[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՂ­ԹՈ­ՂԸ ՀԱ­ՅԻ Ո­ԳԻՆ ԷՐ...

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Ար­ցա­խը ներ­կա­յաց­նող բազ­մա­թիվ պա­տա­նի­ներ ու ե­րի­տա­սարդ­ներ տար­բեր մր­ցում­նե­րում ան­նա­խա­դեպ հա­ջո­ղու­թյուն­ներ են ար­ձա­նագ­րում՝ բարձր պա­հե­լով երկ­րի պա­տի­վը. նրանց հաղ­թա­նակ­նե­րի շնոր­հիվ աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում բարձ­րաց­վում է մեր Ե­ռա­գույ­նը:

Նո­յեմ­բե­րի 2-ին Գեր­մա­նիա­յի Զին­դել­ֆին­գեր քա­ղա­քում տե­ղի ու­նե­ցած Ֆու­դո­կան կա­րա­տեի աշ­խար­հի 8-րդ ա­ռաջ­նու­թյու­նում կա­տա մր­ցաձևում Հա­յաս­տա­նի կա­րա­տեի ազ­գա­յին ֆե­դե­րա­ցիա­յի և Ար­ցա­խի կա­րա­տե-դո ֆե­դե­րա­ցիա­յի մար­զիկ, սև գո­տի 2-րդ դան Մի­քա­յել Մխի­թա­րյա­նը ե­րեք դժ­վա­րին մե­նա­մար­տից հե­տո հայ­տն­վե­լով եզ­րա­փակ­չում, գե­րա­զան­ցել է գեր­մա­նա­ցի մր­ցակ­ցին ու տի­րա­ցել ոս­կե մե­դա­լին: ՙՍա ա­ռա­ջին ոս­կին է աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյու­նից, իմ դժ­վա­րու­թյամբ ձեռք­բեր­ված հաղ­թա­նա­կը: Այն պայ­քար էր, որ­տեղ հաղ­թո­ղը հա­յի ո­գին էր: Բա­ցի ու­ժեղ մր­ցակ­ցից ճն­շող էին գեր­մա­նա­ցի եր­կր­պա­գու­նե­րը: Չէ՞ որ ա­ռաջ­նու­թյու­նը տե­ղի էր ու­նե­նում Գեր­մա­նիա­յում, իսկ մր­ցա­կիցս էլ եզ­րա­փակ­չում գեր­մա­նա­ցին էր՚,- մեզ հետ զրույ­ցում ան­կեղ­ծա­նում է Մի­քա­յե­լը:
Մի­ջազ­գա­յին մր­ցա­շա­րում պա­տա­նի չեմ­պիո­նը ներ­կա­յաց­րել է Հա­յաս­տա­նը և իր հաղ­թա­նա­կով ծա­ծա­նել նաև Ար­ցա­խի դրո­շը: Նշենք նաև, որ նա 2018 թվա­կա­նին մաս­նակ­ցել է Սլո­վե­նիա­յի Պոր­տո­րոզ քա­ղա­քում տե­ղի ու­նե­ցած ա­վան­դա­կան ֆու­դո­կան կա­րա­տեի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյանն ու ար­ժա­նա­ցել չեմ­պիո­նի կոչ­մա­նը: Մինչ այդ Մի­քա­յե­լը Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան կրկ­նա­կի մր­ցա­նա­կա­կիր էր, Հա­յաս­տա­նի օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի սպոր­տա­յին կա­րա­տեի ե­ռա­կի չեմ­պիոն:
Ըն­դա­մե­նը 4 տա­րե­կան էր Մի­քա­յե­լը, երբ նրան հե­տաք­րք­րեց մար­զաձևը: Փոք­րիկ տղան սի­րեց այն և 16 տա­րի շա­րու­նակ, ջանք ու ե­ռանդ չխ­նա­յե­լով, ան­դա­դար պա­րապ­մունք­նե­րի ար­դյուն­քում դար­ձավ նաև աշ­խար­հի չեմ­պիոն: Սե­րը սպոր­տի հան­դեպ Մի­քա­յե­լին փո­խանց­վել է գե­նե­րով: Հայ­րը, հո­րեղ­բայ­րը նույն­պես կա­րա­տեի վար­պետ­ներ են: Հայ­րը՝ Ա­շոտ Մխի­թա­րյա­նը, Մի­քա­յե­լի հիմ­նա­կան մար­զիչն Է, իսկ հո­րեղ­բայ­րը՝ Լեռ­նիկ Ղա­լա­յա­նը, Մի­քա­յե­լին ո­գեշն­չո­ղը: Իր հա­ջո­ղու­թյուն­նե­րի գաղտ­նի­քը Մի­քա­յե­լը եր­կա­րատև, քրտ­նա­ջան աշ­խա­տան­քի, հետևո­ղա­կան մար­զում­նե­րի ու կա­րա­տեի հան­դեպ ու­նե­ցած սերն է հա­մա­րում՝ ա­վե­լաց­նե­լով, որ իր ա­մե­նան­շա­նա­կա­լի ձեռք­բե­րու­մը աշ­խա­տա­սի­րու­թյունն է: Չնա­յած չեմ­պիո­նի կոչ­մա­նը, իմ զրու­ցա­կի­ցը շատ հա­մեստ է ու զուսպ: Իր հաղ­թա­նա­կը նա հա­մա­րում է ոչ միայն ի­րե­նը, այլև հայ­րե­նի­քի­նը, ծնող­նե­րի­նը, մար­զիչ­նե­րի­նը, բո­լոր նրանց հաղ­թա­նա­կը, ով­քեր մշ­տա­պես ա­ջակ­ցել են ի­րեն: Մի­քա­յե­լը ե­րախ­տա­պարտ է հատ­կա­պես լե­գեն­դար մարզ­չին՝ ՀՀ ֆու­դո­կան կա­րա­տե-դո ազ­գա­յին ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ, սև գո­տի 8-րդ դան Կա­րեն Ա­վե­տի­սյա­նին, ԱՀ նախ­կին վար­չա­պետ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին,ՙԲեյզ Մե­թըլս՚ ըն­կե­րու­թյան գոր­ծա­դիր տնօ­րեն Ար­թուր Մկր­տու­մյա­նին, ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյա­նը, ՙԱ­պա­գա սե­րունդ­նե­րի հիմ­նադ­րա­մի՚ տնօ­րեն Գրի­գո­րի Գաբ­րիե­լյան­ցին, ում հո­վա­նա­վո­րու­թյամբ էլ մեր մար­զի­կը մաս­նակ­ցել է աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյա­նը: Մի­քա­յե­լը նաև ա­սաց, որ իր հաղ­թա­նա­կը նվի­րել է տա­տի­կին՝ հո­գե­բան-պրո­ֆե­սոր Ար­զիկ Մխի­թա­րյա­նին, ով ա­ռաջ­նու­թյու­նից օ­րեր անց տո­նեց ծնն­դյան տա­րե­դար­ձը:
Մի­քա­յե­լը Հա­յաս­տա­նի ֆի­զի­կա­կան կուլ­տու­րա­յի և սպոր­տի պե­տա­կան ինս­տի­տու­տի կա­րա­տեի բաժ­նի 3-րդ կուր­սի գե­րա­զանց ու­սա­նող է: Տղան միշտ էլ աչ­քի էր ըն­կել իր նր­բազ­գա­ցու­թյամբ, պլաս­տի­կու­թյամբ ու ճկու­նու­թյամբ: Դա չվ­րի­պեց մար­զիչ­նե­րի ու­շադ­րու­թյու­նից, ով­քեր ? պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նե­ցին պա­րա­պել Մի­քա­յե­լի հետ: Նա սե­մի­նար- պա­րապ­մունք­ներ է ու­նե­ցել Ի­տա­լիա­յում: Նրա կա­պը հա­մաշ­խար­հա­յին մար­զիչ­նե­րի հետ շա­րու­նա­կա­կան է: Եվ քա­նի որ կա­րա­տեն հա­մար­վում է ճա­պո­նա­կան մար­զաձև, աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյու­նից հե­տո նրա մար­զիչ­նե­րի մոտ ծն­վել է այն գա­ղա­փա­րը, որ տղա­յին պետք է ան­պատ­ճառ ու­ղար­կել Ճա­պո­նիա: Երևա­նի ֆի­զի­կա­կան կուլ­տու­րա­յի և սպոր­տի պե­տա­կան ինս­տի­տու­տում կազ­մա­կերպ­վեց գի­տա­ժո­ղով, ո­րին հրա­վիր­ված էր նաև Ճա­պո­նիա­յի դես­պա­նը: Վեր­ջինս պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նեց ա­ջակ­ցե­լու մեր մար­զի­կին: 10 տա­րե­կան էր, երբ Երևան էր ժա­մա­նել մի ռե­ժի­սոր և Բրյուս Լիին նվիր­ված ֆիլմ էր ու­զում նկա­րա­հա­նել: Քաս­տինգ­նե­րի ըն­թաց­քում դե­րա­սա­նի ման­կու­թյու­նը վե­րար­տադ­րող հե­րոս ըն­տր­վեց մեր փոք­րիկ մարզիկը:
Իսկ թե ինչ զգա­ցո­ղու­թյուն­ներ ու­նի պա­տա­նի չեմ­պիո­նը՝ պա­տաս­խա­նում է. ՙԴրանք անն­կա­րագ­րե­լի են, ան­բա­ցատ­րե­լի: Ու­րախ եմ, որ ստա­ցա եր­կա­րատև ու քրտ­նա­ջան աշ­խա­տան­քիս ար­դյուն­քը՚: Իսկ ա­մե­նա­վեր­ջում հա­վե­լում՝ հաղ­թո­ղի տիտ­ղո­սին հաս­նե­լուց ա­ռա­վել դժ­վա­րը այդ կոչ­մա­նը հա­վա­տա­րիմ մնալն է:

;