comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄՐՑԱՇԱՐ` ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄՐՑԱՇԱՐ` ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Ապ­րի­լի 23-24-ը Երևա­նում տե­ղի է ու­նե­ցել Ու­շուի մի­ջազ­գա­յին մր­ցա­շար, ո­րին մաս­նակ­ցել են նաև Ար­ցա­խի՝ ու­շու սան­դա և ու­շու թաո­լու մար­զաձևե­րի մար­զիկ­նե­րը՝ գլ­խա­վոր մար­զիչ­ներ Դա­վիթ Գրի­գո­րյա­նի և Նա­նար Սարգ­սյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։

Ինչ­պես մեզ հետ զրույ­ցում նշել է Հա­յաս­տա­նի ա­վան­դա­կան ու­շուի ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ Տիգ­րան Չո­բա­նյա­նը, այս ա­ռաջ­նու­թյու­նը Հա­յաս­տա­նում անց­կաց­վում է 2003 թվա­կա­նից՝ ա­մեն տա­րի այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում և նվիր­ված է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի հի­շա­տա­կին։ Մր­ցա­շա­րի անց­կաց­ման նպա­տա­կը հենց ապ­րի­լյան այդ օ­րե­րին, կազ­մա­կեր­պիչ­նե­րի խոս­քով, պա­տա­հա­կան չէ. ՀՀ ա­վան­դա­կան ու­շուի ֆե­դե­րա­ցիան ա­ռա­ջին­նե­րից էր, որ կոչ ա­րեց այլևս դա­դա­րեց­նել սուգն ու ող­բը և լի­նել պա­հան­ջա­տեր, ու­ժեղ, պատ­րաստ վրեժխ­նդ­րու­թյան, վրեժ­խն­դիր՝ նաև ձեռք­բեր­ված հաղ­թա­նակ­նե­րով ու հա­ջո­ղու­թյուն­նե­րով։ ՙՄենք պետք է հի­շենք, որ հայ­րե­նիք ու­նենք գե­րու­թյան մեջ և դա­դա­րենք սգալ։ Ապ­րի­լի 24-ին նման մր­ցա­շա­րի կազ­մա­կեր­պու­մը ևս մի հնա­րա­վո­րու­թյուն ենք հա­մա­րում սպոր­տի մի­ջո­ցով այդ ոճ­րա­գոր­ծու­թյան մա­սին բարձ­րա­ձայ­նե­լու, Հա­յի Դա­տը և պա­հան­ջը աշ­խար­հին ներ­կա­յաց­նե­լու՚,-ա­սաց Տ. Չո­բա­նյա­նը։

На данном изображении может находиться: 2 человека, люди на сцене и люди стоят
Մր­ցա­շա­րին մաս­նակ­ցել են ա­վե­լի քան 200 մար­զիկ­ներ տար­բեր եր­կր­նե­րից։ Ար­ցա­խից մաս­նա­կից­նե­րի թի­վը 37 էր, ո­րից 6-ը մար­զիչ­ներն էին (նրան­ցից ո­մանք ևս մաս­նակ­ցե­ցին մր­ցա­շա­րին), 26-ը` սան­դա ու­շուի մար­զիկ­ներ, 4 հո­գի ներգ­րավ­ված էին թաո­լու, մեկ հո­գի՝ վինգ չուն մար­զաձևե­րի մր­ցում­նե­րում։ Մար­զիկ­նե­րի պատ­րաստ­վա­ծու­թյու­նը բարձր էր, լավ ար­դյունք­ներ գրան­ցե­ցին նաև ար­ցախ­ցի­նե­րը։
Ա­վան­դա­կան ու­շուի ֆե­դե­րա­ցիա­յի փոխ­նա­խա­գահ, Հա­յաս­տա­նի ու­շուի ազ­գա­յին հա­վա­քա­կա­նի գլ­խա­վոր մար­զիչ և մր­ցա­շա­րի գլ­խա­վոր մր­ցա­վար Ար­մեն Պո­ղո­սյա­նը տե­ղե­կաց­րեց, որ կազ­մա­կեր­պիչ­նե­րը մր­ցա­շա­րի մաս­նա­կից­նե­րի և հյու­րե­րի հետ ապ­րի­լի 24-ին այ­ցե­լում են Ծի­ծեռ­նա­կա­բերդ, ին­չը կարևոր է հա­մա­րում Հա­յաս­տա­նի պատ­մու­թյու­նը ներ­կա­յաց­նե­լու, իսկ եր­կի­րը ճա­նա­չե­լի դարձ­նե­լու տե­սա­կե­տից։ Նա կարևո­րում է Ար­ցա­խի մար­զիկ­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը ևս, քա­նի որ հենց նման մի­ջո­ցա­ռում­նե­րի ըն­թաց­քում է փոր­ձա­ռու­թյան ձեռք բեր­վում։ Մեր մար­զիկ­նե­րի ա­ռա­ջըն­թացն ար­դեն իսկ նկա­տե­լի է. Ա. Պո­ղո­սյա­նի հրա­վե­րով նրան­ցից եր­կու­սը կընդգրկվեն ՀՀ ու­շու-թաո­լուի ազ­գա­յին հա­վա­քա­կա­նի կազ­մում և կպատ­րաստ­վեն մաս­նակ­ցե­լու 2020թ. մա­յի­սին նա­խա­տես­վող Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյա­նը։
Այն, որ մր­ցա­շա­րը կազ­մա­կերպ­վել է Երևա­նում, Դ. Գրի­գո­րյա­նը մեր մար­զիկ­նե­րի հա­մար լավ հնա­րա­վո­րու­թյուն է հա­մա­րում. հա­կա­ռակ դեպ­քում, նման թվով մար­զիկ­նե­րի մաս­նակ­ցու­թյուն ա­պա­հո­վե­լը դժ­վար կլի­ներ։ Ար­ցախ­ցի մար­զիկ­ներն ար­դա­րաց­րել են ի­րենց, տուն են վե­րա­դար­ձել մե­դալ­նե­րով ու պատ­վոգ­րե­րով։ Թաո­լու մար­զաձևից Օք­սա­նա Հու­ռու­մյա­նը՝ նան­ցուան 1 մի­ջազ­գա­յին ստան­դարտ, Ալ­բերտ Ջա­լա­լյա­նը՝ նան­ցուան 32, Աստ­ղիկ Աս­րի­յա­նը՝ թայ չի 24, զբա­ղեց­րել են ա­ռա­ջին տե­ղը, իսկ Թա­մա­րա Ա­վա­նե­սյա­նը նան­ցուան 32 կար­գում` ա­ռա­ջին, նան­դաո 32-ում՝ երկ­րորդ տե­ղը։ Դա­վիթ Գաս­պա­րյա­նը վինգ չուն ո­ճում զբա­ղեց­րել է եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նը։ Բա­վա­կա­նին բարձր պատ­րաստ­վա­ծու­թյուն ու­նեին սան­դա ու­շուի մար­զիկ­նե­րը։ Նրանք տուն են բե­րել 10 ոս­կե, 4 ար­ծա­թե և 6 բրոն­զե մե­դալ։ Դ. Գրի­գո­րյա­նը դա պա­տա­հա­կան չի հա­մա­րում, քա­նի որ մր­ցա­շա­րին ներ­կա­յա­ցել են լա­վա­գույն մար­զիկ­նե­րով, ով­քեր մինչ այդ հա­ջո­ղու­թյուն­ներ են գրան­ցել տար­բեր՝ մի­ջազ­գա­յին և հան­րա­պե­տա­կան մար­զա­կան հար­թակ­նե­րում։
;

 

 

 

Last modified onՈւրբաթ, 26 Ապրիլի 2019 15:11