Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՖԻ­ՆԱՆ­ՍԱ­ԿԱՆ Օ­ԺԱՆ­ԴԱ­ԿՈՒ­ԹՅԱՆ ՃԿՈՒՆ ՀԱ­ՄԱ­ԿԱՐԳ

 

 

 

Վան ՆՈ­ՎԻ­ԿՈՎ

 

ՙԱ­մե­րի­կյան հա­մալ­սա­րա­նը գա­լիս է Ար­ցախ՚. օ­րերս ֆեյս­բու­քյան այս հայ­տա­րա­րու­թյու­նը նախ­նա­կան, թյուր տպա­վո­րու­թյուն էր ստեղ­ծել այն ա­ռու­մով, թե բուհն ար­ցա­խյան մաս­նա­ճյուղ է բա­ցում։ Մինչ­դեռ հա­մալ­սա­րա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը Ար­ցախ էին ժա­մա­նել դի­մորդ­նե­րին հե­տաք­րք­րող հար­ցե­րի և մաս­նա­գի­տա­կան կողմ­նո­րոշ­ման վե­րա­բե­րյալ տե­ղե­կատ­վու­թյուն և պար­զա­բա­նում­ներ ներ­կա­յաց­նե­լու նպա­տա­կով։ Հա­յաս­տա­նի Ա­մե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի բա­կա­լավ­րիա­տի կամ մա­գիստ­րա­տու­րա­յի տար­բեր բա­ժին­նե­րում ու­սա­նե­լու հա­մար ար­ցախ­ցի դի­մորդ­ներն ուս­ման վար­ձավ­ճա­րի օ­ժան­դա­կու­թյան դի­մե­լու հա­վե­լյալ հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն։

Դի­մորդ­նե­րի ա­մե­նա­մյա հա­վա­քագր­ման և հա­մա­պա­տաս­խան տե­ղե­կատ­վու­թյան տրա­մադր­ման ա­մե­նա­մյա գոր­ծըն­թա­ցի շր­ջա­նա­կում օ­րերս Ար­ցա­խում էին հա­մալ­սա­րա­նի ըն­դու­նե­լու­թյան բաժ­նի տնօ­րեն Ա­րի­նա Զոհ­րա­բյա­նը, ինչ­պես նաև ըն­դու­նե­լու­թյան և ֆի­նան­սա­կան օ­ժան­դա­կու­թյան գրա­սե­նյա­կի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։ Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում, այ­նու­հետև` նաև Ստե­փա­նա­կեր­տի հա­մար 3 դպ­րո­ցում, հե­տաքր­քր­վող­նե­րի հետ կա­յա­ցած հան­դի­պում­նե­րի շր­ջա­նա­կում, Ա­մե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը պար­զա­բա­նել և ման­րա­մաս­նել են ըն­դու­նե­լու­թյան հա­մար դի­մե­լու պայ­ման­նե­րի ու կար­գի, ժա­մա­նա­կա­կից աշ­խա­տա­շու­կա­յի պա­հանջ­նե­րին հա­մա­հունչ մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի ցան­կի, ուս­ման վար­ձավ­ճար­նե­րի և այդ ա­ռու­մով ա­ռա­ջարկ­վող ֆի­նան­սա­կան օ­ժան­դա­կու­թյուն­նե­րի բու­հում առ­կա լայն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Պա­տաս­խա­նե­լով Հա­յաս­տա­նի բու­հա­կան հա­մա­կար­գում Ա­մեր­կյան հա­մալ­սա­րա­նի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ հար­ցին` Ա­րի­նա Զոհ­րա­բյա­նը տե­ղե­կաց­րեց, որ բա­ցի ա­մե­րի­կյան կր­թա­կան ծրագ­րե­րով ու հա­վա­տար­մագր­մամբ ու­սու­ցու­մը, ի­րենց բա­կա­լավ­րիա­կան և մա­գիստ­րո­սա­կան մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի ցան­կը ձևա­վոր­վում է աշ­խա­տա­շու­կա­յի պա­հանջ­նե­րի հի­ման վրա` հիմք ըն­դու­նե­լով հաս­տա­տու­թյան հե­տա­զո­տա­կան բա­ժին­նե­րի հա­մա­պա­տաս­խան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քը։ Ըստ այդմ, Հա­յաս­տա­նի Ա­մե­րի­կյան հա­մալ­սա­րանն ա­ռա­ջար­կում է մաս­նա­գի­տա­նալ աշ­խա­տա­շու­կա­յում ա­մե­նա­մեծ պա­հան­ջարկ ու­նե­ցող մի շարք մաս­նա­գի­տու­թյուն­նե­րով ? մաս­նա­վո­րա­պես բիզ­նե­սի կա­ռա­վա­րում, տվյա­լա­գի­տու­թյուն, հա­մա­կարգ­չա­յին գի­տու­թյուն­ներ, ին­ժե­նե­րիա և այլն։ Մեր զրու­ցակ­ցի հա­վաստ­մամբ, բա­կա­լավ­րիա­տի ի­րենց նա­խորդ շր­ջա­նա­վարտ­նե­րի ա­վե­լի քան 90 տո­կո­սը ներ­կա­յումս կամ աշ­խա­տում է կր­թու­թյա­նը հա­մա­պա­տաս­խան ո­լորտ­նե­րում կամ` շա­րու­նա­կում ու­սու­մը, հա­մա­տե­ղե­լով աշ­խա­տանքն ու ու­սու­մը։
ՙՄեր հա­մալ­սա­րա­նում ու­սու­ցան­վող գի­տե­լիք­նե­րի մոտ 60 տո­կո­սը մաս­նա­գի­տա­կան է, մյուս­նե­րը` ու­սա­նո­ղին բազ­մա­կող­մա­նիո­րեն նա­խա­պատ­րաս­տում են ինչ­պես կյան­քում, այն­պես էլ աշ­խա­տան­քում փայ­լուն ինք­նադրսևոր­վե­լու՚,- ըն­դգ­ծեց Ա. Զոհ­րա­բյա­նը։
Ուս­ման վար­ձավ­ճար­նե­րի հար­ցում Ա­մեր­կյան հա­մալ­սա­րա­նը ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին ա­վե­լի մատ­չե­լի պայ­ման­ներ է ա­ռա­ջար­կում։ ՀՀ քա­ղա­քա­ցի և Հա­յաս­տա­նում եր­կա­րա­ժամ­կետ կա­ցու­թյան կար­գա­վի­ճակ ու­նե­ցող ու­սա­նող­նե­րի հա­մար սահ­ման­ված տա­րե­կան ուս­ման վար­ձավ­ճա­րը մոտ 2 ան­գամ պա­կաս է օ­տա­րերկ­րա­ցի ու­սա­նող­նե­րի հա­մար սահ­ման­ված գու­մա­րից։ Ընդ­հան­րա­պես Ա­մե­րի­կյան հա­մալ­սա­րա­նում ուս­ման վար­ձավ­ճար­նե­րի հար­ցում որ­դեգ­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ֆի­նան­սա­կան խն­դիր­նե­րի պատ­ճա­ռով ոչ մի ու­սա­նո­ղի բու­հում կր­թու­թյուն ստա­նա­լու հնա­րա­վո­րու­թյու­նից չզր­կելն է։ Այս նպա­տա­կով հա­մալ­սա­րանն ա­ռա­ջար­կում է ֆի­նան­սա­կան օ­ժան­դա­կու­թյան և կր­թա­թո­շակ­նե­րի մի շարք հնա­րա­վո­րու­թյուն­ներ իր ու­սա­նող­նե­րի հա­մար։ Խո­սե­լով բու­հի կող­մից ու­սա­նող­նե­րին ըն­ձեռ­վող ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րից, օ­ժան­դա­կու­թյան գրա­սե­նյա­կի ներ­կա­յա­ցու­ցիչ Կա­րի­նե Շահ­նա­զա­րյա­նը տե­ղե­կաց­րեց, որ Ա­մե­րի­կյան հա­մալ­սա­րա­նը, ըստ սո­ցիա­լա­կան այս կամ այն կար­գա­վի­ճա­կի, կամ կա­րի­քի հաշ­վառ­մամբ ուս­ման վար­ձավ­ճար­նե­րի հա­մար սահ­մա­նում է 20-90 տո­կոս զեղչ։ Մինչ այդ, մաս­նա­վո­րա­պես ար­ցախ­ցի դի­մորդ­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն նաև դի­մե­լու Կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյա­նը ուս­ման վար­ձի ա­ջակ­ցու­թյուն ստա­նա­լու նպա­տա­կով։ Գոր­ծում են նաև կր­թա­թո­շակ­ներ, ո­րոնք հա­սա­նե­լի են ու­սում­նա­կան ա­ռա­ջա­դի­մու­թյուն ու­նե­ցող ու­սա­նող­նե­րի հա­մար։ Ըն­դու­նե­լու­թյան բաժ­նի տնօ­րեն Ա­րի­նա Զոհ­րա­բյա­նի խոս­քով` շատ հա­ճախ դի­մորդ­նե­րը մտա­վա­խու­թյուն ու­նեն, որ ֆի­նան­սա­կան օ­ժան­դա­կու­թյան դի­մե­լու հան­գա­ման­քը բա­ցա­սա­բար կանդ­րա­դառ­նա ի­րենց ըն­դու­նե­լու­թյան վրա, ինչն ի­րա­կա­նու­թյա­նը չի հա­մա­պա­տաս­խա­նում։ Ար­ցախ­ցի դի­մորդ­նե­րը շատ հա­ճախ ստիպ­ված են լի­նում Ա­մե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի ըն­դու­նե­լու­թյա­նը նա­խա­պատ­րաստ­վե­լու նպա­տա­կով մեկ­նել Երևան` հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րի մոտ պա­րա­պե­լու հա­մար, մինչ­դեռ բու­հի ներ­կա­յա­ցու­ցի­չը վս­տա­հեց­նում է, որ Ա­մե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի ծրագ­րով Ստե­փա­նա­կեր­տում գոր­ծող գրա­սե­նյա­կի շնոր­հիվ ար­դեն իսկ ստեղծ­ված են հա­մա­պա­տաս­խան բո­լոր պայ­ման­նե­րը, միայն ար­տա­քի­նից բարդ թվա­ցող ի­րենց ըն­դու­նե­լու­թյա­նը նա­խա­պատ­րաստ­վե­լու հա­մար։
;