comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆԻՑ ԱՐՑԱԽՑԻ ԹԵՆԻՍԻՍՏՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ
Logo
Print this page

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆԻՑ ԱՐՑԱԽՑԻ ԹԵՆԻՍԻՍՏՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

Հա­մա­հայ­կա­կան 7-րդ խա­ղե­րին օ­գոս­տո­սի 14-18-ը իր մաս­նակ­ցու­թյունն է բե­րել նաև Ար­ցա­խի սե­ղա­նի թե­նի­սի հա­վա­քա­կա­նը: Նշենք, որ Երևա­նում կա­յա­ցած խա­ղե­րին ՙսե­ղա­նի թե­նիս՚ մար­զաձևում ի­րենց մաս­նակ­ցու­թյունն են բե­րել 76` 56 տղա­մարդ­կանց, 20 կա­նանց թի­մեր:

Ար­ցա­խի հա­վա­քա­կա­նը 7-րդ հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րից տուն է բե­րել 3 ոս­կի, 2 ար­ծա­թե և 1 բրոն­զե մե­դալ: Ոս­կե մե­դալ­նե­րից եր­կու­սը նվաճ­վել են թի­մա­յին մր­ցում­նե­րում, տղա­նե­րի` Վա­րու­ժան Բաղ­դա­սա­րյան, Ռա­ֆիկ Հով­հան­նի­սյան, Հա­րութ Հա­րու­թյու­նյան և Սեր­գեյ Սի­մո­նյան կազ­մով, և աղ­ջիկ­նե­րի` Ռու­բի­նա Վար­դա­նյան, Ան­նա Ա­դա­մյան և Յա­նա Պետ­րո­սյան կազ­մով (մար­զիչ` սպոր­տի վար­պետ Ի­րի­նա Մար­գա­րյան):
Վա­րու­ժան Բաղ­դա­սա­րյա­նը և Հա­րու­թյուն Հա­րու­թյու­նյա­նը դար­ձան չեմ­պիոն­ներ տղա­մարդ­կանց զու­գա­խա­ղե­րում` բե­րե­լով ևս մեկ ոս­կե մե­դալ: Աղ­ջիկ­նե­րի զու­գա­խա­ղե­րում Ան­նա Ա­դա­մյա­նը և Ռու­բի­նա Վար­դա­նյա­նը զբա­ղեց­րին երկ­րորդ տե­ղը` դառ­նա­լով ար­ծա­թե մե­դա­լա­կիր­ներ:
Ան­հա­տա­կան մր­ցա­պայ­քա­րում աղ­ջիկ­նե­րից Ռու­բի­նա Վար­դա­նյա­նը գրա­վեց եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նը` բե­րե­լով բրոն­զե մե­դալ: Իսկ Հա­րու­թյուն Հա­րու­թյու­նյա­նը գրա­վեց երկ­րորդ տե­ղը:
Ար­ցա­խի հա­վա­քա­կա­նի գլ­խա­վոր մար­զիչ, Ար­ցա­խի վաս­տա­կա­վոր մար­զիչ Ա­լիկ Հով­հան­նի­սյանն իր ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նեց Սե­ղա­նի թե­նի­սի ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ Գրի­գո­րի Ա­ռա­քե­լյա­նին և ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի փոխ­նա­խա­րար Ա­շոտ Դա­նիե­լյա­նին` 7-րդ հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րում մեր թե­նի­սիստ­նե­րի պատ­շաճ մաս­նակ­ցու­թյունն ա­պա­հո­վե­լուն ուղղ­ված նրանց ջան­քե­րի հա­մար:

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 21 Օգոստոսի 2019 14:42
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.