comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Հինգշաբթի, 07 Մարտի 2019 http://www.artsakhtert.com Sat, 20 Jul 2019 22:39:46 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Մահացել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը http://www.artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26223-2019-03-08-15-46-31 http://www.artsakhtert.com/arm/index.php/spiritual/item/26223-2019-03-08-15-46-31 Մահացել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը
Ստամբուլում երկարատեւ հիվանդությունից…

 Այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական Լույս ամսագիրը։ Պատրիարքը երկար տարիներ գամված էր անկողնում եւ չէր կարողանում կատարել պարտականությունները։ Թուրքիայի կառավարության որոշմամբ պատրիարքի պարտականությունները իրականացնում է արք.  Արամ Աթեշյանը։

]]>
arturcom1@gmail.com (Super User) Հոգևոր Fri, 08 Mar 2019 15:45:45 +0000
Աշխատանքային խորհրդակցություն Շուշի քաղաքում http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26222-2019-03-08-15-40-58 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26222-2019-03-08-15-40-58 Աշխատանքային խորհրդակցություն Շուշի քաղաքում
Արցախի Հանրապետության Նախագահ…

Քննարկվել են Շուշիի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: 
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 08 Mar 2019 15:39:28 +0000
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ԱԿԱՀՄ-ՈՒՄ http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/26221-2019-03-08-14-42-01 http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/26221-2019-03-08-14-42-01 ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ԱԿԱՀՄ-ՈՒՄ
Լուսինե ՇԱԴՅԱՆ

 Այսօր կանանց միջազգային տոնի կապակցությամբ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության անդամ կանանց շնորհավորելու էին եկել ՀՀ ՊՆ ՙՖիդայիների միություն՚ հասարակական կազմակերպության և ՙՀայոց Արծիվներ՚ կուսակցության Արցախի կառույցի ներկայացուցիչները՝ նախագահ Ռոման Բալայանի գլխավորությամբ։ 

Երախտագիտության իր խոսքում ԱԿԱՀՄ հասարակական կազմակերպության նախագահ Վերա Գրիգորյանը ևս մեկ անգամ նշեց, որ միջոցառման նախաձեռնողները բազմիցս հանդես են եկել նմանատիպ նախաձեռնություններով ու միշտ սատարել են անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին։
ՀՀ ՊՆ ՙՖիդայիների միություն՚ ՀԿ և ՙՀայոց Արծիվներ՚ կուսակցության նախագահ Ռ. Բալայանը հրապարակեց ՀՀ ՊՆ առընթեր ՙՖիդայիների միության՚ նախագահ Սեյրան Չիլինգարյանի և ՀՀ ՙՀայոց Արծիվներ՚ կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանի շնորհավորական ուղերձները` ուղղված որդեկորույս մայրերին։ Խոնարհվելով հայոց մայրերի առջև Ռ. Բալայանը ԱԿԱՀՄ նախագահ Վ. Գրիգորյանին և 4 անհայտ կորած ազատամարտիկների մայրերի` հայապահպանության գործին նվիրվածության համար, պարգևատրեց ՀՀ ֆիդայիների ոսկեզօծ հուշամեդալով։ Հայրենասիրական բոլոր միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ՙՏիգրան Մեծ՚ մեդալով պարգևատրվեց երիտասարդ երգչուհի Լուսինե Մարտիրոսյանը։ Միջոցառման կազմակերպիչներն ուրախ էին փաստելու, որ կրկին առիթ ունեն մեծարելու մեր՝ անկախության գինն իրենց մաշկի վրա զգացած մայրերին։ Ռ. Բալայանը նվերներ ու ծաղիկներ հանձնեց նրանց՝ հորդորելով լինել միշտ ամուր ու անկոտրում։
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ երիտասարդ գրող, ՙՍեր և պատերազմ՚ գրքի հեղինակ Նանար Պողոսյանը։ Անհայտ կորած ազատամարտիկների ծնողները շնորհակալություն հայտնեցին միջոցառման նախաձեռնողներին` հաճելի անակնկալի և իրենց մշտապես ուշադրության արժանացնելու համար։
Հուզմունքն ու ուրախությունը միախառնվել էին իրար և համակել բոլորին։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Fri, 08 Mar 2019 14:36:25 +0000
Արցախի խորհրդարանի ղեկավարը հանդիպել է Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հետ http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26220-2019-03-08-14-20-37 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26220-2019-03-08-14-20-37 Արցախի խորհրդարանի ղեկավարը հանդիպել է Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հետ
Արցախի Հանրապետության Ազգային…

 Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանների և միջազգային խորհրդարանական կառույցների հետ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության առկա վիճակին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 08 Mar 2019 14:19:56 +0000
ԷՐԴՈՂԱՆԸ ՙԽԵՂԴՈՒՄ Է՚ ԱԼԻԵՎԻՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26219-2019-03-08-11-48-33 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26219-2019-03-08-11-48-33 ԷՐԴՈՂԱՆԸ ՙԽԵՂԴՈՒՄ Է՚ ԱԼԻԵՎԻՆ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ հրաժարական է տվել Թուրքիայի Մեջլիսի խոսնակ Բինայլի Յիլդիրիմը։ Նրա փոխարեն իշխող կուսակցությունն այդ պաշտոնում ընտրել է Մուստաֆա Շենթոփին։ Վերջինս, ըստ ձեւավորված ավանդույթի, առաջին արտասահմանյան ուղեւորությունը կատարել է Ադրբեջան։ 

Մարտի 6-ին Մուստաֆա Շենթոփին եւ նրա գլխավորած խորհրդարանական պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Կողմերը դիվանագիտական հավուպատշաճության սահմաններում սիրալիրություններ են փոխանակել։ Երկուստեք ընդգծվել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների բարձր մակարդակը։ Թուրքիայի Մեջլիսի խոսնակն Իլհամ Ալիեւին է փոխանցել Ռեջեբ Թայիբ Էրդողանի ողջույնի ուղերձը։ Ալիեւը փոխադարձել է սիրալիրությունը։ Թվում է, ամեն ինչ, իրոք, բարձր մակարդակով է անցել։ Բայց մամուլում կարճ տեղեկատվություն է հայտնվել, որ լրագրողների հետ շփվելիս Թուրքիայի Մեջլիսի խոսնակը բավական ինտրիգային հայտարարություն է արել՝ ասելով, որ Ադրբեջանում կան Գյուլենի համար աշխատող լրատվամիջոցներ։
Խոսքը վերաբերում է Թուրքիայի նախագահ Էրդողանի թիվ 1 քաղաքական հակառակորդին՝ աստվածաբան Ֆեթհուլլա Գյուլենին, որը վտարանդու կարգավիճակով բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում։ Թուրքիան բազմիցս պահանջել է, որպեսզի ԱՄՆ-ը Գյուլենին արտահանձնի՝ կապված երեք տարի առաջ տեղի ունեցած պետական հեղաշրջման գործով նրա դեմ հարուցված քրեական գործի հետ։ ԱՄՆ-ը գտնում է, որ Գյուլենի դեմ հարուցված մեղադրանքն այնքան հիմնավոր չէ, որպեսզի քննարկվի նրան արտահանձնելու հարցը։
Միաժամանակ անցած շուրջ երեք տարում Թուրքիան մի քանի անգամ բարձրացրել է Ադրբեջանում այսպես կոչված՝ գյուլենական ընդհատակի հարցը։ Ադրբեջանի իշխանություններն ստիպված էին փակել Գյուլենի հովանավորչությամբ գործող տասնյակ մասնավոր դպրոցներ, ինչպես նաեւ Բաքվից արտաքսել թուրք հարյուրավոր գործիչների, այդ թվում՝ նաեւ գործարար շրջանակներից։
Տպավորություն կար, որ Անկարան բավարարված է Ալիեւի կառավարության հակագյուլենական քայլերով, եւ կողմերի միջեւ տարակարծությունները հարթված են։ Թուրքիայի Մեջլիսի խոսնակի վերջին հայտարարությունը գալիս է ցրելու այդ տպավորությունը։ Դա նշանակում է, որ Թուրքիայի նախագահը բավարարված չէ Ադրբեջանում Գյուլենի հետեւորդների դեմ ձեռնարկված միջոցառումներով եւ Ալիեւի առջեւ նոր պայման է դնում՝ մաքրել ադրբեջանական մեդիան գյուլենականությունից։ Էրդողանի այս պահանջն ի ցույց է դնում թուրք-ադրբեջանական հարաբերությունների իրական բնույթը։ Կողմերը փաստացի միմյանց չեն վստահում։ Որոշ դեպքերում Ստամբուլը դառնում է Ալիեւի իշխանությունից դժգոհ գործիչների հանգրվան։ Քիչ չեն դեպքերը, երբ թուրքական մամուլում տեղ են գտնում Ադրբեջանի իշխող ռեժիմի բնույթը մերկացնող հրապարակումներ։
Այդ կապակցությամբ, իհարկե, Բաքվում տրտնջում են, բայց բանը չի հասնում բացահայտ բողոքի։ Իսկ թուրքական կողմն, ինչպես տեսնում ենք, ոչ մի առիթ բաց չի թողնում, որպեսզի Ալիեւին հիշեցնի, թե երկկողմ հարաբերություններում եղանակ պատվիրողն ով է։ Թուրքիայի Մեջլիսի խոսնակը փաստացի Ալիեւին է փոխանցել Էրդողանի պահանջը՝ համակարգային փոփոխությունների ենթարկել ադրբեջանական մեդիա դաշտը, այն մաքրել Գյուլենի եւ նրա հետեւորդների ազդեցությունից։ Սա չափազանց նուրբ թեմա է։ Ադրբեջանում անկախ մամուլ փաստորեն գոյություն չունի, բոլոր մեդիա-ռեսուրսները վերահսկվում են Իլհամ Ալիեւի աշխատակազմի կողմից։ Հազիվ թե դա թուրքական կողմի համար գաղտնիք է։
Եւ եթե այս իրավիճակում Էրդողանը դնում է ադրբեջանական մեդիա-դաշտի փոխակերպման պահանջ, նշանակում է, որ նա Գյուլենին սատարելու մեջ կասկածում է անձամբ Իլհամ Ալիեւին։ Ի՞նչ քայլեր կձեռնարկի Ալիեւը՝ շտկելու իրավիճակը։ Ադրբեջանում, թվում է, մամուլի նկատմամբ լրացուցիչ սահմանափակումների տեղ այլեւս չի մնացել։ Բայց դա Էրդողանին քիչ է հուզում։ Նա հետեւողականորեն ՙխեղդում է՚ Ալիեւին՝ նրանից հավատարմության եւս մեկ ապացույց ունենալու համար։ Եւ Ալիեւն անզոր է այդ ճնշման դեմ։ Ադրբեջանական մեդիային, ամենայն հավանականությամբ, սպասվում են նոր եւ ավելի դաժան փորձություններ։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 08 Mar 2019 11:45:56 +0000
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՙԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ՚ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26218-2019-03-08-11-42-39 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26218-2019-03-08-11-42-39 ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՙԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ՚ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ ՙԿալիֆոռնիա…

 ՙՆորարարական փորձագիտական զեկույցը գնում է Ադրբեջանի կողմից 89 միջնադարյան եկեղեցիների, 5480 նրբազարդ խաչքարերի և 22700 գերեզմանաքարերի ոչնչացման հետքերով՚. սա Սիմոն Մաղաքյանի և Սառա Փիքմանի աներևակայելի հոդվածի ենթավերնագիրն է, որն անցյալ շաբաթ հրապարակվել է Hyperallergic ամսագրում։ Իսկ հոդվածի վերնագիրն է՝ ՙՎարչակարգը թաքցնում է բնիկ հայոց մշակույթի ավերումը՚։

2011 թ. ապրիլին, երբ Ադրրբեջանում ԱՄՆ դեսպանը ցանկացավ այցելել Նախիջևան՝ հայկական մի տարածք, որը խորհրդային իշխանության կողմից դասակարգվում էր որպես Ադրբեջանի ՙինքնավար հանրապետություն՚՝ հազարավոր պատմական միջնադարյան հայկական խաչքարերի ոչնչացման փաստը ստուգելու համար, ադրբեջանցի պաշտոնյաները նրան արգելեցին՝ ասելով, որ դրանց ոչնչացման մասին զեկույցները կեղծ լուրեր են։
Ադրբեջանական ճնշումների տակ Նախիջևանի հնագույն հայ համայնքը վերացավ… Չբավարարվելով էթնիկ զտումներով, ադրբեջանցիները ջնջեցին հայկական հուշարձանների բոլոր հետքերը՝ պնդելով, որ ոչ մի հայ երբեք չի ապրել Նախիջևանում։
2005 թ. դեկտեմբերին Իրանի սահմանապահ ծառայությունից Հյուսիսային Իրանի հայկական եկեղեցու առաջնորդին զգուշացրեցին, որ Ադրբեջանում Ջուղայի հսկայական գերեզմանատունը, որը տեսանելի է Ադրբեջանի հետ սահմանից, ռազմական հարձակման տակ է։ Եպիսկոպոս Նշան Թոփուզյանը և նրա վարորդը շտապեցին տեսագրել հարյուրից ավելի ադրբեջանցի զինվորներին, որոնք սպառազինված մեծ մուրճերով, բեռնատարներով և ամբարձիչ կռունկներով, ոչնչացնում էին գերեզմանատան մնացած 2000 խաչքարերը, իսկ հազարից ավելի խաչքարեր արդեն վերացրել էին 1998 և 2002 թվականներին՚, տեղեկացրել են Մաղաքյանն ու Փիքմանը։
Հարթեցված տարածքը, որտեղ դարեր շարունակ կանգուն էին հայկական խաչքարերը, այժմ վերածվել է ռազմական հրաձգարանի։ ՙԱվերումը ՙմեծ ավարտն՚ էր Նախիջևանի հայկական անցյալի՚, գրել են երկու հեղինակները։
Մաղաքյանը և Փիքմանը հաղորդել են, որ ՙԳիտության զարգացման ամերիկյան ընկերությունը՚ (AAAS) օգտագործել է հեռակա սքանավորման տեխնոլոգիաներ՝ մշակութային ոչնչացման ուսումնասիրության մեջ։ 2010 թ. նրանց աշխարհատարածքի ուսումնասիրությունը եզրակացրել է, որ ՙարբանյակային տվյալները համապատասխանում են տեղում դիտորդների կողմից ներկայացված զեկույցներին, որոնք հայտնել են Ջուղայի գերեզմանատան արվեստի նմուշների ոչնչացման մասին՚։
ՙԲացարձակ կեղծ և զրպարտող տեղեկություններ... [կեղծված] հայկական լոբբիի կողմից՚, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը հաճախ սպառնում է Հայաստանին և խեղաթյուրում նրա պատմությունը:
Հեղինակները նաև մեջբերում են Նախիջևանի ՙտեղական ինքնակալ՚, նախագահ Ալիևի ազգական Վասիֆ Թալիբովի 2005 թ. դեկտեմբերի 6-ի թիվ 5-03/S հրամանագիրը, որով նա ՙհրամայել է իրականացնել Նախիջևանի հուշարձանների մանրամասն գույքագրում։ Երեք տարի անց հետազոտությունը Թալիբովի համախմբագրությամբ ամփոփվել է ՙՆախիջևանի հուշարձանների հանրագիտարանում՝ անգլերեն և ադրբեջաներեն լեզուներով՚։ 522-էջանոց ՙՀանրագիտարանից՚ բացակայում են 89 միջնադարյան եկեղեցիները, 5440 նրբազարդ խաչքարերը և 22700 գերեզմանաքարերը, որոնք [հետազոտող Արգամ] Այվազյանը մանրակրկիտ փաստագրել էր։ Շատ քիչ ծանոթագրություններ կան ներկայումս այդ շրջանում գոյություն չունեցող հայկական քրիստոնեական համայնքների մասին, ինչպես առաքելական, այնպես էլ կաթոլիկ։ Այնուամենայնիվ, պաշտոնական ադրբեջանական հրատարակության նախաբանում ՙհայերը՚ հստակորեն բացահայտվում են որպես թիվ 5-03/S հրամանագրի պատճառ. ՙԴրանից հետո 2005 թ. դեկտեմբերի 6-ին որոշում ընդունվեց… յուրաքանչյուր հուշարձանի համար անձնագիր տրվեց… Հայերը մեր հանդեպ թշնամանք են ցուցաբերում, ոչ միայն անարդարացիորեն հողային պահանջներ ունենալով Նախիջևանից, այլ նաև մեր պատմական հուշարձաններից՝ միջազգային հանրությանը տալով կողմնակալ տեղեկատվություն։ Կատարված հետազոտությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Նախիջևանը պատկանում է Ադրբեջանի թուրքերին…՚։
Ցանկացած ադրբեջանցի, որը համարձակվում է հանդես գալ ի պաշտպանություն հայերի, նույնպես ենթարկվում է հարձակման որպես Ադրբեջանի թշնամի: Խիզախ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին շատ թանկ վճարեց՝ պատմելով ճշմարտությունը հայկական հուշարձանների ոչնչացման մասին իր հայրենի Ագուլիս քաղաքում (այժմ՝ Այլիս)։ Հայտնի վիպասանը զայրացած էր, որ Ադրբեջանի կառավարությունը ոչնչացնում է հայկական եկեղեցիները: Իր ՙՔարե երազներ՚ վեպում, գլխավոր հերոսը Ագուլիսի մտավորականն է, որը հիշատակում է մինչև 1990-ականները գոյատևած 12 միջնադարյան եկեղեցիներից ութը և պաշտպանում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած հակահայկական կոտորածների զոհին։ Նախագահ Ալիևը վերացրեց նրա թոշակը և զրկեց ՙԺողովրդական գրող՚ կոչումից։ Նրա գրվածքները հանվեցին դպրոցական ուսումնական ծրագրերից, գրքերը հրապարակավ այրեցին, իսկ նրա ընտանիքի անդամները հեռացվեցին աշխատանքից։ Նա փաստացի տնային կալանքի տակ էր գտնվում իր վեպի հրապարակումից հետո։ Այլիսլին բողոքել է Ագուլիսում հայկական եկեղեցիների ոչնչացման դեմ և հրաժարվել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորի մանդատից։ 1997 թ. նա անվախորեն հեռագիր ուղարկեց նախագահ Ալիևին՝ հայկական եկեղեցիների ոչնչացումն անվանելով ՙվանդալիզմի գործողություն՝ իրականացված զինված ուժերի ներգրավմամբ և հակատանկային արկերի կիրառմամբ՚։
Երկու հեղինակները զրուցել են ռուս լրագրող Շուրա Բուրտինի հետ, որը Այլիսլիի հետ հարցազրույց ունենալուց հետո մեկնել էր Նախիջևան և հայտնել, որ չի տեսել ՙտարածքի փառահեղ անցյալի հետքերը՚: Բուրտինը եզրափակել է՝ ՙՆույնիսկ ՙԻսլամական պետությունը՚ չէր կարող նման ծանր հանցագործություն կատարել մարդկության դեմ՚։
Հեղինակները հայտնում են, որ Այլիսլին 2018 թ. իր վավերագրական ՙՀրաժեշտ՚ գրության մեջ պնդել է, որ ՙքանդված եկեղեցիներից մեկի տեղում հինգ տարի առաջ կառուցված մզկիթը տեղացիների կողմից բոյկոտի է ենթարկվել, քանի որ ՙԱյլիսում բոլորը գիտեն, որ եկեղեցու տեղում կառուցված մզկիթում հնչած աղոթքները չեն հասնում Ալլահի ականջին՚։
Նախիջևանի բնակիչ Արգամ Այվազյանին, որը տասնամյակներ շարունակ լուսանկարել է տեղի հայկական հուշարձանները մինչև դրանց ոչնչացումը, Մաղաքյանն ու Փիքմանը մեջբերում են որպես աշխարհի լռությունը դատապարտողի. ՙՆախիջևանի հայկական անցյալի ոչնչացումը նավթով հարուստ Ադրբեջանի կողմից նրան ավելի վատն է դարձնում, քան ՙԻսլամական պետությանը՚, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Արևմտյան երկրների մեծ մասը չտեսնելու են տալիս՚։ ՙԻսլամական պետության՚ կողմից քանդված կառույցները, ինչպես Պալմիրան, կարող են վերականգնել, պնդում է Այվազյանը, սակայն ՙայն ամենը, ինչ մնացել է Նախիջևանի հայկական եկեղեցիներից և խաչքարերից, որոնք գոյատևել էին երկրաշարժերից, խալիֆներից, Թամեռլանից և Ստալինից հետո՝ իմ լուսանկարներն են՚։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 08 Mar 2019 11:39:55 +0000
ՊԵՏԱՐԽԻՎ. ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26217-2019-03-08-11-34-53 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26217-2019-03-08-11-34-53 Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Արխիվային փաստաթղթերի կարևորությունը՝ որպես արժանահավատ տեղեկատվության աղբյուր, ընդունվում է բոլորի կողմից: Այն պատմության բոլոր ոլորտների վավերագիրն է, համամարդկային հիշողության պահոցը: Դրանց կարևորությունն էլ ավելի է մեծանում տեղեկատվական մեր դարում, քանի որ փաստաթղթերի թվայնացման շնորհիվ այն տարբեր նպատակների համար մատչելի է դառնում քաղաքագետների, գիտնականների… և քաղաքացիների համար:

Արխիվային գործը կարևորվում է նաև մեր երկրում, շեշտում է կառույցի տնօրեն Լեռնիկ Հակոբյանը, բայց եղած խնդիրների լուծումը բոլորիս քաջածանոթ սուղ ֆինանսների պատճառով դանդաղում է, ինչը հղի է որոշ փաստաթղթերի կորուստներով: ՙՄեր արխիվի ֆոնդերում պահվում են միայն փաստաթղթեր, որոնց պահպանման համար չունենք անգամ նվազագույն պայմաններ: Այն ընդհանրապես չի ջեռուցվում, այսինքն՝ ամռանը և ձմռանը ունենում ենք ջերմաստիճանի անկումներ, ինչը կարճացնում է փաստաթղթերի պահպանման ժամկետը՚,-ընդգծում է տնօրենը:
ԱՀ պետարխիվի գործառույթները սահմանափակ են՝ այն զբաղվում է պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող փաստաթղթերի հայթայթմամբ, մշակմամբ, ֆոնդերի համալրմամբ, ինչպես նաև սպասարկում է բնակչության պահանջները: Պետական գերատեսչությունների հետ աշխատանքներն իրականացվում են սահմանված կարգով, համաձայն ԱՀ ՙԱրխիվային գործի մասին՚ օրենքի: Այդ գործառույթը դրված է Համալրման, փորձագիտական արժեքավորման և գիտատեխնիկական մշակման բաժնի վրա, որը մշտական կապի մեջ է գտնվում պետական հիմնարկների հետ, նամակներով ծանուցում է իրենց գործը թերի կատարող հիմնարկներին: Այդ բաժինը նաև փաստաթղթերը ենթարկում է գիտատեխնիկական մշակման, այսինքն՝ առանձնացնում է պահպանման ենթակա փաստաթղթերը (տարբեր փաստաթղթեր, ըստ իրենց նշանակության, ունենում են տարբեր պահպանման ժամկետներ՝ 5 տարուց մինչև 50 և 100 տարի, և մշտական), նոր ֆոնդեր, փաստաթղթերի ցուցակներ է կազմում և այլն: Ըստ տնօրենի՝ այսօր փաստաթղթերի փոխանցման գործընթացը որոշակիորեն կարգավորվել է՝ ի տարբերություն հետպատերազմյան տարիների:
Սակայն, ի զարմանս ինձ, պարզվեց, որ արխիվը չի համագործակցում մասնավոր կառույցների հետ, այսինքն` պատմությանը չի հասնի Արցախի զարգացման մի մեծ շերտ, ինչպես և մասնավոր կառույցներում աշխատողները տարիներ հետո չեն կարող ունենալ պահանջված փաստաթղթերը:
Տնօրենի տեղեկատվությամբ` պետությունը ֆինանսավորում է միայն աշխատավարձի ֆոնդը: Ըստ Լ. Հակոբյանի` տարբեր հարցերով զգալի օգնություն է ցուցաբերում ՀՀ պետարխիվը, որի հետ ակտիվ համագործակցում են. լինի դա ֆոնդերի համալրման, թե մասնագետների կատարելագործման հարցերով, ինչի համար աշխատակիցները հաճախ գործուղվում են ՀՀ պետարխիվ: Բազմաթիվ փաստաթղթերի պատճեններ՝ կապված Արցախի հետ, տրամադրվել է ԱՀ պետարխիվին, որոշները` արդեն թվայնացված ձևով: ՀՀ պետարխիվը` օգտվելով ունեցած հնարավորություններից և համագործակցելով այլ երկրների արխիվների հետ, համալրում է ֆոնդերը Հայաստանի և Արցախի վերաբերյալ փաստաթղթերով: Արցախի վերաբերյալ մասն անհատույց տրամադրվում է Արցախի արխիվին` լինի դա փաստաթղթերի տեսքով, թե` էլեկտրոնային: Շատ նյութեր քաղվում են ՌԴ արխիվներից: Փաստաթղթեր կան նաև Վրաստանի, Պարսկաստանի, Թուրքիայի արխիվներից: Արցախի վերաբերյալ տրամադրած նյութերից մեկը` որպես հակամարտության խնդրին առնչվող փաստաթուղթ, տնօրենը օրինակ բերեց 1607թ. Շահ Աբաս 1-ի հրովարտակը, որում գրված է, որ նա հաստատում է մելիքի ժառանգությունը Քաշաթաղի շրջանում, ինչը վկայում է, որ այդ շրջանը երբեք վիճարկելի չի եղել:
ՀՀ պետարխիվը ցուցաբերում է նաև նյութական օգնություն. ՙՎերջին 2 տարվա ընթացքում պարոն Վիրաբյանի օգնության շնորհիվ կարողացել ենք բարելավել մեր աշխատանքային պայմանները, փոխվել են շենքի պատուհանները, դռները, ձեռք է բերվել որոշակի գույք: Խոստացվել է նաև այս տարվա ընթացքում վերանորոգել բոլոր աշխատանքային սենյակները, սանհանգույցը և այլն: Համոզված եմ` դա շարունակական բնույթ կկրի՚, ասում է Լ. Հակոբյանը: Ըստ նրա` բոլոր շրջաններում, բացի Քարվաճառի, գործում են պետարխիվի ներկայացուցչություններ՝ մեկական աշխատակցով: Գործում է լոկալ կապ, ինչը թույլ է տալիս արագ լուծել ծագած խնդիրները: Շրջաններում առկա արխիվային ֆոնդերի շնորհիվ տեղի բնակչությունն սպասարկվում է տեղում:
Թվայնացման գործում առաջխաղացումները և խնդիրները ներկայացրեց Տեղեկատու-որոնողական և ավտոմատացված տեխնոլոգիաների ներդրման բաժնի պատասխանատու Արմեն Ղուկասյանը: Ըստ նրա, 10 տարի է, ինչ սկսված է արխիվային փաստաթղթերի հիմնական ֆոնդերի (մշտական պահպանման փաստաթղթեր) թվայնացման գործընթացը: Գործն սկսել էին` ունենալով միայն մեկ համակարգիչ: Տարիների ընթացքում պետարխիվը համալրվել է 15 համակարգչով, որից 5-ը ծառայում է բաժնի աշխատանքներին: Բաժինների միջև գործում է լոկալ կապ: Այդ 10 տարիների ընթացքում թվայնացվել է հիմնական ֆոնդերի մոտ 10 տոկոսը: Ավարտված է ՙՂարմետաքսկոմբինատի՚, Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայի, էլեկտրատեխնիկական, կոնդենսատորների գործարանների կադրերի բաժինների հրամանների ու աշխատակիցների անձնական գործերի թվայնացումը: Ընթացքում է և արդեն 70 տոկոսով արված է Ստեփանակերտի քաղաքապետարանի որոշումների ու կից նյութերի թվայնացումը: Տվյալների բազայի ստեղծումը նպաստում է փաստաթղթերի պահպանման ժամկետների երկարաձգմանը, արագացնում է որոնման գործընթացը: Սակայն կարևոր այդ գործը շատ դանդաղ է ընթանում, քանի որ չկան ժամանակակից սարքավորումներ: ՙՄինչ այսօր օգտվում ենք 10 տարի առաջ մեզ տրամադրած փոքր չափերի սկաներով, պատճենահանման սարքով, որոնցով անհնար է աշխատել Ա3 չափերի փաստաթղթերի հետ: Այսօր գոյություն ունեն սկաներներ, որոնք ավտոմատ կերպով թերթում են կազմած փաստաթղթերը և տվյալները մտցնում համակարգիչ: Եթե արդիականացվի համապատասխան տեխնիկան, հիմնական ֆոնդերի փաստաթղթերը կարելի է թվայնացնել 2 տարում, իսկ այսօրվա պայմաններում այդ գործը կտևի մոտ 30 տարի, ինչն, իմ կարծիքով, անընդունելի տարբերակ է՚,-շեշտում է Ա. Ղուկասյանը, հավելելով, որ չունեն նաև համապատասխան ծրագրային ապահովում: Աշխատանքը արվում է պարզունակ ձևով, ինչը նույնպես դանդաղեցնում է թվայնացման գործընթացը: Նա կարևորում է նաև կայքէջի բացումը, ինչը թույլ կտա արագ արձագանքել տեղի ունեցած հարցումներին, ինչն այսօր կատարվում է փոստի միջոցով:
Պետարխիվն ունի 2 մեծ ու 1 փոքր արխիվադարան: Փոխտնօրեն Անահիտ Գրիգորյանը նշեց արխիվադարանների անմխիթար վիճակը. այստեղ ևս նախատեսված է ունենալ ջերմախոնավային, օդափոխիչ, ախտահանման սարքեր, որոնք երկարաձգում են փաստաթղթերի պահպանման ժամկետները: Տիկին Անահիտը զգուշացնում է բոլոր հիմնարկների պատասխանատուներին, որ արխիվացման ենթակա փաստաթղթերը փոխանցեն արխիվ, որպեսզի չտուժեն համաքաղաքացիները, քանի որ աչքի առաջ ունեն բազում նման օրինակներ:
Վերջում տնօրենն անդրադարձավ այս տարվա նախատեսված ծրագրին՝ կապված փոքրիկ գրադարանի ստեղծման հետ: Գրադարանը գոյացել է նվիրատվություններից, հիմնականում՝ ՀՀ պետարխիվի հրատարակչական ֆոնդից: Որոշ քաղաքական, պատմական գրքեր էլ գնվել են ԱՀ պետարխիվի կողմից:

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 08 Mar 2019 11:33:58 +0000
ՙԿՅԱՆՔՆ ԸՆԿԱԼՈՒՄ ԵՄ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՐԵՆ՚ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26216-2019-03-08-11-21-37 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26216-2019-03-08-11-21-37 ՙԿՅԱՆՔՆ ԸՆԿԱԼՈՒՄ ԵՄ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՐԵՆ՚
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 Սոկրատ Խանյան։ Բանաստեղծ, գիտնական, դասախոս։ Ծնվել է Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում։ Ավարտել է հարևան Ուղտաձորի միջնակարգը, 1953-ին Բաքվի պետական մանկավարժականի հայոց լեզվի և գրականության բաժինը։ Աշխատել է Բաքվի ՙԿոմունիստ՚ (հայերեն) թերթի խմբագրությունում։ Երևանի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզ, ապա դոկտորական ատենախոսություն։ 20 բանաստեղծական ժողովածուների և 22 գրականագիտական ուսումնասիրությունների հեղինակ է։ 2009-2011թթ. հրատարակվել է նրա 10-հատորյակը։ Գրական, մանկավարժական և հասարակական աշխատանքի համար պարգևատրվել է մեդալներով, շքանշաններով։ Ճանաչված դեմք է Արցախի, Հայաստանի և Սփյուռքի մշակութային գործիչների լայն շրջանակներում։ 

Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ Սոկրատ ԽԱՆՅԱՆԻ հետ։

-Ձեր բազմազբաղ առօրյայում, համակողմանի գործունեության մեջ ի՞նչ տեղ է գրավում բանաստեղծությունը։
-Բանաստեղծություն գրելը աստվածանվեր իմ շնորհն է, իմ արյան կանչը, իմ էությունը։ Կյանքն ընկալում եմ բանաստեղծորեն. եթե չգրեմ, շնչահեղձ կլինեմ։ Իսկ եթե ճշմարիտ բանաստեղծ ես, ժողովրդիդ ճակատագրի հետ առնչված կարևոր երևույթներին չես կարող չմասնակցել, այն էլ մի այնպիսի երկրում, ինչպիսին մեր դրախտային Արցախն է։ Ուստի պետք է հասցնել այն ամենը, ինչով պայմանավորված է և՜ քո անձնական արդյունավետ գործունեությունը, և՜ քո մայր ժողովրդի առաջընթացն ու անվտանգությունը։
- Սոկրատ Աղալարի, Դուք թևակոխել եք իններորդ տասնամյակը: Բանաստեղծություն գրելը, կարծես թե, ավելի ջահել տարիքի ՙզբաղմունք է՚: Այսօ՞ր էլ ծնվում են բանաստեղծություններ։
- Աշխարհի բոլոր դասական գրողներն ասել են` եթե ստեղծագործողն առողջ է մարմնով ու հոգով, գնալով ավելի է հասունանում պատկերավոր մտածողությունը, ու գրիչն էլ դառնում է բեղմնավոր։ Այդ են վկայում Շեքսպիրն ու Հյուգոն, Տոլստոյն ու Շիրվանզադեն, Իսահակյանն ու Դեմիրճյանը։ Ափսոս, Պ. Սևակը կյանքից հեռացավ երիտասարդ հասակում։ Ապրեր` հրաշքներ կգործեր… Մեր Արցախի գրական ընտանիքում 50-ից հետո հավերժական գործեր ստեղծեցին Գ. Գաբրիելյանն ու Հ. Բեգլարյանը, բարձրարժեք գործեր են ստեղծում 70-ամյա Վ. Հակոբյանն ու 80-ամյա Մ. Հովհաննիսյանը։ Անունները կարելի է ավելացնել։ Այնպես որ, ամեն ինչ կախված է առողջությունից։ Հիմա ավելի հասուն երգեր եմ գրում, քան 40-50 տարի առաջ։
- Ձեր բանաստեղծության ներշնչանքի աղբյուրը։
- Հայրենասիրական երգերիս ներշնչանքն իմ Արցախն է, հայրենի իմ գյուղը, պապենական իմ դարավոր օջախը` իմ որդիների ու թոռների, ծոռների ապագան։ Բնապաշտական իմ երգերի փունջը մեր դրախտային արցախյան բնությունն է, սիրային երգերիս աղբյուրը մեր թխաչյա հայուհիներն են, կոնկրետ` մեր ազգային կյանքը։ Ու եթե լավ ես գրում, քո պոեզիան ստանում է համամարդկային բնույթ։
- Հնացած չէ՞, արդյոք, դասական բանաստեղծական ձևով գրելը։
- Իհակե` ոչ։ Կարևորը բանաստեղծության գաղափարահուզական երանգների ապահովումն է։ Չմոռանանք, որ Պ. Սևակն ու Հ. Սահյանն արարել են ազատ և դասական բանաստեղծության ձևերով։ Կարևորն ասելիքի պատկերային համակարգն է։ Այսօր աշխարհում ճանաչված բանաստեղծները ստեղծագործում են վերլիբրի և դասական ձևերով` հասնելով իրենց նպատակին։
- Ո՞րն եք համարում Ձեր լավագույն բանաստեղծությունը։
-Դժվար հարց եք տալիս։ Ծնողի համար իր բոլոր զավակներն էլ լավն են։ Ամեն դեպքում նշեմ, որ ընթերցողների մեծ մասն անգիր գիտի իմ ՙՍիրտը նուրբ է՚, ՙԱյրող հուշ՚, ՙՏարիներս՚ և այլ բանաստեղծություններ։ Իմ լիրոէպիկական գործերի գլուխգործոցները Եղիշեի անվան մրցանակի արժանացած ՙԱրցախի արծիվը՚ պատմական պոեմն է և ՙՆահատակ լուսո՚ ասքը` նվիրված անմահ Ավոյի սխրանքին։
- Ի՞նչ զարգացումներ ունի Արցախի գրական դաշտը, մասնավորապես` պոեզիան, անկախության շրջանում։
- Գրականության համահայկական դաշտում արցախյան պոեզիան արդեն իր աստղերն ունի։ Հանաք բան չէ` ունենալ Գ. Գաբրիելյան, Վ. Հակոբյան։ Էլ չենք խոսում այն մասին, որ ունենք Հ. Բեգլարյան, Ա. Հովհաննիսյան, Ն. Ավագյան, ապա` Ռ. Եսայան, Ն. Գասպարյան, Հ. Ալեքսանյան, Ա. Արսենի, Ժ. Բեգլարյան, Տ. Սողոմոնյան, Սոնա Համբարձումյան և տաղանդավոր նորերը։ Հպարտանանք նաև մեր արձակագիրներով։ Ընդգծենք Մ. Հովհաննիսյանի, Ա. Ղահրիյանի, Կ. Դանիելյանի, Մ. Ոբնի, Վ. Բաղրյանի, Ն. Ալեքսանյանի, Ս. Սարգսյանի անունները, որոնք իրենց արժանի ներդրումն են բերել արդի հայ արձակի անդաստան։
- Արցախյան գրական դաշտում ոչ մի գիրք չի վրիպում Ձեր ուշադրությունից։ Ինչպե՞ս եք հասցնում։
- Տարիներ առաջ ԱրՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնում որոշեցինք բակալավրիատի ուսումնական պլանում մտցնել ՙԱրցախյան գրականություն՚ առարկան։ Այնուհետև մագիստրատուրայի ուսումնական պլանում իր տեղը գրավեց ՙԳրականության զարգացման միտումներն Արցախում՚ առարկան։ Առարկայի դասավանդումն առաջինն ստանձնեցի ես։ Եվ դասավանդման ընթացքում սկսեցի հրատարակել պատրաստի դասախոսությունները։ Անխտիր կարդում էի մեր գրական ընտանիքի ներկայացուցիչների բոլոր գրքերը։ Ստացվեց լավ գործ։ Հասցրի հրատարակել ՙԱրցախյան պատերազմը և հայ պոեզիան՚, ՙՊոեզիայի զարգացման միտումներն Արցախում՚, ՙԱզգային ճակատագիրը և հայ պոեզիան՚, ՙՄարտնչող գրականություն՚ ուսումնական ձեռնարկները։ Առանձին գրքերով լույս տեսան Վ. Հակոբյանի, Գ. Գաբրիելյանի, Հ. Բեգլարյանի, Ն. Ավագյանի, Ա. Հովհաննիսյանի, Ռ. Եսայանի և մյուս գրչընկերների ստեղծագործությանը նվիրված գրականագիտական աշխատությունները։ Գործընթացը շարունակվում է։ Լավ նպատակը բազմապատկում է աշխատասիրությունը` ընթերցելն ու գրելը դարձնելով հոգևոր սնունդ։
Ակադեմիկոս Հ. Աճառյանին հարցրել են. ՙԱմեն տարի գիրք եք հրատարակում, ինչպե՞ս եք հասցնում։ Նա պատասխանել է, որ տարին 365 օր է։ Եթե ժամանակին կարդաս և օրը մեկ էջ գրես, կստացվի մի գիրք։ Ուրիշ գաղտնիք չկա։
Ինչ վերաբերում է ինձ, անհամեստություն չլինի, եթե ասեմ, որ ես գոհ եմ ինձնից, սիրում եմ կարդալ։ Իսկ եթե գրականագետ ես, չես կարող չգրել ըմբոշխնածդ գրքերի մասին։ Ահա հասցնելու գաղտնիքը։

 

 

Սոկրատ ԽԱՆՅԱՆ


Նոր
բանաստեղծություններ
ՆՎԻՐՈՒՄ
Ե՜վ զինվորդ եղա, և՜ մշակը հողիդ,
Ե՜վ ջրվորդ եղա, և՜ ցոլանքը ցողիդ,
Աչքս դրսում չեղավ, եղա հացիդ տերը,
Լացիդ տերը եղա, լուսաբացիդ տերը։

Թուրդ ձեռքիս եղավ, եղավ խաչդ ձեռքիս,
Ջուրդ շրթիս եղավ, եղավ աջդ գլխիս,
Իմ մոր մայրը եղար` օրհնանքներով բարի,
Իմ հոր հայրը եղար` միշտ թրատող չարին։

Սեգ լեռների շարքում միշտ Մռովդ տեսա,
Խենթ գետերի շարքում տեսա Թարթառը քո,
Բազում լեզուների ակունքներին հասա,
Բայց շուրթերիս վրա հնչեց բարբառը քո։

Պատմությունդ եղավ իմ դպրոցն ու դասը,
Արարումի հևքս հորովելդ եղավ,
Մարտերի մեջ իմ դեմ միշտ գալիս էր տասը,
Հաղթանակիս երգը նորոգվելդ եղավ։

Ես` Առանված որդիդ, երեսս պարզ քո դեմ,
Սիրտս եմ սիրով դրել քո դրախտված ափին,
Մեղք չեմ գործել երբեք,
միակ ՙմեղքս՚ այն է,
Որ իմ ամբողջ կյանքը
ընծայել եմ փառքիդ։

20.08.2013 -08.12.2016

ԽՈՀ
Մեր նահատակ որդիներին
Նրանք երկինք բարձրացան
Հրեշտակի թևերով,
Դարձած լույսի սերմնացան`
Իրենց հատու թրերով։
Նրանք ոչինչ չտարան,
Նվիրեցին ամեն ինչ,
Զարդարեցին ապագան
Անուններով լուսաջինջ։
Անուններով լուսաջինջ
Դարձան մատյան-դասագիրք,
Սահմանապահ մշտարթուն,
Բարձունքների ծաղկուն գիրկ։
Երանի և հազար փառք
Մեր քաջազուն սրբերին,
Որ սրտերով շողառաք
Լույս են տալու աստղերին։
19.04.2016
ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ
ԲԱԿՈՒՄ
Բակում իմ մանկության,
Պատանության բակում
Անտիրության ձեռքն է
Սրտիս դուռը թակում։

Հին բազրիքին հենված,
Մայրս ինձ չի կանչում,
Հորս խրոխտ ձայնը
Այգում էլ չի հնչում։

Դռները չեն խոսում
Ու չեն բացվում թափով,
Ծով կարոտն է հոսում,
Պատշգամբի ափով։

Թաղի մանկանց խաղի
Ճիչերը չեմ լսում,
Գարնան հավքերն են լոկ
Իմ կարոտը կիսում։

Բակում իմ մանկության
Աճեցրել եմ վարդեր,
Մեկ է` անտեր բակում
Ինձ զգում եմ անտեր։
13.05.2016
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ
Մեր հին բակի ծեր թթենի,
Եկել եմ ես` ծերացած,
Թե կարող ես, քո ճյուղերից
Մանկությունս նետիր ցած։
Գնամ նորից մուշ-մուշ քնեմ
Պապիս մազե քուրքի տակ,
Ծերությունս գամ վայելեմ
Քո ծերության շուքի տակ։
08.04.2016
Ի՛ՆՉ ԼԱՎ Է, ՈՐ ԿԱՍ
Սիրտս նորից թպրտաց -
Շողքդ երևաց,
Քար աշխարհից խռոված`
Հոգիս երերաց։
Սերս ծփաց անվրդով,
Արյունս խաղաց,
Տենչերս քո շուրթերին
Ցրվեցին շաղած։
Քո աչքերում ես տեսա
Իմ բախտը անհաս,
Մութը ցրվեց իմ ճամփից,
Ի՛նչ լավ է, որ կաս…
ՊԱՏԿԵՐԴ
Պատկերդ տեսիլքի փոխված,
Քնքշորեն շոյում է հոգիս,
Թվում է, թե սիրտս մտած`
Ինձ հետ ես, ապրում ես կողքիս։

Տեսիլքդ` Աստծո պարգև,
Ժպիտդ` թախիծս վանող -
Ձեռքերդ` կարապի թևեր,
Նազանքդ` իմ հոգին հանող։

Բառերդ` բարության սերմեր,
Աչքերդ` խոստումներ լռին,
Հայացքդ` շողարձակ արև,
Բարևդ` հուսավառ բագին։
Սիրատենչ զրույցդ` հեքիաթ,
Ի՞նչ հեքիաթ, աստղալից մի կյանք,
Երդվելդ` ծփանքը խղճի,
Մերժելդ` պատժելը դահճի։

Բայց էլի պատկերդ լուսե
Ինձ համար երազ է ու սեր,
Այդ մասին կա հնուց մի երգ.
ՙՄեծ սիրուն չեն հասնում երբեք՚։
05.04.2014
ՀՈՒՇ
Ես խաղում էի,
Թռվռում, պարում,
Մորս ժպիտն էր
Հոգուս աշխարհում։
Հետո թամբեցի
Ջահելության ձին,
Ինձ հետ էր մորս
Սերը հրածին։
Արդ կամաց-կամաց
Իմ հուրն է շիջում,
Մորս արցունքն է
Ամպերից իջնում։
24.05.2017
ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ
Մի կողմից` Աստծուց գոհ,
Մի կողմից` կյանքից դժգոհ,
Մերթ թախծոտ, մերթ սիրաբորբ,
Ապրում ենք այսպես…

Մերթ աստղի պոչից բռնած,
Մերթ սիրո կանչից խրտնած,
Մերթ երգի ճամփից քրտնած,
Ապրում ենք այսպես…

Մերթ կարոտ որդու ճամփին`
Հեռավոր ծովի ափին,
Մերթ կարոտ թոռան ծափին,
Ապրում ենք այսպես…

Մերթ անտես հոգի դառած,
Մերթ սրտի թևին թառած,
Մերթ հոգնած, գլուխն առած,
Ապրում ենք այսպես…

Մի կողմից Աստծուց գոհ,
Մի կողմից բախտից դժգոհ,
Մերթ թախծոտ, մերթ սիրաբորբ,
Մարում ենք այսպես…
07.12.2018

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 08 Mar 2019 11:09:18 +0000
ՊԱՏՈՒՀԱՆ ԴԵՊԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽԱՐՀ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26215-2019-03-08-11-08-13 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26215-2019-03-08-11-08-13 Վան ՆՈՎԻԿՈՎ

 Պատուհանները 3-րդ աչքի նման են, որոնցից տեսանելի են հնարավորն ու անհնարինը։ Չնայած աշխարհը որոշակի սահմանաչափումների մեջ երևակելու ընդհանրական գործառույթին՝ պատուհանները միաժամանակ կյանքն ու հնարավորությունների հորիզոնները դիտարկելու, գնահատելու անսահման հնարավորություն են ընձեռում։ Ինչպես եռանկյունու այն աներևույթ անկյունը, որից տեսանելի են բոլոր երեքը։ Մարդկային հնարավորությունների պատուհանները հենց այդ չորրորդ անկյունն են։ Ավելին՝ քան արհեստական ու թվացյալ խորություն պատկերող 3D եռաչափ մոդելավորումն է։


Հիմնական կրթությամբ ու մասնագիտությամբ երաժիշտ, երիտասարդ ձեռներեց Ազատ Ադամայանի գործարար ձգտումները չեն սահմանափակվում միայն այն արդյունքով, որն իր նախասիրությունները գործնականում կյանքի կոչելու և դրանք եկամտի աղբյուր դարձնելու ընթացքում հասցրել է արձանագրել։
Համառ ու հետևողական նախաձեռնողականություն ունի երիտասարդ արցախցին, որը խոստովանենք, խիստ պակասում է, ինչ-որ մեկի մոտ ու ինչ-որ տեղ։
Ազատ Ադամյանը հիմնել է մասնագիտացված զբոսաշրջային ՙՖրիստեպ՚ կազմակերպությունը ժայռամագլցման սիրահարների համար, սեփական բրենդով հագուստի կար ու ձևի արհեստանոց, ՓԱԲ սրճարանը ՝երիտասարդների ազատ ժամանցի համար, զբաղվում է նաև վայրի բնության գրկում վրանային ճամբարի կազմակերպման աշխատանքներով։
Պատուհանի մոտ այս անգամ բացահայտելու ենք արցախցի երիտասարդ ձեռներեցի բազմանկյուն աշխարհն ու բազմազբաղ առօրյան։
-Մասնագիտությամբ երաժիշտ եմ ՝ջութակահար։ Ուսումնարանն ավարտելուց հետո, տարիներ շարունակ աշխատել եմ Ստեփանակերտի պետական կամերային նվագախմբում, հետո տեղափոխվել ալտի բաժին, ի դեպ, անհամեստություն չհնչի` Արցախի առաջատար ալտահարներից եմ։ Աշխատավարձն էլ կբավականացներ Արցախում միջին վիճակագրական, կայուն եկամտի ձգտող երիտասարդին։ Ես, էությամբ, սակայն, խիստ անհամապատասխան եմ, այսպես կոչված, նստակյաց աշխատանքին։
Այդ ստեղծարար եռանդն ինձ մղեց առավել ակտիվ գործունեություն պահանջող բնագավառ՝ գործարար աշխարհ։ Մինչ այդ բացահայտեցի, որ իմ տարերքը լեռներն են։ Շարժումը։ Դժվարությունների դեմ` շարունակական կռիվն ու հաղթահարումը։ Հետաքրքրվում էի լեռնային զբոսաշրջության հնարավորություններով։ Այդ շրջանակներում Երևանում մասնակցեցի նաև դասընթացների։ Արդյունքում՝ ցանկություն առաջացավ հիմնել զբոսաշրջային այնպիսի ակումբ, որտեղ ոչ միայն իմ մտերիմները կընդգրկվեին, այլ բոլոր նրանք, ովքեր բնության մոլի սիրահարներ են։ Հիմնեցի ՙՖրիստեպ՚ էքստրեմալ տուրիզմի և արշավների ակումբը։ Սկզբում համագործակցում էի զբոսաշրջային գործակալությունների հետ։ Հետագայում, երբ արդեն ունեի զբոսաշրջիկների մշտական խումբ, բացի այդ, գործնականում գիտելիքների կատարելագործմանը զուգահեռ հասկացա, որ բարձր մակարդակով լեռնագնացության ու ժայռամագլցման արշավներ կազմակերպելու համար համապատասխան պարագաներ են անհրաժեշտ։ Պահանջվող ֆինանսական միջոցներ ձեռքբերելու համար ստիպված էի երկրորդ աշխատանք գտնել։ Քանի որ Արցախում զբոսաշրջային հիմնական տարեշրջանը մեկնարկում է ամռանը, տարվա մյուս եղանակներին աշխատում էի հյուրանոցներում որպես հյուրընկալ՝ այդպես գումար հայթայթելով մտահղացումս լիարժեք իրագործելու համար։ Ընկերներս օգնեցին մատչելի գներով ժայռամագլցման անհրաժեշտ պարագաներ գնելու հարցում։ Շուրջ մեկ տարի անց ժայռամագլցման համար անհրաժեշտ բոլոր պարագաներն ու սարքավորումներն ունեի։ Ժայռամագլցման համար ամենամոտ և նպաստավոր վայր ընտրեցինք Շուշիի ՙՋդրդուզ՚ կոչվող տեղամասն ու Ասկերանի շրջանի Շոշ գյուղի մոտակայքում գտնվող ժայռուղիները։ Հայաստանից արհեստավարժ մագլցողներ հրավիրեցինք, փորձարկեցինք ու հաջողեցինք։
Երկամյա աշխատանքի արդյունքում արձանագրած հաջողություններն ու արդյունավետությունը հանգեցրին երաժշտական գործունեությունը միառժամակ թողնելու որոշմանը։
Այդ ընթացքում, ընկերվարական հիմունքներով համակարգչային խաղերի ակումբ-սրճարան բացեցինք։ Հետագայում, երբ ընկերներով հավաքվում էինք բավականին սահմանափակ այդ տարածքում՝ մտքեր փոխանակելու, քննարկելու, նոր մտահղացումների, ձեռնարկումների շուրջ, ծնվեց առավել անմիջական հավաքատեղի ունենալու՝ ՓԱԲ սրճարանի բացման միտքը։
Յուրաքանչյուր գործարար մտահղացում, իհարկե, ներդրում է պահանջում, ինչը շատ հաճախ անիրական է դարձնում դրա իրագործումը։ Բայց ոչ զրուցակցիս համար։ Որքան էլ անհավատալի թվա, սրճարանի ստեղծման գործում Ազատի նախնական ներդրումը կազմեց երկու շիշ վիսկի, որն ընկերոջից էր նվեր ստացել։ Մինչ այդ, կրկին ընկերների օգնությամբ, նախագծել և նախապատրաստել էր անհրաժեշտ փայտյա կահույքն ու կահավորումը։ Ի դեպ, բավականին հաջողված ու եկամտաբեր գործ է։
Ազատի կարծիքով, գործարար մտահղացումները չիրագործելը շատ հաճախ պատճառաբանվում է նաև անհրաժեշտ ներդրումների բացակայությամբ.
-Մինչդեռ իմ հաջող փորձը, որը նաև համարձակության արդյունք է, ցույց տվեց, որ առանց ֆինանսական մեծ ներդրումների կամ շրջանառության էլ հնարավոր է հաջող եկամտաբերությամբ գործ ստեղծել,-հավաստիացնում է զրուցակիցս, ով միաժամանակ ժամանցային այդ վայրի և՜ տնօրենն է, և՜ միակ աշխատակիցը։
ՓԱԲ-ի այցելուների մեջ տարվա կտրվածքով քիչ թիվ չեն կազմում նաև զբոսաշրջիկները, որոնց թիվը գնալով աճեց՝ շնորհիվ այն բանի, երբ, ի պատասխան Ազատի պահանջ-նամակի, համացանցային որոնողական համակարգերի համաշխարհային հսկաներից՝ Google ընկերությունն իր զբոսաշրջային քարտեզներում Ազատի ՓԱԲ-ի գտնվելու վայրն արդեն նշում է. ՙՍտեփանակերտ-Հայաստան՚։ (Նախկին՝ Ադրբեջան տեղանշման փոխարեն)։
Հագուստի կարուձևի արտադրամասի հիմնումն էլ իր նախապատմությունն ունի։
- Մի անգամ հագուստ գնելու ժամանակ վաճառողուհուն հարցրի. ՙՈրակյա՞լ է՚։ Առանց վարանելու դրական պատասխանելով՝ որպես բարձր որակի արժեքավոր ու հավաստի փաստարկ, հավելեց նաև դրա թուրքական ծագման հանգամանքը։
Եվ հենց հանդերձարանում էլ զննելով այդ հագուստը, ո՜չ կարվածքի, և ո՜չ էլ կտորի մեջ, բարձր որակի մասով համոզիչ ապացույց չգտա։ Բացի այդ, ինձ տանջում էր այն միտքը, որ, վերջիվերջո, մեր գումարներն ուղղվում են թուրքական բյուջե։ Եվ ով է բացառել, որ դրանք վաղ թե ուշ մեր դեմ զենք գնելու նպատակին չեն ծառայելու։ Այսպես ծնվեց հերթական գործարար մտահղացումս. ունենալ որակյալ, տեղական ու հայրենական հագուստի կարուձևի արտադրամաս։ Ընտանեկան ու ընկերական խորհրդակցությունների դրական արդյունքներն ընդհանրացնելու հաջորդ օրը Երևանում էի։ Նախ գնեցի հաստոցները, ապա համացանցով սկսեցի ուսումնասիրել դերձակագործության ժամանակակից նրբություններն ու առանձնահատկությունները։ Սկզբում գնում էի 2-3 մետր կտոր և ինձ համար վերնաշապիկներ էի ձևում, կարում, որոնց վրա, ի դեպ, արտատպում էի արցախյան խորհրդանիշեր (լոգոներ)։ Հետո, այդ նոր մասնագիտության յուրացման գործում հաջողություն ու առաջընթաց նկատելով, մեծացրեցի կտորեղենի (եգիպտական) ու կար ու ձևի արտադրության ծավալները։ Այսպես ՙԱդամյանս՚ ապրաքանիշով սկսեցինք արցախյան խորհրդանիշներով վերնաշապիկներ ու մանկական բամբակյա հագուստի արտադրությունը։
Երիտասարդ գործարարը համոզված է, որ Արցախում փոքր և միջին գործ սկսելու համար նախապայմաններն առկա են։
Ազատի խոսքով, նման բիզնես հիմնելու և կառուցելու համար կարևոր է տեղական շուկայի պահանջարկն ուսումնասիրելն ու հաշվի առնելը, ժամանակի պահանջներին համահունչ բիզնես- գաղափարի վերածրագրավորումը, ինչպես նաև համարձակ որոշումներից ու նորարարություններից չվախենալը։
-Անձամբ իմ ձեռնարկումների հաջողության գրավականը պայմանավորում եմ նրանով, որ զբաղվում եմ այն գործով, ինչը սեփական մտահղացումների ու ծրագրերի արդյունք է, բնականաբար, նաև՝ սրտամոտ։ Ես պետք է անընդհատ շարժման մեջ լինեմ, նոր նախաձեռնություններով ներկայանամ։ Շարունակում եմ նաև նվագել։ Կարոտում եմ երաժշտությանը։ Հիմա, թեկուզ առիթից առիթ՝ նվագելը կարոտի տուրք է, որի ժամանակ վերերկրային ապրումի պահեր եմ վայելում։ Բայց դե փորձով եմ համոզվել, որ ՙնստակյաց՚ աշխատանքն իմը չէ ...
Արդյո՞ք նյութական միջոցներն են կարևոր մտահղացումների իրագործման համար, թե՞ իրականությանը համապատասխան ծրագրված նպատակները։ Ռուսական ասացվածքում այդ բանաձևումը թարգմանաբար այս կերպ է հնչում. ՙԱչքը տեսնում է, իսկ ձեռքերը՝ իրագործում՚։

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 08 Mar 2019 11:04:02 +0000
ԱՐՑԱԽԻ ՙՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ՚ ՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26214-2019-03-08-11-02-45 http://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26214-2019-03-08-11-02-45 ԱՐՑԱԽԻ ՙՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ՚ ՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ
Ռուսաստանի թանկագի՜ն կանայք,…

Մարտի 8-ը երկրագնդի բոլոր կանայք դիմավորում են խաղաղության ու համերաշխության, երջանիկ կյանքի, մոր և մանկան իրավունքների պաշտպանության ակնկալիքներով: Գարունը զարթոնքի, ներշնչանքի շրջան է, նոր կյանքի սկիզբ, այն մղում է մեզ` կանանց, արարելու և կառուցելու` հանուն մեր երեխաների ապագայի: Նման զգացմունքներն ու հույսերը միավորում են ողջ աշխարհի կանանց, բայց, դժբախտաբար, որոշ անհեռատես քաղաքական գործիչների աշխարհաքաղաքական նկրտումներն աշխարհը հասցնում են աղետի, ու մենք` մայրերս, առավել զգայուն ու ողբերգականորեն ենք ընկալում այս ամենը:
Փոքրիկ, ազատատենչ Արցախի կանայք ահա արդեն երեք տասնամյակ է` զգում են պատերազմի կործանարար էությունը: Այսօր էլ շարունակում ենք զգալ նրա մոտալուտ շունչը: Երկիր մոլորակն անխաղաղ է այսօր, ուստի մենք` Արցախի կանայք, կոչ ենք անում դադարեցրե՜ք պատերազմները: Դադարեցրե՜ք սպառազինության մրցավազքը: Եկե՜ք ապրենք ու զգանք կյանքի բերկրանքը:
Մոլորակի բոլոր մայրերի կոչն է` ՙՈ՜չ պատերազմին՚:
Եվ թո՜ղ Մարտի 8-ը միաբանի մեզ ու մեր բարեկամությունն ավելի ամուր դարձնի: Ջերմորեն ողջունում եմ Համառուսաստանյան ՙԿանանց երկխոսություն՚ քաղաքական կուսակցության բոլոր խաղաղարար նախաձեռնություններն ու սրտանց շնորհավորում Ռուսաստանի բոլոր կանանց: Շնորհավո՜ր ձեր տոնը:

Հասմիկ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Արցախի ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Fri, 08 Mar 2019 10:56:37 +0000