[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅ­ՐԵ­ՆԻ ՀՈ­ՂԻ ԿԱՆ­ՉՈՎ

Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ

ք. Մար­տու­նի

 Իմ զրու­ցա­կի­ցը Ֆրան­սիա­յի մար­զա­կան ֆե­դե­րա­ցիա­յի լի­ցեն­զա­վոր­ված մար­զիչ-ման­կա­վարժ, Մար­տու­նու ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի ա­ռա­ջա­տար մաս­նա­գետ, տար­բեր մր­ցա­շա­րե­րում մր­ցա­նակ­նե­րի ար­ժա­նա­ցած Տիգ­րան Բա­ղի­րյանն է։ 

Նա ծն­վել է 1971թ. նո­յեմ­բե­րի 1-ին, Երևա­նում։ Հայ­րը՝ Ռո­միկ Բա­ղի­րյա­նը, ծն­վել ու մե­ծա­ցել է Ճար­տա­րում, մայ­րը՝ Զո­յա Ա­ֆյա­նը՝ Շամ­խո­րի շր­ջա­նի Ջա­գիր գյու­ղում։

Տ. Բա­ղի­րյա­նը սո­վո­րել և 1989թ. ա­վար­տել է Երևա­նի Մա­յա­կովս­կու ան­վան հ.7 միջ­նա­կարգ դպ­րո­ցը։ Նույն թվա­կա­նին ըն­դուն­վել է Խար­կո­վի բարձ­րա­գույն ռազ­մա­կան ռա­դիոէ­լեկտ­րո­նի­կա­յի ու­սում­նա­րա­նը (XBBAY-pe)։ Նախ­կին սո­վե­տա­կան կար­գե­րի փո­փո­խու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված, երբ նրանց պար­տադ­րում էին եր­դում տալ Ուկ­րաի­նա­յին, Տ.Բա­ղի­րյա­նը, սե­փա­կան դի­մու­մի հա­մա­ձայն, հե­ռա­նում է ու­սում­նա­րա­նից։
1990թ. Տ.Բա­ղի­րյանն ըն­դուն­վել է Երևա­նի ֆիզ­կուլ­տու­րա­յի և սպոր­տի ինս­տի­տուտ։ 1992թ. ա­մուս­նա­ցել և տե­ղա­փոխ­վել է ար­տեր­կիր։ Ու­նի ե­րեք ե­րե­խա, ով­քեր ապ­րում և կր­թու­թյուն են ստա­նում Ֆրան­սիա­յում։
1994-1999թթ. աշ­խա­տել է Երևա­նի դպ­րոց­նե­րից մե­կում՝ որ­պես ֆիզ­կուլ­տու­րա­յի ու­սու­ցիչ և Րաֆ­ֆու ան­վան մար­զադպ­րո­ցում՝ ֆուտ­բո­լի մար­զիչ։
2000թ.-ին տե­ղա­փոխ­վել է Ֆրան­սիա։ 2001-2006թթ. մաս­նակ­ցել է բազ­մա­թիվ շախ­մա­տա­յին մր­ցա­շա­րե­րի, նաև սե­ղա­նի թե­նի­սի մարզ­չու­թյուն է ա­րել։ Աշ­խա­տել և զու­գա­հեռ ա­վար­տել է մար­զա­կան ու­սու­մը։
2006-2018թթ. աշ­խա­տել է Նի­ցա քա­ղա­քի քա­ղա­քա­պե­տա­րա­նի ման­կա­պա­տա­նե­կան սպոր­տի բաժ­նում և Նի­ցա Գա­զե­լեկ ա­կում­բում՝ որ­պես մար­զիչ-ման­կա­վարժ։ Եր­բեք կա­պը չի կտ­րել իր ար­մատ­նե­րից, իսկ 2018թ. հայ­րե­նի հո­ղի ու ա­րյան կան­չով ե­կավ Ճար­տար և ապ­րում է իր պա­պե­նա­կան տա­նը։
-Չնա­յած ծն­վել-մե­ծա­ցել եմ Երևա­նում, բայց կա­պը Ար­ցախ աշ­խար­հի ու այս­տեղ ապ­րող հա­րա­զատ­նե­րիս հետ միշտ պահ­պա­նել եմ, հի­մա էլ վե­րա­դար­ձա սր­տի կան­չով ու փոր­ձում եմ հնա­րա­վո­րինս օգ­տա­կար լի­նել հայ­րե­նա­կից­նե­րիս։ Հայ­րե­նիք վե­րա­դառ­նա­լու գա­ղա­փարն իմ մոտ շատ վա­ղուց է ծն­վել: Իմ մե­ծա­գույն նպա­տակն է ե­ղել այն, որ մեր ե­րե­խա­նե­րը տես­նեն հայ­րե­նի­քը, վե­րա­դառ­նան, ապ­րեն այս­տեղ ու շե­նաց­նեն մեր հո­ղը,- զրույ­ցի ժա­մա­նակ նշում է Տ.Բա­ղի­րյա­նը։
Զրու­ցա­կիցս Ճար­տա­րում հաս­տատ­վեց այն ժա­մա­նակ, երբ այն­տեղ պի­տի շա­հա­գործ­ման հան­ձն­վեր ֆուտ­բո­լի փոքր մար­զա­դաշ­տը, ուս­տի ո­րո­շեց գոր­ծու­նեու­թյունն սկ­սել այս ուղ­ղու­թյամբ։ Եվ 2019թ. հուն­վար ամ­սից ա­ռայ­սօր, բա­րե­գոր­ծա­կան հի­մունք­նե­րով, իր հետ բե­րած գույ­քով և Ճար­տա­րի քա­ղա­քա­պե­տա­րա­նի ա­ջակ­ցու­թյամբ, հա­վա­քել և մար­զում է Ճար­տա­րի մի խումբ դպ­րո­ցա­կան­նե­րի, նրանց մաս­նակ­ցու­թյամբ կազ­մա­կեր­պում հու­շամր­ցա­շա­րեր։
-Դժ­վար է, երբ տա­րի­ներ անց վե­րա­դառ­նում ես հայ­րե­նի երկ­րա­մաս ու ապ­րում այն­տեղ,- խոս­տո­վա­նում է նա և նշում, որ դեկ­տեմ­բե­րի 27-ին լրա­ցավ բա­րե­գոր­ծա­կան իր գոր­ծու­նեու­թյան մեկ տա­րին։
Նախ կազ­մեց ծրա­գիր և սկ­սեց ա­ռաջ­նորդ­վել դրա­նով՝ հիմ­քում դնե­լով ֆուտ­բո­լի, շախ­մա­տի, սե­ղա­նի թե­նի­սի զար­գա­ցու­մը։
Գոր­ծու­նեու­թյունն սկ­սեց շախ­մա­տից, ո­րով­հետև ա­մեն տա­րի Պերճ Գաս­պա­րյա­նի հի­շա­տա­կին նվիր­ված՝ Ճար­տա­րում կազ­մա­կերպ­վում է հու­շամր­ցա­շար։ Այս տա­րի շախ­մա­տիստ­նե­րի ա­ռա­ջար­կու­թյամբ հու­շամր­ցա­շա­րը կազ­մա­կեր­պեց և անց­կաց­րեց Տիգ­րան Բա­ղի­րյա­նը։
Այ­նու­հետև հա­վա­քեց ֆուտ­բո­լի թիմ, որ­տեղ ընդգրկվե­ցին 10-17 տա­րե­կան ա­վե­լի քան 60 պա­տա­նի­ներ։ Կազ­մեց 3 թիմ՝ 10-12 տա­րե­կան, 13-15 տա­րե­կան և բարձր տա­րի­քի պա­տա­նի­նե­րի ընդգրկմամբ։ Պա­րապ­մունք­նե­րը կրտ­սեր տա­րի­քի մար­զիկ­նե­րի հետ անց է կաց­նում Ճար­տա­րի փոքր ֆուտ­բո­լի դաշ­տում, ա­վագ­նե­րի հետ՝ մար­զա­դաշ­տում։
Դպ­րո­ցա­կան­նե­րի շախ­մա­տի զար­գա­ցու­մը Տ.Բա­ղի­րյա­նը կարևո­րում է ա­մե­նից ա­ռաջ նրա­նով, որ զար­գաց­նում է ա­շա­կեր­տի տրա­մա­բա­նու­թյունն ու հի­շո­ղու­թյու­նը։
Մեծ հա­ջո­ղու­թյուն­նե­րի մա­սին խո­սե­լը դեռ վաղ հա­մա­րեց, քա­նի որ դրանք երևում են մի քա­նի տա­րի անց։ Ա­մեն օր պա­րա­պում է իր մար­զիկ­նե­րի հետ և ու­րա­խա­նում, ոգևոր­վում, որ նրանք ֆուտ­բո­լը, շախ­մա­տը, սե­ղա­նի թե­նի­սը դարձ­րել են կեն­սա­կերպ։ Փոքր հա­ջո­ղու­թյուն­ներ ար­ձա­նագր­վում են՝ վեր­ջի­նը Մոն­թե Մել­քո­նյա­նի հի­շա­տա­կին նվիր­ված շր­ջա­նա­յին հու­շամ­րա­ցա­շա­րում էր, երբ ճար­տա­րի ֆուտ­բո­լի թի­մը գրա­վեց երկ­րորդ մր­ցա­նա­կա­յին տե­ղը, ինչն ըն­դա­մենն եր­կու շա­բաթ­վա պա­րապ­մուն­քի ար­դյունք էր։ ՙԻնձ հա­մար կարևո­րը մար­զիկ­նե­րի ոգևո­րու­թյունն է, ինչն էլ ա­ռաջ­նոր­դում է նրանց՚,- ա­սում է մար­զի­չը։
Հա­մայն­քում ֆուտ­բո­լի հիմ­քը դնե­լուց հե­տո հա­ջորդ քայ­լը շախ­մա­տի զար­գաց­ման ուղ­ղու­թյամբ էր։ Տ.Բա­ղի­րյա­նը հե­տաքր­քիր ու տրա­մա­բա­նա­կան հա­մե­մա­տա­կան անց­կաց­րեց ֆուտ­բո­լի և շախ­մա­տի միջև։ Եր­կու մար­զաձևե­րի միջև ե­ղած սերտ կա­պը հա­մե­մա­տեց մտե­րիմ ըն­կեր­նե­րի հետ։
Տ.Բա­ղի­րյանն ու­նի նաև շախ­մա­տի թիմ, հի­մա աշ­խա­տում է սե­ղա­նի թե­նի­սի հա­մար թիմ հա­վա­քե­լու ուղ­ղու­թյամբ։ Մնում է անհ­րա­ժեշտ պայ­ման­ներ ստեղ­ծել սե­ղա­նի թե­նիս մար­զաձևի պա­րապ­մունք­նե­րի հա­մար։
Զրու­ցա­կիցս պա­տա­հա­կան չի ընտ­րել իր մաս­նա­գի­տու­թյու­նը։ Սե­րը սպոր­տի հան­դեպ գե­նե­տի­կո­րեն է փո­խանց­վել նրան։ Մայ­րը՝ Զո­յա Ա­ֆյա­նը և մո­րա­քույ­րը՝ Զա­րու­հի Ա­ֆյա­նը ժա­մա­նա­կին լա­վա­գույն շախ­մա­տիստ­ներ էին, չեմ­պիոն­ներ։ Ա­սում է՝ սպորտն այն­պի­սի երևույթ է, որ, ինչ­պես տու­նը, ե­թե հիմ­քը ճիշտ չդր­վեց, ժա­մա­նա­կի ըն­թաց­քում կզ­գաս նրա խա­խուտ լի­նե­լը:
Մեր զրույ­ցի վեր­ջում Տ.Բա­ղի­րյա­նը, օգտ­վե­լով ա­ռի­թից, շնոր­հա­վո­րեց Ար­ցա­խի ժո­ղովր­դին՝ Ա­մա­նո­րի և Սուրբ Ծնն­դյան տո­նե­րի առ­թիվ, ցան­կա­ցավ, որ Ար­ցա­խի երկ­նա­կա­մա­րում միշտ կա­պույտ եր­կինք լի­նի, մե­ծա­հա­սակ­նե­րին մաղ­թեց ա­ռող­ջու­թյուն, ջա­հել­նե­րին՝ համ­բե­րու­թյուն, կամք և կողմ­նո­րո­շում, ե­րե­խա­նե­րին էլ՝ ե­ռանդ ու աշ­խա­տա­սի­րու­թյուն։
Նա հույս հայտ­նեց, որ 2020թ.-ին ա­վե­լի կմե­ծա­նա սպոր­տով զբաղ­վե­լու ցան­կու­թյուն ու­նե­ցող ե­րե­խա­նե­րի թի­վը, սպոր­տը կոգևո­րի և կընդ­գր­կի նաև մե­ծա­հա­սակ­նե­րի։ Բա­րե­մաղ­թեց, որ հայ­րե­նիք վե­րա­դառ­նան շատ ու շատ հայ­րե­նա­կից­ներ, ով­քեր ի­րենց մեծ ու փոքր լու­ման կներդ­նեն հայ­րե­նի հո­ղի շե­նաց­ման ու բար­գա­վաճ­ման գոր­ծում։

;