comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱ­ՄԱ­ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ 7-ՐԴ Ա­ՄԱ­ՌԱ­ՅԻՆ ԽԱ­ՂԵՐՆ ԱՆ­ՆԱ­ԽԱ­ԴԵՊ ԵՆ ԼԻ­ՆԵ­ԼՈՒ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՄԱ­ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ 7-ՐԴ Ա­ՄԱ­ՌԱ­ՅԻՆ ԽԱ­ՂԵՐՆ ԱՆ­ՆԱ­ԽԱ­ԴԵՊ ԵՆ ԼԻ­ՆԵ­ԼՈՒ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի հա­մաշ­խար­հա­յին կո­մի­տեի ո­րոշ­մամբ 2019թ. 7-րդ ա­մա­ռա­յին խա­ղե­րի մեկ­նար­կը տր­վում է Ար­ցա­խում։ Պատ­մա­կան այս ո­րոշ­ման ա­ռա­ջարկն ա­րել է Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի հա­մաշ­խար­հա­յին կո­մի­տեի նա­խա­գահ Իշ­խան Զա­քա­րյա­նը, և գոր­ծա­դիր կո­մի­տեի նիս­տի բո­լոր ան­դամ­նե­րը միա­ձայն քվեար­կու­թյամբ տվել են ի­րենց հա­մա­ձայ­նու­թյու­նը։ Այդ ա­ռու­մով վեր­ջին ա­միս­նե­րին ԱՀ-ում և ՀՀ-ում կա­յա­ցել են բազ­մա­պի­սի հան­դի­պում­ներ, ի­րա­կա­նաց­վել կազ­մա­կերպ­չա­կան տա­րաբ­նույթ աշ­խա­տանք­ներ, որ­պես­զի Հա­մա­հայ­կա­կան 7-րդ խա­ղե­րի մեկ­նար­կը պատ­շա­ճո­րեն տր­վի Ար­ցա­խում և շա­րու­նակ­վի Հա­յաս­տա­նում։ Այս օ­րե­րին Ար­ցա­խում մեծ ե­ռու­զեռ է, պատ­րաստ­վում են ան­նա­խա­դեպ  մի­ջո­ցառ­մա­նը։ Հա­մա­հայ­կա­կան 7-րդ խա­ղե­րի ըն­թա­ցող կազ­մա­կերպ­չա­կան աշ­խա­տանք­նե­րի վե­րա­բե­րյալ զրու­ցե­ցինք Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի ար­ցա­խյան գրա­սե­նյա­կի պա­տաս­խա­նա­տու Վար­դան ԲԱ­ԼԱ­ՅԱ­ՆԻ հետ։

-Օ­գոս­տո­սի 6-ին Ստե­փա­նա­կեր­տի մար­զա­դաշ­տում տե­ղի կու­նե­նա Հա­մա­հայ­կա­կան 7-րդ ա­մա­ռա­յին խա­ղե­րի բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նը։ Ի՞նչ ծա­վա­լի աշ­խա­տանք­ներ են ծրագր­վել և ի­րա­կա­նաց­վել Ար­ցա­խում, պատ­րա՞ստ ենք, ար­դյոք, հա­վուր պատ­շա­ճի դի­մա­վո­րել բազ­մա­հա­զար մար­զա­սեր­նե­րի, հյու­րե­րի։
-Խա­ղե­րի բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նը կկա­յա­նա Ստե­փա­նա­կեր­տում, օ­գոս­տո­սի 6-ին, իսկ օ­գոս­տո­սի 7-ի ե­րե­կո­յան նա­խա­տես­վում է ՙՀրա­ժեշտ Ար­ցա­խին՚ խո­րագ­րով մի­ջո­ցա­ռում, ո­րից հե­տո օ­գոս­տո­սի 8-ի ա­ռա­վո­տյան մաս­նա­կից­նե­րը կմեկ­նեն Երևան՝ օ­գոս­տո­սի 9-17-ը մաս­նակ­ցե­լու նա­խա­տես­վող մր­ցում­նե­րին։ Ար­դեն ներ­կա­յաց­վել է 5300 մաս­նակ­ցու­թյան հայտ, բայց չի բա­ցառ­վում, որ այդ թի­վը կա­վե­լա­նա։ Ընդ­հա­նուր առ­մամբ, Ար­ցախ կժա­մա­նեն շուրջ 32 եր­կր­նե­րի 161 քա­ղաք­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Կազմ­ված սցե­նա­րի հա­մա­ձայն` բաց­ման ա­րա­րո­ղու­թյա­նը կմաս­նակ­ցի շուրջ 6000 մարդ, ին­չը բա­վա­կա­նին մեծ թիվ է։ Կա­րող եմ փաս­տել, որ կազ­մա­կերպ­չա­կան բո­լոր աշ­խա­տանք­ներն ա­վար­տա­կան փու­լում են, և մեր թի­մը ջանք ու ե­ռանդ չի խնա­յում բո­լոր ծա­ռա­ցած խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար։

-Իսկ այդ­քան մեծ թվով մար­զիկ­նե­րի, հյու­րե­րի և եր­կր­պա­գու­նե­րի տե­ղա­բաշխ­ման հար­ցերն ինչ­պե՞ս եք կար­գա­վո­րել և ով­քե՞ր են դրա­նում ա­ջակ­ցել։
-Բա­վա­կա­նին լուրջ խն­դիր էր հենց տե­ղա­բաշխ­ման հար­ցը։ Բո­լոր հյու­րա­նոց­նե­րը, հյու­րատ­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են ու­նե­ցել տե­ղա­վո­րել ըն­դա­մե­նը 2,5 հա­զար մարդ, մյուս­նե­րին պայ­մա­նա­վոր­վել ենք տե­ղա­վո­րել գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րում, ա­ռան­ձին մարդ­կանց տնե­րում, ով­քեր պատ­րաս­տա­կա­մու­թյուն են հայտ­նել ղա­րա­բաղ­ցու հյու­րա­սի­րու­թյամբ ըն­դու­նել հյու­րե­րին։ Այս պա­հին մենք ար­դեն լրի­վու­թյամբ լու­ծել ենք այդ խն­դի­րը։ Բա­ցի դրա­նից, Խա­ղե­րի կա­յաց­ման հա­մար ներդ­րում­ներ են ա­րել բա­րե­րար­ներ Ալ­բերտ Բո­յա­ջյա­նը, Սամ­վել Կա­րա­պե­տյա­նը, Սամ­վել Ա­լեք­սա­նյա­նը, Գա­գիկ Ա­ղա­ջա­նյա­նը և ու­րիշ­ներ: Այս ա­մե­նին զու­գա­հեռ, Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի հա­մաշ­խար­հա­յին կո­մի­տեի ան­դամ­նե­րը աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում յու­րո­վի աշ­խա­տանք­ներ են կա­տա­րել և, յու­րա­քան­չյուրն իր լու­ման ներդ­նե­լով, միաս­նա­կան հար­թա­կում շա­րու­նա­կում են աշ­խա­տել։ Նաև բա­վա­կա­նին մեծ ու տա­րաբ­նույթ աշ­խա­տանք­ներ են տա­նում ԱՀ և ՀՀ հա­զա­րա­վոր կա­մա­վոր­ներ։

-Բա­ցի մար­զա­կան ծրագ­րից, ի՞նչ մի­ջո­ցա­ռում­ներ են նա­խա­տես­վում այս օ­րե­րին և ի՞նչ ա­նակն­կալ­ներ են սպաս­վում բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյա­նը։
-Մար­զա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րին զու­գա­հեռ, հյու­րե­րի հա­մար կկազ­մա­կերպ­վեն այ­ցե­լու­թյուն­ներ Ար­ցա­խի պատ­մամ­շա­կու­թա­յին և տե­սար­ժան վայ­րեր, օ­գոս­տո­սի 5-ի և 7-ի ե­րե­կո­յան Ստե­փա­նա­կեր­տի Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում կկա­յա­նան հա­մերգ­ներ ԱՀ և ՀՀ եր­գիչ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։ Ար­դեն մեկ ա­միս է, ինչ Ստե­փա­նա­կեր­տի մար­զա­դաշ­տում փոր­ձեր են ըն­թա­նում բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նը մեծ շու­քով կազ­մա­կեր­պե­լու հա­մար։ Մենք ու­նե­նա­լու ենք շուրջ 10 հա­զար հան­դի­սա­տես և եր­կր­պա­գու, ի­հար­կե, մուտ­քը ա­զատ է լի­նե­լու, սա­կայն մար­զիկ­նե­րի և ա­ռան­ձին հյու­րե­րի, Եվ­րա­խոր­հր­դի պատ­գա­մա­վոր­նե­րի, հա­տուկ պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի հա­մար նա­խա­տես­ված են լի­նե­լու ա­ռան­ձին տե­ղեր: Հրա­պա­րա­կում տե­ղադր­վե­լու են մեծ էկ­րան­ներ, որ բո­լո­րը հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նան դի­տե­լու մի­ջո­ցա­ռու­մը։ Բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նը բաղ­կա­ցած կլի­նի մի քա­նի մա­սե­րից, ո­րոնք կներ­կա­յաց­նեն տե­սա­րան­ներ մեր ժո­ղովր­դի պատ­մու­թյու­նից, բե­մադ­րու­թյուն­ներ հայ ժո­ղովր­դի քրիս­տո­նեու­թյան ըն­դուն­ման, Մես­րոպ Մաշ­տո­ցի գրե­րի գյու­տի ստեղծ­ման վե­րա­բե­րյալ, Վա­չա­գան Բա­րե­պաշ­տի թա­գա­վո­րու­թյան ժա­մա­նա­կաշր­ջա­նից, ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րից դր­վագ­ներ։ Ե­լույթ կու­նե­նան նաև եր­կու հայ­կա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­ներ Բա­կո Սա­հա­կյա­նը և Նի­կոլ Փա­շի­նյա­նը, Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի կո­մի­տեի նա­խա­գահ Իշ­խան Զա­քա­րյա­նը։ Կլի­նի նաև հա­մեր­գա­յին ծրա­գիր, մի խոս­քով` սպաս­վում է շատ հե­տաքր­քիր ու ան­նա­խա­դեպ մի­ջո­ցա­ռում։

Կազ­մա­կերպ­չա­կան ա­ռու­մով մենք լիո­վին պատ­րաստ ենք: Ար­ցախ այ­ցե­լող հյու­րե­րի մե­ծա­մաս­նու­թյունն ա­ռա­ջին ան­գամ է այս­տեղ, ու հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րը կխ­թա­նեն հա­մախմ­բե­լու աշ­խար­հի բո­լոր հա­յե­րին, մո­տի­կից ծա­նո­թա­նա­լու և շփ­վե­լու Ար­ցա­խի ստեղ­ծա­գործ ու ա­րա­րող ժո­ղովր­դի հետ, ով­քեր հարկ ե­ղած դեպ­քում զենք կվերց­նեն ու կպաշտ­պա­նեն մեր հայ­րե­նի­քը։ Հու­սով եմ, որ Ար­ցախ այ­ցե­լած ե­րի­տա­սարդ­նե­րի սե­րը հայ­րե­նի­քի նկատ­մամբ ա­վե­լի կբազ­մա­պատկ­վի, և նրանք կհա­մախ­մբ­վեն մեկ միաս­նա­կան գա­ղա­փա­րի շուրջ։ Մենք հզոր ենք Հա­յաս­տան-Ար­ցախ-Սփյուռք ե­ռա­միաս­նու­թյամբ։

Հա­մա­հայ­կա­կան ա­մա­ռա­յին 7-րդ խա­ղե­րի մար­զաձևե­րի անց­կաց­ման և մր­ցա­վա­րա­կան խմ­բի վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­ներ հայտ­նեց գլ­խա­վոր մր­ցա­վար, մի­ջազ­գա­յին մի շարք խա­ղե­րի մր­ցա­վար, Սիդ­նե­յի օ­լիմ­պիա­կան խա­ղե­րում լա­վա­գույն մր­ցա­վար­նե­րի ե­ռյա­կում ընդգրկված, ծննդով Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Մատա­ղիս գյու­ղից Դե­րե­նիկ ԳԱԲՐԻԵ­ԼՅԱ­ՆԸ։


-Ինձ հա­մար մեծ պա­տիվ է ար­դեն երկ­րորդ ան­գամ լի­նել Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի գլ­խա­վոր մր­ցա­վար։ Այս օ­րե­րին մեծ հպար­տու­թյուն եմ ապ­րում` տես­նե­լով, թե Ստե­փա­նա­կերտն ինչ­պես է ծաղ­կում, իսկ ժո­ղովր­դի վե­րա­բեր­մունքն ա­մեն մի հյու­րի հան­դեպ բա­րի ու մա­քուր է: Ե­ղել եմ 7-8 օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի մաս­նա­կից-մր­ցա­վար, բայց այս­պի­սի ու­րա­խու­թյուն չեմ ապ­րել, ինչ­պես հի­մա։ Ու­զում եմ, որ բո­լորս լի­նենք հա­մե­րաշխ, բռուն­ցք­ված։ Կար­ծում եմ, որ այս օ­րե­րը պատ­մա­կան են լի­նե­լու ոչ միայն Ար­ցա­խի, այլև ողջ հայ ազ­գի հա­մար։ Գո­վես­տի խոս­քեր եմ ու­զում հղել ԱՀ նա­խա­գահ Բ. Սա­հա­կյա­նին, որ խա­ղե­րի կա­յաց­ման նպա­տա­կով բազ­մա­թիվ հան­դի­պում­ներ է կազ­մա­կեր­պել, և ան­ձամբ փոր­ձում է իր օ­ժան­դա­կու­թյու­նը ցու­ցա­բե­րել ծա­գած հար­ցե­րի լուծ­ման հա­մար։ Նաև ե­րախ­տի­քի խոս­քեր եմ ու­զում ա­սել այն մարդ­կանց, սպոր­տա­յին ֆե­դե­րա­ցիա­նե­րին, ով­քեր ի­րենց ա­ջակ­ցու­թյունը ցու­ցա­բե­րե­ցին տար­բեր հար­ցե­րում։ Ա­ռանձ­նա­պես ու­զում եմ շեշ­տել Իշ­խան Զա­քա­րյա­նի կող­մից ի­րա­կա­նաց­վող բազ­մաբ­նույթ գոր­ծու­նեու­թյու­նը. այդ զար­մա­նա­լի մար­դը կա­րո­ղա­նում է աշ­խա­տել 24 ժամ և իր շուր­ջը հա­մախմ­բել այն­պի­սի մարդ­կանց, ով­քեր ըն­դու­նակ են լավ աշ­խա­տել։ Օգտ­վե­լով ա­ռի­թից, մեր սի­րե­լի ար­ցախ­ցի­նե­րին հոր­դո­րում եմ լի­նել միաս­նա­կան, հյու­րե­րին դի­մա­վո­րել ժպի­տով ու ար­ցախ­ցուն յու­րա­հա­տուկ հյու­րա­սի­րու­թյամբ։ Հիա­ցած եմ կա­մա­վոր­նե­րի աշ­խա­տան­քով. նրանք մեր երկ­րի պայ­ծառ ա­պա­գան են։ Կազ­մա­կերպ­չա­կան ա­ռու­մով բա­վա­կա­նին մեծ աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել:

 

Last modified onՉորեքշաբթի, 07 Օգոստոսի 2019 12:44