Logo
Print this page

ԵՐԿԻՐԸ ՆԱԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ Է ՔՈՆԸ

Նո­րեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Զա­քար Քե­շի­շյա­նը Լի­բա­նա­նի Այն­ճար գյու­ղա­քա­ղա­քում է ծն­վել, Զա­քա­րի եղ­բայրն էլ, Զա­քա­րի քույրն էլ, Վա­հագն որ­դին։ Եվ Զա­քար Քե­շի­շյա­նը ի­րա­վունք ու­նի մտա­ծե­լու, որ Լի­բա­նա­նը նաև իր եր­կիրն է, հա­րյուր տար­վա իր կեն­սագ­րու­թյու­նը...

Իսկ երբ Զա­քար Քո­շի­շյա­նի մեծ պա­պը՝ մու­սա­լեռ­ցի Զա­քար Քե­շի­շյա­նը ե­կավ Այն­ճար, Այն­ճա­րը չկար, օ­րի­նա­կի հա­մար մի տուն էլ չկար, մի ծառ, մի թուփ... ա­նա­պատ տեղ էր մու­սա­լեռ­ցի­նե­րի բա­ժի­նը ա­րա­բա­կան այդ երկ­րում... բայց ե­ղեռ­նից փրկ­ված­նե­րի հա­մար ա­նա­պա­տը դրախ­տի նման էր։ Եվ կա­ռուց­վեց Այն­ճա­րը` գե­ղե­ցիկ, մա­քուր, արևա­շող, կենտ­րո­նում՝ ե­կե­ղե­ցին։ Հե­տո բնա­կա­վայ­րը պա­շա­րե­ցին հա­րյու­րա­վոր խն­ձո­րե­նի­ներ, պտ­ղա­տու այ­գի­ներ։ Ման­կան լեզ­վին կր­կին ծաղ­կեց մես­րո­պյա­նը... Լի­բա­նա­նը դար­ձավ ծնն­դա­վայր։ Օ­տար այդ եր­կի­րը հայ մար­դուն հնա­րա­վո­րու­թյուն տվեց, օգ­նեց ապ­րել, եր­կի­րը զո­րաց­նել, գիրք տպագ­րել, թերթ հրա­տա­րա­կել, ու­նե­նալ իր փոք­րիկ Հա­յաս­տա­նը...
Շա՛տ դժ­վար էր։ Վեր­քե­րը մնում էին բաց, կա­րո­տը չէր թող­նում կտր­վել չար­չա­րող հի­շո­ղու­թյուն­նե­րից։ Ու­րա­խու­թյու­նը կի­սատ էր, ծի­ծա­ղը, խոս­քը, նվի­րու­մը... Հե­տո էլ քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մը ա­վե­րեց եր­կի­րը, բայց քչե­րը լքե­ցին այն, հայ մար­դը մնաց ու ի­րեն հյու­րըն­կա­լած ժո­ղովր­դի հետ վե­րա­կանգ­նեց, շի­նեց քանդ­վա­ծը, բու­ժեց վեր­քե­րը։ Եվ, ինչ­քան մտա­ծում եմ, ճիշ­տը դա էր, դա էր ազ­նի­վը։ Մար­դիկ հա­մո­զե­ցին, որ եր­կի­րը միայն խա­ղաղ ժա­մա­նակ­նե­րում սի­րե­լու հա­մար չէ, որ եր­կի­րը նաև պա­տե­րազմ­նե­րի ժա­մա­նակ է քո­նը, ա­ղե­տի ու կո­րուստ­նե­րի ժա­մա­նակ, չնա­յած ես չեմ ըն­դու­նում նաև խա­ղաղ ու ան­հոգ ժա­մա­նակ­նե­րում եր­կի­րը լքող­նե­րին։ Ա­նընդ­հատ մի տե­ղից` մյու­սը, մի տե­ղից` մյու­սը, չի լի­նի, տեղ չենք հաս­նի, չենք ամ­բող­ջա­նա, տա­նուլ կտանք ա­մեն մի ճա­կա­տա­մարտ, և մեր ու­նե­ցա­ծին տեր կկանգ­նի օ­տա­րը...

Բան չու­նեմ ա­սե­լու, հրա­շա­լի է, երբ դր­սե­րից գա­լիս, բնա­կու­թյուն են հաս­տա­տում հայ­րե­նի­քում, Ա­րաք­սի ա­փին, պատ­մա­կան Ծար գա­վա­ռում, գա­լիս տուն են շի­նում, հող մշա­կում, մեզ են սո­վո­րեց­նում՝ հա­ճախ ո­չինչ չպա­հան­ջե­լով, տի­րոջ նման, ծա­ռա­յի պես.
- Մենք ա­վե­լի վաղ պի­տի գա­յինք,-ա­սում են,- պա­տե­րազ­մի ժա­մա­նակ պի­տի գա­յինք, կանգ­նեինք ձեր կող­քը, ձեր տե­սա­ծը մենք էլ պի­տի տես­նեինք...
Հա­րա­զա՛տս... եղ­բա՛յրս... Չա­սե՞մ՝ մի մտա­հոգ­վիր, ճիշտ ժա­մա­նա­կին էլ ե­կել ես։ Երբ էլ վե­րա­դառ­նաս՝ ժա­մա­նա­կին է, այդ գոր­ծում ու­շա­նալ չկա, Եր­կի­րը սո­վոր է սպա­սել, Եր­կի­րը ըն­դու­նում է նույ­նիսկ մո­լո­րյալ­նե­րին։ Կարևո­րը՝ մի ու­րիշ, օ­տար եր­կիր չգ­նան, այն­տե­ղից էլ մի ու­րիշ եր­կիր, ե­թե, ի­հար­կե, ո­րո­շել են թող­նել ծնն­դա­վայ­րը։ Թաքց­նե­լու բան չկա, դեռ ա­մեն ինչ չէ, որ հասց­րել ենք ա­նել, բայց պատ­րաստ ենք հա­ցի կտո­րը բա­ժա­նել տաս­ներ­կու հա­վա­սար մա­սի, պատ­րաստ ենք կանգ­նել ե­կո­ղի կող­քին, օգ­նել ին­չով կա­րող ենք։ Հայ­րե­նի­քում ա­մեն ինչ էլ ստաց­վում է։ Հայ­րե­նի­քում մր­սել չկա, մե­նակ մնալ չկա, ի­րա­րից նե­ղա­նալ չկա։ Հողն էլ քո ու­զա­ծը քեզ է տա­լիս։
Բայց ես ու­զում եմ իմ տե­սած Բուրջ­հա­մու­տը ապ­րի, Այն­ճա­րը եր­բեք հա­վա­տա­վոր­նե­րի պա­կաս չու­նե­նա, ԹՌՉ­ՆՈՑ ԲՈՅՆՆ ԷԼ մեզ հի­շեց­նի... երկ­րից հե­ռա­ցող չլի­նի... Վեր­ջա­պես՝ մի ամ­բողջ դար այս­տեղ ենք... Գի­տեմ, հեշտ չէ, բայց ոչ մի տեղ էլ հեշտ չէ, ոչ մի երկ­րում, ոչ մի բնա­կա­վայ­րում...
Դժ­վար է մո­ռա­նալ քա­հա­նա­յի խոս­քը Պարս­կաս­տա­նի ե­կե­ղե­ցի­նե­րից մե­կում, մի քիչ հու­սա­հատ, մի քիչ էլ ա­վե­րող.
- Մենք մի քա­նի հա­րյուր տա­րի է այս­տեղ ենք, տուն ենք շի­նել, մա­նուկ կր­թել, երկ­րի զին­վորն ենք ե­ղել, ու­նենք մեր տեղն ու դե­րը... հե­ռա­նա­լը ճիշտ չէ, ո՞վ պի­տի տի­րու­թյուն ա­նի մեր շի­նա­ծին, մեր ա­րա­րա­ծին... Բայց... ե­թե գնալ, միայն հայ­րե­նիք, միայն Հա­յաս­տան... ու­րիշ տե­ղը մահ է... ես գե­րա­դա­սում եմ մա­հա­նալ այս­տեղ...
Չէ, Տեր Հայր, ես կա­սեի՝ ապ­րել...
Հա­լեպ ծնն­դա­վայ­րում ապ­րող իմ ըն­կեր­նե­րից մեկն էլ ուղ­ղա­կի շա­րել է բա­ռե­րը.
- Ծնն­դա­վայ­րի ծանր պա­հին նույ­նիսկ հայ­րե­նիք վե­րա­դառ­նա­լը, չեմ կար­ծում, որ ճիշտ է։ Մենք պետք է կռ­վենք ու պաշտ­պա­նենք այս եր­կի­րը...
Մի ան­գամ էլ, մի քսան տա­րի ա­ռաջ, երբ ինձ շատ միա­միտ մար­դու տեղ դնե­լով, հարց­րել եմ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րից հայ­րե­նիք վե­րա­դար­ձած ըն­կե­րոջս՝ Վի­գե­նին, թե ին­չու է նման հրա­շա­լի եր­կի­րը թո­ղել-ե­կել, գի­տե՞ք ինչ է պա­տաս­խա­նել, ա­սել է՝ մնամ ի՞նչ ա­նեմ, եղ­բայր, մնամ ի՞նչ ա­նեմ, մնամ մեռ­նի՞մ...
Ազ­նիվ չէր լի­նի, ե­թե չա­սեմ, որ ա­մեն օր սպա­սում եմ տուն դար­ձո­ղի, բայց չեմ էլ կա­րո­ղա­նում Բուրջ­հա­մու­տը պատ­կե­րաց­նել ա­ռանց մեզ, Իս­պա­հա­նը՝ ա­ռանց մեզ, Հա­լե­պը՝ ա­ռանց մեզ, նույ­նիսկ՝ Մոս­կո­վը ա­ռանց մեզ... Չի ստաց­վի։ Կթու­լա­նանք։ Մեզ­նից կհե­ռա­նա մեր Մեծ նպա­տա­կը։ Իսկ ա­նընդ­հատ կորց­նո­ղին ոչ մե­կը չի ճա­նա­չում։
Բեյ­րու­թում ապ­րող գե­ղան­կա­րիչ Հրա­չին այլ բան ա­սես՝ կզար­մա­նա, ա­սածդ լուրջ չի ըն­դու­նի, հնա­րա­վոր է, քեզ­նից խռո­վի էլ։ Նա լա՛վ գի­տի հայ­րե­նի­քի տեղն էլ, կորց­րա­ծի տեղն էլ, ի­րեն սպա­սո­ղի տեղն էլ։ Եվ, ինչ­քան տե­ղյակ եմ, նկա­րիչ Հրա­չը ծնն­դա­վայ­րը թող­նող տղա­մարդ չէ, զգաց­մուն­քա­յին խոր­հուրդ­ներն ու կան­չերն ուղ­ղա­կի ա­նի­մաստ են ու ա­վե­լորդ...
Չգի­տեմ երբ եմ լի­նե­լու Բեյ­րու­թում, բայց երբ էլ լի­նեմ, հան­դի­պե­լու եմ Հրա­չին, շր­ջե­լու եմ Բուրջ­հա­մու­տում, մտ­նե­լու եմ հայ մարդ­կանց ար­հես­տա­նոց­ներն ու խա­նութ­նե­րը և կր­կին հա­մոզ­վե­լու եմ, որ այն­տեղ ո­չինչ չի փոխ­վել, որ ցե­ղա­կից­ներս ու­նե­ցա­ծից հրա­ժար­վե­լու մտադ­րու­թյուն չու­նեն, որ և՜ ծանր օ­րերն են հա­մա­րում ի­րեն­ցը, և՜ ու­րախ օ­րե­րը։ Եվ չլ­սե­լու եմ տա­լու, երբ Զա­քա­րը՝ ար­ցուն­քի մո­նու­մեն­տալ կա­թի­լը կո­պից կախ ա­սի.
- Ի­մը Շու­շին է, բայց Այն­ճարն էլ է ի­մը, Բուրջ­հա­մուտն էլ, Քե­սաբն էլ, Հա­լեպն էլ... որ­տեղ հայ է ապ­րում, նաև իմն է...

 

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.