comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
CONIFA-2019 ԵՎ­ՐՈ­ՊԱ­ՅԻ Ա­ՌԱՋ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ. 4-ՐԴ ՓՈՒԼ
[ARM]     [RUS]     [ENG]

CONIFA-2019 ԵՎ­ՐՈ­ՊԱ­ՅԻ Ա­ՌԱՋ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ. 4-ՐԴ ՓՈՒԼ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

  Գ. Կաս­պա­րո­վի փայ­լուն խա­ղի շնոր­հիվ Արևմտյան Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կանն ան­ցավ եզ­րա­փա­կիչ

 Հու­նի­սի 6-ին Ար­ցա­խի 4 մար­զա­դաշ­տե­րում ար­ձա­նագր­վե­ցին դի­տար­ժան ֆուտ­բո­լա­յին խա­ղեր։ Այս ան­գամ կի­սաեզ­րա­փակ­չում պայ­քա­րե­ցին ա­ռաջ­նու­թյան գլ­խա­վոր ֆա­վո­րիտ­նե­րը։ Ստե­փա­նա­կեր­տի մար­զա­դաշ­տում կա­յա­ցած` Արևմտյան Հա­յաս­տան-Աբ­խա­զիա կի­սաեզ­րա­փա­կիչն ա­վարտ­վեց 4։1 հաշ­վով՝ հօ­գուտ Արևմտյան Հա­յաս­տա­նի, իսկ Աս­կե­րա­նում՝ Հա­րա­վա­յին Օ­սիա-Չա­մե­րիա խաղն ա­վարտ­վեց Հա­րա­վա­յին Օ­սիա­յի հաղ­թա­նա­կով՝ 6։5 հաշ­վով։ Կի­սաեզ­րա­փակ­չի և նույն օ­րը կա­յա­ցած մյուս խա­ղե­րի վե­րա­բե­րյալ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րով հան­դես ե­կան սպոր­տա­յին մեկ­նա­բան Ար­մեն Գա­րա­մյանն ու CONIFA-2019-ի PR և մար­քե­թին­գի ղե­կա­վար Հրա­չու­հի Բար­սե­ղյա­նը։

Լրագ­րող­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ մեկ­նա­բա­նե­լով Հա­րա­վա­յին Օ­սիա-Չա­մե­րիա խա­ղը` Հ. Բար­սե­ղյա­նը պար­զա­բա­նեց, որ այս խա­ղի հիմ­նա­կան ժա­մա­նա­կաըն­թաց­քում գրանց­վեց 0։0 հա­շի­վը, սա­կայն 11-մետ­րա­նոց­նե­րի ար­դյուն­քում՝ 6։5 հաշ­վով Հա­րա­վա­յին Օ­սիան ու­ղե­գիր վաս­տա­կեց դե­պի եզ­րա­փա­կիչ։ Բա­վա­կա­նին լար­ված ու հե­տաքր­քիր էր Արևմտյան Հա­յաս­տան-Աբ­խա­զիա խա­ղը։ Ստե­փա­նա­կեր­տում կա­յա­ցած կի­սաեզ­րա­փակ­չի 1-ին խա­ղա­կեսն ա­վարտ­վեց 1։1 հաշ­վով, ին­չը պահ­պան­վեց նաև 2-րդ խա­ղա­կե­սում: Հայ ֆուտ­բո­լիստ­ներն ա­վե­լի դի­պուկ էին11-մետ­րա­նոց հար­ված­նե­րի ժա­մա­նակ։ Սա ան­չափ սպաս­ված հաղ­թա­նակ էր հա­յե­րիս հա­մար. ամ­բողջ մար­զա­դաշ­տը թն­դում էր ու­րա­խու­թյու­նից։ Օ­րը հաղ­թա­կան էր նաև Ար­ցա­խի հա­վա­քա­կա­նի հա­մար, ո­րը պայ­քա­րում էր Սե­կեյ Լանդ թի­մի հետ։ Մար­տու­նու մար­զա­դաշ­տում ըն­թա­ցած այս խա­ղի 74-րդ րո­պեին Ար­ցա­խի թի­մը 11-մետ­րա­նո­ցով կա­րո­ղա­նում է հա­վա­սա­րեց­նել հա­շի­վը, իսկ 93-րդ րո­պեին, մեկ գն­դակ ևս ու­ղար­կե­լով մր­ցակ­ցի դար­պա­սը, գրան­ցում է 2։1 հաշ­վով հաղ­թա­նակ։ Նույն օ­րը Մար­տա­կեր­տի խա­ղա­դաշ­տում կա­յա­ցած Պա­դա­նիա-Սապ­մի մր­ցա­պայ­քարն ա­վարտ­վեց 4։0 հաշ­վով՝ հօ­գուտ Պա­դա­նիա­յի։
Հու­նի­սի 8-ին 3-րդ տե­ղի հա­մար կմր­ցեն Աբ­խա­զիա­յի ու Չա­մե­րիա­յի հա­վա­քա­կան­նե­րը։ Նույն օ­րը 5-6-րդ տե­ղե­րի հա­մար կխա­ղան Ար­ցախ-Պա­դա­նիա, 7-8-րդ տե­ղե­րի՝ Սապ­մի-Սե­կեյ Լանդ հա­վա­քա­կան­նե­րը։ Հու­նի­սի 9-ին սպաս­վում է շատ հե­տաքր­քիր եզ­րա­փա­կիչ ՝ Արևմտյան Հա­յաս­տան-Հա­րա­վա­յին Օ­սիա թի­մե­րի միջև։
Ար­ցա­խում CONIFA-2019 Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան խա­ղե­րի կազ­մա­կերպ­ման, նշա­նա­կու­թյան, թի­մե­րի մաս­նակ­ցու­թյան և ընդ­հա­նուր սպոր­տա­յին ու մշա­կու­թա­յին ծրագ­րե­րի վե­րա­բե­րյալ ի­րենց տպա­վո­րու­թյուն­նե­րով կիս­վե­ցին՝
Գևորգ Կաս­պա­րով, Արևմտյան Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նի դար­պա­սա­պահ.-Ան­չափ տպա­վոր­ված եմ և ու­րախ։ Այս հաղ­թա­նա­կը մեր ամ­բողջ թի­մի և ֆան­տաս­տիկ եր­կր­պա­գու­նե­րի շնոր­հիվ էր։ Ա­ռա­ջի­կա եր­կու օ­րե­րի ըն­թաց­քում պատ­րաստ­վում ենք վե­րա­կանգ­նել մեր ու­ժե­րը, շատ լավ աշ­խա­տել, որ­պես­զի կա­րո­ղա­նանք Հա­րա­վա­յին Օ­սիա­յի հետ մր­ցա­պայ­քա­րում ար­ձա­նագ­րել դրա­կան բարձր ար­դյունք­ներ՝ ար­դա­րաց­նե­լով մեր բո­լոր եր­կր­պա­գու­նե­րի հույ­սե­րը։ Նման խա­ղեր շատ ենք ու­նե­ցել, բայց մեզ հա­մար շատ կարևոր էր, որ Ար­ցա­խում կազ­մա­կերպ­վող CONIFA-ի ա­ռաջ­նու­թյու­նում հա­սանք եզ­րա­փա­կիչ։

Գառ­նիկ Սարգ­սյան, Արևմտյան Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ.- Վեր­ջին մի քա­նի օ­րե­րին ես հետևում էի եվ­րո­պա­կան մա­մու­լի է­ջե­րին, որ­տեղ կար­ծես ինչ-որ ու­ժե­րի ազ­դե­ցու­թյամբ բա­ցա­սա­կան շատ ար­ձա­գանք­ներ նշ­մար­վե­ցին։ Ցա­վում եմ, որ եվ­րո­պա­կան մա­մու­լում բա­ցա­սա­կան էին անդ­րա­դառ­նում Ար­ցա­խում կա­յա­ցած CONIFA-2019-ի այս ա­ռաջ­նու­թյա­նը։ Բա­ցի դրա­նից, նյու­թե­րում նշում էին 7 թի­մի մաս­նակ­ցու­թյան մա­սին և Արևմտյան Հա­յաս­տա­նի ա­նունն էլ ընդ­հան­րա­պես չկար։ Սա ար­դեն ա­նար­դա­րու­թյուն է, ՄԱԿ-ի մար­դու ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյան հիմ­նա­րար սկզ­բունք­նե­րի կոխ­կր­տում, ին­չը վա­յել չէ քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հին։ Ա­մեն դեպ­քում` մենք այ­սօր փաս­տե­ցինք, որ Արևմտյան Հա­յաս­տա­նը ոչ միայն թիմ է, այլև այդ տա­րած­քի հա­յե­րի միա­վո­րում, ո­րոնք ողջ են և միշտ պատ­րաստ պայ­քա­րե­լու այ­սօր ֆուտ­բո­լում, վա­ղը` քա­ղա­քա­կան դաշ­տում։ Ա­մե­նա­կարևո­րը, որ այս մի­ջո­ցա­ռու­մը կա­յա­նում է Ար­ցա­խում, հայ­կա­կան հո­ղի վրա։ Ափ­սո­սում ենք, որ Ար­ցա­խի թի­մը չկա­րո­ղա­ցավ շա­րու­նա­կել մր­ցա­պայ­քա­րը, սա­կայն մեր այս հաղ­թա­նա­կը ողջ հա­յու­թյանն է։ Ինչ վե­րա­բե­րում է կազ­մա­կեր­պա­կան կող­մին, ա­պա հա­տուկ շնոր­հա­կա­լու­թյուն եմ հայտ­նում ԱՀ նա­խա­գա­հից մինչև ա­մե­նա­փոք­րիկ ար­ցախ­ցուն՝ ջերմ ըն­դու­նե­լու­թյան հա­մար։ Նման մի­ջո­ցա­ռում­նե­րի շնոր­հիվ տար­բեր եր­կր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը մո­տի­կից են ճա­նա­չում Ար­ցախն ու նրա ժո­ղովր­դին, հաս­կա­նում, որ տե­ղի ժո­ղո­վուրդն ապ­րում է իր նախ­նյաց հո­ղում և ու­նի լիի­րավ բո­լոր ի­րա­վունք­ներն աշ­խար­հում ճա­նա­չե­լի դառ­նա­լու հա­մար։ Մե­ծա­խո­սու­թյուն թող չհա­մար­վի, բայց մենք, Ար­ցախ այ­ցե­լե­լով, հենց սկզ­բից տրա­մադր­ված էինք մար­տա­կան, վճ­ռա­կան հաղ­թե­լու հա­մար։ Ի­հար­կե, չգի­տենք հու­նի­սի 9-ին ինչ կլի­նի, բայց կպատ­րաստ­վենք ա­մե­նայն լր­ջու­թյամբ ու ջա­նա­սի­րու­թյամբ։ Իսկ ֆուտ­բո­լա­յին խա­ղի կա­նոն­նե­րը շատ լավ օ­րի­նակ են, որ մեր ազ­գա­յին հար­ցերն էլ նմա­նա­պես հա­մախ­մբ­ված ա­ռաջ տա­նենք։ Ինչ­պես ֆուտ­բո­լում հաղ­թա­նա­կի հաս­նե­լու հա­մար պետք է գոր­ծադր­վեն ան­հա­տա­կան ձիր­քեր, կա­րո­ղու­թյուն­ներ՝ թի­մա­յին աշ­խա­տան­քի հետ մեկ­տեղ, նույնն էլ պետք է կի­րա­ռենք մեր քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյան մեջ։ Եվ մենք հա­ջո­ղու­թյուն­ներ կար­ձա­նագ­րենք, ե­թե յու­րա­քան­չյուր հա­յի կա­րո­ղու­թյուն գոր­ծի դնենք ան­հա­տա­կան, և թի­մա­յին աշ­խա­տանք­նե­րում։ Ու ես կա­սեի, որ սա է նաև այս մի­ջո­ցառ­ման խոր­հուր­դը մեզ՝ հա­յե­րիս հա­մար։ Մար­զա­դաշ­տե­րում և ա­մե­նուր մենք զգա­ցինք ինչ­պես մեր տա­նը, ին­չի հա­մար հա­տուկ շնոր­հա­կա­լու­թյուն և խո­նար­հում Ար­ցա­խի ժո­ղովր­դին։
Գաբ­րիել Ա­դա­մյան, ար­ցախ­ցի կա­մա­վոր.-CONIFA-2019 Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյու­նից ստա­ցած տպա­վո­րու­թյուն­ներս հիա­նա­լի են, մաս­նա­վո­րա­պես` աշ­խա­տե­լով և ա­ջակ­ցե­լով մաս­նա­կից թի­մե­րի մար­զիկ­նե­րի հետ, ապ­րել եմ կյան­քիս ա­մե­նա­լավ պա­հե­րը։ Քա­նի որ ես սի­րում եմ շփ­վե­լը, ըն­կե­րա­նա­լը, նոր կա­պեր ձևա­վո­րե­լը, ու­րիշ­նե­րին օգ­նե­լը, դժ­վար չէր ընդգրկվել կազ­մա­կեր­պա­կան այս աշ­խա­տանք­նե­րին։ Մի­ջո­ցա­ռում­նե­րի ըն­թաց­քում ձեռք եմ բե­րել բազ­մա­թիվ ըն­կեր­ներ, ծա­նո­թա­ցել տար­բեր եր­կր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, մար­զիկ­նե­րի հետ և այս ա­մե­նի շր­ջա­նակ­նե­րում կր­կին հպարտ եմ զգա­ցել, որ հայ եմ և կա­րող եմ ա­ջակ­ցել իմ հայ­րե­նա­կից­նե­րին։

Օ­լաֆ Ջե­նի­սոն, CONIFA-ի Մե­դիա թի­մի աշ­խա­տող (Անգ­լիա).- Ար­ցա­խը հրա­շա­լի եր­կիր է, մար­դիկ` շատ հյու­րա­սեր ու գե­ղե­ցիկ։ Մինչ այս­տեղ գալն Անգ­լիա­յում մենք լրիվ ու­րիշ կար­ծիք ու­նեինք Ար­ցա­խի վե­րա­բե­րյալ։ Մտա­ծում էինք, որ այս­տեղ պա­տե­րազմ է, սա­կայն ա­կա­նա­տես ե­ղանք այլ ի­րա­կա­նու­թյան։ Մենք պար­զա­պես ապ­շած ենք ջերմ ըն­դու­նե­լու­թյու­նից, ծրագ­րի կազ­մա­կերպ­ման ձևա­չա­փե­րից, ա­ռաջ­նու­թյան հան­դի­սա­վոր բաց­ման շքեղ ա­րա­րո­ղու­թյու­նից ու Ար­ցա­խի տե­սար­ժան վայ­րե­րից։ Ես կար­ծում եմ, որ ֆուտ­բո­լը քա­ղա­քա­կա­նու­թյան հետ կապ չու­նի և Ադր­բե­ջանն այդ ա­ռու­մով չի կա­րող խո­չըն­դո­տել այս և նման ա­ռաջ­նու­թյուն­նե­րի կա­յաց­մա­նը։ Ֆուտ­բո­լի մի­ջո­ցով միա­վոր­վում են բո­լոր ազ­գու­թյուն­նե­րը, և նման մի­ջո­ցա­ռում­նե­րի շնոր­հիվ հնար­վո­րու­թյուն է ըն­ձեռ­վում չճա­նաչ­ված եր­կր­նե­րի մար­զիկ­նե­րին ևս մր­ցա­պայ­քա­րի մղ­վել ու կա­յա­նալ սպոր­տում։ Տպա­վոր­ված եմ Ար­ցա­խի մար­զա­դաշ­տե­րով, բնու­թյան հիաս­քանչ տե­սա­րան­նե­րով և հատ­կա­պես շնոր­հա­կալ եմ կա­մա­վոր­նե­րին` նվի­րյալ աշ­խա­տան­քի հա­մար։ Նրանք շատ պատ­րաս­տա­կամ են, հյու­րըն­կալ և ջանք ու ե­ռանդ չեն խնա­յում ծա­գած հար­ցե­րը լու­ծե­լու հա­մար։
Քրիս Դի­լի (Անգ­լիա), գրող-լրագ­րող.- Որ­պես լոն­դոն­ցի կա­րող եմ փաս­տել, որ ար­ցախ­ցի­նե­րը շատ հյու­րա­սեր են, ժպ­տա­դեմ, ա­ռա­տա­ձեռն, իսկ եր­կիրն ու քա­ղաք­նե­րը` շատ մա­քուր։ Ու ե­թե հա­մե­մա­տենք Եվ­րո­պա­յի այս ա­ռաջ­նու­թյու­նը Լոն­դո­նում կա­յա­ցած նման մր­ցա­շա­րե­րի հետ, կա­րող եմ հա­վաս­տել, որ Ար­ցա­խում այս մի­ջո­ցա­ռում­ներն ա­վե­լի կազ­մա­կերպ­ված են։ Կա­մա­վոր­ներն ու ֆուտ­բո­լի եր­կր­պա­գու­նե­րը շատ ջերմ էին վե­րա­բեր­վում, մեզ հա­մար նա­խա­տե­սել էին հար­մա­րա­վետ ավ­տո­բուս­ներ և այլ անհ­րա­ժեշտ պայ­ման­ներ լիար­ժեք աշ­խա­տե­լու, ֆուտ­բո­լա­յին խա­ղեր դի­տե­լու և մշա­կու­թա­յին ծրագ­րե­րին մաս­նակ­ցե­լու ա­ռու­մով։ Վեր­ջերս ես հրա­պա­րա­կել եմ ՙՄո­ռաց­ված ազ­գու­թյուն­ներ՚ գիր­քը, որ­տեղ ներ­կա­յաց­րել եմ ան­հա­վա­նա­կան պատ­մու­թյուն­ներ CONIFA-ի մր­ցա­շա­րե­րին ընդգրկված հա­վա­քա­կան­նե­րի, ֆուտ­բո­լիստ­նե­րի մա­սին։ Մի­ջազ­գա­յին խա­ղե­րից դուրս մնա­ցած ֆուտ­բո­լիստ­նե­րի կյան­քի պատ­մու­թյուն­նե­րի և նրանց մար­զա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րի մի­ջո­ցով ես փաս­տե­ցի, որ CONIFA-ն հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս նման մար­զիկ­նե­րին ևս հան­դես գալ Եվ­րո­պա­յի և աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյուն­նե­րում՝ ար­ձա­նագ­րե­լով գե­ղե­ցիկ ու տպա­վո­րիչ խա­ղեր։ Ինչ վե­րա­բե­րում է Ար­ցա­խում կազ­մա­կերպ­ված այս ա­ռաջ­նու­թյա­նը, ա­պա կա­րող եմ վկա­յել, որ ա­մեն ինչ պար­զա­պես հո­յա­կապ է կազ­մա­կերպ­ված։

 

 

 

 

Last modified onՈւրբաթ, 07 Հունիսի 2019 17:36