Արխիվ

<Հուլիս 2012>
ԵրԵրՉոՀիՈւՇաԿի
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     

Վիճակագրական տվյալներ

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterԱյսօր482
mod_vvisit_counterԵրեկ1245
mod_vvisit_counterՇաբաթվա ընթացքում5592
mod_vvisit_counterԱնցյալ շաբաթ7976
mod_vvisit_counterԱմսվա ընթացքում26985
mod_vvisit_counterԱնցյալ ամիս32355
mod_vvisit_counterԲոլոր օրերը485053

ԱՌԱՋԻՆ ԹՌԻՉՔԸ` ՄԻ ՔԱՆԻ ՇԱԲԱԹ ՀԵՏՈ Տպել E-mail
26.07.2012 10:04
g_image_1.jpgԻր չափերով ոչ այնքան մեծ Ստեփանակերտի օդանավակայանը տարբեր մակարդակներում բավական մեծ քննարկումների նյութ էր դարձել: 
Եվ ոչ միայն քննարկումների: Անհասկանալի սպառնալիքներից մինչեւ չհիմնավորված հոռետեսություն` կգործի՞, թե՞ չի գործի Ստեփանակերտի օդանավակայանը: Ըստ ամենայնի, շուտով անգամ ամենակասկածամիտներն էլ երկմտելու առիթ չեն ունենա:
Այն ժամանակ, երբ  Ստեփանակերտում դեռ շարունակվում էին օդանավակայանի շինարարական աշխատանքները, Բաքվից արդեն սպառնալիքներ էին հնչում` հակառակ փաստին, որ Արցախի իշխանությունները նախապես էին հայտարարել, որ կառուցվող օդանավակայանը ծառայելու է քաղաքացիական ավիացիային: Բաքվի անհասկանալի սպառնալիքների շարքը լրացրեց այդ երկրի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Արիֆ Մամեդովը՝ հակաօդային պաշտպանության հրամանատարին վայել քաջությամբ վստահեցնելով, որ Ադրբեջանը կխփի Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռը:
Հայկական կողմերի արձագանքը միջազգային հանրությանը հասցվեց Հայաստանի Հանրապետության նախագահի մակարդակով: 2011թ. մարտին Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Քալմի-Ռեյի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանը մեկնաբանել է Ադրբեջանի սպառնալիքները: ՙՆորագույն պատմության ընթացքում սպառնալիքներ քիչ չեն եղել, սակայն կա մեկ ՙբայց՚. նման սպառնալիքներ հնչեցրել են ահաբեկչական կազմակերպությունները եւ ոչ պետությունները՚,- նշել է Հայաստանի նախագահը եւ հայտարարել, որ Երեւան-Ստեփանակերտ առաջին չվերթի առաջին ուղեւորը լինելու է ինքը:
Թե ինչ է փոխվել պաշտոնական Բաքվի մտածելակերպում վերջին մեկ տարվա ընթացքում` դժվար է ասել: Բայց ահա Ստեփանակերտում օդանավակայանի շինարարությունն է ավարտվել: Այստեղ արդեն գրեթե ամեն ինչ պատրաստ է առաջին օդանավն ընդունելու համար: Նաեւ միջազգային հանրության վերաբերմունքը հստակեցվեց: Տարածաշրջան կատարած վերջին այցի արդյունքներն ամփոփելիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները  մեծ տեղ են հատկացրել հենց ավիացիայի խնդիրներին, նշելով, թե կողմերից երաշխիքներ են ստացել, որ քաղաքացիական օդանավերի նկատմամբ ուժ չի կիրառվի: ՙՀամանախագահների այդ եզրակացությունը, փաստորեն, ամրագրեց առկա իրավիճակը,- այդ առթիվ նշել է ԼՂՀ ԿԱ քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը:- Մենք վաղուց ենք ասել, որ Ստեփանակերտի օդանավակայանն առաջին հերթին մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի իրականացումը պետք է ապահովի: Իսկ մարդկանց իրավունքները երբեք չպետք է կախված լինեն այն տարածքի կարգավիճակից, որտեղ նրանք ապրում են՚:
Եվ եթե հաշվի առնենք, որ ոչ Երեւանը եւ ոչ էլ Ստեփանակերտը չեն սպառնացել քաղաքացիական ինքնաթիռների հարվածել, պարզ է, թե ումից են երաշխիքներ պոկել համանախագահները` կողմերին կոչ անելով իրենց տարածքներում թռիչքները կազմակերպել միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան: Արցախում այդ ուղղությամբ արդեն եզրափակիչ աշխատանքներն են ընթանում: Վերջին տեխնիկական շտկումներն են արվում, վերջին պայմանագրերը կնքվում: Դմիտրի Աթբաշյանը առաջին թռիչքի ժամկետներն է ճշտում. ՙՉեմ ցանկանում ժամանակից առաջ ընկնել, բայց կարծում եմ` ընդամենը մի քանի շաբաթ հետո օդանավակայանն առաջին օդանավը կընդունի՚:
Սկզբում թռիչքները կիրականացվեն Երեւան-Ստեփանակերտ եւ հակառակ ուղղություններով: Սակայն ժամանակի հետ կընդլայնվի չվերթների ցանկը, վստահեցնում է քաղավիացիայի վարչության պետը։ 
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
 

Որոնում