comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՊԱ­ՏԱ­ՆԻ ՉԵՄ­ՊԻՈ­ՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱ­ՏԱ­ՆԻ ՉԵՄ­ՊԻՈ­ՆԸ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Տար­բեր ո­լորտ­նե­րում Ար­ցա­խը ներ­կա­յաց­նող բազ­մա­թիվ պա­տա­նի­ներ ու ե­րի­տա­սարդ­ներ ան­նա­խա­դեպ հա­ջո­ղու­թյուն­ներ են ար­ձա­նագ­րում՝ բարձր պա­հե­լով երկ­րի պա­տի­վը:

Կիպ­րո­սի հա­րա­վա­յին ա­փին գտն­վող Լի­մա­սոլ քա­ղա­քում ապ­րի­լի 11-15-ը կա­յա­ցած Սամ­բո­յի Եվ­րո­պա­յի պա­տա­նե­կան ա­ռաջ­նու­թյու­նում 75 կգ քա­շա­յին կար­գում Ար­սեն Կա­րա­պե­տյա­նը, ե­րեք դժ­վա­րին մե­նա­մար­տից հե­տո հայ­տն­վե­լով եզ­րա­փակ­չում, 4:2 հաշ­վով գե­րա­զան­ցել է ռուս մր­ցակ­ցին՝ Դա­նիել Ժդա­նո­վին, և ճա­նաչ­վել Սամ­բո­յի Եվ­րո­պա­յի պա­տա­նե­կան ա­ռաջ­նու­թյան 75 կգ քա­շա­յին կար­գի հաղ­թող:
14 տա­րե­կան էր, երբ ընտ­րեց սամ­բո մար­զաձևը: Պրո­ֆե­սիո­նալ մար­զում­ներն սկ­սե­լուց 1 տա­րի հե­տո Երևա­նում տե­ղի ու­նե­ցած ՙՀով­սեփ և Սպար­տակ՚ եղ­բայր­նե­րի ան­վան մի­ջազ­գա­յին հու­շամր­ցա­շա­րում Ար­սե­նը գրա­վեց ա­ռա­ջին տե­ղը: Այդ օ­րը նա լավ է հի­շում: Սե­րը սպոր­տի հան­դեպ Ար­սե­նին փո­խանց­վել է գե­նե­րով: Հայ­րը նույն­պես ա­ռանձ­նա­հա­տուկ վե­րա­բեր­մունք ու­նի սպոր­տի նկատ­մամբ:
Իր հա­ջո­ղու­թյուն­նե­րի գաղտ­նի­քը Ար­սե­նը եր­կա­րատև աշ­խա­տան­քի, սե­փա­կան ու­ժե­րին հա­վա­տա­լու և լա­վա­տես լի­նե­լու մեջ է գտ­նում: Նրա խոս­քե­րով՝ սպոր­տում պա­տա­հա­կան հաղ­թա­նակ­ներ չեն կա­րող լի­նել: Դրանք մի­միայն քրտ­նա­ջան աշ­խա­տան­քի և լար­ված պա­րապ­մունք­նե­րի ար­դյունք են. ՙԱ­մեն օր պետք է հետևո­ղա­կան մարզ­վել, հաղ­թա­հա­րել դե­պի նոր հաղ­թա­նակ­ներ տա­նող ճա­նա­պար­հը՚,- ա­սում է Ար­սե­նը և այ­սօր իր աշ­խա­տա­սի­րու­թյամբ, նվի­րու­մով ու նպա­տա­կաս­լա­ցու­թյամբ ա­պա­ցու­ցում հաղ­թա­նա­կին հաս­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը:
Իսկ հաղ­թա­նակն Ար­սե­նը հա­մա­րում է ոչ միայն ի­րե­նը, այլև հայ­րե­նի­քի­նը, ծնող­նե­րինն ու մար­զիչ­նե­րի­նը (Էռ­նեստ Միր­զո­յան, Ա­զատ Անդ­րյան, Ար­մեն Ա­դա­մյան), ով­քեր մշ­տա­պես գտն­վել են նրա կող­քին, միշտ քա­ջա­լե­րել են ու գո­տեպն­դել:
Իսկ թե ինչ զգա­ցո­ղու­թյուն­ներ ու­նի պա­տա­նի չեմ­պիո­նը՝ պա­տա­խա­նում է. ՙԴրանք անն­կա­րագ­րե­լի են, ան­բա­ցատ­րե­լի: Ու­րախ եմ, որ ստա­ցա եր­կա­րատև ու քրտ­նա­ջան աշ­խա­տան­քիս ար­դյուն­քը՚:
Ար­սե­նի մայ­րը՝ Դիա­նան, հպար­տու­թյամբ հա­մակ­ված խոս­տո­վա­նում է, որ չա­փա­զանց դժ­վար է տղա­յին մր­ցա­գոր­գում տես­նել: Որ­դու մր­ցում­նե­րը նա դի­տում է միայն տե­սա­ժա­պա­վե­նի վրա: Ի տար­բե­րու­թյուն մայ­րի­կի՝ հայ­րի­կը գրե­թե միշտ ներ­կա է լի­նում որ­դու մր­ցում­նե­րին: Թե­պետ մեզ հետ զրույ­ցում Ար­սենն ան­կեղ­ծա­ցավ, որ չի սի­րում, երբ հա­րա­զատ­նե­րը ներ­կա են լի­նում մր­ցում­նե­րին:
ՙՉնա­յած չեմ­պիո­նի կոչ­մա­նը, Ար­սե­նը շատ հա­մեստ է, զուսպ, չի սի­րում ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում լի­նել՚,- ա­սում են նրա ըն­կեր­նե­րը:
Որ­քան որ սպոր­տը, նույն­քան և ու­սումն է Ար­սե­նը կարևո­րում: Ճիշտ է, նա­խա­պատ­վու­թյու­նը տա­լիս է սպոր­տին, բայց, միևնույն ժա­մա­նակ, չի ան­տե­սում նաև գի­տե­լիք­նե­րի ձեռք­բե­րու­մը: Այս տա­րի նա ա­վար­տել է Ստե­փա­նա­կեր­տի Վ. Ջհան­գի­րյա­նի ան­վան թիվ 11 ա­վագ դպ­րո­ցը: Պատ­րաստ­վում է ու­սու­մը շա­րու­նա­կել ԱրՊՀ ֆի­զի­կա­կան կուլ­տու­րա­յի և սպոր­տի բաժ­նում:
Սպորտն Ար­սե­նի հա­մար կեն­սա­կերպ է: Մար­զում­ներ, մա­քա­ռում­ներ ու հաղ­թա­նա­կի բերկ­րանք. այս ա­մենն, ան­շուշտ, բնո­րոշ է իս­կա­կան մար­զի­կին: Պա­տա­նի սամ­բիստն ու­նի կամ­քի մեծ ուժ, ինչն էլ օգ­նում է հաս­նե­լու հաղ­թա­նա­կի:
Մի­ջազ­գա­յին մր­ցա­շա­րում Ար­սե­նը ներ­կա­յաց­րել է Հա­յաս­տա­նը: Վս­տահ է, որ կգա այն օ­րը, երբ հաղ­թա­նակ­նե­րի ժա­մա­նակ կծա­ծա­նի ա­զատ ու ան­կախ Ար­ցա­խի դրո­շը և կներ­կա­յաց­նի Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը:
Հու­նի­սի 16-ին Երևա­նում կա­յա­ցած Գառ­նիկ Հով­հան­նի­սյա­նի ան­վան սամ­բո­յի 24-րդ մի­ջազ­գա­յին ա­վան­դա­կան հու­շամր­ցա­շա­րից Ար­սե­նը նույն­պես վե­րա­դար­ձավ հաղ­թա­նա­կով: Յու­րա­քան­չյուր հաղ­թա­նակ նոր ուժ է տա­լիս պա­տա­նի մար­զի­կին: Այ­սօր նա ձգ­տում է ի­րեն հնա­րա­վո­րինս շատ նվի­րել պա­րապ­մունք­նե­րին, քա­նի որ առջևում Սամ­բո­յի աշ­խար­հի պա­տա­նե­կան ա­ռաջ­նու­թյունն է: Այն տե­ղի կու­նե­նա հոկ­տեմ­բե­րին, Ուզ­բեկս­տա­նի մայ­րա­քա­ղաք Տաշ­քեն­դում: Ար­սենն իր առջև հաղ­թա­նա­կի հաս­նե­լու նպա­տակ է դրել: Նրա մար­տա­կան տրա­մադր­վա­ծու­թյու­նը ոգևո­րիչ է, հա­մո­զիչ: Իսկ թե սպոր­տա­յին ա­պա­գան ուր կհասց­նի Ար­սե­նին, պա­տաս­խա­նում է. ՙՆախ պատ­րաստ­վում եմ պարտքս տալ հայ­րե­նի­քիս, իսկ հե­տո` կտես­նենք…՚:

 

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 26 Հունիսի 2019 15:51