[ARM]     [RUS]     [ENG]

ՖՈՒՏԲՈԼԻ ԱՐՑԱԽԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ԿՈՆԻՖԱ-Ի ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Վան ՆՈ­ՎԻ­ԿՈՎ

 Ա­վարտ­վել է Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին խմ­բի ֆուտ­բո­լա­յին ա­ռաջ­նու­թյան անդ­րա­նիկ խա­ղաշր­ջա­նը։ Մոտ 13 տար­վա ընդ­մի­ջու­մից հե­տո, Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լա­յին այս ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցում է նաև Ար­ցա­խի հա­վա­քա­կա­նը։

ՙԼեռ­նա­յին Ար­ցախ՚ ա­կում­բի և հա­վա­քա­կա­նի գլ­խա­վոր մար­զիչ Սլա­վա Գաբ­րիե­լյա­նի հա­ղորդ­մամբ, Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցե­լու ո­րո­շումն ու թույ­լտ­վու­թյու­նը այն­քան ա­րագ են ստաց­վել, որ պատ­շաճ մար­զում­նե­րի և հա­վա­քա­կա­նի լիար­ժեք հա­մալր­ման հա­մար ժա­մա­նակ չեն ու­նե­ցել։ Բա­ցի այդ, մեր հա­վա­քա­կա­նի 2 ֆուտ­բո­լիստ մինչ այդ ընդգրկվել և ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցում են հայ­րե­նա­կան այլ թի­մե­րի կազ­մում։ Մեր զրու­ցակ­ցի խոս­քով` Ար­ցա­խի ֆուտ­բո­լի հա­վա­քա­կա­նը խա­ղերն անց­կաց­նում է Գո­րի­սի մար­զա­դաշ­տում։
Ինչ­պես նշել է գլ­խա­վոր մար­զի­չը, Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին խմ­բի ֆուտ­բո­լա­յին մր­ցա­պայ­քա­րին մաս­նակ­ցում է ընդ­հա­նուր առ­մամբ 17 թիմ՝ հա­մալր­ված աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րից հրա­վիր­ված ու­ժե­ղա­գույն ֆուտ­բո­լիստ­նե­րով։ Սլա­վա Գաբ­րիե­լյանն իր գու­հու­նա­կու­թյու­նը հայտ­նե­լով Հա­յաս­տա­նի ա­ռաջ­նու­թյու­նում Ար­ցա­խի ֆուտ­բո­լա­յին հա­վա­քա­կա­նի ցու­ցադ­րած խա­ղա­յին բարձր ո­րա­կից, միա­ժա­մա­նակ նշեց, որ դժ­գոհ է հա­մե­մա­տա­բար ցածր ար­դյուն­քից։
Այն մա­սամբ պայ­մա­նա­վոր­ված է ե­ղել նաև մեր հա­վա­քա­կա­նի հիմ­նա­կան խա­ղա­ցող­նե­րից շա­տե­րի վնաս­վածք­նե­րով։
Ար­ցա­խի հա­վա­քա­կա­նը 16 խա­ղի ար­դյուն­քով ըն­թա­ցիկ ա­ռաջ­նու­թյան 12-րդ հո­րի­զո­նա­կա­նում է։ Մար­զիչն ըն­դգ­ծում է, որ ար­ցախ­ցի ֆուտ­բո­լիստ­նե­րին մե­ծա­մա­սամբ չի հա­ջող­վել ի­րաց­նել բազ­միցս ստեղծ­ված գո­լա­յին հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Ընդ­հա­նուր առ­մամբ, ար­ցախ­ցի ֆուտ­բո­լիստ­նե­րին հա­ջող­վել է մր­ցակ­ցի դար­պա­սը գրա­վել 32 ան­գամ, իսկ սե­փա­կան դար­պա­սում ըն­դու­նած գո­լե­րի քա­նա­կը՝ 28-ն է։ Սլա­վա Գաբ­րիե­լյա­նի հա­վաստ­մամբ, իր դար­պաս բաց թողն­ված գո­լե­րի հա­մե­մա­տա­բար քիչ քա­նա­կով, Ար­ցա­խի ֆուտ­բո­լա­յին հա­վա­քա­կանն ա­ռա­ջա­տար­նե­րի թվում է։ Գլ­խա­վոր մարզ­չի հա­մոզ­մամբ, հա­վա­քա­կա­նը հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու մեծ նե­րուժ ու­նի։ Հա­յաս­տա­նի ա­ռաջ­նու­թյան ան­ցած մր­ցաշր­ջա­նի վեր­ջին 2 խա­ղե­րի բարձր ար­դյունքն ամ­րապն­դել է այդ հա­մոզ­մուն­քը։ Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին լի­գա­յի ֆուտ­բո­լա­յին մր­ցա­պայ­քա­րում հե­տա­գա հա­ջո­ղու­թյու­նե­րի հա­մար, մեր զրու­ցա­կիցն ա­ռանձ­նա­պես հու­սադ­րող է հա­մա­րում, ա­ռաջ­նու­թյան բա­վա­կա­նին ու­ժեղ թի­մե­րից՝ ՙՎան՚-ի և ՙՏոր­պե­դո՚-ի հետ ՙԼեռ­նա­յին Ար­ցախ՚-ի հան­դի­պում­ներն ա­վարտ­վել է 3:3 հաշ­վով։ Հա­ջորդ խա­ղաշր­ջա­նում Ար­ցա­խի թի­մը ձգ­տե­լու է հաս­նել մր­ցա­շա­րա­յին ա­վե­լի բարձր հո­րի­զո­նա­կա­նին:
Սլա­վա Գաբ­րիե­լյա­նի հա­ղորդ­մամբ, Ար­ցա­խի ֆուտ­բո­լա­յին հա­վա­քա­կա­նը նա­խա­տե­սում է մաս­նակ­ցել Ան­կախ ֆուտ­բո­լա­յին ա­սո­ցիա­ցիա­նե­րի կոն­ֆե­դե­րա­ցիա­յի (ԿՈ­ՆԻ­ՖԱ)` 2020թ. նա­խա­տես­վող աշ­խար­հի 4-րդ ա­ռաջ­նու­թյա­նը, ո­րը կկա­յա­նա Մա­կե­դո­նիա­յում։