comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երկուշաբթի, 12 Օգոստոսի 2019
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 12 Օգոստոսի 2019

ՍԿԶԲՈՒՆՔԸ՝ ՈՐԱԿԻ ՊԱՏՇԱՃ ՄԱԿԱՐԴԱԿ

"Խա­չեն­շին" ՓԲ ըն­կե­րու­թյու­նը բա­վա­կա­նին ակ­տիվ և բազ­մաբ­նույթ գոր­ծու­նեու­թյուն է ի­րա­կա­նաց­նում շր­ջա­նի տա­րած­քում և Աս­կե­րան քա­ղա­քում։ Թե ինչ աշ­խա­տանք­ներ են կա­տար­վել 2019 թվա­կա­նի ա­ռա­ջին կի­սա­մյա­կում և ինչ է նա­խա­տես­ված մինչև տա­րե­վերջ՝ տե­ղե­կա­ցանք ըն­կե­րու­թյան տնօ­րեն Ար­մեն ԲԱԽ­ՇԻ­ՅԱ­ՆԻՑ։


-Աս­կե­րան քա­ղա­քում կա­տար­վել է 75 վթա­րա­վե­րա­կանգ­նո­ղա­կան աշ­խա­տանք։ Շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րա­րումն ա­պա­հո­վե­լու հա­մար Մու­րա­ցան փո­ղո­ցի ներ­քին ցան­ցը փո­խա­րին­վել է նոր պո­լիէ­թի­լե­նա­յին խո­ղո­վակ­նե­րով, 19 բա­ժա­նորդ­նե­րի հա­մար տե­ղադր­վել են դի­տա­հո­րեր և ջրա­չա­փա­կան հան­գույց­ներ։ Իսկ Կա­մո, Մու­րա­ցան փո­ղոց­նե­րի բնա­կիչ­նե­րին սնու­ցող ջրա­մա­տա­կա­րար­ման պոմ­պի է­լեկտ­րա­կան վա­հա­նա­կը փո­խա­րին­վել է նո­րով։ Պար­բե­րա­բար կա­տար­վում են միջ­հա­մայն­քա­յին ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ, իսկ ո­ռոգ­ման և ջրա­մա­տա­կա­րար­ման աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նա­կա­կան բնույթ են կրում և մշ­տա­պես գտն­վում են հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում։ 

Ն. Ստե­փա­նյան N1 և N2 բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րում տե­ղադր­վել են ծխաօ­դա­տար ու­ղի­ներ։ Շա­հու­մյա­նի և Գա­գա­րի­նի փո­ղոց­նե­րում կա­ռուց­վել են հե­տիոտ­նա­յին կան­գառ­ներ։ Վե­րա­նո­րոգ­վել են Շա­հու­մյան փո­ղո­ցի կո­ղե­րի փլ­ված պա­տե­րը։ Պար­բե­րա­բար կա­տար­վում են Աս­կե­րան քա­ղա­քի փո­ղոց­նե­րի, հու­շար­ձան­նե­րի, խա­ղահ­րա­պա­րակ­նե­րի, ման­կա­պար­տե­զի, բեր­դա­պարս­պի հա­րա­կից տա­րածք­նե­րի խո­տա­ծած­կույ­թի մաքր­ման, ծա­ռե­րի ո­ռոգ­ման, սան­մաքր­ման և կա­նա­չա­պատ­ման, աղ­բարկ­ղե­րի՝ քլո­րակ­րով ախ­տա­հան­ման աշ­խա­տանք­ներ։

Կա­տար­վել են Աս­կե­րան քա­ղա­քի Ն. Ստե­փա­նյան փո­ղո­ցի կող­նակ­նե­րի կո­պի­ճա­պատ­ման և հար­դար­ման, Մու­րա­ցա­նի, Կա­մո­յի և Ար­ցա­խյան փո­ղոց­նե­րի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ։ Նա­խիջևա­նի­կի, Վար­դա­ձո­րի, Սառ­նաղ­բյու­րի հա­մայ­նք­նե­րի գյու­ղա­մի­ջյան ավ­տո­ճա­նա­պարհ­նե­րի վե­րա­նո­րոգ­ման, Աս­կե­րա­նի շր­ջա­նի Մ-2 Աստ­ղա­շեն - Պա­տա­րա ավ­տո­ճա­նա­պար­հից 7000մ հատ­վա­ծի վե­րա­նո­րոգ­ման եւ բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ։

Ըն­թաց­քի մեջ են Աս­կե­րան քա­ղա­քի Ն. Ստե­փա­նյա­նի 1 եւ Շա­հու­մյա­նի 76 շեն­քե­րի մուտ­քե­րի աս­տի­ճան­նե­րի բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րը։ Նա­խա­տես­վում է Ստե­փա­նյան փո­ղո­ցի նոր թա­ղա­մա­սի ջրա­մա­տա­կա­րար­ման ցան­ցի կա­ռու­ցում, 15 բա­ժա­նորդ­նե­րի հա­մար ջրա­չա­փա­կան հան­գույց­նե­րի և դի­տա­հո­րե­րի տե­ղադ­րում։

-Տեխ­նի­կա­կան հա­գեց­վա­ծու­թյան մա­սին ի՞նչ կա­սեք։
- Ըն­կե­րու­թյան տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րը բա­վա­կա­նին մաշ­ված են, սա­կայն հիմ­նա­կա­նում բա­վա­րա­րում են մեր առջև դր­ված խն­դիր­նե­րը կա­տա­րե­լու հա­մար։ Ո­րոշ ծա­ռա­յու­թյուն­նե­րի տեմ­պերն ու ո­րա­կը բարձ­րաց­նե­լու հա­մար լրա­ցու­ցիչ շի­նա­րա­րա­կան տեխ­նի­կա­կան մի­ջոց­ներ ձեռք բե­րե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն կա։

- Հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րով ա­պա­հով­վա՞ծ եք և մարդ­կա­յին ռե­սուրս­նե­րը բա­վա­րա­րո՞ւմ են ըն­կե­րու­թյան առջև դր­ված պար­տա­կա­նու­թյուն­նե­րը ժա­մա­նա­կին և ո­րա­կյալ կա­տա­րե­լու հա­մար։
- Հիմ­նա­կա­նում՝ ա­յո։ Տե­ղին եմ հա­մա­րում նշել, որ ու­նենք բա­վա­կա­նին սր­տա­ցավ և ե­ռան­դուն ե­րի­տա­սարդ­ներ, ով­քեր մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ են կա­տա­րում հանձ­նա­րար­ված ցան­կա­ցած ա­ռա­ջադ­րանք։ Նրանց բա­րե­խիղճ աշ­խա­տան­քի շնոր­հիվ կա­րո­ղա­նում ենք կա­տա­րել մեր առջև դր­ված խն­դիր­նե­րը։
- Վեր­ջերս բուռն քն­նար­կում­նե­րի ա­ռար­կա էր դար­ձել ո­ռոգ­ման հա­մա­կար­գը։

- Ո­ռոգ­ման հա­մա­կար­գում դեռևս առ­կա խն­դիր­նե­րը, ո­րոնք հիմ­նա­կա­նում ի հայտ են գա­լիս գար­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի ո­ռոգ­ման շր­ջա­նում, գտն­վում են մեր ա­մե­նօ­րյա ու­շադ­րու­թյան ներ­քո։ Պատ­ճառ­նե­րը տար­բեր են` Կար­կառ գե­տի հով­տում ջրամ­բար­նե­րի բա­ցա­կա­յու­թյուն, մշա­կա­բույ­սե­րի ցանք­սի ոչ ճիշտ պլա­նա­վո­րում, եր­բեմն նաև աշ­խա­տա­կից­նե­րի ան­բա­րե­խիղճ վե­րահս­կո­ղու­թյուն, ջրան­ցք­նե­րի վի­ճակ (հիմ­նա­կա­նում` հո­ղա­յին), հա­մա­կար­գում ջրա­չա­փե­րի բա­ցա­կա­յու­թյուն, ե­րաշտ։ Սա­կայն հարկ եմ հա­մա­րում նշել, որ բո­լոր այս խն­դիր­նե­րով հան­դերձ ըն­թա­ցիկ տար­վա հու­լի­սի 31-ի դրու­թյամբ շր­ջա­նում ո­ռոգ­վել է ար­դեն մոտ 4658 հա ցան­քա­տա­րա­ծու­թյուն, ին­չը մոտ 1000 հեկ­տա­րով ա­վել է 2017- 2018թթ. նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մա­տու­թյամբ։

-Կա՞ն հան­գա­մանք­ներ, ո­րոնք խո­չըն­դո­տում են ըն­կե­րու­թյան գոր­ծու­նեու­թյա­նը։
- Դեռևս՝ ոչ։ Մեզ, հիմ­նա­կա­նում, հա­ջող­վում է շր­ջա­նի ի­րա­վա­սու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ փոխ­հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մթ­նո­լոր­տում ի­րա­կա­նաց­նել մեր առջև դր­ված խն­դիր­ներն ու պար­տա­կա­նու­թյուն­նե­րը։

-Ի՞նչ եք կար­ծում, հույս կա՞, որ ա­ռա­ջի­կա­յում Աս­կե­րա­նը շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րա­րում կու­նե­նա։
- Հա­մոզ­ված եմ, որ քա­ղա­քի հին ջրագ­ծե­րի փո­խա­րին­ման և ջրա­չա­փե­րի տե­ղադր­ման պա­րա­գա­յում կու­նե­նանք շուր­ջօ­րյա ջրա­մա­տա­կա­րա­րում։


Խո­սե­լով ըն­կե­րու­թյան գոր­ծու­նեու­թյան և մա­տու­ցած ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­սին, Ար­մեն Բախ­շի­յա­նը նշեց, որ ըն­կե­րու­թյան տնօ­րե­նի պաշ­տո­նը ստանձ­նե­լուց ի վեր ձգ­տել է իր գոր­ծու­նեու­թյու­նը կազ­մա­կեր­պել մա­տուց­վող ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­րա­կի պատ­շաճ մա­կար­դակն ա­պա­հո­վե­լու սկզ­բուն­քով։ Ի­հար­կե, բազ­մաբ­նույթ գոր­ծու­նեու­թյուն է ի­րա­կա­նաց­նում ըն­կե­րու­թյու­նը, և զերծ չեն նաև հիմ­նախն­դիր­նե­րից, սա­կայն լա­վա­տե­սո­րեն են նա­յում ա­պա­գա­յին։
Հու­սանք, որ ըն­կե­րու­թյան տեխ­նի­կա­կան բա­զան կթար­մաց­վի, ին­չը տեխ­նի­կա­կան սպա­սար­կու­մը բա­րեխղ­ճո­րեն ի­րա­կա­նաց­նող բան­վոր­նե­րի աշ­խա­տան­քի ար­դյունքն ակ­նա­ռու կդարձ­նի, կա­տար­ված աշ­խա­տան­քը՝ ա­վե­լի ո­րա­կյալ...

Հարցազռույցը՝
Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

 

 

Շնորհավորական ուղերձ Վլադիմիր Կազիմիրովին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:

            Ուղերձում ասված է.

            «Հարգարժան Վլադիմիր Նիկոլայի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:

            Ձեր ապրած տարիները թույլ են տալիս ընդգծել, որ հասել եք նշանակալի բարձունքների աշխատանքում, շատ բան եք տեսել, անցել եք բազում փորձությունների ու դժվարությունների միջով: Եվ ամբողջ կյանքի ընթացքում Դուք անձնվիրաբար ծառայել եք Ձեր երկրին, հաստատակամորեն պաշտպանել եք նրա շահերը, հավատարիմ եք եղել Ձեր ընտանիքին եւ ընկերներին:

            Անգնահատելի է Ձեր ավանդը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման գործում:

            Արցախում միշտ հատուկ վերաբերմունք է եղել  Ձեր նկատմամբ: Դուք վայելում եք մեր ժողովրդի անկեղծ հարգանքը:

            Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն եւ բարեկեցություն Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

 

 

 

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 12-ին ստորագրել է Արցախի Հանրապետության ընտրական օրենսգիրքը

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 12-ին ստորագրել է Արցախի Հանրապետության ընտրական օրենսգիրքը, ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Կուսակցությունների մասին», «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», ««Եկամտային հարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։

 

 

 

Հանդիպում Համահայկական խաղերի երիտասարդ կամավորականների հետ

 

 

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 10-ին հանդիպում է ունեցել Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցած երիտասարդ կամավորականների հետ:

Նախագահ Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 10-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Նախագահին ուղեկցում էին ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

Subscribe to this RSS feed