comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Չորեքշաբթի, 06 Մարտի 2019 http://www.artsakhtert.com Tue, 19 Nov 2019 11:06:14 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Աշոտ Ղուլյանը Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է ԵՄ ծրագրերում Արցախի ներգրավման հնարավորությունները http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26211-2019-03-07-11-40-17 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26211-2019-03-07-11-40-17 Աշոտ Ղուլյանը Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է ԵՄ ծրագրերում Արցախի ներգրավման հնարավորությունները
Մարտի 6-ին Արցախի…

 Ներկայացնելով հանդիպման մասնակիցներին՝ «Եվրոպական խորհրդարան-Հայաստան» բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը նշել է, որ հանդիպումը լայն հնարավորություն է ընձեռում մտքեր փոխանակելու Արցախին վերաբերող տարբեր հարցերի շուրջ:

Ողջունելով ներկաներին՝ Աշոտ Ղուլյանն անդրադարձ է կատարել Եվրոպական խորհրդարանի և Բելգիայի դաշնային ու տարածաշրջանային խորհրդարանների հետ համագործակցության հաջողված փորձին և ընդգծել Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններից հետո այն պահպանելու և առաջ մղելու անհրաժեշտությունը:

Հադիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, Արցախի՝ ԵՄ տարբեր ծրագրերում՝ այդ թվում քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված նախագծերում ընդգրկվելու վերաբերյալ:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 07 Mar 2019 11:39:35 +0000
Աշոտ Ղուլյանը հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահի տեղակալ Սիլվի Գիյոմի հետ http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26210-2019-03-07-10-14-16 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26210-2019-03-07-10-14-16 Աշոտ Ղուլյանը հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահի տեղակալ Սիլվի Գիյոմի հետ
Մարտի 6-ին Արցախի…

 Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Արցախի խորհրդարանի նախագահը շեշտել է նման առիթների կարևորությունը եվրոպական կառույցների՝ մասնավորապես Եվրախորհրդարանի անդամներին Արցախի մասին անաչառ և առաջին ձեռքից տեղեկատվություն հաղորդելու առումով:

Ողջունելով ԱՀ ԱԺ նախագահին՝ Սիլվի Գիյոմը անհարաժեշտ է համարել Արցախի մասին տեղեկությունների թարմացումը և կարևորել հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ առկա է մեծ ներուժ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամությանը, Արցախում ժողովրդավարության հետագա զարգացմանը և օրենքի գերակայության ապահովմանը, ընտրական գործընթացների կազմակերպմանը, խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների ընդլայնմանը վերաբերող թեմաների:

Երկուստեք հավաստվել է պատարաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը նաև Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրություններից հետո:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 07 Mar 2019 10:13:16 +0000