comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Վան ՆՈ­ՎԻ­ԿՈՎ

Բռնց­քա­մար­տի­կի կեն­սա­փի­լի­սո­փա­յու­թյու­նը, թերևս, լա­վա­գույնս կա­րե­լի է բա­նաձևել մե­նա­պայ­քա­րա­յին այս բա­վա­կա­նին բարդ մար­զաձևի ա­մե­նա­վառ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից՝ Մայք Թայ­սո­նի ձևա­կերպ­մամբ. ՙԵրբ ինձ հա­մար դժ­վար է, ես միշտ ինձ հի­շեց­նում եմ, որ ե­թե հան­ձն­վեմ` դրա­նից ա­վե­լի հեշտ չի լի­նի՚։
Հաղ­թե­լու և հա­ջո­ղե­լու հա­մար ինք­նա­հաղ­թա­հա­րու­մը ընդ­հան­րա­կան պայ­ման է բո­լոր մար­զաձևե­րի դեպ­քում, իսկ բռնց­քա­մար­տում՝ ա­ռա­վել ևս։

ՙՄիայն տք­նա­ջան մար­զում­նե­րի ըն­թաց­քում սե­փա­կան ցա­վի, հոգ­նա­ծու­թյան ու ընդ­հան­րա­պես ինք­նա­հաղ­թա­հար­ման դեպ­քում է բռնց­քա­մար­տի­կը պատ­րաստ մր­ցա­պայ­քա­րի ու հաղ­թա­նա­կի…՚,-հաս­տա­տում է Ար­ցա­խի բռնց­քա­մար­տի ֆե­դե­րա­ցիա­յի գլ­խա­վոր մար­զիչ Գևորգ Թո­րո­սյա­նը։ Նրա հա­ղորդ­մամբ, Ար­ցա­խում օ­լիմ­պիա­կան այս մար­զաձևի նկատ­մամբ հե­տաք­րք­րու­թյու­նը վեր­ջին 3 տա­րի­նե­րին շա­րու­նա­կա­բար ա­ճում է։ Ներ­կա­յումս Ստե­փա­նա­կեր­տում, Շու­շիում, Ճար­տա­րում, Մար­տա­կեր­տում և այ­լուր գոր­ծող բռնց­քա­մար­տի ման­կա­պա­տա­նե­կան խմ­բե­րում ընդգրկված են ա­վե­լի քան 300 մարզ­վող։
ՙ…Յու­րա­քան­չյուր մարզ­վող ե­րե­խա­յի սր­տում ա­ռյուծ է թաքն­ված։ Մար­զիչն ըն­դա­մե­նը նպաս­տում է այն ի հայտ բե­րե­լուն ու ոս­տյու­նի նա­խա­պատ­րաս­տե­լուն…՚, -միտ­քը շա­րու­նա­կում է մար­զի­չը։
Հատ­կան­շա­կան է, որ ար­ցախ­ցի պա­տա­նի բռնց­քա­մար­տիկ­նե­րը ըն­թա­ցիկ մար­զա­կան տա­րին ար­դեն իսկ հաղ­թա­նակ­նե­րով ու մե­դալ­նե­րով են նշա­նա­վո­րել. սեպ­տեմ­բեր-հոկ­տեմ­բեր ա­միս­նե­րին պատ­վով են ներ­կա­յաց­րել Ար­ցա­խը Աբ­խա­զիա­յում և Դո­նեց­կում կա­յա­ցած մի­ջազ­գա­յին մր­ցա­շա­րե­րում։ Մաս­նա­վո­րա­պես Աբ­խա­զիա­յում՝ ԽՍՀՄ սպոր­տի վար­պետ Գեոր­գիա Բլա­բի հի­շա­տա­կին նվիր­ված բռնց­քա­մար­տի մի­ջազ­գա­յին մր­ցա­շա­րին, ո­րը 25-մյա պատ­մու­թյուն ու­նի: Ռու­սաս­տա­նի, Ղա­զախս­տա­նի, Աբ­խա­զիա­յի, Դո­նեց­կի և այլ եր­կր­նե­րի շուրջ 320 բռնց­քա­մար­տիկ­նե­րի ընդգրկմամբ մր­ցա­շա­րում ար­ցախ­ցի պա­տա­նի բռնց­քա­մար­տիկ­նե­րը տա­րի­քա­յին, քա­շա­յին տար­բեր կար­գե­րում պատ­վա­վոր ու մր­ցա­նա­կա­յին հո­րի­զո­նա­կան­ներ են նվա­ճել՝ պարգևատր­վե­լով 2 ոս­կե և 3 ար­ծա­թե մե­դալ­նե­րով։ Բա­ցի այդ, գլ­խա­վոր մր­ցա­վա­րի հա­տուկ գա­վա­թով է պարգևատր­վել նաև Ար­ցա­խի բռնց­քա­մար­տի ֆե­դե­րա­ցիան։ Ար­ձա­նագր­ված հա­ջո­ղու­թյուն­նե­րը գլ­խա­վոր մար­զի­չը պայ­մա­նա­վո­րում է նաև հան­րա­պե­տու­թյան տար­բեր շր­ջան­նե­րում գոր­ծող մար­զիչ­նե­րի նվիր­վա­ծու­թյամբ ու թի­մա­յին ար­դյու­նա­վետ աշ­խա­տան­քով։ Ար­ձա­նագր­ված հա­ջո­ղու­թյուն­նե­րը բարձ­րաց­րել են բռնց­քա­մար­տի նկատ­մամբ հե­տաք­րք­րու­թյու­նը։ Ար­ցա­խում գոր­ծող խմ­բակ­նե­րի աս­տի­ճա­նա­բար ընդ­լայն­վող աշ­խար­հագ­րու­թյունն ու մարզ­վող­նե­րի հա­րա­ճուն թի­վը նա­խադ­րյալ­ներ են՝ օ­լիմ­պիա­կան այս մար­զաձևից ևս հա­մա­պա­տաս­խան նե­րուժ ձևա­վո­րե­լու հա­մար։ Ներ­կա­յումս ե­ռուն մար­զում­նե­րով բռնց­քա­մար­տիկ­նե­րը նա­խա­պատ­րաստ­վում են Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ա­ռաջ­նու­թյա­նը, ո­րը, Գևորգ Թո­րո­սյա­նի խոս­քով, չա­փա­զանց կարևոր է։
ՙ…Ա­վե­լի կարևոր է, քան մի­ջազ­գա­յին մր­ցա­շա­րե­րը։ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ա­ռաջ­նու­թյու­նը վճ­ռո­րոշ մեկ­նա­կետ է ՝ աշ­խար­հի ու Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու հա­մար՚,-շեշ­տեց նա։
Հա­վե­լենք, որ Ար­ցա­խի բռնց­քա­մար­տի ֆե­դե­րա­ցիա­յի ջան­քե­րով հան­րա­պե­տու­թյան տար­բեր բնա­կա­վայ­րե­րում գոր­ծող խմ­բե­րի մար­զիկ­ներն ու մար­զա­դահ­լիճ­նե­րը շա­րու­նա­կա­բար վե­րա­զին­վում են անհ­րա­ժեշտ, բարձ­րո­րակ մար­զա­գույ­քով։
;