Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

THE HILL. ԿԱՐՈ՞Ղ Է ԱՐԴՅՈՔ ԱՎՏՈՐԻՏԱՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆ ԼԻՆԵԼ

 

 

 

Ազդեցիկ ՙThe Hill՚ հրատարակությունը հրապարակել է ամերիկագետ, ՙForbes՚, ՙThe National Interest՚, ՙՌուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ՚ ամսագրերի սյունակագիր Արեգ Գալստյանի հոդվածը` նվիրված Ադրբեջանի ՙհանդուրժողականությանը՚, ինչպես նաև այդ երկրի և Իսրայելի միջև հարաբերություններին:

 

ՙՇատ կասկածելի է` արդյո՞ք Ադրբեջանն այն երկիրն է, որն, իրոք, կողմնորոշված է դեպի արևմտյան արժեքները: Միջազգային հանրությունը ցնցված էր, երբ Ադրբեջանի կառավարությունն ազգային հերոսի կոչում շնորհեց Ռամիլ Սաֆարովին, ով կացնահարել էր քնած վիճակում գտնվող հայազգի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին, ով մասնակցում էր ՆԱՏՕ-ի ՙԳործընկերություն հանուն խաղաղության՚ ծրագրի շրջանակներում Բուդապեշտում անցկացվող ուսումնական դասընթացներին՚,- գրել է Ա. Գալստյանը:

Նրա խոսքով` Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին խիստ քննադատության ենթարկեց, ով ոչ միայն համաներում շնորհեց Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպանին, այլև նրան մայորի կոչման արժանացրեց ու բնակարան նվիրեց:

ՙԱլիևի այս քայլն ահազանգում է այն մասին, որ հայ սպանելը հերոսական արարք է Ադրբեջանում, ինչի համար կոչման են արժանանում: Այս փաստը շատ բան է նշանակում, սակայն որոշակիորեն ոչինչ չի ասում արևմտյան արժեքներին Ադրբեջանի նվիրվածության մասին՚,- գրել է Ա. Գալստյանը:

Նա հիշեցնում է, որ ՙFreedom House՚-ի հեղինակավոր զեկույցի համաձայն` 2016թ. Հայաստանը ստացավ ՙմասամբ ազատ երկրի՚ կարգավիճակ, մինչդեռ արդեն շատ տարիներ Ադրբեջանը, որը խորհրդային ժամանակներում հիմնադրվել է հակաիսրայելական դիրքորոշում ունեցող ՊԱԿ-ի գեներալ Հեյդար Ալիևի կողմից, ՙավտորիտար բռնապետություն՚ է հայտարարվում, երկիր, որտեղ պարբերաբար խախտվում են մարդու իրավունքները: 

ՙՈղջամիտ մարդիկ ունակ են ինքնուրույն պատասխան գտնել այս պարզ հարցին` կարո՞ղ է արդյոք ավտորիտար պետությունը, որտեղ մշտապես  խախտվում են մարդու իրավունքները, լինել այնքան հանդուրժողական, որքան որ ցանկանում է երևալ՚,- գրել է Գալստյանը: 

Այս համատեքստում  նա հիշատակեց Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունները` մեկնաբանելով ՙԻ՞նչ է ցանկանում Ադրբեջանն Իսրայելից՚ իր նախորդ հոդվածի հասցեին արված Ալեքսանդր Մուրինսոնի քննադատությունը, ով հայտարարել էր, թե այդ երկրների միջև հարաբերություններն առնչվում են ոչ միայն նավթին և զենքին: 

ՙԿարևոր է ընդգծել, որ Կոնգրեսի ՙՀայկական խմբի՚ անդամների թվում կան հրեական ծագմամբ շատ օրենսդիրներ: Երկար տարիներ կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ադամ Շիֆը և Սանդեր Լևին, ինչպես նաև սենատոր Չարլզ Շումերը Հայաստանի բարեկամներն են եղել՚,- գրել է Գալստյանը:

Նա նշել է՝  կասկածից վեր է այն, որ հայերը հարգանք են տածում Իսրայելի քաղաքացիների նկատմամբ ընդհանրապես և ամերիկյան հրեաների նկատմամբ՝ մասնավորապես: Օսմանյան կայսրությունում Ցեղասպանություն վերապրած ու Ադրբեջանում էթնիկ զտումների միջով անցած հայ ժողովուրդն ունակ է մարդկային կարծիքները տարբերել քաղաքականությունից:

Գալստյանը տարօրինակ է համարում այն, որ պարոն Մուրինսոնն ակնարկում է Հայաստանում լայն տարածում ստացած հակասեմականությունը: ՙԾանո՞թ է արդյոք Մուրինսոնը ՙՀակազրպարտության լիգայի՚ տվյալներին, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանի չափահաս բնակչության 34 %-ը հակասեմական է այն դեպքում, երբ Թուրքիայում այդ ցուցանիշը 69 %-ի է հասնում՚,- գրել է Գալստյանը:

Նա նաև հիշեցնում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն բազմիցս սատարել է ՄԱԿ-ի բանաձևերն` ընդդեմ Իսրայելի գործողությունների Գազայի հատվածում ու վարել թուրքամետ քաղաքականություն:

 

newsarmenia.am