comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ա­ՊԱԳԱ­ՅԻ ՀԱՆ­ԴԵՊ ՀԱ­ՎԱ­ՏՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

Ա­ՊԱԳԱ­ՅԻ ՀԱՆ­ԴԵՊ ՀԱ­ՎԱ­ՏՈՎ

Կա­րի­նե ԲԱԽ­ՇԻ­ՅԱՆ

ք. Աս­կե­րան

 Հի­րա­վի, մեծ է նա, ում սիր­տը բա­բա­խում է բո­լո­րի հա­մար։ Ֆրան­սիա­ցի գրող Ռո­մեն Ռո­լա­նի այս խոս­քե­րը միան­շա­նակ կա­րե­լի է տա­րա­ծել ա­կա­դե­մի­կոս, բա­րե­րար Գրի­գո­րի Գաբ­րիե­լյան­ցի վրա, մարդ, ում սր­տա­ցա­վու­թյան, բա­զում բա­րե­գոր­ծու­թյուն­նե­րի վկա­ներն ենք մենք։ Ինչ նա ա­նում է, ա­նում է ե­րի­տա­սարդ սե­րունդ­նե­րին ա­վե­լի ա­պա­հով­ված, զար­գա­ցած տես­նե­լու ակն­կա­լի­քով։ Պա­տա­հա­կան չէ, որ նրա նա­խա­ձեռ­նու­թյամբ ստեղծ­վել է ՙԱ­պա­գա սե­րունդ­ներ՚ հիմ­նադ­րա­մը, ո­րի գա­ղա­փա­րա­կան հեն­քը հա­սա­րակ ու պարզ է՝ ՙԱյ­սօր ե­րե­խա­նե­րը, վա­ղը՝ ժո­ղո­վուր­դը՚։

Գրի­գո­րի Գաբ­րիե­լյանցն իր մի հան­դիպ­ման ժա­մա­նակ խոս­տա­ցել էր հա­տուկ ու­շադ­րու­թյուն սևե­ռել Աս­կե­րա­նի շր­ջա­նին, և, հու­րա­խու­թյուն բո­լո­րիս, 2019 թվա­կա­նին ի­րա­կա­նաց­վել են բա­զում բա­րե­գոր­ծու­թյուն­ներ։
Այս ան­գամ հա­ճե­լի ա­նակն­կալն սպաս­վում էր Աս­կե­րա­նի ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցին։ Բա­րե­րա­րի խոս­քով՝ մա­տաղ սե­րունդն ինչ­պես գրա­գետ, կիրթ, այն­պես էլ ֆի­զի­կա­պես ու­ժեղ պետք է լի­նի։ Նա պետք է կա­րո­ղա­նա իր հայ­րե­րի ու պա­պե­րի ար­ժա­նի հետևոր­դը դառ­նալ, իսկ դրա հա­մար պետք է ու­նե­նա պատ­շաճ պայ­ման­ներ սպոր­տով զբաղ­վե­լու հա­մար։
Սեպ­տեմ­բե­րի 20-ին Գր. Գաբ­րիե­լյանցն Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Հա­կոբ Ղահ­րա­մա­նյա­նի ու­ղեկ­ցու­թյամբ այ­ցե­լեց Աս­կե­րա­նի ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րոց՝ հեր­թա­կան նվի­րատ­վու­թյու­նը կա­տա­րե­լու հա­մար։ Ներ­կա էին Աս­կե­րա­նի քա­ղա­քա­պետ Սամ­վել Ա­ղա­ջա­նյա­նը, ՙԱ­պա­գա սե­րունդ­ներ՚ հիմ­նադ­րա­մի հա­սա­րա­կայ­նու­թյան գծով տնօ­րեն Սա­րա­սար Սա­րյա­նը, հյու­րեր։
Ներ­կա­նե­րին ող­ջու­նեց Ար­ցա­խի մար­տար­վեստ­նե­րի ա­սո­ցիա­ցիա­յի նա­խա­գահ Գա­րե­գին Ա­ղա­բա­լյա­նը։ Կարևո­րե­լով մուայ­թայ մար­զաձևը՝ նա նշեց, որ այն ա­ռա­ջին հեր­թին օգ­տա­կար է մար­զիկ­նե­րի ա­ռող­ջու­թյան հա­մար և, ի­հար­կե, հե­տա­գա­յում նրանք դառ­նում են իս­կա­կան տղա­մար­դիկ՝ ու­ժեղ, դի­մաց­կուն։
-Հպար­տու­թյամբ և ու­րա­խու­թյամբ եմ շեշ­տում, որ Աս­կե­րա­նում ու­նենք ար­հես­տա­վարժ մար­զիկ­ներ, ո­րոնք կա­րող են մտ­նել մար­զա­կան տար­բեր հար­թակ­ներ և հա­ջո­ղու­թյուն­ներ ար­ձա­նագ­րել։ Ցան­կա­նում եմ բո­լո­րիս կող­մից շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել Գրի­գո­րի Գաբ­րիե­լյան­ցին, ով իր ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է պա­հում Ար­ցա­խի մար­տար­վեստ­նե­րի ա­սո­ցիա­ցիա­յի գոր­ծու­նեու­թյու­նը և այ­սօր այս­պի­սի գե­ղե­ցիկ ա­նակն­կալ է մա­տու­ցում մեր մար­զիկ­նե­րին։
Նշ­վեց նաև, որ մտա­դիր են Աս­կե­րա­նում բա­ցել Խա­ռը մե­նա­մար­տե­րի խմ­բակ /MMA/։
Հան­դի­սա­վոր պայ­ման­նե­րում Գրի­գո­րի Գաբ­րիե­լյան­ցի կող­մից մուայ­թայ մար­զաձևի մար­զիկ­նե­րը ստա­ցան մար­զա­կան գույք և հան­դես ե­կան ցու­ցադ­րա­կան ե­լույթ­նե­րով։
Ե­րե­խա­նե­րի ոգևոր­ված ցու­ցադ­րում­նե­րը, նրանց պայ­ծառ դեմ­քե­րը բա­վա­կան էին, որ­պես­զի մեծ բա­րե­րա­րը բա­վա­րար­ված զգար: Ա­ռանձ­նա­պես ու­շադ­րու­թյուն էր գրա­վում խմ­բա­կի միակ մար­զու­հին՝ Վիո­լե­տա Շահ­րա­մա­նյա­նը, ով տղա­նե­րից ոչ պա­կաս ակ­տիվ էր և ֆի­զի­կա­պես պատ­րաստ։
Ինչ­պես շեշ­տեց Ար­ցա­խի մար­տար­վեստ­նե­րի ա­սո­ցիա­ցիա­յում գոր­ծող Մուայ­թայ մար­զաձևի Ար­ցա­խի հա­վա­քա­կա­նի գլ­խա­վոր մար­զիչ Ա­լեք­սան Ա­ղա­բա­լյա­նը, մար­զիկ­նե­րը պատ­րաստ են հան­դես գալ տար­բեր ռին­գե­րում։
ՙԵ­րե­խա­նե­րի ցան­կու­թյու­նը մեծ է, իսկ մենք ա­նում ենք ա­մեն ինչ, որ­պես­զի նրանց մեջ ա­վե­լաց­նենք սե­րը դե­պի սպոր­տը և սեր­մա­նենք, որ հա­յը միշտ պետք է ու­ժեղ և ա­րիա­սիրտ լի­նի՚,-ա­սաց Ա. Ա­ղա­բա­լյա­նը։
Ինչ խոսք, նպա­տա­կա­յին և ու­շագ­րավ մի­ջո­ցա­ռում էր՝ լի գե­ղե­ցիկ տպա­վո­րու­թյուն­նե­րով։ Ան­շուշտ, Գրի­գո­րի Գաբ­րիե­լյան­ցի մտ­քում պլա­նա­վոր­վում էր հա­ջորդ այ­ցե­լու­թյու­նը շր­ջան, և հա­մոզ­մունք կա, որ այն չի ու­շա­նա։

;

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 30 Սեպտեմբերի 2019 16:50