամյակին http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26195-60 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26195-60 Հանդիսավոր միջոցառում նվիրված Վազգեն Սարգսյանի 60-ամյակին
Արցախի Հանրապետության Նախագահ…

Իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ Վազգեն Սարգսյանն այն բացառիկ ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչներից է, ում կհիշեն եւ սերնդակիցները, եւ հետագա սերունդները, կհիշեն որպես անձնազոհ ու անձնվեր ընկերոջ եւ հրամանատարի, որպես խելամիտ ու բանիմաց ղեկավարի ու առաջնորդի, որպես մեծ հայրենասերի եւ Սպարապետի: 
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախը միշտ հիշում ու մեծարում է Վազգեն Սարգսյանին, ում անմիջական եւ գործուն մասնակցությամբ կերտվեցին մեր փայլուն հաղթանակները, կազմավորվեց պաշտպանության բանակը, ապահովվեց մեր նորանկախ հանրապետության կայացումն ու զարգացումը:
<<Նա իր արած գործերով, իր ապրած կյանքով իսկապես նման է լեգենդի, լեգենդ, որը կմնա դարերում՝ միշտ ոգեշնչելով ու դաստիարակելով սերունդներին, տանելով նրանց դեպի նոր հաղթանակներ: Եվ այդպես նա կշարունակի իրականացնել իր ազգանվեր առաքելությունը, իր ծառայությունը՝ որպես հայրենիքի հավերժ զինվոր>>,- շեշտել է Արցախի Հանրապետության Նախագահը: 
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, Վազգեն Սարգսյանի հարազատներն ու զինակից ընկերները, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 05 Mar 2019 16:32:38 +0000
ԱՄՓՈՓՎԵՑ ԱՆՑԱԾԸ՝ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՆՈՐԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26194-2019-03-05-16-30-49 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26194-2019-03-05-16-30-49 ԱՄՓՈՓՎԵՑ ԱՆՑԱԾԸ՝ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՆՈՐԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Մարտի 5-ին տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի խորհրդի նիստը, որն ամփոփեց նախորդ` 2017-2018 ուսումնական տարվա աշխատանքները: Նիստը վարեց ԱրՊՀ խորհրդի նախագահ, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Հաշվետվությամբ հանդես եկավ ռեկտոր Արմեն Սարգսյանը:

Ըստ բուհի ղեկավարի` ԱրՊՀ-ն իր գործունեությունը կազմակերպել և իրականացրել է զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված խնդիրներին և նպատակներին համապատասխան` դրա առանցքում որպես գերխնդիր ունենալով կրթության որակի բարձրացումը, համակարգի արդյունավետ գործունեությունը: Չնայած առկա բազմաթիվ խնդիրներին` կրթության զարգացման պետական ռազմավարության շրջանակներում համալսարանը շարունակել է խթանել ուսանողների, դասախոսների մտավոր և անձնային որակների զարգացումը:
Բուհական տարին հագեցած էր կրթական, գիտական, մշակութային, ուսանողների հետ տարվող միջոցառումներով:
Ինչպես և նախորդ տարիներին, ԱրՊՀ-ում հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են մասնագիտական կրթական ծրագրերի վերլուծություն և արդիականացում, հաստատվել են նորերը: ՀՀ առաջատար բուհերի հետ համագործակցության հիմնական ուղղություններից մեկը հենց մասնագիտական կրթական ծրագրերի պարբերաբար թարմացումն է, որն ուղեկցվում է նաև խորհրդատվությամբ, դասախոսների վերապատրաստմամբ (ոչ բավարար չափով), դասավանդման անհրաժեշտ նյութերի, գրականության տրամադրմամբ, եղել են նաև ցուցադրական դասախոսություններ, ուսանողների այցելություններ տարբեր համալսարաններ:
Հաշվետու ժամանակաշրջանում Արցախի մայր բուհը մասնագետներ է պատրաստել բակալավրիատի 25 ու մագիստրատուրայի 30 կրթական ծրագրերով` 5 ֆակուլտետի և 20 ամբիոնի միջոցով: Հաշվետու ժամանակաշրջանում թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել 6 ասպիրանտ և հայցորդ: Արդեն 5 տարի է` ԱրՊՀ-ում գիտական կոչումները տրվում են բացառապես ՀՀ ԲՈԿ-ի պահանջներին համապատասխան և գիտխորհրդի կողմից շնորհված 6 դոցենտի կոչումները հաստատվել են ԲՈԿ-ի կողմից:
2017-2018 ուսումնական տարում բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 2259, որից առկա ուսուցման համակարգում` 1501, հեռակա ուսուցման համակարգում` 758: Մագիստրատուրայի ուսանողների թիվը կազմել է 385: Ընդհանուր առմամբ, համալսարանում վերջին 5 տարիներին նկատվում է ուսանողների թվի նվազում. հիմնական պատճառներից մեկը ճարտարագիտական ու շինարարական մասնագիտությունների տեղափոխումն էր նորաստեղծ Շուշիի տեխնոլոգիական համալսարան:
Չնայած ԱրՊՀ հեռահար նպատակը որպես գիտական առաջատար օղակի կայացումն է, կրթական և գիտական գործունեության հավասարակշռումը, ներկա պայմաններում, ըստ ռեկտորի, դա անիրական է և որպես հիմնավորում մատնանշեց 2018թ. նախահաշվում գիտական ծախսերին հատկացված գումարի չափը, որը կազմում է 2,7մլն դրամ կամ ընդհանուրի 0,3%-ը: Այդուհանդերձ, տարվա ընթացքում ԱրՊՀ-ում կազմակերպվել են դասախոսների և ուսանողների մասնակցությամբ մեկ տասնյակից ավելի գիտաժողովներ, տարաբնույթ գիտական քննարկումներ և ընթերցումներ: Համալսարանականները մասնակցել են նաև այլ բուհերում կազմակերպված նման միջոցառումների, հատկապես ակտիվությունը նկատելի էր ուսանողության մակարդակով: Ռեկտորն առանձնացրեց Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված համահայկական ուսանողական գիտաժողովի և ֆորումի անցկացումը: Նշեց նաև, որ Արցախի գիտական կենտրոնում իրականացվող պայմանագրային գիտական թեմաների գերակշիռ մասի ղեկավարներն ու կատարողներն ԱրՊՀ դասախոսներն են, իսկ որոշներում ընդգրկված են նաև ասպիրանտներ ու մագիստրանտներ:
ԱրՊՀ հաջողված ձեռնարկումներից է այլ բուհերի և կառույցների հետ համագործակցությունը: Ընդհանուր առմամբ, առ այսօր համալսարանը նման պայմանագրեր ունի ունի շուրջ 40 բուհերի ու գիտական կառույցների հետ: Բուհերի հետ համագործակցությունը դրսևորվել է փոխադարձ այցելությունների, ուսումնամեթոդական նյութերի փոխանակման, նոր գրականության տրամադրման, դասախոսությունների վարման, գիտաժողովների և հոբելյանական տարեդարձներին նվիրված միջոցառումներին ակտիվ մասնակցության, ամառային հանգստի կազմակերպման և այլ ձևերով: Համագործակցության նոր մոտեցում կարելի է համարել ԱրՊՀ ուսանողների մեկշաբաթյա դասընթացները ՀՀ բուհերում: Աննախադեպ էր երեք ուսանողի մեկամյա ուսումնառության կազմակերպումը արտասահմանում` Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում:
2018թ. համալսարանի դրամական եկամուտները կազմել են 984, 9մլն դրամ, որի 80%-ը ծախսվել է աշխատավարձերի վրա: 2019թ. ֆինանսական տարվա ծախսերի նախահաշիվը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 18,9 մլն դրամով կամ 1,8%-ով:
Իրենց ելույթներում համալսարանականները որպես կարևոր ձեռքբերում մատնանշեցին բուհական գործընթացը կարգավորող ներքին նորմատիվային փաստաթղթերի փաթեթի ձևավորումը, որը լուրջ հիմք կհանդիսանա համալսարանի հավատարմագրման աշխատանքներին: Ընդգծեցին, որ համալսարանը թևակոխում է նոր` հավատարմագրման փուլ, որն առաջադրում է նոր խնդիրներ կրթական ծրագրերի բարելավման ուղղությամբ, պահանջում վեր կանգնած լինել նախորդ տարիների աշխատանքի մակարդակից, և իրենք պատրաստ են դրան:
Իր նկատառումներն արտահայտելով` խորհրդի նախագահ Գ. Մարտիրոսյանը կարևորեց ուսանողներին խրախուսելու միջոցները` ասելով, որ դրանք պետք է ընդլայնել և հարկ եղած դեպքում լրացուցիչ միջոցներ հայթայթել դրա համար, բոլոր աշխատանքների հիմքում պետք է դրված լինի կրթության որակի բարձրացումը:
Խորհրդի անդամները համալսարանի հաշվետու տարվա գործունեությունը գնահատեցին բավարար:
Բավարար գնահատվեց նաև 2018թ. համալսարանի բյուջեի կատարողականը, հաստատվեց 2019-ի եկամուտների և ծախսերի նախահաշիվը: Հավանության արժանացավ ԱրՊՀ` 2019-2023թթ. ռազմավարական ծրագիրը, որը ներկայացրեց ռեկտոր Ա. Սարգսյանը: Նոր ռազմավարական ծրագիրը նախորդից տարբերվում է նրանով, որ այն ոչ թե համալսարանի տեսլականն է ներկայացնում` միջազգային չափանիշներին համապատասխանող բուհի պատկերը, այլ, ընդունելով սինգապուրյան օրինակը, համալսարանը ներկայացրել է որպես սովորող կազմակերպություն, որը հինգ տարիների ընթացքում պետք է անընդհատ սովորի` իր կարողություններին, հնարավորություններին համեմատ իրականացնելով իր առջև դրված խնդիրը:
Կրթության, գիտության և սպորտի նախարար Ն. Աղաբալյանը, ողջունելով բուհում իրականացված աշխատանքները, ուսանողների առաջադիմությունը խթանելու նպատակով առաջարկեց ընդլայնել զեղչային համակարգը` նրանց խրախուսել մասնակցելու տարբեր մրցութային ծրագրերի, հավակնելու կրթաթոշակների: Նախարարության կողմից հայտարարված ՙԼավագույն ուսանող՚ մրցույթի արդյունքներով նա դիպլոմ և դրամական պարգև հանձնեց ԱրՊՀ ուսանողուհի Դիանա Խաչատրյանին և ՙԳյուրջյան՚ կիրառական արվեստի ինստիտուտի ուսանող Արտաշես Պողոսյանին:
ԱրՊՀ գիտխորհրդի որոշմամբ համալսարանի Ոսկե մեդալով պարգևատրվեց ԱՀ ազգային վիճակագրական ծառայութայն պետ , նախկին ռեկտոր Մանուշ Մինասյանը` համալսարանի զարգացման գործում ունեցած ներդրման համար:
Նիստը եզրափակիչ խոսքով ամփոփեց խորհրդի նախագահ Գ. Մարտիրոսյանը:
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Tue, 05 Mar 2019 16:28:33 +0000
Ցավակցական հեռագիր գրող, կինոդրամատուրգ Կիմ Բակշիի ընտանիքին http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26198-2019-03-06-11-48-56 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26198-2019-03-06-11-48-56 Արցախի Հանրապետության Նախագահ…

Հեռագրում ասված է.
<<Արցախում խոր ցավով տեղեկացանք հայտնի գրող եւ կինոդրամատուրգ Կիմ Նաումի Բակշիի մահվան մասին:
Կիմ Նաումի Բակշին մեծատառով մարդ էր, հայ ժողովրդի անկեղծ բարեկամը, նրա մշակույթի եւ պատմության մեծ երկրպագուն, ով շատ բան է արել ռուս-հայկական եղբայրական հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությամբ:
Կիմ Բակշին հատուկ վերաբերմունք ուներ Արցախի նկատմամբ, որի հետ նա կապված էր բարեկամության ու հարգանքի խոր զգացումներով: Նա Արցախի պատմության եւ մշակույթի վերաբերյալ մի շարք արժեքավոր աշխատությունների հեղինակ է, ակտիվ աշխատանք էր տանում մեր երկիրն աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնելու ուղղությամբ:
Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատել Կիմ Բակշիի գործունեությունը՝ նրան պարգեւատրելով <<Երախտագիտություն>> մեդալով:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Կիմ Նաումիի բոլոր հարազատներին ու մերձավորներին ծանր կորստի կապակցությամբ:
Այս ազնիվ եւ արժանապատիվ մարդու պայծառ հիշատակը, ով վայելում էր բոլոր նրանց հարգանքն ու սերը, ում հետ շփվել ու աշխատել է, հավերժ կմնա մեր սրտերում>>:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 05 Mar 2019 11:48:22 +0000
ՔԱՂԱՔԱՑԻՆ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/26192-2019-03-05-10-32-42 http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/26192-2019-03-05-10-32-42 ՔԱՂԱՔԱՑԻՆ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Յուրաքանչյուր ժամանակ ծնում է իր նշանավոր անհատներին, իսկ անհատներն էլ իրենց հերթին կերտում են սեփական ժամանակը։

Վազգեն Սարգսյան զինվորական, պետական-քաղաքական գործչի կարիերան պիտի կերտվեր մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ մեր Հայրենիքը հերթական անգամ պետք է հայտնվեր աշխարհաքաղաքական մեծ տեղաշարժերի խաչմերուկում։ Փլուզվում էր երբեմնի հզոր ԽՍՀՄ-ը, դրան գումարվեցին Սպիտակի ավերիչ երկրաշարժը, հայ ազգաբնակչության տեղահանությունն իր բնօրրաններից, Հայաստանի և Արցախի շրջափակումը և կրակե օղակը մեր ժողովրդի շուրջ... Անհրաժեշտ էր միաբանվել հայոց պետականության գաղափարի շուրջ՝ որպես մեկ ազգ ու մեկ կամք։
Վազգեն Սարգսյանն այդ մարտահրավերն ընդունողներից մեկն էր՝ վտանգի հենց առաջին օրերից։
Վ. Սարգսյանի ժամանակը կարիք ուներ իմաստավորվելու, հարդը ցորենից զատելու, մեր գոյի խորհուրդն ըմբռնելու։ Ժամանակը թելադրում էր. ՙԱրթնացեք, ապավինեք ձեր ուժին ու արժանապատվությանը. Ագռավաքարից դուրս գալու ժամանակն է՚։
...1959 թվականին Արարատ գյուղում ծնված Վազգեն Սարգսյանին վիճակված էր իր ժամանակների նշանակալից գործիչներից մեկը դառնալու` գրող, քաղաքական, պետական, ռազմական գործիչ, Ղարաբաղյան պատերազմի առաջնորդներից, ՀՀ բանակի հիմնադիրներից, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի գրողների միության անդամ (1985), ՙԵրկրապահ՚ կամավորականների միության հիմնադիր-նախագահ (1993)։ Ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1979թ.)։ 1980-83-ին աշխատել է Արարատի միջնակարգ դպրոցում, 1983-87-ին՝ Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատի կոմերիտական կազմակերպության քարտուղար, 1987-90-ին՝ ՙԳարուն՚ ամսագրի հրապարակախոսության բաժնի վարիչ։ 1991-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության առաջին նախարար։ 1992-93-ին՝ ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական և սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ։ 1993-95-ին՝ ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետական նախարար, 1995-99-ին՝ վերստին ՀՀ պաշտպանության նախարար։ 1999-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, ապա՝ նույն կուսակցության և Հայաստանի ժողովրդական կուսակցության համագործակցությամբ ստեղծված ՙՄիասնություն՚ դաշինքի համանախագահ (Կ. Դեմիրճյանի հետ)։ 1999-ին ՀՀ խորհրդարանական ընտրություններում դաշինքի հաղթանակից հետո, հունիս ամսին նշանակվել է ՀՀ վարչապետ։ Որպես ռազմական և պետական գործիչ՝ ձևավորվել է Ղարաբաղյան շարժման ընթացքում։ 1989-ի վերջին և 1990-ի սկզբներին Արարատի շրջանում կազմավորել է առաջին կամավորական ջոկատները և մասնակցել Երասխի ինքնապաշտպանությանը։ 1990-94-ին անգնահատելի էր նրա դերը ՀՀ սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի կազմակերպման ու ղեկավարման գործում։ 1992-ի օգոստոսի 15-ին հեռուստակոչով զինվորագրվելով երկրապահների առավել փորձառու մի խմբի` ԼՂՀ Մարտակերտի շրջանում կարողացել է դիմագրավել և կասեցնել հակառակորդի առաջխաղացումը։ Վ. Սարգսյանը մեծ ավանդ ունի ՀՀ բանակաշինության գործում։ Հանդես է եկել ՀՀ և բարեկամ երկրների ԶՈւ-երի հետ դաշնակցային ու գործընկերային հարաբերություններ, ՌԴ-ի հետ՝ ռազմական համագործակցություն հաստատելու դիրքերից։ 1987թ. լույս է տեսել Վ. Սարգսյանի ՙՀացի փորձություն՚ վիպակի, պատվածքների, էսսեների ժողովածուն։ Վիպակում արժևորել է անհատի դերը, նրա պատասխանատվությունը հայրենիքի ճակատագրի նկատմամբ։ Հրապարակախոսական հոդվածներում կարևորել է պետական անկախության, պետականաշինության, երկրի պաշտպանության բարձրացման և հզորացման խնդիրները։
ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր և ԳԽ պաշտպանության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահն էր (1990-92)։
Զոհվել է ՀՀ ԱԺ-ում 1999թ. հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության ժամանակ։
Պարգևատրվել է ՀՀ ՙՀայրենիք՚ և ԼՂՀ ՙՈսկե Արծիվ՚ շքանշանններով։
Վազգեն Սարգսյանի անունով են կոչվել ՊՆ ռազմական ինստիտուտը, Երևանի հանրապետական մարզադաշտը, մարզամշակութային կենտրոններ, փողոցներ՝ Երևանում, Ստեփանակերտում, այլուր։ 2003-ից Արարատում գործում է ՙՍպարապետ Վազգեն Սարգսյան՚ տուն-թանգարանը։ Հանգչում է Եռաբլուրում։ Վազգեն Սարգսյանի կյանքն անմնացորդ նվիրումի վառ օրինակ է։ Գոնե մեկ անգամ մեր կռիվը մինչև վերջ տանելու վճռականության, 21-րդ դարը մերը դարձնելը պատգամը, մեր պատերազմը սիրելու հորդորը և բազում այլ թևավոր խոսքեր` հասցեագրված մեր հայրենակիցներին, ներկայումս էլ հրատապ են ու այժմեական։ Նվիրյալ զորականի բազմաշերտ գործունեությունն արժևորենք` ականջալուր լինելով Խրիմյան Հայրիկի պատգամին. ՙ...Աշխարհիս վերայ մարդոյն կոչումն, պատիվ, փառք, արժանապատվություն, իւր գործերու կշիռն է. նա ինչ վիճակի մեջ կլինի, թող լինի նորա նուիրական պարտիքն է ճանչնալ իր կոչումն, ճանչնալ մարդկութեան վայելուչ կեանք, ճանչնալ նաև, թե ինքն այս աշխարհիս վերայ դիպվածով և ունայնաբար չէ եկեր, այլ մեծամեծ պարտիքներ կատարելու համար ծներ է...՚։
Վազգեն Սարգսյանը գործեց` իր ուսերին առնելով դարերի պարտքն ու պատասխանատվությունը։ Նա մի հզոր բանակ պարգևեց, կորացած մեջքը շտկելու, ինքնուրույն ապրելու հույս ու հավատ պարգևեց։ Նա բառացիորեն գրիչը փոխարինեց զենքով՝ խրամատում շարունակելու կռիվը՝ հանուն որդեգրած սկզբունքների, որ իր կյանքն էր ու իր գրականությունը։ Երբեմն-երբեմն թեժ մարտերի դադարին անակնկալ հայտնվում էր և, ի պատասխան ընկերների լուռ հարցումի, արդարանում.
-Շուտով կհաղթենք և կտեսնենք, թե ինչե՛ր եմ գրելու... Ավա՛ղ նրան վերապահված էր մահապարտի խաչը. նրա` թերևս ամենամեծ ստեղծագործությունը Ազգային Բանակի արարումն էր։ Եվ ուրեմն ասենք` շնորհավոր հոբելյանդ Սպարապետ։ Խոնարհվենք մեծ մարդու հիշատակի առջև և մեր շնորհավորանքն ավարտենք հայ գրականության մեծերից մեկի՝ Հրանտ Մաթևոսյանի` նրա մասին ասված խոսքերով. ՙԵվ ուրեմն՝ ես փա՛ռք եմ ասում, մեծ մարդու հիշատակի առջև։ Ես շնորհակալություն և փառք եմ ասում իր զորակիցներին ու զինակիցներին, ովքեր, իրենք իրենց հաղթելով, կենդանի միջանցք դարձան հերոսի և գործչի երթի համար, ովքեր նրա մեջ տեսան իրենք իրենց՝ թարմ ու նորոգ, իրենք իրենց՝ եռանդուն, իրենք իրենց՝ ջահելաբար քաջ, իրենք իրենց՝ սթափ, իրենց՝ խելամիտ ու պատրանքների չտրվող, բայց և պատրանքները նյութականացնող, իրական զորություն դարձնող, որպես ոգին է մարմին առնում, որպես մարմինն է զորանում ոգով։
Փառք մեզ, որ կարողանում ենք մեծարել, մեծացնել և հավատալ, որ կանչում ենք և հավատում, որ մեր ամենալավերը կհառնեն մեզնից և մեզանով...՚։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Tue, 05 Mar 2019 10:31:57 +0000
ՄԵԾ ԵՐԱԺՇՏԱԳԵՏԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26191-2019-03-05-10-28-00 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26191-2019-03-05-10-28-00 ՄԵԾ ԵՐԱԺՇՏԱԳԵՏԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Նվիրված Կոմիտասի 150-ամյակին

Փետրվարի 25-27-ը Արցախի պետական երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նինա Գրիգորյանի գլխավորությամբ, Ստեփանակերտի պատկերասրահում մայրաքաղաքի դպրոցականների համար համերգների շարք է կազմակերպել` նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Այդ երեք օրվա ընթացքում համերգներին ընդգրկվել էին 1-ին, 2-րդ,
3-րդ և 8-րդ դպրոցների բարձր դասարանցիները: Մյուս դպրոցների աշակերտներն այս ծրագրում կընդգրկվեն առաջիկա շաբաթներում, տեղեկացրեց
Ն. Գրիգորյանը:

Ցուցասրահը, հիրավի, լավագույն կերպով էր տրամադրում` լսելու բարձրաճաշակ երաժշտություն: Դպրոցականներն էլ եկել էին լսելու մեծն Կոմիտասի անմահ երգարվեստը: Երգչախմբի հիանալի կատարմամբ դպրոցականները հնարավորություն ունեցան ունկնդրելու Կոմիտասի աշխատանքային, հարսանեկան, քնարական, կատակ-երգերի շարաններից փնջեր: Երգչախմբի մենակատարները երգեցին նաև կոմպոզիտորի դաշնամուրի նվագակցությամբ մշակած երգերը (նվագակցող` Համեստ Ավանեսյան): Հաշվի առնելով նաև Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը` երգչախումբը կատարեց Ա. Տիգրանյանի ՙԱնուշ՚ ազգային օպերայից հատված` ՙՀամբարձում յայլա՚ երգչախմբային երգը:
Նինա Գրիգորյանն ինքն էր վարում համերգը և պատմում, մեկնաբանում յուրաքանչյուր շարքի էությունը, շարքում ընդգրկված երգերի նշանակությունը թե՜ գյուղացու կյանքում և թե՜ որպես զուտ երգչախմբային երգարվեստի լավագույն նմուշ: Միաժամանակ նա պատմում էր հենց երգչախմբային երգարվեստի մասին, բացատրում երգչախմբի կառույցը, յուրաքանչյուր մասի ձայնային յուրահատկությունները, դրանց համադրության հմայքն ու նշանակությունը: ՙԱնմիջական այս շփման արդյունքում,- համոզված է Ն. Գրիգորյանը,- հնարավոր է մեծ ազդեցություն թողնել երեխաների վրա: Որպեսզի այդ շփումի արդյունքում նրանք պասիվ լսողից վերածվեն ակտիվ ունկնդրի և ընկալեն ոչ միայն ստեղծագործության մեղեդին, այլև դրա իմաստն ու հմայքը՚,- ընդգծում է նա:
Մտահղացումը` դպրոցականներին համերգների ձևաչափով ծանոթացնել Կոմիտասի ստեղծագործություններին, կարևորել նրա ժառանգության նշանակությունն ու դերը հայ ազգային երաժշտարվեստի հիմնադրման ու զարգացման գործընթացում, ծնվել է վաղուց, խոստովանում է երգչախմբի գեղարվեստական ղեկավարը: ՙԺամանակ առ ժամանակ մենք դպրոցականների համար համերգներ էինք անցկացնում քաղաքի տարբեր դահլիճներում: Բայց դա հետևողական բնույթ չէր կրում,-ասում է նա:- Այս երեք օրերին տեսնելով, թե երեխաներն ինչ ուշադրությամբ ու հետաքրքրությամբ էին լսում Կոմիտասի երգերը, հասկացա, որ այդ երգերը մեծամասնության համար թեկուզ անծանոթ էին, բայց և` մեծ հետաքրքրություն առաջացնող: Այսինքն` նրանք իրենց առօրյայում այդ երգերը գրեթե չեն լսում, ինչը համարում եմ մեծ սխալ: Իսկ նման իրավիճակի առաջացման մեջ պատասխանատու եմ նաև ես իմ ղեկավարած երգչախմբի հետ՚:
Այսպիսի փոքր, բայց շատ տրամադրող դահլիճներում դպրոցականների հետ հանդիպումներ անցկացնելը երգչախմբի գեղարվեստական ղեկավարը համարում է ճիշտ ու շատ արդյունավետ: Այս ձևաչափով երգչախումբը կշարունակի կազմակերպել համերգներ նաև մայրաքաղաքի մյուս դպրոցների աշակերտների համար, հավաստիացնում է նա: ՙՄենք հանդիպումներ կկազմակերպենք մայրաքաղաքում գործող միջին մասնագիտական հաստատությունների ուսանողների համար,-ասում է նա:- Հատուկ մշակած ծրագրով հանդես կգանք ԱրՊՀ ուսանողության առջև: Շատ կարևորում եմ համալսարանի ուսանողների հետ հանդիպումները: Հաշվի առնելով այն, որ նրանց մեծ մասը շրջաններից է, մարդիկ, ովքեր կարող են քաղաքային մշակույթին ծանոթանալ, մերվել, այդ թվում նաև բարձրարվեստ երաժշտության հետ, հույս ունենք, որ նրանք, ՙմարսելով՚ այդ մշակույթը, դառնալով դրա կրողները` այդ պաշարով կվերադառնան իրենց շրջանները և կքարոզեն բարձրարվեստ մշակույթ: Իրենց միջոցով կարող ենք շտկել շրջաններում ստեղծված այն իրավիճակը, երբ այդ վայրերում գրեթե չի հնչում հայկական ազգային, դասական երաժշտարվեստը՚:
Նինա Գրիգորյանի հավաստմամբ, նման հանդիպումներ, համերգներ կանցկացվեն ողջ տարի, ինչը թույլ կտա մատաղ սերնդի շրջանում Կոմիտասի ժառանգության հետ ծանոթացման գործընթացը հիմնովին կյանքի կոչել:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Tue, 05 Mar 2019 10:26:20 +0000