[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆ­ՀԱՍ­ԿԱ­ՆԱ­ԼԻ ՎԱ­ԽԵՐ ԿԱՄ` ԻՆՔ­ՆԱ­ՄԵ­ԿՈՒ­ՍԱ­ՑՈՒ­ՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱ­ԼՈՒ ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԸ

 

 

 

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

 

Հե՛յ, ո՞վ կա այդ­տեղ... Մեկ-մեկ ցան­կու­թյուն ես ու­նե­նում, չէ՞, այս­պե՛ս, սա­րո­յա­նա­վա­րի՛... չմ­տա­ծե­լով ան­գամ՝ քեզ լսու՞մ են, թե՝ չէ... գո­նե մեկն ու մե­կը...
Լի­նում է, մտա­ծում եմ, որ աշ­խարհն ամ­բող­ջու­թյամբ, ծայ­րից ծայր դա­տարկ է, մեկ-մեկ էլ, թվում է, շարժ­վե­լու տեղ չկա, մենք այն­տեղ չենք տե­ղա­վոր­վում, ուղ­ղա­կի լց­ված ենք ի­րար գլ­խի։ Բո­լո­րը կամ միա­սին խո­սում են, կամ՝ միա­սին լռում։ Միայն լա­ցելն է, որ ա­ռան­ձին-ա­ռան­ձին է, նաև՝ ծի­ծա­ղե­լը։ Թե­պետ վեր­ջերս ցա­վը, ա­ռանց իմ ու քո ա­նե­լու, ա­ռանց ընտ­րու­թյուն կա­տա­րե­լու, ծե­ծեց բո­լո­րի դու­ռը և բո­լո­րի վրա էլ լր­ջո­րեն մատ թափ տվեց՝ կար­ծես հաս­կաց­նե­լով, որ հար­կա­վոր է վերջ տալ հի­մա­րու­թյուն­նե­րին, մե­ծամ­տու­թյա­նը, պա­տե­րազ­մին, չա­րու­թյանն ու ա­տե­լու­թյա­նը։ Բայց այդ­քա­նից հե­տո էլ բան չփոխ­վեց, հե­տո էլ ըն­դա­մե­նը մի քա­նի­սը հաս­կա­ցան, որ աշ­խարհ կոչ­վա­ծի ե­ղա­ծը մի բուռ է, մի թիզ, մի ափ և այն հա­վա­սար պատ­կա­նում է բո­լո­րին։ Չգի­տես որ­տեղ է հո­գին փչում սու­տը, և որ ծովն է ճշ­տի ծնն­դա­վայ­րը, ե­թե, ի­հար­կե, հա­վա­տանք, որ բո­լո­րիս էլ հա­նել են ծո­վից։
Չա­սե՞մ՝ աշ­խար­հի հետ գործ չու­նեմ, իմ ցա­վը ինձ հե­րիք է։ Հե­տո էլ էդ աշ­խար­հը ե՞րբ է իմ մա­սին մտա­ծել, որ ես նրա հա­մար այս­պես քա­րու­քանդ եմ լի­նում։ Բայց չի ստաց­վի, մի տե­սակ նույ­նիսկ ան­հար­մար էլ է։ Չեմ կա­րող։ Վեր­ջին հաշ­վով՝ ես եր­բեք էդ աշ­խար­հից դուրս չեմ էլ ե­ղել, ուղ­ղա­կի մեկ-մեկ թվա­ցել է, որ նրա­նից ան­ջատ եմ, ա­ռան­ձին, բա­ժան... Իմ բա­ժի­նը պա­հան­ջեի՝ այդ­պես չէր լի­նի, ու­զում եմ ա­սել՝ ինձ ե­րե­խա­յի տեղ չէին դնի և ա­նընդ­հատ չէին խա­բի...
Ով ինչ­պես ու­զում է, կա­րող է ար­տա­հայտ­վել, բայց ես է­լի ինձ եմ մե­ղադ­րում, միայն ու միայն ինձ։ Այդ ես եմ, որ ինքս ինձ չեմ հա­վա­տա­ցել, որ աշ­խար­հից միշտ էլ խռո­վել եմ ե­րե­խա­յի նման, որ ինքս ինձ չեմ սի­րել, չեմ մե­ծա­րել, որ վա­խե­ցել եմ նույ­նիսկ իմ բա­ժի­նը պաշտ­պա­նե­լուց, բարձ­րա­ձայն խո­սե­լուց, կա­ղա­պար­նե­րից հրա­ժար­վե­լուց... Մի ինչ-որ ան­հաս­կա­նա­լի, ան­մար­մին տագ­նապ ինձ հե­ռաց­րել է մյուս­նե­րից, ինձ մղել ինք­նա­մե­կու­սաց­ման...
ՄՏԱ­ՎՈ­ՐԱ­ԿԱ՛ՆՍ ...
գր­չի, վրձ­նի, գր­քի, խա­զի հետ գործ ու­նե­ցո­ղը՛... որ­տե՞ղ է մո­լոր­վել-մնա­ցել... Մեկ՝ ժա­մա­նա­կից ա­ռաջ, մեկ՝ այդ նույն ժա­մա­նա­կից ան­շո­շա­փե­լի ետ... ան­հա­սա­նե­լի, հե­ռու՛, օ­տա՛ր... եր­կի­րը՝ թաքս­տո­ցից սի­րող...
Չենք երևում, ոչ մի տեղ չկանք, ա­վե­լի ճիշտ կլի­ներ ա­սել՝ կանք, բայց մեր ար­ժե­հա­մա­կար­գից դուրս, ի­րա­կա­նու­թյու­նից կտր­ված, պատ­մա­կան երևույթ­նե­րից ան­ջատ։ Եվ զար­մա­նա­լի չէ, որ մեզ չեն նկա­տում, որ մեր տե­ղը չգի­տեն, որ մենք ա­վե­լորդ ենք։ Հենց մեր թույ­լտ­վու­թյամբ ա­մեն ինչ վե­րած­վել է կեն­ցա­ղի, ա­ռար­կա­յա­կա­նի, նյու­թի... խոս­քը զրկ­վել է գե­ղեց­կու­թյու­նից, մշա­կույ­թից ու խոր­հր­դից... նրա մեջ ա­նար­գել բազ­մա­ցել է վի­րա­վո­րան­քը, ա­տե­լու­թյունն ու ար­հա­մար­հան­քը, նաև՝ մե­ծամ­տու­թյունն ու ա­մե­նա­զո­րու­թյու­նը... ե՛ս... ե՛ս... ե՛ս...
Այդ ո­չինչ չհան­դուր­ժող ԵՍ-ը կր­կին հայ­տն­վել է ա­ռա­ջին գծում։ Ո՞վ է մեզ փր­կե­լու մե­զա­նից։ Թվում է՝ կոշտ, կո­պիտ, տգեղ, խառ­նա­ծին խոս­քի մր­ցույթ է հայ­տա­րար­վել։ Իսկ մենք բո­լո­րին հա­վա­տում ենք, ծա­փա­հա­րում, ո­տա­նա­վոր ձո­նում, ա­նընդ­հատ բարձ­րաց­նում՝ կեց­ցե ՓՐ­ԿԻ­ՉԸ... միա­կը, ե­զա­կին, ան­փո­խա­րի­նե­լին... դա­րե­րից այդ­պես գա­լիս ենք... Կա՞ մե­կը, որ զգում է մեր ա­սա­ծի կա­րի­քը, որ կանգ­նում է մեր կտա­վի ա­ռաջ, որ զգում է մեր ե­րե­խա­նե­րին այբն ու բե­նը մա­տու­ցող­նե­րի տա­ռա­պան­քը... Ա­սեմ՝ մե­կը-եր­կու­սը, ըն­դա­մե­նը մի քա­նի միա­միտ, աշ­խար­հից ո­չինչ չհաս­կա­ցող։ Մեր միտ­քը, մեր երևա­կա­յու­թյու­նը, մեր գա­ղա­փա­րը ինք­նա­մե­կու­սա­ցու­մից դուրս գա­լու ցան­կու­թյուն չու­նի...
Իսկ մեր բնա­կա­վայ­րի մայ­թե­րին, որ­տեղ մի ժա­մա­նակ, կար­ծես, հա­զար տա­րի ա­ռաջ հան­գիստ զբոս­նում էինք, բան­ջա­րե­ղե­նի ու մր­գե­ղե­նի ծան­րա­բեռ արկ­ղեր են, ա­վե­լի ու ա­վե­լի շատ, ա­վե­լի ու ա­վե­լի ար­հա­մար­հող... ան­հաս­կա­նա­լի կր­պակ­ներ, փու­չիկ ու զի­զի-բի­զի վա­ճա­ռող­ներ... փո­ղոցն ա­մեն տե­ղից հա­տող ինք­նա­հա­վան մար­դիկ, ա­մեն օր օ­րեն­քից խո­սող, բայց ա­մեն օր էլ այդ օ­րեն­քի հերն ա­նի­ծող հա­սա­րակ մահ­կա­նա­ցու­ներ...
Փր­կու­թյունն է­լի, ինչ­քան մտա­ծում եմ, ինք­նա­մե­կու­սա­ցումն է, ո­չինչ չտես­նելն ու չլ­սե­լը։ Թե չէ կա­րող ենք վա­րակ­վել, չենք դի­մա­նա։ Քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, հաս­տատ, մեր տե­ղը չէ, գործ չու­նենք։ Ա­ռանց մեզ էլ մի բան կա­նեն, այս­պես չի մնա։
Չէ, եղ­բայր, ա­ռանց ինձ ո­չինչ չեն կա­րող ա­նել, նույ­նիսկ ծառ չեն կա­րող տն­կել, ոչ էլ տուն կա­րող են կա­ռու­ցել, ոչ էլ, չզար­մա­նաք, հաց կա­րող են ու­տել։ Բա­ռը բա­ռի կող­քին չի կանգ­նի, ե­րե­խան փո­ղո­ցից տուն չի գնա, հե­տո էլ նոր կուռ­քեր կհայ­տն­վեն հենց մեր շե­մին։ Եր­կի­րը համ չի ու­նե­նա։ Եվ, ա­մե­նա­սար­սա­փե­լին՝ մենք ի­րար չենք ճա­նա­չի...