[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԴԻՄԱՎՈՐԵԼ ԵՆ ԿԻՈԿՈՒՇԻՆ ԿԱՐԱՏԵԻ ԱՇԽԱՐՀԻ ԲԱՑԱՌԻԿ ՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻՆ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը մար­զա­կան աշ­խար­հում գրան­ցեց հեր­թա­կան խո­շոր նվա­ճու­մը: Դեկ­տեմ­բե­րի 7-8-ը Ղա­զախս­տա­նի մայ­րա­քա­ղաք Նուր­սուլ­թա­նում տե­ղի ու­նե­ցած Կիո­կու­շին կա­րա­տեի աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյու­նում ար­ցախ­ցի մար­զիկ Ար­թուր Ա­ռու­շա­նյա­նը 60 կգ քա­շա­յին կար­գում նախ հաղ­թե­լով թուրք և ղա­զախ մար­զիկ­նե­րին, եզ­րա­փա­կի­չում հան­դի­պեց Վրաս­տա­նի ներ­կա­յա­ցուց­չին և հաղ­թա­նակ տա­րավ` դառ­նա­լով կիո­կու­շին կա­րա­տեի աշ­խար­հի ե­ռա­կի չեմ­պիոն:

Դեկ­տեմ­բե­րի 11-ին Ստե­փա­նա­կեր­տում հան­դի­սա­վո­րու­թյամբ դի­մա­վո­րե­ցին չեմ­պիո­նին: Դի­մա­վո­րող­նե­րի թվում էին ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը, մար­զա­կան ո­լոր­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, մար­զա­սեր­ներ, չեմ­պիո­նի ըն­տա­նի­քի ան­դամ­ներ ու հա­րա­զատ­ներ:
Մեզ հետ ու­նե­ցած ճե­պազ­րույ­ցում ԱՀ ԿԳՍ փոխ­նա­խա­րար Ա­շոտ Դա­նիե­լյանն ա­սաց, որ կիո­կու­շին մար­զաձևի պատ­մու­թյան մեջ Ար­թուր Ա­ռու­շա­նյա­նի հա­ջո­ղու­թյուն­նե­րը բա­ցա­ռիկ են. նա աշ­խար­հի միակ ե­ռա­կի չեմ­պիոնն է այդ մար­տար­վես­տում, ին­չին հա­սել է ին­տեն­սիվ պա­րապ­մունք­նե­րի շնոր­հիվ:
Ար­ցա­խի կիո­կու­շին կա­րա­տե դո ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ Գա­գիկ Ա­վա­նե­սյա­նը հա­վե­լեց, որ Ար­թուրն այդ հա­ջո­ղու­թյուն­նե­րին հա­սել է իր նպա­տա­կաս­լա­ցու­թյամբ, բարձր պատ­րաստ­վա­ծու­թյամբ, ար­ցախ­ցու կամ­քի շնոր­հիվ:
Ին­քը` չեմ­պիո­նը, ան­չափ հա­մեստ գնա­հա­տեց իր հա­ջո­ղու­թյու­նը: Մր­ցա­շա­րին մաս­նակ­ցում էր 50 եր­կր­նե­րից 300 մար­զիկ: ՙԴժ­վար մր­ցա­շար էր, բայց ան­ցել է հեշտ և ա­րագ, քա­նի որ պատ­րաստ­վել ենք շատ գրա­գետ ու վս­տա­հու­թյամբ ա­ռաջ շարժ­վել՚,- ա­սաց նա: Այն հար­ցին, թե ինչ զգա­ցո­ղու­թյուն է աշ­խար­հի ե­ռա­կի չեմ­պիո­նի տիտ­ղո­սա­կիր լի­նե­լը, նա պա­տաս­խա­նեց.ՙԻնձ հա­մար ա­վե­լի հա­ճե­լին այդ փու­լին հաս­նելն է: Չեմ­պիոն դառ­նա­լու ճա­նա­պարհն անն­կա­րագ­րե­լի է՚: