Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԵՐԲ ԽԱ­ՂԸ ԳՐՈՇ ՉԱՐ­ԺԵ

Սո­ֆի ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

 Որ­քան մո­տե­նում են նա­խա­գա­հա­կան և խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը, այն­քան բոր­բոք­վում են կր­քե­րը: Չգի­տես ինչ­պես է ստաց­վում, որ շա­տերն ար­դեն կողմ­նո­րոշ­վել են, թե ում են ընտ­րե­լու, երբ ընտ­րա­պայ­քա­րը դեռ չի սկս­վել:

Հա­մա­տա­րած թշ­նա­մու­թյան, կաս­կա­ծամ­տու­թյան, ան­կեղ­ծու­թյան հան­դեպ ան­վս­տա­հու­թյան և, առ­հա­սա­րակ, մարդ տե­սա­կի անձ­նա­յին չար ո­րակ­նե­րի լիար­ժեք դրսևոր­ման հա­մար բա­վա­կան բա­րեն­պաստ պայ­ման­ներ են ստեղծ­վել: Խմ­բա­վո­րում­ներ են ա­ռա­ջա­նում ան­գամ ըն­կե­րա­կան շր­ջա­պա­տում ու ըն­տա­նիք­նե­րում: Ա­մեն մեկն իր ՙճշ­մար­տու­թյունն՚ է ա­ռաջ տա­նում` ար­հա­մար­հե­լով դի­մա­ցի­նի օ­բյեկ­տիվ փաս­տարկ­նե­րը: Ա­ռողջ դա­տո­ղու­թյունն ու տար­րա­կան տրա­մա­բա­նու­թյու­նը եր­րոր­դա­կան պլան են մղ­վում: Տպա­վո­րու­թյուն է ստեղծ­վում, որ ո­մանց հա­մար ա­ռաջ­նա­յին են անձ­նա­կան շա­հը, սե­փա­կան ամ­բի­ցիա­նե­րի վրա հիմն­ված ա­զար­տա­յին մր­ցակ­ցու­թյունն ու թշ­նա­մա­կան տրա­մադր­վա­ծու­թյու­նը հա­կա­ռակ թի­մի հան­դեպ: Ա­մեն մեկն իր պարտքն է հա­մա­րում հո­րի­նել հեր­թա­կան սուտն ու հրամց­նել հան­րու­թյա­նը որ­պես բա­ցար­ձակ ճշ­մար­տու­թյուն: Ի տար­բե­րու­թյուն հին ու բա­րի հե­քիաթ­նե­րի` այս հո­րին­վածք­նե­րը մե­կը մյու­սից զազ­րե­լի են, տհաճ, եր­բեմն ճշ­մար­տան­ման, եր­բեմն էլ` ծի­ծա­ղե­լի: Մեկն իր շր­ջա­պա­տի ոգևոր­վա­ծու­թյան վրա հեն­վե­լով հայ­տա­րա­րում է, որ իր թիմն է հաղ­թե­լու, մյու­սը չանց­կաց­ված սոց­հարց­ման ՙար­դյունք­ներն՚ է հրա­պա­րա­կում, մյուսն էլ թե` ընտ­րու­թյուն­նե­րը կան­խո­րոշ­ված են…Ո՞ւմ են պետք այս ստերն ու կեղ­ծիք­նե­րը: Պարզ չէ: Բայց այն, որ այս ֆո­նին պարզ ու հա­սա­րակ քա­ղա­քա­ցին ինքն ի­րեն օ­տա­րա­ցած և ինչ-որ տեղ էլ ՙխա­ղից դուրս՚ է զգում, ան­հեր­քե­լի է:
Սո­վո­րա­բար մար­դիկ կա­ղա­պար­վում են ի­րենց սու­բյեկ­տիվ ըն­կա­լում­նե­րի մեջ փա­ռա­սի­րու­թյան պատ­ճա­ռով: Սե­փա­կան կար­ծի­քի անկ­րկ­նե­լի ու ան­հեր­քե­լի լի­նե­լու աստ­ղա­յին ՙհի­վան­դու­թյու­նը՚ ար­գե­լա­փա­կում է մար­դու վե­րա­ցա­կան ու գործ­նա­կան մտա­ծո­ղու­թյունն ու զգա­յու­նա­կու­թյու­նը, ին­չը դժ­վա­րաց­նում է լսել դի­մա­ցի­նին, ով նաև մի­գու­ցե փոքր-ինչ ա­վե­լի բա­նի­մաց է ի­րե­նից: Ախր փա­ռա­մո­լը ո՞նց ըն­դու­նի, որ իր ՙփայ­լուն՚ ու­ղե­ղից այն կողմ էլ միտք կա: Ինք­նա­սի­րա­հար­վա­ծը սե­փա­կան չկա­յա­ցած ամ­բի­ցիա­ներն ար­դա­րաց­նե­լու հա­մար կենտ­րո­նա­նում է մե­կի վրա, ով կկա­րո­ղա­նա ի­րա­կա­նաց­նել իր ե­րա­զանք­նե­րը: Այս­կերպ կերտ­վում են նո­րօ­րյա կուռ­քե­րը, ինչ­պես միշտ աստ­վա­ծաց­վում է մար­դը. միայն սա է ար­ժա­նի, միայն նա է, որ կփր­կի մեր եր­կի­րը, միայն...: Սոց­ցան­ցե­րը հե­ղեղ­ված են ի­րենց պաշ­տա­մուն­քի ա­ռար­կա հան­դի­սա­ցող մար­դու կամ կու­սակ­ցու­թյան նկար­նե­րով ու լո­զունգ­նե­րով: Ա­կա­մա­յից հի­շում ես՝ կեց­ցե Լե­նի­նը, կեց­ցե Ստա­լի­նը, կեց­ցե Սո­վե­տա­կան Միու­թյու­նը: Մի՞­թե մո­ռա­ցել ենք ոչ հե­ռա­վոր ան­ցյա­լը: Պաշ­տա­մուն­քի ա­ռար­կա հան­դիսա­ցող մար­դիկ էլ, լա­վա­գույն դեպ­քում, ըն­դա­մե­նը կր­քե­րի դեմ պայ­քա­րող են կամ, հա­կա­ռա­կը, ի­րենց կր­քոտ բնու­թյամբ վա­րա­կող­ներ: Ար­ժե՞, ար­դյոք, կի­սատ-պռատ տե­ղե­կատ­վու­թյու­նից ու շու­կա­յա­կան մա­կար­դա­կի բամ­բա­սանք­նե­րից ել­նե­լով` պար­փակ­վել ո­րո­շա­կի ՙհա­վա­տամք­նե­րի՚ մեջ և ըն­դու­նե­լով ան­միտ ջայ­լա­մի կեց­ված­քը` հեր­քել բո­լո­րին, ա­մեն ինչ:
Կարևոր այս ժա­մա­նա­կաշր­ջա­նում ա­վե­լորդ զգո­նու­թյու­նը չի խան­գա­րում: Ինչ­պես Ա­ռա­կաց գիրքն է ա­սում` ող­ջամ­տու­թյամբ ըն­թա­ցողն ա­պա­հով է: Ազ­գը սի­րո­ղը, երկ­րի ա­պա­գա­յի մա­սին մտա­հոգ­վո­ղը պար­տա­վոր է գո­նե լսել բո­լոր թեկ­նա­ծու­նե­րին, հաշ­վի առ­նել նրանց ան­ցյա­լը, նրանց գի­տե­լիք­նե­րը, բա­րո­յա­կա­նու­թյու­նը, մար­դա­սի­րու­թյու­նը, հա­վատ­քը, ի­դեալ­նե­րը, ի վեր­ջո, մարդ­կա­յին կեր­պա­րը: Ե­թե ծա­նոթ-բա­րե­կամ սկզ­բուն­քով ընտ­րենք մեր ղե­կա­վա­րին, կտու­ժի եր­կի­րը, ե­թե ան­գամ մենք կարճ ժա­մա­նա­կով բար­գա­վա­ճենք: Ի վեր­ջո, չմո­ռա­նանք որ ՙՏի­տա­նի­կի՚ մեջ շա­տերն էին բար­գա­վաճ, բայց երբ այն խոր­տակ­վեց, աղ­քատ թե հա­րուստ հա­վա­սար­վե­ցին: Ե­թե սուտ խոս­տում­նե­րով ընտ­րենք, կշա­հի միայն ստո­ղը, իսկ խաբ­ված­ներն ա­վե­լի խղ­ճա­լի վի­ճա­կում կհայ­տն­վեն. չէ՞ որ ստիպ­ված են լի­նե­լու ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին ի­րենց ա­րածն էլ ինչ-որ կերպ ար­դա­րաց­նել:
Քա­նի դեռ ժա­մա­նակ ու­նենք, լա­րենք մեր ող­ջա­խո­հու­թյունն ու բա­րո­յա­կա­նու­թյու­նը, կշեռ­քի նժա­րին դնե­լով` ա­մեն ինչ ծան­րու­թեթև ա­նենք, չարն ու չա­րյաց փոք­րա­գույ­նը, բա­րին ու ա­մե­նա­բա­րին: Հի­շենք նաև` նա, ով ար­ժա­նի է, կեղծ ճա­նա­պար­հով չի ըն­թա­նա, նրա հո­գին ու խիղ­ճը մա­քուր են: Երբևէ տե­սած կա՞ք, որ գե­րա­զանց գի­տե­լիք­ներ ու­նե­ցող ու­սա­նո­ղը կա­շա­ռի դա­սա­խո­սին: Ե­թե ան­գամ մի փոքր ցածր գնա­հա­տա­կան ստա­նա­լու վտանգ լի­նի, միևնույն է, նա հան­գիստ է, խա­ղաղ: Ուս­տի, ով գնում է զար­տու­ղի ճա­նա­պարհ­նե­րով՝ վե­րամ­բարձ խոս­տում­նե­րով, ստում է, ծած­կե­լու շատ բան ու­նի և մեծ, շատ մեծ շահ: Ար­ժա­նի մար­դը կեղ­ծե­լու, մր­ցակ­ցի վրա ցեխ շպր­տե­լու, իր ան­ձի շուրջ լե­գենդ­ներ հյու­սե­լու, իր ճա­ռե­րում զգաց­մուն­քա­յին մարդ­կանց վրա խա­ղադ­րույք­ներ ա­նե­լու կա­րիք չու­նի:
Լավ կլի­ներ` հատ­կա­պես ե­րի­տա­սարդ­նե­րը կա­րո­ղա­նա­յին լսել ի­մաս­տուն մարդ­կանց, մտա­վո­րա­կան­նե­րին (ի­հար­կե ոչ նրանց, ով­քեր նույն­պես անձ­նա­կան շա­հեր ու­նեն/) ծան­րու­թեթև ա­նեին ա­մեն ինչ, հաշ­վի առ­նե­լով նաև, որ մենք դեռևս պա­տե­րազ­մա­կան գո­տում ենք ապ­րում, ուս­տի պետք է ոչ թե այ­սօր­վա հա­մար ընտ­րել ու ըն­թա­նալ ան­հա­տա­կան ամ­բի­ցիա­նե­րով, այլ հայ­րե­նի­քի շա­հե­րով:
Ընտ­րա­պայ­քա­րը դեռևս առջևում է: Զին­վենք համ­բե­րու­թյամբ, լսենք բո­լո­րին, հար­գենք մեկս մյու­սին, մեզ ի­մաս­տու­նի տեղ դնե­լով` ջայ­լա­մի կեց­վածք չըն­դու­նենք, հա­վա­տանք Աստ­ծուն, ա­ղո­թենք ներ­կա­յիս իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար, որ­պես­զի կա­րո­ղա­նան ա­պա­հո­վել թա­փան­ցիկ ու ար­դար ընտ­րու­թյուն­ներ, և ա­պա­գա իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար, որ­պես­զի գո­նե կոտ­րած տաշ­տա­կի առջև չդ­նեն մեր մեծ գնով փր­կած Հայ­րե­նի­քը: