[ARM]     [RUS]     [ENG]

ՄՈ­ԼՈ­ՐՅԱԼ ՈՐ­ԴՈՒՆ ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ՀԱ­ՋՈՂ­ՎՈՒՄ Է ՎԵ­ՐԱ­ԴԱՌ­ՆԱԼ...

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

 Բա­րի օր, բա­րե­կամս, մտե­րիմս, հա­րա­զատս, ծա­նոթ-ան­ծա­նոթ... Կա­րե­լի է, չէ՞, ար­վես­տի մա­սին մի եր­կու խոսք էլ ես ա­սեմ, կիս­վեմ, կար­ծիք հայտ­նեմ։ Ինչ­քան գի­տեմ, դրա ի­րա­վունքն ու­նեմ և մտա­ծում եմ, որ դեմ չեք։ Նախ՝ ին­չո՞վ ենք զբաղ­ված այ­սօր, ի՞նչ բա­նի ենք, ու՞ր ենք պատ­րաստ­վում գնալ, ո՞վ է մե­զա­նից տեղ հաս­նե­լու և՝ ե՞րբ։ Դի­մա­վո­րող­նե­րի մեջ մեկ­նու­մե­կը ճա­նա­չե­լու՞ է մեզ։ Ու­րա­խա­նա­լու ա­ռիթ, կար­ծում եմ, չկա։ Շփոթ է։ Չեմ ու­զում ա­սել՝ քաոս։ Ով ինչ ու­զում, գրում է, ով ինչ­պես ցան­կա­նում է, շար­ժում է վր­ձի­նը, բո­լո­րը եր­գիչ են, բո­լո­րը՝ ռե­ժի­սոր ու լրագ­րող, ժո­ղովր­դի հետ, միայն ու միայն ժո­ղովր­դի ա­նու­նից խոսք ա­սող։ Ըն­դա­մե­նը եր­կու տող ի­րար տակ տե­ղա­վո­րո­ղը ար­դի բա­նաս­տեղ­ծու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ է, մի եր­կու ան­գամ հա­րա­զատ­նե­րի քեֆ-ու­րա­խու­թյա­նը եր­գին քիչ-միչ նման բան ներ­կա­յաց­րա­ծը՝ հայտ­նա­գոր­ծու­թյուն ու մեր եր­գար­վես­տի վա­ղը, ե­թե ոչ՝ ա­ռաջ­նոր­դը։ Եր­կու-ե­րեք նա­խա­դա­սու­թյուն ան­գիր ա­րա­ծը՝ մեր դա­րա­վոր թատ­րո­նի փր­կի­չը... Եվ ա­մե­նա­կարևո­րը՝ տա­րի­քա­յին սահ­մա­նա­փա­կու­թյուն չկա։ Մեծ ու փոքր այդ պա­տաս­խա­նա­տու գոր­ծի վրա են, ու­զում եմ ա­սել՝ հա­մար­ձա­կո­րեն գրո­հում են հա­մաշ­խար­հա­յին ար­վես­տի ա­նա­ռիկ բար­ձունք­նե­րը։

Ինչ­քան մտա­ծում եմ, տխուր է, տիկ­նայք ու պա­րո­նայք, շատ է տխուր, ուղ­ղա­կի՝ լա­ցե­լու աս­տի­ճան։ Ո­րով­հետև մենք ծա­փա­հա­րե­լու հա­մար գժ­վում ենք, մենք սի­րում ենք բա­րի ճա­նա­պարհ մաղ­թե­լը՝ կար­ծես ա­մենևին էլ չմ­տա­ծե­լով, որ մենք այդ­պես նրանց հե­ռաց­նում ենք ի­րա­կա­նու­թյու­նից, մենք խե­ղում ենք նրանց միտ­քը, հա­յաց­քը, ըն­կա­լու­մը, մենք նրանց տա­նում ենք կոր­ծան­ման։ Մտա­վո­րա­կան մար­դիկ՝ գիրք կար­դա­ցած, դպ­րոց մտ­նող, հեր­թա­կան բե­մադ­րու­թյանն ան­համ­բեր սպա­սող։ Եվ չենք ու­զում հաս­կա­նալ, որ ա­մեն ինչ խառն­վել է, որ այդ շար­ժումն ար­դեն չի կա­ռա­վար­վում, որ մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը վե­րած­վել են ան­հաս­կա­նա­լի ու ա­վար­տը չերևա­ցող խա­ղի...

Չէ, բան չու­նեմ ա­սե­լու, ա­զա­տու­թյու­նից լավ բան գո­յու­թյուն չու­նի եր­բեք ա­զա­տու­թյուն չտե­սած աշ­խար­հիս ե­րե­սին, չի կա­րե­լի մար­դուն զր­կել գրե­լու, նկա­րե­լու, եր­գե­լու, վեր­ջին հաշ­վով՝ ար­տա­հայտ­վե­լու ի­րա­վունք-ցան­կու­թյու­նից։ Բայց չի կա­րե­լի նաև այդ ա­մե­նը պար­տադ­րել, ստի­պել կար­դալ, լսել ու, պատ­կե­րաց­նու՞մ եք, նաև կար­ծիք հայտ­նել, ցան­կա­լի է՝ գրա­վոր, որ­պես­զի աշ­խարհն էլ տե­ղյակ լի­նի այդ ա­ներևա­կա­յե­լի ա­րա­րում­նե­րի մա­սին։ Չէ՞ որ ա­մեն ինչ ար­վում է հենց այդ աշ­խար­հի հա­մար։
Իս­կա­պես, գժ­վե­լու ժա­մա­նակ­ներ են, ե­րա­նե­լի ժա­մա­նակ­ներ։ Մեր պա­տա­նե­կու­թյան տա­րի­նե­րին ո՞վ ու­ներ նման հնա­րա­վո­րու­թյուն, և, ա­մե­նա­զար­մա­նա­լին ու տա­րօ­րի­նա­կը, այն օ­րե­րին ժո­ղո­վուր­դը մե­զա­նից ո­չինչ չէր պա­հան­ջում, մեր ա­րա­ծը ոչ մե­կին չէր հե­տաք­րք­րում, մեր ներ­կա­յու­թյունն ան­գամ ձանձ­րա­լի էր... հա­մե­մա­տե­լը լրիվ ա­վե­լորդ է, ա­զա­տու­թյու­նը որ­տե՛ղ, ա­նա­զա­տու­թյու­նը որ­տե՛ղ... Հի­մա գրիր ինչ­քան ու­զում ես, եր­գիր որ­տեղ սիրտդ է ցան­կա­նում, նկա­րիր ինչ­պես կա­րո­ղա­նում ես, մեկ է՝ քեզ մե­ղադ­րող չի լի­նե­լու, քն­նա­դա­տող չի լի­նե­լու, ցուրտ խոսք ա­սող չի լի­նե­լու, ա­սեն՝ որ ի՞նչ, ի՞նչ է փոխ­վե­լու ա­սե­լուց հե­տո։ Ա­սեմ՝ ո­չինչ, չհա­կա­ճա­ռեք, իս­կա­պես՝ ո­չինչ։ ի­տե՞ք ին­չու, ո­րով­հետև միշտ էլ ու­շա­նում ենք, միշտ էլ դի­տոր­դի դե­րում ենք ու վատ չենք կա­տա­րում մեր դե­րը այդ ան­հաս­կա­նա­լի դի­մա­կա­հան­դե­սում։
Մե­կին ա­սե՞լ ենք՝ բա­լիկ ջան, հայ­րիկ ջան, մայ­րիկ ջան, ան­հար­մար է, գործ չու­նես, այդ տա­րածք­նե­րը քեզ հա­մար չեն, սա քո ցա­վը չէ, սա քո կռի­վը չէ... մի գնա ինք­նա­կոր­ծան­ման, մի խա­բիր ինքդ քեզ, ափ­սոս ես, այդ­պես չի լի­նի, միշտ չէ, որ մո­լոր­ված որ­դին կա­րո­ղա­նում է վե­րա­դառ­նալ...
Ընդ­հան­րա­պես, փոր­ձե՞լ ենք հաս­կա­նալ ինչ են ու­զում այդ մո­լո­րյալ­նե­րը և ուր են այդ­պես ա­ճա­պա­րում։ Մտա­ծում եմ, որ մեզ պա­տաս­խա­նող չի լի­նե­լու, որ մենք նրանց չենք հե­տաք­րք­րում, որ մենք մնա­ցել են նա­խորդ դա­րի փշա­լա­րե­րին... և, բնա­կա­նա­բար, ինք­նա­հաս­տատ­վե­լու խն­դիր ու­նենք։ Չեմ մտա­ծում, որ սա սե­րունդ­նե­րի հա­կա­սու­թյուն է, որ հայ­րերն ու որ­դի­նե­րը այս ա­մե­նի հետ առն­չու­թյուն ու­նեն, սա մի ու­րիշ շարժ է, մեզ հա­մար գու­ցե նույ­նիսկ ան­հաս­կա­նա­լի ու ա­ներևա­կա­յե­լի, մեր մտա­ծու­մի սահ­ման­նե­րից դուրս...
Շն­չե­լը դժ­վա­րա­ցել է, քայ­լելն էլ, ծի­ծա­ղելն էլ, ապ­րե՛­լը... ոչ մե­կը ոչ մե­կից չի տար­բեր­վում։ Եվ, կար­ծես, դրա կա­րիքն էլ չկա ու տա­րի­ներ շա­րու­նակ չի լի­նե­լու։ Լավ, են­թադ­րենք, վերց­րիր ու, թե­կուզ ձևա­կան, բո­լո­րից տար­բեր­վե­ցիր։ Հե­տո՞։ Ի՞նչ է փոխ­վե­լու դրա­նից։ Ընդ­հա­կա­ռա­կը, հնա­րա­վոր է նույ­նիսկ ծի­ծա­ղեն ա­րա­ծիդ վրա, չըն­դու­նեն ոչ մի բառդ, քար­կո­ծեն էլ։ Ա­սեն մար­դը խել­քը հա­ցի հետ կե­րել-պր­ծել է։
Չէ, թվում է, է­լի շատ խո­սե­ցի, ա­սա­ցի բա­ներ, որ չպի­տի ա­սեի։ Մարդ են, ինչ ու­զում են, թող ա­նեն, ինչ­քան ու­զում են, թող կո­խո­տեն գե­ղար­վես­տի ան­վեր­ջա­նա­լի դաշ­տե­րը, թող վա­յե­լեն ի­րենց բա­ժին ժա­մա­նա­կը։ Ու՞մ են խան­գա­րում։ Ես ուղ­ղա­կի ՝ խոր­հր­դի կար­գով։ Ըն­դու­նել-չըն­դու­նելն ար­դեն ինձ չի վե­րա­բե­րում, ինչ­պես ա­սում են՝ իմ գոր­ծը չէ։ Բայց կրկ­նում եմ` լավ կլի­ներ այդ­պես չմաս­նակ­ցեին մե­ծե­րի խա­ղին կամ հենց մե­ծե­րին չմո­լո­րեց­նեին ի­րենց, ա­ռա­ջին հա­յաց­քից, ան­մեղ ու միա­միտ զվար­ճանք­նե­րով։
Մի բան էլ ա­սեմ ու՝ վերջ։ Բա­ռը պա­հան­ջա­տեր է, վր­ձինն էլ, խազն էլ... Ինչ էլ ա­նենք, մեկ է, մի օր մեր ա­ռաջ զի­նա­վառ կանգ­նե­լու է հա­տուց­ման ժա­մը... մտա­ծենք ինչ ենք ա­նե­լու...