comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Սպորտ http://www.artsakhtert.com Wed, 21 Aug 2019 07:38:57 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՀԱ­ՄԱ­ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ 7-ՐԴ Ա­ՄԱ­ՌԱ­ՅԻՆ ԽԱ­ՂԵՐՆ ԱՆ­ՆԱ­ԽԱ­ԴԵՊ ԵՆ ԼԻ­ՆԵ­ԼՈՒ http://www.artsakhtert.com/arm/index.php/sport/item/27239-7 http://www.artsakhtert.com/arm/index.php/sport/item/27239-7 ՀԱ­ՄԱ­ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ 7-ՐԴ Ա­ՄԱ­ՌԱ­ՅԻՆ ԽԱ­ՂԵՐՆ ԱՆ­ՆԱ­ԽԱ­ԴԵՊ ԵՆ ԼԻ­ՆԵ­ԼՈՒ
Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի հա­մաշ­խար­հա­յին կո­մի­տեի ո­րոշ­մամբ 2019թ. 7-րդ ա­մա­ռա­յին խա­ղե­րի մեկ­նար­կը տր­վում է Ար­ցա­խում։ Պատ­մա­կան այս ո­րոշ­ման ա­ռա­ջարկն ա­րել է Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի հա­մաշ­խար­հա­յին կո­մի­տեի նա­խա­գահ Իշ­խան Զա­քա­րյա­նը, և գոր­ծա­դիր կո­մի­տեի նիս­տի բո­լոր ան­դամ­նե­րը միա­ձայն քվեար­կու­թյամբ տվել են ի­րենց հա­մա­ձայ­նու­թյու­նը։ Այդ ա­ռու­մով վեր­ջին ա­միս­նե­րին ԱՀ-ում և ՀՀ-ում կա­յա­ցել են բազ­մա­պի­սի հան­դի­պում­ներ, ի­րա­կա­նաց­վել կազ­մա­կերպ­չա­կան տա­րաբ­նույթ աշ­խա­տանք­ներ, որ­պես­զի Հա­մա­հայ­կա­կան 7-րդ խա­ղե­րի մեկ­նար­կը պատ­շա­ճո­րեն տր­վի Ար­ցա­խում և շա­րու­նակ­վի Հա­յաս­տա­նում։ Այս օ­րե­րին Ար­ցա­խում մեծ ե­ռու­զեռ է, պատ­րաստ­վում են ան­նա­խա­դեպ  մի­ջո­ցառ­մա­նը։ Հա­մա­հայ­կա­կան 7-րդ խա­ղե­րի ըն­թա­ցող կազ­մա­կերպ­չա­կան աշ­խա­տանք­նե­րի վե­րա­բե­րյալ զրու­ցե­ցինք Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի ար­ցա­խյան գրա­սե­նյա­կի պա­տաս­խա­նա­տու Վար­դան ԲԱ­ԼԱ­ՅԱ­ՆԻ հետ։

-Օ­գոս­տո­սի 6-ին Ստե­փա­նա­կեր­տի մար­զա­դաշ­տում տե­ղի կու­նե­նա Հա­մա­հայ­կա­կան 7-րդ ա­մա­ռա­յին խա­ղե­րի բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նը։ Ի՞նչ ծա­վա­լի աշ­խա­տանք­ներ են ծրագր­վել և ի­րա­կա­նաց­վել Ար­ցա­խում, պատ­րա՞ստ ենք, ար­դյոք, հա­վուր պատ­շա­ճի դի­մա­վո­րել բազ­մա­հա­զար մար­զա­սեր­նե­րի, հյու­րե­րի։
-Խա­ղե­րի բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նը կկա­յա­նա Ստե­փա­նա­կեր­տում, օ­գոս­տո­սի 6-ին, իսկ օ­գոս­տո­սի 7-ի ե­րե­կո­յան նա­խա­տես­վում է ՙՀրա­ժեշտ Ար­ցա­խին՚ խո­րագ­րով մի­ջո­ցա­ռում, ո­րից հե­տո օ­գոս­տո­սի 8-ի ա­ռա­վո­տյան մաս­նա­կից­նե­րը կմեկ­նեն Երևան՝ օ­գոս­տո­սի 9-17-ը մաս­նակ­ցե­լու նա­խա­տես­վող մր­ցում­նե­րին։ Ար­դեն ներ­կա­յաց­վել է 5300 մաս­նակ­ցու­թյան հայտ, բայց չի բա­ցառ­վում, որ այդ թի­վը կա­վե­լա­նա։ Ընդ­հա­նուր առ­մամբ, Ար­ցախ կժա­մա­նեն շուրջ 32 եր­կր­նե­րի 161 քա­ղաք­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Կազմ­ված սցե­նա­րի հա­մա­ձայն` բաց­ման ա­րա­րո­ղու­թյա­նը կմաս­նակ­ցի շուրջ 6000 մարդ, ին­չը բա­վա­կա­նին մեծ թիվ է։ Կա­րող եմ փաս­տել, որ կազ­մա­կերպ­չա­կան բո­լոր աշ­խա­տանք­ներն ա­վար­տա­կան փու­լում են, և մեր թի­մը ջանք ու ե­ռանդ չի խնա­յում բո­լոր ծա­ռա­ցած խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար։

-Իսկ այդ­քան մեծ թվով մար­զիկ­նե­րի, հյու­րե­րի և եր­կր­պա­գու­նե­րի տե­ղա­բաշխ­ման հար­ցերն ինչ­պե՞ս եք կար­գա­վո­րել և ով­քե՞ր են դրա­նում ա­ջակ­ցել։
-Բա­վա­կա­նին լուրջ խն­դիր էր հենց տե­ղա­բաշխ­ման հար­ցը։ Բո­լոր հյու­րա­նոց­նե­րը, հյու­րատ­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են ու­նե­ցել տե­ղա­վո­րել ըն­դա­մե­նը 2,5 հա­զար մարդ, մյուս­նե­րին պայ­մա­նա­վոր­վել ենք տե­ղա­վո­րել գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րում, ա­ռան­ձին մարդ­կանց տնե­րում, ով­քեր պատ­րաս­տա­կա­մու­թյուն են հայտ­նել ղա­րա­բաղ­ցու հյու­րա­սի­րու­թյամբ ըն­դու­նել հյու­րե­րին։ Այս պա­հին մենք ար­դեն լրի­վու­թյամբ լու­ծել ենք այդ խն­դի­րը։ Բա­ցի դրա­նից, Խա­ղե­րի կա­յաց­ման հա­մար ներդ­րում­ներ են ա­րել բա­րե­րար­ներ Ալ­բերտ Բո­յա­ջյա­նը, Սամ­վել Կա­րա­պե­տյա­նը, Սամ­վել Ա­լեք­սա­նյա­նը, Գա­գիկ Ա­ղա­ջա­նյա­նը և ու­րիշ­ներ: Այս ա­մե­նին զու­գա­հեռ, Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի հա­մաշ­խար­հա­յին կո­մի­տեի ան­դամ­նե­րը աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում յու­րո­վի աշ­խա­տանք­ներ են կա­տա­րել և, յու­րա­քան­չյուրն իր լու­ման ներդ­նե­լով, միաս­նա­կան հար­թա­կում շա­րու­նա­կում են աշ­խա­տել։ Նաև բա­վա­կա­նին մեծ ու տա­րաբ­նույթ աշ­խա­տանք­ներ են տա­նում ԱՀ և ՀՀ հա­զա­րա­վոր կա­մա­վոր­ներ։

-Բա­ցի մար­զա­կան ծրագ­րից, ի՞նչ մի­ջո­ցա­ռում­ներ են նա­խա­տես­վում այս օ­րե­րին և ի՞նչ ա­նակն­կալ­ներ են սպաս­վում բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյա­նը։
-Մար­զա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րին զու­գա­հեռ, հյու­րե­րի հա­մար կկազ­մա­կերպ­վեն այ­ցե­լու­թյուն­ներ Ար­ցա­խի պատ­մամ­շա­կու­թա­յին և տե­սար­ժան վայ­րեր, օ­գոս­տո­սի 5-ի և 7-ի ե­րե­կո­յան Ստե­փա­նա­կեր­տի Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում կկա­յա­նան հա­մերգ­ներ ԱՀ և ՀՀ եր­գիչ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։ Ար­դեն մեկ ա­միս է, ինչ Ստե­փա­նա­կեր­տի մար­զա­դաշ­տում փոր­ձեր են ըն­թա­նում բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նը մեծ շու­քով կազ­մա­կեր­պե­լու հա­մար։ Մենք ու­նե­նա­լու ենք շուրջ 10 հա­զար հան­դի­սա­տես և եր­կր­պա­գու, ի­հար­կե, մուտ­քը ա­զատ է լի­նե­լու, սա­կայն մար­զիկ­նե­րի և ա­ռան­ձին հյու­րե­րի, Եվ­րա­խոր­հր­դի պատ­գա­մա­վոր­նե­րի, հա­տուկ պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի հա­մար նա­խա­տես­ված են լի­նե­լու ա­ռան­ձին տե­ղեր: Հրա­պա­րա­կում տե­ղադր­վե­լու են մեծ էկ­րան­ներ, որ բո­լո­րը հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նան դի­տե­լու մի­ջո­ցա­ռու­մը։ Բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նը բաղ­կա­ցած կլի­նի մի քա­նի մա­սե­րից, ո­րոնք կներ­կա­յաց­նեն տե­սա­րան­ներ մեր ժո­ղովր­դի պատ­մու­թյու­նից, բե­մադ­րու­թյուն­ներ հայ ժո­ղովր­դի քրիս­տո­նեու­թյան ըն­դուն­ման, Մես­րոպ Մաշ­տո­ցի գրե­րի գյու­տի ստեղծ­ման վե­րա­բե­րյալ, Վա­չա­գան Բա­րե­պաշ­տի թա­գա­վո­րու­թյան ժա­մա­նա­կաշր­ջա­նից, ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րից դր­վագ­ներ։ Ե­լույթ կու­նե­նան նաև եր­կու հայ­կա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­ներ Բա­կո Սա­հա­կյա­նը և Նի­կոլ Փա­շի­նյա­նը, Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի կո­մի­տեի նա­խա­գահ Իշ­խան Զա­քա­րյա­նը։ Կլի­նի նաև հա­մեր­գա­յին ծրա­գիր, մի խոս­քով` սպաս­վում է շատ հե­տաքր­քիր ու ան­նա­խա­դեպ մի­ջո­ցա­ռում։

Կազ­մա­կերպ­չա­կան ա­ռու­մով մենք լիո­վին պատ­րաստ ենք: Ար­ցախ այ­ցե­լող հյու­րե­րի մե­ծա­մաս­նու­թյունն ա­ռա­ջին ան­գամ է այս­տեղ, ու հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րը կխ­թա­նեն հա­մախմ­բե­լու աշ­խար­հի բո­լոր հա­յե­րին, մո­տի­կից ծա­նո­թա­նա­լու և շփ­վե­լու Ար­ցա­խի ստեղ­ծա­գործ ու ա­րա­րող ժո­ղովր­դի հետ, ով­քեր հարկ ե­ղած դեպ­քում զենք կվերց­նեն ու կպաշտ­պա­նեն մեր հայ­րե­նի­քը։ Հու­սով եմ, որ Ար­ցախ այ­ցե­լած ե­րի­տա­սարդ­նե­րի սե­րը հայ­րե­նի­քի նկատ­մամբ ա­վե­լի կբազ­մա­պատկ­վի, և նրանք կհա­մախ­մբ­վեն մեկ միաս­նա­կան գա­ղա­փա­րի շուրջ։ Մենք հզոր ենք Հա­յաս­տան-Ար­ցախ-Սփյուռք ե­ռա­միաս­նու­թյամբ։

Հա­մա­հայ­կա­կան ա­մա­ռա­յին 7-րդ խա­ղե­րի մար­զաձևե­րի անց­կաց­ման և մր­ցա­վա­րա­կան խմ­բի վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­ներ հայտ­նեց գլ­խա­վոր մր­ցա­վար, մի­ջազ­գա­յին մի շարք խա­ղե­րի մր­ցա­վար, Սիդ­նե­յի օ­լիմ­պիա­կան խա­ղե­րում լա­վա­գույն մր­ցա­վար­նե­րի ե­ռյա­կում ընդգրկված, ծննդով Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Մատա­ղիս գյու­ղից Դե­րե­նիկ ԳԱԲՐԻԵ­ԼՅԱ­ՆԸ։


-Ինձ հա­մար մեծ պա­տիվ է ար­դեն երկ­րորդ ան­գամ լի­նել Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի գլ­խա­վոր մր­ցա­վար։ Այս օ­րե­րին մեծ հպար­տու­թյուն եմ ապ­րում` տես­նե­լով, թե Ստե­փա­նա­կերտն ինչ­պես է ծաղ­կում, իսկ ժո­ղովր­դի վե­րա­բեր­մունքն ա­մեն մի հյու­րի հան­դեպ բա­րի ու մա­քուր է: Ե­ղել եմ 7-8 օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի մաս­նա­կից-մր­ցա­վար, բայց այս­պի­սի ու­րա­խու­թյուն չեմ ապ­րել, ինչ­պես հի­մա։ Ու­զում եմ, որ բո­լորս լի­նենք հա­մե­րաշխ, բռուն­ցք­ված։ Կար­ծում եմ, որ այս օ­րե­րը պատ­մա­կան են լի­նե­լու ոչ միայն Ար­ցա­խի, այլև ողջ հայ ազ­գի հա­մար։ Գո­վես­տի խոս­քեր եմ ու­զում հղել ԱՀ նա­խա­գահ Բ. Սա­հա­կյա­նին, որ խա­ղե­րի կա­յաց­ման նպա­տա­կով բազ­մա­թիվ հան­դի­պում­ներ է կազ­մա­կեր­պել, և ան­ձամբ փոր­ձում է իր օ­ժան­դա­կու­թյու­նը ցու­ցա­բե­րել ծա­գած հար­ցե­րի լուծ­ման հա­մար։ Նաև ե­րախ­տի­քի խոս­քեր եմ ու­զում ա­սել այն մարդ­կանց, սպոր­տա­յին ֆե­դե­րա­ցիա­նե­րին, ով­քեր ի­րենց ա­ջակ­ցու­թյունը ցու­ցա­բե­րե­ցին տար­բեր հար­ցե­րում։ Ա­ռանձ­նա­պես ու­զում եմ շեշ­տել Իշ­խան Զա­քա­րյա­նի կող­մից ի­րա­կա­նաց­վող բազ­մաբ­նույթ գոր­ծու­նեու­թյու­նը. այդ զար­մա­նա­լի մար­դը կա­րո­ղա­նում է աշ­խա­տել 24 ժամ և իր շուր­ջը հա­մախմ­բել այն­պի­սի մարդ­կանց, ով­քեր ըն­դու­նակ են լավ աշ­խա­տել։ Օգտ­վե­լով ա­ռի­թից, մեր սի­րե­լի ար­ցախ­ցի­նե­րին հոր­դո­րում եմ լի­նել միաս­նա­կան, հյու­րե­րին դի­մա­վո­րել ժպի­տով ու ար­ցախ­ցուն յու­րա­հա­տուկ հյու­րա­սի­րու­թյամբ։ Հիա­ցած եմ կա­մա­վոր­նե­րի աշ­խա­տան­քով. նրանք մեր երկ­րի պայ­ծառ ա­պա­գան են։ Կազ­մա­կերպ­չա­կան ա­ռու­մով բա­վա­կա­նին մեծ աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել:

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սպորտ Mon, 05 Aug 2019 21:06:06 +0000
ԱՇ­ԽԱՐ­ՀԻ ՈՒ ԵՎ­ՐՈ­ՊԱ­ՅԻ ՉԵՄ­ՊԻՈ­ՆԸ ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏՈՒՄ ԱՆՑ­ԿԱՑ­ՐԵՑ ՍԵ­ՄԻ­ՆԱՐ-ՊԱ­ՐԱՊ­ՄՈՒՆՔ­ՆԵՐ http://www.artsakhtert.com/arm/index.php/sport/item/27133-2019-07-17-15-05-30 http://www.artsakhtert.com/arm/index.php/sport/item/27133-2019-07-17-15-05-30 ԱՇ­ԽԱՐ­ՀԻ ՈՒ ԵՎ­ՐՈ­ՊԱ­ՅԻ ՉԵՄ­ՊԻՈ­ՆԸ  ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏՈՒՄ ԱՆՑ­ԿԱՑ­ՐԵՑ ՍԵ­ՄԻ­ՆԱՐ-ՊԱ­ՐԱՊ­ՄՈՒՆՔ­ՆԵՐ
Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 ՀՀ և ԱՀ մուայ­թա­յի ֆե­դե­րա­ցիա­նե­րի ա­ռա­ջար­կով և հա­մա­տեղ նա­խա­ձեռ­նու­թյամբ Ստե­փա­նա­կեր­տի թիվ 8 դպ­րո­ցի մար­զա­դահ­լի­ճում սե­մի­նար-պա­րապ­մունք­ներ անց­կաց­րեց մուայ­թա­յի աշ­խար­հի ու Եվ­րո­պա­յի չեմ­պիոն, ISKA interkontinental գո­տու տի­րա­կալ, MIX FIGHT 42 մր­ցա­շա­րի հաղ­թող, պրո­ֆե­սիո­նալ ռին­գում 22 հաղ­թա­նակ գրան­ցած Ալ­բերտ Ա­միր­ջա­նյա­նը։ Պրո­ֆե­սիո­նալ մար­զի­կի կող­մից անց­կաց­րած սե­մի­նար-պա­րապ­մունք­նե­րին մաս­նակ­ցել է Ստե­փա­նա­կեր­տի, Շու­շիի, Աս­կե­րա­նի և Այ­գես­տա­նի մուայ­թա­յի խմ­բե­րի շուրջ 100 մար­զիկ։

Ար­ցա­խի մար­տար­վեստ­նե­րի ա­սո­ցիա­ցիա­յի նա­խա­գահ Գա­րե­գին Ա­ղա­բա­լյա­նի պար­զա­բան­մամբ՝ նման սե­մի­նար­նե­րի նպա­տակն է տե­ղի մար­զիկ­նե­րին փո­խան­ցել մար­զաձևի տեխ­նի­կա­կան նոր հնարք­նե­րը, պրո­ֆե­սիո­նալ մար­զի­կի փոր­ձը, ինչ­պես նաև հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում նա­խան­շել հե­տա­գա ծրագ­րե­րի ի­րա­կա­նա­ցու­մը։ Ծնն­դով ստե­փա­նա­կերտ­ցի Ա. Ա­միր­ջա­նյանն իր ու­սում­նա­մար­զա­կան հա­վաք­նե­րը հիմ­նա­կա­նում անց է կաց­նում Թայ­լան­դում, և տա­րի­նե­րի իր փորձն ան­շուշտ օգ­տա­կար կլի­նի Ար­ցա­խի մար­զիկ­նե­րին։ ՀՀ մուայ­թա­յի ֆե­դե­րա­ցիա­յի հա­վա­քա­կա­նի պրո­ֆե­սիո­նալ մար­զիկն ար­դեն երկ­րորդ ան­գամ է Ար­ցա­խում անց­կաց­նում սե­մի­նար-պա­րապ­մունք­ներ, և տե­ղի մար­զիկ­նե­րը հու­սով են, որ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը շա­րու­նա­կա­կան բնույթ կու­նե­նա։
Ար­ցա­խի մար­տար­վեստ­նե­րի ա­սո­ցիա­ցիա­յի նա­խա­գա­հի հա­վաստ­մամբ՝ ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տե­սում են Ստե­փա­նա­կեր­տում կր­կին կազ­մա­կեր­պել ու­սում­նա­մար­զա­կան հա­վաք­ներ աշ­խար­հի ու եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյուն­նե­րում հաղ­թա­նակ­ներ նվա­ճած մար­զիկ­նե­րի ներգ­րավ­մամբ։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ` հեր­թա­կան սե­մի­նար-մար­զում­նե­րը կանց­կաց­վեն օ­գոս­տո­սին։ Այ­սօ­րի­նակ պա­րապ­մունք­նե­րը ար­ցախ­ցի­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն են ըն­ձե­ռում ա­նընդ­հատ կա­տա­րե­լա­գործ­վել մար­զար­վես­տում, տի­րա­պե­տել տեխ­նի­կա­կան նոր հնարք­նե­րի, ինչ­պես նաև վա­րել ա­ռողջ ապ­րե­լա­կերպ։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սպորտ Wed, 17 Jul 2019 15:04:18 +0000
ՀԱ­ՄԱ­ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ԽԱ­ՂԵ­ՐԸ ՆՈՒՅՆ­ՊԵՍ ԿԱՆ­ԿԱՑ­ՎԵՆ ԲԱՐՁՐ ՄԱ­ԿԱՐ­ԴԱ­ԿՈՎ http://www.artsakhtert.com/arm/index.php/sport/item/27062-2019-07-05-15-24-06 http://www.artsakhtert.com/arm/index.php/sport/item/27062-2019-07-05-15-24-06 ՀԱ­ՄԱ­ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ԽԱ­ՂԵ­ՐԸ ՆՈՒՅՆ­ՊԵՍ ԿԱՆ­ԿԱՑ­ՎԵՆ ԲԱՐՁՐ ՄԱ­ԿԱՐ­ԴԱ­ԿՈՎ
Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Վեր­ջերս Ար­ցա­խում մեծ շու­քով ան­ցան ՙCONIFA-2019՚ ֆուտ­բո­լի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան խա­ղե­րը: Օ­գոս­տո­սին էլ տե­ղի կու­նե­նան Հա­մա­հայ­կա­կան 7-րդ ա­մա­ռա­յին խա­ղե­րը: Խա­ղե­րը պատ­շաճ մա­կար­դա­կով անց­կաց­նե­լու հա­մար մեծ դե­րա­կա­տա­րու­թյուն կու­նե­նա նաև Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նը: Կա­տար­ված և կա­տար­վե­լիք աշ­խա­տանք­նե­րի մա­սին զրու­ցե­ցինք Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տի տե­ղա­կալ Ար­մեն ՀԱ­ԿՈ­ԲՅԱ­ՆԻ հետ:

-Պա­րոն Հա­կո­բյան, ՙCONIFA-2019՚ ֆուտ­բո­լա­յին խա­ղե­րի ժա­մա­նակ բո­լո­րը գո­հու­նա­կու­թյամբ էին նշում քա­ղա­քի սա­նի­տա­րա­կան պատ­շաճ մա­կար­դա­կը, ինչն ակն­կալ­վում է նաև Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի ժա­մա­նակ: Խրա­խուս­վե՞լ են բո­լոր այն ծա­ռա­յու­թյուն­նե­րը, ո­րոնք օ­րու­գի­շեր հետևել են քա­ղա­քի մաք­րու­թյա­նը:
-Ա­ռա­ջին ան­գամ Ար­ցա­խում անց­կաց­վե­ցին մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կի խա­ղեր և , բնա­կա­նա­բար, բո­լո­րը մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյուն ցու­ցա­բե­րե­ցին ծրագր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րը պատ­շաճ մա­կար­դա­կով անց­կաց­նե­լու հա­մար: Մինչ ֆուտ­բո­լա­յին խա­ղե­րի սկիզ­բը Բու­սա­բա­նա­կան այ­գու կող­մից մար­զա­դաշ­տի հա­րա­կից տա­րած­քում հիմն­վել են նոր սի­զա­մար­գեր, ցան­վել ծա­ղիկ­ներ: Ա­ռաջ­նու­թյան բա­ցու­մից ա­ռաջ էլ, ինչ­պես և ըն­թաց­քում, ՙՍան­մաք­րում՚ ՀՈԱԿ-ի կող­մից յու­րաքն­չյուր օր մի քա­նի ան­գամ ի­րա­կա­նաց­վել են սան­մաքր­ման աշ­խա­տանք­ներ ինչ­պես մար­զա­դաշ­տում և հա­րա­կից տա­րածք­նե­րում, այն­պես էլ Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում: Սան­մաքր­ման աշ­խա­տանք­ներ են ըն­թա­ցել նաև այդ օ­րե­րին կազ­մա­կերպ­ված բա­ցօ­թյա առևտրի և ա­րագ հան­րա­յին սնն­դի հատ­ված­նե­րում: Ան­շուշտ, այդ աշ­խա­տանք­նե­րը պետք է խրա­խուս­վեին, և քա­ղա­քա­պետ Սու­րեն Գրի­գո­րյա­նի կող­մից ստո­րագր­վել է խրա­խուս­ման ո­րո­շում: Այս եր­կու օ­րե­րին ՙՍան­մաք­րում՚ ՀՈԱԿ-ի այն աշ­խա­տող­նե­րը, ով­քեր մաս­նակ­ցել են այդ աշ­խա­տանք­նե­րին (մոտ 50 հո­գի), կխ­րա­խուս­վեն աշ­խա­տա­վար­ձի 85 տո­կո­սի չա­փով:
- Դուք ընդգրկված եք Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի կազ­մա­կերպ­ման նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րի խմ­բում: Ի՞նչ փու­լում է գտն­վում այն:
-Նշեմ, որ խմ­բի ղե­կա­վա­րը Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի մի­ջազ­գա­յին խոր­հր­դի ան­դամ, գե­նե­րալ-մա­յոր Վար­դան Բա­լա­յանն է, ով հա­ճա­խա­կի հրա­վի­րում է խոր­հր­դակ­ցու­թյուն, որ­տեղ քն­նարկ­վում են հանձ­նա­րար­ված ծրագ­րի բո­լոր կե­տե­րը, հն­չեց­վում են նոր ա­ռա­ջարկ­ներ, տր­վում հա­մա­պա­տաս­խան ցու­ցում­ներ: Այժմ մայ­րա­քա­ղա­քում ըն­թա­նում են շի­նա­րա­րա­կան և բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ: Մոտ օ­րերս փո­ղոց­նե­րում կի­րա­կա­նաց­վեն գծանշ­ման աշ­խա­տանք­ներ, սի­զա­մար­գե­րում կթար­մաց­վեն ծա­ղիկ­նե­րը: Հու­լի­սի 27-ին նա­խա­տես­վում է կազ­մա­կեր­պել քա­ղա­քա­յին շա­բա­թօ­րյակ, ո­րին կմաս­նակ­ցեն բո­լոր հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րը՝ ան­կախ սե­փա­կա­նու­թյան ձևե­րից: Դրանց կող­մից կի­րա­կա­նաց­վեն ի­րենց վար­չա­կան շեն­քե­րի և հա­րա­կից տա­րածք­նե­րի սա­նի­տա­րա­կան մաքր­ման ու բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ: Հու­լի­սի 2-ից կսկս­վի քա­ղա­քի տո­նա­կան ձևա­վո­րու­մը: Ար­վե­լու է այն ա­մե­նը, ին­չը կա­պա­հո­վի Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի անց­կաց­ման բարձր մա­կար­դա­կը:
-Օգտ­վե­լով ա­ռի­թից` կու­զե­նա­յի բարձ­րա­ձայ­նել մի խն­դիր ևս. Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի, 1-ին կար­գի հաշ­ման­դամ­նե­րի ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րան­նե­րի և բնա­կե­լի տնե­րի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման գոր­ծըն­թա­ցը տե­ղա­փոխ­վել է քա­ղա­քա­պե­տա­րա­նի են­թա­կա­յու­թյան ներ­քո: Ի՞նչ է կա­տար­վում այդ ուղ­ղու­թյամբ:
-Ա­յո, ար­դեն ստեղծ­ված է Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի բնա­կա­րա­նա­յին հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղով, ո­րի նա­խա­գա­հը նշա­նակ­վել եմ ես: Հանձ­նա­ժո­ղովն իր աշ­խա­տանք­ներն սկ­սեց նրա­նից, որ այ­ցե­լեց ցու­ցա­կում ընդգրկված ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րան­նե­րը` նպա­տակ ու­նե­նա­լով տե­ղում ծա­նո­թա­նալ նրանց բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րին: Ար­դեն նշ­մա­րե­լի են այն ըն­տա­նիք­նե­րը, ո­րոնց այս բո­լոր տա­րի­նե­րին ոչ մի օգ­նու­թյուն չի ցու­ցա­բեր­վել: Հրա­վիր­վել են հանձ­նա­ժո­ղո­վի մի քա­նի նիս­տեր, ո­րո­շում է կա­յաց­վել վե­րա­նո­րոգ­ման ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը տալ նման ըն­տա­նիք­նե­րին: Ա­ռա­ջի­կա­յում կսկս­վեն 16 ըն­տա­նիք­նե­րի բնա­կա­րան­նե­րի կամ ա­ռանձ­նատ­նե­րի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը կամ էլ այդ ըն­տա­նիք­նե­րի գրա­վոր ցան­կու­թյամբ կտ­րա­մադր­վի հաշ­վարկ­ված գու­մա­րը: Վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րի մի մա­սը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, կտե­ղա­փոխ­վի հա­ջորդ տա­րի:
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սպորտ Fri, 05 Jul 2019 15:21:48 +0000
ՊԱ­ՏԱ­ՆԻ ՉԵՄ­ՊԻՈ­ՆԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/sport/item/26966-2019-06-24-15-27-46 http://www.artsakhtert.com/arm/index.php/sport/item/26966-2019-06-24-15-27-46 ՊԱ­ՏԱ­ՆԻ ՉԵՄ­ՊԻՈ­ՆԸ
Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Տար­բեր ո­լորտ­նե­րում Ար­ցա­խը ներ­կա­յաց­նող բազ­մա­թիվ պա­տա­նի­ներ ու ե­րի­տա­սարդ­ներ ան­նա­խա­դեպ հա­ջո­ղու­թյուն­ներ են ար­ձա­նագ­րում՝ բարձր պա­հե­լով երկ­րի պա­տի­վը:

Կիպ­րո­սի հա­րա­վա­յին ա­փին գտն­վող Լի­մա­սոլ քա­ղա­քում ապ­րի­լի 11-15-ը կա­յա­ցած Սամ­բո­յի Եվ­րո­պա­յի պա­տա­նե­կան ա­ռաջ­նու­թյու­նում 75 կգ քա­շա­յին կար­գում Ար­սեն Կա­րա­պե­տյա­նը, ե­րեք դժ­վա­րին մե­նա­մար­տից հե­տո հայ­տն­վե­լով եզ­րա­փակ­չում, 4:2 հաշ­վով գե­րա­զան­ցել է ռուս մր­ցակ­ցին՝ Դա­նիել Ժդա­նո­վին, և ճա­նաչ­վել Սամ­բո­յի Եվ­րո­պա­յի պա­տա­նե­կան ա­ռաջ­նու­թյան 75 կգ քա­շա­յին կար­գի հաղ­թող:
14 տա­րե­կան էր, երբ ընտ­րեց սամ­բո մար­զաձևը: Պրո­ֆե­սիո­նալ մար­զում­ներն սկ­սե­լուց 1 տա­րի հե­տո Երևա­նում տե­ղի ու­նե­ցած ՙՀով­սեփ և Սպար­տակ՚ եղ­բայր­նե­րի ան­վան մի­ջազ­գա­յին հու­շամր­ցա­շա­րում Ար­սե­նը գրա­վեց ա­ռա­ջին տե­ղը: Այդ օ­րը նա լավ է հի­շում: Սե­րը սպոր­տի հան­դեպ Ար­սե­նին փո­խանց­վել է գե­նե­րով: Հայ­րը նույն­պես ա­ռանձ­նա­հա­տուկ վե­րա­բեր­մունք ու­նի սպոր­տի նկատ­մամբ:
Իր հա­ջո­ղու­թյուն­նե­րի գաղտ­նի­քը Ար­սե­նը եր­կա­րատև աշ­խա­տան­քի, սե­փա­կան ու­ժե­րին հա­վա­տա­լու և լա­վա­տես լի­նե­լու մեջ է գտ­նում: Նրա խոս­քե­րով՝ սպոր­տում պա­տա­հա­կան հաղ­թա­նակ­ներ չեն կա­րող լի­նել: Դրանք մի­միայն քրտ­նա­ջան աշ­խա­տան­քի և լար­ված պա­րապ­մունք­նե­րի ար­դյունք են. ՙԱ­մեն օր պետք է հետևո­ղա­կան մարզ­վել, հաղ­թա­հա­րել դե­պի նոր հաղ­թա­նակ­ներ տա­նող ճա­նա­պար­հը՚,- ա­սում է Ար­սե­նը և այ­սօր իր աշ­խա­տա­սի­րու­թյամբ, նվի­րու­մով ու նպա­տա­կաս­լա­ցու­թյամբ ա­պա­ցու­ցում հաղ­թա­նա­կին հաս­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը:
Իսկ հաղ­թա­նակն Ար­սե­նը հա­մա­րում է ոչ միայն ի­րե­նը, այլև հայ­րե­նի­քի­նը, ծնող­նե­րինն ու մար­զիչ­նե­րի­նը (Էռ­նեստ Միր­զո­յան, Ա­զատ Անդ­րյան, Ար­մեն Ա­դա­մյան), ով­քեր մշ­տա­պես գտն­վել են նրա կող­քին, միշտ քա­ջա­լե­րել են ու գո­տեպն­դել:
Իսկ թե ինչ զգա­ցո­ղու­թյուն­ներ ու­նի պա­տա­նի չեմ­պիո­նը՝ պա­տա­խա­նում է. ՙԴրանք անն­կա­րագ­րե­լի են, ան­բա­ցատ­րե­լի: Ու­րախ եմ, որ ստա­ցա եր­կա­րատև ու քրտ­նա­ջան աշ­խա­տան­քիս ար­դյուն­քը՚:
Ար­սե­նի մայ­րը՝ Դիա­նան, հպար­տու­թյամբ հա­մակ­ված խոս­տո­վա­նում է, որ չա­փա­զանց դժ­վար է տղա­յին մր­ցա­գոր­գում տես­նել: Որ­դու մր­ցում­նե­րը նա դի­տում է միայն տե­սա­ժա­պա­վե­նի վրա: Ի տար­բե­րու­թյուն մայ­րի­կի՝ հայ­րի­կը գրե­թե միշտ ներ­կա է լի­նում որ­դու մր­ցում­նե­րին: Թե­պետ մեզ հետ զրույ­ցում Ար­սենն ան­կեղ­ծա­ցավ, որ չի սի­րում, երբ հա­րա­զատ­նե­րը ներ­կա են լի­նում մր­ցում­նե­րին:
ՙՉնա­յած չեմ­պիո­նի կոչ­մա­նը, Ար­սե­նը շատ հա­մեստ է, զուսպ, չի սի­րում ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում լի­նել՚,- ա­սում են նրա ըն­կեր­նե­րը:
Որ­քան որ սպոր­տը, նույն­քան և ու­սումն է Ար­սե­նը կարևո­րում: Ճիշտ է, նա­խա­պատ­վու­թյու­նը տա­լիս է սպոր­տին, բայց, միևնույն ժա­մա­նակ, չի ան­տե­սում նաև գի­տե­լիք­նե­րի ձեռք­բե­րու­մը: Այս տա­րի նա ա­վար­տել է Ստե­փա­նա­կեր­տի Վ. Ջհան­գի­րյա­նի ան­վան թիվ 11 ա­վագ դպ­րո­ցը: Պատ­րաստ­վում է ու­սու­մը շա­րու­նա­կել ԱրՊՀ ֆի­զի­կա­կան կուլ­տու­րա­յի և սպոր­տի բաժ­նում:
Սպորտն Ար­սե­նի հա­մար կեն­սա­կերպ է: Մար­զում­ներ, մա­քա­ռում­ներ ու հաղ­թա­նա­կի բերկ­րանք. այս ա­մենն, ան­շուշտ, բնո­րոշ է իս­կա­կան մար­զի­կին: Պա­տա­նի սամ­բիստն ու­նի կամ­քի մեծ ուժ, ինչն էլ օգ­նում է հաս­նե­լու հաղ­թա­նա­կի:
Մի­ջազ­գա­յին մր­ցա­շա­րում Ար­սե­նը ներ­կա­յաց­րել է Հա­յաս­տա­նը: Վս­տահ է, որ կգա այն օ­րը, երբ հաղ­թա­նակ­նե­րի ժա­մա­նակ կծա­ծա­նի ա­զատ ու ան­կախ Ար­ցա­խի դրո­շը և կներ­կա­յաց­նի Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը:
Հու­նի­սի 16-ին Երևա­նում կա­յա­ցած Գառ­նիկ Հով­հան­նի­սյա­նի ան­վան սամ­բո­յի 24-րդ մի­ջազ­գա­յին ա­վան­դա­կան հու­շամր­ցա­շա­րից Ար­սե­նը նույն­պես վե­րա­դար­ձավ հաղ­թա­նա­կով: Յու­րա­քան­չյուր հաղ­թա­նակ նոր ուժ է տա­լիս պա­տա­նի մար­զի­կին: Այ­սօր նա ձգ­տում է ի­րեն հնա­րա­վո­րինս շատ նվի­րել պա­րապ­մունք­նե­րին, քա­նի որ առջևում Սամ­բո­յի աշ­խար­հի պա­տա­նե­կան ա­ռաջ­նու­թյունն է: Այն տե­ղի կու­նե­նա հոկ­տեմ­բե­րին, Ուզ­բեկս­տա­նի մայ­րա­քա­ղաք Տաշ­քեն­դում: Ար­սենն իր առջև հաղ­թա­նա­կի հաս­նե­լու նպա­տակ է դրել: Նրա մար­տա­կան տրա­մադր­վա­ծու­թյու­նը ոգևո­րիչ է, հա­մո­զիչ: Իսկ թե սպոր­տա­յին ա­պա­գան ուր կհասց­նի Ար­սե­նին, պա­տաս­խա­նում է. ՙՆախ պատ­րաստ­վում եմ պարտքս տալ հայ­րե­նի­քիս, իսկ հե­տո` կտես­նենք…՚:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սպորտ Mon, 24 Jun 2019 15:18:59 +0000
ԱՐՑԱԽՑԻ 8 ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ http://www.artsakhtert.com/arm/index.php/sport/item/26928-8 http://www.artsakhtert.com/arm/index.php/sport/item/26928-8 ԱՐՑԱԽՑԻ 8 ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ
Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Հու­նի­սի 18-ին Ստե­փա­նա­կեր­տի ՙՄենք ենք, մեր լեռ­նե­րը՚ հու­շա­կո­թո­ղի մոտ հան­դի­սա­վո­րու­թյամբ դի­մա­վո­րե­ցին Ֆրան­սիա­յում և Բել­գիա­յում կա­յա­ցած ձյու­դո­յի ա­ռաջ­նու­թյուն­նե­րում 1-ին տե­ղեր զբա­ղեց­րած ար­ցախ­ցի 8 մար­զիկ­նե­րին։ Ընդ­հա­նուր առ­մամբ` կա­յա­ցած ան­հա­տա­կան և թի­մա­յին ե­րեք մր­ցա­շա­րե­րում էլ ար­ցախ­ցի բո­լոր ձյու­դո­յիստ­նե­րը նվա­ճել են ոս­կե մե­դալ­ներ։

Մեկ ա­միս ա­ռաջ Ձյու­դո­յի Ար­ցա­խի ֆե­դե­րա­ցիան հայտ էր ներ­կա­յաց­րել` մաս­նակ­ցե­լու Ձյու­դո­յի Ֆրան­սիա­յի ա­ռաջ­նու­թյա­նը։ ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ և ֆրան­սիա­ցի բա­րե­րար Մի­շել Տանկ­րե­զի ան­մի­ջա­կան ջան­քե­րով ար­ցախ­ցի 8 մար­զիկ­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձեռ­վեց պայ­քա­րել նման մր­ցա­շա­րե­րում։ Նշենք, որ ա­ռա­ջին մր­ցա­շա­րը կա­յա­ցել է հու­նի­սի 8-ին` Փա­րի­զում, ո­րին մաս­նակ­ցում էր շուրջ 350 ձյու­դո­յիստ։ Տար­բեր քա­շա­յին կար­գե­րում 2006-2010թթ. ծն­ված ար­ցախ­ցի ձյու­դո­յիստ­ներ Ար­ման Պար­սի­յան­ցը, Գրի­գո­րի Ե­սա­յա­նը, Հայկ Հա­կո­բյա­նը, Ա­շոտ Պար­սի­յան­ցը, Ա­րամ Ա­վա­նե­սյա­նը, Հա­րութ Ա­մի­րյա­նը, Ար­թուր Գրի­գո­րյա­նը և Ա­լեք­սեյ Ա­վա­նե­սյա­նը զբա­ղեց­րել են ա­ռա­ջին տե­ղե­րը։ 
Այս ա­ռաջ­նու­թյու­նից հե­տո ար­ցախ­ցի մար­զիկ­նե­րին հրա­վի­րե­ցին Բել­գիա­յի մր­ցա­շա­րին, ո­րը բա­վա­կա­նին բարդ ա­ռաջ­նու­թյուն էր, սա­կայն այս­տեղ ևս մեր մար­զիկ­ներն ար­ժա­նա­պատ­վո­րեն մե­նա­մար­տե­ցին և զբա­ղեց­րին 1-ին տե­ղե­րը։ Եր­րորդ մր­ցա­շա­րը կա­յա­ցավ հու­նի­սի 16-ին՝ Փա­րի­զում, որ­տեղ նույն­պես գրան­ցե­լով ան­նա­խա­դեպ հաղ­թա­նակ ան­հա­տա­կան ու թի­մա­յին մր­ցա­շա­րե­րում, 3։2 հաշ­վով մեր ձյու­դո­յիստ­նե­րը դար­ձան չեմ­պիոն­ներ։ 
Հան­րա­պե­տա­կան ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի ձյու­դո­յի գլ­խա­վոր մար­զիչ Ի­վան Ա­զիզ­բե­կյա­նի պար­զա­բան­մամբ՝ մեր ձյու­դո­յիստ­նե­րը բո­լոր գո­տե­մար­տե­րում հան­դես են ե­կել գե­րա­զանց։ Հի­շեց­նենք, որ Ար­ցա­խի ձյու­դո­յիստ­ներն ա­ռա­ջին ան­գամ Ֆրան­սիա­յի ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցել են 2011-ին և թի­մա­յին մր­ցա­շա­րում զբա­ղեց­րել 2-րդ մր­ցա­նա­կա­յին տե­ղը։ 
Ա­լեք­սեյ Ա­վա­նե­սյանն ու Ա­շոտ Պար­սի­յան­ցը խոս­տո­վա­նե­ցին, որ այս հաղ­թա­նա­կը դժ­վար է տր­վել. ա­ռաջ­նու­թյա­նը պատ­րաստ­վում էին գրե­թե մեկ տա­րի։ Քրտ­նա­ջան աշ­խա­տան­քի ար­դյուն­քում նրանք կա­րո­ղա­ցան ար­ձա­նագ­րել ի­րենց հա­մար շատ կարևոր այս հաղ­թա­նա­կը, ին­չի հա­մար նրանք շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­ցին նաև ի­րենց մարզ­չին ու ծնող­նե­րին։ 
Իսկ ա­ռա­ջի­կա­յում ձյու­դո­յիստ­նե­րը պատ­րաստ­վում են մաս­նակ­ցե­լու այլ ա­ռաջ­նու­թյուն­նե­րի։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սպորտ Tue, 18 Jun 2019 17:43:38 +0000
ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՆ CONIFA-2019-Ի ՉԵՄՊԻՈՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/sport/item/26851-conifa-2019 http://www.artsakhtert.com/arm/index.php/sport/item/26851-conifa-2019 ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՆ CONIFA-2019-Ի ՉԵՄՊԻՈՆ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Հու­նի­սի 8-ին Ար­ցա­խում ըն­թա­ցած CONIFA-2019 Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան խա­ղե­րի ար­դյուն­քում եր­րորդ տե­ղի հա­մար պայ­քա­րում Աբ­խա­զիա­յի հա­վա­քա­կա­նը, հաղ­թե­լով Չա­մե­րիա­յի հա­վա­քա­կա­նին, ար­ժա­նա­ցավ բրոն­զե մե­դա­լի։

Նույն օ­րը Ստե­փա­նա­կեր­տի մար­զա­դաշ­տում օր­վա ա­ռա­ջին կե­սին մեկ­նար­կեց Ար­ցախ-Պա­դա­նիա մր­ցա­պայ­քա­րը։ Ա­ռա­ջին խա­ղա­կե­սի 58-րդ րո­պեին Ար­ցա­խի հա­վա­քա­կա­նի մար­զիկ Մա­րատ Կա­րա­պե­տյա­նի փո­խան­ցու­մից հե­տո գն­դա­կը մր­ցակ­ցի դար­պաս ու­ղար­կեց Ար­սեն Սարգ­սյա­նը: Խա­ղի ա­վար­տին եր­կու րո­պե մնա­ցած մր­ցա­վար­ներն ար­ձա­նագ­րե­ցին կա­նոն­նե­րի խախ­տում, և Ար­ցա­խի հա­վա­քա­կա­նի եր­կու ֆուտ­բո­լիստ հե­ռաց­վե­ցին դաշ­տից։ Սա­կայն ըն­դա­մե­նը 1 րո­պե անց 2-րդ խա­ղա­կե­սի 96-րդ րո­պեին Դմիտ­րի Մա­լյա­կան դար­ձավ 2-րդ գո­լի հե­ղի­նակ` հա­շի­վը դարձ­նե­լով 2։0: Ար­դյուն­քում՝ Ար­ցա­խի ֆուտ­բո­լիստ­նե­րը զբա­ղեց­րին CONIFA-2019-ի 5-րդ հո­րի­զո­նա­կա­նը, իսկ Պա­դա­նիա­յի հա­վա­քա­կա­նը՝ 6-րդ։ Օր­վա երկ­րորդ կե­սին Աս­կե­րա­նի մար­զա­դաշ­տում մեկ­նար­կած Սե­կեյ Լանդ-Սապ­մի խաղն ա­վարտ­վեց 3։2 հաշ­վով` հօ­գուտ Սապ­միի և ար­դյուն­քում Սապ­միի հա­վա­քա­կա­նը զբա­ղեց­րեց 7-րդ տե­ղը, իսկ Սե­կեյ Լան­դը՝ 8-րդ։ Ա­վե­լի ուշ Ստե­փա­նա­կեր­տի մար­զա­դաշ­տում բրոն­զե մե­դա­լի հա­մար կա­յա­ցավ Չա­մե­րիա-Աբ­խա­զիա մր­ցա­պայ­քա­րը։ Խա­ղը բա­վա­կա­նին լար­ված էր, մր­ցա­վար­նե­րը ցույց էին տա­լիս դե­ղին, կար­միր քար­տեր և մինչև խա­ղի հիմ­նա­կան ժա­մա­նա­կի ա­վար­տը հա­շի­վը 0։0 էր։ Հա­մա­ձայն ա­ռաջ­նու­թյան կա­նո­նա­կար­գի՝ հաղ­թո­ղը ո­րոշ­վեց հետ­խա­ղյա 11-մետ­րա­նոց­նե­րի ար­դյուն­քում։ Աբ­խա­զիան կա­րո­ղա­ցավ ա­վե­լի հս­տակ ի­րաց­նել 11-մետ­րա­նոց հար­ված­նե­րը և հաղ­թել 5։4 հաշ­վով՝ դառ­նա­լով CONIFA-2019 Sportsbet.io ֆուտ­բո­լի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան բրոն­զե մե­դա­լա­կիր։
Այս խա­ղե­րի ա­վար­տից հե­տո, հու­նի­սի 9-ի ա­ռա­վո­տյան, նախ­քան CONIFA -2019 Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան եզ­րա­փա­կիչ խա­ղը, մա­մու­լի ա­սու­լի­սով հան­դես ե­կան CONIFA-ի նա­խա­գահ Պեր-Ան­դերս Բլին­դը և նույն կա­ռույ­ցի եվ­րո­պա­կան ըն­կե­րակ­ցու­թյուն­նե­րի նա­խա­գահ Ալ­բեր­տո Ռիս­կիոն։ ԶԼՄ-նե­րի հետ ու­նե­ցած հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ նրանք նշե­ցին, որ Ար­ցա­խը գե­րա­զան­ցել է ի­րենց բո­լոր սպա­սում­նե­րը։ CONIFA-ի անձ­նա­կազ­մի և ներդ­րում ու­նե­ցած թի­մե­րի ա­նու­նից նրանք շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­ցին Ար­ցա­խին` հիաս­քանչ մի­ջո­ցա­ռում կազ­մա­կեր­պե­լու հա­մար։ ՙՆեր­կա լի­նե­լով CONIFA-ի մյուս բո­լոր ա­ռաջ­նու­թյուն­նե­րին, մենք փաս­տում ենք, որ Ար­ցա­խում այն ա­մե­նա­լավ կազ­մա­կերպ­ված­նե­րից է։ Այս փոր­ձա­ռու­թյու­նը մեզ կօգ­նի հե­տա­գա ա­ռաջ­նու­թյուն­ներն ա­վե­լի լավ կազ­մա­կեր­պել։ Ի­հար­կե դրա­նում մեծ ներդ­րում ու­նե­ցան ԱՀ կա­ռա­վա­րու­թյու­նը, մի­ջո­ցա­ռում­նե­րին ներգ­րավ­ված կա­ռույց­նե­րը, կա­մա­վոր­նե­րը և, ի­հար­կե, խան­դա­վա­ռու­թյամբ լի մար­դիկ։ Հենց այդ մարդ­կանց շնոր­հիվ է, որ հնա­րա­վոր է դառ­նում կազ­մա­կեր­պել այս­պի­սի մի­ջո­ցա­ռում՚,-նշեց Պեր-Ան­դերս Բլին­դը։ Նրա պար­զա­բան­մամբ՝ սո­վո­րա­բար նման ա­ռաջ­նու­թյուն­նե­րը կազ­մա­կերպ­վում են ա­վե­լի ցածր մա­կար­դա­կով, սա­կայն Ար­ցա­խը մա­տու­ցեց իս­կա­կան ֆուտ­բո­լա­յին հրա­վա­ռու­թյուն, ին­չը օ­րի­նակ պի­տի հան­դի­սա­նա աշ­խար­հին՝ հե­տա­գա մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կերպ­ման հա­մար։ Այ­դօ­րի­նակ նա­խագ­ծե­րը միտ­ված են զար­գաց­նե­լու ֆուտ­բո­լը, ակ­տի­վաց­նե­լու ե­րի­տա­սար­դու­թյա­նը և, ին­չու չէ, նաև բա­րե­կա­մա­կան կա­պե­րով միա­վո­րե­լու ազ­գու­թյուն­նե­րին։ Մինչ Ար­ցախ գալն ա­ռաջ­նու­թյան մաս­նա­կից հա­վա­քա­կան­նե­րի մար­զիկ­նե­րից շա­տե­րը պատ­կե­րա­ցում չու­նեին Ար­ցա­խի ի­րա­կան կյան­քի մա­սին։ Այդ ա­ռու­մով CONIFA-ն հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռեց նրանց տե­ղե­կա­նալ այս հիաս­քանչ երկ­րի և նրա ժո­ղովր­դի պատ­մու­թյա­նը, ծա­նո­թա­նալ ջերմ ու բա­րյա­ցա­կամ, հյու­րա­սեր ար­ցախ­ցի­նե­րի հետ։ CONIFA-ի նա­խա­գա­հի պար­զա­բան­մամբ՝ խա­ղե­րին զու­գա­հեռ, նրանք ե­ղան Ար­ցա­խի տե­սար­ժան վայ­րե­րում, այ­ցե­լե­ցին թան­գա­րան­ներ, ե­կե­ղե­ցի­ներ և հատ­կա­պես տպա­վոր­ված էին Գան­ձա­սա­րի հա­մա­լի­րով, որ­տեղ քա­հա­նան նրանց ներ­կա­յաց­րեց հոգևոր կա­ռույ­ցի պատ­մամ­շա­կու­թա­յին, կր­թա­կան, ռազ­մա­վա­րա­կան դերն ու նշա­նա­կու­թյու­նը։

Պա­տաս­խա­նե­լով լրագ­րող­նե­րի հար­ցե­րին` բա­նա­խոս­ներն անդ­րա­դար­ձան ա­ռաջ­նու­թյան թի­մե­րի պատ­րաստ­վա­ծու­թյան մա­կար­դա­կին, ԱՀ-ում ֆուտ­բո­լի զար­գաց­ման հե­ռան­կար­նե­րին։ Ա. Ռիս­կիոն և Պ. Բլին­դը նշե­ցին, որ ա­ռաջ­նու­թյան 8 թի­մե­րից 6-ը լավ պատ­րաստ­ված էին: Ընդ­հան­րա­պես այս ա­ռաջ­նու­թյան դժ­վա­րու­թյուն­նե­րից մեկն էլ կա­յա­նում է նրա­նում, որ մար­զիկ­նե­րի վե­րա­կան­գն­ման հա­մար շատ քիչ ժա­մա­նակ էր տրա­մադր­ված։ Իսկ եզ­րա­փա­կիչ փուլ կա­րո­ղա­ցան հաս­նել լա­վա­գույն 2 թի­մե­րը։ CONIFA-ի պա­տաս­խա­նա­տու­նե­րը գոհ էին նաև Չա­մե­րիա­յի ցու­ցա­բե­րած խա­ղից։ Ինչ վե­րա­բե­րում է Ար­ցա­խի հա­վա­քա­կա­նին, բա­նա­խոս­նե­րը նշե­ցին, որ բարձր մա­կար­դա­կով խաղ ցու­ցադ­րե­լու հա­մար թի­մի յու­րա­քան­չյուր ֆուտ­բո­լիստ պետք է մի փոքր ա­վե­լի ա­ճի, որ հա­վա­քա­կանն էլ ընդ­հա­նուր զար­գա­նա, այ­սինքն ա­ճե­լու տեղ դեռ ու­նեն։ Խո­սե­լով խա­ղե­րի կազմ­ման բարդ ժա­մա­նա­կա­ցույ­ցից` նրանք նշե­ցին, որ դա նաև CONIFA-ի թե­րու­թյուն­նե­րից մեկն է։ Սո­վո­րա­բար եր­կու օր կա­յա­ցած խա­ղե­րից հե­տո տր­վում է մեկ օր հան­գիստ։ Այս ա­ռաջ­նու­թյու­նում ե­րեք օր ըն­թա­ցած խա­ղե­րից հե­տո տրա­մադր­վեց մեկ օր հան­գիստ ու նո­րից խա­ղեր։ Ին­տեն­սիվ ժա­մա­նա­կա­ցույ­ցը ո­րո­շա­կիո­րեն դեր խա­ղաց ֆուտ­բո­լիստ­նե­րի հա­մար, ո­րով­հետև վե­րա­կան­գն­ման հա­մար ժա­մա­նակ հա­մա­րյա չու­նե­ցան։ Այդ ա­ռու­մով CONIFA-ի պա­տաս­խա­նա­տու­նե­րը հա­վաս­տիաց­րին, որ ի­րենք ևս աշ­խա­տե­լու և զար­գա­նա­լու տեղ ու­նեն։
Ա­վե­լի ուշ, ժա­մը՝ 18։30-ին, Ստե­փա­նա­կեր­տի Ստ. Շա­հու­մյա­նի ան­վան մար­զա­դաշ­տում տե­ղի ու­նե­ցավ CONIFA-2019-ի եզ­րա­փա­կիչ խա­ղը՝ Արևմտյան Հա­յաս­տան և Հա­րա­վա­յին Օ­սիա թի­մե­րի միջև։ Ներ­կա էին ԱՀ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, պե­տա­կան այ­րեր, հյու­րեր, հա­զա­րա­վոր մար­զա­սեր­ներ։ Այս խա­ղը թերևս ա­մե­նա­հու­զում­նա­ռատն ու բարդն էր։ Ա­ռա­ջին խա­ղա­կեսն ա­վարտ­վեց ոչ-ո­քի և միայն 2-րդ խա­ղա­կե­սի 64-րդ րո­պեին Հա­րա­վա­յին Օ­սիա­յի ֆուտ­բո­լիստ Իբ­րա­հիմ Բա­զաևը կա­րո­ղա­ցավ գն­դակն ու­ղար­կել մր­ցակ­ցի դար­պաս և հաղ­թա­նակ բե­րել իր հա­վա­քա­կա­նին։ Եվ Հա­րա­վա­յին Օ­սիան դար­ձավ CONIFA-2019 Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան չեմ­պիոն։ Եզ­րա­փակ­չի ա­վար­տից ան­մի­ջա­պես հե­տո կա­յա­ցան ա­ռաջ­նու­թյան փակ­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյունն ու մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյու­նը։
CONIFA-ի Եվ­րո­պա­յի կոն­ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ Ալ­բեր­տո Ռիս­կիոն ամ­փո­փեց ա­ռաջ­նու­թյան ար­դյունք­նե­րը և շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց բո­լոր ֆե­դե­րա­ցիա­նե­րին՝ դի­տար­ժան խաղ ա­պա­հո­վե­լու հա­մար։ ՙՄենք հե­ռա­նում ենք մի երկ­րից, որ կա­րող է կազ­մա­կեր­պել և անց­կաց­նել բարձ­րա­կարգ մր­ցա­շա­րեր։ Եվ ին­չու ոչ, գու­ցե մի օր Ար­ցա­խում կկա­յա­նա CONIFA-ի աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյու­նը։ Մենք հե­ռա­նում ենք մի երկ­րից, որ մի օր կու­նե­նա ֆուտ­բո­լի իր ազ­գա­յին լի­գան. հենց սա է CONIFA-ի կարևո­րա­գույն նպա­տակ­նե­րից մե­կը՝ ցու­ցա­բե­րել ա­ջակ­ցու­թյուն ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցիա­նե­րին՚,-ըն­դգ­ծեց Ա. Ռիս­կիոն։ Նա ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նեց Ար­ցա­խին ու ար­ցախ­ցի­նե­րին, բո­լոր կա­մա­վոր­նե­րին, հո­վա­նա­վոր­նե­րին՝ ա­ռաջ­նու­թյան անց­կաց­մա­նը ցու­ցա­բե­րած ա­ջակ­ցու­թյան , կազ­մա­կերպ­վա­ծու­թյան և պրո­ֆե­սիո­նա­լիզ­մի հա­մար։ Նրա խոս­քով՝ եզ­րա­փա­կիչ փու­լում Հա­րա­վա­յին Օ­սիա­յի և Արևմտյան Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կան­նե­րը խա­ղա­ցել են որ­պես իս­կա­կան չեմ­պիոն­ներ։ Ա­ռաջ­նու­թյան կա­ռա­վա­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ, ԱՀ պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը նշեց, որ կա­յա­ցած հե­տաքր­քիր ու դի­տար­ժան խա­ղե­րի շնոր­հիվ Ար­ցա­խում թևա­ծում էր ֆուտ­բո­լա­յին բարձր տրա­մադ­րու­թյուն։ Նա շնոր­հա­վո­րեց ար­դար մր­ցա­պայ­քա­րում չեմ­պիո­նի տիտ­ղո­սին ար­ժա­նա­ցած Հա­րա­վա­յին Օ­սիա­յի հա­վա­քա­կա­նին և մյուս թի­մե­րին` մաս­նակ­ցու­թյան և բո­լո­րին տո­նա­կան տրա­մադ­րու­թյուն պարգևե­լու հա­մար։

 Հա­րա­վա­յին Օ­սիա­յի հա­վա­քա­կա­նի գլ­խա­վոր մար­զիչ Կո­չիև Սաս­լա­նը մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյու­նից հե­տո նշեց, որ հաղ­թա­նակն ի­րենց հեշտ չի տր­վել, մա­նա­վանդ եզ­րա­փա­կիչ փու­լում։ Նույն թի­մի մար­զիկ Թի­մուր Սո­կո­լո­վը կր­կին շեշ­տեց, որ բա­վա­կա­նին դժ­վար ձեռք բեր­վեց հաղ­թա­նա­կը, և ի­րենք շնոր­հա­կալ են բո­լոր եր­կր­պա­գու­նե­րին, ով­քեր մինչև վեր­ջին պա­հը ոգևո­րում էին ֆուտ­բո­լիստ­նե­րին։ Իսկ Ար­ցա­խից նրանք հե­ռա­նում են գե­ղե­ցիկ ու լավ տպա­վո­րու­թյուն­նե­րով։ 

Շնոր­հա­վո­րանք­նե­րից հե­տո CONIFA-2019 Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան մր­ցա­նա­կա­կիր­նե­րին գա­վաթ­ներ ու մե­դալ­ներ հանձ­նե­ցին ԱՀ պետ­նա­խա­րար Գ. Մար­տի­րո­սյա­նը, կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Ն. Ա­ղա­բա­լյա­նը, CONIFA-ի պա­տաս­խա­նա­տու­ներ Ա. Ռիս­կիոն և Ս. Դյուր­կո­պը։ Վեր­ջում Ստե­փա­նա­կեր­տի հան­րա­պե­տա­կան մար­զա­դաշ­տում կազ­մա­կերպ­վել է ավ­տոշ­քերթ, շոու ծրա­գիր՝ ՙԱր­ցա­խի ձայ­ներ՚ ե­րաժշ­տա­կան հա­մույ­թի մաս­նակ­ցու­թյամբ։
Հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նից հե­տո, ա­վե­լի ուշ ժա­մի կա­յա­ցած մա­մու­լի ա­սու­լի­սում CONIFA¬ի պա­տաս­խա­նա­տու­նե­րը, Sportsbet.io ¬ի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը և Ար­ցա­խի կա­ռա­վա­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահն ու փոխ­նա­խա­գահն ամ­փո­փե­ցին ա­ռաջ­նու­թյան ար­դյունք­նե­րը և պա­տաս­խա­նե­ցին լրագ­րող­նե­րի հար­ցե­րին։
CONIFA¬ի գլ­խա­վոր քար­տու­ղար Ս. Դյուր­կո­պը, շնոր­հա­վո­րե­լով Հա­րա­վա­յին Օ­սիա­յի հա­վա­քա­կա­նին, նշեց, որ այդ փոքր եր­կիրն ու­նե­նա­լով մեծ խն­դիր­ներ, այ­դու­հան­դերձ ֆուտ­բո­լում կա­րո­ղա­ցավ զար­գա­նալ և բարձր ար­դյունք ար­ձա­նագ­րել։ Նա հույս հայտ­նեց, որ Ար­ցա­խի թիմն էլ ա­նընդ­մեջ և գրա­գետ պա­րապ­մունք­նե­րի ար­դյուն­քում՝ 1-2 տա­րի հե­տո կհաս­նի նույն մա­կար­դա­կին։ Անդ­րա­դառ­նա­լով ա­ռաջ­նու­թյան կազ­մա­կեր­պա­կան մա­սը` Ս.Դյուր­կո­պը հա­տուկ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց բո­լոր կա­մա­վոր­նե­րին` նվի­րյալ աշ­խա­տան­քի հա­մար և պա­տա­հա­կան չէր, որ փակ­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյան ժա­մա­նակ հա­տուկ հա­մա­րով CONIFA-ի կող­մից որ­պես ե­րախ­տա­գի­տու­թյուն մե­ծար­վե­ցին կա­մա­վոր­նե­րը։ ԱՀ պետ­նա­խա­րարն ափ­սո­սան­քով ար­ձա­նագ­րեց ա­ռաջ­նու­թյան ա­վար­տը և հա­վաս­տեց, որ ա­ռա­ջի­կա­յում կմ­տա­ծեն այլ ա­ռաջ­նու­թյուն­նե­րի անց­կաց­ման մա­սին։ Նա շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցած և ա­ջակ­ցած բո­լոր ան­հատ­նե­րին ու կա­ռույց­նե­րին։ Ընդ­հա­նուր առ­մամբ՝ Ար­ցա­խում կազ­մա­կերպ­ված ֆուտ­բո­լա­յին այս ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցել են շուրջ 300 ֆուտ­բո­լիստ և հյուր, ըն­թա­ցել է 20 պաշ­տո­նա­կան խաղ, խփ­վել 60 գն­դակ, հա­վա­տար­մագր­վել է 114 լրագ­րող, հրա­պա­րակ­վել են շուրջ 2000 հոդ­ված և տե­ղե­կատ­վու­թյուն, ի­րա­կա­նաց­վել շուրջ 80 մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում, ներգ­րավ­վել 270 կա­մա­վոր և, այս ա­մե­նին զու­գա­հեռ, լուրջ մի­ջա­դե­պեր ընդ­հան­րա­պես չեն գրանց­վել։ Ար­դյուն­քում Ար­ցա­խում կա­յա­ցան ան­մո­ռա­նա­լի և հի­շար­ժան օ­րեր։
Իր հեր­թին Ն. Ա­ղա­բա­լյա­նը տե­ղե­կաց­րեց, որ այս նա­խագ­ծի ի­րա­կա­նաց­ման հա­մար աշ­խա­տել է մեծ թիմ, և բո­լո­րի հա­մար ա­ռաջ­նու­թյու­նը յու­րօ­րի­նակ մար­տահ­րա­վեր էր, ինչն էլ հա­մա­տեղ ու­ժե­րով ու պատ­վով ի­րա­կա­նաց­վեց։ Նա­խագ­ծի շուրջ հա­մախ­մբ­վե­ցին հա­զա­րա­վոր մար­դիկ, Ար­ցա­խում ձևա­վոր­վեց կա­մա­վո­րա­կան շար­ժում, կազ­մա­կերպ­վեց լրագ­րո­ղա­կան օ­պե­րա­տիվ աշ­խա­տանք և պրո­ֆե­սիո­նալ կազ­մա­կեր­պա­կան թիմ։ ՙԱ­ռաջ­նու­թյան գլ­խա­վոր գա­վա­թը շա­հեց Հա­րա­վա­յին Օ­սիա­յի թի­մը, սա­կայն, կար­ծում եմ, մյուս հա­վա­քա­կան­ներն անխ­տիր շա­հե­ցին բա­րե­կա­մու­թյան գա­վաթ­ներ ու Ար­ցա­խից կհե­ռա­նան բա­րե­կամ­ներ ձեռք բե­րած և հո­գով հարս­տա­ցած։ Այս նա­խագ­ծի շնոր­հիվ Ար­ցա­խը կա­րո­ղա­ցավ ներ­կա­յա­նալ որ­պես ան­կախ պե­տու­թյուն, որն ի վի­ճա­կի է նա­խա­ձեռ­նել և կյան­քի կո­չել նման ծրագ­րեր։ Սա ար­դեն փոր­ձա­ռու­թյուն է հե­տա­գա նմա­նա­տիպ ծրագ­րե­րի կազ­մա­կերպ­ման հա­մար։ Իսկ ա­ռա­ջի­կա­յում կկա­յա­նան Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րը՚,¬ հա­վե­լեց Ն. Ա­ղա­բա­լյա­նը։
CONIFA Sportsbet.io¬ի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ Ջաս­թին Լե Բրո­քը և Լու­սի Թո­մա­սը պա­տիվ հա­մա­րե­ցին ներգ­րավ­ված լի­նել այս­քան հա­ջող­ված մր­ցա­շա­րի կազ­մա­կերպ­մա­նը։ Նրանք շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­ցին CONIFA¬ին` որ­պես լավ գոր­ծըն­կե­րոջ և ԱՀ¬ին, որ նաև շատ մեծ նշա­ձող է սահ­մա­նել հե­տա­գա մր­ցա­շա­րե­րի կազ­մա­կերպ­ման ա­ռու­մով։ Նրանք նույն­պես անդ­րա­դար­ձան Ար­ցա­խում անց­կաց­րած 9 ան­մո­ռա­նա­լի ու հրա­շա­լի օ­րե­րին, տե­ղա­ցի­նե­րի հրա­շա­լի ու ջերմ ըն­դու­նե­լու­թյա­նը, դի­տար­ժան խա­ղե­րին՝ վերս­տին փաս­տե­լով, որ Ար­ցա­խում կա­յա­ցած ա­ռաջ­նու­թյու­նը գե­րա­զան­ցել է բո­լո­րի սպա­սե­լիք­նե­րը։

 

На данном изображении может находиться: 2 человека, люди занимаются спортом, стадион и на улице

На данном изображении может находиться: 22 человека, люди улыбаются, люди стоят

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սպորտ Sun, 09 Jun 2019 22:02:50 +0000
ԱՐՑԱԽԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ է ՄԵՐ ԲՈԼՈՐ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/sport/item/26849-2019-06-09-14-18-44 http://www.artsakhtert.com/arm/index.php/sport/item/26849-2019-06-09-14-18-44 ԱՐՑԱԽԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ է ՄԵՐ ԲՈԼՈՐ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Հունիսի 9-ին նախքան CONIFA-2019 Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղը մամուլի ասուլիսով հանդես եկան CONIFA-ի նախագահ Պեր-Անդերս Բլինդը եվ նույն կառույցի եվրոպական ընկերակցությունների նախագահ Ալբերտո Ռիսկիոն։

Զլմ-ների հետ ունեցած հանդիպման ժամանակ նրանք նշեցին, որ Արցախը գերազանցել է իրենց բոլոր սպասումները։

Պատասխանելով լրագրողների հարցերին, նրանք շեշտեցին, որ ԱՀ-ում կայացած CONIFA-2019 Եվրոպայի ֆուտբոլային մրցապայքարը մյուս բոլոր առաջնություններից ամենակազմակերպվածն է։

Անդրադարձան նաև թիմերի պատրաստվածության մակարդակին, արցախցիների ցուցաբերած ջերմ վերաբերմունքին, ԱՀ- ում ֆուտբոլի զարգացման հեռանկարային ծրագրերին եվ այլ հարցերին։ Մանրամասները թերթի համարներում։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սպորտ Sun, 09 Jun 2019 14:16:23 +0000
ԱՎԱՐՏՎԵՑԻՆ CONIFA -2019 ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/sport/item/26848-conifa-2019-8 http://www.artsakhtert.com/arm/index.php/sport/item/26848-conifa-2019-8 ԱՎԱՐՏՎԵՑԻՆ CONIFA -2019 ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Հունիսի 8-ին, ժամը 11:00-ին Ստեփանակերտի մարզադաշտում մեկնարկած Արցախ-Պադանիա խաղն ավարտվեց 2:0 հաշվով' հօգուտ Արցախի հավաքականի, ինչը հնարավորություն տվեց արցախցի ֆուտբոլիստ ներին զբաղեցնել 5-րդ հորիզոնականը։ Ասկերանում ընթացած Սապմի- Սեկեյ Լանդ խաղում 3:2 հաշվով հաղթեց Սապմիի թիմը եվ զբաղեցրեց 7- րդ տեղը։

Նույն օրը բրոնզե մեդալ ի համար պայքարեցին Աբխազիա- Չամերիա հավաքականները։ Աբխազիայի ֆուտբոլիստները ցուցադրելով ավելի հետաքրքիր ու համառ մրցապայքար կարողացան 5:4 հաշվով գրավել CONIFA-2019 Եվրոպայի առաջնության 3-րդ տեղը։ Մեկնաբանությունները թերթի համարներում։

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սպորտ Sat, 08 Jun 2019 21:56:47 +0000
CONIFA-2019 ԵՎ­ՐՈ­ՊԱ­ՅԻ Ա­ՌԱՋ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ. 4-ՐԴ ՓՈՒԼ http://www.artsakhtert.com/arm/index.php/sport/item/26840-conifa-2019-4 http://www.artsakhtert.com/arm/index.php/sport/item/26840-conifa-2019-4 CONIFA-2019 ԵՎ­ՐՈ­ՊԱ­ՅԻ Ա­ՌԱՋ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ. 4-ՐԴ ՓՈՒԼ
Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

  Գ. Կաս­պա­րո­վի փայ­լուն խա­ղի շնոր­հիվ Արևմտյան Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կանն ան­ցավ եզ­րա­փա­կիչ

 Հու­նի­սի 6-ին Ար­ցա­խի 4 մար­զա­դաշ­տե­րում ար­ձա­նագր­վե­ցին դի­տար­ժան ֆուտ­բո­լա­յին խա­ղեր։ Այս ան­գամ կի­սաեզ­րա­փակ­չում պայ­քա­րե­ցին ա­ռաջ­նու­թյան գլ­խա­վոր ֆա­վո­րիտ­նե­րը։ Ստե­փա­նա­կեր­տի մար­զա­դաշ­տում կա­յա­ցած` Արևմտյան Հա­յաս­տան-Աբ­խա­զիա կի­սաեզ­րա­փա­կիչն ա­վարտ­վեց 4։1 հաշ­վով՝ հօ­գուտ Արևմտյան Հա­յաս­տա­նի, իսկ Աս­կե­րա­նում՝ Հա­րա­վա­յին Օ­սիա-Չա­մե­րիա խաղն ա­վարտ­վեց Հա­րա­վա­յին Օ­սիա­յի հաղ­թա­նա­կով՝ 6։5 հաշ­վով։ Կի­սաեզ­րա­փակ­չի և նույն օ­րը կա­յա­ցած մյուս խա­ղե­րի վե­րա­բե­րյալ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րով հան­դես ե­կան սպոր­տա­յին մեկ­նա­բան Ար­մեն Գա­րա­մյանն ու CONIFA-2019-ի PR և մար­քե­թին­գի ղե­կա­վար Հրա­չու­հի Բար­սե­ղյա­նը։

Լրագ­րող­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ մեկ­նա­բա­նե­լով Հա­րա­վա­յին Օ­սիա-Չա­մե­րիա խա­ղը` Հ. Բար­սե­ղյա­նը պար­զա­բա­նեց, որ այս խա­ղի հիմ­նա­կան ժա­մա­նա­կաըն­թաց­քում գրանց­վեց 0։0 հա­շի­վը, սա­կայն 11-մետ­րա­նոց­նե­րի ար­դյուն­քում՝ 6։5 հաշ­վով Հա­րա­վա­յին Օ­սիան ու­ղե­գիր վաս­տա­կեց դե­պի եզ­րա­փա­կիչ։ Բա­վա­կա­նին լար­ված ու հե­տաքր­քիր էր Արևմտյան Հա­յաս­տան-Աբ­խա­զիա խա­ղը։ Ստե­փա­նա­կեր­տում կա­յա­ցած կի­սաեզ­րա­փակ­չի 1-ին խա­ղա­կեսն ա­վարտ­վեց 1։1 հաշ­վով, ին­չը պահ­պան­վեց նաև 2-րդ խա­ղա­կե­սում: Հայ ֆուտ­բո­լիստ­ներն ա­վե­լի դի­պուկ էին11-մետ­րա­նոց հար­ված­նե­րի ժա­մա­նակ։ Սա ան­չափ սպաս­ված հաղ­թա­նակ էր հա­յե­րիս հա­մար. ամ­բողջ մար­զա­դաշ­տը թն­դում էր ու­րա­խու­թյու­նից։ Օ­րը հաղ­թա­կան էր նաև Ար­ցա­խի հա­վա­քա­կա­նի հա­մար, ո­րը պայ­քա­րում էր Սե­կեյ Լանդ թի­մի հետ։ Մար­տու­նու մար­զա­դաշ­տում ըն­թա­ցած այս խա­ղի 74-րդ րո­պեին Ար­ցա­խի թի­մը 11-մետ­րա­նո­ցով կա­րո­ղա­նում է հա­վա­սա­րեց­նել հա­շի­վը, իսկ 93-րդ րո­պեին, մեկ գն­դակ ևս ու­ղար­կե­լով մր­ցակ­ցի դար­պա­սը, գրան­ցում է 2։1 հաշ­վով հաղ­թա­նակ։ Նույն օ­րը Մար­տա­կեր­տի խա­ղա­դաշ­տում կա­յա­ցած Պա­դա­նիա-Սապ­մի մր­ցա­պայ­քարն ա­վարտ­վեց 4։0 հաշ­վով՝ հօ­գուտ Պա­դա­նիա­յի։
Հու­նի­սի 8-ին 3-րդ տե­ղի հա­մար կմր­ցեն Աբ­խա­զիա­յի ու Չա­մե­րիա­յի հա­վա­քա­կան­նե­րը։ Նույն օ­րը 5-6-րդ տե­ղե­րի հա­մար կխա­ղան Ար­ցախ-Պա­դա­նիա, 7-8-րդ տե­ղե­րի՝ Սապ­մի-Սե­կեյ Լանդ հա­վա­քա­կան­նե­րը։ Հու­նի­սի 9-ին սպաս­վում է շատ հե­տաքր­քիր եզ­րա­փա­կիչ ՝ Արևմտյան Հա­յաս­տան-Հա­րա­վա­յին Օ­սիա թի­մե­րի միջև։
Ար­ցա­խում CONIFA-2019 Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան խա­ղե­րի կազ­մա­կերպ­ման, նշա­նա­կու­թյան, թի­մե­րի մաս­նակ­ցու­թյան և ընդ­հա­նուր սպոր­տա­յին ու մշա­կու­թա­յին ծրագ­րե­րի վե­րա­բե­րյալ ի­րենց տպա­վո­րու­թյուն­նե­րով կիս­վե­ցին՝
Գևորգ Կաս­պա­րով, Արևմտյան Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նի դար­պա­սա­պահ.-Ան­չափ տպա­վոր­ված եմ և ու­րախ։ Այս հաղ­թա­նա­կը մեր ամ­բողջ թի­մի և ֆան­տաս­տիկ եր­կր­պա­գու­նե­րի շնոր­հիվ էր։ Ա­ռա­ջի­կա եր­կու օ­րե­րի ըն­թաց­քում պատ­րաստ­վում ենք վե­րա­կանգ­նել մեր ու­ժե­րը, շատ լավ աշ­խա­տել, որ­պես­զի կա­րո­ղա­նանք Հա­րա­վա­յին Օ­սիա­յի հետ մր­ցա­պայ­քա­րում ար­ձա­նագ­րել դրա­կան բարձր ար­դյունք­ներ՝ ար­դա­րաց­նե­լով մեր բո­լոր եր­կր­պա­գու­նե­րի հույ­սե­րը։ Նման խա­ղեր շատ ենք ու­նե­ցել, բայց մեզ հա­մար շատ կարևոր էր, որ Ար­ցա­խում կազ­մա­կերպ­վող CONIFA-ի ա­ռաջ­նու­թյու­նում հա­սանք եզ­րա­փա­կիչ։

Գառ­նիկ Սարգ­սյան, Արևմտյան Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ.- Վեր­ջին մի քա­նի օ­րե­րին ես հետևում էի եվ­րո­պա­կան մա­մու­լի է­ջե­րին, որ­տեղ կար­ծես ինչ-որ ու­ժե­րի ազ­դե­ցու­թյամբ բա­ցա­սա­կան շատ ար­ձա­գանք­ներ նշ­մար­վե­ցին։ Ցա­վում եմ, որ եվ­րո­պա­կան մա­մու­լում բա­ցա­սա­կան էին անդ­րա­դառ­նում Ար­ցա­խում կա­յա­ցած CONIFA-2019-ի այս ա­ռաջ­նու­թյա­նը։ Բա­ցի դրա­նից, նյու­թե­րում նշում էին 7 թի­մի մաս­նակ­ցու­թյան մա­սին և Արևմտյան Հա­յաս­տա­նի ա­նունն էլ ընդ­հան­րա­պես չկար։ Սա ար­դեն ա­նար­դա­րու­թյուն է, ՄԱԿ-ի մար­դու ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյան հիմ­նա­րար սկզ­բունք­նե­րի կոխ­կր­տում, ին­չը վա­յել չէ քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հին։ Ա­մեն դեպ­քում` մենք այ­սօր փաս­տե­ցինք, որ Արևմտյան Հա­յաս­տա­նը ոչ միայն թիմ է, այլև այդ տա­րած­քի հա­յե­րի միա­վո­րում, ո­րոնք ողջ են և միշտ պատ­րաստ պայ­քա­րե­լու այ­սօր ֆուտ­բո­լում, վա­ղը` քա­ղա­քա­կան դաշ­տում։ Ա­մե­նա­կարևո­րը, որ այս մի­ջո­ցա­ռու­մը կա­յա­նում է Ար­ցա­խում, հայ­կա­կան հո­ղի վրա։ Ափ­սո­սում ենք, որ Ար­ցա­խի թի­մը չկա­րո­ղա­ցավ շա­րու­նա­կել մր­ցա­պայ­քա­րը, սա­կայն մեր այս հաղ­թա­նա­կը ողջ հա­յու­թյանն է։ Ինչ վե­րա­բե­րում է կազ­մա­կեր­պա­կան կող­մին, ա­պա հա­տուկ շնոր­հա­կա­լու­թյուն եմ հայտ­նում ԱՀ նա­խա­գա­հից մինչև ա­մե­նա­փոք­րիկ ար­ցախ­ցուն՝ ջերմ ըն­դու­նե­լու­թյան հա­մար։ Նման մի­ջո­ցա­ռում­նե­րի շնոր­հիվ տար­բեր եր­կր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը մո­տի­կից են ճա­նա­չում Ար­ցախն ու նրա ժո­ղովր­դին, հաս­կա­նում, որ տե­ղի ժո­ղո­վուրդն ապ­րում է իր նախ­նյաց հո­ղում և ու­նի լիի­րավ բո­լոր ի­րա­վունք­ներն աշ­խար­հում ճա­նա­չե­լի դառ­նա­լու հա­մար։ Մե­ծա­խո­սու­թյուն թող չհա­մար­վի, բայց մենք, Ար­ցախ այ­ցե­լե­լով, հենց սկզ­բից տրա­մադր­ված էինք մար­տա­կան, վճ­ռա­կան հաղ­թե­լու հա­մար։ Ի­հար­կե, չգի­տենք հու­նի­սի 9-ին ինչ կլի­նի, բայց կպատ­րաստ­վենք ա­մե­նայն լր­ջու­թյամբ ու ջա­նա­սի­րու­թյամբ։ Իսկ ֆուտ­բո­լա­յին խա­ղի կա­նոն­նե­րը շատ լավ օ­րի­նակ են, որ մեր ազ­գա­յին հար­ցերն էլ նմա­նա­պես հա­մախ­մբ­ված ա­ռաջ տա­նենք։ Ինչ­պես ֆուտ­բո­լում հաղ­թա­նա­կի հաս­նե­լու հա­մար պետք է գոր­ծադր­վեն ան­հա­տա­կան ձիր­քեր, կա­րո­ղու­թյուն­ներ՝ թի­մա­յին աշ­խա­տան­քի հետ մեկ­տեղ, նույնն էլ պետք է կի­րա­ռենք մեր քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյան մեջ։ Եվ մենք հա­ջո­ղու­թյուն­ներ կար­ձա­նագ­րենք, ե­թե յու­րա­քան­չյուր հա­յի կա­րո­ղու­թյուն գոր­ծի դնենք ան­հա­տա­կան, և թի­մա­յին աշ­խա­տանք­նե­րում։ Ու ես կա­սեի, որ սա է նաև այս մի­ջո­ցառ­ման խոր­հուր­դը մեզ՝ հա­յե­րիս հա­մար։ Մար­զա­դաշ­տե­րում և ա­մե­նուր մենք զգա­ցինք ինչ­պես մեր տա­նը, ին­չի հա­մար հա­տուկ շնոր­հա­կա­լու­թյուն և խո­նար­հում Ար­ցա­խի ժո­ղովր­դին։
Գաբ­րիել Ա­դա­մյան, ար­ցախ­ցի կա­մա­վոր.-CONIFA-2019 Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյու­նից ստա­ցած տպա­վո­րու­թյուն­ներս հիա­նա­լի են, մաս­նա­վո­րա­պես` աշ­խա­տե­լով և ա­ջակ­ցե­լով մաս­նա­կից թի­մե­րի մար­զիկ­նե­րի հետ, ապ­րել եմ կյան­քիս ա­մե­նա­լավ պա­հե­րը։ Քա­նի որ ես սի­րում եմ շփ­վե­լը, ըն­կե­րա­նա­լը, նոր կա­պեր ձևա­վո­րե­լը, ու­րիշ­նե­րին օգ­նե­լը, դժ­վար չէր ընդգրկվել կազ­մա­կեր­պա­կան այս աշ­խա­տանք­նե­րին։ Մի­ջո­ցա­ռում­նե­րի ըն­թաց­քում ձեռք եմ բե­րել բազ­մա­թիվ ըն­կեր­ներ, ծա­նո­թա­ցել տար­բեր եր­կր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, մար­զիկ­նե­րի հետ և այս ա­մե­նի շր­ջա­նակ­նե­րում կր­կին հպարտ եմ զգա­ցել, որ հայ եմ և կա­րող եմ ա­ջակ­ցել իմ հայ­րե­նա­կից­նե­րին։

Օ­լաֆ Ջե­նի­սոն, CONIFA-ի Մե­դիա թի­մի աշ­խա­տող (Անգ­լիա).- Ար­ցա­խը հրա­շա­լի եր­կիր է, մար­դիկ` շատ հյու­րա­սեր ու գե­ղե­ցիկ։ Մինչ այս­տեղ գալն Անգ­լիա­յում մենք լրիվ ու­րիշ կար­ծիք ու­նեինք Ար­ցա­խի վե­րա­բե­րյալ։ Մտա­ծում էինք, որ այս­տեղ պա­տե­րազմ է, սա­կայն ա­կա­նա­տես ե­ղանք այլ ի­րա­կա­նու­թյան։ Մենք պար­զա­պես ապ­շած ենք ջերմ ըն­դու­նե­լու­թյու­նից, ծրագ­րի կազ­մա­կերպ­ման ձևա­չա­փե­րից, ա­ռաջ­նու­թյան հան­դի­սա­վոր բաց­ման շքեղ ա­րա­րո­ղու­թյու­նից ու Ար­ցա­խի տե­սար­ժան վայ­րե­րից։ Ես կար­ծում եմ, որ ֆուտ­բո­լը քա­ղա­քա­կա­նու­թյան հետ կապ չու­նի և Ադր­բե­ջանն այդ ա­ռու­մով չի կա­րող խո­չըն­դո­տել այս և նման ա­ռաջ­նու­թյուն­նե­րի կա­յաց­մա­նը։ Ֆուտ­բո­լի մի­ջո­ցով միա­վոր­վում են բո­լոր ազ­գու­թյուն­նե­րը, և նման մի­ջո­ցա­ռում­նե­րի շնոր­հիվ հնար­վո­րու­թյուն է ըն­ձեռ­վում չճա­նաչ­ված եր­կր­նե­րի մար­զիկ­նե­րին ևս մր­ցա­պայ­քա­րի մղ­վել ու կա­յա­նալ սպոր­տում։ Տպա­վոր­ված եմ Ար­ցա­խի մար­զա­դաշ­տե­րով, բնու­թյան հիաս­քանչ տե­սա­րան­նե­րով և հատ­կա­պես շնոր­հա­կալ եմ կա­մա­վոր­նե­րին` նվի­րյալ աշ­խա­տան­քի հա­մար։ Նրանք շատ պատ­րաս­տա­կամ են, հյու­րըն­կալ և ջանք ու ե­ռանդ չեն խնա­յում ծա­գած հար­ցե­րը լու­ծե­լու հա­մար։
Քրիս Դի­լի (Անգ­լիա), գրող-լրագ­րող.- Որ­պես լոն­դոն­ցի կա­րող եմ փաս­տել, որ ար­ցախ­ցի­նե­րը շատ հյու­րա­սեր են, ժպ­տա­դեմ, ա­ռա­տա­ձեռն, իսկ եր­կիրն ու քա­ղաք­նե­րը` շատ մա­քուր։ Ու ե­թե հա­մե­մա­տենք Եվ­րո­պա­յի այս ա­ռաջ­նու­թյու­նը Լոն­դո­նում կա­յա­ցած նման մր­ցա­շա­րե­րի հետ, կա­րող եմ հա­վաս­տել, որ Ար­ցա­խում այս մի­ջո­ցա­ռում­ներն ա­վե­լի կազ­մա­կերպ­ված են։ Կա­մա­վոր­ներն ու ֆուտ­բո­լի եր­կր­պա­գու­նե­րը շատ ջերմ էին վե­րա­բեր­վում, մեզ հա­մար նա­խա­տե­սել էին հար­մա­րա­վետ ավ­տո­բուս­ներ և այլ անհ­րա­ժեշտ պայ­ման­ներ լիար­ժեք աշ­խա­տե­լու, ֆուտ­բո­լա­յին խա­ղեր դի­տե­լու և մշա­կու­թա­յին ծրագ­րե­րին մաս­նակ­ցե­լու ա­ռու­մով։ Վեր­ջերս ես հրա­պա­րա­կել եմ ՙՄո­ռաց­ված ազ­գու­թյուն­ներ՚ գիր­քը, որ­տեղ ներ­կա­յաց­րել եմ ան­հա­վա­նա­կան պատ­մու­թյուն­ներ CONIFA-ի մր­ցա­շա­րե­րին ընդգրկված հա­վա­քա­կան­նե­րի, ֆուտ­բո­լիստ­նե­րի մա­սին։ Մի­ջազ­գա­յին խա­ղե­րից դուրս մնա­ցած ֆուտ­բո­լիստ­նե­րի կյան­քի պատ­մու­թյուն­նե­րի և նրանց մար­զա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րի մի­ջո­ցով ես փաս­տե­ցի, որ CONIFA-ն հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս նման մար­զիկ­նե­րին ևս հան­դես գալ Եվ­րո­պա­յի և աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյուն­նե­րում՝ ար­ձա­նագ­րե­լով գե­ղե­ցիկ ու տպա­վո­րիչ խա­ղեր։ Ինչ վե­րա­բե­րում է Ար­ցա­խում կազ­մա­կերպ­ված այս ա­ռաջ­նու­թյա­նը, ա­պա կա­րող եմ վկա­յել, որ ա­մեն ինչ պար­զա­պես հո­յա­կապ է կազ­մա­կերպ­ված։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սպորտ Thu, 06 Jun 2019 22:19:43 +0000
Արևմտյան Հայաստան-Աբխազիա կիսաեզրափակիչն ավարտվեց 4-1՝ հօգուտ Արևմտյան Հայաստանի http://www.artsakhtert.com/arm/index.php/sport/item/26839-3-0 http://www.artsakhtert.com/arm/index.php/sport/item/26839-3-0 Արևմտյան Հայաստան-Աբխազիա կիսաեզրափակիչն ավարտվեց 4-1՝ հօգուտ  Արևմտյան Հայաստանի
]]>
arturcom1@gmail.com (Super User) Սպորտ Thu, 06 Jun 2019 20:55:38 +0000