comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Կիրակի, 09 Հունիսի 2019 http://www.artsakhtert.com Sun, 08 Dec 2019 00:56:18 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՀԱԴ­ՐՈՒ­ԹՈՒՄ ՄԵԿ­ՆԱՐ­ԿԵՑ ՙԴԻ­ԶԱ­ԿԻ ԳՈՒՅ­ՆԵՐ՚ ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԵՐ­ՐՈՐԴ ՆԿԱՐ­ՉԱ­ԿԱՆ ՍԻՄ­ՊՈ­ԶԻՈՒ­ՄԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26868-2019-06-10-17-52-40 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26868-2019-06-10-17-52-40 ՀԱԴ­ՐՈՒ­ԹՈՒՄ ՄԵԿ­ՆԱՐ­ԿԵՑ ՙԴԻ­ԶԱ­ԿԻ ԳՈՒՅ­ՆԵՐ՚ ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԵՐ­ՐՈՐԴ ՆԿԱՐ­ՉԱ­ԿԱՆ ՍԻՄ­ՊՈ­ԶԻՈՒ­ՄԸ
Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 

Հու­նի­սի 10-ը Հադ­րու­թում նշա­նա­վոր­վեց ՙԴի­զա­կի գույ­նե­րը՚ խո­րագ­րով մի­ջազ­գա­յին եր­րորդ նկար­չա­կան սիմ­պո­զիու­մի բաց­ման ա­րա­րո­ղու­թյամբ` քա­ղա­քի սիր­ված վայ­րում` Տնջ­րե ծա­ռի տա­րած­քում:

Ինչ­պես տե­ղե­կա­ցանք շրջ­վար­չա­կազ­մի մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան բաժ­նի վա­րիչ Ե­րա­զիկ Հայ­րի­յա­նից` սիմ­պո­զիու­մին մաս­նակ­ցում է 15 նկա­րիչ աշ­խար­հի 8 երկ­րից` Ար­ցա­խից, Հա­յաս­տա­նից, Ռու­սաս­տա­նից, Բե­լա­ռու­սից, Վրաս­տա­նից, Հնդ­կաս­տա­նից, Ուկ­րաի­նա­յից, Լիտ­վա­յից:
Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը, Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի նո­րան­շա­նակ ղե­կա­վար Կա­մո Պետ­րո­սյա­նը, պաշ­տո­նա­տար այլ ան­ձինք, քա­ղա­քի ար­վես­տա­սեր հա­սա­րա­կայ­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ:
Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը ող­ջու­նեց սիմ­պո­զիու­մի մաս­նա­կից­նե­րին, մաղ­թեց նրանց բեղմ­նա­վոր աշ­խա­տանք:
Նա­խորդ սիմ­պո­զիում­նե­րին նկա­րիչ­նե­րը, հա­մա­ձայն կազ­մա­կեր­պիչ­նե­րի մտահ­ղաց­ման, է­տյուդ­նե­րի էին մեկ­նում շր­ջա­նի հե­ռա­վոր և սա­կա­վաբ­նակ վայ­րեր` փոր­ձե­լով ի­րենց ներդ­րումն ու­նե­նալ բնա­կա­վայ­րերն այդ ա­մա­յա­ցու­մից փր­կե­լու գոր­ծում: Այս տա­րի կազ­մա­կեր­պիչ­նե­րը պլա­նա­վո­րել են ժա­մա­նա­կի մի մա­սը կր­կին տրա­մադ­րել է­տյուդ­նե­րին և դրանք անց­կաց­նել Հադ­րու­թում, Տյաք, Տող, Մեր Թա­ղեր գյու­ղե­րում, իսկ մյուս մա­սը նվի­րել զա­նա­զան կոմ­պո­զի­ցիա­նե­րի ստեղծ­մա­նը:
ՙՍիմ­պո­զիու­մի կազ­մա­կերպ­ման նպա­տակն է,- ըն­դգ­ծեց Ե­րա­զիկ Հայ­րի­յա­նը,- եր­կու կարևոր խն­դիր լու­ծել. ինչ­պես հա­յազ­գի, այն­պես էլ օ­տա­րերկ­րյա նկա­րիչ­նե­րին ծա­նո­թաց­նել Դի­զա­կի բնաշ­խար­հին, ոգևո­րել, ի հայտ բե­րել նրանց ստեղ­ծա­գոր­ծա­կան նե­րու­ժը և աշ­խու­ժաց­նել տե­ղի մշա­կու­թա­յին կյան­քը` սիմ­պո­զիու­մի շր­ջա­նակ­նե­րում անց­կաց­նե­լով զա­նա­զան մի­ջո­ցա­ռում­ներ՚: Այս ա­ռու­մով, շեշ­տեց նա, սիմ­պո­զիու­մի շր­ջա­նակ­նե­րում կան­կաց­վեն նաև վար­պե­տու­թյան դա­սեր Հադ­րու­թում գոր­ծող ար­վես­տի դպ­րո­ցի, ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նի գե­ղար­վես­տի բաժ­նի սա­նե­րի հա­մար:
ՙՆկար­չա­կան սիմ­պո­զիումն ա­ռիթ է,- հա­մոզ­ված է Ե. Հայ­րի­յա­նը,- ար­վես­տի շուրջ հա­մախմ­բե­լու Ար­ցա­խի հին ու նոր բա­րե­կամ­նե­րին, ստեղ­ծե­լու ար­վես­տի գոր­ծեր, ո­րոնք կհի­շեց­նեն գե­ղե­ցի­կի ու հոգևո­րի հա­վեր­ժու­թյան մա­սին՚: Ան­հեր­քե­լի է մշա­կույ­թի դե­րը հա­սա­րա­կու­թյան զար­գաց­ման, պե­տա­կա­նա­շի­նու­թյան գոր­ծում, պն­դում է բաժ­նի ղե­կա­վա­րը, քա­նի որ ա­ռանց­քում մարդն ու հա­սա­րա­կու­թյունն են` ի­րենց ներ­դաշ­նակ զար­գաց­ման, բա­րե­կե­ցու­թյան ա­պա­հով­ման և խա­ղա­ղու­թյան ձգ­տու­մով: Այս պարզ ի­մաստ­նու­թյան հս­տակ գի­տակ­ցու­մը և ճիշտ ըն­կա­լու­մը կա­րող են հզոր խթան հան­դի­սա­նալ մեր երկ­րում կա­յու­նու­թյան և խա­ղա­ղու­թյան ամ­րապ­նդ­մա­նը:
Սիմ­պո­զիու­մի այս տար­վա մաս­նա­կից­ներն են` Հո­վիկ Գաս­պա­րյան (Ար­ցա­խի նկա­րիչ­նե­րի միու­թյան նա­խա­գահ, Շու­շի), Սամ­վել Թա­վա­դյան (Ար­ցախ, Ծո­վա­տեղ), Գևորգ Բա­բա­խա­նյան-Ըն­ծա (ՀՀ, Էջ­միա­ծին), Է­թի Ջա­փա­րի­ձե (Վրաս­տան, Թիֆ­լիս), Պա­վել Մուն­տիև (ՌԴ, Սոր­տա­վա­լա), Ար­մի­նե Ա­վա­գի­մյան (Ար­ցախ, Ստե­փա­նա­կերտ), Նի­նա Բոն­դա­րեն­կո (Ուկ­րաի­նա, Կիև), Յու­լյա Ան­տո­նյուկ (Բե­լա­ռուս, Մինսկ), Գո­հար Հա­րու­թյու­նյան (ՀՀ, Էջ­միա­ծին), Պու­նամ Չանդ­րի­կա Տա­գի (Հնդ­կաս­տան, Դե­լի), Յուր­գա Ավ­գուս­տայ­տի­տե (Լիտ­վա, Վիլ­նյուս), Յա­րոս­լավ Բոն­դա­րեն­կո (Ուկ­րաի­նա, Կիև), Սեր­գեյ Խա­չատ­րյան-Սեր­խաչ (ՀՀ, Երևան), Աբ­գար Խա­չատ­րյան (ՀՀ, Երևան), Վա­չա­գան Ա­լո­յան (ՀՀ, Ար­թիկ):
Սիմ­պո­զիու­մի ա­ջա­կից­ներն են ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մը, ՙԱ­րա­րատ՚, ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րամ­նե­րը, ՙՄա­չա­նենց տու­րիզմ և արտ՚ ըն­կե­րու­թյու­նը, ՙԿա­տա­րո՚ գի­նու գոր­ծա­րա­նը, ՙArt PR՚ ըն­կե­րու­թյու­նը: Իսկ լրատ­վա­կան դաշտն ա­պա­հո­վում են Մոսկ­վա­յի ՙԺամ՚ է­լետ­րո­նա­յին ամ­սա­գի­րը, Ար­ցա­խի հան­րա­յին հե­ռուս­տա­ռա­դիոըն­կե­րու­թյու­նը:
Աշ­խա­տան­քա­յին բա­րի օ­րեր մաղ­թենք սիմ­պո­զիու­մի մաս­նա­կից­նե­րին և սպա­սենք նոր հան­դի­պում­նե­րի:
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 10 Jun 2019 17:51:22 +0000
Ո­ԼՈՐՏ, ՈՐ ԿԱ­ՆՈ­ՆԱ­ԿԱՐԳ­ՄԱՆ ԱՆՀ­ՐԱ­ԺԵՇ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ ՈՒ­ՆԻ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26867-2019-06-10-17-49-53 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26867-2019-06-10-17-49-53 Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Դեռևս 1997 թվա­կա­նից ա­մեն տա­րի հու­նի­սի 12-ը նշ­վում է որ­պես Ե­րե­խա­նե­րի հար­կա­դիր աշ­խա­տան­քի դեմ պայ­քա­րի մի­ջազ­գա­յին օր։

Ամ­բողջ աշ­խար­հում տա­րե­կան հա­զա­րա­վոր ե­րե­խա­ներ են են­թարկ­վում շա­հա­գործ­ման և կա­տա­րում ծանր աշ­խա­տանք­ներ։ Օ­րը նշե­լու հիմ­նա­կան նպա­տա­կը նմա­նա­տիպ երևույթ­նե­րի բա­ցա­հայ­տումն ու դրանց լու­ծում տալն է։
Թե­մա­յին հա­մա­հունչ զրու­ցել ենք ՝ Ար­ցա­խի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­տակ ԲԵԳ­ԼԱ­ՐՅԱ­ՆԻ հետ. -Պա­րոն Բեգ­լա­րյան, վեր­ջերս Ազ­գա­յին ժո­ղո­վում կա­ռույ­ցի 2018 թվա­կա­նի գոր­ծու­նեու­թյան, ինչ­պես նաև մար­դու ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի պաշտ­պա­նու­թյան վի­ճա­կի մա­սին տա­րե­կան հա­ղորդ­ման շր­ջա­նա­կում նշե­ցիք, որ անհ­րա­ժեշտ է ըն­դու­նել Ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի մա­սին 1989թ. կոն­վեն­ցիան։ Ի՞նչն ա­ռիթ ծա­ռա­յեց այդ եզ­րա­հանգ­ման հա­մար։ Ի՞նչ է են­թադ­րում և ինչ­պի­սի՞ ի­րա­վունք­ներ է ամ­րագ­րում այդ կոն­վեն­ցիան։
-Ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի մա­սին կոն­վեն­ցիան մի­ջազ­գա­յին հիմ­նա­րար փաս­տա­թուղթ է, որն ամ­րագ­րում է ե­րե­խա­նե­րի հիմ­նա­կան ի­րա­վունք­նե­րը, նե­րա­ռյալ՝ ան­վան ու քա­ղա­քա­ցիու­թյան, ըն­տա­նի­քում ապ­րե­լու, ծնող­նե­րի հետ շփ­վե­լու, կր­թու­թյան, հա­յացք­ներն ա­զա­տո­րեն ար­տա­հայ­տե­լու և մի շարք այլ ի­րա­վունք­ներ։ Հա­տուկ ա­ռիթ չի ե­ղել այդ ա­ռա­ջար­կի հա­մար, սա­կայն ակն­հայտ է, որ պա­հը հա­սու­նա­ցել է՝ հաշ­վի առ­նե­լով և? ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի նկատ­մամբ հա­սա­րա­կու­թյան ա­ճող ու­շադ­րու­թյու­նը, և՜ ԱՀ-ի կող­մից մի­ջազ­գա­յին կոն­վեն­ցիա­նե­րին միա­նա­լու վեր­ջին տա­րի­նե­րի հանձ­նա­ռու­թյու­նը, և՜ ՀՀ-ում այդ ո­լոր­տում մեկ­նար­կած բա­րե­փո­խում­նե­րը։
-Ար­դյո՞ք այդ կոն­վեն­ցիա­յում հատ­կանշ­ված են նաև ե­րե­խա­նե­րի հար­կա­դիր աշ­խա­տան­քը սահ­մա­նա­փա­կող դրույթ­ներ։ Ե­րե­խա­նե­րին կա­րե­լի՞ է աշ­խա­տել ընդ­հան­րա­պես։ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում ի՞նչ օ­րենք­ներ են գոր­ծում ե­րե­խա­նե­րի վար­ձատր­վող և հար­կա­դիր աշ­խա­տան­քի վե­րա­բե­րյալ։
-Ա­յո, ի­հար­կե, հար­կա­դիր աշ­խա­տան­քի ար­գելքն ընդ­հան­րա­պես մար­դու կարևոր ի­րա­վունք­նե­րից է։ Տվյալ կոն­վեն­ցիա­յի 32-րդ հոդ­վածն ամ­րագ­րում է, որ ՙմաս­նա­կից պե­տու­թյուն­նե­րը ճա­նա­չում են ե­րե­խա­յի՝ տն­տե­սա­կան շա­հա­գոր­ծու­մից և այն­պի­սի աշ­խա­տանք կա­տա­րե­լուց պաշտ­պան­վե­լու ի­րա­վուն­քը, ո­րը կա­րող է վտան­գա­վոր լի­նել կամ խո­չըն­դո­տել ե­րե­խա­յի կր­թու­թյա­նը կամ վնա­սել նրա ա­ռող­ջու­թյա­նը և ֆի­զի­կա­կան, մտա­վոր, բա­րո­յա­կան ու սո­ցիա­լա­կան զար­գաց­մա­նը՚։ Դրա­նից բա­ցի, կոն­վեն­ցիան մաս­նա­կից պե­տու­թյուն­նե­րին պար­տա­վո­րեց­նում է սահ­մա­նել աշ­խա­տան­քի ըն­դու­նե­լու նվա­զա­գույն տա­րիք կամ նվա­զա­գույն տա­րիք­ներ, նա­խա­տե­սել աշ­խա­տան­քա­յին ժա­մե­րի և աշ­խա­տան­քի պայ­ման­նե­րի կա­նո­նա­կար­գում և այլն։ Ար­ցա­խում տվյալ ո­լոր­տը կար­գա­վոր­ված է գլ­խա­վո­րա­պես աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քով, իսկ ընդ­հան­րա­պես ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի վե­րա­բե­րյալ գոր­ծում է ՙԵ­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քը և մի շարք այլ ի­րա­վա­կան ակ­տեր։
- Ո՞ր դեպ­քում է ընդ­հան­րա­պես հա­սու­նա­նում ե­րե­խա­նե­րի՝ այս­պես ա­սած աշ­խա­տան­քա­յին շա­հա­գործ­ման պո­տեն­ցիալ վտանգ։
-Վտանգն ա­ռա­ջա­նում է ա­ռա­ջին հեր­թին սո­ցիա­լա­կան ա­նա­պա­հո­վու­թյան պայ­ման­նե­րում, երբ ծնող­նե­րի դրդ­մամբ կամ թողտ­վու­թյամբ ե­րե­խա­նե­րը են­թարկ­վում են աշ­խա­տան­քա­յին շա­հա­գործ­ման։ Ի­հար­կե, նաև աշ­խա­տան­քա­յին շու­կա­յի թույլ կա­յա­ցա­ծու­թյու­նը և պե­տա­կան վե­րահս­կո­ղա­կան մե­խա­նիզմ­նե­րի ան­կա­տա­րու­թյունն են ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի նման խախ­տում­նե­րի հիմք դառ­նում։
-Հնա­րա­վոր է նաև, որ նման խն­դիր ա­ռայժմ չի հա­սու­նա­ցել, այ­դու­հան­դերձ, Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պանն ու­նի՞, ար­դյոք, մշ­տա­դի­տարկ­ման և ներ­գոր­ծու­թյան հա­մա­պա­տաս­խան գոր­ծի­քա­կազմ՝ ե­րե­խա­նե­րի հար­կա­դիր աշ­խա­տան­քի կամ աշ­խա­տան­քա­յին շա­հա­գործ­ման դեպ­քե­րի ա­ռու­մով։
-Ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի մա­սին մի­ջազ­գա­յին կոն­վեն­ցիա­յի ըն­դուն­մամբ Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նին տր­վե­լու է ո­լոր­տի հան­դեպ մշ­տա­դի­տարկ­ման գոր­ծա­ռույթ, ինչ­պես կա­տար­վել է ՀՀ-ում և բազ­մա­թիվ այլ եր­կր­նե­րում։ Ա­մեն դեպ­քում, քա­նի որ դա մար­դու ի­րա­վունք­նե­րի կարևոր ուղ­ղու­թյուն­նե­րից մեկն է, միևնույն է՝ ա­ռանց օ­րեն­քով հա­տուկ ըն­դգ­ծե­լու ՄԻՊ-ը պար­տա­վո­րու­թյուն ու­նի հետևե­լու մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան վի­ճա­կին բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րում։ Իսկ հատ­կա­պես աշ­խա­տան­քա­յին շա­հա­գործ­ման ուղ­ղու­թյամբ ՄԻՊ-ի լիա­զո­րու­թյուն­նե­րը սահ­մա­նա­փակ են, քա­նի որ այդ խախ­տում­նե­րի հիմ­նա­կան աղ­բյու­րը մաս­նա­վոր հատ­վածն է։ Այ­նինչ` ՄԻՊ-ին լիա­զո­րու­թյուն տր­ված չէ հս­կե­լու մաս­նա­վոր հատ­վա­ծում մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան վի­ճա­կը, դա ա­վե­լի շատ պե­տա­կան լիա­զոր մարմ­նի տես­չա­կան գոր­ծա­ռույթ­նե­րի մեջ է մտ­նում։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 10 Jun 2019 17:47:33 +0000
ՙՖԻՆԱՆՍԻՍՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ՚ ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՐՊՀ-ՈՒՄ http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26866-2019-06-10-17-46-27 http://www.artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26866-2019-06-10-17-46-27 ՙՖԻՆԱՆՍԻՍՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ՚ ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՐՊՀ-ՈՒՄ
Զա­րի­նե ՍԱ­ՌԱ­ՋՅԱՆ

 Աշ­խա­տա­շու­կա­յում պա­հանջ­ված մաս­նա­գետ պատ­րաս­տե­լու նպա­տա­կով ԱրՊՀ-ն տար­բեր ձևա­չա­փե­րով հա­մա­գոր­ծակ­ցում է գոր­ծա­տու­նե­րի հետ՝ հաշ­վի առ­նե­լով մաս­նա­գե­տի առջև դր­ված նրանց պա­հանջ­նե­րը։ Այս նպա­տա­կին էր միտ­ված հու­նի­սի 7-ին ԱրՊՀ-ում կազ­մա­կերպ­ված ՙՖի­նան­սիս­տի նկատ­մամբ մաս­նա­գի­տա­կան պա­հանջ­նե­րը ժա­մա­նա­կա­կից աշ­խա­տա­շու­կա­յում՚ թե­մա­յով կլոր սե­ղան-քն­նար­կու­մը, ո­րին ներ­կա էին ԱրՊՀ տն­տե­սա­գի­տու­թյան ֆա­կուլ­տե­տի դա­սա­խոս­ներ, գոր­ծա­տու­ներ, ԱՀ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյան պա­տաս­խա­նա­տու­ներ։

Խո­սե­լով քն­նարկ­ման նպա­տակ­նե­րի մա­սին՝ մի­ջո­ցառ­ման նա­խա­ձեռ­նող, ֆի­նան­սա­հաշ­վա­յին ամ­բիո­նի վա­րիչ, տ.գ.թ., դո­ցենտ Նա­րի­նե Ա­վա­նե­սյա­նը նշել է, որ աշ­խա­տա­շու­կան շատ ա­րագ է փոխ­վում, նրա հետ՝ բիզ­նե­սը, ուս­տի փոխ­վում են նաև բու­հե­րի կող­մից թո­ղարկ­վող շր­ջա­նա­վարտ­նե­րի նկատ­մամբ պա­հանջ­նե­րը։
ՙՄիայն ԱրՊՀ և ի­րա­կան տն­տե­սու­թյուն գոր­ծակ­ցու­թյան, միաս­նա­կան ջան­քե­րի շնոր­հիվ կա­րե­լի է ա­պա­հո­վել ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում ո­րա­կյալ մաս­նա­գետ­ներ պատ­րաս­տե­լու անհ­րաժ­շետ պայ­ման­ներ՚,-ա­սել է Ն. Ա­վա­նե­սյա­նը՝ կարևո­րե­լով ֆի­նան­սա­հաշ­վա­յին ամ­բիոն և գոր­ծա­տու կա­ռու­ցո­ղա­կան ու ար­դյու­նա­վետ փոխ­գոր­ծակ­ցու­թյու­նը։
Տն­տե­սա­գի­տու­թյան ֆա­կուլ­տե­տի դե­կան Ռ. Ման­գա­սա­րյա­նը, ող­ջու­նե­լով հյու­րե­րին և շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­լով քն­նարկ­ման կազ­մա­կեր­պիչ­նե­րին ու մաս­նա­կից­նե­րին, ներ­կա­յաց­րել է ռազ­մա­վա­րա­կան պլա­նով ամ­րագր­ված ֆա­կուլ­տե­տի ա­ռա­քե­լու­թյու­նը, ըստ ո­րի շեշ­տադր­վում է ոչ միայն ու­սա­նո­ղա­կենտ­րոն ու­սու­ցու­մը, այլ նաև ո­րա­կյալ մաս­նա­գետ­նե­րի թո­ղար­կու­մը։ Ըստ նրա՝ ու­սում­նա­կան ծրագ­րե­րը վերջ­նա­կան ձևա­վոր­վե­լու են՝ հաշ­վի առ­նե­լով մաս­նա­գետ­նե­րի նկատ­մամբ ու­նե­ցած գոր­ծա­տու­նե­րի պա­հանջ­նե­րը։
Խո­սե­լով ժա­մա­նա­կա­կից մաս­նա­գե­տի առջև դր­ված պա­հանջ­նե­րից՝ ԱՀ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րի տե­ղա­կալ Նո­րայր Ա­վա­նե­սյա­նը կարևո­րել է տե­սա­կան և գործ­նա­կան գի­տե­լիք­նե­րին տի­րա­պե­տե­լը, ո­րո­շա­կի ի­րա­վի­ճակ­նե­րում ա­րագ և ճիշտ կողմ­նո­րոշ­վե­լը, ստեղ­ծա­գործ միտք ու­նե­նա­լը, տվյալ ո­լոր­տի ի­րա­վա­կան ակ­տե­րին, իր մաս­նա­գի­տու­թյան մի­ջազ­գա­յին փոր­ձին ո­րո­շա­կի ա­ռու­մով տե­ղյակ լի­նե­լը, հա­մա­կարգ­չա­յին, է­լեկտ­րո­նա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գե­րին տի­րա­պե­տե­լը։
Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մի գլ­խա­վոր տնօ­րե­նի տե­ղա­կալ Մհեր Մխի­թա­րյա­նը կարևո­րել է ու­սա­նող­նե­րի մոտ գործ­նա­կան հմ­տու­թյուն­նե­րի զար­գաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը և նշել, որ փոր­ձու­սու­ցու­մը նպա­տա­կա­յին ու ար­դյու­նա­վետ կազ­մա­կեր­պե­լը կն­պաս­տի դրան։
ՙՖի­դես հի­փո­թե­քա­յին ըն­կե­րու­թյուն՚ ՈՒՎԿ ՓԲԸ գոր­ծա­դիր տնօ­րեն Նվեր Ա­զա­տյա­նը կարևո­րել է ո­լոր­տի օ­րեն­սդ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի ու նո­րա­րա­րու­թյուն­նե­րի նե­րա­ռու­մը դա­սըն­թա­ցում և դա­սա­խո­սու­թյուն­նե­րի մի­ջո­ցով պար­բե­րա­բար ու­սա­նող­նե­րին ի­րա­զե­կե­լը, որ­պես­զի շր­ջա­նա­վար­տը հնա­րա­վո­րինս տե­ղյակ լի­նի ո­լոր­տի օ­րեն­սդ­րա­կան դաշ­տին։
Ամ­փո­փե­լով քն­նարկ­ման ար­դյունք­նե­րը՝ մաս­նա­կից­նե­րը կարևո­րել են նման ձևա­չա­փով հան­դի­պում­նե­րը պար­բե­րա­կան դարձ­նե­լը, իսկ գոր­ծա­տու­նե­րը գո­հու­նա­կու­թյուն են հայտ­նել ԱրՊՀ շր­ջա­նա­վարտ­նե­րի մաս­նա­գի­տա­կան պատ­րաստ­վա­ծու­թյու­նից։

;

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 10 Jun 2019 17:44:54 +0000
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26865-2019-06-10-17-43-40 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26865-2019-06-10-17-43-40 ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

ք. Բեր­ձոր

Մա­յի­սի սկզ­բից Քա­շա­թա­ղի շր­ջա­նի կարևոր ճա­նա­պարհ­նե­րը բա­րե­կարգ­վում են: Այն ի­րա­կա­նաց­վում է ՙՔա­շա­թա­ղի ջրա­մա­տա­կա­րա­րում՚ ՓԲԸ-ի կող­մից, ո­րը մաս­նա­գի­տա­ցել է նաև այդ գոր­ծում։

Այս օ­րե­րին ըն­կե­րու­թյան տեխ­նի­կա­կան մի­ջոց­ներն աշ­խա­տում են ե­րեք ճա­նա­պար­հի վրա։ Մո­շա­թա­ղի գյու­ղա­կան հա­մայն­քի Հե­րիկ և Բեր­դիկ գյու­ղերն ի­րար կա­պող մոտ 5կմ հատ­վա­ծում աշ­խա­տանք­ներն ա­վարտ­վել էին ան­ցյալ տար­վա վեր­ջին, իսկ Բեր­դիկ-Մո­շա­թաղ մոտ 4կմ հատ­վա­ծը՝ գար­նան սկզ­բին։ Այժմ ճա­նա­պար­հի բա­րե­կար­գումն ըն­թա­նում է Մո­շա­թաղ-Ա­ղավ­նո մոտ 30կմ հատ­վա­ծի վրա։ Շր­ջա­նի հա­րա­վա­յին թևի Բեր­ձոր-Իշ­խա­նա­ձոր մոտ 60կմ հատ­վա­ծի վրա աշ­խա­տում են 1-ա­կան մղան և հար­թեց­նող մե­քե­նա, 3 բեռ­նա­տար։ Ար­դե մոտ 20կմ հատ­ված բա­րե­կարգ­վել է։ Մի քա­նի օր է, ինչ սկս­վել է Խն­ձո­րեսկ-Ո­րո­տան ճա­նա­պար­հի հիմ­նա­նո­րո­գու­մը։ Մեկ-եր­կու շա­բաթ հե­տո կսկս­վի հա­ցա­հա­տի­կի բեր­քա­հա­վա­քը, իսկ մե­քե­նա­նե­րի մեծ մասն անց­նե­լու է այս ճա­նա­պար­հով։ Հիմ­նա­նո­րոգ­վում է նաև Կով­սա­կան-Կա­պան ճա­նա­պար­հի ո­րո­շա­կի հատ­ված՝ Ող­ջի գե­տի հով­տում։ Ճա­նա­պար­հա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վում են։
ՙՔա­շա­թա­ղի ջրա­մա­տա­կա­րա­րում՚ ՓԲԸ գլ­խա­վոր ճար­տա­րա­գետ Կա­րեն Դա­նիե­լյա­նը նշեց՝ սկզբ­նա­կան շր­ջա­նում կա­տար­վում է ճա­նա­պար­հի պաս­տա­ռի հար­թե­ցում՝ նոր նյու­թի (ա­վազ-խիճ, հող) ա­վե­լաց­մամբ։ Լուծ­վում է նաև ջրա­հե­ռաց­ման խն­դի­րը։ Բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րը կա­տար­վում են պետ­բյու­ջեից հատ­կա­ցում­նե­րով։ Նա­խա­տե­սված է հե­տա­գա­յում բա­րե­կար­գել նաև Ներ­քին Սուս-Գան­ձա նախ­կին ճա­նա­պար­հը, որն այժմ չի գոր­ծում։ Ըն­թաց­քում բա­րե­կարգ­վում են նաև ներ­հա­մայն­քա­յին ո­րոշ ճա­նա­պար­հա­հատ­ված­ներ։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 10 Jun 2019 17:41:49 +0000
ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՎԵԼՈՒ ԵՆ ԽՄԵԼՈՒ ՋՐՈՎ http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26864-2019-06-10-17-40-00 http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26864-2019-06-10-17-40-00 Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

ք. Քար­վա­ճառ

Շրջ­կենտ­րո­նը ջրով ա­պա­հո­վող նոր գի­ծը, որ շա­հա­գործ­ման է հան­ձն­վել մի քա­նի տա­րի ա­ռաջ ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով, վայր­կյա­նում ա­պա­հո­վում է 6 լիտր ջրի հոսք։ Այս քա­նա­կու­թյու­նը չի բա­վա­կա­նաց­նում քա­ղա­քի բնա­կիչ­նե­րին։
ՙՄեր բնա­կիչ­նե­րը ծո­րակ­ներ փա­կե­լու մշա­կույթ չու­նեն, ուս­տի, որ­քան էլ մեծ լի­նի ջրի հոս­քը, այ­նուա­մե­նայ­նիվ, չի բա­վա­կա­նաց­նե­լու։ Այժմ ստիպ­ված ենք ջրագ­ծին միաց­նել նաև գե­տից հո­սող ջու­րը՝ բա­վա­րար քա­նա­կու­թյուն ա­պա­հո­վե­լու հա­մար, մա­նա­վանդ որ սկս­վում է ո­ռոգ­ման շր­ջա­նը։ Հի­մա անձրևնե­րի սե­զոն է, և գե­տը պղ­տոր­վում է։ Քա­նի որ դեռևս մաքր­ման հա­մա­կարգ չկա, այս օ­րե­րին բնա­կիչ­նե­րին հաս­նող ջու­րը կա­րող է պղ­տոր լի­նել՚,-մեզ հետ զրույ­ցում տե­ղե­կաց­րեց շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նը։
Այս խնդ­րին լու­ծում տա­լու հա­մար ու­ղի­ներ են փնտր­վում։
ՙՇր­ջա­նի Ծար հա­մայն­քում պե­տա­կան մի­ջոց­նե­րով ներ­քին ջրագ­ծի ցանց է անց­կաց­վե­լու։ Նա­խա­հա­շիվն ար­դեն կա: Պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ու­նենք Ծար հա­մայն­քի հա­մար ա­կուն­քից ջուր բե­րե­լիս մեկ այլ հա­վե­լյալ խո­ղո­վա­կով ջուր բե­րել նաև Քար­վա­ճա­ռի հա­մար՚,-նշեց մեր զրու­ցա­կի­ցը։
Քա­նի որ նոր ջրա­գի­ծը փոքր տրա­մա­չա­փի պատ­ճա­ռով չի կա­րող անհ­րա­ժեշտ ծա­վա­լի ջուր ա­պա­հո­վել, այս տա­րի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ կվե­րա­նո­րոգ­վի հին ջրա­գի­ծը, ո­րի տրա­մա­գիծն ա­վե­լի մեծ է։
ՙԱյս ջրա­գի­ծը կու­նե­նա մաքր­ման հա­մա­կարգ, կք­լո­րաց­վի, կմաքր­վեն ա­վա­զան­նե­րը, և բնակ­չու­թյա­նը մա­քուր ջուր ա­պա­հո­վե­լուց հե­տո ար­դեն կսկ­սենք նաև գու­մար գան­ձել՝ ջրագ­ծե­րի պատ­շաճ սպա­սարկ­ման հա­մար։ Նպա­տակ ու­նենք Քար­վա­ճա­ռի բնա­կիչ­նե­րին ա­պա­հո­վել մա­քուր աղ­բյու­րի ջրով և այն­պի­սի ծա­վա­լով, որ հնա­րա­վոր լի­նի օգ­տա­գոր­ծել և՜ որ­պես խմե­լու, և՜ որ­պես ո­ռոգ­ման ջուր։ Եվ քա­նի որ ջու­րը բնակ­չի տուն հասց­նե­լու հա­մար սպա­սար­կում է ի­րա­կա­նաց­վում, դրա հա­մար պետք է նաև վճա­րել՚,-ըն­դգ­ծեց մեր զրու­ցա­կի­ցը։ Սա­կագ­նի վե­րա­բե­րյալ դեռ վերջ­նա­կան ո­րո­շում չկա, քն­նար­կում­ներ կլի­նեն, սա­կայն շատ կարևոր է, որ մար­դիկ սկ­սեն խնա­յել ջուրն ու ծո­րակ­նե­րը փա­կել։
Ըստ Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նի՝ այս տա­րի ա­վարտ­վե­լու են շր­ջա­նի Նոր Բրա­ջուր, Նոր Գե­տա­շեն, Դա­դի­վանք, Չա­րեք­տար հա­մայ­նք­նե­րի ջրագ­ծե­րի ներ­քին ցան­ցի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը, իսկ Նոր Վե­րին­շեն և Զուար հա­մայ­նք­նե­րում ջրագ­ծե­րի անց­կաց­ման ծրա­գի­րը, որ սկս­վել է այս տա­րի, ա­վար­տին կհասց­վի հա­ջորդ տա­րում։ 2020 թվա­կա­նի ծրագ­րե­րում ընդգրկված է նաև Նոր Էր­քեջ և Ե­ղեգ­նուտ հա­մայ­նք­նե­րի ջրագ­ծե­րի անց­կա­ցու­մը։
Ջրագ­ծե­րը կա­ռու­ցե­լուց հե­տո դրանց սպա­սար­կու­մը հան­ձն­վե­լու է ՙՄիջ­նա­բերդ­շին՚ ՓԲԸ-ին։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 10 Jun 2019 17:37:37 +0000
ԲԱ­ՆԱ­ԿԻ ՀԵՏ, ՀԱ­ՆՈՒՆ ԲԱ­ՆԱ­ԿԻ http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/26862-2019-06-10-17-31-36 http://www.artsakhtert.com/arm/index.php/army/item/26862-2019-06-10-17-31-36 ԲԱ­ՆԱ­ԿԻ ՀԵՏ, ՀԱ­ՆՈՒՆ ԲԱ­ՆԱ­ԿԻ
Ա­լի­սա ՍԱՐԳ­ՍՅԱՆ

ք. Շու­շի

Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նի ու ՙՀան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րոն՚ ՓԲԸ-ի աշ­խա­տա­կից­ներն այ­ցե­լել են Ար­ցա­խի հյու­սի­սա­յին սահ­ման և այն­տեղ ծա­ռա­յող դիր­քա­պահ­նե­րին հանձ­նել ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան պա­րա­գա­ներ, քաղց­րա­վե­նիք։ Նա­խա­ձեռ­նու­թյանն ա­ջակ­ցել են հա­մալ­սա­րա­նի աշ­խա­տա­կից­ներն ու պրո­ֆե­սո­րա­դա­սա­խո­սա­կան կազ­մը։

Զո­րա­մա­սի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը ե­րախ­տա­գի­տու­թյուն է հայտ­նել Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նի ու ՙՀան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րոն՚ ՓԲԸ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին՝ դիր­քա­պահ­նե­րին մշ­տա­պես ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հե­լու հա­մար։
Հա­մալ­սա­րա­նի կրտ­սեր գի­տաշ­խա­տող Անդ­րեաս Ա­բա­ղյա­նը նշել է, որ այս քայ­լով նպա­տակ են հե­տապն­դել ամ­րապն­դել բա­նակ-հա­սա­րա­կու­թյուն կապն ու քա­ջա­լե­րել ա­ռաջ­նագ­ծում հեր­թա­պա­հող տղա­նե­րին: ՙՄեր կար­գա­խոսն է՝ ՙԲա­նա­կի հետ, հա­նուն բա­նա­կի՚,-ա­սաց նա:-Կոչ եմ ա­նում բո­լո­րին, որ միշտ ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցեն նման նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի և մշ­տա­կան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հեն հայ­կա­կան բա­նա­կի զին­վո­րին՚։
Հի­շեց­նենք, որ նա­խա­ձեռ­նու­թյանն ար­ձա­գան­քել են նաև զգա­լի թվով բու­ժաշ­խա­տող­ներ, ով­քեր ևս սե­փա­կան ներդ­րումն են ու­նե­ցել մի­ջոց­նե­րի հա­վա­քագր­ման, նվեր­նե­րի պատ­րաստ­ման գոր­ծում։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Բանակ Mon, 10 Jun 2019 17:29:22 +0000
Արթուր Աղաբեկյանն ազատվել է ԱՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26861-2019-06-10-17-10-42 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26861-2019-06-10-17-10-42 Արթուր Աղաբեկյանն ազատվել է ԱՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից
Նախագահ Բակո Սահակյանը…

 

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

            ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Mon, 10 Jun 2019 17:07:59 +0000
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՎԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՑ՝ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26860-2019-06-10-16-26-59 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26860-2019-06-10-16-26-59 ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՎԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՑ՝ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հա­րութ ՍԱ­ՍՈՒ­ՆՅԱՆ

ՙԿա­լի­ֆոռ­նիա Կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

Եվ­րո­պա­յի խոր­հր­դի բո­լոր ան­դամ­նե­րը հա­մա­ձայ­նել էին կա­տա­րել Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նի (ՄԻԵԴ) կա­յաց­րած դա­տավ­ճիռ­նե­րը։ Սա­կայն, 2014թ. սկ­սած, Ադր­բե­ջա­նը խախ­տել է այդ պար­տա­վո­րու­թյու­նը՝ ըստ ՄԻԵԴ-ի Մեծ պա­լա­տի 17 դա­տա­վոր­նե­րի, նե­րա­ռյալ Ադր­բե­ջա­նը ներ­կա­յաց­նող դա­տա­վո­րի 2019թ. մա­յի­սի 29-ի միա­ձայն ըն­դու­նած դա­տավճ­ռի։

Գոր­ծը նե­րա­ռում է ադր­բե­ջան­ցի քա­ղա­քա­կան ակ­տի­վիստ Իլ­գար Մա­մե­դո­վի ձեր­բա­կա­լու­թյու­նը, ո­րը մե­ղադր­վել է քրեա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի մեջ և ՙ2013թ.-ին գտն­վում է նախ­նա­կան կա­լան­քի տակ՝ ա­ռանց հան­ցա­գոր­ծու­թյան կա­տար­ման որևէ հիմ­նա­վոր կաս­կա­ծան­քի։ [Եվ­րո­պա­կան] դա­տա­րա­նը պար­զեց՝ նշ­ված հան­գա­մանք­նե­րը վկա­յում են, որ այդ մի­ջո­ցա­ռում­նե­րի միակ նպա­տա­կը ե­ղել է լռեց­նել կամ պատ­ժել Մա­մե­դո­վին՝ [Ադր­բե­ջա­նի] կա­ռա­վա­րու­թյա­նը քն­նա­դա­տե­լու հա­մար՚, աս­ված է ՄԻԵԴ-ի մա­մու­լի հա­ղոր­դագ­րու­թյան մեջ։
ՄԻԵԴ-ը ՙմաս­նա­վո­րա­պես պար­զեց, որ [Ադր­բե­ջա­նի] կա­ռա­վա­րու­թյու­նը միայն սահ­մա­նա­փակ քայ­լեր է ձեռ­նար­կել դա­տավ­ճիռն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, ո­րը չի նշա­նա­կում, որ Ադր­բե­ջա­նը գոր­ծել է ՙբա­րեխղ­ճո­րեն՚ կամ Մա­մե­դո­վի գոր­ծով իր դա­տավճ­ռի ՙեզ­րա­կա­ցու­թյուն­նե­րին ու ո­գուն՚ հա­մա­պա­տաս­խան։ Այն եզ­րա­կաց­րեց, որ Ադր­բե­ջա­նը չի կա­տա­րել Կոն­վեն­ցիա­յով սահ­ման­ված իր պար­տա­վո­րու­թյու­նը`դա­տավ­ճի­ռը կա­տա­րե­լու հա­մար՚, աս­ված է ՄԻԵԴ-ի մա­մու­լի հա­ղոր­դագ­րու­թյան մեջ։
2017թ. դեկ­տեմ­բե­րի 5-ին Եվ­րո­պա­յի խոր­հր­դի Նա­խա­րար­նե­րի կո­մի­տեն, ո­րը պա­տաս­խա­նա­տու է ՄԻԵԴ-ի դա­տավ­ճիռ­նե­րի կա­տար­ման վե­րահս­կո­ղու­թյան հա­մար, Ադր­բե­ջա­նի խախ­տու­մը վե­րա­դարձ­րեց Եվ­րա­դա­տա­րա­նին՝ ո­րո­շե­լու, թե ար­դյո՞ք եր­կի­րը չի կա­տա­րել իր 2014թ. դա­տավ­ճի­ռը՝ Մա­մե­դո­վին ան­վե­րա­պա­հո­րեն ա­զատ չար­ձա­կե­լով։
Այն բա­նից հե­տո, երբ ՄԻԵԴ-ի Մեծ պա­լա­տը 2019թ. մա­յի­սի 29-ին ո­րո­շում կա­յաց­րեց, որ Ադր­բե­ջանն իս­կա­պես խախ­տել է իր 2014թ. վճի­ռը, ՄԻԵԴ-ը գոր­ծը վե­րա­դարձ­րեց Եվ­րո­պա­յի խոր­հր­դի Նա­խա­րար­նե­րի կո­մի­տեին` լրա­ցու­ցիչ մի­ջո­ցա­ռում­ներ ձեռ­նար­կե­լու հա­մար։
Նա­խա­րար­նե­րի կո­մի­տեն ըն­դգ­ծեց, որ Մա­մե­դո­վի դեմ դա­տա­կան գոր­ծի վա­րույ­թում հիմ­նա­րար թե­րու­թյուն­ներ կան և ՙբազ­միցս կոչ է ա­րել ա­զատ ար­ձա­կել Մա­մե­դո­վին՝ որ­պես կարևոր քայլ [Եվ­րո­պա­կան] դա­տա­րա­նի հայտ­նա­բե­րած խախ­տում­նե­րի վե­րաց­ման ուղ­ղու­թյամբ։ Սա­կայն, նա մնա­ցել է կա­լան­քի տակ գրե­թե չորս տա­րի, ՄԻԵԴ-ի դա­տավճ­ռը 2014 թ. հոկ­տեմ­բե­րի 13-ին ու­ժի մեջ մտ­նե­լուց հե­տո մինչև նրա պայ­մա­նա­կան ա­զատ ար­ձա­կու­մը 2018թ. օ­գոս­տո­սի 13-ին՝ խախ­տում­նե­րի մա­սին գոր­ծի հա­րու­ցու­մից հե­տո։ 2019թ. մար­տին [Ադր­բե­ջա­նի] Գե­րա­գույն դա­տա­րա­նը, կր­ճա­տե­լով նրա պատ­ժի ժամ­կե­տը, գտավ, որ նա ամ­բող­ջու­թյամբ կրել է պա­տի­ժը և մեր­ժեց պայ­մա­նա­կան ա­զատ­ման հրա­մա­նը և նրան ա­զատ ար­ձա­կե­լու այլ պայ­ման­նե­րը՚՝ հա­մա­ձայն ՄԻԵԴ-ի Մեծ պա­լա­տի։

Ա­հա Մա­մե­դո­վի գոր­ծի պատ­մու­թյու­նը, ինչ­պես նկա­րագր­ված է ՄԻԵԴ-ի մա­մու­լի հա­ղոր­դագ­րու­թյան մեջ. նա ծն­վել է 1970 թվա­կա­նին և ապ­րում է Բաք­վում։ Նա քա­ղա­քա­կան բլո­գեր է և ակ­տի­վիստ, ով նաև հայ­տա­րա­րել է 2013թ. Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի պաշ­տո­նի հա­մար պայ­քա­րե­լու իր մտադ­րու­թյան մա­սին։ Նա նախ­նա­կան կա­լան­քի տակ է վերց­վել 2013թ. փետր­վա­րին՝ Իս­մա­յի­լիի ան­կար­գու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ իր բլո­գում գրե­լուց հե­տո։ Ի թիվս այլ բա­նե­րի, Մա­մե­դովն ա­սել է, որ այն­տեղ մար­դիկ անդ­րա­դար­ձել են պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րի ՙկո­ռուպ­ցիա­յին և լկ­տիու­թյա­նը՚։ Հե­տա­գա­յում նա մե­ղադր­վել է հա­սա­րա­կա­կան կար­գի խախտ­մամբ գոր­ծո­ղու­թյուն­ներ կազ­մա­կեր­պե­լու կամ ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցե­լու մեջ, իսկ հե­տա­գա­յում նրան մե­ղադ­րանք է ա­ռա­ջադր­վել զանգ­վա­ծա­յին ան­կար­գու­թյուն­ներ հրահ­րե­լու և պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րի նկատ­մամբ դի­մադ­րու­թյուն կամ բռ­նու­թյուն գոր­ծադ­րե­լու մեջ՝ սպառ­նա­լով նրանց կյան­քին կամ ա­ռող­ջու­թյա­նը։
Մա­մե­դո­վը 2013թ. փետր­վա­րի 25-ին դի­մել է ՄԻԵԴ, պն­դե­լով, որ ա­ռանց քրեա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն կա­տա­րե­լու ՙհիմ­նա­վոր կաս­կա­ծան­քի՚ ձեր­բա­կալ­վել և կա­լան­քի տակ է պահ­վել. որ խախտ­վել է նրա ան­մե­ղու­թյան կան­խա­վար­կա­ծը, որ հե­տապ­նդ­վել է իր քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րի և վար­չա­կար­գին ներ­կա­յաց­րած սպառ­նա­լի­քի հա­մար՝ որ­պես նա­խա­գա­հի հնա­րա­վոր թեկ­նա­ծու։ 2014թ. մար­տին Ադր­բե­ջա­նի դա­տա­րա­նը դա­տել է նրան և դա­տա­պար­տել յոթ տար­վա ա­զա­տազ­րկ­ման։
Մեծ պա­լա­տի 2014թ. մա­յի­սի 22-ի դա­տավճ­ռում (Մա­մե­դո­վի ա­ռա­ջին դա­տավ­ճի­ռը) ՄԻԵԴ-ը հայտ­նա­բե­րել է նրա ա­զա­տու­թյան և անվ­տան­գու­թյան ի­րա­վուն­քի, կա­լա­նա­վոր­ման դա­տա­կան քն­նու­թյան ի­րա­վուն­քի, ան­մե­ղու­թյան կան­խա­վար­կա­ծի և ի­րա­վունք­նե­րի նկատ­մամբ սահ­մա­նա­փա­կում­նե­րի կի­րառ­ման սահ­ման­նե­րի խախ­տում­ներ։ ՄԻԵԴ-ը նաև պար­տա­վո­րեց­րել է Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյա­նը վճա­րել 20 հա­զար եվ­րո­յի փոխ­հա­տու­ցում։
Նա­խա­րար­նե­րի կո­մի­տեն գործն ա­ռա­ջին ան­գամ քն­նեց 2014թ. դեկ­տեմ­բե­րին։ Այն ըն­դու­նեց բազ­մա­թիվ ո­րո­շում­ներ և մի­ջան­կյալ բա­նաձևեր, ո­րոնք ըն­դգ­ծել են պե­տու­թյան պար­տա­վո­րու­թյու­նը Կոն­վեն­ցիա­յի հա­մա­պա­տաս­խան ո­րո­շա­կի մի­ջոց­ներ ձեռ­նար­կե­լու՝ հաս­տատ­ված բո­լոր խախ­տում­նե­րը և դրանց հետևանք­նե­րը վե­րաց­նե­լու հա­մար, որ­պես­զի Մա­մե­դո­վը դր­վի այն­պի­սի պայ­ման­նե­րում, որ­տեղ նա կլի­ներ, ե­թե իր ի­րա­վունք­նե­րը չխախտ­վեին։
Կո­մի­տեն 2017թ. հոկ­տեմ­բե­րին պաշ­տո­նա­պես ծա­նու­ցեց Ադր­բե­ջա­նին, որ, իր կար­ծի­քով, այն չի կա­տա­րել Կոն­վեն­ցիա­յով ամ­րագր­ված իր պար­տա­վո­րու­թյու­նը՝ խախտ­ման ըն­թա­ցա­կար­գի ա­ռա­ջին քայ­լը։ Նա­խա­րար­նե­րի կո­մի­տեն 2017թ. դեկ­տեմ­բե­րին նաև ՄԻԵԴ-ին հարց ներ­կա­յաց­րեց Ադր­բե­ջա­նի պար­տա­վո­րու­թյան կա­տար­ման մա­սին։
Մա­մե­դո­վը պայ­մա­նա­կան ա­զատ ար­ձակ­վեց 2018թ. օ­գոս­տո­սին։ 2019թ. մար­տին Ադր­բե­ջա­նի Գե­րա­գույն դա­տա­րա­նը կր­ճա­տեց նրա պա­տի­ժը՝ գտ­նե­լով, որ նա ամ­բող­ջու­թյամբ կրել է իր պա­տի­ժը և ան­տե­սեց նրա ա­զատ ար­ձակ­ման պայ­ման­նե­րը։ 2017թ. նո­յեմ­բե­րին ՄԻԵԴ-ը պար­զեց, որ Մա­մե­դո­վի գոր­ծով դա­տա­վա­րու­թյու­նը նույն քրեա­կան մե­ղադ­րան­քով, ինչ­պես քն­նա­դա­տել էր իր 2014թ. դա­տավճ­ռում, ևս խախ­տել է նրա ի­րա­վունք­նե­րը (Մա­մե­դո­վի երկ­րորդ դա­տավ­ճի­ռը)։
Ե­թե Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կի չկա­տա­րել ՄԻԵԴ-ի դա­տավ­ճիռ­նե­րը, ա­պա, ի վեր­ջո, այն կա­րող է հե­ռաց­վել Եվ­րո­պա­յի խոր­հր­դից։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 10 Jun 2019 16:24:04 +0000
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱԶԱՏՎԵՑ ՀԱՋԻ ՄՈՒՐԱԴԻՑ http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26859-2019-06-10-16-19-54 http://www.artsakhtert.com/arm/index.php/politics/item/26859-2019-06-10-16-19-54 ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱԶԱՏՎԵՑ ՀԱՋԻ ՄՈՒՐԱԴԻՑ
Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Հու­նի­սի 2-ին Դաղս­տա­նի Խուն­զաղ ա­վա­նում տե­ղի է ու­նե­ցել նա­խան­ցյալ դա­րի կով­կա­սյան պա­տե­րազ­մի նշա­նա­վոր դեմ­քե­րից մե­կի՝ Հա­ջի Մու­րա­դի ա­ճյու­նի հու­ղար­կա­վոր­ման ա­րա­րո­ղու­թյու­նը։ Հա­ջի Մու­րա­դը պատ­մա­կան բարդ եւ հա­կա­սա­կան կեր­պար է։ Նա ե­ղել է հայտ­նի Շա­մի­լի տե­ղա­պա­հը, ա­պա՝ հա­մա­գոր­ծակ­ցել ռու­սա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ։ Վերս­տին ան­ցել է ապս­տամբ ու­ժե­րի կող­մը եւ մի ճա­կա­տա­մար­տում գեր­վել ու են­թարկ­վել մա­հա­պատ­ժի։ Որ­պես ա­պա­ցույց, որ սպան­վա­ծը Հա­ջի Մու­րադն է, նրա դիա­կը գլ­խա­տել են, գլու­խը տե­ղա­փո­խել Սանկտ Պե­տեր­բուրգ, որ­տեղ էլ ա­ռայ­սօր պահ­վում է ապս­տամբ լեռ­նա­կա­նի գան­գը։ Իսկ մար­մի­նը թաղ­վել է մի տա­րած­քում, ո­րը հե­տա­գա­յում կազ­մել է Ադր­բե­ջա­նի մաս։

Մա­մու­լը գրում է, որ Հա­ջի Մու­րա­դի ա­ճյունն ար­տա­շիրմ­վել եւ Դաղս­տան է տե­ղա­փոխ­վել գաղտ­նի եւ այդ գոր­ծո­ղու­թյունն ի­րա­կա­նաց­վել է Բաշ­կոր­տոս­տա­նից ՌԴ պե­տա­կան դու­մա­յի պատ­գա­մա­վոր Հա­ջի­մու­րադ Օ­մա­րո­վի նա­խա­ձեռ­նու­թյամբ։ Վեր­ջինս ազ­գու­թյամբ լեզ­գի է։ Ա­վե­լի վաղ տե­ղե­կու­թյուն­ներ էին տա­րած­վել, որ Դաղս­տա­նի մի շարք հան­րա­յին եւ կրո­նա­կան գոր­ծիչ­ներ Ռու­սաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի առ­ջեւ բարձ­րաց­րել էին Հա­ջի Մու­րա­դի գան­գը վե­րա­դարձ­նե­լու եւ հայ­րե­նի ա­վա­նում հո­ղին հանձ­նե­լու հար­ցը։ Նա­խա­պես շա­տե­րը տպա­վո­րու­թյուն ու­նեին, որ Ռու­սաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը կըն­դա­ռա­ջեն, այ­նու­հե­տեւ Ադր­բե­ջա­նից կտե­ղա­փոխ­վի լեռ­նա­կան հե­րո­սի ա­ճյու­նը, եւ տե­ղի կու­նե­նա հու­ղար­կա­վոր­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյուն։ Ե­րե­ւում է, սա­կայն, որ Ռու­սաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար այդ ա­ռա­ջար­կու­թյունն ըն­դու­նե­լի չի ե­ղել։ Դաղս­տա­նում եւ Հյու­սի­սա­յին Կով­կա­սում առ­հա­սա­րակ ի­րա­վի­ճակն այն­քան կա­յուն չէ, որ­պես­զի Մոսկ­վան ի­րեն նման շռայ­լու­թյուն թույլ տա։ Բո­լո­րի հա­մար է պարզ, որ Հա­ջի Մու­րա­դի պատ­մա­կան կեր­պա­րի հրա­պա­րա­կա­յին պան­ծա­ցու­մը հղի է Դաղս­տա­նում ան­ջա­տո­ղա­կան շարժ­ման վտան­գով։ Իսկ Ադր­բե­ջա­նի հա­մար, ինչ­պես ցույց են տա­լիս դեպ­քե­րը, Հա­ջի Մու­րա­դի ա­ճյու­նի ար­տա­շիր­մու­մը եւ տե­ղա­փո­խու­մը Դաղս­տան քա­ղա­քա­կան ի­մաս­տով ցան­կա­լի էր։ Հա­կա­ռակ դեպ­քում անհ­նար է պատ­կե­րաց­նել, որ ա­ռանց Ադր­բե­ջա­նի պատ­կան մար­մին­նե­րի ի­մա­ցու­թյան ինչ-որ մար­դիկ կա­րող էին ա­զա­տո­րեն մուտք գոր­ծել երկ­րի տա­րածք, կա­տա­րել Հա­ջի Մու­րա­դի ա­ճյու­նի ար­տա­շիր­մումն ու լեզ­գի­նե­րի ազ­գա­յին հե­րո­սի մա­սունք­ներն ա­նար­գել անց­կաց­նել ռուս-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նով։ Որ­քա­նով կա­րե­լի է դա­տել ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րից, ա­մեն ինչ կա­տար­վել է Գա­խի շր­ջա­նի գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան եւ սահ­մա­նա­պահ­նե­րի հետ լուռ հա­մա­ձայ­նու­թյան պայ­ման­նե­րում։ Ադր­բե­ջա­նին խիստ ձեռն­տու էր, որ Հա­ջի Մու­րա­դի ա­ճյու­նը տե­ղա­փոխ­վի Դաղս­տան, քա­նի որ ան­կա­խու­թյու­նից հե­տո լեզ­գիաբ­նակ այդ տե­ղաշր­ջա­նում լեռ­նա­կան ապս­տամ­բի գե­րեզ­մա­նը դար­ձել էր ուխ­տա­տե­ղի։ Հա­ջի Մու­րա­դի կեր­պա­րը խոր­հր­դան­շում էր ա­զա­տու­թյան եւ միաս­նա­կան Լեզ­գիս­տա­նի հա­մար պայ­քա­րը։ Այժմ այդ խոր­հր­դան­շանն ա­վեր­ված է։ Հա­ջի Մու­րա­դի ա­ճյու­նը տե­ղա­փոխ­վել է Դաղս­տան։ Բա­ցառ­ված չէ, որ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­ներն ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով ա­ջակ­ցել են գոր­ծո­ղու­թյան կազ­մա­կեր­պիչ­նե­րին՝ նպա­տակ ու­նե­նա­լով ի­րենց երկ­րի հյու­սի­սա­յին շր­ջան­նե­րի լեզ­գի բնակ­չու­թյա­նը զր­կել ազ­գա­յին հպար­տու­թյան եւ հա­մախ­մբ­վա­ծու­թյան շատ կա­րե­ւոր խոր­հր­դա­նի­շից։ Ըստ ե­րե­ւույ­թին, Հա­ջի Մու­րա­դի կեր­պա­րը տհա­ճու­թյուն էր պատ­ճա­ռում Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին, ո­րոնք տաս­նա­մյակ­ներ ի վեր այդ տե­ղաշր­ջա­նում վա­րում են ու­ծաց­ման եւ լեզ­գիա­կան ազ­գա­յին շար­ժու­մը բռ­նաճն­շե­լու քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Ինչ­պես հայտ­նում են ո­րոշ աղ­բյուր­ներ, գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան տե­ղա­կան մար­մին­ներն այդ տե­ղաշր­ջա­նում կազ­մա­վոր­վում են բա­ցա­ռա­պես էթ­նիկ ադր­բե­ջան­ցի­նե­րից, լեզ­գի­նե­րը պե­տա­կան ծա­ռա­յու­թյու­նում չեն ըն­դուն­վում։ Վեր­ջին մե­կու­կես տաս­նա­մյա­կում Ադր­բե­ջա­նի լեզ­գիաբ­նակ շր­ջան­նե­րում նկատ­վում է ար­մա­տա­կան բնակ­չու­թյան հե­տե­ւո­ղա­կան ար­տա­հոսք դե­պի Դաղս­տան, որ­տեղ մար­դիկ գտ­նում են աշ­խա­տանք եւ ապ­րուս­տի մի­ջոց­ներ։ Փո­խա­րենն Ադր­բե­ջա­նի այլ շր­ջան­նե­րից էթ­նիկ ադր­բե­ջան­ցի­նե­րի վե­րաբ­նա­կե­ցում է ի­րա­կա­նաց­վում։ Լեզ­գիաբ­նակ շր­ջան­նե­րում Ադր­բե­ջա­նի ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյունն ու­նի հա­զա­րա­վոր հա­տուկ ջո­կա­տա­յին­ներ, պար­բե­րա­բար անց­կաց­վում են այս­պես կոչ­ված անձ­նագ­րա­յին ռե­ժի­մի ստու­գում­ներ։ Այս ի­րա­վի­ճուկ Հա­ջի Մու­րա­դի ա­ճյու­նի ար­տա­շիր­մու­մը եւ տե­ղա­փո­խու­մը Դաղս­տան լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նում է Ադր­բե­ջա­նի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։ Ադր­բե­ջանն ա­զատ­վել է Հա­ջի Մու­րա­դի ուր­վա­կա­նից, որ կա­րող էր հան­դի­սա­նալ լեզ­գի­նե­րի ազ­գա­յին շարժ­ման ազ­դակ։ Լեռ­նա­կան­նե­րին միա­վո­րող գե­րեզ­մանն այ­լեւս ա­վեր­ված է։ Հնա­րա­վո՞ր է, որ լեզ­գի­նե­րի շր­ջա­նում հա­սու­նա­նա բո­ղոք։ Այդ մա­սին ա­ռայժմ ո­րե­ւէ տե­ղե­կու­թյուն չկա։ Բայց ո­չինչ բա­ցա­ռե­լի չէ։

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 10 Jun 2019 16:17:27 +0000
Պետական նախարարի ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26858-2019-06-10-16-14-43 http://www.artsakhtert.com/arm/index.php/official/item/26858-2019-06-10-16-14-43 Պետական նախարարի ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ
Հարգելի' հայրենակիցներ

 Արցախում հունիսի 10-ին նշվում է սոցիալական աշխատողի օրը: Այսօր ավելի է ընդգծվում  անհատներիընտանիքների և համայնքների կյանքում սոցիալականաշխատողների ջանքերը: Ուշադրության է արժանանում հատկապես կայուն զարգացմանսոցիալական արդարության և մարդու իրավունքների պաշտպանությանհիմնախնդիրները։ Սոցիալական համախմբվածության, հավասարության, հասարակության բոլոր անդամներին հավասար հնարավորություններ ընձեռելու հարցում որակապես նոր ու արդյունավետ աշխատաոճը հավասարապես պետք է յուրացնենք բոլորս:

Շնորհավորում եմ սոցաշխատողներին մասնագիտական օրվա առթիվ և շնորհակալություն հայտնում անաչառ և կոչմանը նվիրված աշխատելու համար։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Mon, 10 Jun 2019 16:13:14 +0000